Re: Agriculture
Գեղարքունիքում կարտոֆիլի «ձեռքն ընկել են կրակը»
18 մայիսի, 2013
Գեղարքունիքի մարզում բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: Չնայած նրան, որ վերջին տարիներին բնակիչները շատ քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակում՝ այնուամենայնիվ, իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ինչպես գյուղացիներն են ասում, այս տարի վերավաճառողները կարտոֆիլը «40 դրամով էլ չեն տանում» գյուղացուց:
Գեղարքունիքի գյուղատնտեսության մարզային աջակցության կենտրոնից տեղեկացրին, որ կան արտահանող ընկերություններ, որոնք գնում են ավելի բարձր գնով' 80 դրամով:
Գեղարքունիք համայնքի բնակչուհի տիկին Գոհարը, ով դեռ մի քանի տոննա կարտոֆիլ ունի վաճառելու, հույս չի կապում այդ ընկերությունների հետ: «Էդ արտահանող ընկերություններն իրենց ստանդարտներն ունեն, մեկ հատ կարտոֆիլը պիտի կշռի երեք հարյուր գրամ, իսկ մեր ստացած բերքը չի համապատասխանում էդ ստանդարտներին: Այդպիսի բերք ստանալու համար նոր սորտերի սերմացու, ինչպես նաև բազմազան թունաքիմիկատներ են անհրաժեշտ, իսկ այդ ամենը ձեռք բերելու համար միջոցներ չկան»,- ասաց նա:
Տիկին Գոհարն այլևս չի ցանկանում կարտոֆիլի մշակությամբ զբաղվել, որովհետև նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ գյուղացին ոչ մի օգուտ չի ստանում, այլ մի բան էլ վնաս է կրում: Մեր հարցին՝ եթե կարտոֆիլ չեն մշակելու, ինչպե՞ս են ապրելու, նա պատասխանեց, որ ամուսինը մեկնելու է արտագնա աշխատանքի, ուրիշ ելք չկա:
Գոհարը գյուղում միակը չէ, ով կանգնել է այս խնդրի առաջ: Վերջին օրերին մեծացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, գյուղում մնում են միայն կանայք, ծերերն ու երեխաները, հետևաբար՝ հողերը չեն մշակվում:
Գեղարքունիքի համայնքի ղեկավար Կամո Աստրյանն ասաց, որ մինչև հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը, ու հիմա եթե կարողանան ինչ-որ կերպ օգնել, անպայման կանեն: Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ վերջին տարիներին անմշակ են մնացել նաև վարելահողերը:
Արդեն գարուն է, իսկ գյուղացիների հորերում անցած տարվա կարտոֆիլի բերքը փչանում է: Գյուղացին դեռ հույս ունի, որ կկարողանա գոնե շատ էժան վաճառել այն:
Նախշուն Մարկոսյան
Announcement
Collapse
No announcement yet.
Agriculture
Collapse
X
-
Re: Agriculture
People stop making offtopic posts, any post that is not about AGRICULTURE will be deleted!
Leave a comment:
-
Re: Agriculture
Originally posted by arakeretzig View PostThey'll be lucky if he even hears about this. Wish them good luck.
Shouldn't they be protesting at Etchmiadzin, given it was an act of God that destroyed their crops.
Hail-cannon manufacturers are snake-oil salesmen - there is no scientific evidence that hail-cannons work. I wonder what oligarch controls their import monopoly?Last edited by bell-the-cat; 05-14-2013, 03:55 AM.
Leave a comment:
-
Re: Agriculture
Originally posted by Vrej1915 View Post
“Dear President, we stood by you. Where are you? Help us,” shouted one local farmer. “He got 80 percent of the vote here,” said another.
Leave a comment:
-
Re: Agriculture
Hailstorm Wreaks Havoc On Armenian Villages
A powerful hailstorm caused severe damage to Armenia’s southern Armavir province on Sunday, destroying crops in about three dozen local villages and leaving scores of debt-ridden farmers with virtually no source of income for this year.
Sargis Harutyunyan
Հրապարակված է՝ 13.05.2013
A powerful hailstorm caused severe damage to Armenia’s southern Armavir province on Sunday, destroying crops in about three dozen local villages and leaving scores of debt-ridden farmers with virtually no source of income for this year.
