Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    ԵՏՄ-Հայաստան թելը դարձյալ կտրվել է

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    25.08.2019












    Սպայկա ընկերությունը հայտարարություն է տարածել Վերին Լարսում դեղձով բեռնված իր բեռնատարների արգելակման մասին: Ըստ հաղորդագրության, բեռնատարները երեք օր է գտնվում են Վերին Լարսում, եւ չկա անհրաժեշտ ջերմային ռեժիմ, որը կապահովի արտահանվող դեղձի պահպանումը: Սպայկան հայտնում է, որ ռենտգենը բեռնատարներն անցել են դրական, սակայն հետո նշանակվել է անհասկանալի զննում:
    Վերին Լարսում բեռնափոխադրման խնդիրները հայկական ընկերությունների համար նոր չեն եւ այլեւս չեն զարմացնում որեւէ մեկին: Այդ խնդիրները պարբերաբար ստանում են ինչ որ բացատրություն, սակայն ընդհանուր իրավիճակը վաղուց թերեւս անբացատրելի է, կամ գուցե բացատրելի՝ մի քանի հանգամանքով: Վերին Լարսը Ռուսաստանի քաղաքականության գործիք է, որ կարող է կիրառվել թե Հայաստանի, թե Վրաստանի դեմ: Ընդ որում, Վրաստանի դեմ կիրառելիս տուժում են նաեւ հայերը:
    Վերին Լարսը նաեւ արտացոլում է ռուսական կառավարման վիճակը, եւ ամենաթողությունը միանգամայն բնորոշ է դրան:
    Մյուս կողմից, Վերին Լարսը Հայաստանի դեմ գործիք կարող է լինել նաեւ Վրաստանի համար, առնվազն տեսականում:
    Համենայն դեպս այն, որ Լարսում պարբերական խոչընդոտները տեւում են արդեն տարիներ, վկայում է, որ անցակետում «կուտակված» են բազմաշերտ քաղաքական խնդիրներ: Ռուսաստանին դրանք չեն հուզում, իսկ Հայաստանն ու Վրաստանը դեռեւս չեն կարողանում ձեւավորել Ռուսաստանին այդ անցակետում ընդհանուր որոշման բերելու եւ հարցերը հիմնարար լուծման ենթարկելու միասնական գործիքակազմ:
    Տեղից չի շարժվում նաեւ այլընտրանքի հարցը: Թվում է, որ Վրաստանն ու Ռուսաստանը առաջընթաց էին արձանագրում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով այլընտրանքային ճանապարհների գործարկման վերաբերյալ 2011-ի պայմանագիրն իրագործելու բանակցությանը, սակայն ռուս-վրացական վերջին լարվածությունը, որ բռնկվեց անհեթեթ թվացող կայծից, կարող է լուրջ վնաս հասցրած լինել նաեւ այդ գործընթացին:
    Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ զբաղվում է խնդրով: Տարբեր քննարկումներում հպանցիկ շոշափվել է Լարսում Հայաստանի մշտական ներկայացուցիչ ունենալու հարցը: Դա կարող է բարձրացնել խնդիրների լուծման օպերատիվությունը, թեեւ ընդհանուր պատկերի փոփոխությունն անշուշտ գտնվում է քաղաքական բարձր մակարդակում, որին սակայն հարցն իբրեւ օրակարգային թերեւս չի մոտեցել:
    Մինչդեռ, ավելի ցածր մակարդակում առկա իրողությունները եւ կոռուպցիոն ռիսկերը հուշում են, որ այդ իրավիճակը կարող է տարբեր սաբոտաժների կամ շանտաժային քայլերի համար ծառայել առանձին խմբերի, քարոզչականից մինչեւ առավել նյութական շահագրգռությունների համատեքստում:

    Այդ ամենով հանդերձ, Լարսը Հայաստան-ԵՏՄ կապի անընդհատ կտրվող եւ քարկապերով միացող թելն է:
    Արդյոք Երեւանին արժե մտածել Լարսի հարցն այդ մակարդակներում առավել սուր դնելու մասին, թե՞ Երեւանը խուսափում է ավելորդ կոնֆլիկտային իրավիճակից, քանի որ այն հավելյալ բեռ կարող է լինել առանց այդ էլ զանազան հարցերում ներքին ու արտաքին միավորումներով հարվածի տակ գտնվող հետհեղափոխական իրավիճակի համար:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Այս վճռով խորհրդային տարիներին «զինվորագրված» գործակալները հարվածեցին մեր պետության սուվերենությանը

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայ Ժողովուրդը Պետք Է Պատրաստ Լինի Պայքարի՝ Ընդդեմ Ռուս-Թուրքական Անարգ Դաշինքի

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    "Թուրքիան Նախիջեւան է Մտել Ռուսաստանի Համաձայնությամբ"․Արա Պապյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    2018-ին Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել 40 զրահափոխադրիչ. ՄԱԿ

    Հունիս 2, 2019 by Հայկ Խաչիկյան

    ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2018թ. արտահանած սպառազինության մասին Ռուսաստանի ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ այդ տարի Ադրբեջանին է մատակարարվել 40 միավոր «մարտական զրահամեքենա»:



    Ըստ զեկույցի ձևի՝ մատակարարված զինտեխնիկայի հստակ անունը չի նշվում, այլ գրվում է տեխնիկայի այդ դասը բնութագրող ընդհանուր անվանում, տվյալ դեպքում՝ «մարտական զրահամեքենա»(անգլ. Armoured combat vehicles), ինչը համարժեք է ռուսաստանյան ԲՏՌ-ներին:

    Ադրբեջանին «մարտական զրահամեքենաներ» մատակարարելու մասին. ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստր
    2018-ից Ռուսաստանից Ադրբեջան զրահափոխադրիչների մատակարարման մեզ մեկ դեպք է հայտնի, երբ հունվարինփոխանցվեցին ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան Բաքու էր բերվել նավով: Հետագայում բեռնաթփման ընթացքը մենքֆիքսեցինք արբանյակայն լուսանկարներով, որտեղ հստակ երևում էր33 միավոր ԲՏՌ-82Ա: Հավանական ենք համարում, որ մնացած 7 միավորը Ադրբեջանին էր փոխանցվել նախորդ տարվա ընթացքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանի պատասխանը. Թուրքիան հասկացավ, ամեն ինչ շատ լուրջ է

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան


    09.06.2019


    ԱՄՆ Թուրքիային երկու ամիս ժամանակ է տվել Ռուսաստանից C 400 համակարգերի գնումից հրաժարվելու համար: Այդ մասին հայտնել է Դոյչե Վելեն: Ըստ աղբյուրի, Պենտագոնի ղեկավարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ Էլեն Լորդը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ այդ պայմանը չկատարելու դեպքում, ԱՄՆ-ից կհեռացվեն այնտեղ սովորող թուրք օդաչուներն ու F 35 գերժամանակակից ռազմական կործանիչների արտադրությանը ներգրավված թուրքական ընկերությունները:

    ԱՄՆ տեւական ժամանակ հնչեցնում է այդ զգուշացումներն ու սպառնալիքները, սակայն Անկարան հայտարարում է, որ չի հրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգի գնումից:

    Նահանգները գործնականում բաց տեքստով է հայտնում, որ ռուս-թուրքական գործարքը դիտարկում են ռազմա-տեխնիկական եւ ազգային անվտանգության սպառնալիք, քանի որ կարող է Թուրքիայի միջոցով տեղի ունենալ ամերիկյան օդային ռազմական նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ փակ տեղեկատվության արտահոսք, երբ Անկարայի համար լինելով մատչելի, այդ տեխնոլոգիաները կարող են մատչելի դառնալ նաեւ Ռուսաստանի համար՝ դրանից բխող հակազդեցության լուծումներով, ինչը կչեզոքացնի ամերիկյան տեխնոլոգիաների էֆեկտիվությունը:

    Ինչ կանի Թուրքիան այս զգուշացումից հետո: Իսկ ինչ կանի ԱՄՆ-ն, եթե Թուրքիան անտեսի նաեւ այդ զգուշացումը: Իհարկե, թուրք մասնագետների եւ ընկերությունների մուտքի արգելափակումը հավանական քայլ է, սակայն անկասկած է, որ թուրք-ռուսական գործարքը չունի միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական բնույթ, այն շատ ավելի խորքային քաղաքական գործընթացի արտահայտում է, որը գործնականում առնչվում է աշխարհակարգի վերաձեւմանն ու միջազգային եւ ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերափոխմանը, այդ թվում Կովկասում:

    Աներկբա է, որ այդ հարցերում կա նաեւ Վաշինգտոն-Մոսկվա գործակցություն: Առկա դիմակայությամբ հանդերձ, Կրեմլն անշուշտ լավ է պատկերացնում, որ երկարաժամկետ առումով միջազգային անվտանգության, նաեւ ռեգիոնալ համակարգերում դերակատարում կարող է ունենալ միայն ԱՄՆ հետ գործակցության, պայմանավորվածության պայմաններում: Դա վերաբերում է մասնավորապես նաեւ Կովկասին, որտեղ Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ զսպել թուրքական գործոնը:

    Մյուս կողմից, այդ գործոնի, մասնավորապես դրա առաջնորդ Թուրքիայի հետ գործակցությունը Մոսկվայի համար խաղաքարտ է Արեւմուտքի հետ պայմանավորվածության ավելի լայն կամ խորքային մասշտաբում առավել նպաստավոր պայմաններ եւ դիրքեր ստանալու համար:

    Այստեղ, ի դեպ, ռուս-թուրքական գործարքի կամ պայմանավորվածության առարկա կարող է լինել Նախիջեւանը, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են զորավարժություն եւ որտեղ Թուրքիան ունի ամրանալու տեսանելի հավակնություն: Մոսկվան, ստանալով փաստացի ԱՄՆ ու ՆԱՏՕ տեխնոլոգիական բազա մուտքի թույլտվություն Անկարայից, նրան տալիս է Նախիջեւանում ամրանալու իրավունք, թերեւս ակնկալիքով, որ հետո այդ գործոնը հնարավոր կլինի թանկ վաճառել թե Արեւմուտքի, թե նաեւ Իրանի վրա:

    Հատկանշական է, որ ադրբեջանա-թուրքական զորաշարժին ի պատասխան, Հայաստանը հիշեցրեց Ռուսաստանի դաշնակցային պարտավորության մասին: Սակայն, խորքային առումով Երեւանը Նախիջեւանին պատասխանեց շատ ավելի նուրբ եւ բազմաշերտ քայլով՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ նախաձեռնությամբ, որի մասնակիցները հայտարարեցին քաղաքակրթական հենքի, դրա վրա կառուցված միջազգային խաղաղության առաքելության եւ 2020 թվականին առաջին Վեհաժողովը Երեւանում անցկացնելու մասին:

    Անկարան արձագանքեց խիստ նյարդային, օգտագործելով Ամերիկայի Հայկական Համագումարի թվիթերյան գրառման առիթը, որտեղ ԱՀՀ-ն, պատկերելով Սուրբ Սոֆիայի տաճարի լուսանկարը՝ հայկական եւ հունական դրոշով, նշել էր, որ Ստամբուլը պետք է վերածել Կոնստանդնուպոլսի:

    Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդականը այդ առիթով հայտարարել էր, թե կկտրեն այդպիսի փորձ անողների գլուխները: Այդ սահմռկեցուցիչ արձագանքը հուշում է, թե որքան ցավոտ է Անկարան ընդունել հարցը, անշուշտ հասկանալով դրա խորությունը եւ այն, որ F 35-ներով չէ, որ Թուրքիային պատժելու է ԱՄՆ-ն, այլ ավելի խորքային մակարդակում՝ որում ծավալվում է Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքը: Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը, նախաձեռնելով քաղաքակրթական նոր պլատֆորմը, որպես առաջարկ նոր աշխարհակարգին, ԱՄՆ-ին տվել են Անկարային պատժելու խորքային հնարավորությունը: Թուրքիան դա է հասկացել, որ արձագանքում է այդքան նյարդային եւ նույնիսկ վայրենի արձագանքով՝ վերադառնալով իր «քաղաքակրթական» արմատին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ծանր գին, որ փրկեց պետականության վերջին թելը. ինչ կատարվեց

