Re: Syrian Armenian
«Ահաբեկիչները մորս ասացին` եթե գումարը չտա, իմ գլուխն են առաքելու տուն».պատմում է 38 օր գերության մեջ գտնված սիրիահայը
23 Հոկտեմբերի 2013
«Մեզ կախեցին ինչպես մորթվող անասունի ու սկսեցին ծեծել. ամեն օր ծեծում էին այնպես , ասես մեզնով բասկետբոլ էին խաղում»:
Սիրիայի ապստամբների ձեռքում 38 օր գերության մեջ գտնվելուց հետո մեծ փրկագնով ազատության մեջ հայտնված սիրիահայ Ալեքսը, որ միայն օրերս է եկել Երևան, HayNews.am-ի խմբագրությունում կատարվածի մասին պատմում է այնպիսի թեթևությամբ, որ թվում է, թե ինչ-որ հոլիվուդյան մարտաֆիլմից դրվագներ է պատմում:
Ալեքսը հիշում է, թե ինչ լավ ժամանակներ էին մինչ պատերազմը, երբ ինքը աշխատում էր ռադիոկայանում, նվագում էր տարբեր ակումբներում` այդ թվում Դուբայի, ցույց է տալիս ու միաժամանակ ինքն էլ երանությամբ նայում այդ ժամանակներն ամրագրած իր լուսանկարները:
Պատմում է, նախ, թե ինչպես են ապրում Սիրիայում հիմա. «Եթե ուզում ես հաց գնել, այլևս խանութ չկա: Հիմա ամեն ինչ տանն են պատրաստում մարդիկ, եթե հնարավորություն է լինում, որովհետև ինչքան դժվար է հաց հայտնաբերելն, այնպես էլ այն ամենը, ինչից հաց են պատրաստում: Մի խոսքով, ապրում են այնպես, ինչպես շատ դարեր առաջ: Չկա էլեկտրականություն, այսինքն ոչ մի տեխնիկա չի կարող աշխատել: Թեկուզ էլեկտրական շարժիչով էլեկտրաէներգիա ստանալու համար պետք է դիզելային վառելիք կամ բենզին, իսկ ո՞ւր է դիզելը. ոչ մի տեղ չկա դիզել: Ուզում եմ գնել մի բան, իսկ ու՞ր է խանութը. խանութ չկա: Դրա համար սնունդը մի քանի անգամ թանկացել է»:
Ալեքսի խոսքով` բոլոր հայերը փախչում են Սիրիայից. «Հարուստները գնում են երկրից, ոչ շատ հարուստները կրկին ապրել չեն կարողանում ու ամեն բան անում են` երկրից դուրս գալու համար, իսկ ոչ հարուստները…»:
Իր երեք հայրենակիցների հետ ապստամբների մոտ գերու կարգավիճակում հայտնվելու մասին Ալեքսը պատմում է. «Եթե սարքավորում չունեմ, ուրեմն աշխատանք չունեմ: Եթե աշխատանք չունեմ, ուրեմն ոչ մեկ եմ: Ես իմ սարքավորումները վերցրել էի ինձ հետ, պետք է Հայաստան գայի: Դա օգոստոսի 10-ին էր: Ավտոբուսի վարորդին 200 դոլար էինք վճարել Թուրքիայի հետ սահման հասցնելու համար: Բայց մենք` 4 հայերով, հայտնվեցինք նրանց ձեռքում»:
Ապստամբների մասին քմծիծաղով հիշում է. «Նրանք կատարյալ տգետ են: Ոչնչից գաղափար չունեն` ոչ տեխնիկայից, որ մեքենաներից: Տեսան մի գեղեցիկ աղջիկ` «ալահ ակբար, ալլահ ակբար, ալլահ ակբար»` ասում են ու աղջիկը իրենց կինն է: Պատկերացնու՞մ եք, նրանք իմ iPad-ն օգտագործում էին որպես սկուտեղ: Տեսա, որ դրանով սուրճ են մատուցում իրար, ասում եմ` ի՞նչ եք անում, դա իմ լափ-թոփն է, ասում է` լափ-թոփն ի՞նչ է, ասում եմ` համակարգիչ, ասում է` համակարգիչն ի՞նչ է…(քմծիծաղ է տալիս)»:
Եվս մի դրվագ, որ վկայում է ապստամբների «փայլուն գիտելիքների» մասին. «Փաստաթղթերս նայեցին, ասում են`« հա՞յ ես, հայերը ՄԻգ (ինքնաթիռ) են ստեղծել, ուրեմն մեզ ՄԻգ բերեք, ու մենք ձեզ բաց կթողենք» »:
Գերության 38 օրերի ընթացքում Ալեքսը, ով մինչ այդ 100 կիլոգրամ էր, ահաբեկիչների մոտից հեռանալիս արդեն 65 կգ է կշռել. «Մեզ մեկ հաց էին տալիս 9 հոգու համար: Իսկ հաջորդ հացը` 24 ժամ անց: Օրվա ընթացքում մեզ ստիպում էին իրենց համար օգտակար գործ անել` իրենց հրթիռները, զենքերն էին տեղափոխում այստեղից այնտեղ»:
Ալեքսի ազատության համար պահանջել են 500 000 դոլար. «Նրանք միայն մի նպատակ ունեն` կռվել ու փող դիզել: Իրենց համար քրիստոնյա սպանելը ոչինչ չի նշանակում, դեռ դրախտում «տեղ են ստանում» դրա համար: Նրանք մորս հետ հեռախոսով զրուցեցին ու ասացին, որ եթե գումարը չտա, իմ գլուխն են փաստաթղթերի հետ առաքելու տուն»:
Գումարը ստանալուց հետո ազատության մեջ հայտնված Ալեքս Շխրտումյանը փորձել է հետ ստանալ իր սարքավորումներն, առանց որի աշխատել, գումար վաստակել ինքը չի կարող. «Իմ hard disk-ն էր ինձ (կոշտ սկավառակ) պետք , առանց դրա ես չեմ կարող աշխատել: Ազատության մեջ նորից կապվեցի իրենց շեյխի (ապստամբների այդ խմբի ղեկավարի) հետ, պահանջեցի իրերս, շեյխն ասաց` «բարև ձեզ, ամենը վաղուց վաճառել ենք»: Hard disk-ի համար պահանջեց 10 հազար դոլար: Ես վաճառեցի ոսկեղենս ու այլ իրեր ու մի կերպ կարողացա 5000 դոլար հավաքել … մի կերպ ձեռք բերեցի hard disk-ս»:
Ալեքսը նշում է, որ ամեն բան պետք է նորից սկսել, միաժամանակ ուզում է աշխատել մասնագիտությամբ. «Ես դեմ չեմ ամեն բան սկսել սկզբից, բայց պրոֆեսիոնալ դիջեյ եմ, հայտնի ակումբներում եմ նվագել, ես չեմ կարող գնալ ու մատուցող աշխատել, չնայած որ բոլոր աշխատանքները հարգում եմ»:
Երևանի փողոցներում դեռ բոլորովին չկողմնորոշվող Ալեքսն արդեն աշխատանքի փնտրտուքների մեջ է, հետաքրքրվում է, թե ի՞նչ ակումբներ կան Երևանում, որտեղ կարելի է նվագել: Նա արդեն ինչ- որ բան սկսում է նորից:
Զրուցեց Լիզա Համբարձումյանը
HayNews.am

Comment