Dozens of angry villagers briefly blocked a major highway leading to Yerevan for a second consecutive day on Monday as they demanded urgent government compensation for the loss of their livelihoods.
Most of them were residents of Mrgashat, one of the hardest hit villages in the fruit-growing region bordering Turkey. They will have very little to pick from their vineyards and orchards pummeled by hail. Many locals will struggle to not only support themselves but also repay high-interest agricultural loans provided by commercial banks.
“We invested all our money, all loans into this and all that is now gone,” Khachik, a Mrgashat farmer, told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am), pointing to his vineyard destroyed by the calamity.
Armenia - Farmers in Mrgashat village demand government compesation for their crops destroyed by a hailstorm, 13May2013.
“The crops are gone,” said another man. “Those who got loans to earn a living this year have lost any possibility of repaying them.”
The protesters demanded that the regional governor, Ashot Ghahramanian, and senior government officials from Yerevan visit their communities, assess the damage and compensate them for their losses. Some said that President Serzh Sarkisian should personally do that.
“Dear President, we stood by you. Where are you? Help us,” shouted one local farmer. “He got 80 percent of the vote here,” said another.
The farmers unblocked the road after receiving official assurances that Deputy Agriculture Minister and Governor Ghahramanian will visit their village later in the day.
The two officials were due to inspect Armavir villages after an emergency meeting held at the Agriculture Ministry in Yerevan. It was chaired by Agriculture Minister Sergo Karapetian. A ministry statement said a special task force was set up to clarify the damage caused by the hailstorm and give farmers “professional counseling.” But there was no word on financial compensation sought by the affected population.
Hailstorms regularly destroy a considerable part of agricultural production in Armenia. The government has tried to tackle the problem over the past decade by purchasing and installing hail cannons across the country. Most of the farming areas are still not covered by them, however.
According to the Armenian Ministry of Emergency Situations, there are currently 69 hail cannon stations in Armavir. Ministry officials estimate that the region needs another 200 or so such small facilities in order to be fully protected against hail.
There are no hail cannons in Mrgashat and nearby villages.
Leave a comment:
-
Re: Agriculture
ARMENIA'S EXPORT OF SHEEP AND GOAT TO IRAN INCREASED FOR ABOUT 50 TIMES
17:19, 2 May, 2013
YEREVAN, MAY 2, ARMENPRESS. The sheep and goat livestock exported
from the Republic of Armenia during the first three months of 2013
has recorded a palpable growth in comparison with the level of the
same period of the previous year. The State Revenue Committee of
the Government of the Republic of Armenia informed "Armenpress" that
during the first three months of 2013 18,991 sheep have been exported
from the Republic of Armenia. During the same period of the previous
year this number reached only 400 livestock. Iran bought almost the
entire amount of Armenia's sheep export for the first three months
of 2013. The total costumes value of the sheep exported from the
Republic of Armenia equals USD 2, 922,300.
Leave a comment:
-
Re: Agriculture
USA BUYS THE ENTIRE EXPORT OF ARMENIAN HONEY
10:27, 2 May, 2013
YEREVAN, MAY 2, ARMENPRESS. The volume of honey exported from
Armenia during the first three months of 2013 recorded a growth
of 66,6 percent in comparison with the same period of the previous
year. The State Revenue Committee of the Government of the Republic
of Armenia informed "Armenpress" that Armenia has exported 2 tones of
honey during the first three months of the current year. In the same
period of 2012 the amount of exported honey equaled to 1,2 tones. The
total customs value of the exported honey for 2013 is USD 20 thousand
and the entire volume was send to the U.S.
In a conversation with "Armenpress" the Chairman of National Beekeepers
Association Telman Nazaryan stated that the expected amount of honey
depends upon the weather conditions, level of bee deceases, and a
number of other conditions as well.
Leave a comment:
-
Re: Agriculture
ENVIRONMENTALIST RAISES CONCERNS OVER SYUNIK LAND LEASE DEAL
Narek Aleksanyan
15:33, May 2, 2013
Environmentalist and Artsakh War vet Apres Zohrabyan expressed a number
of concerns today regarding rumors that the Armenian government is
planning to lease grazing lands in Syunik to Iran on a long-term basis.
Number one is the fact that the shepherds will most likely be
Turkic-speaking Azeris.
