Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  •  

    Comment


    • Ինչու է մեջտեղ բերվել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը

        • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
        • Մեկնաբանություն - 28 Հուլիսի 2017,


      Տեւական ժամանակ է քաղաքական շրջանակներում, որոշ ԶԼՄ-ներում քարոզվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության, այլընտրանքի բացակայության գաղափարը: Որպես հիմնավորում է բերվում նրա երկարատեւ պաշտոնավարումը տարբեր պաշտոններում, փորձը, քաղաքական դաշտում «հեղինակավոր» գործիչների բացակայությունը եւ այլն:



      Հնարավոր է պատճառն այն է, որ հիմա իշխանության անցման շրջանն է, պատրաստվում է ներհամակարգային նոր «պայմանագիրը», տարբեր խմբավորումների միջեւ պայքար է գնում առաջիկա իշխանական ստատուս-քվոյում խցկվելու համար: Նկատելի է որոշակի անորոշություն՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի լռությամբ, ով չի բացահայտում իր հետագա ծրագրերը:



      Դա հասկանալի է, նկատի առնելով իշխող համակարգի բնույթը: Համակարգը «ատամները սրած» սպասում է Սարգսյանի որոշմանը, ինչը կարող է անկանխատեսելի իրավիճակներ առաջացնել իշխանական համակարգում:



      Մյուս կողմից, հնարավոր է Սերժ Սարգսյանի լռությունը պայմանավորված է նրանում, որ ինքն է արդեն խճճվել իր ծրագրերում, ընդ որում ոչ թե ներքին, այլ արտաքին հանգամանքների բերումով:



      Տպավորություն է, որ այս քարոզչությունը մի կողմից հանրությանը, մյուս կողմից արտաքին գործընկերներին «համոզելու» նպատակ է հետապնդում: Մյուս կողմից, «ոհմակին» առաջնորդ է պետք՝ անկախ կառավարման բնույթից՝ ուղղահայաց է այն, թե հորիզոնական, քանի որ այն չի կարող կառավարվել այլ մեթոդներով: Եվ այս համատեքստում չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության քարոզն ուղղված է հենց համակարգին ու նախեւառաջ Սերժ Սարգսյանին՝ ստանձնո՞ւմ է նա առաջնորդությունը, թե պետք է որոնել նոր առաջնորդ:



      Հանրային-պետական խնդիրների տեսանկյունից այս քարոզչությունը ոչ մի քննադատության չի դիմանում: Իսկ իշխող համակարգի տեսանկյունից այն նույնիսկ զավեշտալի է, քանի որ հարց է առաջանում, թե այդ ինչ է արել Սերժ Սարգսյանը, որ մյուսները չեն կարող անել: Սերժ Սարգսյանի ոչ մի նշանակալի խոստում ու հռչակած նախագիծ իրականություն չի դարձել, նրա կառավարման օրոք նվազել է Հայաստանի ինքնիշխանության մակարդակը: Արտագաղթը շարունակվել է, տնտեսությունն ավելի փակ ու մոնոպոլ է դարձել: Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ ու կցվել պրո-ռուսական բլոկներին, որոնք էապես սահմանափակել են երկրի հնարավորությունները բոլոր ոլորտներում: Կտրուկ ընկել է պետական կառավարման որակը բոլոր ոլորտներում: Անվտանգության մակարդակն այս քաղաքականության արդյունքում ընկել է:



      Իհարկե, այս ամենում կա օբյեկտիվ հանգամանքների գործոնը, սակայն դրանք կարող էին արդարացում լինել, եթե իշխանությունը իսկապես լիներ հանրային-պետական խնդիրների ու շահերի եւ ոչ թե սեփական նպատակների ու ծրագրերի սպասարկման դիրքերում:



      Այս ամենը ցանկացած մեկը իշխող համակարգից կարող է անել, դժվարը հակառակն անելն է: Ըստ այդմ, ստացվում է՝ ամենալավը Սերժ Սարգսյա՞նն է արել, որ նրան այլընտրանք չկա: Իսկ սա արդեն այդ քարոզչության «հակառակ էֆեկտն է», որը գուցե հաշվի չի առնվել, կամ էլ արվում է գիտակցաբար՝ Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնեցնելու համար:



      Նման քարոզչությունն ինքնին վկայում է իշխող համակարգի հակապետական բնույթն ու մոտիվացիան: Իսկ եթե դրա համար նույնիսկ հիմնավորումներ են գտնվում, նշանակում է այդ համակարգը լիովին կտրվել է հանրային-պետական խնդիրներից:



      Եթե Սերժ Սարգսյանին, կամ ներկայիս համակարգին չկա այլընտրանք, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը չունի այլընտրանք: Հայաստանն ու համակարգն իրենց խնդիրներով վաղուց տարբեր հարթություններում են, եւ դա արդեն արձանագրել են բոլորը, այդ թվում արտաքին գործընկերները:

      Comment


      • Ստալինյան հրեշավոր ծրագրի «շահառուները» միլիոնավոր մարդիկ էին. իսկ որտեղ են հիմա նրանք
        «Առավոտ»

        28.07.2017

        «Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում 1990-ականների սկզբին հարկ չհամարվեց «դեսովետիզացիա» կամ «լյուստրացիա» անցկացնել: Կեղծ «համաժողովրդական» սեփականությունից դեպի թերի շուկայական հարաբերություններ անցումը իրականացվեց մի վերնախավի կողմից, որն ինքը, հավանաբար, ամբողջությամբ չէր ազատվել խորհրդային ախտերից:

        Արդյունքում պետական, քաղաքական եւ տնտեսական լծակները հայտնվեցին այն մարդկանց ձեռքին, ում այնքան էլ սրտամոտ չէր ժողովրդավարության եւ ազատ շուկայի մշակույթը (այդ երկուսը չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին), եւ օրինաչափ էր, որ 1998-ին իշխանությունը փոխանցվեց արդեն զուտ խորհրդային մշակույթի կրողներին:

        Ինչ եմ ես հասկանում «խորհրդային ախտեր» ասելով: Դա նախեւառաջ հոգեբանական ֆենոմեն է: Եթե փորձենք այն հակիրճ ձեւակերպել, ապա դա անտարբերություն է քո աշխատանքի արդյունավետության հանդեպ, եւ հակառակը՝ խիստ շահագրգռվածություն է դիմացինի անհաջողությունների, տապալումների հարցում:

        Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, վերադառնանք 1937 թիվ՝ մենք այսօր «նշում ենք» ստալինյան լայնամասշտաբ տեռորի տխուր «հոբելյանը»՝ 80-ամյակը: Ստալինի ծրագրի նպատակն էր միլիոնավոր մարդկանց ծրագրված ոչնչացումը: Բայց ոչ մի լավ կամ վատ ծրագիր չի կարող հաջողությամբ իրականացվել, եթե այն չունի կամավոր աջակիցներ, եթե դրանից օգուտներ են քաղում միայն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են այդ ծրագիրը կյանքի կոչելու:

        Ստալինյան հրեշավոր ծրագրի «շահառուները» դարձյալ միլիոնավոր մարդիկ էին, եւ հենց դա է հավանաբար պատճառը, որ այդ «շահած» մարդիկ այդքան պաշտում էին Ստալինին եւ հոնգուր-հոնգուր լացում էին նրա մահվան առթիվ:

        Շահագրգռելու մեխանիզմը պարզ էր. եթե ես բանվոր եմ եւ ուզում եմ զբաղեցնել հերթափոխի պետի տեղը, եթե ես ունեմ մեկսենյականոց բնակարան եւ ուզում եմ տիրանալ իմ հարեւանի երկուսենյականոցին, եթե ես գնդապետ եմ եւ ուզում եմ դառնալ գեներալ, եթե ես գյուղացի եմ (եւ կանգնած եմ սովամահ լինելու վտանգի առաջ) եւ ուզում եմ տեղափոխվել քաղաք, որտեղ սովից չեմ մեռնի, դրա լուծումը ոչ թե աշխատելն է, ոչ թե կատարելագործվելն է, այլ մատնագիր գրելը:

        Ստացվում է, որ մարդիկ շահագրգռված չեն իրենց աշխատանքով որեւէ բանի հասնելուն, փոխարենը կարող են այլ՝ ստոր, անբարոյական մեթոդներով հասնել իրենց երազանքների իրականացմանը: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ անցումը շուկայական հարաբերություններին պետք է ուղեկցվի հզոր եւ անսասան բարոյական սկզբունքների վրա:

        Իդեալական կլիներ, որ այդ սկզբունքները քարոզեր Հայ Առաքելական եկեղեցին: Բայց բազմաթիվ պատճառներով մեր եկեղեցին չի կարող ստանձնել այն դերը, որը ժամանակին իր վրա էր վերցրել կալվինիզմը: Փոխարենը մենք կարող ենք մեր միջից հանել փտած հոգեբանությունը, համաձայն որի՝ կարելի է կյանքում ինչ-որ բանի հասնել ուրիշի ունեցվածքի կամ հաջողությունների վրա աչք տնկելով: Եվ «անարդարությունը» շտկելու համար՝ «նաչալստվային» դիմելով: «Դեսովետիզացիայի» կամ «դեստալինիզացիայի» տակ ես առաջին հերթին դա՛ եմ հասկանում»:

        Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

        Comment


        •  

          Comment




          • He should have asked from Armavir's mayor "how much money was given to kickbacks, how much was paid to fantom employees and how much was stolen from budget " and if major had a honesty attack, he would give the exact details and the total.
            But that will never happen.
            After this, Mayor will go back and cook up the books thoroughly but this meeting will stay just that. No real results.
            The thieves will run circles around prime minister with no problem...

            Comment


            • Վարչապետի անսպասելի պատասխանը Սերժ Սարգսյանին

                • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                • Մեկնաբանություն - 15 Օգոստոսի 2017

              Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարը հանրայնացրել է, թե վարչապետը որտեղ է անցկացնելու եռօրյա կարճատեւ արձակուրդը՝ Արցախում՝ օգոստոսի 15-18-ը:



              Դժվար է ասել, արդյոք Կարեն Կարապետյանն այդպես որոշել էր հենց սկզբից, թե՞ դա նոր որոշում է: Բանն այն է, որ վարչապետի արձակուրդի մասին օգոստոսի 11-ին տարածված տեղեկության մեջ չէր նշվում, թե որտեղ է նա անցկացնելու կարճատեւ արձակուրդը:



              Արձակուրդից առաջ Կարեն Կարապետյանը մեկնեց Ղազախստան՝ ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու: Սակայն ղազախական այցի շրջանակում ամենահետաքրքիր դրվագը նրա հանդիպումն էր ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստան Մեդվեդեւի այցի ժամկետը: Ընդ որում, այդ հանդիպման ուշագրավ տողատակն այն է, որ երկու վարչապետները գոհունակություն էին հայտնել տնտեսական վիճակից եւ խոսել «ընթացիկ վիճակի» մասին, ինչը նշանակում է, որ նրանց խոսակցության թեման եղել է «քաղաքական իրավիճակը»:



              Դրանից հետո հայտնի է դառնում Կարեն Կարապետյանի արձակուրդի վայրը՝ Արցախ:



              Բանն այն է, որ արձակուրդային այդ ընտրությունը կամա թե ակամա ստանում է հետաքրքիր ներիշխանական տողատակ: Բանն այն է, որ Արցախը կամ արցախյան խնդիրը համարվում է Կարեն Կարապետյանի այսպես ասած «աքիլեսյան գարշապարը»՝ 2018-ի վարչապետության հարցում: Հետեւողականորեն գեներացվում է տեսակետը, ընդ որում նաեւ ՀՀԿ-ականների ջանքով, որ Կարապետյանը չի համապատասխանում «արցախյան խնդիր» ունեցող պետության Առաջին դեմքի քաշային կատեգորիային, որ այդ խնդիրը նրա «հագով» չէ: Անթաքույց կերպով մատնացույց է արվում Կարապետյանի հանդեպ Սերժ Սարգսյանի այդ «առավելությունը»:



              Առերեւույթ, առավելությունն անկասկած ակնառու է՝ Սարգսյանը արդեն մոտ երեք տասնամյակ այդ «խնդրի» մեջ է, ու թեեւ նրա դերակատարությունը դեռեւս պետք է արժանանա պատմության գնահատականին, ինչպես երեւի թե այդ «խնդրում» եղածների ճնշող մեծամասնության (բանն այն է, որ այդ «խնդրին» ռազմական կամ քաղաքական առումով առնչված ոչ շատ մեծ թվով անձանց դերակատարում է, որ միարժեք է իր պատմական անկասկածության առումով, եւ այդ անձանց մի մասն էլ ցավոք սրտի ողջ չէ), այդուհանդերջ Սարգսյանի առավելությունը Կարապետյանի նկատմամբ անվիճելի է:



              Համենայն դեպս, Կարեն Կարապետյանը մինչեւ այժմ չի տվել այդ հարցում «վիճելու» առիթ:



              Մյուս կողմից, սակայն, Կարեն Կարապետյանն արդեն մի անգամ արել է այդ ուղղությամբ խիստ եւ բազմիմաստ խորհրդանշականությամբ մի քայլ՝ Արցախ կատարած իր առաջին այցի ընթացքում Արցախի վարչապետի հետ մամուլի ասուլիս տալով Տիգրանակերտ հնավայր-թանգարանում, որն Աղդամում է: Իսկ այդ մասով միշտ հիշվում է դեռեւս պաշտպանության նախարարի պաշտոնում նախագահ դառնալուն հավակնող Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Աղդամը մեր հայրենիքը» չէ:



              Բանն այն չէ, որ Կարեն Կարապետյանի համար Աղդամն ավելի հայրենիք է, քան Սերժ Սարգսյանի համար: Ամենեւին: Պարզապես ուշագրավ է, որ իշխանության Առաջին դեմք դառնալու ճանապարհին Սարգսյանը «Աղդամը մեր հայրենիքը չէ» մեսիջն էր հղում աշխարհին, իսկ Կարեն Կարապետյանն Առաջին դեմքի ճանապարհին ասուլիս էր տալիս Տիգրանակերտում:



              Այժմ էլ Կարեն Կարապետյանը երկրորդ խորհրդանշական քայլն է կատարում, արձակուրդն անցկացնելով Արցախում, որը յուրօրինակ պատասխան է իր արձակուրդների «մի մասը արտասահմանում» անցկացնող Սերժ Սարգսյանին, նաեւ նրա խաղարկած «արցախյան խնդրի» առավելության համատեքստում:



              Հենց այդ առումով հետաքրքիր է՝ Կարեն Կարապետյանի այդ գաղափարն առկա էր մինչեւ Աստանա՞, թե՞ հղացավ կամ ստացվեց այնտեղ, իսկ գուցե այնտեղ հաստատվեց՝ որպես քաղաքական պայքարի լավ կամ գոնե ոչ վատ գաղափար: Բանն այն է, որ Մեդվեդեւի հետ Աստանայի հանդիպմանը Կարեն Կարապետյանը դե ֆակտո ակնարկել էր, որ տնտեսական մասով ամեն ինչ լավ է, իսկ ահա քաղաքական առումով հարցեր կան, այսինքն ինքը տանուլ է տալիս քաղաքականությունը Սերժ Սարգսյանին:

              Comment


              • Ապաբոլշեւիկացում. Ցուցանակներ փոխելը դեռ ոչինչ չի նշանակում

                • Lragir.am
                • Հարցազրույց - 15 Օգոստոսի 2017

                Երեւանի բոլշեւիկյան անուններ կրող փողոցները վերանվանելու հարցը լայն քննարկումների առիթ է դարձել: Այս կապակցությամբ lragir.am-ը մի քանի հարց է ուղղել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանին:


                Պարոն Հարությունյան, վերջերս Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի աստիճաններին կազմակերպվել է բացօթյա մի ցուցադրում, որտեղ ներկայացված են որոշ նյութեր, որոնք վկայում են բոլշևիկների և հատկապես հայ բոլշևիկների գործունեության մասին թե 1919-1920 թթ.` հայկական անկախ պետականության օրոք, թե դրա ոչնչացմանը հաջորդած տարիներին: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքն ու գնահատականը ցուցադրումների նկատմամբ:


                Միարժեքորեն դրական: Նման ցուցադրումներ, որտեղ ներկայացված են ոչ թե կենացաշարեր ու երջանիկ ժպիտներով հին ու նոր պիոներ-կոմսոմոլներ, այլ մեր անցյալը լուսաբանող լուրջ արխիվային փաստաթղթեր, ոչ թե հետաքրքիր է, այլ պարզապես անհրաժեշտություն է կազմակերպել, և որքան հնարավոր է շատ և հաճախ: Այնպես որ, եթե Թումանյանից սովորելու բան միշտ էլ կա, ապա տվյալ դեպքում սովորելու և ընդօրինակելու կարևոր բան կա նաև նրա տուն-թանգարանից: Պատմական փաստաթղթերի նման ցուցադրման ազդեցությունը մարդկանց վրա, իհարկե, պետք չէ գերագնահատել, բայց պետք չէ նաև թերագնահատել: Ի վերջո, փաստաթուղթը անաչառ, օբյեկտիվ, ոչ մեկի ցանկությանն ու կամքին չենթարկվող խոսուն և անկաշառ մի վկայություն է այս կամ այն իրադարձության կամ անձի մասին: Ավելացնեմ, որ կարևոր և ոչ կարևոր պատմական փաստաթղթեր չկան, քանզի ճշմարիտ և օբյեկտիվ պատմությունը հենվում և ստեղծվում է ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԻ վրա, իսկ դրանք էլ, իրենց հերթին, ամբողջանում ու ներկայանալի են դառնում արդեն ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ միջոցով:


                Ցուցադրումը դիտելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ կարծիք էին հայտնել, որ անհրաժեշտ է քննարկել բոլշևիկների անունները կրող փողոցների, դպրոցների, այլ հաստատությունների անվանափոխման հարցը և անպայման ազատվել բոլշևիկյան անունների` մեր համար այդ խորթ ու ծանր բեռից:


                Խորթ ու ծանր բեռը ոչ թե փողոցների և հրապարակների, գյուղերի և դպրոցների`այս կամ այն բոլշևիկի անունը կրելու փաստն է, այլ մեզանից շատ-շատերի մոտ դեռևս բոլշևիկյան մտածելակերպի, դրան համահունչ արժեհամակարգի առկայությունը, դրանց շարունակականությունը մեր` թեկուզև բավական ձևական, բայց միևնույն է` անկախ պետականության պայմաններում: Իսկ այդ ամենից ազատվելը հնարավոր է միայն շատ ու շատ խորքային, բազմաշերտ ու բազմակողմանի հատվածներով և ուղղություններով մեր ազգային մտածելակերպի արմատական վերանայման ու վերափոխման պարագայում միայն: Թե չէ ցուցանակներ փոխելը ինչ մի դժվար բան է որ` մի քանի միլիոն դրամի հարց չէ՞:


                Այսինքն Դուք դե՞մ եք այդ անվանափոխումն իրականացնելուն առհասարակ, թե համարում եք, որ դրա ժամանակը դեռևս չի եկել:


                Իդեալական կլիներ, իհարկե, որ այդ` բոլշևիկյան անվանակոչման ժամանակներն առհասարակ եկած չլինեին և այսօր էլ չխոսեինք վերանվանման մասին: Բայց… նորից եմ կրկնում, մեր ժողովուրդը, հայ ազգը իր միջով արդյոք անցկացրել, հասկացել, գիտակցել և մարսել է բոլշևիզմ կոչված երևույթի իրական, կոնկրետ իր` հայի համար բացառապես կործանարար էությունը: Իսկ եթե հանկարծ հասկացել է, օտարե՞լ է արդյոք այն իր միջից, և ի՞նչ արժեհամակարգ է ձևավորում այժմ ինքն իր համար: Հրաժարվե՞լ է նա արդյոք ապրելու, մտածելու և գործելու բոլշևիկյան եղանակներից և մոտեցումներից:


                Ձեր կարծիքով, հրաժարվե՞լ է:


                Ես ունեմ իմ դիտարկումները, շփումներն ու քննարկումները և բավական հաստատակամ կարող եմ ասել. ՈՉ, ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՈՒ ՉԻ ՕՏԱՐԵԼ: Ապացույցներ` որքան կուզեք: Մի հատ թեկուզ շատ մակերեսորեն նայեք մեր հասարակական կյանքին և պետական, իշխանական համակարգերին և կհամոզվեք, որ այդ ամենը ոչ միայն չի օտարվել, այլ նույնիսկ նոր ու բավական փարթամ ծիլեր է տալիս:


                Բայց եթե հրաժարումն այդ ամենից տեղի չի ունենում նույնիսկ քառորդ դարը բոլորած անկախությունից հետո, գուցե ինչ-որ մի կարևոր հանգամանք կա, որ ժողովուրդը կառչած է մնում այդ անցյալից:


                Իհարկե կա, անշուշտ: Այս աշխարհում հայտնի են բավական թվով դեպքեր, երբ տվյալ ազգը, ժողովուրդը, իր իրական պատմությունը փոխարինել է ինչ-որ մի առասպելով, ինքն իրեն խցկել է այդ առասպելի շրջանակների մեջ և առասպելական այդ տարածության մեջ սկսել է գոյատևել «գոհ ու բախտավոր»: Արդյունքում, բնականաբար, անհետանալով ասպարեզից: Մի անգամ մենք արդեն չափազանց դաժան պատժվել ենք առասպելների գերության մեջ հայտնվելու պատճառով` դա 1915 և հետագա տարիներն են:



                1920-ի աշունը 1915-ի գարնան ուղղակի հետևանքն է: Իսկ 1915-ը սեփական պետականություն չունենալու ուղղակի հետևանքն էր: Եվ ուրեմն բոլշևիզմին մենք, հայերս, պետք է մոտենանք հենց այդ`որպես մեր պետականությունը ոչնչացնող գործոններից մեկը հանդիսացող տեսանկյունից:



                Ի վերջո, եթե Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջումը հանգեցրեց ցարական կայսրության փոխարինմանը կայսրության մեկ այլ տեսակով, ապա Հայաստանի, հայ ազգի պարագայում բոլշևիկյան էքսպանսիան հանդիսացավ այն արտաքին գործոններից մեկը, որն ի վերջո վճռական դեր խաղաց հայկական անկախ պետականության ոչնչացման հարցում: Ճիշտ է հազարավոր ու միլիոնավոր ռուս մարդիկ զրկվեցին իրենց հայրենիքից, տվեցին մեծ քանակի զոհեր, բայց Ռուսաստան պետությունը մնաց, չկործանվեց: Հայաստանի պարագայում 1920-ին կորսվեց պետականությունը` բնակչության ու տարածքների մասով`անշրջելիորեն: Այդ տեսակետից պետք է քննել բոլշևիզմը:



                Իսկ «կարչած» լինելը տվյալ դեպքում բացատրվում է երևի թե այն հոգեբանական ֆենոմենով, երբ սաստիկ ծեծվողը, իր կարծիքով, փրկվելու համար ամուր բռնվում է իրեն ծեծողի ոտքից:


                Ի վերջո, Ձեր վերաբերմունքն առաջարկվող անվանափոխումների վերաբերյալ:


                Ես կրկնում են. հայ մարդը պետք է ունենա այն արժեհամակարգն ու աշխարհընկալումը, որպեսզի իր պետականության կործանման պատճառ հանդիսացող գործոններից մեկն այլևս հավերժացած չլինի այդ գործընթացն իրականացնող անձերի անվամբ ցուցանակներով: Պետք է փոխվենք մենք: Այդ դեպքում ցուցանակները կփոխվեն շատ սահուն ձևով: Նույնիսկ` կանհետանան կամավոր:



                Եվ վերջում իմ կողմից ուզում եմ անել հետևյալ առաջարկությունը.


