Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Դատավճիռ, կամ Գագիկ Ծառուկյանի ճակատագրական ընտրությունը
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն - 14 Փետրվարի 2015,
Հայկական մամուլում շատ է խոսվում այն մասին, թե Սերժ Սարգսյանի համբերության բաժակում վերջին կաթիլը եղել է Գագիկ Ծառուկյանի այցը Մոսկվա: Նրա վերադառնալուց հետո եղավ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը եւ Ծառուկյանին քաղաքականությունից հանելու նպատակի հռչակումը:
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում այդպես էլ էական հանդիպումներ կարծես թե չի ունեցել: Գուցե եղել են ինչ ինչ հանդիպումներ, որի մասին գիտեն նեղ շրջանակներում: Համենայնդեպս, հրապարակվել է նրա հանդիպումը Պետդումայի Եվրասիական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ, որի ժամանակ Ծառուկյանը, խոսելով հայ-ռուսական հավերժ բարեկամությունից, հավատարմություն է հայտնել դրան եւ հայտարարել, թե Հայաստանը կատարել է իր քաղաքակրթական ընտրությունը:
Իր հերթին, Պետդումայի հանձնաժողովում գոհունակություն եւ նաեւ շնորհակալություն հայտնել Ծառուկյանին, մասնավորապես Գյումրիում «հակառուսական տրամադրություններ թույլ չտալու համար»:
Ուրիշ էլ ի՞նչ է պետք Մոսկվային, որին միայն հետաքրքրում էր Հայաստանում ներքաղաքական դաշտի այնպիսի դասավորությունը, որի ժամանակ բացառվեն անակնկալները հայ-ռուսական հարաբերություններում: Հայաստանի իշխանությունն ու ոչ իշխանությունը դիրքավորվել էին այնպես, որպեսզի միմյանց վերահսկեն՝ որեւէ մեկի սայթաքելու դեպքում նրան փոխարինելու համար:
Բավական պարզ մի սխեմա, որին տրվեցին հայկական քաղաքական ուժերը: Մեկը՝ իշխանությունը պահելու, մյուսները՝ իշխանության հասնելու համար: Ընդ որում, այդ մասին նաեւ բարձրաձայն հայտարարելով:
Իշխանության ձեւավորման իրավունքը Հայաստանի քաղաքական ուժերը Մոսկվային տվել են դեկտեմբերի 4-ի քվեարկությամբ: Ընդ որում, այդ իրավունքը տվել են լիակատար՝ նկատի առնելով այն, որ Մոսկվան իրավունք է ստացել նաեւ ուժային միջամտության՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների ժամանակ:
Կրեմլին մերձ քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Հայաստանում վերջին ներքաղաքական բուռն իրադարձություններից առաջ հայտարարել էր, թե բոլոր նրանք, ովքեր հույս ունեն Մոսկվայի աջակցությամբ իշխանության գալ Հայաստանում, կլոուններ են եւ քաղաքականությունից չեն հասկանում:
Նույն Կոլերովը 168 ժամ թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին իրադարձություններին եւ Գագիկ Ծառուկյանին Մոսկվայի աջակցության հարցին, ասել է. «եթե անձը ձևավորում է ընդդիմություն, պետք է հստակ, հանգամանալից և կոնկրետ տեղեկացնի, թե ո՞րն է այն այլընտրանքը, որն ինքն իր թեկնածությամբ է առաջարկում: Մենք այդ հարցի հստակ պատասխանը նրանից չենք լսել:
Իսկ եթե չկա այլընտրանք, ապա Մոսկվայի կողմից աջակցություն չի ստանա ոչ ոք: Եթե ընդդիմությունն ասում է, որ կողմ է ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ՝ կապված է օլիգարխների հետ, ի՞նչ ենք մենք ստանում: Ոչ մի նոր բան»:
Արդյոք սա դատավճիռ է եւ արտահայտում է Մոսկվայի վերաբերմունքը՝ դժվար է ասել: Սակայն, սա դատավճիռ է ցանկացած քաղաքական ուժի այն առումով, որ ցույց է տալիս հայկական ներքաղաքական իրավիճակի եւ քաղաքական ուժերի ողջ թշվառությունը:
Մոսկվան ընդամենը շնորհակալություն կարող է հայտնել իրեն հավատարիմ մնալու համար: Սա է Հայաստանի «քաղաքակրթական ընտրության» ողջ իրականությունը եւ ճշմարտությունը: Այլընտրանքն այն է, երբ որեւէ քաղաքական ուժ Մոսկվային կառաջարկի նոր որակի ինքնիշխան քաղաքական ու տնտեսական գործակցության համալիր, քանի որ ներկայիս հարաբերությունները ծուղակ են Հայաստանի ու Ռուսաստանի համար եւ դատապարտված են: Դատապարտված են նաեւ նման հարաբերությունների վրա կառուցված բոլոր ծրագրերը: «Ի՞նչ ենք մենք դրանից ստանում: Ոչ մի նոր բան»՝ ահա եւ ողջ իրականությունը: Մոսկվայի համար հայ քաղաքական գործիչներն ընդամենը «կլոուններ» են՝ քանի դեռ մնում են այս տրամաբանության մեջ:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....1OTHN0CB.dpuf

Comment