Re: Armenia's Energy sector
Ինչ է պայմանավորվել Իրանը Հայաստանի հետ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Քաղաքականություն - 26 Հուլիսի 2016
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: «Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան», հայտարարել է իրանցի նախարարը:
Հայաստանի տարածքով իրանական գազի Վրաստան արտահանման հարցը տեւական ժամանակ քննարկվում էր Վրաստան-Գազպրոմ-Իրան շրջանակում: Բանն այն է, որ այդ տարանցումը կարող է տեղի ունենալ փոխանակման սկզբունքով: Այսինքն, Իրանը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ Գազպրոմը Հայաստան մատակարարվող գազի ծավալից այդ քանակով գազ թողնում է Վրաստանին:
Տեխնիկական այլ հնարավորություն՝ Իրանի գազը ուղիղ արտահանել Վրաստան, առայժմ չկա, դրա համար հարկ կլինի կառուցել նոր գազամուղ Իրանից մինչեւ Վրաստան:
Փաստացի, Իրանի գազի տարանցումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, չի կարող տեղի ունենալ առանց ռուսական Գազպրոմի համաձայնության, քանի որ Գազպրոմին է պատկանում այն խողովակաշարը, որի միջով Հայաստան է գալիս Իրանի գազը:
Եթե Իրանի նախարարը հայտարարում է պայմանավորվածության մասին, ապա դա նշանակում է, որ Գազպրոմը եւս տվել է իր հավանությունը, այսինքն համաձայնել է քննարկված պայմաններին, ծավալներին, գնին եւ այլն: Այդպիսով, դա նշանակում է, որ ավելանում է կամ ավելանալու է Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը եւ նվազելու է ռուսական գազը:
Կբերի՞ դա Հայաստանում գազամատակարարման ոլորտում ստատուս-քվոյի «թավշյա հեղաշրջման», թե գործ ունենք ընդամենը քաղաքական երանգներով տնտեսական պայմանավորվածության հետ: Ի վերջո, ներկայում իրանական գազի հարցում առանցքային կարող է լինել միայն Հայաստանի տարածքով նոր գազամուղի կառուցման խնդիրը, դրա շուրջ քննարկումները: Գազամուղ, որի հանդեպ Գազպրոմը չի ունենա որեւէ իրավունք:
Բանն այն է, որ 2014 թվականի հայտնի պայմանագրով Հայաստանի գազամատակարարման ոլորտում Գազպրոմը ստացել է գործնականում «ինքնիշխանության» հավակնող իրավունքներ: Հայաստանի գազամատակարարման ոլորտը ամբողջությամբ կառավարում է Գազպրոմը, եւ այստեղ իհարկե բուն խնդիրը կառավարումն է, ոչ թե այն, թե Հայաստանի գազամատակարարման համակարգի խողովակներում ինչ գազ կլցվի ավելի մեծ քանակությամբ՝ իրանական, թե ռուսական:
Ներկայիս «ստատուս-քվոյի» պայմաններում հարց է առաջ գալիս, թե ինչ է ստանում Հայաստանը փաստացի տարանցիկից, որն իրականացվում է փոխանակման սկզբունքով:
Ապրիլի 7-ին Ռուսաստանը հայտարարեց, թե Հայաստանի համար գազի սահմանային գինը 189-ից նվազեցվում է մինչեւ 150, թեեւ մինչ այդ էլ ժամանակավորապես նվազեցվել էր 165 դոլար:
Ռուսաստանի այդ հայտարարությունն այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը ռուսական քաղաքական եւ ռազմա-տեխնիկական տեւական աջակցությունից հետո գրոհել էր Արցախը: Ռուսաստանը փորձեց գազի գնով սիրաշահել վրդովված հայությանը: Ստացվեց, թե ոչ, այլ հարց է:
Արդյոք դա առավելագույնն էր, որ կարող է ստանալ Հայաստանը, եւ Իրանի հետ համաձայնության հարցում Հայաստանի անունը շրջանառվում է ավելի շատ արարողակարգի համար, քան առարկայական հետաքրքրությունների:
Բոլոր դեպքերում, անկասկած է, որ հայ-իրանական ուղղությամբ գազային բանակցությունը կարող է առարկայական բնույթ կրել երկու դեպքում՝ երբ օրակարգում կլինի ռուսականից առավել էժան գնով գազամատակարարման հարցը եւ նոր՝ տարանցիկ կարողություններ ունեցող գազամուղի շինարարության թեման:

Comment