Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Armenia's Energy sector

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  •  

    Comment


    • 13 / 02 / 2018

      Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան


      Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին Հայաստանում գործարկվել է 3 համակարգային արևային կայան գումարային 2.5 ՄգՎտ հզորությամբ: Կայանները գործում են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:

      «Հայտարարված է մրցույթ Մասրիկում 55 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման համար: Այն ներդրողը, որը կառաջարկի նվազագույն սակագինը, կստանա իրավունք այդտեղ 55 ՄգՎտ հզորությամբ կայան կառուցելու համար: Եթե խնդիրներ չառաջանան, կարծում եմ, որ մեկ, երկու ամսվա ընթացքում մրցույթի աշխատանքները կավարտենք, կներկայացնենք արդյունքները: Ասեմ, որ դիմողները շատ են, փաթեթը վերցրել էին 60-ից ավելի կազմակերպություն, նախաորակավորման փուլի համար դիմել էր 20 կազմակերպություն, որից 10-ն անցել էր այդ շեմը: Բոլորը միջազգային հեղինակավոր լուրջ ընկերություններ են, համապատասխանում են մեր կողմից նշված չափանիշներին: Ընկերությունները ներկայացնում են Կորեան, Հնդկաստանը, Եվրամիություն, ԱՄՆ-ն»,-ասաց Հայկ Հարությունյանը:

      Անդրադառնալով հողմային էներգետիկայի ոլորտում առկա զարգացումներին` Հայկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի տրվեց երկու խոշոր ներդումային ծրագրի մեկնարկ: «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» իսպանական ընկերության կողմից Գեղարքունիքում տեղադրել է չափիչ կայան, որի նմանը Հայաստանում չի եղել: Փոխնախարարի խոսքով, ռեսուրսի չափման դրական արդյունքի դեպքում կկառուցվի մինչև 150 Մգվտ կայան: Այս ոլորտում հաջորդ ծրագիրն իրականացվում է էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից: Ներկայում տեղադրվել է մեկ աշտարակ, ապրիլին ևս երկրորդ կայանի տեղադրումն է սպասվում: Նշված ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսում է 100 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցում: Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 1 ՄգՎտ-ի համար պահանջվում է 1-1.3 մլն եվրոյի չափով ներդրում: Առնվազն 150 մլն եվրո ներդրում է ակնկալվում 150 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման դեպքում:
      Last edited by Vrej1915; 04-04-2018, 02:32 AM.

      Comment


      • Էներգետիկ անվտանգության ռիսկ ու հեռանկար. ինչ բանակցության մասին է խոսել Սերժ Սարգսյանը

        • Lragir.am
        • Հարթակ - 23 Փետրվարի 2018


        Հարթակ հաղորդաշարի հյուրը էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանը Պարսից ծոց Սեւ ծով տարանցիկ երթուղու վերածելու հեռանկարի իրատեսականության, հայ-իրանական եւ ռեգիոնալ էներգետիկ զարգացումների հնարավորությունների, Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացման, վերականգնվող էներգետիկայի հեռանկարների մասին:



        Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարեց, որ Հայաստանը բանակցում է Պարսից ծոցից Սեւ ծով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ: Մանրամասներ, թե հատկապես ինչ ուղղության մասին է խոսքը, չհայտարարվեցին:



        Էներգետիկ անվտանգության փորձագետը գնահատել է, թե ինչպիսի ներուժ կարող է լինել տարանցիկ հեռանկարի առումով թե տրանսպորտային լոգիստիկայի, թե էներգետիկայի տեսանկյունից, դիտարկելով հեռանկարների իրատեսականությունն ու շահագրգիռ կողմերի մոտիվացվածությունը: Նա մատնացույց է արել շուկայի խնդիրը, ասելով, որ Եվրոպայի էներգետիկ շուկայում ներկայում բավական ուժեղ մրցակցություն է, եւ իրանական գազի համար գրեթե տեղ չկա:



        Իրանը երբեմն-երբեմն հայտարարում է Հայաստանի հետ էներգետիկ գործակցությունը խորացնելու եւ «հարմար գնով» գազ մատակարարելու մասին: Վահե Դավթյանը մեկնաբանել է, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները եւ ինչ խնդիրներ կան, որպեսզի դրանք դառնան իրականություն:



        Փորձագետը անդրադարձել է նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան «սվոփ» տարբերակով գազի տարանցման եւ նույն տարբերակով թուրքմենական գազը Հայաստան ներկրելու հնարավորությունների եւ իրատեսականության հարցերին, մանրամասնելով խնդիրները, որ կան Թուրքմենիայի եւ Գազպրոմի, Թուրքմենիայի եւ Իրանի պետական գազային ընկերությունների միջեւ: Նրա գնահատմամբ, որոշակիորեն ահազանգի առիթ ստեղծող, համակարգային տեսլականի եւ ռազմավարության բացակայության մասին վկայող միտումներ կան Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացում, որտեղ նրա խոսքով նկատվում են դրվածքի եւ գործողությունների, իրական քաղաքականության որոշակի շեղումներ:



        Դրանք, ըստ փորձագետի, ավելանալով արդեն իսկ Հայաստանի էներգետիկ շուկայում առկա մարտահրավերներին, այդ թվում էներգետիկ հզորությունների կենսագործունեության ապահովության համար տարբեր տարիներին ներգրավված մոտ մեկ միլիարդ դոլարի պարտքին, կարող են բերել իրավիճակի, երբ էներգետիկա արտահանող պետությունից Հայաստանը կվերածվի էներգետիկա ներկրող երկրի, քանի որ ներկրվող օրինակ վրացական էներգիան կարող է լինել ավելի էժան:



        Այդ կապակցությամբ արդեն իսկ ուշագրավ նրբերանգներ են նկատվում Հայաստանի էներգետիկ շուկայում առանցքային տեղ ունեցող Տաշիր գրուպի վարքագծում եւ քայլերում:



        Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում
         

        Comment


        • Փոխնախարարը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի համար առաջարկված սակագինը ռեկորդային է համարում

          • Lragir.am
          • Ներքին կյանք - 04 Ապրիլի 2018,


          «Մասրիկ-1» 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը կոտրեց բոլոր կարծրատիպերը արևային տեխնոլոգիաների մասին, իբրև դրանք թանկ են ու ժամանակատար Հայաստանում ներդնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Հիմա փաստացի ունենք շատ էժան սակագին, որ միջին կշռույթային սակագնից ավելի մատչելի է և կարող է դրական ազդել վերջնական սպառողական սակագնի վրա, եթե կշիռը մեր արտադրության համակարգում մեծանա»,-ասաց փոխնախարարը` հիշեցնելով, որ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի առաջարկած սակագինը 0.0419 ԱՄՆ դոլար է կամ 20.11 դրամ՝ առանց ԱԱՀ-ի: Նրա խոսքով` այն 20 տոկոսով ավելի նվազ է, քան ներկա պահին գործող փոքր ՀԷԿ-երի սակագինը, որը 23.8 դրամ է:

          Փոխնախարարի վստահեցմամբ` առաջարկը ռեկորդային է, այսպիսի սակագին հնարավոր չի լինի գտնել միջազգային նմանատիպ մրցույթների դեպքում, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Հայկ Հարությունյանը նկատեց, որ ծրագրի իրագործման արդյունքում Հայաստանը մի շարք առավելություններից կօգտվի, մասնավորապես, հաղթող ընկերության առաջարկած նորարարական լուծումներից: «Առաջարկը, երբ ստացանք, տեսանք, որ մի շարք նորարարական լուծումներ են առաջարկվել, որոնք էականորեն բարձրացնում են կայանի արդյունավետությունը: Առաջարկվող տեխնիկական լուծումը մեկ առանցքում արևին հետևող համակարգն է, որը թույլ է տալիս արտադրությունը այդ նույն դրվածքային հզորությամբ մոտ քսան տոկոսով ավելացնել: Եթե մենք ի սկզբանե կանխատեսում էինք, որ 55 ՄՎտ կունենանք 90 միլիոն Կվ/ժ արտադրություն, ապա հիմա արդեն 120 միլիոն Կվ/ժ էլեկտրաէներգիա կարող ենք ակնկալել այդ նույն հզորությունից »,-նշեց պաշտոնյան` ավելացնելով, որ պետությունն էլ իր հերթին երաշխավորում է, որ ՀԷՑ-ը պարտավորված է 20 տարի շարունակ առաջարկվող սակագնով գնելու արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան:

          Ինչ վերաբերում է ծրագրի կողմնակի օգուտներին, ապա հաղթող ընկերությունը 80 միլիոն դրամի ներդրում կիրականացնի համայնքում: Բացի դրանից` գույքահարկի և հողի հարկի միջոցով կապահովվի տարեկան 6 միլիոն դրամի մուտք Մեծ Մասրիկի բյուջե: Այս տարի կկնքվեն ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերը, իսկ 2019-ին կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն նույն տարվա վերջում: «Շինարարության ժամանակ առնվազն 50 աշխատատեղ է ստեղծվելու, իսկ մշտական շահագործման ժամանակ՝ 20 աշխատատեղ»,-հավելեց փոխնախարար Հարությունյանը:

          Ֆոտովոլտային կայանը բաղկացած է լինելու 170 հազարից ավելի արևային վահանակներից և 3 հազարից ավելի արևին հետևող 3H համակարգերից, որոնք, ըստ փոխնախարարի, Հայաստանում դեռևս չեն օգտագործվել ու դրական փորձ կլինեն հետագայում կառուցվող կայանների համար: Հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է «Մասրիկ-1»-ի կառուցման մեջ կիրառել հայկական արտադրության արևային վահանակներ, Հայկ Հարությունյանն ասաց` ոչ, քանի որ բավականաչափ խիստ պահանջներ են ներկայացվել, որոնց կարող են բավարարել աշխարհի առաջատար շուրջ 10 ընկերություններ: Այս ծրագրի շրջանակում հայկական արտադրության արևային վահանակներ չեն կիրառվելու: Պետք է այդ վահանակներն ունենան առնվազն 30 տարվա երաշխիք և 30 տարվանից հետո չպետք է աշխատեն ավելի քիչ, քան 82 տոկոս հզորությամբ: Նմանատիպ բարձր ստանդարտներով ու մեծ փորձով ընկերություններն աշխարհում մեկ տասնյակն են»:
          «Մասրիկ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթին սկզբնական հայտ էր ներկայացրել 7 տասնյակ ընկերություն, որոնցից 20-ը դիմել էր նախաորակավորման փուլին, դրանցից անցել էր 10-ը, իսկ վերջնական մրցույթի հայտ ներկայացրել էր 5 ընկերություն: Մրցույթի պահանջն էր ամենացածր սակագնի առաջարկը:

          Comment


          • Շողակաթում կառուցվում է 1 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայան

            • Lragir.am
            • Ներքին կյանք - 03 Ապրիլի 2018,


            Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում կառուցվում է մարզում առաջին արեւային ֆոտովոլտային կայանը՝ 1 մեգավատտ հզորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ տասն օր առաջ եւ ավարտի կհասցվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: Շինարարության մեկնարկի արդյունքում բացվել է ժամանակավոր 12 եւ հիմնական 5 աշխատատեղ:

            «Արեւային էլեկտրակայանի շինարարության համար կատարել ենք հողհատկացում 2 հեկտարի չափով, որի կադաստրային արժեքը մուտք է արվել համայնքի բյուջե: Բացի այդ, կազմակերպությունը մեզ վճարելու է հողի հարկը, համայնքին օգտագործման համար անվճար տրամադրելու է որոշակի քանակի էլեկտրաէներգիա, կատարելու է ներդրումներ՝ համայնքում սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար: Իսկ ամենակարեւորն այն է, որ մեր համայնքում ստեղծվում են կայուն ու բարձր վարձատրվող աշխատատեղեր, զարգանում էներգետիկ բիզնեսը, ինչը կխթանի նաեւ այլ բիզնես ներդրումները»,- ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:

            Նրա խոսքով՝ ապրիլի 4-ից Շողակաթում նույն կազմակերպությունը սկսելու է 2 մեգավատտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի շինարարությունը: Այն ընդգրկելու է 4 հեկտար հողատարածք: Այս դեպքում արդեն համայնքում բացվելու է մոտ 36 ժամանակավոր եւ 15 մշտական աշխատատեղ:

            Comment


            • Մինչև 2030 թ․ Հայաստանը կսպառի միայն ԱԷԿ-ի և վերականգնվող աղբյուրների անհամեմատ էժան էլեկտրաէներգիան


              Արևային էներգիայի արտադրության վահանակներ, որոնք պատրաստվել են Հայաստանում, արխիվ
              Մինչև 2030 թվականը Հայաստանը մտադիր է էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ամբողջովին բավարարել ատոմակայանի և վերականգնվող էներգետիկայի հաշվին՝ հրաժարվելով գազից այրումից ստացվող ավելի թանկ էլեկտրաէներգիայից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

              Փոխնախարարը մանրամասնեց՝ դա կառավարության ծրագիրն է, իսկ ինչ վերաբերում է ՋԷԿ-երում գազից ստացվող էլեկտրաէներգիային, այն ամբողջությամբ արտահանվելու է: Փոխնախարարը լրագրողներին հրավիրել էր՝ տեղեկացնելու, որ Վարդենիս քաղաքից ոչ հեռու գտնվող Մեծ Մասրիկ համայնքի մոտ կառուցվելիք «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի մրցույթում հաղթող է ճանաչվել նիդերլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: 55 ՄՎտ հզորություն, տարեկան 120 միլիոն կՎտ/ժամ արտադրության ծավալ ունեցող կայանի կառուցումը պետք է ավարտվի 2019 թվականին, տեղադրվելու են 170 հազարից ավելի արևային վահանակներ:

              Առավել էական է արտադրվելիք էլեկտրաէներգիայի գինը․ կոնսորցիումը մեկ կՎտ/ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի էլցանցին վաճառելու է 20,1 դրամով: Համեմատության համար նշենք, որ փոքր ՀԷԿ-երը նույն չափով էներգիան վաճառում են 23,8 դրամով, Երևանի ՋԷԿ-ը՝ 31 դրամով, իսկ բնակիչները՝ տանը սպառած էլեկտրաէներգիայի համար ներկայումս վճարում են 44,98 դրամ, գիշերային սակագինն էլ 34,98 դրամ է:

              «Կարելի է ասել, որ այս ծրագիրը կոտրեց բոլոր տեսակի կարծրատիպերը, որոնք կային արևային տեխնոլոգիաների հետ կապված՝ որ դրանք թանկ են, դեռ ժամանակ է պետք Հայաստանում ներդնելու համար: Հիմա փաստացի մենք ունենք շատ էժան սակագին»,- ասաց փոխնախարարը:

              Ըստ Հայկ Հարությունյանի, կառավարության նպատակն է՝ 2030 թվականին Հայաստանում սպառվելիք ողջ էլեկտրաէներգիայի մոտ 70 տոկոսը ստանալ վերականգնվող էներգետիկայից (այդ թվում արևային կայաններ, ՀԷԿ-եր), մնացած 30 տոկոսը՝ ատոմակայանից: Հարց հնչեց՝ Եվրամիության հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդյո՞ք խոչընդոտ չէ Հայկական ատոմակայանի աշխատանքի համար:

              «Պայմանագրի մեջ ԱԷԿ-ի վերաբերյալ որևէ այլ կետ, գաղտնի և որ հրապարակային, չկա: Գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս կարճ ժամկետում ներկայացնի ատոմակայանի ապագործարկման ճանապարհային քարտեզ, ընդամենը դա»,- ասաց Հայկ Հարությունյանը, հավելելով, որ նշված փաստաթուղթը Հայաստանին չի զրկում նոր ատոմակայան ունենալու իրավունքից:

              Փոխնախարարն անդրադարձավ նաև գազի գնի հետ կապված վերջին քննարկումներին, պնդելով՝ իրանական կողմն ավելի բարձր գին է առաջարկում, քան «Գազպրոմը»:

              Comment


              • 7 / 05 / 2018Ավելի քան 300 արևային կայան արդեն միացված է ցանցին. փոխնախարարն ամփոփել է էներգետիկ ոլորտում կառավարության գործունեությունը




                Հայաստանում մինչև 500 ԿՎտ հզորությամբ 314 արևային կայան միացված է էլ. ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են, ընդհանուր հզորությունը 5.2 ՄՎտ է: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ամփոփել է էներգետիկ ոլորտում կառավարության գործունեությունը։

                Նրա խոսքով՝ սկսվել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը, ստեղծվել է արևային վահանակների հայրենական արտադրություն: «Չորս համակարգային արևային կայան միացած են ցանցին, 7-ը գտնվում են շինարարության փուլում, ավարտը նախատեսված է այս տարի: Ընդհանուր հզորությունը 10 ՄՎտ է»,-ասաց փոխնախարարը:

                Հայկ Հարությունյանն անդրադարձավ նաև 55ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի միջազգային մրցույթին, որն ավարտվել է տարածաշրջանում և Եվրոպայում հեղափոխական ամենացածր սակագնով՝ 4.19 ԱՄՆ դոլար ցենտ (մոտ 20 դրամ): Նա տեղեկացրեց, որ ծրագրվել է՝ մինչև 2022 արևային էներգետիկայի մասնաբաժինը հասցնել առնվազն 10 տոկոսի:
                Անդրադառնալով առաջիկա ծրագրին՝ նա նշեց, որ սկսվել է աշխարհում մեծությամբ 10-րդ մարտկոցային էլեկրակուտակիչ կայանի ծրագիրը, կիրականացվի ևս 2 խոշոր ներդրումային ծրագիր քամու էներգետիկայի ոլորտում մոտ՝ 250 ՄՎտ հզորությամբ

                Քարքառի երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու նպատակով բանակցությունների արդյունքում ներդրողների հետ համագործակցության հուշագիրը պատրաստ է ստորագրման: Սկսվել է 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրոկայանի կառուցման ծրագիրը:

                Ըստ փոխնախարարի՝ նվազեցվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները, արտոնյալ սակագներ են սահմանվել անապահով խավի և արդյունաբերական վերամշակող ճյուղի համար: Միայն պետական ծրագրերով չգազաֆիկացված համայնքներում մոտ 600 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգետիկայից և ծրագիրը բարձր տեմպերով աճում է:

                Comment


                • Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ

                  Lragir.am

                  10.11.2018


                  Երևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

                  «Սա համատեղ ծրագիր է իտալական հայտնի «Ռենկո» ընկերության, ևս մեկ հայտնի իտալական պետական ընկերության, ինչպես նաև գերմանական «Սիմենս» ընկերության հետ, որի արդյունքում մենք կունենանք մի ջերմաէլեկտրակայան, որն այս պահի դրությամբ մեր բոլոր գործող ջերմաէլեկտրակայաններից ամենաարդյունավետը կլինի և մեզ կտրամադրի ամենաէժան գնով էլեկտրաէներգիան»,- ասել է Ավինյանը:

                  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդգծել է, որ Երևանի ջերմաէլեկտրակայանի վերջին վերազինումից հետո դրա օգտակար գործողության գործակիցը որոշակիորեն բարձրացել է՝ կազմելով շուրջ 49 տոկոս: «Նոր ջերմաէլեկտրակայանի օգտակար գործողության գործակիցը կլինի շուրջ 53 տոկոս: Որքան օգտակար գործողության գործակիցը բարձր է, այնքան հնարավոր է լինում մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի քիչ գազ ծախսել»,- ասել է Բաղրամյանը:

                  Նոր կայանում հնարավոր կլինի մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրել 230 դրամ գազի ծախսով: Վառելիքի նվազ ծախսը թույլ կտա ավելի էժան սակագնով էլեկտրաէներգիա ստանալ:

                  Ներդրումային ծրագիրը քննարկվել է նաև նախորդ կառավարության օրոք, նոր կառավարությունը որոշել է գնալ վերաբանակցությունների, ինչի արդյունքում ներդրողի հետ համաձայնության են եկել նոր, ավելի գոհացուցիչ պայմանավորվածությունների շուրջ: «Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ գինը, որը բանակցվել էր ընկերության հետ, ֆիքսված էր 6.02 ամերիկյան ցենտ, բայց արդեն հեղափոխությունից հետո վերաբանակման գործընթացում մենք համաձայնեցինք 5.7 դոլարային ցենտի շուրջ, որը տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլարի խնայողություն է լինելու մեզ համար, լինելու է մոտ 167 միլիոն դոլարի խնայողություն այս ջերմաէլեկտրակայանի ամբողջ կյանքի ընթացքում»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը:

                  Ֆիքսված նոր սակագինն այսօրվա փոխարժեքի պայմաններում կազմում է մոտ 27.4 դրամ: Համեմատության համար նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիա է արտադրում 31.5 դրամ սակագնով, Երևանի ՋԷԿ-ի առաջարկած սակագինն էլ 29 դրամ է: Նոր ՋԷԿ-ի շինարարությանը կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ:

                  Comment


                  • ՀՀ-ն որպես էլեկտրաէներգիայի արտահանման հզոր ներուժ ունեցող պետություն կորցրել է իր դիրքերը, վտանգ կա դուրս մնալու տարածաշրջանային էներգետիկ շուկաներից․ փորձագետ

                    20.01.19

                    ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


                    Էներգետիկ ոլորտում 2019-ի ամենակարևոր մարտահրավերներից մեկը, ըստ էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի, երկրի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի խնդիրն է:

                    Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այսօր արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը, որն ավանդաբար դիտարկվում էր որպես տարածաշրջանում էներգետիկ հզորությունների ավելցուկ ունեցող պետություն և արտահանման հզոր ներուժ ունեցող պետություն, կորցրել է իր դիրքերը։

                    «Մասնավորապես, բավական է նշել, որ 2016-ին ընդհանրապես էլեկտրաէներգիա չենք արտահանել վրացական ուղղությամբ, 2018-ին մի փորք բարելավել ենք դիրքերը, այն էլ այն բանի շնորհիվ, որ Վրաստանի էներգահամակարգում վթար էր տեղի ունեցել և, այո, վթարների ժամանակ, ինչպես հայտնի է, մենք ապահովում ենք այդ էլեկտրաէներգիայի մի մասը, որն անհրաժեշտ է Վրաստանին: Եթե անգամ այդ վթարն ենք դիտարկում, ապա Հայաստանից դեպի Վրաստան երբ համեմատում ենք արտահանումը, ասենք, Ադրբեջանի, ՌԴ-ի հետ, ապա տեսնում ենք, որ Հայաստանն արտահանման մասով վերջին տեղն էր զբաղեցնում և վրացական շուկայում գնալով իր դիրքերը զիջել էր ադրբեջանական և թուրքական էլեկտրաէներգիային»,- ասաց Դավթյանը։

                    Էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի զարգացման կամ կիրառման քաղաքականության ոլորտում ՀՀ-ն բավականին հետ է մնացել, կարծում է փորձագետը՝ շեշտելով, որ եթե գոնե 2019-2020թթ. ինչ-որ օպերատիվ քայլերի ՀՀ իշխանությունները չգնան և չփորձեն երկրի ներսում էապես նվազեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ապա առհասարակ դուրս կմնանք տարածաշրջանային էներգետիկ շուկաներից:

                    Նա մատնանշեց հատկապես Իրանի օրինակը։

                    «Ավանդաբար Իրանը դիտարկել ենք որպես մեր էլեկտրաէներգիայի սպառման առանցքային առարկա, դիտարկել ենք որպես դեֆիցիտ ունեցող պետություն, բայց 2017-2018թթ. ընթացքում, ի հեճուկս պատժամիջոցային քաղաքականության, Թեհրանը գնալով հզորացրեց իր էներգետիկ համակարգը, կառուցեց արդեն նոր ջերմաէլեկտրակայան 300 մեգավատ հզորությամբ, այս ընթացքում էլեկտրակայաններ կառուցեց այն տարածքներում, որտեղ պակասուրդ էր զգացվում, էլկտրաէներգիայի դեֆիցիտ էր զգացվում, և արդեն այս տարվա կեսերին՝ մոտավորապես մայիս-հունիս ամսին, հայտարարեց, որ ինքն է պատրաստ, այդ թվում՝ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել դեպի Վրաստան, իսկ Ադրբեջանի տարածքով՝ դեպի ՌԴ»,- ընդգծեց նա։

                    Վահե Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում ավելի է խորանում էներգետիկ երկխոսությունը Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը հատկապես արտահայտվեց 2018 թվականին: Նրա խոսքով՝ հունվարից ի վեր արդեն Ադրբեջանն է էլեկտրաէներգիա արտահանում դեպի Իրան, մոտավորապես 80 մեգավատ հզորության, և խոսքն այն մասին է, որ 2019-ին այդ հզորությունը կհասնի 180 մեգավատի:

                    «Որպես այս երկխոսության կուլմինացիա, իհարկե, կարելի է դիտարկել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը ստորագրվեց 2018-ի օգոստոսի 12-ին, որը լրացուցիչ մեխանիզմներ և գործիքներ ստեղծեց Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում երկխոսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար»,- ներկայացրեց Վահե Դավթյանը։

                    Այստեղից, ըստ փորձագետի, ի հայտ է գալիս հաջորդ մարտահրավերը, որն այն առանցքային ենթակառուցվածքային նախագիծն է։ Ըստ Դավթյանի՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն է, որը կարծես թե կամաց-կամաց միտում ունի տեղափոխվելու դեպի Ադրբեջան:

                    «Սա բավական ակտիվորեն Ադրբեջանի կողմից լոբբինգ է արվում, և մենք արդեն տեսնում ենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած, որոնք բացահայտ Հյուսիս-հարավին այլընտրանքային միջանցք ձևավորելու միտում ունեն: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավին, ապա մենք բավականին հետ ենք ընկել աշխատանքային գրաֆիկից, օրինակ՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ ցանցը պետք է հանձնվեր դեկտեմբերին, բայց մոտ 2 ամիս առաջ եղավ պաշտոնական հայտարարություն իշխանությունների կողմից, որ այդ նախագծի ընդամենը 15 տոկոսն է պատրաստ»,- մանրամասնեց փորձագետը։

                    Դավթյանի գնահատմամբ՝ այս տեմպերով ՀՀ-ն ընդհանրապես կարող է դուրս մնալ տարածաշրջանային էներգետիկ շուկայից, իսկ դրանում ներգրավված լինելը ինչ-որ չափով նաև աշխարհաքաղաքական լուրջ դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին՝ ստեղծելով երկրի անվտանգության համար լրացուցիչ երաշխիքներ:

                    Անդրադառնալով էներգետիկ ոլորտում 2018-ին տեղի ունեցած կարևոր իրադարձություններին՝ փորձագետն առանձնացրեց և որպես ողջունելի քայլ դիտարկեց «Տաշիր» հոլդինգի հետ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարման մասին պայմանագրի չեղարկումը:

                    «Ինչպես գիտեք, նախորդ իշխանությունները 2017-ին կնքեցին մի պայմանագիր, համաձայն որի՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը փոխանցվում էր «Տաշիր գրուպ» հոլդինգին՝ կառավարման հիմունքներով: Ակնհայտ էր, որ այս գործարքի արդյունքում մեր էլեկտրաէներգետիկ շուկան կգնար մոնոպոլիզացման ճանապարհով, քանի որ «Տաշիր»-ը, տնօրինելով ԲԷՑ-ը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինչպես նաև զբաղվելով էլեկտրաէներգիայի գեներացմամբ, կարող էր արդեն դառնալ միակ և առանցքային խաղացողը մեր շուկայում, ինչը կբերեր ակնհայտորեն որոշակի ռիսկերի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, պետական քաղաքականության տեսանկյունից այս ոլորտում»,- նշեց Վահե Դավթյանը։

                    Էներգետիկ ոլորտի փորձագետը կարևորեց միջուկային էներգետիկայի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Ճիշտ է, Դավթյանի դիտարկմամբ, կարող ենք ստույգ ասել այն մասին, որ ներկայիս իշխանությունները վերջնական դիրքորոշում չհայտնեցին միջուկային էներգետիկայի զարգացման վերաբերյալ, այնուամենայնիվ, եղան հստակ ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ, թերևս, մոտ ժամանակահատվածում ՀՀ-ն չի պատրաստվում հրաժարվել միջուկային էներգետիկայի զարգացման ծրագրերից։

                    «Դա այն էր, որ վարչապետին կից ստեղծվեց խորհրդատվական հանձնաժողով՝ միջուկային էներգետիկայի հարցեր քննարկելու և գնահատականներ տալու նպատակով, և հատկանշական էր, որ այդ հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին հիմնականում այն պետությունների ներկայացուցիչները, որոնք իրենցում բավականին ակտիվորեն միջուկային հզորություններ են զարգացնում, կամ որոնցում միջուկային էներգետիկայի տեսակարար կշիռը բավականին բարձր է գեներացման մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա, ըստ իրեն, ազդակ էր, որը ցույց էր տալիս, որ մենք դեռևս չենք գնում միջուկային էներգետիկայի դիսկրիմինացիայի ճանապարհով:

                    Դավթյանը հիշեցրեց, որ կառավարության կողմից հնչեցվել են որոշ դրույթներ, որոնք այս պահի դրությամբ, գոնե հռետորաբանության մակարդակով, խնդրահարույց են։ Նա նկատեց, որ հայտարարվել է այն մասին, որ ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն կգնա նոր էներգաբլոկի կառուցման ճանապարհով, բայց այդ էներգաբլոկը կլինի մոդուլային ձևաչափի, ինչը նշանակում է, որ կառավարությունն իրականում միջուկային էներգետիկայի հարցում շարունակում է նախորդ իշխանությունների որդեգրած ուղին և խոսում է մոդուլային կայանների մասին:

                    «Մոդուլային կայանները, ըստ էության, բավական քիչ հզորություն ունեցող կայաններ են՝ 50-280 մեգավատ, և չեմ կարծում, որ դրանք հնարավորություն կստեղծեն ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և մյուս կողմից բարձրացնել երկրի ռազմավարական ներուժը, ինչպես դա անում է ատոմակայանը՝ գործող միջուկային էներգաբլոկը»,- նշեց փորձագետը։

                    Դավթյանը հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից առանձնացրեց նաև գազի և էլեկտրաէներգիայի մասով հարցերը: Իհարկե, կատարվող փոփոխությունը, մասնավորապես, անապահով բնակիչների համար 10 դրամով նվազեցումն այն չէր, որը կարող է բերել երկրի ներսում էական ինչ-որ սոցիալական վիճակի փոփոխության, բայց օբյեկտիվության համար պետք է նշել, որ այսօր երկրի ներսում շատ քիչ են նախադրյալներն էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար:

                    «Գազի մասով ունենք հետևյալ պատկերը․ իրականում կարող ենք ասել, որ մակրոտնտեսական գործընթացները ոչ այնքան բարենպաստ պայմանների մեջ դրեցին ՀՀ-ին՝ որպես բնական գազի ներկրող պետություն: Ինչո՞ւ, որովհետև ընդհանրապես, քանի որ աշխարհում այսօր չի ձևավորվել ուրույն և առանձին գազի շուկա իր սակագների միավորման մեթոդաբանությամբ, գազի ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությունը հիմնականում կցված է նավթի գների հետ և այս առումով, հաշվի առնելով, որ վերջին ամիսների ընթացքում համաշխարհային նավթի շուկայում լուրջ տատանումներ տեղի ունեցան, ինչը նաև որոշակի ռիսկային գործոններ ստեղծեց գազ արտահանող երկրների համար, օրինակ՝ Ռուսաստանի համար, որն, ի դեպ, «Գազպրոմ» ընկերության բյուջեի հիմքում 2018-ին դրել է 50 դոլար սակագինը մեկ բարել նավթի համար: Այսինքն՝ մոտ է այն կրիտիկական կետը, երբ «Գազպրոմ»-ը ստիպված կլինի անցնելու հակաճգնաժամային կառավարման ռեժիմին»,- ասաց նա։

                    Վերջինս կարծում է, որ հերթական բանակցությունների ընթացքում պետք է օրակարգ մտցվի 2013-ի դեկտեմբերին կնքված գազային պայմանագրերի վերանայման խնդիրը, որովհետև այնտեղ առկա են մի շարք դրույթներ, որոնք խանգարում են այսօր երկրի ներսում նույն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն իրականացնելու ավելի սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն։

                    «Խոսքը, մասնավորապես, այն բանի մասին է, որ ըստ պայմանագրի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորվում է տարեկան մոտ 9-10 տոկոսի չափով շահութաբերություն ապահովել՝ հաշվի առնելով, որ սպառման ծավալները գնալով ընկնում են, օրինակ՝ տեսե՛ք՝ 2015-2016 թթ. մենք Ռուսաստանից 2 մլրդ խորանարդ մետր գազ ենք ներկրել, 2017 թվականի դրությամբ՝ 1.8, սա խոսում է բացասական դինամիկայի մասին: Հետևաբար, քանի որ սպառումը նվազում է, իսկ շահութաբերություն ապահովելու պարտավորվածությունը դեռ առկա է, հետևաբար, ընկերությունը ստիպված, այո, գնում է, այսպես կոչված, սակագնային կոռուպցիայի՝ շահութաբերությունն ապահովելու համար։

                    Առաջին անգամ, թերևս, կառավարության մակարդակով այս տարի խոսվեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից իրականացվող կամ թույլ տրվող չարաշահումների մասին, սա ընդամենը բաժակաճառ չէր, այլ բերվեցին շատ կոնկրետ փաստեր, հարուցվեցին քրեական գործեր՝ կապված գազալցակայանների միջոցով իրականացվող ոչ թափանցիկ առևտրի հետ: Եվ սա ևս մի գործոն է, որն այդ պայմանագրի դրույթից զատ ուղղակիորեն ազդում է սակագնային քաղաքականության վրա և բարձր սակագների վրա, որոնք առկա են Հայաստանում»,- ընդգծեց նա:

                    Իսկ անցնող տարի կատարված իրադարձություններից որպես ոչ այնքան ողջունելի, ոչ այնքան նպատակահարմար քայլ, որը կունենա իր հետևանքները հետագա տարիների վրա, Դավթյանն առանձնացրեց Էներգետիկայի նախարարության լուծարումը և դրա ինտեգրումը մեկ այլ նախարարության, քանի որ ՀՀ էներգետիկ ռազմավարության քաղաքականությունն առ այսօր իրականացվում է մի փաստաթղթի վրա, որը դեռ 2011-ին էր հաստատվել։

                    «2011-ից ի վեր շատ լուրջ գործընթացներ տեղի ունեցան տարածաշրջանում, և այն ռազմավարությունը, որն այսօր առկա է, չի համապատասխանում ներկայիս մարտահրավերներին: Այն, որ այսօր, փաստորեն, լուծարվում է այդ նախարարությունը և միանում մեկ այլ կառույցի, խոսում է այն մասին, որ մենք, ընդհանուր առմամբ, երևի թե հրաժարվում ենք ազգային էներգետիկ քաղաքականություն ունենալու նպատակադրումից: Ինչը, իմ կարծիքով, առհասարակ ազգային անվտանգության տեսանկյունից որոշակի ռիսկեր է պարունակում»,- եզրափակեց Վահե Դավթյանը։









                    Հեղինակ Անի Օհանյան

                    Comment

                    Working...
                    X