Nevertheless, Zohrabyan said he would deem the project a crime even
if the shepherds were English or Canadian.
Zohrabyan argued that the Syunik lands would be subject to great
environmental damage in a short span of time and that this, in turn,
would lead to a host of socio-economic problems resulting from the
fact that the lands would no longer be suitable for farming.
He also raised the threat that Iranian sheep might be the carries of
various diseases as well.
One other issue that Zohrabyan raised dealt with the Yezidi community
of Armenia. He argued that given the Yezidis have traditionally
engaged in sheep rearing, they might leave Armenia if faced with
unfair competition from Iran.
Leave a comment:
-
Re: Agriculture
Գյուղացիները վստահ չեն, որ ջրի խնդիրը վերջնական լուծում է ստացել
Սարգիս Հարությունյան
Հրապարակված է՝ 01.05.2013
Արագածոտնի մարզի 12 գյուղերի բնակիչներ զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից, քանի որ Ամբերդ գետի վրա կառուցված երեք ՀԷԿ-երը խլում են գյուղերի համար նախատեսված գրեթե ողջ ջուրը:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ուջանի, Կոշի, Ավանի բնակիչները սպառնում էին, որ ինչպես երեկ կփակեն Երեւան-Գյումրի ավտոմայրուղին, կամ պարզապես կփակեն ՀԷԿ-երը, կամ էլ կթողնեն Հայաստանն ու կհեռանան, եթե իշխանությունները հիմնովին լուծում չտան գյուղացիների համար կենսական նշանակություն ունեցող ջրի խնդրին:
Ավան գյուղի բնակիչների ներկայացմամբ` խնդիրն առաջացել է անցած տարի: Այժմ նրանց համար խնդիր է թե խմելու ջուրը, թե իրենց այգիների, արոտավայրերի համար նախատեսված ջուրը: Ըստ գյուղացիների` տեւական ժամանակով ջրի երես իրենք չէին տեսնում, քանի որ ՀԷԿ-երի սեփականատերը` Իրանի մի քաղաքացի, գյուղերի համար նախատեսված ջուրը ուղղում էր իր ՀԷԿ-եր: Արդյունքում, տարվա ավարտին բերք չստացվեց, իսկ գյուղացիների մեծամասնությունը վար ու ցանք արել էր բանկերից վերցրած վարկերի շնորհիվ, ուստի ստիպված էին վաճառել իրենց ունեցվածքը, որպեսզի փակեն բանկի վարկը:
«Եթե մարդիկ գուզին ստեղից քոչին, բուն պատճառը ջուրն է: Ժողովրդի 50 տոկոսը ընտանիքներով թողել, գնացել է, եսիմ ետ գան, թե չգան: Հլը մի հատ կոշեցոնց, ուջանցոց հարց տուր` ձմեռն ի՞նչ են խմել. ջուր չի եղել: 100 հեկտարներով հողեր մնացել են, ջրի պատճառով չեն ցանել», - պատմում էր Ավան գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղացիների խոսքով, ՀԷԿ-երի աշխատանքի հետեւանքով վերանալու վտանգի առջեւ են կանգնել ոչ միայն մարզի մեկ տասնյակից ավելի գյուղեր, այլեւ արդեն իսկ չորանում է ու ոչնչացման վտանգի առջեւ է Ամբերդի ձորի գեղատեսիլ բնությունը` իր ողջ էկոհամակարգով, քանի որ գետի ջուրը էապես պակասել է:
Գյուղացիներն ասում էին, որ դանակը ոսկորին էր հասել, եւ երեկ իրենք ստիպված փակել էին Երեւան-Գյումրի ավտոմայրուղին: Բողոքի ակցիայից հետո հարցին միջամտեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ թիվ 15 ընտրատարածքի պատգամավոր, հանրապետական Մնացական Մնացականյանը: Արդյունքում` դեպի ՀԷԿ-եր ջրի հոսքը սահմանափակվել է եւ գյուղեր կրկին ջուր է հոսել: Սակայն Ուջանի, Ավանի, Կոշի բնակիչները մտավախություն ունեն, թե սա ժամանակավոր է եւ մի քանի օր անց իրենց ջուրը կրկին կկտրեն, ինչպես եղել է անցած տարի:
Արագածոտնի մարզպետ, հանրապետական Սարգիս Սահակյանը հրաժարվեց հարցարզրույցից` նշելով, թե այո, երեկ խնդիր է եղել, սակայն այն լուծվել է. գյուղացիներն արդեն ջուր ունեն:
Ի դեպ, հարցին անդրադարձել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը` նշելով, թե ոլորտի պետական իրավասու մարմիններն իրենց իրավասությունների ոչ պատշաճ են կատարել եւ որ «որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը եւ արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից»:
Leave a comment:
-
Re: Agriculture
Լիսկա. Հեղինակ, թե բրոկեր
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013,
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնն առաջիններից մեկն էր, որի հարցը Սերժ Սարգսյանը լուծեց հնարավորինս արագ՝ վարչապետի պաշտոնի «ժամկետում»: Ինչպես հայտնի, է, երբ լրանում էր վարչապետի նշանակման ժամկետը, Սերժ Սարգսյանը միաժամանակ նաեւ իրենց պաշտոններում վերանշանակեց արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին, անուղղակի արձանագրելով, որ այդ պաշտոնները Հայաստանի համար իրենց կարեւորությամբ դե ֆակտո գրեթե հավասարազոր են վարչապետի պաշտոնին:
Հայաստանի վարչապետն առայժմ չի արտահայտվել Սյունիքի արոտավայրերի հետ կապված խնդրի կապակցությամբ, որը կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, այն բանից հետո, երբ իրանական «Ֆարսնյուզ» գործակալությունը տեղեկություն հրապարակեց, որ ամռանը հավանաբար տասը հազար իրանցի իրենց ոչխարներով կարող են տեղափոխվել Սյունիքի արոտավայրեր:
Ընդհանրապես, այդ հարցը Հայաստանի իշխանությունը կարծես թե լռության է մատնում: Հարցն արդեն տեւական ժամանակ հուզում է հանրությանը, սակայն իշխանությունը դրա կապակցությամբ որեւէ հանգամանալից պատասխան չի տվել, փորձելով սպառիչ տեղեկատվություն տալ կատարվածի կամ կատարվելիքի կապակցությամբ: Դա հիմք է տալիս ենթադրել, որ առկա իրավիճակն այդքան էլ հարմար չէ սպառիչ կերպով ներկայացնելու համար, քանի որ կհարուցի բողոքի ավելի մեծ ալիք: Այլապես ինչու պետք է իշխանությունը չսպառեր թեման ու փակեր հարցը:
Առավել եւս այժմ, երբ իրանական գործակալությունը կամա թե ակամա բորբոքեց թեման, ինչը նաեւ դարձավ ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումների առիթ:
Բուն խնդիրը այստեղ ոչ միայն արոտավայրերն են, այլ նաեւ հայ-իրանական հարաբերությունը: Արոտավայրերն իրանցիներին վարձակալության հանձնելու հեռանկարը մտահոգել է թե բնապահպաններին, թե Հայաստանի անվտանգության այլ ասպեկտներով շահագրգռված շրջանակներին՝ հանրային խմբեր, կուսակցություններ, անհատներ: Այդ մտահոգությունները մոտեցել են հայ-իրանական հարաբերությանը, որում առնվազն տհաճ իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանի հասարակությունը ստիպված է մերժողական դիրքորոշում ցուցաբերել Իրանի հանդեպ, որը Հայաստանի կարեւոր տնտեսական եւ ռազմա-քաղաքական գործընկեր է եւ որի հետ հարաբերության կայուն միջավայրը կենսական է այսօրվա Հայաստանի համար:
Արոտավայրերի խնդիրը, ինչպես հայտնի է, ծագել է Սյունիքի մարզային իշխանության եւ Իրանի Հյուսիսային Ատրպատական նահանգի իշխանության միջեւ պայմանավորվածությունների արդյունքում: Այլ կերպ ասած, արոտավայրերի հարցը իրանցի գործընկերների հետ բարձրացրել ու քննարկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Լիսկան:
Ամենայն հավանականությամբ, նա չի գիտակցել, թե ինչ կրակի հետ է խաղում: Լիսկան հավանաբար կարծել է, թե դա որեւէ մեկի ազատության, կամքի հանդեպ բռնանալու հերթական մի ակտ է, որը հնարավոր է անցկացնել ավանդականի նման: Զարմանալի էլ չէ, որ խնդրի մեղմ ասած առավել լայն եւ ընդգրկուն, ինչպես նաեւ պայթյունավտտանգ բնույթը նա չի գիտակցել: Դա գիտակցելու, ըմբռնելու համար Լիսկան պետք է անձամբ նստի, գլուխ ջարդի այդ խնդիրների վրա: Իսկ նա սովոր է եւ պատրաստ է ջարդել ուրիշների գլուխները:
Բայց, արդյոք Հայաստանի պետական կառավարման համակարգում չկա մեկը, ում գլուխն ունակ էր ավելիին եւ կարող էր ժամանակին կանխել Լիսկային: Երբ Հայաստանի ընդդիմության դաշտում որեւէ ճանճ է տզզում, իշխանությունն անմիջապես տեղեկանում է այդ մասին, հաճախ նույնիսկ դեռ չտզզացած:
Մի՞թե տեղյակ չէին, թե Լիսկան ինչ հարցեր է քննարկում իրանական կողմի հետ եւ այդ հարցերն ինչ անցանկալի բարդություններ կարող են առաջացնել հայ-իրանական հարաբերության հեռանկարի համար: Թե իշխանությունն էլ ուղիղ հեռախոսակապով մասնակցում էր Լիսկայի եւ ատրպատականական տեղական իշխանության բանակցությանն ու հաշվում հնարավոր եկամուտները, ժամանակ չունենալով մտածել անգամ հայ-իրանական հարաբերության համար առկա մարտահրավերները հաշվելու մասին:
Ներկայում ակնհայտ է, թե ինչ տհաճ հանգրվանի է հասել թեման եւ որքան նուրբ վարք է պահանջում այն, հայ-իրանական հարաբերությունն արոտավայրի չվերածելու համար:
Իսկ ինչ կապ ունի այստեղ արտաքին գործերի նախարարը, ով առաջիններից մեկն էր, որ վերանշանակվեց մնացյալ կառավարությունից շատ առաջ:
Բանն այն է, որ տեղի է ունեցել էապես անխոհեմ մի քայլ, որով բացվել է մի խնդիր, որը բացարձակապես չի բխում Հայաստանի հասարակության եւ պետության շահից: Ավելին, այն հակասում է այդ շահին եւ դրա համար առաջացնում էական վտանգներ: Դե յուրե, այդ քայլը կատարել է Սյունիքի մարզային իշխանությունը: Այսինքն, այդ իշխանությունն իր քայլով փաստացի վտանգի տակ է դրել հայ-իրանական հարաբերության կայուն միջավայրը: Իսկ այստեղ արդեն խնդիրն առնչվում է արտաքին գործերին: Այդ նախարարությունը խնդրին պետք է արձագանքեր դեռեւս սաղմնային փուլում, կանխելով ծավալման հետագա դաշտի ընդլայնման հավանականությունը: Բայց, որպես կանոն, Հայաստանի արտգործնախարարությունը որեւէ խնդրի չի անդրադառնում մինչ դրա վտանգավոր ծավալներ ընդունելը կամ պարզապես տեղի ունենալը:
Բայց, կարծես թե օրինաչափություն է դառնում եւ այն, որ Հայաստանի արտգործնախարարության պարագայում կասկածի տակ է նաեւ խնդիրներին գոնե պոստֆակտում արձագանքելու կարողությունը: Բանն այն է, որ արտգործնախարարությունն այս դեպքում պետք է վաղուց արդեն Սերժ Սարգսյանի առաջ հստակորեն դրած լիներ Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, որպես պետական շահը վտանգի ենթարկած նախաձեռնության հեղինակ: Թեեւ, հարցն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն էլ պետք է չսպասեր արտաքին գործերի նախարարության այդ քայլին, առավել եւս, որ ով ով, բայց Սարգսյանը պետք է լավ գիտենա, որ արտգործնախարարությունից այդպիսի քայլեր սպասելն անիմաստ է:
Եթե իհարկե «արոտավայրերի բիզնեսի» նախաձեռնության հեղինակը Լիսկան է, եւ ոչ թե ասենք ընդամենը բրոկեր պաշտոնական Երեւանի եւ Հյուսիսային Ատրպատականի միջեւ:
Leave a comment:
Leave a comment: