Announcement

Collapse
No announcement yet.

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • «Մի փոքր համբերություն և Ժիրայր Սեֆիլյանն ազատ կարձակվի»

    Արարատ Միրզոյան


     

    Comment


    • Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին և միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղեց․

      քննարկում «Առաջինում»


       

      Comment


      • Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ ու ԱԱԾ պետ է նշանակել և այդ մասին հայտնել ուղիղ եթերով՝ Բաղրամյան 26-ից
         

        Comment


        •  

          Comment


          • Վարդանյանները դուրս եկան. Ով է հաջորդը

            ​​​​​​​
              • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              • Մեկնաբանություն - 11 Մայիսի 2018


            «Գրանդ Հոլդինգը» հայտարարություն է տարածել՝ բացատրելով Ազգային ժողովի պատգամավորներ Գրիգոր Ավալյանի եւ Արմեն Բաբայանի հրաժարականի պատճառը:



            «Սիրելի հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու», - նշված է հոլդինգի սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանների հայտարարությունում:



            Հայտարարությունը շատ տարօրինակ է եւ խոստովանական ցուցմունքի է նման: Ի՞նչ է նշանակում «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ: Ոչ Սահմանադրությունում, ոչ էլ Ազգային ժողովի ընտրության մասին օրենքում կետ չկա, որը թույլ է տալիս առեւտրային կառույցներին խորհրդարանում պատգամավորներ ունենալ: Հայաստանում լոբբինգն օրինականացված չէ, իսկ դա նշանակում է, որ «գործարքը» ոչ թե օրենքին համապատասխան, այլ ստվերային պայմանավորվածությամբ ու քվոտայով է տեղի ունեցել:



            Վարդանյան եղբայրները ի՞նչ են ստացել, որ պատգամավոր են ունեցել խորհրդարանում: Խորհրդարանում քանի պատգամավոր կա բիզնես կառույցների անունից: Խորհրդարանում, անկասկած, «բացահայտ օլիգարխներ» կան, որոնք անհրաժեշտ են համարել անձամբ մանդատ ու անձեռնմխելիություն ստանալ: Սակայն քիչ չեն նաեւ նրանք, ովքեր խորհրդարան են մտել, որ այս կամ այն օլիգարխի շահերը լոբբինգ անեն:



            Թավշյա հեղափոխությունը բացահայտում է հայկական քաղաքական համակարգի արատավոր էությունը, երբ «թղթերով» ամեն ինչ կարգին է, իսկ իրականում տնտեսությունը, ազգային բարիքներն ու հարստանալու հնարավորությունները բաժանված են մի քանի կլանների միջեւ:



            Վարդանյանների ընտանիքը հայտարարում է հանցավոր պայմանավորվածությունից դուրս գալու մասին: Վարդանյան եղբայրներն ասում են, որ նոր խորհրդարանում բիզնեսի ներկայացուցիչների կարիք չի լինելու:



            Ո՞վ է հաջորդը:

            Comment


            • «Ես գերադասում եմ իմ սեփական խաղը խաղալ».Նիկոլ Փաշինյանի պատասխանները 1999 թ.-ից

               

              Comment


              • Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը.

                Նիկոլ Փաշինյանի հարցը


                03/02/2016
                 

                Comment


                • Ուրվագիծ

                  10.05.2018


                   

                  Comment


                  • https://kentron.tvhttps://www.facebook.com/kentrontv1https://twitter.com/kentrontv1https://www.instagram.com/kentrontv/https://vk.com/kentrontv

                    Հայկական ուրբաթ

                    11.05.2018


                     

                    Comment


                    • There is a blackening and smearing campaign going on against Pashinian right now in internet and social media on full force by Paruyr Hayrikian and his group.
                      If it was just against Pashinian’s Russian flirting I would understand as coming from anti Russian people.
                      But they are smearing against every appointment Pashinian has made so far. From Osipian to defence minister, or not releasing all of political prisoners at once(Even disregarding laws which would change revolution’s principles and image completely), doing “cheap PR clip” from Baghramian 26. Not giving up presidential entourage, etc etc...
                      Dont get their motives yet. But gets me very angry at them.
                      Last edited by Hakob; 05-13-2018, 10:18 PM.

                      Comment

                      Working...
                      X