Announcement

Collapse
No announcement yet.

Agriculture

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Արցախը հավակնոտ ծրագիր է իրականացնում Արաքսի հովտում
    Վահե Սարուխանյան

    29 հուլիսի, 2013
    «Ծովից ծով Հայաստան չունեցանք, բայց գետից գետ Ղարաբաղ ունեցանք. Արաքսից մինչեւ Թարթառ նկատի ունեմ»,- ասում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

    Ըստ նրա՝ 1-2 մլն բնակչություն կերակրելու ունակ արցախյան հողում այսօր ապրում է շուրջ 140.000 մարդ, ինչը «անթույլատրելի ճոխություն» է մեզ համար: «Հադրութից մինչեւ Արաքս 70 կմ-ից ավելի տարածք ենք անցնում, եւ այդ ամբողջ ճանապարհին՝ բերրի հողեր, աղբյուրներ, տարածք, տարածք: Տասնյակ կիլոմետրերով առաջնագիծ, մարտական հերթապահություն իրականացնող զինվոր, իսկ թիկունքում՝ 150 կմ խորությամբ անմարդաբնակ տարածքներ»,- փաստերն է արձանագրում Աղաբեկյանը ու նշում, որ ԼՂՀ իշխանությունները որոշել են բնակիչների, վերաբնակիչների ու ներդրողների համար Արաքսի հովտի հողերը իրացնելու հնարավորություններ ստեղծեն: Նախագիծն այդպես էլ կոչվում է՝ «Արաքսի ծրագիր»:

    Նա նշում է, որ հպարտություն է ապրում, երբ տեսնում է հացահատիկով բարձված «ԿամԱԶ»-ները, որոնք ԼՂՀ-ից ՀՀ են գնում: Անցյալ տարի 20.000 տ հացահատիկ է տեղափոխվել ՀՀ: «Միայն դրա համար արժեր մարտնչել»,- ասում է նա՝ ավելացնելով, որ հիանալի կլիներ մեծացնել ծավալները, որի հնարավորությունը կա: Արդեն 27 կմ հոսանքալար է անցկացվել, շուտով արտեզյան հորեր կփորվեն, 45 ընտանիքի համար ժամակավոր կացարաններ են կառուցվել, հիմա բենզալցակայանի, խանութի հարցը պետք է լուծվի: Մասնավորապես՝ Եղվարդի «Բերրիություն» ընկերությունն արդեն արձագանքել է ծրագրին ու տեղափոխվել Արաքսի մոտ: ԼՂՀ ղեկավարությունը ակնկալում է այլոց ակտիվ մասնակցությունը նույնպես՝ օգնելու պատրաստակամություն հայտնելով:

    «Հետքի» հարցին, թե ինչու նման ծրագիր էլ չի իրականացվում Ակնայի (նախկին Աղդամի) տարածքում, որի հողերը հայտնի են բերրիությամբ, Ա. Աղաբեկյանն ասում է, որ հատկապես Ստեփանակերտից շատերն այնտեղ հողեր են վերցրել ու մշակում են, իսկ եթե դա չի եղել 100 տոկոսով, խնդիրը միայն ջրի սակավությունն է: Դա լուծելու համար էլ իշխանությունները մտածում են Թարթառի ջուրը անցկացնել Ակնայի մոտ: «Եթե Աղդամի տարածքում այսպես ասած հողի կռիվ կա, ապա Արաքսի դեպքում կիրառում ենք «ինչքան վազեք, այդքանը ձերն է» սկզբունքը»,- ասում է փոխվարչապետը:

    Մեր դիտարկմանը, թե Արցախում կարծիք կա նաեւ, որ առաջնագծի անմիջական թիկունքը վերաբնակեցնելը կարող է հավանական պատերազմի ժամանակ թիրախ դարձնել խաղաղ բնակչությանը, Ա. Աղաբեկյանը պատասխանում է. «ԽՍՀՄ ծրագրով, եթե ՆԱՏՕ-ն Թուրքիայից հարձակվեր, Երեւանի բնակչությունը պիտի նահանջեր Սեւանի ուղղությամբ, եւ այնտեղից հակահարձակում սկսվեր: Մոռացեք այն ժամանակների մասին: Արդի պատերազմներում թիկունքի իրական խորությունը ճիշտ Արցախի խորությունն է: Այսինքն՝ Ստեփանակերտում, Հադրութում, թե Աղդամում կապրի խաղաղ բնակիչը, տարբերություն չկա: 1994-ի պատկերացումները բուֆերային գոտու, մարտ վարելու գոտու մասին արժեզրկված են: Ես միշտ կրկնել եմ. ազատագրված տարածքները մաս են կազմում ԼՂՀ-ի: Այդ տարածքները մեր տնտեսական անվտանգության բաղադրիչն են, ինչպիսին է եւ «Արաքսի ծրագիրը»: Խաղաղ բնակչին չպետք է կերակրել ռազմական գործողությունների վերսկսումով: Նրան պետք է ասել հետեւյալը. մենք պատրաստ ենք, դիմակայելու ենք, հաղթելու ենք, եւ դու պետք է ստեղծես: Ինքն ինչքան շատ ստեղծի, այնքան պատերազմը հեռանալու է մեզնից»:

    ______
    Artsakh Government Adopts "Land Rush" Policy in Southern Region
    Vahe Sarukhanyan

    July 29, 2013
    Artsakh, according to the country’s Deputy Prime Minister, is a veritable bread basket capable of feeding 1-2 million people.

    But it’s a crying shame, says Artour Aghabegyan, that Artsakh’s population is a mere 140,000.

    “We don’t have an Armenia that stretches from sea to sea, but we do have a country called Karabakh that stretches from river to river. From the Araks to the Tartar,” exclaims the official.

    “Drive from Hadrout to the Araks River, some 70 kilometres. All along the route you’ll see great farm land, springs and great expanses of land. The frontier is dotted with military posts. But travel away from the frontier and there are uninhabited lands,” notes Aghabegyan, claiming that the Artsakh government has decided to create conditions to bring settlers to those rich and verdant valleys.

    The overall resettlement initiative is called “The Araks Project”.

    Aghabegyan says he is filled with pride when he sees trucks filled with grain travelling from Artsakh to Armenia. Last year, 20,000 tons of grain was transported to Armenia.

    “For this reason alone, it is worth fighting for,” Aghabegyan says, adding that the possibility exists to increase these amounts.

    In response to the Hetq question why development projects haven’t been launched in the Akna (Aghdam) region, known for its fertile lands, Aghabegyan said that many people, especially from Stepanakert have obtained land there and are now cultivating it.

    The official says that the lack of water has prevented greater cultivation. To solve the problem, Aghabegyan says the Artsakh government is thinking about diverting water from the Tartar River to the area.

    “If there is a fight over land in Aghdam, the situation closer to the Araks River is the opposite. There, we are exercising a policy referred to as ‘the more you run, the more you own’. It’s like a land rush policy,” notes the Artsakh Deputy prime Minister.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Հակակարկտային կայանները չեն արդարացնում. համայնքի ղեկավարի դժգոհությունն ու ԱԻՆ-ի հակադարձումը՝ կայանների արդյունքն ակնհայտ է
    11.07.14

    Tert.am



    Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի ղեկավար Մանվել Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է՝ հուլիսի 7-ին կոնկրետ իրենց համայնքում տեղադրված հակակարկտային երկու կայանը չի կրակել, և համայնքի ցանքատարածքները գրեթե 100%-ով վնասվել են։ Ըստ նրա` եթե կայանները շղթայական և ժամանակին կրակեին, արդյունք կլիներ, բայց քանի որ սպասել են, որ ռադիոլոկացիոն կայանը՝ ռադարը, ցույց տա, որ կարկտաբեր ամպ է, նոր միայն կրակեն, ուշացրել են, ու կրակել չի հաջողվել։

    «Ժողովուրդը կըսեն՝ չի´ կրակել, ու իրոք որ չի կրակել։ Հույսը դրել են ռադարների վրա, դրա համար էլ հակակարկտային կայանները իրոք որ չեն արդարացնում, մեր աչքից լավ ռադար գոյություն չունի։ Տեսեք՝ Լոռու մարզում ռադար են դրել, բայց օգուտն ի՞նչ, էնտեղ էլ ջարդեց, եկավ մեր մոտ էլ ջարդեց։ Ես, որպես համայնքապետ, որպես գյուղացի, համայնքի բնակիչ՝ չեմ հավատում էդ ռադարին, մենք եթե ամպը տեսնում ենք, ասում ենք, որ կարկուտ կգա, ուրեմն՝ կգա»,-նշեց գյուղապետը և հավելեց, որ կայանների շահագործումն անցել է արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը։

    «Ապրիլից օգտագործում են, բայց չգիտենք՝ ով է մեր տերը, ով է էդ գործողությունն իրականացնում»,-ասաց նա և հավելեց, թե երեկ էլ չի սպասել ռադարի ցուցմունքին, կասկածելի ամպ է տեսել ու խնդրել, որ կրակեն, և արդյունք տվել է։ «Գնացել, խնդրել եմ, միացնել եմ տվել։ Ինձ ասում են, որ ռադարը պետք է ասի, տո´, կսեմ, ռադարի վրա հույս մի´ դրեք, կրակե´ք, ի՞նչ տարբերություն՝ կարկուտը մեզ վրա՞ կգա, թե՞ կողքի գյուղի»,-ասաց նա։

    Մանվել Պողոսյանը մասնագետ չի, բայց արդեն փորձով հասկացել է, որ համակարգը միասին պետք է աշխատի. «Համակարգը պետք է ճիշտ աշխատի, բոլոր գծերը միասին պետք է կրակեն, որ միասին կրակեին, նման բան չէր լինի։ Ախուրիկի, Հովտաշենի, Գեղանիստի, Ջրառատի և մյուս համայնքների կայանները միասին պետք է աշխատեն, որ օգուտ տան, ու ժամանակին գործեն, իսկ եթե ժամանակից ուշացավ, կարկուտը կգա ու կայանի մեջը կլցվի: Մեկ էլ՝ ուզում ես կրակես, չի լինում»,-բացատրեց նա։

    Բացի այդ՝ գյուղապետը վերջին տարիներին կարկուտի նման տեղումները պայմանավորում է Թուրքիայի գործոնով՝ պնդելով, թե այնտեղ լավ հակակարկտային կայաններ ունեն և երբ տեսնում են, որ կարկտաբեր ամպեր են, կրակում են, ուղարկում հայկական կողմ։

    «Թուրքիան որ կտեսնի՝ անձրև եղավ, կթողնի իրա վրա թափվե, անձրևից լավ բան կա՞, բայց որ կարկուտ եղավ, կուղարկեն մեզ մոտ։ Իրենց կարկտակայանն առաջվա Սովետի նման է, ուժեղ է, կուտան, կգա մեր տարածքը։ Սովետի ժամանակ մենք կրակոցով կուղարկեինք իրանց տարածքը, հիմա իրենք կուղարկեն»,-ասաց նա և նշեց, թե այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է կայանների շղթան ուժեղացնել։

    «Քիչ է դրված, սեյրակ է, բայց որ խտացնենք, կակուտը չի գա։ Որ կակուտն էդ արանքից անցավ, կհասնի մինչև Սպիտակ, ու դեմը չի առնվի։ Իմ հասկացածով՝ որ մի կայան խարաբ եղավ, ամպն արանքից կանցնի»,-ասաց նա ՝ ընդգծելով, որ կառավարման համակարգը թույլ է, որովհետև ֆինանսներ չկան։

    Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում խոստովանում է՝ իրենց համայնքում կայանները աշխատել են երկու ժամ առաջ, բայց միևնույնն է՝ արդյունք չեն տվել։ Այստեղ էլ բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ «Երկու ժամ առաջ արդեն սկսել են կրակել, բայց ամպը ձևավորված էր, և ոչ մի արդյունք չի տվել»,-նշեց նա։

    ԱԻՆ հակակարկտային ծառայության տնօրենի տեղակալ Սուրեն Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է՝ հուլիսի 7-ին հակակարկտային կայաններն աշխատել են, ուղղակի որոշ տեղերում արդյունք չի եղել։ Նա թվերով է խոսում, թե քանի կրակոց է եղել որ մարզի որ համայնքում և հարցնում՝ եթե չեն կրակել, որտեղի՞ց են այդ թվերը։

    Մասնագետը բացատրեց, որ Շիրակի մարզում ռադիոլոկացիոն կայան չունեն տեղադրած, իսկ Լոռու մարզի ռադիոլակացիոն կայանն ամբողջությամբ չի սպասարկում Շիրակի կայանը։ Նա, իհա´րկե, հասկանում է՝ այլ տեսակի պաշտպանություն է պետք Հայաստանին, միայն այդ կայաններով հնարավոր չէ պաշտպանել հանրապետության տարածքը, բայցև պնդում է՝ կայանների արդյունավետությունն անկհայտ է. «Անցած տարի մենք հաշվարկ էինք արել, Արմավիրի մարզում 15 կայանով ընտրվել է պաշտպանվող տարածք, մոտ 700 մլն դրամ գյուղատնտեսական արդյունավետության օգուտ էր գրանցվել»։

    Ըստ Սուրեն Հովսեփյանի՝ հանրապետությունում կա 370 կայան, որոնցից 240-ը պետական, իսկ մնացածը՝ մասնավորի կամ համայնքի միջոցներով է տեղադրվել։ Բրա խոսքով՝ դրանք կամայական են տեղադրվել, ինչն էլ դժվարացնում է շահագործման աշխատանքը։

    Հարցին, թե հնարավո՞ր է՝ կրակոցների խնայողություն են անում, ԱԻՆ հակակարկտային ծառայության տնօրենը պատասխանեց, թե մեկ կրակոցն արժի մոտ 25 դրամ, և նման ծախսի համար խնայողություն անելն անտրամաբանական կլիներ։

    Ի դեպ, նա անդրադաձավ նաև այն պնդումներին, թե կարկտաբեր ամպերը Թուրքիայից են գալիս։ «Գյուղացիները նման ֆանտաստիկ բաներ սիրում են ասել։ Մասնագիտորեն չի կարող նման բան լինել, որովհետև կարկուտը ձևավորում է 3 րոպեի ընթացքում, նայած՝ ինչ հոսքերի մեջ է ընկնում, դա ոչ մեկը չի կարող ստույգ ասել։ Աշխարհում չկա նման կայան, որ ինքն ամպ սարքի ու ուղարկի։ Հնարավոր է՝ սխալ աշխատելու դեպքում կարկուտ առաջացնեն ամպի մեջ, բայց այդ կարկուտն ամենաշատը 1-5 կմ հեռավորության վրա տեղումների տեսքով թափվելու է ներքև, չի կարող 50-60-100 կմ շարժվել դեպի Հայաստանի տարածք ու տեղումների տեսքով թափվել այստեղ»,-բացատրեց նա։

    Հարցին՝ նման քանակի կարկուտի տեսքով տեղումները նորմայի սահմաներու՞մ են, Սուրեն Հովսեփյանը պատասխանեց. «2005 թ-ից սկսած՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամեն տարի ավելի են հզորանում կարկտագոյացման օջախները, այսինքն՝ եթե անցած տարի եկել է օրինակ՝ «պոպոկի» չափով կարկուտ, այս տարի հավի՝ ձվի չափ, մյուս տարի հնարվոր է՝ թենիսի գնդակի չափ կարկուտ գա որոշ տարածքներում»։

    Նման միտումը նա բացատրեց բնակլիմայական պայմանների փոփոխություններով. «Կարկուտն այդպես է լինում, մի 7 տարի կարող է ընդմիջում տալ և հետո ինտենսիվ զարգանալ։ Անցած տարի ավելի մեղմ է եղել, օրինակ՝ անցած տարի Արմավիրում տեղացած կարկուտը ավելի փոքր էր, քան այս տարի»,-նշեց նա։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Նորաբաց մասնաշենքում երեք նոր արտադրամաս կգործի.::.Three new manufacturing departments will operate in the newly opened building.::.http://www.bhk.am/index.p...


    Dodi Gago opens fashion style cognac marans.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Հայաստանից հուսախաբ գնացած գյուղատնտեսը ցորենի արտադրության առաջարկ է ներկայացնում
    Մարինե Մարտիրոսյան

    31 մայիսի, 2014
    Եսայի Հավատյանը Լիբանանից է: Արդեն 20 տարի է՝ ղեկավարում է գյուղատնտեսական հարցերով զբաղվող հաստատությունը (հիմնադիրն ինքն է): Մասնագիտությումբ գյուղատնտես է: Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը: Բացի սերմերից, քիմիական նյութերից, դեղորայքի վաճառքից, հաստատությունը զբաղվում է նաև խորհրդատվությամբ: Նա մտադրվել է Հայաստանում և Ղարաբաղում ընդլայնել ցորենի արտադրությունը, իսկ դրա արդյունավետությունը ստուգելու համար առաջարկում է իրականացնել նախնական փորձ:

    -Հայաստանի ցանքատարածության մեջ ամենաշատ տարածությունը գրավում են ցորենի ցանքերը: Արդեն 5 տարի է՝ ավելի խորը մխրճված եմ ցորենի արտադրության մեջ՝ օգտվելով իտալացիներից, իսպանացիներից և ամերիկացիներից:

    Այսօրվա դրությամբ Բեքաայի հովտի մեջ 1 հա-ից 8-10 տոննա հացահատիկ ենք ստանում, երբ Հայաստանում 1 հա-ից 3 տ են ստանում: Ուզում եմ ցորենի արտադրության մեջ օգտակար լինել Հայաստանին և Ղարաբաղին: Նախքան այդ գործն սկսելը անհրաժեշտ է փորձն անել մի քանի տարբեր վայրերում, որովհետև օդը, ջուրը, կլիման, տաքը, պաղը, ամեն ինչ ազդող բաներ են: Դրա համար առնվազն պետք է փորձել Շիրակի, Արարատյան դաշտերը, Ղարաբաղի գոնե երկու շրջան:

    Պետք է բերենք այն սերմերը, որոնք մենք ենք օգտագործում, որովհետև ամեն ինչ միայն խնամքից չէ կախված, սերմի ժառանգություն կա: Լիբանանը հոյակապ սերմեր ունի, որոնք իտալական են: Եվ դրա շնորհիվ է, որ այդ արդյունքները ձեռք ենք բերում:

    -Ձեր տվյալներով՝ Հայաստանը ցորենի ի՞նչ սերմեր է օգտագործում:

    -Հայաստանի մասին շատ տեղեկություն չունեմ: Հեռուստատեսությունից եմ իմացել, որ ռուսական նոր սորտեր են բերվել, որոնցից շատերը նույնիսկ 3 տոննա արդյունք չեն տվել:

    -Իսկ իտալական Ձեր նշած ցորենի գինն ինչքա՞ն է:

    -Ամեն տեղ ցորենի տեսակների մասին փոքր ուսումնասիրություն էի արել: Ցորենի սերմի և վաճառքի գինը նույնն են: Օրինակ, Լիբանանում ցորենը պետությունն է գնում ագրոնոմներից՝ 3 կգ-ը 1 դոլարով: Իտալական ցորենի սերմն ունի գրեթե նույն գինը:

    Հիմա իմ ծրագիրն ու երևակայությունը հետևյալն է. հիմնական ցորենի արտադրությունն ունի 4 հանգրվան. առաջինն սկսում է ցանելուց, որը կախված է 3 բանից:

    Առաջին. ի՞նչ տեսակ ենք ցանելու, երկրորդ՝ հյութը. այդ սերմը ցանելուց առաջ թաթախում ենք հատուկ բնական հյութի մեջ, որը ծովից է բերված: Դա հունդն ավելի տոկուն է դարձնում հիվանդությունների նկատմամբ և ավելի դյուրին արմատավորման համար: Ուստի, աճն ավելի արագ է լինում:

    Երրորդն իսպանական քարայրների բնական նյութն է, որն ավազի պես է և ցանվում է ցորենի հետ: Այս նյութն ունի սննդարար հատկանիշներ, հողը փխրուն է դարձնում, որպեսզի բույսը շատ ուժ չվատնի արմատը հողի մեջ հրելու համար: Կա նաև ամերիկյան մանրէ, որը ցանելուց առաջ սրսկում ենք հողին: Դա ապրում է հողի վրա՝ այն դարձնելով շատ փխրուն: Ինչքան հողը փխրուն է, բույսն իր արմատները հրելու ուժի կարիք չունի, ուստի, չի սպառում իր ուժը և ավելի արագ է աճում:

    Իսկ երբ ցորենը 15 սմ է լինում, նախատեսվում է 3 սրսկում: Մի նյութն, օրինակ, այն է, որ ցորենի ցողունը ոչ թե 1, այլ 3 հասկ տա: Երկրորդը՝ հասկին երկայնքը բարձրացնելու համար է (օրինակ, հասկը, որ 10 հատիկի շարք ունի, 16-ը դառնա), իսկ վերջինը` հատիկը մեծացնելու և կարծրացնելու նյութ է:

    Այս նյութերը չկան Հայաստանում, իսկ փորձն անելու համար նախևառաջ պետք է բերվեն Հայաստան: Ղարաբաղի պատասխանատուներից մեկի հետ էի խոսել, ասաց, որ պետությունը հերկում և ցանում է ցորենը 400 դոլարով, այսինքն՝ պետությունն ինքն է ցանում՝ սերմն իրենից, հերկելն իրենից, ցանելն իրենից, և 1 հա-ը մոտավորապես տալիս է 1000 դոլարի արդյունք: Այսինքն՝ շահը շուրջ 600 դոլար է, որը ներդրմանը բաղդատած լավ է, բայց մեր ակնկալածի համեմատ քիչ է:

    -Իսկ Դուք ինչքա՞ն եք ստանում:

    -Իմ հաշիվն այսպիսին է. եթե ես 1000 դոլար եմ ներդնում, պետք է ստանամ 3500 դոլարի արդյունք: Հեկտարի վրա իմ ճիգը շահը բարձրացնելն է: Միևնույն ժամանակ մեր ծախսն ավելի շատ է լինում հեկտարի վրա:

    -Թա՞նկ են այդ նյութերը:

    -Շատ թանկ չեն: Փորձի համար մտադիր եմ այդ նյութերն անվճար տրամադրել: Մեր հայրենիքն է, վնաս չունի, որ այդ փորձը 1000 դոլար վնաս ունենա: Եթե տեսնենք, որ այդ փորձը ձեռնտու է, այդ պարագայում պետք է մտածենք, մեր երկրում ցորենի արտադրությունը բարձացնելու մասին: Ապագայում հացահատիկը շատ ավելի հարգի պիտի դառնա: Ուկրաինայում տեղի ունեցող կռիվներն էլ ազդեցություն կարող են ունենալ հացահատիկի գնի վրա, որովհետև Ուկրաինան աշխարհին հացահատիկ մատակարարողներից է:

    -Ի՞նչ է անհրաժեշտ Ձեր նախաձեռնությունն իրականացնելու համար:

    -Ամենակարևորը փորձն անելն է, Լիբանանից նյութերը բերելն է: Մոտավորապես 2 տոննա ապրանք կա, որ պետք է տեղափոխեմ Հայաստան: Հիմնական դժվարությունն այն է, թե ինչպես պետք է այդ ապրանքն անցնի սահմանը, գրանցվի, որովհետև այդ նյութերի արձանագրություն չկա, հետևաբար, պետական աջակցության անհրաժեշտությունը կա՝ այդ նյութերը սահմանակետերից երկիր բերելու համար:

    -Ձեր առաջարկը ներկայացրե՞լ եք պետական որևէ կառույցի:

    -Անկեղծ ասած, 2 տարի առաջ «Հայագրոֆորումի» ժողովից հուսախաբ գնացի և դրանից հետո չեմ խոսել որևէ մեկի հետ: Գործընկեր ունեի, որ 1 ամիս առաջ եկավ և նախնական ուսումնասիրություն է արել՝ տեսնելու համար, թե ուր կարող ենք անել փորձը: Ունեմ նաև վստահելի մի քանի հոգի Հայաստանում և Ղարաբաղում: Իրենք կարող են հսկել փորձի գործընթացը, երբ ես Լիբանանում լինեմ:

    -Ինչո՞ւ հուսախաբ գնացիք «Հայագրոֆորումից»:

    -Անցյալ «Հայագրոֆորումի» հուսախաբությունը շատ դառն է, և շատ չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ շատ դառնացած և վշտացած եմ: Թողնելով իմ գործը՝ եկել էի հայրենիքի գյուղատնտեսության մասին հարցեր քննարկելու: Օրակարգով հարցեր պետք է քննարկվեին, զեկուցումներ պետք է տրվեին, և դրա լույսի տակ կարելի կլիներ բաներ ձեռնարկել, սակայն այդպես չեղավ: Ժողովի կես օրն անցավ շքանշաններ տրամադրելով, մյուս կես օրվա մեջ մի քանի հոգի զեկուցումներ տվեցին: Ինձ էլ պատիվ արեցին, որ եթե ասելիք ունեմ, ասեմ, թեև նախապես ասել էի, որ ասելիք ունեմ: Երևի թե դժգոհ մնացին իմ ելույթից, որովհետև անկեղծորեն ասացի այն, ինչ տեսել էի: Դա վշտացրել էր նախարարին ու նախարարության անդամներին: Իմ միտքը նրանց վշտացնելը չէր, այլ այն, թե ինչպես կարող ենք օգտակար լինել հայրենիքին: Ժողովին հանկարծ հռչակագիր կարդացին և փակեցին՝ ոչ քննարկումներ եղան, ոչ օրակարգով նշված բաները եղան:

    Ժողովի նիստից չբացակայելու համար 3 օր առաջ էի եկել Հայաստան, պտտել էի Արարատյան դաշտը, գյուղացիների հետ էի խոսել, իսկ դրանից 1 ամիս առաջ ինտերնետով կարդում էի Հայաստանի գյուղատնտեսության մասին հրապարակումները, որպեսզի ամբողջական լիներ ասելիքս:

    Ես ասել էի, որ գյուղատնտեսությունն է մեր երկրի ապագան, որովհետև Հայաստանը նավթ չունի, ծով չունի: Իսկ այն երկրում, որտեղ գյուղացին չի կարողանում ապրել, դժվար թե ապագա ունենա այդ երկիրը: Ես տեսա, որ գյուղացիները խեղճուկրակ էին, պարտքերի մեջ «թաղված»: Արարատյան դաշտի սարսափելի պատկերը տեսա, որի մեծ մասը խոպան, լքված էր: Այս դաշտը կարող է կերակրել ամբողջ Կովկասի հանրապետությունները: Մեր Բեքաայի դաշտը շատ փոքր է Արարատյան դաշտավայրի համեմատ, բայց ապահովում է Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի ամբողջ կարտոֆիլը հսկա քանակությամբ:

    Մեր գալիք սերունդների գոյատևման աղբյուրն է Արարատյան դաշտը, որն այսօր 60-70 %-ով խոպան է: Եվ շատ վշտացած եմ այս դառը փորձառությունից, որովհետև մենք եկել էինք հայրենիքին օգտակար լինելու, բայց դուրս եկավ, որ նույնիսկ մեր խոսքը չընդունվեց, դժգոհություն առաջացրեց, ինչպես նաև թերթին տված իմ հարցազրույցից շատ դժգոհ էր մնացել նախարարը: Ասել էի, որ երկիրն արյունահոսություն ունի, գյուղացիները երկրից գնում են, և եթե արյունահոսությունը չկագնեցնեն, երկիրը կարող է արյունաքամ դառնալ և վաղն էլ կարող է մահամերձ լինել: Սա նախարարը վերցրել էր իր վրա, բայց ես մտահոգված էի երկրի ապագայով: Հիմա մտածում եմ, թե ինչպես մեր երկրի ցորենի արտադրությունը բարձրացնել, պարզապես ուզում եմ օգնած լինել իմ հայրենիքին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Հայաստանի անտառների ծավալը նույնն է, որակը՝ ոչ
    29 Մայիսի 2014


    Ապօրինի հատումները Հայաստանում նվազել են և էական, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ ու ոչինչ չանել:
    Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

    Ըստ անտառահատումների վերաբերյալ իրենց վերջին ուսումնասիրության՝ 2013-ին արձանագրվել է 928 ապօրինի ծառահատում, 2012-ին՝ 1328, 2011-ին՝ 2 480 ծառ, իսկ 2003-2004 թթ. ապօրինի ծառահատման 32 000 դեպք:

    Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ վիճակի բարելավմանը նպաստեց Կառավարության որոշումը՝ համաձայն որի, եթե անտառը օտարվում է որևէ հանքի, ապա ներդրողը պարտավոր է կտրված անտառից 2 անգամ ավել տարածքով անտառ հիմնել, և այն աճեցնել մինչև անտառ դարձնելը: Ապօրինի անտառահատման դեմ պայքարում նա առանձնացրեց գյուղատնտեսության նախարարի հրամանը, որով կանոնակարգվում է փայտի մթերումն ու իրացումը, ըստ այդմ՝ շինափայտը համարակալվում է հատուկ մուրճերով:

    Ըստ նրա` ներկայիս անտառածածկը մոտ 32 000 հեկտար է: Անտառապետը հայտարարեց, որ ծավալով անտառը գրեթե նույնն է, բայց որակով՝ ոչ:

    HayNews.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Independent Armenia's First Wine Producer Receives Bronze Medal in 2014 Decanter World Wine Awards
    Marine Martirosyan

    May 19, 2014


    Maran, a winery founded in 1991 but which dates back to the 1800s, produced the first wine in the Republic of Armenia after the country gained independence and recently received a bronze medal in the 2014 Decanter World Wine Awards for its Bagratuni dry red wine. Hetq paid a visit to Maran's premises and had a chance to speak with the founder and director Avag Harutyunyan.

    The many trees on the winery's premises seem to evoke an attraction to the few buildings there. The winery's young employee tells us the buildings were constructed in the 1950s by German POWs and there was a huge wine factory there at one time. After Armenia gained independence, businessman Khachatur Sukiasyan's family bought the premises, which in 1998, was leased to Maran.

    Apart from the Harutyunyan family, the winery has 5 employees. In 2013, the company received a gold medal in an international wine contest held in Moscow. The award-winning wine is produced in a small room using new technologies — a modern touch to the winery's centuries-old history.

    The origins of Maran date back to 1829–1830, when Grandma Maran immigrated with her family from Persia to Armenia's Vayots Dzor Province. In 1860, Maran's son Harutyun planted a vineyard in the village of Artabuynk, calling it Maran's Vineyard after his mother. Three years later, a semi-production winery was founded.



    Maran itself was founded in 1991 by Artur and Avag Harutyunyan, whose grandfather Avag and father Frunzik were also vintners, and it will pass on to his two sons Frunzik and Tigran. Also participating in the "birth" of wine is Avag's wife Armine. The company's 20-hectare vineyard planted in 2000–2001 is found in the village of Aghavnadzor in Vayots Dzor.

    The company still doesn't have its own premises. Despite this, in 1991, in their home in Yeghegnadzor, the Harutyunyans began to get involved in wine production. As a result, the first wine — called Noravank — was born, samples of which are kept in the company's cellar.

    "In 1991, I was in the village of Yelpin. I was looking at the vineyards, seeing almost ideal vineyards (they are called Leylan vineyards) — the soil rocky — and I say, people, I need you to give me grapes with a sugar level of 23%. They tell me, well, you know, we have been harvesting this field for 50 years and this vineyard has not produced grapes with a sugar level of more than 18%," says Maran LLC Executive Director Avag Harutyunyan.

    Nevertheless, he convinced the Yelpin natives to produce grapes according to his conditions, promising to pay more than the set price. And lo and behold, grapes with higher sugar levels were grown. This successful practice was applied to Bagratuni. They began to harvest the grapes in November and get grapes with sugar levels of 25–28%.



    However, according to Harutyunyan, such discoveries are not profitable from a business perspective because they require a lot of time and are somewhat risky. "This was a way that showed that there is the potential here to get good grapes, and imagine, we have 500 varieties of Areni [grapes]," he says.

    Harutyunyan believes that Armenia has to produce expensive wines (in the 10–50 EUR segment) for the international market because even if Armenia was completely covered in vineyards it could not ensure 0.1% of the wine market in Europe. Furthermore, in the affordable wine segment no one bothers to inquire about the country of origin, whereas in the expensive wine segment , the wine's country of origin is accepted as a standard.



    "Reflected in wine is the ethos, the history, the joys and tragedies, the climate, and so on. Imagine your family's portrait. They don't say this person is wearing this brand of xxxellery or clothing; they say, do you know who's grandchild he is? These are the multi-faceted factors. At the very top are the individual's, the parents' virtues; at the base, your tribe, your region; and at the very bottom are Armenia's virtues," he says.

    In Armenia, big companies mainly use a European grape variety, which is of good quality and is recognized by the world. Thus, it's easy to enter the international market, but whether Armenia is regarded there with findings in wine tastes is another issue altogether.



    In the last 300–400 years, Europe intensively developed its grape varieties, which comprise the bulk of the global wine market. Global taste was shaped with these varieties. On the other hand, there is a country (Armenia) that has a 7,000-year history of winemaking where, however, grape varieties are not yet studied and recognized. Harutyunyan, and others like him, believe instead of investing in foreign grape varieties, Armenian varieties should be developed.

    Maran has 20 types of wine and also produces fruit vodkas. Its wine sells mainly for more than 10 EUR. Maran exports 40,000 bottles of wine annually — to France, Belgium, China, Poland, and Russia. If previously the expensive wines were exported to France, now Russia and China have a great demand for these wines. The Sign designs the labels, bottles are purchased from Saranist in Kotayk Province, while corks are imported from Italy. Soon, the company will offer a new wine, one bottle of which will cost $200.



    "The state has to stand by producers: it doesn't have to stand by that big [business] because that big [business] has already caught the tail of business; it has advisors, and so on," says Harutyunyan.

    He says that in terms of commerce, the use of Europeanized grape varieties are profitable, but in terms of concept, no. In Armenia, small and big companies are at the same tax level — both pay similar taxes — but unlike small business, big business has tax benefits. "I say, [dear] state, stand by that person who is trying to reveal cultural layers," he says.

    The heavy door to Maran's wine cellar is partly open. Inside, it's 15ºC. The air is chill. Here, we are guided by Avag Harutyunyan's son, Frunz, who is a vintner by profession and is working on his PhD.



    There are stairs on both sides, between which is the corridor to get the wine barrels to the cellar. In the cellar, Frunz carefully wipes the dust from one of the bottles, reads the name of the company's ancient wines. He says the names of the wines are easier to choose than the design of the labels. Both the names and the label have to have a conceptual foundation — as it is with wine production.

    Photo credit: Narek Aleksanyan

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Snowstorm Damage To Armenian Agriculture Assessed


    Naira Bulghadarian
    Հրապարակված է՝ 07.05.2014

    The Ministry of Agriculture assessed on Wednesday the severe consequences of an unprecedented spring snowstorm for thousands of farmers growing fruits and vegetables in southern Armenia.

    Deputy Agriculture Minister Garnik Petrosian estimated at over 11 billion drams ($26 million) the total damage from a late blizzard that swept through the country at the end of March.

    The heavy snowfall accompanied by freezing temperatures blocked some Armenian highways and forced the government to cancel classes in schools and universities. More importantly, it killed early blossoms on many fruit trees in the Ararat Valley south and west of Yerevan serving as a key source of revenue for local farmers.

    Citing a detailed evaluation conducted by his ministry, Petrosian said the calamity damaged crops on over 9,000 hectares of agricultural land cultivated by residents of some 290 villages. He said their apricot orchards bore the brunt of the frost.

    Petrosian predicted that Armenia’s apricot output will total only about 8,000 metric tons this year, sharply down from almost 90,000 tons reported in 2013. The damage to other crops such as peaches, grapes and apples was less severe, he told a news conference.

    Petrosian unveiled a set of government measures designed to help the 3,700 or so rural households hit hard by the snowstorm. He said they will be exempted from land tax, given free vegetable seeds and entitled to a 50 percent discount on irrigation fees. Also, he said, the Central Bank of Armenia is negotiating with commercial banks to freeze repayment of agricultural loans extended to those farmers.

    Prime Minister Hovik Abrahamian likewise promised government assistance to the farmers when he visited some of the affected areas late last week. But neither he nor the Ministry of Agriculture signaled plans to provided them with financial compensation.

    Armenian villagers, most of them subsistence farmers, regularly lose much of their anticipated revenue due to hailstorms, frosts, droughts and other unfavorable weather conditions. Petrosian said mandatory agricultural insurance is the only realistic solution to this problem. But he gave no indications that the government will introduce it anytime soon.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Agriculture

    Ոչխարների խուզման մարաթոնը Սյունիքում կբացի զարգացման նոր հեռանկարներ
    05 Մայիսի 2014

    Մայիսի 3-ին Սյունիքի մարզում իսկական եռուզեռ էր․Տաթևեր ճոպանուղու Հալիձոր կայանում առաջին անգամ անցկացվում էր ոչխարների խուզման փառատոն։ Առաջին հայացքից արտասովոր թվացող միջոցառումը պարզում է ունի մեծ պատմություն։
    Այս ավանդույթը լայն տարածում ունի հատկապես անգլալեզու այնպիսի երկրներում, որտեղ ոչխարաբուծության տնտեսությունն ահռելի մեծ ծավալներ է ընդգրկում և համարվում է գյուղատնտեսության զարգացման հիմքերից մեկը։
    Եվրոպական յուրօրինակ ավանույթը Հայաստան ներմուծելու նախաձեռնության հեղինակը ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանն է, ով ունի գյուղատնտեսական ոլորտում ևս ունի ներդրումային լայնածավալ ծրագրեր իրականացնելու մտադրություններ։

    Պատահական չէր ընտրված մարաթոնի անցկացման վայրը՝ Սունիքը համարվում է Հայաստանում ոչխարաբուծության համար ավանդաբար զարգացած շրջաններից մեկը։

    <<Տաթևի վերածնունդ>> և <<Հայրենիքի զարգացման նախաձեռնություն>> հիմնադրամի կեղմից կազմակերպած եվրոպական միջոցառումը շարջել էր մարզիի ողջ ազգաբնակչության հետաքրքրությունը։

    Բաց երկնքի տակ, կանաչ դաշտում առավոտից մեկնարկած միջոցառմանը մասնակից եղավ շուրջ հինգ հազար մարդ, նրանց մեծ մասն ի դեպ զբոսաշրջիկներ էին՝ ամենատարբեր երկրներից ժամանած։ Օրվա կեսից նրանց միացան մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ և տեղական իշխանության ներկայացուցչներ։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ու Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ողջույնի խոսքից հետո ոչխար խուզելու գործի գիտակներն անցան մրցելույթի։

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը համարձակորեն ձեռքն առավ ավանդական մկրատը ու գառնուկ խուզելով ազդարարեց տոնական միջոցառման սկիզբը։ Մինչ գործի գիտակները ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կմրցեին հարթակում, միջոցառման մյուս մասնակիցները հնարավորություն ունեցան շրջել օրվա թեմատիկ հւշանվերների տաղավարներով, հիանալ տեղի բնակիչների ձեռագործ աշխատանքներով, վայելեցին Սյունիքի ավանդական կերակուրները, անուշահամ քաղցրավենիքն ու թարմ գաթան։
    Լայն կանաչ դաշտում առավոթից տիրող տոնական տրամադրությունը չխափանեց անգամ ամպրոպն ու քամին։ Յոթ համայնքներից բերված երկու տասնյակ գլուխ ոչխարներն ու գառնուկները խուզվեցին շուրջ երեք ժամում։ Հաղթողներն ստացան ոսկկեգույն, պղնձե և արծաթե մկրատներ։

    «Զարգացմած երկրներում սովորական դարձած տեղական զբոսաշրջության առաջին քայլերն արդեն արվում են Հայաստանում»,- վստահաբար հատարարեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը ու շարունակեց,- << Ճիշտ է՝ էլեկտրական մեքենայով էլ են խուզում ոչխարը, բայց Հայաստանում ավանդական դարձող այս փառատոնի գործիքն առայժմ կմնա մկրատը, ինչով մերը մարաթոնն առանձնանալու է մյուսներից, որովհետև այն Հայաստանում մինչև այսօր էլ խուզման ժամանակ կիրառվող հիմնական միջոցն է և իր մեջ կրում է ավանդականության տարրը: Նպատակ կա փառատոնը դարձնել համահայկական և հեռանկարային պլաններում ներգրավել նաև մյուս մարզերին: Աշխարհում ամեն տարի նման փառատոներ են անցկացվում, հուսանք ճանաչված կլինի նաև մեր փառատոնը>>։

    Միջոցառման կազմակերպիչներն այսօրինակ ծրագրերով մտադիր են մարզում ընդլայնել ոչխարաբուծության տնտեսության ծավալները։ Ասում են՝ պետք է հետևել ոչխարաբուծության համաշխարհային առաջատար երկրների օրինակին՝ պետք է բազմապատկել ոչխարաբուծության եկամուտները, ուստի հարկավոր է ոչ թեբուծել ու արտահանել գլխաքանակը, այլև դրանք պետք է մորթել տեղում : Այդ դեպքում մարզում կստեղծվի ատադրության իրական շարժ, ըստ հաշվարկների կարելի է մշակել օգտագործել նաեւ ոչխարի բուրդը, կաշին, ինչու չէ նաև աղիները: Այս պահի դրության մարզպետարանի և Գորիսի կանանց <Ռեսուրներ> կենտրոի համատեղ ջանքերով Սյունիքում փորձ է արվում զարգացնել գորգագործությունը։

    Արեն Ափինյանի խոսքով՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության կարևոր նախագծերից մեկը Տաթևի վանական համալիրի վերականգնման, համայնքային զարգացման և զբոսաշրջության խթանման ծրագիրն է, և դրան ուղղված ջանքերն առաջիկայում կնշմարվեն փուլ առ փուլ։

    HayNews.am

    Leave a comment:

Working...
X