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    30.05.2019


    Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը նախկին իշխող համակարգին հարող մի շարք շրջանակներում առաջացրել է բացասական արձագանք, ընդհուպ գնահատականների, թե դրանով «ջուր է լցվում» հակառակորդի «ջրաղացին»:

    Այդ հնարքն, ի դեպ, առատորեն կիրառվում էր այդ համակարգի իշխանություն եղած ժամանակ, երբ որեւէ մեկը փորձում էր բարձրացնել կոռուպցիայի, անիրավության վերաբերյալ հարցադրումներ: «Հակառակորդի ջրաղացը» բոլորի բերանը փակելու ունիվերսալ միջոց էր, կամ «թուրքը տեսնում՝ ուրախանում»-ը:

    Ապրիլյան քառօրյա պատերազմում, սակայն, բոլորս տեսանք, որ այդպիսով փակվել են բերաններ ընդամենը մի բանի համար՝ որ հանրությունը չկարողանա փակել գանձագողության եւ կոռուպցիայի կանաչ ճանապարհները:

    Այդ պատերազմից հետո հանրային հարցադրումներին ի պատասխան որեւէ մեկը չէր կարողանում բացել բերանն ու խոսել հակառակորդի ջրաղացի մասին, որովհետեւ մերկացել էր այդ հնարքն իր ամբող հանցավորությամբ եւ անբարոյությամբ: Պարզվել էր, որ հակառակորդի ջրաղացին ջուր լցրել են կոռուպցիան ու գանձագողությունը, մերկացնելով հայկական անվտանգության կարեւոր շերտեր եւ թողնելով դրանք լոկ զինվորների ու սպաների անձնազոհության, լոկ հանրության կամավորական ջանքի հույսին:

    Այժմ, ապրիլյան քառօրյայի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունից հետո, դարձյալ մեջտեղ է բերվել «հակառակորդի ջրաղացը»:

    Աներկբա է, որ տեղին են մտահոգությունները, կապված այդ հանգամանքների ուսումնասիրության ընթացքում ռազմական, պետական անվտանգությանն առնչվող գաղտնիքների հետ: Այդ իմաստով, գաղտնիությունը պետք է ապահովվի լիարժեք, խստագույնս ապահովվի տեղեկատվության արտահոսքերի բացակայությունը: Խորհրդարանի հանձնաժողովը պետք է աշխատանք սկսի այդ մեխանիզմների լիակատար հստակեցումից հետո:

    Միաժամանակ, պետք է խստագույնս ապահովվի հանձնաժողովի աշխատանքի անաչառությունը, բացառելով, որ այն դառնա նախկին իշխող համակարգի ներկայում տարբեր կարգավիճակ եւ դիրքեր ունեցող խմբերի ու թեւերի միջեւ անձնական հարաբերությունների պարզման գործիք:

    Հանձնաժողովը պետք է լուծի կարեւորագույն խնդիր՝ նախաձեռնի քաղաքական գործընթաց, որի հիմքում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության երաշխիքների ընդլայնումը թե իրավական, թե կարեւորը՝ քաղաքական տրամաբանության ներքո: Որովհետեւ խորհրդարանական ֆորմատը վերջին հավով կարեւոր է նաեւ հենց այդ ասպեկտով՝ տալ ապրիլյան քառօրյա պատերազմի քաղաքական գնահատականը, այդ պատերազմի լայնահուն ռազմա-քաղաքական բնույթը ուսումնասիրության եւ քննարկումների առարկա դարձնելով, ըստ այդմ դրանով իսկ բարձրացնելով Հայաստանի քաղաքական դիմադրունակությունը այդօրինակ ռիսկերից ապահովագրվելու առումով:

    Եզրահանգումները, թե այդ հանձնաժողովի ստեղծումով եւ հանգամանքների ուսումնասիրումով նվեր է արվում հակառակորդին, «արդարացնելով» նրա հարձակումը, մտացածին են:

    Ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի գլխավոր, առաջնային պատասխանատվությունը անբեկանելի է: Անբեկանելի է ադրբեջանական ագրեսիան ոչ միայն չկանխարգելելու, այլ հակառակը՝ թե քաղաքական, թե ռազմա-տեխնիկական միջոցներով խթանելու հարցում Ռուսաստանի եւ ռազմա-քաղաքական դաշնակցային բլոկի մյուս անդամների պատասխանատվությունը:

    Դրանով հանդերձ, ապրիլյան պատերազմը ռազմա-քաղաքական խորքային տեսանկյունից եղել է հայկական զինուժի եւ պետականության հաջողությունը, որի համար իրենց կյանքի գնով վճարել են 100-ից ավելի զինվորներ, սպաներ, ազատամարտիկներ: Նրանք կասեցրել են Հայաստանի ինքնիշխանությանը հասցվող վերջին հարվածն ու պահել վերջին թելը, դնելով հայկական՝ Հայաստան-Արցախ պետականության ինքնիշխանության վերականգնման դժվարին գործընթացի նոր սկիզբ՝ որպես ժամանակ եւ հնարավորություն բաց թողնված մոտ քառորդ դարից հետո:

    Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը խոշոր հաշվով փորձ է հասկանալ՝ ճակատագրական այդ կետից, այդ կետում ոչ միայն գողության, կոռուպցիայի հետեւանքը Հայաստանի անվտանգության վրա, այլ ճակատագրական այդ կետին նախորդած եւ դրան հասցրած առնվազն քառորդ դարի խորքային սխալները, որոնց ոչ բոլորը կարող են կրել քրեաիրավական բնույթ, սակայն իրենց հետեւանքով չլինել դրանցից որեւէ կերպ պակաս: Դա փորձ է հասկանալ, թե ինչու՞ է հաղթած պետությունը քառորդ դար անց կանգնել այդ ծանր գնով փրկվելու անհրաժեշտության առաջ: Հասկանալ, ապագայում այդպիսի անհրաժեշտություններից խուսափելու համար:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սերժ Սարգսյանի իրական ուղերձը. նա հիշեցրեց Ռուսաստանին

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    30.05.2019


    Մայիսի 28-ին համացանցում տարածվել էր Առաջին հանրապետության օրվա առիթով Սերժ Սարգսյանի ուղերձը, որը, ինչպես պարզվեց հետո, իրական չէր: Ինչ որ մեկը, մեծ հավանականությամբ ոչ «անմեղ» զբաղմունքի նպատակով, տարածել էր նրա նախկին ուղերձներից մեկից մի հատված:

    Սերժ Սարգսյանը տեքստային ուղերձ չէր հղել, սակայն արել էր մի քայլ, որն իր մեջ պարունակում էր ուղերձ եւ տարածված անիրական տեքստից ոչ պակաս, իսկ գուցե ավելի ուժեղ եւ խորհրդանշական:

    Սարգսյանը ՀՀԿ մի խումբ համակիրների հետ գնացել էր «ուխտի»՝ Վայոց Ձորում կամ պատմական Լեռնահայաստանում գտնվող Սպիտակավոր եկեղեցի, որտեղ Գարեգին Նժդեհի շիրիմն է: Սերժ Սարգսյանն այնտեղ իր համախոհների հետ երգում էր «քաջ Նժդեհի սուրը շողշողա»:

    Երեք տարի առաջ՝ 2016 թվականի մայիսի 28-ին Երեւանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը: Թվում էր, թե ՀՀԿ «քարոզչա-քաղաքական» հերթական մի ակցիա, սակայն այդ արձանի բացման կապակցությամբ Մոսկվայից ստացված արձագանքը վկայեց, որ քայլն առավել քան խորն է եւ ընդգրկուն: Ի դեպ, խորհրդանշական էր, որ Նժդեհի արձանը տեղադրվում էր ապրիլյան քառօրյա պատերազմից մեկուկես ամիս անց: Պատերազմ, որը սկսելու եւ Ադրբեջանի գործողությունների նախապատրաստման հարցում առանցքային դեր է ունեցել Ռուսաստանը:

    Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արտահայտեց իր դժգոհությունն ու նույնիսկ որոշակի հեռակա բանավեճի մեջ մտավ ՀՀԿ-ի հետ, ինչը վկայում էր, որ Զախարովան գործել է առնվազն իր ղեկավար Լավրովի «պլանի» համաձայն, ոչ ինքնագլուխ:

    Այստեղ էլ առավել ուշադրության արժանի է դառնում հանգամանքը, որ Նժդեհի արձանի տեղադրումն ու Մոսկվայի դժգոհությունը հաջորդել էին ապրիլյան պատերազմին եւ մայիսին Վիեննայի հանդիպմանը, որտեղ ԱՄՆ հովանու ներքո Ադրբեջանի եւ փաստացի Ռուսաստանի առաջ դրվել էր հրադադարի պահպանման մեխանիզմների կամ այլ կերպ ասած՝ ստատուս-քվոն միջազգային որոշակի մանդատի ներքո արձանագրելու օրակարգը: Դրանից հետո Ռուսաստանը սկսել էր Սանկտ-Պետերբուրգի հանդիպման նախաձեռնությունը, որտեղ դե ֆակտո նպատակը Վիեննայի օրակարգը չեզոքացնելու գործընթացն էր, քանի որ կամ այդ օրակարգն էր չեզոքացվելու, կամ այսպես ասած լավրովյան պլանը:

    Ի լրումն այդ ամենի, ապրիլի 22-ին էլ Սերժ Սարգսյանը Երեւանում բավականին տհաճ հարց էր տվել Լավրովին՝ ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ստացվեց ապրիլյան պատերազմը, մենք գիտենք ինչպես, բայց ուզում ենք, որ դուք էլ ասեք:

    Գործնականում, Նժդեհից Մոսկվայի դժգոհությունը դժգոհություն էր Հայաստանի հետապրիլյան պահվածքից, դժգոհություն էր հայկական բանակի ապրիլյան դիմադրությունից, դժգոհություն էր Վիեննայի օրակարգից:

    Հետո իհարկե տեղի ունեցան ներքին ու արտաքին մի շարք իրադարձություններ, երբ Մոսկվան մի կողմից ստիպված լինելով Իսկանդերով քավել «մեղքը» Հայաստանի առաջ, մյուս կողմից փորձեց Հայաստանի դեմ օգտագործել Հայաստանի իշխանության եւ իշխող համակարգի տարբեր մեղքերը, տարբեր կերպ, եւ հասնել նրան, որ Հայաստանը Վիեննայի օրակարգը պահելու հարցում լիարժեք դիմադրունակ չեղավ եւ սկսեց ապրիլյան պատերազմում ձեռք բերած ռազմա-քաղաքական առավելության թափանիվի դանդաղ, սակայն անխուսափելի թվացող պտույտը դեպի հետ:

    Հայաստանն այն կասեցրեց թավշյա հեղափոխությամբ, ոչ միայն կասեցնելով, այլեւ անցնելով առաջ շարժման: Այդ հանգամանքը փաստի առաջ դրեց ուժերին, որոնք հասել էին անիվը հետ պտտելուն: Մի կողմից անակնկալությունը, մյուս կողմից ահռելի ժողովրդականությունը, միեւնույն ժամանակ աշխարհաքաղաքական մասշտաբի որոշակի իրողություններ նրանց թույլ չտվեցին գտնել Հայաստանում տեղի ունեցողի որեւէ արձագանք, քան լռելն ու չխանգարելը: Սակայն, մեկ տարի անց նկատելի է, որ չգտնելով Հայաստանի անակնկալին որեւէ համարժեք պատասխան, նրանք սկսել են խանգարելու ավելի ու ավելի նկատելի եւ ակտիվ փորձ՝ այդ թվում օգտագործելով Արցախը:

    Ահա այդ շրջափուլի ֆոնին հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին այցելում է Նժդեհի շիրմին: Այն Նժդեհի, որից ապրիլյան պատերազմից հետո այդպես բացահայտ դժգոհում էր Լավրովի գրասենյակը: Սարգսյանը Նժդեհի շիրմին է այցելում նաեւ ԵՏՄ հնգամյակի ֆոնին, ու դա էլ այն հնգամյակի՝ որը սկսվեց Աստանայում Սերժ Սարգսյանի դեմ Ալիեւի նամակ ճոճելով: Եվ գուցե դրանից հետո էր Սարգսյանը որոշել պատասխանել Երեւանում Նժդեհի արձանով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Լավրովը բաց չի թողել հայերի դեմ նետված գործակալներին հիշելու առիթը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    01.05.2019



    Սերգեյ Լավրովը նկատի է ունեցել գերիներին, ոչ թե մարդասպաններին, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը «բոլորը բոլորի հետ» սկզբունքի վերաբերյալ: Լավրովն ասել է, որ գերիների փոխանակման հարցում դա ՌԴ դիրքորոշումն է, կապված թե Ուկրաինայի, թե բոլոր այլ, այդ թվում Արցախի հակամարտության հետ:

    Այստեղ համատեքստում թերեւս այն է, որ Արցախում է գտնվում երկու ադրբեջանցի, որոնց «բոլորը բոլորի հետ» սկզբունքով փոխանակման հարց է դնում պաշտոնական Բաքուն, սակայն հայկական կողմից ստանում է մերժում: Ստեփանակերտը մերժումը բացատրում է շատ հասկանալի հանգամանքով՝ Արցախում բանտարկված երկու ադրբեջանցիները գերիներ չեն, նրանք դիվերսանտ-մարդասպաններ են:

    Լավրովը անկասկած խոսում է նաեւ նրանց մասին: Բանն այն է, որ Լավրովը դեռ տարիներ առաջ այդ կապակցությամբ հայտարարել էր, որ Ռուսաստանն ուշադրության կենտրոնում է պահում հարցը եւ քննարկում հայկական կողմի հետ: Իսկ խնդիրն այն է, որ երկու ադրբեջանցիներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, որ ադրբեջանական հատուկ ծառայության գնդապետ է, ունի նաեւ ՌԴ քաղաքացիություն:

    Ահա թե որտեղ է Սերգեյ Լավրովի «բոլորը բոլորի հետ» ունիվերսալ մոտեցման հիմքը: Դեռեւս 2015 թվականի սկզբին հայկական մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ Ռուսաստանը փորձում է հայկական կողմի նկատմամբ ճնշում բանեցնել երկու դիվերսանտներին վերադարձնալու համար: Այդ ժամանակ Երեւանում հարց ուղղվեց ռեգիոնալ այցով Կովկաս ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին, որը պատասխանեց, թե մարդասիրական այդպիսի քայլերը ողջունելի են:

    Նուլանդի պատասխանը Հայաստանում առաջացրեց բավականին բուռն արձագանք եւ քննադատություն, հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ մարդասիրություն կարող են ակնկալել գերիները, բայց ոչ դիվերսանտ-մարդասպանները:

    Սակայն, խոսելով այդօրինակ զարգացման մասին, ողջունելով այն, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը թերեւս լավ էր պատկերացնում, որ դրանով «սադրում» է Հայաստանում հանրային կարծիքի դիմադրություն, ինչի միջոցով էլ թերեւս կանխվում էր կուլիսային որեւէ համաձայնություն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափում:

    Նուլանդի «սադրանքի» շնորհիվ կանխվելուց հետո հարցը տեւական ժամանակ սառեցվեց: Այն վերստին աշխուժացավ վերջին ամիսներին, երբ ի պատասխան խաղաղության եւ մարդասիրության մասին Երեւանի հռետորաբանության, ադրբեջանական կողմը փորձեց օգտագործել առիթն ու դնել երկու դիվերսանտի հարցը՝ «բոլորը բոլորի հետ» գերիների փոխանակման սկզբունքի շրջանակում: Փաստացի, Լավրովի նոր հայտարարությունն այդ հարցում աջակցություն է Բաքվին, համենայն դեպս քանի դեռ Մոսկվան չի տարանջատել դիվերսանտներին:

    Իսկ խնդիրն այստեղ բավական նուրբ է, հաշվի առնելով հենց այն, որ նրանցից մեկը՝ գնդապետ Ասկերովը, ՌԴ քաղաքացի է: Հարց է առաջանում, իսկ շա՞տ են Ադրբեջանի հատուկ ծառայությունում աշխատող ՌԴ քաղաքացիները, որոնք «նետվում» են Հայաստանի եւ Արցախի դեմ օպերացիաների:

    Այդ իմաստով, Ադրբեջանն էլ, Ռուսաստանն էլ զգալի քաղաքական անհարմարավետության մեջ են, քանի դեռ ՌԴ քաղաքացի դիվերսանտը ազատազրկման մեջ է Արցախում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանի կոշտ ու փափուկ ուժը. Շտապ որոշում

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

    01.05.2019


    Բելառուսը ցնցվում է: Հավանաբար, Ղրղզստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում հեղափոխությունների հետցնցումները, ինչպես նաեւ Նազարբաեւի հրաժարականը Ղազախստանում վերջապես հասել են Բելովեժյան անտառին, որից 1991 թվականին սկսվել է ԽՍՀՄ փլուզումը:

    Մոսկվան աննախադեպ որոշում է ընդունել՝ հեռացնելով Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Բաբիչին եւ նրա փոխարեն սենատոր Մեզենցեւին նշանակելով: Որոշումն այնքան հապճեպ էր, որ նոր դեսպանի թեկնածությունն անգամ չեն համաձայնեցրել պատգամավորների հետ:

    Ինչո՞վ է պայմանավորված այսքան անսպասելի որոշումը: Դեսպանի պաշտոնազրկումն ընդունող երկրի պահանջով հաճախ չի լինում, եւ դրա համար շատ ծանրակշիռ հիմքեր են պետք: Հնարավոր է, Բաբիչն ինչ-որ գործ տապալել է, եւ չի բացառվում, որ այն կապված էր Բարեկամության նավթամուղում ռուսական նավթի աղտոտման հետ: Վլադիմիր Պուտինն արդեն խոստովանել է, որ միջադեպը Ռուսաստանին տնտեսական ու իմիջային մեծ վնաս է հասցրել, եւ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի դրա համար:

    Չի կարելի բացառել, սակայն, որ Բաբիչն իր գործն արել է եւ «Բաբիչը կարող է հեռանալ»: Դա կարող է կապված լինել Մինսկին Մոսկվայի առաջարկած «ավելի սերտ ինտեգրացիայի» հետ: Մինսկը չնայած Բաբիչին մեղադրել է Բելառուսի ինքնիշխանությունը չհարգելու համար, բայց դեռ բացասական պատասխան չի տվել Մոսկվայի առաջարկին: Իսկ դա նշանակում է, որ ինտեգրացիայի՝ այսինքն Բելառուսի ինքնիշխանության կորստի առաջարկն ուժի մեջ է մնում: Իսկ Բաբիչի ծառայությունն այն ակտուալ օրակարգ մտցնելն էր:

    Մոսկվան որտե՞ղ կնշանակի Բաբիչին, որին բազմիցս «առաջնագիծ» է ուղարկել: 2002-2003 թվականներին նա Չեչնիայի վարչապետն էր, իսկ 2016 թվականին առաջադրվել է Ուկրաինայում դեսպանի պաշտոնի համար, սակայն Կիեւն ագրեման չի տվել: 2018 թվականին Բաբիչը նշանակվել է դեսպան Բելառուսում, եւ ռուս-բելառուսական հարաբերությունների «պղտոր նստվածքը» անմիջապես ջրի երես է ելել:

    Հայաստանում ռուս դեսպանների՝ Հայաստանը «վերադարձնելու» փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Նախկին դեսպան Վոլինկինը, օրինակ, ձախողել է գործը, որից հետո նոր դեսպան Կոպիրկինը սկսել է խոսել «փափուկ ուժի» մասին: Կոնստանտին Զատուլինը, որը փորձել է Լազարեւսկի կոնիտե ստեղծել, մեռելածին պտուղ է ստացել:

    ԵԱՏՄ միջկառավարական նիստին ժամանած Մեդվեդեւին Նիկոլ Փաշինյանն ընդունել է իր տանը՝ կարծես ակնարկելով Ռուսաստանին, որ Հայաստանը հայերի տունն է, իսկ Ռուսաստանի վարչապետը հյուր է, թեկուզ եւ ցանկալի: Հիշվում է, որ Դմիտրի Կիսելյովը տիրոջ իրավունքով ավտոմեքենայով մոտեցել էր Հայաստանի խորհրդարանի հիմնական մուտքին: 2013 թվականին էլ Վլադիմիր Պուտինը նախ այցելել էր Գյումրիում ռուսական բազա, հետո եկել Երեւան՝ ցույց տալով բազայի առաջնահերթությունը Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ:

    Leave a comment:

Working...
X