Նիկոլ Փաշինյանը թող իրան չճղի, ինքը մեր ախպերն ա. Սամվել Ալեքսանյան
Announcement
Collapse
No announcement yet.
Politics in Hayastan
Collapse
X
-
-
-
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ցույցը ցրելու համար, Փաշինյանին տարան- Lragir.am
- Ներքին կյանք - 22 Ապրիլի 2018
1 / 3
Էրեբունիում՝ Արցախի փողոցում ոստիկանները, հատուկ ջոկատայինները գազ կիրառեցին և ցույցը ցրեցին: Ոստիկանները նաև տարել են Նիկոլ Փաշինյանին: Այժմ Սասուն Միքայելյանը փորձում է հանդարտեցնել ցուցարարներին:
Այժմ ոստիկանները սկսել են զանգվածային կերպով բերման ենթարկել ցուցարարներին: Նրանք բերման ենթարկեցին նաև Սասուն Միքայելյանին:
Ոստիկանության կիրառած միջոցների հետևանքով վիրավորներ կան:
Comment
-
Ուժայինների ու կաթողիկոսի որոշումը. Գերվտանգավոր իրավիճակ- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
- Մեկնաբանություն - 23 Ապրիլի 2018,
Իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է, ինչի պատճառն այժմ միարժեքորեն հնարավոր է ասել՝ Սերժ Սարգսյանի պահվածքն է ապրիլի 22-ի առավոտյան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: Ակնառու էր, որ Սարգսյանը չտիրապետեց իրեն, չկարողացավ մնալ հավասարը հավասարի դաշտում, ինչը ուղղակի բխում էր ստեղծված իրավիճակի օբյեկտիվ անհրաժեշտությունից, դուրս եկավ ու թերեւս դրան հաջորդեց նրա հրամանը ոստիկանությանը՝ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ Իմ Քայլը շարժման կազմակերպիչներին:
Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե վրիպեց հերթական անգամ, նա թույլ տվեց երկրորդ ճակատագրական սխալը՝ վարչապետ առաջադրվելուց հետո, որը ուղղելու պատմական հնարավորություն էր ապրիլի 22-ը: Նիկոլ Փաշինյանի եւ Իմ քայլը շարժման նկատմամբ ուժային գործողությունից հետո շարժումը բազմապատկվել է: Իրավիճակը միեւնույն ժամանակ դարձել է ծայրահեղ լարված:
Բանակցությունը ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ թե իրավիճակին չի տիրապեում՝ դա դեռ կլիներ փոքր խնդիր, այլ չի տիրապետում ինքն իրեն: Ընդ որում, նրա վիճակը լիովին հասկանալի է, ընդհուպ մարդկայնորեն, անկախ նրա կառավարման վերաբերյալ գնահատականներից: Լիովին մարդկայնորեն պատկերացնելի է, որ նա այլեւս չի տիրապետում ինքն իրեն: Դա նշանակում է, որ Հայաստանի պետականության եւ Սերժ Սարգսյանի ֆորմալ կապի պահպանումը գերվտանգավոր է: Նա մարդկայնորեն, հոգեբանորեն եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված միանգամայն հասկանալի ծանր իրավիճակում լինելով կարող է պարզապես անդառնալի վնաս հասցնել պետությանն էլ, քաղաքացիներին էլ, իրեն էլ՝ թե ներքին, թե անգամ արտաքին որոշակի խոցելիության պայմաններում;
Պետք է օգնել նրան եւ պետությանը, պետք է փրկել թե պետությունը, թե Սերժ Սարգսյանին, այն է՝ կտրել նրանց ճակատագրերի փոխադարձ կապվածությունը հնարավորինս արագ: Դա պետք է անեն առաջին հերթին պետականության առանցքային երեք հենասյուները՝ բանակ, ԱԱԾ, ոստիկանություն:
Սերժ Սարգսյանին պետք է իր համար լիովին անվտանգ եւ ապահով մեկուսացնել կառավարումից եւ վերցնել իրավիճակի ղեկը սեփական ձեռքերը, պետության եւ պատմության առաջ հստակ պատասխանատվությամբ: Մնում է, որ նրանք ստանձնեն պատասխանատվությունը:
Առանցքային դեր ունի Գարեգին Երկրորդը, որն ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս դառնալու պատմական հնարավորություն, պատմական հնարավորություն՝ սկսել իրական Կաթողիկոսությունը ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ ապրիլի 22-ին: Նա պետք է հրապարակավ կոչ անի Սերժ Սարգսյանին ներկայացնել հրաժարական, պետության, պատմության եւ ժողովրդի առաջ ծանր մեղքից խուսափելու համար: Նույն կոչով պետք է հանդես գա Արմեն Սարգսյանը, որը իր հերթին ստացել է Հայաստանի Հանրապետության իրական նախագահ դառնալու պատմական հնարավորություն:
Հանրությունն առաջնորդվում է Մերժիր Սերժին կարգախոսով, իշխանությունից ներկայում պահանջվում է Օգնիր Սերժին կարգախոսը՝ օգնիր Սերժ Սարգսյանին հեռանալ, դրանով օգնելով հայկական պետականությանը մնալ եւ դուրս գալ ծայրահեղ վտանգավոր իրավիճակից:
Comment
-
Թավշյա հեղափոխության դժվարին ընթացքը. «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն
Comment
-
Սերժ Սարգսյանի օրակարգը՝ հեռանալ անվտանգ և արժանապատիվ.
ԱՐՏՀԵՐԹ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Very interesting
Comment
-
-
Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին- Lragir.am
- Ներքին կյանք - 24 Ապրիլի 2018
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանցինե՛ր և արտերկրահայե՛ր
Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։
Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։
Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։
Ողջունում ենք նաև զինվորականներին, որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։
Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։
Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։
Դուք կարողացաք շարժել համայն հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ Հայրենիքի ու պետականության։
Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային վերածննդի օր։
Փա՛ռք ու պատի՛վ բոլորիդ
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
23 ապրիլի 2018թ., ժամը 16:30, «Արմավիր» ՔԿՀ
Comment
-
...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված—
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...
Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար—
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված...Չարենց
Comment
Comment