                - Ձեռք չտալ ոչ մի բոլշևիկի արձանի, փողոցի ցուցանակի կամ էլ ապրած կամ աշխատած շենքի պատին ամրացված հուշատախտակին: Հիմնավորումը` դա մեր պատմությունն է, և հասուն ու կայուն ազգի պարագայում կարիք չկա դիմել նրա հետքերի ոչնչացմանը` ինչպիսի դառն ու արյունոտ նրանք լինեն:


                - Բայց…այդ բոլոր հուշակոթողների վրա պարտադիր կերպով նշել, որ այս հուշաքարը պատկանում է մեր պատմության արյունոտ հատվածը խորհրդանշող անձին ու կազմակերպությանը`բոլշևիկին և բոլշևիզմին:


                - Հայաստանի ցանկացած բնակավայրի համար պատրաստել զբոսաշրջային բուկլետներ, որտեղ բնակավայրի, նրա շրջապատի մշակութային, բնական և պատմական հետաքրքիր ու տեսարժան վայրերի շարքում նշվեն նաև հատուկ նշանով առանձնացված բոլշևիկյան հուշակոթողները, տրվեն հակիրճ, բայց ամփոփ տեղեկություններ բոլշևկների կատարած գործերի մասին:



                Այսինքն` թե տեղացի, թե եկվոր, անկախ նրանից՝ գիտի թե չգիտի տվյալ բոլշևիկի մասին, տեսնելով նրա վերաբերյալ այս կամ այն հուշաքարը կամ պաստառը, պետք է զգաստանա և մի անգամ էլ հիշի իր սեփական պատմության իրոք արյունոտ էջերը: Չմոռանամ ասել, որ պետք է նրանց մեջ անպայման տարբերակվեն նաև նրանք, ովքեր վերացվել են իր յուրայինների ձեռքով: Որպեսզի հստակ ընդգծվի նաև բոլշևիզմի ինքնահոշոտող էությունը: Եվ ոչ մի բացառություն ոչ մեկի համար` նրանցից յուրաքանչյուրն էլ նույն հայակործան մրրիկի քամիներից մեկն է եղել:

                Comment


                • video, sharing, camera phone, video phone, free, upload

                  Corruption in every day life. This man describes how it works, in one of the most important and sensitive sectors of a state life.....
                   

                  Comment


                  •  

                    Comment


                    • Time for signing the Euro association is coming near. What do you guys think, will our government have the balls to sign it?
                      One thing is clear, current situation cannot prolong for too long. EEU is dying or in coma (because of Russian sanctions and corruption), the economic situation in Armenia is becoming explosive.
                      The oligarchic government can survive only by money that is injected from abroad. But today, it's either dry or going wrong way despite Karapetian's promises and PR.
                      Գողին ու բոզին 40 օր ա։ It was abvious from the beginning that parasitic government of criminal figures elected by fraud cannot do any changes. It's like a cancer on the body promising to cure the pains, where it's impossible without taking the canser out (themselfs).
                      It is abvious that Euroassosiation is in the interest of this government to prolong it's life.
                      But could it put Armenia's security at risk?
                      When Serjik flipped and signed EEU overnight , it was abvious that it had to do it under Russian pressure because we have a strong security connection with them and cannot put that connection under risk.
                      But has anything changed now? I don't think so. If Russia did not want us to sign EU association then, it does not want it now too.
                      So what has changed? Did Armenia's security requirements change or Serjik suddenly got balls?
                      I am afraid that our government driven by financial needs (not for people, for god's sake, for themselfs) may even try signing EU association this November, disregarding their patron's wishes in Moscow.
                      That can be very dangerous.
                      But if Serjik is going to flip again in November and not sign, it is true as many observers have said, it will show to the whole world what a joke our government is.
                      We will see...
                      Last edited by Hakob; 09-06-2017, 07:48 AM.

                      Comment

                      Working...
                      X