Announcement

Collapse
No announcement yet.

Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն

    Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն
    Երեքշաբթի, 26 Մարտի 2013, 11:17


    Սամվել Կարապետյանը՝ «օտար ուժերին» ծառայելու մասին
    «Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք և ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան: Ես ուզում եմ, որ մենք ունենանք ժողովրդական, ազգային կաթողիկոսներ, որոնց համար սեփական հոտի հոգսը գերագույն խնդիր կլինի, որոնց կյանքը, ամեն ապրած օրը սեփական ազգի համար կլինի, ոչ թե անձնական կյանքի, կամ այն կառույցի, որոնց պետն են իրենք»:
    Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով նաև «օտար ուժերին» ծառայելու մասին որոշ հոգևորականների կողմից հնչող զրպարտանքներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին է իր պատմության մի տևական շրջան ծառայել օտար ուժերին՝ բերելով մի շարք օրինակներ և բացառիկ լուսանկարներ:
    «Ով-ով, բայց Հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չէ, որ կարող է ոչ միայն ինձ, այլև որևէ հայ մարդու այդպիսի մեղադրանքներ ներկայացնել»,- ասել է Կարապետյանը՝ համեմատելով այդպիսի գործելաոճը ադրբեջանցիների գործելաոճի հետ:

  • #2
    Re: Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոս Արամ Ա-ի հետ տեղ...


    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1990-ականների կեսերին Գարեգին Ա կաթողիկոսի հետ տեղի ո...

    Comment


    • #3
      Re: Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն

      Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1990-ականների կեսերին Գարեգին Ա կաթողիկոսի հետ տեղի ո...

      Comment


      • #4
        Re: Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն

        CATHOLICOS HASN'T GOT USED TO HIS POST FOR 14 YEARS

        10:45 29/03/2013
        Story from Lragir.am News:


        The catholicos of Armenia has recently defrocked Priest Zohrap
        Mazmanyan of the Georgian Armenian Diocese, for leaving the place
        of his pastoral service. Earlier he had defrocked Pastor Sahak of
        Notre Dame of Nice, France. Since his election, Catholicos Garegin
        II has defrocked over 100 priests. Now the priests defrocked by this
        catholicos are uniting.

        In an interview with us, Pastor Sahak said recently the French embassy
        has conducted a survey in Armenia to figure out the level of confidence
        in the catholicos. The answer of 95% of respondents was negative. This
        man has not got used to his position for 14 years, it is a complex,
        he says. In 2000 the Armenian Patriarch of Constantinople Archbishop
        Mutafyan wrote him a letter which stated, "You have been the catholicos
        for over a year, and you need not prove your powers."

        He notes that the Holy See Echmiadzin imposes a new Code of Conduct
        on the communities, which is not in line with the habits of most
        countries, the Armenian community there. He is pursuing his personal,
        material interests, which is not accepted by the communities, there
        is a conflict of interest. "Our interest is to preserve the Armenian
        communities, his interest is material interest, possessions."The
        religious community of Nice has rejected the new Code of Conduct
        according to which they wanted to take control of their entire
        property, and Garegin II could telephone them and tell them to send
        him 150,000 euro which would not be spent on activities for preserving
        Armenians, the everyday life of the religious community.

        "The criminal oligarchy builds new churches because its representatives
        have a lot of money, they want to launder that money.

        Here are their interests, were there not for these interests, the
        old monasteries and churches would have been repaired," Priest Sahak
        informed.

        "Garegin II went even further and declared the church of Nice
        non-Apostolic. Neither his personal decision, nor the decisions of the
        supreme ecclesiastic council are legitimate," Priest Sahak says. The
        Patriarch of Constantinople wrote in the same letter, "We were startled
        when we received the new list of members of the supreme ecclesiastic
        council because the members of the council are elected by the national
        ecclesiastic assembly and not appointed by the catholicos."

        In answer to the remark that while the Pope of Rome lives a modest
        life, in Armenia there is social injustice between the society and the
        church, as the clergy live luxury lives, Priest Sahak says they receive
        money from criminals which has been stolen from people, churches are
        built on this money, and Garegin II blesses these people, awards them,
        declares them heroes. A greater part of the church elite lives a luxury
        life, their thurifers and trumpeters are sent abroad by the catholicos
        where they can make money and they call themselves the soldiers of the
        catholicos, Priest Sahak says, noting that there are also poor priests.

