«ՀՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին»․ Փաշինյան
Ապրիլ 25, 2018
Նիկոլ Փաշինյան, Երևան, 25-ը ապրիլի, 2018 թ․
Այսօր երեկոյան կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կան բազմաթիվ հանրապետական պատագամավորներ, ովքեր իր հետ զրույցներում պատրաստկամություն են հայտնել, հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, «քվերակել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին»:
Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է բանակցությունների ՀՀԿ-ի հետ, ոչ թե «դրա մի փոքրիկ հատվածի»՝ հանձինս վարչապետի պաշտնոակատար Կարեն Կարապետյանի:
«Ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ ապրիլի 23-ի տոնախմբությունից ու 24-ի հիշատակի արարողությունից հեոտ մոռացել է, թե ինչի համար էր հավաքվել: Կարապետյանը հույս ուներ, թե ապրիի 25-ին մարդիկ դուրս չեն գա փողոցներ, բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,- հայտարարեց Փաշինյանը, հավելելով․ «Մենք պահանջում ենք ՀՀԿ ի միանշանակ և անվերապահ կապիտուլիացիան ժողովրդի առաջ»:
«Ուզում եմ հստակ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ կարվի հանրապետական որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը: Ես այս պահից Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք: Ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել՝ կասկածի տակ դնել այս փաստը: Ով կասկածի տակ դնի, վերջում հրապարակային կխոստավանի իր սխալ լինելը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը:
Փաշինյանը նաև հայտարարեց, թե վերջին իրադարձությունները գնահատելով միայն ՀՀ օրենսդրության տեսակետից՝ իրավաբանները հանգել են այն եզրակցության, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից սկսած՝ նրա հետ հրաժարական է տվել նաև ողջ կառավարությունը, այսինքն՝ «այսօր չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլորը հրաժարականի մեջ են»:
Կարեն Կարպետյանն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց նա, ըստ Փաշինյանի, ընդամենը կարող է լինել միայն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, հակառակը պնդելը «քրեական հանցագործություն է»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե Կարապետյանն այսօր հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել: Մի՞թե երկարամյա պաշտոնյա Սերժ Սարգսյանը չէր կարող դա «ֆայմել», որ հիմա «դու սատանի մայլում քյանդրբազ ես սխաղում», դիմելով Կարապետյանին, իր ելույթում ասաց Փաշինյանը:
«Լուրեր են տարածվում, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է ՀՀ վարչապետ: Ես կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, քանի որ այսօր հանդիպել եմ Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել հավաստաիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստնի ներքին գործերին:
Եվ իհարկե՝ կան որոշ մարդիկ, բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարապետյանի աջակիցը, փորձելով իրենց տեսակետը ներկայացնել որպես Մոսկվայի տեսակետ: Ես դիմում եմ այդ մարդկանց՝ Հայաստանը վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ, չհմարաձակվե՛ք Հայաստանին վերաբերվել որպես վարձակալության տրվող տարածքի, դա չի ներվի որևէ մեկին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Իր ելույթում նա նաև ասաց․ «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանը մինչև այսօր ոչ միայն Հայաստանում է, այլև, ինչպես խոստացել ենք, նրա նկատմամբ հաշվեհարադարի, վենդետայի փորձ չի եղել: Սա նշանակում է, որ Սարգսյանն ինքն էլ հասկանում է, որ սա ժողովրդական, ոչ բռնի ու այնպիսի հեղափոխություն է, որի նպատակը վրեժխնդրությունը չէ, այլ օրինակությունը, արդարությունը, ազգային միասնությունն ու համաձայնությունը:
Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չի մտածում Հայաստանը լքելու մասին, և ճիշտ է անում, ուրեմեն այդ ինչ գործարար է, որ նման սուտ լուրեր է տարածում: Որևէ մեկը Հայաստանում ահաբեկված չէ»:

Comment