Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Մարգարիտա Սիմոնյանը մատնեց երկու կարեւոր հանգամանք

    Lragir.am,
    19.07.2020


    Ռուսական պրոպագանդայի օդիոզ առաջամարտիկներից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը, ի պատասխան Տավուշում զինված գործողությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կոչերի ու պահանջների, գրառում է կատարել իր Telegram ալիքում։ Կոչերը հնչել են ամբողջ աշխարհում հայտնի հայերի հայտարարությունների ֆոնին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։ Մարգարիտա Սիմոնյանը, սակայն, դրա փոխարեն դիմել է Հայաստանի իշխանություններին, քննադատություն հնչեցնելով նրանց հասցեին:

    Հասկանալի էր, որ Մարգարիտա Սիմոնյանն այս կոնֆլիկտում չէր կարող աջակցություն հայտնել Հայաստանին՝ դա նրան չէր ներվի։ Նա չէր կարող նաեւ աջակցություն հայտնել Ադրբեջանին, դա չափից ավելի կլիներ, թեեւ ավելի ազնիվ կլիներ նրա կողմից։ Եվ ահա, չկարողանալով աջակցություն հայտնել Հայաստանին, Մարգոն դիմել է անշառ հնարքի՝ քննադատելով Հայաստանի իշխանությանը, այդպիսով փորձելով խուսափել դիրքորոշում հայտնելուց։ Այլապես, անհասկանալի է, թե նրա բերած «փաստարկները» ինչ կապ ունեն կոնկրետ իրավիճակի հետ այն պայմաններում, երբ Հայաստանը չի դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Ավելին, Հայաստանն այդպիսով Ռուսաստանին պարզերես է արել այս իրավիճակում, որը շատ թանկ արժե։

    Մարգարիտա Սիմոնյանին մարդկայնորեն կարելի է խղճալ, նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին ու ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով, որոնք նա կամա թե ակամա բացահայտել է իր գրառման մեջ։ Դրանցից պետք է առանձնացնել երկու ամենակարեւորը, որոնք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության հիմքն են։ Ի դեպ, պետք է նշել, որ Մոսկվան դրա համար օգտագործում է ոչ միայն Մարգարիտա Սիմոնյանին, այլեւ Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Պետք է նշել նաեւ, որ չկա հետխորհրդային որեւէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի նման կերպ։ Կամ չի կարողանում գտնել նման մարդկանց, կամ չի ցանկանում, բայց փաստը մնում է փաստ։

    Եվ այսպես, որոնք են իշխանության քննադատության քողի տակ Մարգոյի գրառման երկու կարեւոր հանգամանքները։ Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, եւ եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։ Երկրորդ, ռուսահայ հոծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը նույնպես Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գրառման իմաստը։

    Ժամանակները փոխվել են, այդ թվում փլուզվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ժողովուրդներին։ Հայկական սուբյեկտությունը ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջեւ հառնում է ավելի ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է ստիպում։ Մարգոն ու հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռեւս պահանջարկ ունեն։

    Մարգարիտա Սիմոնյանը խորհուրդ է տալիս Նարեկացի կարդալ։ Նրան էլ կարելի է խորհուրդ տալ կարդալ օրինակ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերը եւ դրանց գաղտնի արձանագրությունները, 1921-23 թթ․ խորհրդային Հայաստանում ռուս-թուրքական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը։

    Եվ մի խորհուրդ էլ հայ հանրությանը՝ նման դեպքերում պետք չէ կոչեր անել մարգարիտասիմոնյաններին ու անդրանիկմիհրանյաններին, նրանց խնդիրը շատ պարզ է։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied


    Ադրբեջանի նախարարի տխուր խոստովանությունը. հայերը զրկել են խաղաքարտից
    • Հեղինակ՝ Արամ Ամատունի





    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական իրադրության մասին, արել է բավականին հատկանշական հայտարարություն: Ըստ նրա, հայերը իրենց աջակցող ԱՄՆ օգնությամբ կարողացել են ապահովել առաջնագիծը խորքային հետախուզության դիտարկման սարքավորումներով, որոնք էլ, ըստ էության, խնդիրներ են առաջացրել Ադրբեջանի համար առաջնագծի, այսպես ասած, թիրախավորման տեսանկյունից: Զաքիր Հասանովի հայտարարությունը արտացոլում է ոչ միայն ռազմական իրադրության գնահատական կամ խոստովանություն, այլ, մեծ հաշվով, ռազմա-քաղաքական ընդգրկուն մի իրողություն: Ինչի՞ մասին է խոսում Հասանովը: Նա խոսում է այն մասին, որ ամերիկյան օժանդակությամբ տեղակայված սարքավորումները Ադրբեջանին զրկել են առաջնագիծը հաճախակի և «արդյունավետ» թիրախավորելու հնարավորությունից: Իսկ դա այլ բան չէ, քան ռազմական շանտաժի հնարավորություն, որից փաստորեն զրկվել է Բաքուն: Իսկ ռազմական շանտաժը, առաջնագծում մարդասպանությունը եղել է Բաքվի դիվանագիտության ոչ թե առանցքային, այլ, թերևս, միակ խաղաքարտը, որ, շատ թե քիչ, կարող էր աշխատել կարգավորման կոչվող գործընթացում: Ադրբեջանը զրկվել է այդ խաղաքարտից:






    Իհարկե, պետք է նկատել, որ խոսքը լոկ հետհեղափոխական շրջանի մասին չէ, և ամերիկյան տեսադիտարկման խորքային հետախուզության սարքավորումները հայկական առաջնագծում հայտնվել են դեռևս 2016-ի վերջում, 2017-ին: Ավելին, 2017 թվականի փետրվարի 25-ին հայկական ուժերի այդ տեխնոլոգիական կարողությունը թույլ տվեց դեռևս չեզոք գոտում հայտնաբերել ադրբեջանական դիվերսիոն էլիտար խումբը և ոչնչացնել, հինգ դի թողնելով չեզոք գոտում: Դրանից հետո Ադրբեջանը ըստ էության դադարեցրել է դիվերսիոն ներթափանցման փորձերը: Դրանք փորձ արվեց կրկնել անցնող ամիսներին, մեկ-երկու անգամ, սակայն Ադրբեջանը ընդամենը համոզվեց, որ դիվերսիոն շանտաժի ժամանակը այլևս վաղուց անցած է: Մյուս հանգամանքն այն է, որ Ադրբեջանը փաստորեն հայտարարում է Հայաստանի և ԱՄՆ գործակցության մասին՝ ազդարարելով, որ Նահանգները հովանավորում է Հայաստանին: Բաքուն առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցելու համար մեղադրում է Միացյալ Նահանգներին: Մյուս կողմից, առնվազն տարօրինակ կլիներ, եթե Միացյալ Նահանգները հովանավորեր ոչ թե ռեգիոնալ կայունության երաշխավոր Հայաստանին, այլ ռեգիոնալ և միջազգային անվտանգության սպառնալիք Ադրբեջանին, որը պետական մակարդակով հովանավորում է էթնիկ հողի վրա կատարվող մարդասպանությունը:



    Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ըստ էության ազդարարում է ոչ միայն Բաքվի, այլևս Անկարայի և Մոսկվայի դժգոհությունը: Դժգոհություն այն իմաստով, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Թուրքիային այս անգամ թույլ չի տալիս բաժանել ռեգիոնը այնպես, ինչպես դա արեցին հարյուր տարի առաջ՝ հայկական հողերի և կյանքերի հաշվին: 100 տարի առաջ ինչ-ինչ հանգամանքներ, այդ թվում՝ օբյեկտիվ կոմունիկացիոն բնույթի, թույլ չտվեցին իրագործել Վիլսոնյան արբիտրաժը: 100 տարի անց աշխարհը բոլորովին այլ է, ինչի վկայությունն էլ այն տեխնոլոգիաներն են, որ տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և զրկել են Բաքվին շանտաժի հնարավորությունից: Ի դեպ, այդօրինակ վիճակներում հայտնվող «պրագմատիկների» համար ավելորդ չհամարենք ընդգծել, որ, անկասկած, որևէ մեկը հեռու է մտքից, թե Նահանգները հայերին օգնում է մարդասիրությունից ելնելով: ԱՄՆ-ն, օգնելով հայերին, օգնում է իրեն, որովհետև հայկական սուբյեկտությունն է, որ այս անգամ թույլ չի տալու Թուրքիային ու Ռուսաստանին բաժանել Կովկասը այնպես, ինչպես արեցին 100 տարի առաջ: ԱՄՆ-ն աջակցում է այդ սուբյեկտությանը՝ Կովկասը ևս մեկ անգամ ռուս-թուրքական ծվեն-ծվենի չհանձնելու համար:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանն ազատագրվում է օլիգարխիայից․ սա Ռուսաստանի «մահն» է․ Լևոն Շիրինյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանի ԱԳՆ աննախադեպ հայտարարությունը



    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    14.06.2020










    Հայաստանի արտգործնախարարությունը հունիսի 13-ին հայտարարություն էր տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի վերաբերյալ: Դատապարտելով ադրբեջանական զինուժի իրականացրած օկուպացիան, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Երեւանը սատարում է Շահումյանի շրջանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշակի հատվածների հանդեպ պաշտոնական Ստեփանակերտի իրավունքների բարձրաձայնմանը:


    Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ կա թերեւս մեկ վրիպում, եւ էական վրիպում: Շահումյանի օկուպացիան իրականացրել է ոչ թե ադրբեջանական զինուժը, այլ Ռուսաստանի զինված ուժերի 4-րդ բանակի 23-րդ դիվիզիան, տխրահռչակ գեներալ Շամանովի գլխավորութամբ: Նրանք են գրավել Շահումյանի շրջանը ադրբեջանցիների համար: Այդ մասին կան մարտերի մասնակիցների վկայություններ, այդ մասին, իհարկե հեղափոխությունից առաջ, մի շարք առիթներով հայտարարել է Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:

    Ադրբեջանական զինուժն արցախյան պատերազմում ունակ չի եղել որեւէ շատ թե քիչ նշանակալի հաղթանակի, երբ չի ունեցել ռուսական ստորաբաժանումների աջակցությունը:
    Թե ինչու է ռուսական դիվիզիան Շահումյանը գրավել Ադրբեջանի համար, այլ խոսակցության նյութ է: Մեծ հաշվով, դա արտացոլում է ռուսական ռեգիոնալ քաղաքականության տրամաբանությունը՝ թույլ չտալ հայերի հաղթանակը, ինչը Մոսկվայի համար գործնականում փակելու էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հետագա առեւտրի հնարավորությունը: Իսկ ռուսական քաղաքական վերնախավը չի պատկերացնում քաղաքականություն Կովկասում առանց այդ առեւտրի: Հետագայում Հայաստանն ու Արցախն ունեցան 2016-ի քառօրյա պատերազմում եւ դրան նախորդած տարիներին այդ հարցում հերթական անգամ համոզվելու հնարավորություն:
    Իհարկե, միամտություն կլինի պատկերացնել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը կարող էր արձանագրել այդ իրողությունները բաց տեքստով: Մյուս կողմից, սկզբունքային նշանակություն ունի այն, որ իրողություններն արձանագրվեն հանրային մակարդակում, հանրային մտածողության ու գնահատման: Այդ մակարդակում իրերն իրենց անունով կոչելու հանգամանքն է խոշոր հաշվով հետագայում իր օբյեկտիվ ազդեցությունը թողնում քաղաքականության վրա:

    Իսկ այդ առումով շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի հանրային պատկերացումների եւ գիտակցության մակարդակում ամրագրվեն այն արգելքները, որոնք պետք է բացառեն Ռուսաստանին հետագայում էլ խաղալ «ոչ ոքի պատերազմի» տրամաբանությամբ, ինչպես մի անգամ էլ խաղացին 2016 թվականին:
    Հայկական պետականությունը չունի ռուսական քաղաքականության «ոչ ոքիների» համար անվերջ վճարելու մարդկային, տարածքային եւ որեւէ այլ ռեսուրս:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոսկվան կարող էր կանգնեցնել հայկական հողերի բռնակցումը Թուրքիայի կողմից, բայց չի արել. Թուրքական թերթ






    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
    04.06.2020









    Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կհեռանա Մերձավոր Արեւելքից, կպարտվի Արեւելյան Միջերկրականում եւ չի կարողանա մտնել Սեւ ծով, գրում է Ջումհուրիյեթ թերթը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ։



    100 տարի Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են համատեղ վերահսկողություն պահպանել տարածաշրջանում, եւ հիմա, երբ աշխարհն աչքի առաջ փոխվում է, եւ պետական սահմանների նախկին պայմանագրային բազան դառնում է հեղհեղուկ, Անկարան ու Մոսկվան նորից ձգում են միմյանց, ինչպես 100 տարի առաջ։

    «Պատերազմի բյուջեն ապահովելու համար Մուստաֆա Քեմալը դաշինք է կազմել բոլշեւիկների հետ եւ նրանցից ստացել ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական աջակցություն։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հրապարակած փաստաթղթերի մի մասը նվիրված է հենց այդ օգնությանը։ Սրանք պատմական փաստաթղթեր են ռազմական օգնության մասին, որը բոլշեւիկները ցուցաբերել են քեմալականներին՝ 10 միլիոն ոսկեռուբլի, որը փոխանցվել է երկու խմբաքանակով, երկու մարտանավ, 22 ինքնաթիռ, 33 հազար ինքնաձիգ, 327 գնդացիր, 54 հրետանային զենք, 58 միլիոն փամփուշտ․․․», – գրում է Ջումհուրիյեթը։
    Թուրքիայում չեն թաքցնում, որ ռուս-թուրքական բարեկամությունը կառուցվում է հայերի շահերի վրա։ Վերլուծաբանները բաց ասում են, որ Մոսկվան կարող էր 100 տարի առաջ կանգնեցնել հայկական հողերի բռնակցումը Թուրքիայի կողմից, բայց չի արել։
    «Թուրքական պատվիրակության հետ բանակցություններից հետո Ստալինը Լենինին շատ կարեւոր հեռագիր է ուղարկում՝ ընկեր Լենին, միայն երեկ իմացա, որ արտաքին գործերի կոմիսար Չիչերինը թուրքերին հիմար ու սադրիչ պահանջ է ներկայացրել Վանի, Մուշի եւ Բիթլիսի մաքրման մասին՝ հօգուտ Հայաստանի։ Հայկական իմպերիալիստական պահանջները չեն կարող լինել մեր պահանջները։ Պետք է արգելել Չիչերինին հայերի ազգայնական տրամադրությունների թելադրանքով նոտա ուղարկել թուրքերին», – հիշեցնում է թերթը փաստաթղթային տվյալները։

    100 տարի առաջ ռուս-թուրքական դաշինքը թույլ չտվեց կյանքի կոչել Վիլսոնի արբիտրաժը։ 100 տարի հայ-թուրքական սահմանը որոշվում է ռուս-թուրքական պայմանագրերով, իսկ սահմանը հսկում են ռուս սահմանապահները։


    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    – Բայց ի՞նչ կարիք կար ակտիվացնելու քննարկումները, բանավեճերը հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ այս բարդ ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհը միջազգային ճգնաժամի մեջ է և ղարաբաղյան պրոցեսի բոլոր մասնակից կողմերը, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, այսօր զբաղված են շատ ավելի հրատապ խնդիրներով և իրենց բոլոր ջանքերն ու ռեսուրսները ուղղել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Առավել ևս եթե խոսքն այնպիսի վիճելի տարբերակի մասին է, որը ոչ բոլոր կողմերի համար է ընդունելի: Չե՞ք կարծում, որ այժմ ամենահարմար պահը չէ խոսելու և մտածելու որևէ հակամարտության, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնահարցի լուծման մասին:
    – Ինչպես գիտենք՝ ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին covid-19-ի համավարակի ընթացքում դադարեցնել փոխադարձ հակամարտությունները այնտեղ, որտեղ կա վարակ: Եվ համապատասխան երկրները անսացին այդ կոչին: Չէ՞ որ ամենաթեժ կետերում դիտավորյալ հարվածներ այս կամ այն կողմի հակառակորդին չեղան: Նույնը վերաբերում է նաև Ղարաբաղին: Այո՛, շատ խոսակցություններ են եղել այն մասին, որ կարանտինի ընթացքում կարող են ռազմական սրացումներ լինել շփման գծում, բայց այդ խոսակցությունները որևէ առարկայական բանի չվերածվեցին: Այդուհանդերձ, հակամարտության սրությունը պահպանվում է, և ոչ մի կորոնավիրուս չի կարող վերացնել ռազմաքաղաքական հակասությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև:
    Բանակցային գործընթացն առայժմ պահպանվում է, բայց իրավիճակը աստիճանաբար կշարժվի դեպի նոր՝ մեծ ու փոքր բախումներ, քանի որ Ադրբեջանը կարծում է, որ ի վերջո բանակցություններով նա ոչնչի չի հասնի:
    Այնուամենայնիվ, բոլոր կողմերն էլ հույս ունեն, որ խաղաղության և կայունության տանող բանակցությունները կշարունակվեն: Իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե պրոցեսը շարժվի կոնկրետ որոշումների և լուծումների, այլ ոչ թե ձևական կոլեկտիվ խոսակցությունների ուղղությամբ: Ֆորմալիզմը տանում է ուղիղ դեպի պատերազմ: Հայաստանին պիտի զգաստացնի այն փաստը, որ Ադրբեջանում պատերազմին պատրաստ են բնակչության գրեթե բոլոր շերտերը, այլ ոչ թե միայն բանակը:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    • «Իրավիճակը կշարժվի դեպի նոր բախումներ. Ադրբեջանում պատերազմին պատրաստ են բնակչության գրեթե բոլոր շերտերը». Տրոֆիմչուկ
      • 2020-05-30
      • Հեղինակ՝ Արամ Սարգսյան


      «Պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչը դուր չի եկել ամերիկացի դիտորդներին Ռուսաստանի դիրքորոշման մեջ: Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը որևէ հարց չունի Նիկոլ Փաշինյանի նորարարությունների առնչությամբ, և դա ինքնին կարող է խոսել Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմն ընդհանուր առմամբ սատարում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին, իսկ Մոսկվայի և Բաքվի գործողություններին՝ ոչ»:



      Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է նկատելի ակտիվություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում նա մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել թե՛ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի և թե՛ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ: Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հետ Լավրովը զրուցել է մայիսի 6-ին և մայիսի 14-ին: Ընդ որում, ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ երկու հեռախոսազրույցներն էլ տեղի են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ Լավրովը զրուցել է ապրիլի 13-ին, մայիսի 8-ին, մայիսի 19-ին: Եվ, բնականաբար, բոլոր այս հեռախոսազրույցների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը:

      Բայց թե կոնկրետ ի՞նչ են խոսել նախարարները ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ, ի՞նչ քննարկումներ են եղել, արդյո՞ք Ռուսաստանի արտգործնախարարը փորձել է զրույցների ընթացքում օրակարգ բերել և ակտիվացնել այն փուլային տարբերակը, որի մասին նա խոսեց մեկ ամիս առաջ՝ հայտնի չէ:



      Ընդհանրապես, քաղաքական և դիվանագիտական պրոցեսները, հատկապես կոնֆլիկտների և առավել ևս ղարաբաղյան հակամարտության պարագայում, պատկերավոր լեզվով ասած, նման են մեծ, խորը գետի, և գործընթացին չմասնակցող մարդիկ, լայն հասարակությունը, որը հետաքրքրված է տվյալ հարցով, բայց շատ սուղ և աղքատիկ ինֆորմացիա է ստանում այն մասին, թե ի՞նչ է կատարվում կուլիսների ետևում, տեսնում է միայն «գետի» մակերևույթը: Իսկ թե ի՞նչ է կատարվում խորքային հոսանքներում, ի՞նչ քարեր ու խութեր կան «գետի» հատակին՝ գիտեն միայն հաշված թվով դիվանագետներ ու քաղաքագետներ: Փորձագետներն էլ իրենց հերթին փորձում են վերլուծությունների միջոցով բացահայտել այդ խորքային շերտերը:

      Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը ապրիլի 21-ին Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կողմից կազմակերպված օնլայն քննարկման ժամանակ, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել էր ղարաբաղյան բանակցությունների գործընթացին՝ ասելով, թե բանակցությունների ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ու փաստաթղթեր, այդ թվում՝ նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կողմերին ներկայացված նախագիծը, ենթադրում է առաջխաղացում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ փուլային մոտեցման հիման վրա: Եվ առաջին փուլում, ըստ Լավրովի, նախատեսվում է «առավել արդիական խնդիրների լուծումը», մասնավորապես՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»։ Լավրովի խոսքերով՝ նախորդ տարվա ապրիլյան հանդիպմանը տարածված նախագիծը «այժմ ակտիվորեն քննարկվում է»:

      Սակայն նույն օրը, երբ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ պիտի տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերքեց Լավրովի խոսքերը՝ ասելով, որ 2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ:
      2019 թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Մոսկվայում քննարկումները տեղի են ունեցել 2016 թ. ռուսական առաջարկների հիման վրա: Իսկ 2019 թ. դեկտեմբերին, ադրբեջանական CBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում, Մամեդյարովն ասել էր, թե հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկված վերջին փաստաթուղթը «Լավրովի պլանն» է:

      Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ, «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը։
      – Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ փաստաթղթի մասին էր, Ձեր կարծիքով, խոսում Լավրովը: Դա «Լավրովի պլա՞նն» է, որի նախկինում շատ ենք անդրադարձել:

      – Ոչ մի այսպես կոչված «Լավրովի պլան» էլ գոյություն չունի: Պարզապես մի քանի տարի առաջ փորձագետներից կամ լրագրողներից մեկը հրապարակ նետեց այդ բառակապակցությունը և այն սկսեց ապրել իր ուրույն կյանքով: Ընդ որում, անձամբ Սերգեյ Լավրովը ժամանակին խոսել է դրա մասին՝ հատուկ պարզաբանելով, որ ավելի քան 20 տարվա բանակցությունների ընթացքում սեղանին այնքան շատ փաստաթղթեր են հայտնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որ ցանկացած ոք կարող է դրանց հիման վրա իր ճաշակով կազմել իր ուզած «պլանը»:
      Ամենայն հավանականությամբ, այդ միֆական «Լավրովի պլանը» հրապարակ են բերել Ադրբեջանի կողմնակիցները, ովքեր շատ էին ուզում արագացնել բանակցային գործընթացը և հողերի փաստացի փոխանցումը, այդ պատճառով էլ այնտեղ իբրև թե խոսվում էր կոնկրետ «հինգ գրավյալ շրջանների» մասին: Բայց գործնականում այդ բառակապակցությունը ոչինչ էլ չարագացրեց: Ամեն ինչ ընթանում է նույն տեմպով:
      Իսկ ինչ վերաբերում է հիմնախնդրի փուլային լուծմանը, ապա փուլային մոմտեցման սկզբունքը միշտ է նախատեսված եղել, և դրանում ոչ մի սենսացիա չկա: Ոչ ոք երբևէ չի կարծել, թե տարածքների վերաինտեգրումը (եթե դա տեղի ունենա) տեղի է ունենալու մի ակնթարթում, մի օրվա մեջ: Ամեն դեպքում կարիք չկա, որ հայկական կողմն անհանգստանա այս «պլանի» կապակցությամբ: Անհանգստանալ պետք է մեկ այլ բանի կապակցությամբ, որ Ադրբեջանն այժմ արդեն երբեք չի հանգստանա, ուստի չարժե սպասել, թե նրա ճնշումը ժամանակի ընթացքում կթուլանա: Եվ այս տեսանկյունից ադրբեջանական կողմին նյարդայնացնում է հատկապես այն փաստը, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները այդպես էլ ոչ մի բանի չբերեցին:

      – Իսկ ինչո՞վ է բացատրվում այդ հակասականությունը ռուսական, հայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանություններում: Ի վերջո, ի՞նչ նախագիծ է այժմ քննարկվում կամ քննարկվել վերջին 2 տարվա ընթացքում՝ Փաշինյանի վարչակազմի օրոք: Կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման բովանդակային հարցերի շուրջ քննարկումներ այս 2 տարվա ընթացքում եղե՞լ են, թե՞, ինչպես հայկական կողմն է պնդում, 2018 թվականից ի վեր բովանդակային հարցերի շուրջ քննարկումները սահմանափակվել են միմյանց մոտեցումներին ծանոթանալով:
      – Վերջին ժամանակներում հակասականությունը կողմերի հայտարարություններում և մոտեցումներում իսկապես խորացել է: Բայց դա կապված է ոչ թե նույնիսկ ապրիլյան պատերազմի, այլ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղին վերաբերող մի շարք հայտարարությունների հետ, որոնք նա արել է իշխանության գալուց հետո: Ինչպես հայտնի է՝ այդ հայտարարությունները, մասնավորապես այն այն հայտարարությունը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից», ինչպես նաև այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես պիտի մասնակցի բանակցություններին, էապես փոխում են բանակցությունների ընթացքը: Ադրբեջանը և մի շարք փորձագետներ կարծում են, որ դրանով Երևանը ոչ միայն փոխում է բանակցությունների սխեման, այլև ուղղակիորեն հրահրում է Ադրբեջանին պատերազմի:

      Խոսելով բանակցությունների ընթացքում քննարկվող փաստաթղթերի մասին՝ հարկավոր է հասկանալ, որ քննարկվում է նախկինում ընդունված փաստաղթղթերի ողջ փաթեթը, ողջ զանգվածը, քանի որ դրանցից որևէ մեկը «սեղանի տակ» չի գցվել և չի ճանաչվել անվավեր: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ Հայաստանի վարչապետը պնդում է, որ քննարկումներին միանա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, քանի որ ժամանակին դա քննարկվել է, բայց հետո այդ հարցը մնացել է ստվերում:
      Որպես փորձագետ՝ կարծում եմ, որ այսօր իրոք անհրաժեշտություն է առաջացել ճշգրտելու ղարաբաղյան փաստաթղթերի ողջ հավաքածուն՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերը այս թեմայի վերաբերյալ: Այլապես այդպես էլ չենք իմանա, թե ինչպե՞ս են համանախագահները վերաբերվում դրանց: Նրանք այդ թեզերի վերաբերյալ դեռևս ելույթ չեն ունեցել և հստակ դիրքորոշում չեն հայտնել, թեև արդեն 2 տարի է անցել: Ես ձեզ հետ համամիտ եմ. 2018 թվականից ի վեր բանակցային գործընթացը մտել է ինչ-որ մի նոր փուլ, երբ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը, կարծես, ուշադրությամբ զննում են իրար, ծանոթանում են միմյանց մոտեցումներին: Կարծում եմ՝ եկել է ավելի հստակ քայլեր անելու ժամանակը: Ծանոթությունը շատ ձգձգվեց:

      – Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ: Այս համատեքստում շատ հատկանշական է որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա, ըստ էության, Վաշինգտոնի ուղերձն է առ այն, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Ռուսաստանին իր այս նախաձեռնությունում:
      – Համանախագահները, կարծես, վճռականորեն նստել են «ստվերում» և չեն ուզում մեկնաբանել ղարաբաղյան նորարարությունները, որոնք, ինչպես արդեն նշեցի, գալիս են Փաշինյանի անունից՝ սկսած 2018 թ. մայիսից: Իսկ Ռուսաստանի առաջարկների կապակցությամբ նրանք, ըստ իս, չպետք է որևէ հարց ունենան, քանի որ Մոսկվայի դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել: Մոսկվան առաջվա պես պնդում է, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, քաղաքական ճանապարհով: Մոսկվային պատերազմ պետք չէ. սա Ռուսաստանի դիրքորոշման հիմնարար կետերից մեկն է: Ընդ որում այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչը դուր չի եկել ամերիկացի դիտորդներին Ռուսաստանի դիրքորոշման մեջ, քանի որ, ինչպես արդեն նշեցի, Մոսկվայի դիրքորոշումը տարիներ շարունակ չի փոխվում: Եվ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները ևս չփոխեցին այն: Այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ նկատի ունի ամերիկացի պաշտոնյան՝ «ոչ այնքան օգտակար հայտարարություններ» ասելով:
      Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը որևէ հարց չունի Նիկոլ Փաշինյանի նորարարությունների առնչությամբ, և դա ինքնին կարող է խոսել Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին՝ առայժմ հայտարարված ոչ պաշտոնապես: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմն ընդհանուր առմամբ սատարում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին, իսկ Մոսկվայի և Բաքվի գործողություններին՝ ոչ: Բայց անձամբ ինձ միշտ թվացել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը միայնակ չէր կարող այդպիսի հստակ կառուցված և ըստ էության բանակցային բոլոր սխեմաները փոխող նորարարություններ ներմուծել ղարաբաղյան գործընթացի մեջ՝ առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու:
      – Վերջին շաբաթներին, ինչպես հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պետական մարմիններն են հաղորդում, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ պարոն Լավրովն իրոք փորձում է ակտիվացնե՞լ բանակցային գործընթացը ռուսական ծրագրի շուրջ: Ի՞նչ է կատարվում գործընթացի խորքային շերտերում:
      – Սա ևս մի փորձ է սենսացիա գտնելու դատարկ տեղում: Սերգեյ Լավրովը, ինչպես և Ռուսաստանի Դաշնության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր ներգրավված են բանակցային պրոցեսում, միշտ ծայրաստիճան բծախնդրությամբ են վերաբերվել այն հարցին, որ չխախտեն Բաքվի և Երևանի հետ շփման հավասարակշռությունը: Այդպես է եղել նաև այն ժամանակ, երբ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նոր էր սկսվում, և այդպես է նաև հիմա: Մոսկվան չի կարող խախտել իրավիճակի հավասարակշռությունը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով կողմերից որևէ մեկին: Ուստի Լավրովի բանակցությունների վերջին սերիան ընդամենը միտված էր պահպանելու ռուսական քաղաքականության գլխավոր սկզբունքը:
      Մոսկվան իսկապես փորձում է աջակցել և ակտիվացնել բանակցային գործընթացը, քանի որ նա հենց այդպիսի պարտավորություն է ստանձնել՝ հատկապես 2016 թ. ապրիլից հետո և հաշվի առնելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները: Այս իմաստով ճիշտ չի լինի դժգոհել Մոսկվայից, քանի որ, վերջիվերջո, ապրիլյան պատերազմի արագ դադարեցումն էլ Ռուսաստանի և նրա ղեկավարության վաստակն է:
      Իսկ գործընթացի «խորքերում» ոչ մի նոր կամ առավել ևս դավադիր բան տեղի չի ունենում: Բանակցությունները պահպանելու փաստն այսօր ինքնին մեծ ձեռքբերում է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ուենցող բարդ գործընթացները











    Last edited by Vrej1915; 05-30-2020, 10:53 AM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հերթը հասնում է Լենին-Աթաթյուրք պակտին
    Lragir.am,
    30.05.2020

    2020 թվականի մայիսի 27-ին ՌԴ Պետդումա ներկայացված առաջին օրինագիծը նախատեսում է ՌԴ տարածքում վնասակար ճանաչել 1989 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարի ընդունած «1939 թվականի խորհրդա-գերմանական չհարձակման պայմանագրին քաղաքական ու իրավական գնահատական տալու մասին» որոշումը։ Այդ դատապարտվում էր Ստալին-Հիտլեր պակտը։ Приворот. Результат за день love-mag.ru Обо мне Услуги Отзывы Контакты Перейти Яндекс.Директ 1989 թվականի որոշումը ճանաչվել է քաղաքականապես վնասակար։ Օրինագծին ուղեկցող գրությունում նշվում է, որ ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարի որոշումը «չի համապատասխանում պատմական արդարության սկզբունքներին եւ ընդունվել է այդ տարիներին աճող քաղաքական անկայունության պայմաններում՝ ուղեկցվելով արտաքին ուժերի կողմից ճնշումներով»։ Ուղեկցող գրությունում նաեւ նշվում է. «ՌԴ տարածքում այդ որոշման հետագա գործողությունը, որն աղավաղում է պատմական իրադարձությունների, դրանց պատճառների ու հետեւանքների էությունը, չի համապատասխանում Ռուսաստանի պետական շահերին ու հող է ստեղծում սպելուլյացիաների համար՝ ուղղված քաղաքացիական հասարակության պառակտմանը եւ ԽՍՀՄ-ին հիտլերյան Գերմանիայի հետ միասին Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման մեջ մեղադրելուն»։ Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ ճշմարտությունը խնամքով թաքցվում է ռուսական հանրությունից, իսկ 1989 թ. հազվագյուտ որոշումը, որով երկիրը փաստացի քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու հայտ էր ներկայացնում, վերացվում է: Ավելորդ է ասել, թե սա ինչ արձագանք կունենա ԽՍՀՄ օկուպացիայից ու խորհրդային բանակի դաժանություններից տուժած երկրների ու ժողովուրդների մոտ եւ ինչ վերաբերմունք կառաջացնի Ռուսաստանի հանդեպ, ինչը ներկայում էլ առանձնապես չի փայլում: Մոտենում է մեկ այլ հակամարդկային պակտի՝ Լենին-Աթաթյուրք համաձայնության 100-ամյակը, որը հայ ժողովրդի ցեղասպանության, տարածքների օկուպացիայի եւ տեղահանությունների վերաբերյալ պակտ էր: Մոսկվան ու Անկարան պետք է որոշեն՝ շարունակում են այն, թե ոչ: Երկու պակտ, որոնք հավերժական խարան են Ռուսաստանի դեմքին, եթե դրանք չեն դատապարտվում հենց Ռուսաստանում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    very very interesting

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչու ենք արդարանում եւ ում առաջ






    Lragir.am,
    21.05.2020









    Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի բաց թողած և հետագայում Իլհամ Ալիևի կողմից ընդունած քարոզչական փոխանցումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ ոչ միայն չի մարում, այլ գնալով ավելի է թափ առնում: Ընդ որում ակնհայտ է, որ թեման`Իլհամ Ալիևի շուրթերով թարմացնում ու խաղարկում է Մոսկվան: Իսկ Երևանն էլ, ինչպես ասում են, այդ «կուտն ուտում է», և բառացիորեն կաշվից դուրս է գալիս, որ ապացուցի երեք բան. ա/ որ Խորհրդային Հայաստանը չափազանց հավատարիմ է եղել Խորհրդային Միությանը, բ/ Խորհրդային Հայաստանը շատ ավելի հավատարիմ է եղել Խորհրդային Միությանը, քան Խորհրդային Ադրբեջանը, և գ/ ադրբեջանցիները ավելի շատ են համագործակցել հիտլերյան ռեժիմի հետ, քան հայերը:


    Իրոք, որն է իմաստը մտնել այդ բացահայտ կեխտոտ զուտ քարոզչական բնույթի բանավեճի մեջ և փորձեր անել ապացուցել բարձրագույն իրավարար ատյանին` հյուսիսային Տիզբոնին բաներ, որոնք ինքը ի վերուստ ծրագրավորված չի ցանկանում հավատալ, այլ, առհասարակ, լսել: Քանզի, կրկնում ենք, այդ ամենը ոչ մի առնչություն չունի պատմական իրականության հետ, այլ գտնվում է զուտ քաղաքական սպեկուլյացիաների նպատակային անմաքուր քարոզչության ոլորտում:

    Հայ ժողովրդի այն հատվածը, որն հանդիսացել է Խորհրդային Միության քաղաքացիներ, իր պարտքը այդ պետության հանդեպ կատարել ու գերակատարել է բազմապատիկ: Դրա վերաբերյալ կարծիք ու եզրակացություն պետք է կազմել ոչ թե զախարովաների և իլհամալիևների ասածներով, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Որոնք այստեղ ներկայացնելն իմաստ չենք տեսնում. դրանք հանրահայտ են: Եվ վերջ. մենք ներկայացնում ենք մեր ներդրումը և տերն ենք այդ ներդրման: Թեև, այսօր իմաստ ունի քննարկել, թե արդյոք արդարացված էին այդքան զոհերը և ինչ ստացավ իր հնարավորության շրջանակներում այդ գերմարդկային կորուստների դիմաց հայ ազգը: Բավականին կոմպետենտ անձանց փոխանցմամբ, օրինակ, երբ Հունգարիայում հակախորհրդային խռովությունը ճնշելուց հետո Համազասպ Բաբաջանյանին մտերիմ շրջանակում դրվատանքի խոսքեր են ասել գործողության հաջող ավարտի կապակցությամբ, ապա նա խիստ զայրացած հակադարձել է, թե հայ զորականին օգտագործեցին Հայրենական պատերազմում, իմա` Երկրորդ աշխարհամարտում, հիմա էլ` Հունգարիան ճնշելու, բայց հնարավորություն չտվին, որպեսզի այդ հայ զորականը կռվեր ու հասներ իր պատմական հայրենիքի ազատագրմանը: Ասում են, որ դա իրոք եղել է…
    Իսկ թե մյուս ազգերը որքանով են նպաստել, կամ էլ խոչըդոտել Խորհրդային պետության հախտանակին, դա իրենց գործն է և իրենք են այդ ամենի տերը, և դրանցից որևիցե մեկի հետ համեմատվելու և առավել հավատարիմ երևալու կարիք և խնդիր մենք չունենք: Իսկ այն հայ գործիչները, որոնք չեն հանդիսացել Խորհրդային միության քաղաքացիներ և այս կամ այն ձևով համագործակցել են նացիստական ռեժիմի հետ, նախ ոչ մի առնչություն չեն ունեցել և չունեն Հորհրդային Հայաստանի հետ, իսկ երկրորդը, այդ համագործակցության շրջանակներում նրանց առաջնային խնդիրը եղել է գերմանական գերության մեջ հայտնված հայ ազգի ներկայացուցիչների կյանքի փրկության համար ուղիներ փնտրելը: Եվ դա միանգամայն բնական է ու մարդկային, քան պահանջել, որ հայ ռազմագերիները բոլորն անխտիր պետք է զոհվեին` Ինտերնացիոնալ երգելով, կամ էլ Ստալինի անումը շուրթերին: Իսկ այդ գործունեությունը, թեկուզև ազգային լեգեոն ստեղծելու փաստերը ներկայացնել Խորհուրդների երկրին իրական վնաս բերող, արդեն անլուրջ է և նույնիսկ ծիծաղելի: Ավելի մեծաքանակ և իրոք լուրջ վտանգների մասին իրական տեղեկությունները նույնպես հանրահայտ են:
    Եվ կրկին գանք Նժդեհի կերպարին: Ասում ենք, պնդում ենք և անելու ենք դա մշտապես. Գարեգին Տեր Հարությունյանը` Նժդեհը ողջ հայության համար ազգային հերոս է: Քանզի, իր րազմական, մտավոր և ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ կարողացավ ջախջախիչ պարտության մատնել, Խորհրդային Ադրբեջանի, բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական զինված ուժերին և կասեցնել, որպեսզի Զանգեզուրը նույնպես չհայտնվի Նախիջևանի և Ղարաբաղի վիճակում: Հայությունը պարտական է Նժդեհին, որ Զանգեզուրը մնաց հայկական: Եվ դրա համար էլ հայ ազգա պաշտում է ու պաշտելու է նրան որպես ազգային հերոս: Իսկ թե ում դուր է գալիս, ում դուր չի գալիս, դա մեզ չպետք է հուզի: Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի գործունեությանը Երկրորդ աշխարհամարտի օրերին, ապա այն միայն գոհունակության է արժանի, քանզի այդ անձի բոլոր քայլերը թելադրված ու միտված են եղել միայն իր ազգի ծահերից: Մեզ, հայերիս համար, դա է գնահատելին, իսկ թե ում դուր չի գալիս, դա այլ հարց է: Բա ինչ էին ուզում, անկախ հայկական պետությունը կործանեին, մաս-մաս կիսեին, թուրքերի հետ միասին կազմակերպեին հայերի սպանդ և հայրենազուրկ ու վտարանդի հայ գործիչները արտերկրում կարմիր դրոշ պարզեին:
    Այնպես որ այսօր, եթե հանկարծ մենք թույլ տանք, որ Նժդեհի արձանից մի փշուր անգամ շարժվի ու պոկվի, ուրեմն մեր հետագա գոյությունը, որպես ազգ, այլևս արդարացված չէ: Մեր պետական ինքնիշխանության առաջնագիծը, որոշ առումներով, այսօր անցնում է նաև Նժդեհի արձանի պատվանդանով, և կրկին հենց ինքն է կանգնած որպես դիրքապահ:
    Հ.Գ. Ի դեպ, Խորհրդային Միության այն սիրահարներին, որոնք Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում շահարկում են, թե իբր նա ԽՍՀՄ դեմ անձ է եղել: Երևանի կենտրոնում տեղադրված է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կիսանդրին: Եվ շատ ճիշտ է և շատ լավ է, որ տեղադրված է: Բայց… համաձայն այսօրվա ռուսաստանյան առավել հայտնի և Կրեմլին շատ մոտ կանգնած «դերժավնիկ» Ա.Դուգինի գնահատման, Անդրեյ Սախարովը եղել է Խորհրդային Միության ոխերիմ թշնամի և ամեն կերպ նպաստել է խորհրդա-ամերիկյան կոնֆրոնտացիոն գործընթացների ծավալմանը: Այսինքն` Խորհրդային Միության փլուզմանը:

    Ոնց է, որ Մոսկվան որևիցե ձևով չի ակնարկում այդ մասին, թե Երևանի կենտրոնում բերել տեղադրել եք ԽՍՀՄ փլուզման նպաստողներից մեկի արձանը: Ադրբեջանն էլ կարող է միանալ այդ բողոքին, քանզի, որքան հիշում ենք, Ադրբեջանի հանդեպ նույնպես, Սախարովը այնքան էլ ջերմ չի արտահայտվել:
    ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


    Leave a comment:

Working...
X