        24 defrocked priests have already held their first assembly. The
        meetings will continue. At the first meeting they discussed how they
        can restore lawfulness and justice in the church and bring people of
        the Armenia, Artsakh and the Diaspora closer to the church. Priest
        Sahak hopes their number will double at the next assembly.

        He notes that there are no arguments that justify why those clergymen
        were defrocked.

        Comment


        • #5
          Re: Գոնե գալիք կաթողիկոսներն այլ լինեն

          Կճոյանի հրաժարականը
          Նաիրա Հայրումյան
          Երեքշաբթի, 20 Օգոստոսի 2013,


          Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Գարեգին Բ կաթողիկոսի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հակասությունների մասին: Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցող գործընթացների ֆոնին նման տեղեկությունները եկեղեցին պատած հիվանդության ախտանշաններ են:
          Հայ եկեղեցին բախվում է խնդիրների ու հակասությունների ողջ շարքի, որոնց հիմքում հավասարության, համեստության եւ հոգեւորի քրիստոնեական արժեքներից նահանջն է: Օրինակ, ավելի ու ավելի ակնհայտ են դառնում Էջմիածնի հետ սփյուռքի թեմերի հարաբերությունների խնդիրները: Այն թեմերը, որոնք ֆինանսական կախում չունեն Էջմիածնից, հաճախ չեն ընդունում կաթողիկոսի միանձնյա որոշումները: Մասնավորապես, վերջին շրջանում բռնկվեցին մի շարք սկանդալներ, որոնք կապված էին թեմերում կաթողիկոսի նշանակումների մտադրությունների հետ: Ոմանք այդ մտադրությունները գնահատում են որպես ոչ միայն թեմերում վարչական վերահսկության, այլեւ ֆինանսական հոսքեր ապահովելու փորձ: Եւ դա հավատացյալների մոտ տհաճ զգացումներ է առաջացնում:
          Գոյություն ունեն նաեւ մի մեծ շարք խնդիրներ, որոնք կապված են հանրային գործընթացներին եկեղեցու արձագանքի հետ: Հայ եկեղեցին դարավոր ավանդույթով ապրում է ոչ իրավահավասար հանրության մեջ, որտեղ բոլոր իրավունքներն ու բարիքները պատկանում են իշխանությանն ու նրան մերձ շրջանակներին, իսկ մնացյալ ժողովրդին համոզում են, թե Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Ժամանակները փոխվել են, բայց եկեղեցու վերաբերմունքը մնացել է նույնը: Այն մինչ այժմ կապ է պահպանում միայն իշխանության եւ կապիտալի հետ, իսկ մնացյալին համարում է հոտ: Ելնելով դրանից, եկեղեցին անհրաժեշտ չի համարում արձագանքել ժողովրդի կարիքներին, չկատարելով սոցիալական գործառույթ եւ սահմանափակվելով ինքնապահպանմամբ:
          Կա եւս մեկ հակամարտություն, որն ավելի է սրվում՝ պետական շահի ու եկեղեցական պոստուլատների հակամարտությունը: Հոգեւորականները ստիպված են գնալ փոխզիջման եւ զենք վերցնել:
          Սակայն նման փոխզիջման նրանց հաճախ դրդում է մարդկային ագահությունը՝ հոգեւորականները նույնպես պետք է ապրեն եւ իրավունք ունեն քշել թանկարժեք մեքենաներ,- ասում են շատերը եւ ապրում ոչ քրիստոնեական շքեղության մեջ:
          Նավասարդ Կճոյանի Բենթլիի մասին շատերը գիտեն: Այն դարձել է հայ եկեղեցում բարու ու չարի փոխզիջման խորհրդանիշը, խոնարհության հանդեպ գայթակղության, հոգեւորի հանդեպ նյութի հաղթանակի խորհրդանիշը:
          Ստեփանակերտում արդեն երկար տարիներ կառուցում են եկեղեցի, սակայն շինարարությունը կեսին էլ չի հասել: Փողը չի բավականացնում: Թեեւ, եթե Բենթլին վաճառեն, հնարավոր է շինարարությունը հասցվի ավարտին:
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....sGdnFmvX.dpuf

          Comment


          • #6
            Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը տիրացել է Նովոսիբիրսկի հայ համայնքի հողին

              • ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
              • Հասարակություն - 21 Սեպտեմբերի 2017


            Լուսանկարում Ֆրունզիկ Խաչատրյանն է
            Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը տիրացել է Նովոսիբիրսկի հայ համայնքի հողին, որտեղ պետք է «Հայկական տուն» անունով համալիր կառուցվեր:



            Այս մասին Lragir.am-ին տեղեկացնում է Նովոսիբիրսկի հայկական համայնքի նախկին ղեկավար, ներկայում համայնքի պատվավոր նախագահ Ֆրունզիկ Խաչատրյանը:



            Հայկական համայնքը Նովոսիբրիսկում ձևավորվել է 1992 թվականին, այսօր համայնքի ներկայացուցիչների թիվը մոտ 40 հազար է: Համայնքը 18 տարի ղեկավարել է Ֆրունզիկ Խաչատրյանը: Հայկական համայնքը Նովոսիբիրսկում համարվել է ամենակազմակերպ և միաբան համայնքներից մեկը:



            Համայնքի վարչությունը որոշել է «Հայկական տուն» համալիր կառուցել: Այդ նպատակով քաղաքապետարանից վարձակալության հիմունքներով 2007թվականին 1.3 հեկտար հող է վերցրել՝ պայմանով, որ հետագայում՝ շինարարությունը վերջացնելուց հետո, կսեփականաշնորհեն:



            «Հայկական տուն» համալիրում պետք է կառուցվեր հայկական դպրոց, գրադարան, սպորտդահլիճ, ինքնավար համայնքի համար վարչական շենք և եկեղեցի: Այդ նպատակով կազմվել է գլխավոր նախագիծ, որը հաստատվել է քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից, որտեղ եկեղեցուն հասանելիք հողը կազմում էր 0,23 հեկտար:



            Շինարարությունն ընթացել է, ըստ Ֆրունզիկ Խաչատրյանի, աշխատանաքների 50 տոկոսն իրականացվել են, տարածքն ասֆալտապատվել ու ցանկապատվել է, ջրագիծ ու գազամատակարարում է անցկացվել, եկեղեցու շինարարությունն է սկսվել: Այս աշխատանքների համար ծախսվել է 2 մլն դոլար գումար, որից համարյա կեսը հատկացրել է Ֆրունզիկ Խաչատրյանն իր ընտանիքի միջոցներից, մնացածը համայնքն է նվիրաբերել համալիրի կառուցման համար:



            Անկախ փորձագետների գնահատմամբ՝ 2015 թվականի դրությամբ եկեղեցու շինաշխատանքների մոտ 90 տոկոսն իրականացվել է: Սկզբում որոշել են եկեղեցին կառուցել, հետո մյուս շինությունները: Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը Ֆրունզիկ Խաչատրյանին առաջարկել է հողը տեղափոխել Նովոսիբրիսկի հայկական եկեղեցու ենթակայությամբ՝ պատճառաբանելով, թե «այդպես լավ է՝ և ձեր համար լավ կլինի, և մեր»: Նա ասում էր, որ այդպիսով և հարկեր չեն լինի, և հողը երբեք համայնքից չեն կարող խլել:



            Հավատալով Եզրասին, ինքնավար համայնքի վարչությունը որոշել է բացել հոգևոր համայնք, և հողի վարձակալությունը 2011 թվականին ձևակերպվել է այդ նոր համայնքի վրա: Այդ համայնքի անդամները նույն ինքնավար համայնքի անդամներն են, իսկ կանոնադրությունը համաձայնեցվում է արքեպիսկոպոսի հետ: Շինարարությունը շարունակվել է ինքնավար համայնքի ուժերով և միջոցներով:



            “2015 թվականին Արքեպիսկոպոս Եզրասը մեզ մոտ ուղարկեց իր տերտերին՝ տեր Գրիգորին, ով խնդրեց, որ հոգևոր համայնքի կնիքը և փաստաթղթերը տանք իրեն: Առանց որևէ բան կասկածելու մենք դրանք հանձնեցինք տերտերին: Ունենալով կնիքը և փաստաթղթերը՝ այդ տերտեր կոչեցյալը արքեպիսկոպոսի համաձայնությամբ, հավանաբար կաշառելով չինովիկներին, ապօրինաբար փոխեց հոգևոր համայնքի կանոնադրությունը և հաշվի չառնելով համայնք ստեղծողների կարծիքը ՝ընդունեց անբարո որոշումներ: Դրանից հետո հայտարարեցին՝ հողը չենք տա, որ դուք ուրիշ բան սարքեք: Նկատի ունեին, որ գրադարանը, դպրոցն ու մյուս կառույցները չեն կառուցվելու, միայն եկեղեցին է լինելու”, պատմեց մեր զրուցակիցը:



            Մոտ երկու տարի է կողմերի միջև վեճը շարունակվում է: Ֆրունզիկ Խաչատրյանը շատ հիասթափված է, որ եկեղեցու սպասավորները, որոնք իրենց համարում են սուրբ կամ սրբազան, իրականում նենգ խաբեբաներ են:



            Այսօրվա դրությամբ համալիրում գտնվող շինարարական ապրանքների և գույքի մեծ մասը պատկանում է ինքնավար համայնքին: Համայնքը այն գնել կամ ձեռք է բերել, բայց չի տվել հոգևոր համայնքին ու չի էլ տալու:



            “Այնքան ցավ չէ, որ փախցնում են գույք կամ նյութ, թքած նյութի վրա, կարելի է նորը ստեղծել, բայց մեծ ցավ է, որ պառակտվում է շատ միաբան ու կազմակերպ հայկական հասարակական խումբ: Եզրասը հայտարարում է, որ ամբողջ հայ ազգը իր հոտն է, և մի խումբ մոլորվածներ հավատում են այդ խաբեությանը և ընտրում են հոտային նախապաշարումը: Այս դեպքը միակը չէ: Արքեպիսկոպոս Եզրասը նմանատիպ կոնֆլիկտներ ունի Ռուսաստանի համայնքների մեծ մասի հետ:



            Գուցե բարին դա է, որ տեղի է ունենում մարդկանց որակական զտումներ”, նշում է մեր զրուցակիցը:

            =========

            The gangster named Yeznik has one merit, being the full brother of an other KGBshnik tradzo inside the AAC during soviet era, who ended as Katolikos.
            The Katolikos did force, illegally, the change of the Arachnort of Russia a decade back, already at that time, to stole the amount od money collected for the construction of the new Armenian cathedral in Maskwa...
            There was even razborkaz then, since some part of the community did resist to this forced change.....

            Comment


            • #7
               

              Comment


              • #8
                He makes sense

                Comment


                • #9
                  Մոսկվայում Գարեգին Բ-ի եղբայրը ոստիկանություն է կանչել, բերման են ենթարկվել հայ ցուցարարները

                  • Lragir.am
                  • Ներքին կյանք - 23 Ապրիլի 2018,


                  Ապրիլի 22-ին Մոսկվայի հայերը հայկական եկեղեցու բակում ցույց են արել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, գրում է mamul.am-ը:



                  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով Գարեգին Բ. կաթողիկոսի եղբայրն է, ոստիկանություն է կանչել: Տեսնելով ոստիկաններին՝ ցուցարարները փորձել են մտնել եկեղեցի, սակայն Եզրասը փակել է դռները: Ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների:

                  Comment


                  • #10
                    Ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա. Արամ Ա կաթողիկոս

                    • Lragir.am
                    • Հասարակություն - 20 Ապրիլի 2018,


                    Արամ Ա Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ Կաթողիկոսը պատասխանել է Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին:



                    Արամ Ա-ն նշել է, որ անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Հայաստանին ինքնություն ու իմաստ տվող, հզորությունն ու հավերժությունը երաշխավորողը ժողովուրդն է:



                    Կաթողիկոսի խոսքով, անհրաժեշտության պարագայում ժողովրդի իրավունքն է քաղաքակիրթ մոտեցումով իր դժգոհությունն ու սպասումն արտահայտելու:



                    Նա նշել է, որ վերջին օրերին Երևանի ցույցերը ընդվզումի արտահայտություն են, սակայն ինչ էլ լինի բողոքի դրդապատճառը, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Ներելի չէ, որ ոստիկանների ու երիտասարդների միջև բախումներ տեղի ունենան, երբեմն ոստիկանությանը ձերբակալությունների մղելով:



                    Նա նշել է, որ խնդիրները պետք է քննվեն և լուծման ուղիներ որոնվեն միասնաբար, նախագահի հովանավորությամբ և մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով և փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով:

                    Comment

                    Working...
                    X