Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Մոսկվան ոլորում է Հայաստանի ու Բելառուսի ձեռքերը. Կրուտիխին






    Lragir.am,
    20.05.2020









    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Բելառուսի ու Հայաստանի համար գազի գին էժանացնել մինչև ԵԱՏՄ մասին համաձայնագրի սորագրումը: Նրա խոսքով, գազի փոխադրման միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միայն միասնական շուկայի դեպքում, իսկ Եվրասիական տնտեսական միությունում նման ինտեգրացիա դեռ չկա: Ռուսաստանը նախ պահանջում է ինտեգրացիա, ապա՝ գազի ընդհանուր պայմաններ: Պուտինի խոսքով, քանի դեռ չեն հասել դրան, գազի գինը պետք է ձևավորվի շուկայական հիմքերով, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև շահույթի հիմնավորված նորմա ապահովեն:




    RusEnergy խորհրդատվական գործակալության գործընկեր, ռուս հայտնի փորձագետ Միխաիլ Կրուտիխինը The Insider-ի հետ զրույցում նշել է, որ սա նախևառաջ քաղաքականություն է, այն տնտեսության ու կոմերցիոն հարցերի հետ ընդհանուր քիչ բան ունի: Հայաստանի համար բարդ է, որովհետև Հայաստանի գազային ոլորտը պատկանում է Գազպրոմին: Հայաստանն աստիճանաբար իր համակարգը հանձնել է Գազպրոմին նախկինում մատակարարված գազի դիմաց: Այսինքն, Գազպրոմը մինչև Հայաստանի սահման գազ է մատակարարում որոշակի գնով, իսկ հետո վաճառում իր ստորաբաժանմանը համեմատաբար ցածր գնով, որն օդից է վերցված: Հայաստանում գործող այս ստորաբաժանումը գազը վաճառում է իր իսկ սահմանած գնով: Դա որևէ կապ չունի շուկայի հետ: Սա ներգազպրոմյան առևտուր է, ասել է Կրուտիխինը:

    Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսին ու Հայաստանին ասում է, որ պատրաստ է զեղչել գազի գինը, եթե ընդունեն ինտեգրացիայի պայմանները: Քաղաքական պայմաններն ընդունելու դեպքում գազը կստանան այլ գնով: Այդ գինը ևս օդից վերցրած կլինի, որովհետև տնտեսության հետ որևէ կապ չի ունենա: Անհնար է մեկնաբանել գները, դրանք կամայական են սահմանված և կամայական էլ փոխվելու են քաղաքական գործիչների կամքով:
    Հայաստանն ընտրության հնարավորություն չունի, որովհետև երկրի գազային ոլորտը Գազպրոմի ներսում է: Դժվար է պատկերացնել, որ Գազպրոմի ստորաբաժանումը գազ գնի ոչ թե Գազպրոմից, այլ ուրիշից՝ Իրանի կամ Թուրքիայի տարածքով: Դա անհնար է:
    Ինչ վերաբերում է Բելառուսին, նրանք կարող են գազ ստանալ, օրինակ, Լեհաստանից, բայց դա էլ է քաղաքական որոշում լինելու, այլ ոչ թե տնտեսական: Բելառուսը կարող է պայմանավորվել Վարշավայի հետ, որը սեղմած գազ է ստանում, իսկ շուտով ստանալու է Նորվեգիայից՝ կառուցվող գազամուղով: Այդ պատճառով ներեվրոպական առևտուրը կարող է տեղի ունենալ նաև Բելառուսի մասնակցությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, նման է այդ երկու երկրների ձեռքերը ոլորելուն, ասել է փորձագետը:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Շատ կարեւոր է դա հիշել. Հայաստանի հանդեպ ոտնձգության մեխանիզմը






    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    20.05.2020









    Գազի գնի շուրջ հայ-ռուսական քննարկումներն ու Պուտինի փաստացի մերժումը, որ հնչել է ԵՏՄ տեսավեհաժողովի ընթացքում, Հայաստանում առիթ են տվել հիշել նաեւ 2013 թվականի գազային խայտառակ պայմանագրի հարցը: Դա անշուշտ կարեւոր հանգամանք է: Հայաստանը «կապված» է մի պայմանագրով, որը ոչ միայն գազային է, այլ խորքային առումով այն Հայաստանի ինքնիշխանությունը կաշկանդող պայմանագիր է:


    Պայմանագիրը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերին, փաստացի եզրափակելով Հայաստանի նորագույն պատմության համար առանցքային նշանակություն ունեցած տարին: Այն սկսել էր 2013-ի նախագահի ընտրությամբ: Մինչ այդ Հայաստանում սկսել էր ձեւավորվել այսպես ասած ոչիշխանական բեuեռը՝ ՀԱԿ-ԲՀԿ գործակցության առանցքով: Սակայն, այդ բեւեռը հրաժարվեց մասնակցել 2013-ի նախագահի ընտրությանը, հմուտ հաշվարկի արդյունքում: Բանն այն է, որ մասնակցելու, ըստ այդմ ժողովրդական որոշակի կապիտալ հավաքելու դեպքում այդ կապիտալն արագորեն մսխվելու էր, ինչպես մսխվել է նախագահի ընտրությանը պաշտոնապես պարտված որեւէ թեկնածուի դեպքում: Մինչդեռ, ոչիշխանական բեւեռը չէր ստեղծվել 2013-ին իշխանության գալու համար: Այն իր դերը պետք է կատարեր քիչ ավելի ուշ:

    Իսկ նախագահի ընտրությանը հանկարծ «կրակեց» Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե ընտրության նախօրեին հանրապետությունում որեւէ մեկին հարցնեին, թե արդյոք Հովհաննիսյանը հաջորդ օրը կահավաքի մոտ 500 հազար ձայն, հազիվ թե որեւէ մեկը դա իրատեսական համարեր: Հետո իհարկե եղան այդ առնչությամբ տարբեր վարկածներ, սակայն ի վերջո ամեն ինչ հանգեց հայտարարության, թե գնում է «Մոսկվա Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»: Հովհաննիսյանը բերեց հաղթանակ, բայց թերեւս Մոսկվայի հաղթանակը հայաստանյան քաղաքական դաշտի նկատմամբ, որտեղ փաստորեն տապալվեց իշխող ուժին հակակշիռ՝ եվրատլանտյան բեւեռ ձեւավորելու հեռանկարը:
    Մինչդեռ դա անհրաժեշտ էր Հայաստանի հանդեպ ուժգնացող ու եվրասոցացման գործընթացը արգելակող ռուսական ճնշումը հակակշռելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի «նախագահական կրակոցի» պարպումից հետո դաշտում գերակա մնաց ոչիշխանական բեւեռը, որը չմասնակցելով նախագահի ընտրությանը՝ ոչ միայն չպարպվեց, այլ հակառակը՝ ավելի ամրացրեց դիրքը՝ այն ռուսական կամ եվրասիառուսական դիրքը, որով բեւեռը պետք է կատարեր կարեւոր առաքելություն:
    Այդ բեւեռը, որին հետո միացավ նաեւ Մոսկվայից հաղթանակ բերած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, Հայաստանում փաստացի ստանձնեց եվրասիառուսական ռազմա-քաղաքական նախագծերի հանրային լեգիտիմացման դերը, միաժամանակ նաեւ փակելով ռուսական պահանջների հանդեպ Սերժ Սարգսյանի ճանապարհը:
    Որեւէ մեկի համար կասկած լինել չէր կարող, որ ռուսական պահանջներին հակադրվելու պարագայում՝ հանրային լեգիտիմությունից զուրկ Սերժ Սարգսյանը Հայաստանում կառավարած համակարգի շրջանակում ձեւավորված այդ երկրորդ բեւեռի միջոցով հեռացվելու էր իշխանությունից: Հետո արդեն իշխանության կարգավիճակում այդ ոչիշխանական բեւեռը իրագործելու էր այն, ինչը Ազատության հրապարակի հանրահավաքի հարթակից հայտարարել էր «անշրջելի», Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների դեմ ձայն բարձրացնողներին հռչակելով «մարգինալ»:
    Այդպիսով, Հայաստանին պարտադրվեց Եվրասոցացումից ամոթալի շրջադարձը՝ ռուսական իշխանությանը հատկապես էական էր հենց դրա այդ ձեւը, ոչ միայն պարզապես շրջադարձը, իսկ հետո պարտադրվեց գազային պայմանագիրը՝ դարձյալ ոչիշխանական ընդդիմության գործնական աջակցությամբ: Այդ գործընթացի մահաբեր գագաթնակետը եղավ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան 2016 թվականի ապրիլին:
    Գործընթացը հիշելը կարեւոր է, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ռուսական իշխանության նկրտումները ոչ միայն չեն վերացել, այլ, ինչպես վկայեց Պուտինի հայտարարությունը ԵՏՄ տեսակոնֆերանսում, դրանք կարող են թարմացվել: Ընդ որում, այստեղ թերեւս խնդիրն արդեն Պուտինն էլ չէ, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում նա այժմ ավելի շատ խոսող գլուխ է, իսկ ռուսական իշխանության եւ ըստ այդմ քաղաքականության խնդիրը հայտնվել է բավական անկանխատեսելի մի փուլում, որը Հայաստանից պահանջում է զգոնություն:
    Կգտնի՞ Մոսկվայում որեւէ մեկը այս անգամ էլ Հայաստանում որեւէ մեկին, որը կարող է լեգիտիմացնել Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հավակնություն եւ ոտնձգություն:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    « Մոսկվայի պայմանագիրը բացառապես Հայաստանի աճուրդի պայմանագիր է». Քաղաքագետ Լևոն Շիրինյան (մաս 1)

    [COLOR=var(--yt-spec-text-secondary)]13 févr. 2016[/COLOR]


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսները ահռելի ոհմակ են հանել հայ ժողովուրդի դեմ. Լևոն Շիրինյան

    [COLOR=var(--yt-spec-text-secondary)]27 sept. 2019[/COLOR]


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Թուրք ղեկավարները կարող են հարձակման հրաման տալ, ռուսական բանակը ինչպես միշտ՝ կուշանա․ Վովա Վարդանով

    [COLOR=var(--yt-spec-text-secondary)]19 /12/ 2019[/COLOR]


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ճշգրտվում են Հայաստան Ռուսաստան հարաբերությունները Ուզունյանի փախուստը բավականին խորը շերտեր ունի

    [COLOR=var(--yt-spec-text-secondary)]24 déc. 2019[/COLOR]


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սերժ Սարգսյանը կգնա՞, թե՞ դա կանի Նիկոլ Փաշինյանը


    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    25.12.2019





    Սերժ Սարգսյանը չունի ապրիլյան պատերազմի առնչությամբ խոսելու որեւէ խնդիր, հայտարարել է ՀՀԿ խոսնակը: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամենավերջում մտադիր են լսել Սերժ Սարգսյանին:

    ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ հայ ժողովուրդը, հայկական բանակը հաղթել են ապրիլյան պատերազմում: Խոսնակը նշել է, որ հանձնաժողովը թող հրավիրի Նիկոլ Փաշինյանին եւ հարցնի, թե որտեղի՞ց նրան տեղեկություն, երբ հայտարարում էր, որ ապրիլյանը պայմանավորված պատերազմ էր, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Թե՞ վարչապետ դառնալով նա այդ հարցում էլ փոխել է կարծիքը, ասել է ՀՀԿ խոսնակը:


    Նիկոլ Փաշինյանը կարծիքը թերեւս չի փոխել՝ պատերազմի համար ՌԴ պատասխանատվության մասով: Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարել է, որ ռեգիոնում կայունության համար պատասխանատուն Ռուսաստանն է, որ Ռուսաստանն ունի Ադրբեջանին զսպելու լիարժեք հնարավորություն եւ պատերազմը կնշանակի, որ Ռուսաստանն է այդպես ցանկացել:
    Ի դեպ, Ռուսաստանի պատասխանատվության մասին երկու անգամ էլ ակնարկել է Սերժ Սարգսյանը, ապրիլյան պատերազմից հետո: Ապրիլի 22-ին Երեւանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին, Սերժ Սարգսյանը հարցրեց՝ «ասացեք խնդրեմ, ինչու՞ այդպես ստացվեց, մենք ունենք մեր կարծիքը, բայց կուզեինք ձերն էլ լսել»: Հետո, 2017-ի մարտին, Մոսկվա կատարած այցի ընթացքում ՄԳԻՄՈ ելույթի ժամանակ նա հայտարարեց՝ երբ մեր գործընկերներին զգուշացնում էինք, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, մեզ հանգստացնում էին, թե դա ներքին սպառման համար է:
    Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը պատերազմի համար պատասխանատվության հարցը Մոսկվայի առաջ դրեց այսպես ասած կանխարգելման տրամաբանությամբ: Միաժամանակ, հարցը դրվեց շատ ավելի հստակ եւ ուղիղ:
    Դա նշանակու՞մ է, որ նա իրավացի էր ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու առումով: Ապրիլյան պատերազմը տարիներ ընթացած բազմաշերտ քաղաքական զարգացումների հետեւանք էր: Այն մոտ երկու տասնամյակ հասունացած մի հանգամանք էր, որտեղ մի շարք սուբյեկտներ փորձում էին լուծել իրենց համար կարեւոր խնդիրներ: Այն, որ կար այսպես ասած չբարձրաձայնված, լռելյայն պայմանավորվածություն, աներկբա է՝ առանց դրա չի լինում ռազմական որեւէ լոկալ կամ լայն բախում:
    Իսկ կա՞ր բարձրաձայնված պայմանավորվածություն:
    Ապրիլյան քառօրյա պատերազմի առումով պետք է բացահայտվի դրա քաղաքական «հասունացման» ամբողջ սպեկտրը եւ խորքը: Դա է, որ թույլ կտա ձեւավորել ամուր կանխարգելիչ համակարգ՝ հետագայում այդօրինակ «հասունացումներ» թույլ չտալու համար:
    Կգնա՞ Սերժ Սարգսյանը հանձնաժողով՝ ապրիլյան պատերազմի քաղաքական հողը բացահայտելու համար, այն արտաքին ու ներքին շրջանակները մատնացույց անելու համար, որոնք Հայաստանում փորձում էին լիարժեք դարձնել Հայաստանի ու Արցախի դեմ ռազմա-քաղաքական բալանսի խախտման ռուս-թուրքական լայն գործընթացը: Թե՞ դա կանի Նիկոլ Փաշինյանը:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նժդեհը շահում է ճակատամարտը

    Lragir.am,
    06.12.2019








    Մաս 1, Մաս 2

    Իլհամ Ալիևը, անկասկած, չէր ենթադրում, թե ինչ դրական ու կարևոր քայլ կատարեց հոգուտ Հայաստանի և հայերի, ռուսներից ընդունելով Գարեգին Նժդեհի թեման: Իրոք, Իլհամ Ալիևը ավարտել է ԽՍՀՄ ամենաէլիտար ԲՈՒՀ-ը` Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, որոշ ժամանակ նույնիսկ դասավանդել է այնտեղ: Տեղեկություններ կան սակայն, որ նա նաև խաղամոլ է: Նժդեհի թեման օգտագործելով, ռուսական կողմին հայերի վրա գործ տալը ավելի շատ բնորոշ է անհաջողակ խաղամոլի բլեֆ մտնելուն, քան դիվանագիտական կրթություն ունեցող պետական ղեկավարի հաշվենակատ քայլին:

    Հայաստանում այդ ամենը գեներացրեց հստակեցման և վերարժևորման անհրաժեշտություն նախ Նժդեհի անձի շուրջ և ինչն առավել կարևոր է` այն ժամանակշրջանի և իրադարձությունների շուրջ, որոնց շրջանակում էլ հենց տեղավորվում Նժդեհ քաղաքական, ռազմական և պետական գործչի կերպարը: Այն ժամանակշրջանի և իրադարձությունների, որոնց հետ կապված Նժդեհի գործունեությունն ու վարած քաղաքականությունը ստիպում և թելադրում են մեզ նախ վեր հանել և ակտուալացնել այդ պատմական ժամանակաշրջանի իրադարձությունները և դրանց համայնապատկերի ֆոնին արդեն անվերապահորեն ընդունել և ճանաչել նրան որպես 20-րդ դարի հայ մեծագույն պետական ու ռազմական գործիչներից և, որպես այդ ամենի բնական հետևանք` մեր ազգային հերոսներից մեկը:
    Նշված պատմական ժամանակաշրջանն ու իրադարձություններն էլ ամենևին գաղտնիք, կամ էլ պատմական հանելուկ չեն: Խոսքը գնում է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի, իսկ ավելի ճշգրիտ` 1920-1921 թթ. ընթացքում Զանգեզուրում ծավալված քաղաքական ու ռազմական իրադարձությունների մասին: Մեր ազգի համար այդ ծանրագույն պահերին Գարեգին Նժդեհը իր վրա վերցրեց Զանգեզուրում բոլշևիկյան և թուրք-թաթարական միացյալ ուժերի դեմ անհուսալի թվացող պայքարի կազմակերպման պատասխանատվության ծանրությունը և անառիկ պահեց ու հաջորդ սերունդներին հանձնեց մեր հայրենիքի այդ հատվածը: Եվ դրա համար էլ մեզ համար նա ազգային անանց արժեք է, հերոս է` ոչ մեդալներով ու շքանշաններով, այլ իր գործերով և, առհասարակ, ամբողջ ապրած կյանքով:
    Իսկ Նժդեհի` մեզանում ազգի հերոս լինելու վերահաստատումն ու վերահիմնավորումը իր հետ անխուսափելի և բնական ձևով ակտուալացնում է նաև նշված ժամանակաշրջանից` 1920-1921 թթ. արդեն հայրենիքի կորսված մասերին վերաբերող մեզ հասած ժառանգությունը վերանայելու և նրանից հրաժարվելու հարցը:
    Այնպես որ, Գարեգին Նժդեհը, մեր հավերժ Հաղթանակողը, իր մերօրյա ճակատամարտը ազերա-ռուսական հարձակման դեմ կրկին շահեց և մեզ բերեց կանգնեցրեց այն ճակատային գծի վրա, որից արդեն մենք պետք է հետքայլ չանենք, այլ մարտասպարեզ նետենք 100 տարի առաջ մեր հանդեպ իրականացրած հայրենազավթմանը վերաբերող մեր անհամաձայնությունն ու համապատասխան քայլերը: Այսինքն, որպեսզի Նժդեհը ԱՅՆՏԵՂ հանգիստ լինի, մենք չպետք է բավարարվենք զուտ նրան մեծարելով ու հերոսացնելով: Դա ԱՅՆՏԵՂ իրեն պետք չի, ոնց որ պետք չի եղել նաև ԱՅՍՏԵՂ:
    Նրան պետք է, որ մենք շարունակենք հայրենիքի հանդեպ իր կատարածը: Բայց դա անհնար է, եթե մենք նախ պատշաճ մաքրություն և համապատասխան մթնոլորտ չենք ապահովում մեր տուն-պետության ներսում:
    Շարունակելի
    ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր


    Leave a comment:


  • Vrej1915
    replied


    Թուրքիան խոսեց 1921 թ. պայմանագրի մասին. Մի օր դա տեղի է ունենալու


    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
    06.12.2019









    Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Հուսեյն Ալթընալանը Բաքվի լրատվամիջոցներին ասել է, որ Թուրքիան չի կարող հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը չի ճանաչում իր պետական սահմանները: «Ինչպես հայտնի է, Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները հաստատվել են 1921 թվականին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի շրջանակում, եւ Թուրքիայի հանդեպ Հայաստանի բոլոր տարածքային հավակնություններն անհիմն են ու աբսուրդ», – ասել է Ալթընալանը:

    Նա նաեւ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես հայերի ցեղասպանություն, տեղահանված հայերի սերունդներին փոխհատուցման վճարումը, ինչպես նաեւ նրանց ժառանգների սեփականության վերականգնումը, ինչպես պնդում է հայկական կողմը, օրինական ուժ չունեցող պահանջներ են:

    Անկարան արդեն չի թաքցնում իր վախերը, եւ չնայած Հայաստանը պաշտոնապես տարածքային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային եւ չի պահանջում վերականգնում, Թուրքիայում գիտեն, որ մի օր դա տեղի է ունենալու: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Սենատում գործընթացը խոսում են այն մասին, որ հատուցման պահը մոտենում է:
    Հայաստանը չի միջամտում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱՄՆ Կոնգրեսում ընթացակարգն Անկարային ավելին է ասում, քան ճանաչումը: Էրդողանը հասկանում է, որ ԱՄՆ-ն (կամ Հայաստանը) ցանկացած պահի կարող են կասկածի տակ դնել Թուրքիայի սահմանների լեգիտիմությունը:
    Ահա թե ինչու է Անկարան հղում անում ռուս-թուրքական պայմանագրերին: Մոսկվան առայժմ խուսափում է 1921 թվականի պայմանագրերի մասին խոսակցություններից, բայց հարցերը կարող են ծագել ցանկացած պահի:
    Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրումից անցել է մոտ 100 տարի, եւ այս 100 տարիներին Ռուսաստանն անշեղորեն կատարել է իր պարտավորություններն այդ պայմանագրով, որոնք հանգում են Հայաստանի պահանջների չեզոքացմանը: Անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը պահպանել է ռազմաբազան Հայաստանում՝ կարծես նրանից պաշտպանելով իր պայմանագրերը Թուրքիայի հետ:
    1918 թվականից սկսած Արարատի պատկերն առկա է Հայաստանի զինանշանին: Երեւանը հրաժարվում է ճանաչել Թուրքիայի սահմանները՝ հայտարարելով, որ այս հարցը պետք է լուծվի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:
    Միայն մեկ անգամ՝ 1945 թվականի հունիսին, Խորհրդային կառավարությունը Թուրքիային Հայաստանի ու Վրաստանի անունից տարածքային պահանջներ է ներկայացրել՝ նշելով, որ 1921 թվականին Թուրքիան, օգտվելով խորհրդային հանրապետությունների թուլությունից, գրավել է նրանց տարածքների մի մասը: Ընդ որում, ԽՍՀՄ-ը փորձ է արել ստանալ դաշնակիցների աջակցությունը եւ հասել է նրան, որ հարցը ներառվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների ղեկավարների Պոտսդամի վեհաժողովի օրակարգ:
    Բայց ԱՄՆ նախագահ Հարի Տրումենն ասել էր, որ տարածքային հարցը վերաբերում է միայն Խորհրդային Միությանն ու Թուրքիային եւ պետք է լուծվի նրանց միջեւ:
    Այլ խոսքով, Արեւմուտքում այն կարծիքին են, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանը կարող է փոխել Մոսկվան՝ չեղարկելով Թուրքիայի հետ պայմանագրերը կամ էլ հրաժարվելով երկարաձգել դրանք:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանի առաջարկը. Մոսկվան ժամանակ ունի մինչեւ 2021 թ.

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    06.12.2019








    Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին սկսել են հնչել տարաբնույթ դատողություններ անխուսափելի պատերազմի մասին: Հայաստանում այդօրինակ դատողությունները պարբերական են, ըստ քաղաքական ներքին կոնյունկտուրայի: Օրինակ, երբ 2016 թվականին կոնյուկտուրան չէր պահանջում, որեւէ մեկը՝ բացառությամբ հազվադեպ լրատվամիջոցների եւ փորձագետների, չէր խոսում հասունացող պատերազմի մասին, թեեւ Ադրբեջանը պատերազմը «լոնքերով» էր մոտեցնում:

    Բայց ահա, 2016-ի ապրիլից հետո, նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պատերազմի գուշակությունները բազմապատկվել են: Հերթական առիթը Բրատիսլավան էր:
    Ընդհանրապես, հայ-ադրբեջանական հակամարտության առկայության պարագայում պատերազմը էքզիստենցիալ սպառնալիք է: Ըստ այդմ, որեւէ մեկը չի կարող բացառել պատերազմը: Բայց մի բան է պատերազմ չբացառելը, մեկ այլ բան դրա անխուսափելիությունից խոսելը:
    Ի՞նչն է այդպիսի հիմք կամ առիթ տվել այս անգամ: Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանի տարածած թուղթը, թե ինչպես են տեսնում կարգավորումը: Այն գնահատվել է «վերջնագիր»: Վերջնագիր է գնահատվել մի բան, որի մասին Բաքուն խոսել է առնվազն երկու տասնամյակ: Ընդ որում, ոչ միայն Բաքուն խոսել է, այլ Բաքվի այդ մոտեցումները տարբեր կերպ փաստաթղթավորվել են ինչ որ կարգավորման պլանների կամ մադրիդյան սկզբունքների տեսքով:
    Օրինակ, եթե Հայաստանի հանրությունը դիտարկի մադրիդյան սկզբունքները եւ Բաքվի վերջնագրերը, ապա դրանցում կարող է լինել զարմանալի նմանություն: Այդ նմանությունը Հայաստանը 2007 թվականին ընդունել է որպես բանակցային հիմք:
    Այժմ որոշ շրջանակներ հայտնաբերում են «վերջնագիրն» ու հայտարարում, որ պատերազմը անխուսափելի է, եւ Հայաստանը չունի ժամանակ:
    Իսկ խնդիրն այն է, որ հոգսը այնքան էլ Հայաստանն ու պատերազմը չեն, պարզապես այդ անխուսափելիության «դիսկուրսը» թույլ է տալիս «լեգիտիմացնել հերոսների պաշտպանության» մարտավարությունը, որ հեղափոխությունից հետո դարձել է նախկին իշխող համակարգի առանցքային խաղաքարտերից մեկը:
    Կրկնենք, պատերազմը բացառել հնարավոր չէ՝ որեւէ տեղ: Հարցն այն է, թե ինչի՞ վրա է կառուցվում եզրահանգումը: Որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ Բրատիսլավայում, տալիս է թերեւս հակառակ եզրահանգման հիմք կամ նախադրյալ, որի պատճառը շատ ավելի լայն խորապատկեր ունի, քան Ադրբեջանը կամ այսպես ասած բանակցային գործընթացն ինքնին: Պատերազմով Կովկասում ներկայում կարող է լայն իմաստով լուծվել մի հարց՝ Ռուսաստանի հեռացումը Կովկասից:
    2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը սրել էր այդ հարցը, ինչը փակելու համար Մոսկվան փորձեց հնարավորինս արագ նպաստել զինադադարին:
    Հայաստանում թավշյա հեղափոխությունը հանեց Կովկասից Մոսկվայի հեռանալու հարցը: Ավելին, այդ հեղափոխությունը խոշոր հաշվով Ռուսաստանին Կովկասում մնալու առաջարկ է, պայմանով, որ Մոսկվան կհրաժարվի հայկական շահի ու անվտանգության սակարկության վրա Կովկասում իշխելու գաղափարից կամ սեւեռումից: Կրեմլի լոյալ արձագանքը խոսում է այն մասին, որ առաջարկը գիտակցված է եւ առնվազն նախնական հավանության արժանացած:
    Ռուսաստանն այդ իմաստով ժամանակ ունի՝ մինչեւ 2021 թվական, երբ լրանում է հայկական արյունով ներկված ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 100-ամյակը, մեզ համար՝ տարելիցը: Պայմանագրի տառից եւ ոգուց չհրաժարվելու պարագայում միջազգային քաղաքականության մեջ վերստին կհասունանա Կովկասից Ռուսաստանին հեռացնելու հարցը:
    Այդ ամենն անշուշտ չի նշանակում, որ Հայաստանը պետք է դույզն իսկ դադարի պատրաստվել պատերազմի: Ամենեւին, քանի որ խոշոր հաշվով լայն իրադրության տրամաբանության մեջ պատերազմի ռիսկի նվազեցումը պայմանավորող առանցքային հանգամանքներից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, հենց Հայաստանի պաշտպանունակությունն ու հակահարվածի կարողությունն է:


    Leave a comment:

Working...
X