Announcement
Collapse
No announcement yet.
Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Collapse
X
-
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.1in.am/livestream1in.am-ը սոցիալական մեդիայում Facebook - https://www.facebook.com/1in.amInstagram - http...
-
Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/ Youtube – https://www.youtube.com/noyantapan Facebook: https://www.facebo...
Leave a comment:
-
Հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում՝Facebook - https://fb.me/fiparmeniaTelegram - https://t.me/fiparmeniaInstagram - https://www.instagram.com/fiparmeniaTwitter...
Leave a comment:
-
VORLIZUTYUN
++++++++++++++++++++++++++++++++++++
Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին
2020-11-23
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գո րծադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շն որհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբե ջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին իր ֆեյ սբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարություն յանը:
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գո րծադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շն որհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբե ջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտու թյուն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլա դիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված մի ջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայո ւնության վերականգնման գործում ցուցաբերած աջակցությ ան համար։

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն ՝ մեր հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսա կան խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնա լով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։
Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնայի ն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատ արական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղո ւթյան, կայունության և մեր քաղաքացիների անվտանգությ ան պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կար ող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճա կի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդ իրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանք երի համար։
Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ո ւ ջանքերն՝ ուղղված իրավիճակի կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչնե րի ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմուն քի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հան րապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծման ը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերա կանգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանք ման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղ ում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համ ար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռ ուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգ ությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժ ամանել է Լեռնային Ղարաբաղ։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պա տմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպ անությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառան գության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահ պանման գործում»։
Leave a comment:
-
Մոսկվային դա բավական չէր. հատուկ գործողություն Հայաստանում
Lragir.am,
23.11.2020

Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Երեւանում հայտարարել է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը։ Նրա հայտարարությունն ամբողջովին նվիրված է Ռուսաստանին, նրա նախագահի մեծահոգությանը, հոգատարությանը բնակչության ու եկեղեցիների հանդեպ, հայտարարության մեջ նա մի քանի անգամ երախտագիտություն է հայտնում Պուտինին:
Այսպիսով, Արայիկ Հարությունյանը միացավ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին, ովքեր Լավրովի այցին իրենց երախտագիտությունը հայտնեցին Ռուսաստանին: Լավրովի այցը դրա համար էր՝ Երեւանում Փաշինյանի ու Սարգսյանի մակարդակով ընդունել կապիտուլյացիան, որի համար հայերը պետք է երախտագետ լինեն: Լավրովը դա հատուկ արձանագրեց իր ասուլիսում:
Զուգահեռ Մոսկվայում շարունակվում է ողջ պատասխանատվությունը հայերի վրա տեղափոխելու նպատակային քարոզչությունը: Անձամբ նախագահ Պուտինը մի քանի անգամ արդեն նշել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, դրա համար էլ այն համարվում է Ադրբեջանի տարածք, իսկ ՀԱՊԿ-ը որեւէ պատասխանատվություն չի կրում Հայաստանի հանդեպ Ղարաբաղի մասով:
Իսկ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնողի խորհրդականը Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հակասում է Ռուսաստանի շահերին եւ դավադրություն է՝ ուղղված նրա դեմ:
Ըստ ամենայնի, Մոսկվան, որ ըստ տարբեր փորձագետների՝ Թուրքիայի հետ համատեղ մշակել եւ իրականացրել է Լավրովյան ծրագրի իրականացման սեպտեմբերյան պատերազմը, ներկայում պետք է ջանք չխնայի հայերին շահագործելու իր «փրկչի իրավունքը» այլ ուժային կենտրոններից պաշտպանելու համար:
Մոսկվան այսպիսով այլընտրանք չի թողնում Երեւան-Անկարա ուղիղ երկխոսությունից բացի, առանց այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին պատկանելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու: 2020 թ. սեպտեմբերի պատերազմից հետո Հայաստանի համար ՀԱՊԿ գոյություն չունի:
Այս իրավիճակը հայ էլիտաների՝ երեք տասնամյակ քաղաքականության հետնախորշերում մակաբուծելու հետեւանք է, երբ միացումը դարձավ նախ զիջում՝ «փոխզիջում կարգավորման միջոցով» անճարակությամբ, ապա՝ անջատում՝ «հանուն փրկության»՝ առանց որեւէ իրավունքների ու կարգավիճակի: Եվ Հայաստանի ղեկավարները ղարաբաղյան խեղկատակի ձայնակցությամբ երախտագիտություն են հայտնում «փրկչին», Մայր Աթոռում պատերազմի հազարավոր հայ զոհերի հոգեհանգստյան արարողության ֆոնին:
Leave a comment:
-
The same old propaganda, now we must thank 'savior' Motherfker russia
+++++++++++++++++++++++++++++++++++
Պուտինը նորից խոսեց Ղարաբաղի ճանաչման մասին
Lragir.am,
22.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը:
«Չէ որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և Լեռնային Ղարաբաղը, և դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի հանրապետության տարածքի անբաժանելի մասը», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ։
«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ոչ ոք ոտնձգություն չի կատարել, եւ դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին», պարզաբանել է նախագահը։
Ընդ որում, Մոսկվան ամբողջությամբ կատարել է պարտավորությունները Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, հավելել է նա: «Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի դա չլինի», — ասել է նա։
Leave a comment:
-
Ռուսաստանն ավարտում է «Կոլցո» գործողությունը. 1991 թ․ դա արագացրեց ԽՍՀՄ հոգեվարքը, ինչ է լինելու հիմա
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
22.11.2020

Շատերը հարց են տալիս, թե ինչու Ղարաբաղում ռազմական գործողությունները զարգացան Հադրութ-Շուշի ուղղությամբ, ինչու Ռուսաստանը պատերազմը կանգնեցրեց հենց այդտեղ եւ ինչու Պուտինն ամսից ավելի զբաղված է Ղարաբաղով:
Ռուսական հեռուստաընկերությունները նոյեմբերի 9-ից նորությունների թողարկումներն սկսում ու ավարտում են Ղարաբաղով: Ղարաբաղում «առաքելությանը» ոչ պակաս ժամանակ է հատկացվում, քան 2014 թվականին Ղրիմին: Վլադիմիր Պուտինը, չնայած Մյունխենյան ելույթից հետո բազմաթիվ գործերին, ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում Ղարաբաղի մասին, իսկ օրերս կառավարության կեսին ուղարկել էր Հայաստան ու Ադրբեջան:
Ինչու՞ են Մոսկվայում այսքան կենտրոնացել Ղարաբաղի խնդրի վրա: Արդյոք փորձ է արվում Ղարաբաղը դարձնել «պետականաստեղծ» գաղափար, ինչպես եղավ 2014 թվականին Ղրիմի հետ, իսկ 2017 թվականին՝ Սիրիայում:
Ղարաբաղում Ռուսաստանի «առաքելությունը» ներկայացվում է որպես քրիստոնյա բնակչության փրկություն, ընդ որում ԱԳ նախարար Լավրովը Շուշիի հայկական հուշարձանների պաշտպանության համար օգնության է կանչում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում այդ հուշարձաններին սպասում է սիրիական Պալմիրայի ճակատագիրը:
Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում լուծում է իր «ներքին խնդիրները»: Դա իրոք այդպես է, եթե հիշենք Ղարաբաղի սակրալ նշանակությունը Ռուսաստանի նոր եւ նորագույն պատմությունում:
Պուտինը ԽՍՀՄ ու Վարշավայի պայմանագրի փլուզումը համարում է «20-րդ դարի աղետ»: Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներում չեն դադարում հիշեցնել, որ «աղետը» սկսվեց, երբ խորհրդային ղեկավարությունը չկարողացավ գրագետ լուծել Ղարաբաղի հարցը:
ԽՍՀՄ փլուզման շեմին Ղարաբաղում խաղաղ հանրահավաքներ սկսվեցին, պահանջելով միացում Հայաստանի հետ: Խորհրդային ղեկավարության պատասխանը երկու «Կոլցո» գործողություններն էին, որի հետեւանքով հայաթափվեց Դաշտային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղի մի քանի տասնյակ գյուղեր Հադրութի եւ Շուշիի շրջաններում: Շրջափակման մեջ հայտնված մարդկանց այլ բան չէր մնում, քան պայքարել ու կռվել՝ կանխելով աղետը։
1991 թվականի դեկտեմբերին, երբ ռուսական զորքը հեռացավ Ղարաբաղից, հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Օղակի ժամանակ գրավված գյուղերը Հադրութում եւ Շուշիում: Հետո սկսվեց հայկական ուժերի հաղթական երթը:
2020 թվականին Ռուսաստանն Ադրբեջանի հետ փաստացի ավարտին հասցրեց Կոլցո գործողությունը, եւ դրանում համոզվելու համար բավական է հետեւել հարձակման «երթուղուն», որը գրեթե ամբողջությամբ համընկնում է: Մոսկվայում, հավանաբար, համարել են, որ այդպես կարող են ուղղել խորհրդային ղեկավարության «սխալը» եւ վերականգնել կայսրությունը:
Բայց պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Կա արժանապատվության դեմ ճնշման լիմիտ, եւ ինչպես 1991 թվականին Կոլցոն արագացրեց ԽՍՀՄ հոգեվարքը, 2020 թվականին դա կարող է նոր ու անդառնալի զարգացումների սկիզբ դառնալ: Որովհետեւ Ռուսաստանն անցել է ճնշման լիմիտը:
Leave a comment:
-
1in.am Armenian News & Analyses. Tel: +37410 519126, +37410 520460 © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am Առաջին լրատվականին: Նյութերն արգ...
Leave a comment:
-
1in.am Armenian News & Analyses. Tel: +37410 519126, +37410 520460 © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am Առաջին լրատվականին: Նյութերն արգ...
Leave a comment:
-
Ռուսաստանը 1820 թվականից սկսած մեզ այդ ճակատագրին է մատնել
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
13.11.2020

Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը
Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը, որով 7 շրջանները, նաև Շուշին վերադարձվում են Ադրբեջանին:
Այդ հայտարարությունը Ռուսաստանի կողմից հրամցված և մեր ճարահատ իշխանությունների կողմից ընդունված հայտարարություն է: Մենք, ըստ էության, պարտվեցինք, ոչ զենքն էր բավարար, ոչ մարդկային ռեսուրսը: Սա հայ-թուրքական պատերազմ էր Ռուսաստանի օրհնությամբ, իրենց միջև ներքին պայմանավորվածությամբ: Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Ո՞վ է մեղավոր՝ Փաշինյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը, որ իշխանությունն ինչ-որ ձևով փոխանցեց իր հաջորդին, այդ օրվանից գիտեր, որ այս օրը գալու է: Նա իր համար ավելի ապահով անկյուն գտավ:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում 17 քաղաքական ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի, բողոքի ակցիաները Երևանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Դաշնակցությունը իր անունի հետ կապ չունեցող քաղաքական կազմակերպություն է այսօր Հայաստանի մեջ: Արտասահմանում կա սերնդեսերունդ մնացած, պահպանված Դաշնակցության կազմակերպությունը: Խոսքը Հայաստանում գոյություն ունեցող Դաշնակցության մասին է, որը միայն անունով կա: Իսկ այդ քաղաքական ուժերը դեռ պատերազմը չսկսած, սեպտեմբերի 27-ից առաջ մեկ բան էին ուզում, որ իշխանափոխություն լինի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, և իրենք իշխանությունը վերցնեն: Թե ով կվերցներ, ինչպես կվերցներ, դա էլ անհայտ է: Թերևս եթե Ռուսաստանից ավելի կոնկրետ առաջարկություն ստանային, կորոշեին, թե իրենցից ում առաջ մղեն: Ռուսաստանն այդ հույսերն էր ներշնչում, 3-4 սցենարներ ընթացքի մեջ էր դնում, որպեսզի հասնի ի վերջո այս 27 տարվա պայմանավորվածության իրագործմանը, այսինքն՝ ԼՂԻՄ-ը ռուսական ազդեցության տակ ավելի ինքնավար դարձնելուն, որն իրեն հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնել՝ մեկ այս կողմ, մեկ մյուս կողմ թեքելով, մեկ մեկին զինելով, մեկ մյուսին զինելով: Այս խաղը Ռուսաստանն ուրիշ տեղեր էլ է խաղացել: Մեզ դրանով ճնշելու է, քանի որ սա մեր ճակատագրի հարցն է:
Բարեբախտաբար, միջազգային կոնսենսուսը, որը ի վնաս Հայաստանի է գոյացել, խնդրո առարկա չի դարձել նաև Հայաստանի պետական գոյության իրավունքը, և Արցախի ինքնիշխան իրավունքի հիմքը: Մենք փառք պիտի տանք մեր ժողովրդին, որ ոտքի կանգնեց պայքարի, զոհաբերությունների գնաց, դրանով մենք պարտադրեցինք ամբողջ աշխարհին, որ այսօր Հայաստանի պետական գոյությունը, անկախությունը, Արցախի ինքնիշխան գոյությունը միջազգային կոնսենսուսը խնդրո առարկա չի դարձնում: Եթե հետ գնանք 1988-ից առաջ, պիտի ընդունենք, որ այսօրվա այս պայմանագրով, որ դեռ չգիտենք, թե այս հողերից որն է անցնելու կամ չի անցնելու Ադրբեջանին, կամ որքանով երկար են նրանք կարողանալու այդտեղ մնալ, այդ երաշխիքները ոչ ոք չունի, Թուրքիան ու Ադրբեջանն էլ չունեն: Իրենց համար նպաստավոր ժամանակը եկավ, և իրենք օգտվեցին դրանից: Արաբները մի ասույթ ունեն, ասում են՝ ամեն մի դեպքի առիթով խոսակցություն է լինում, այսինքն՝ ինչ-որ պատահում է, դրա մասին միշտ ասելիք կա: Հիմա սպասենք, տեսնենք, թե այս պահի կոնսենսուսը՝ Արցախն ու Հայաստանը պարտվածի այս վիճակին մատնելու ուղղությամբ, մեկ ամիս, մեկ տարի, առավել ևս 5 տարի հետո ինչ է լինելու:
Տեսեք, այս ամբողջ խոսակցության ընթացքում մենք չենք ուզում անդրադառնալ, որ ռազմաքաղաքական առումով, աշխարհի մեծ պետությունների առումով Հայաստանը սահմանամերձ պատվար է, պատնեշ է Ռուսաստանի Դաշնության համար: Թուրքիայի հետ իրենց առևտրի մեջ, գործարքների մեջ ռուսներն իրենց մութ հաշիվներն ունեն, որոնց մասին մենք իրազեկ չենք: Բայց իմ ժողովրդի պատմության փորձառությամբ գիտեմ, որ ռուս-թուրքական գործարքների մի ամբողջ պատմություն ունենք 1820 թվականից սկսած: Կարող եմ բերել Կարնո օրինակը, որ Կարինն ազատագրել են, պարպել ու հայությանը հեռացրել:
100 տարվա ընթացքում երեք անգամ մեզ այդ ճակատագրին են մատնել: Հետևաբար այդքան դյուրին չէ այսօրվա կացությունը, թե որքանով մնայուն կլինի այս կացությունը հայերի համար: Այո, մենք ճակատամարտը պարտվեցինք, պետք է նայենք, թե ինչպես շահենք պատերազմը, որովհետև պատերազմը դեռ առջևում է, պատերազմի առումով դեռ ոչինչ չի փոխվել: Այն մարդիկ, որոնք ասում են, թե հայ-թուրքական պատերազմն ավարտվել է, թող պատրաստվեն ավելի ծանր ողբերգության: Հայ-թուրքական պատերազմը խաղաղության մեջ շատ ավելի ուժեղ պետք է շարունակվի, քան պատերազմի ընթացքում: 1920 թվականից հետո, այս 100 տարվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է այս պատերազմին: Մենք ոչինչ չենք արել, որ թուրքական պետությունը երեխայական ինչ-որ նկրտումներից ներշնչված ուզում էր Բաքու հասնել: Նավթահորեր կան, համաթուրքական սուլթանական հավակնություններ կան, որոնք պատահականորեն չէ, որ արթնացել են Էրդողանի մոտ:Last edited by Vrej1915; 11-13-2020, 12:22 PM.
Leave a comment:

Leave a comment: