Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Hakob
    replied
    Well, at this moment I hope that west unanimously squeezes and chockes Russia into behaving correctly and with world standards only.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոսկվայի պարտությունը Լելե-Թեփեի ստորոտին. Բաքվի հարվածն ու Հայաստանի օգնությունը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    04.07.2018


    Ռուսաստանցի մի փորձագետ՝ Վադիմ Եվսեեւը, ասում է, թե Ադրբեջան ռուս փորձագետների այցի, Լելե Թեփեյի ֆոնին լուսանկարվելու, հայտարարությունների մասին եթե Հայաստանը մտահոգվում է, ապա պետք է մտահոգվի նաեւ ՆԱՏՕ-ի հետ իր սերտ հարաբերությամբ, որը կարող է դուր չգալ Մոսկվային:

    Այլ կերպ ասած, Եվսեեւը ակնարկում է, որ եթե Հայաստանը չի ուզում Ռուսաստանից այդպիսի դրսեւորումներ, պետք է չտա դրանց առիթը, որպիսին դիտարկում է Արեւմուտքի կամ Եվրատլանտյան բեւեռի հետ հարաբերությունը սերտացնելու Երեւանի պատրաստակամությունը:

    Թվում է, որ Եվսեեւը արձանագրում է պարզ ու տրամաբանական մի կապ, ինչն, ընդ որում, արձանագրում են գուցե նաեւ երեւանյան շատ շրջանակներ: Իրականում սակայն խոսքը ոչ թե կապի, այլ մանիպուլյացիայի, նենգափոխման մասին է:

    Նախ, Հայաստանն Արեւմուտքի հետ իր սերտ հարաբերությամբ, այդ հարաբերությունն ավելի խորացնելու պատրաստակամությամբ հանդերձ կասկածի տակ չի դրել Ռուսաստանի հանդեպ եւ ոչ մի դաշնակցային, քաղաքական պարտավորություն՝ թե երկկողմ, թե բազմակողմ ֆորմատում: Ընդ որում, սկսած Եվրասոցացման գործընթացից: Եվ դա էլ այն դեպքում, երբ Ռուսաստանը շատ ավելի վաղուց է սկսել կասկածի տակ դնել Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունը, ռազմա-քաղաքական սնուցման աղբյուր դառնալով Հայաստանին ակնհայտ պատերազմով սպառնացող սուբյեկտների համար:

    Ըստ այդմ, եթե հարցը դրվում է այդպես, ապա թերեւս պետք է սկսել Ռուսաստանի գործողություններից:

    Բայց, պետք է ընդհանրապես չտրվել հայ-ռուսական հարաբերությունը այդօրինակ պարզունակ տրամաբանությամբ դիտարկելու գայթակղությանը, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, որը բացահայտեց մի շարք իրողություններ եւ առաջին հերթին հենց հայ-ռուսական հարաբերության բարոյա-քաղաքական կոռուպցիան ու մակաբուծությունը, որում թաթախվածների մեջ է նաեւ փորձագետների, տարբեր գործիչների, մեդիաշրջանակների մի ստվար բանակ:

    Այդ բանակը փող է աշխատում թե հայ-ռուսական, թե ռուս-ադրբեջանական հարաբերության վրա: Նրանցից շատերը փող են աշխատում երկու տեղում զուգահեռ, առավել սկզբունքային ու գաղափարականները իհարկե հստակ են իրենց դիրքերում: Կան նաեւ դիրքից դիրք անցած «դասալիքներ»:

    Կրեմլում այդ ամենին դեմ չեն: Շատ դեպքերում դա նրանց չի հետաքրքրում, շատ դեպքերում դեմ չեն, որ փորձագիտական մի ամբողջ պլեադա նստի օրինակ ոչ թե իրենց, այլ Ալիեւի վզին, որովհետեւ միեւնույն է այդ փորձագետները փախչելու տեղ չունեն՝ իրենցն են:

    Հայաստանին պե՞տք է մտահոգի այդ իրավիճակը: Մտահոգել՝ թերեւս ոչ, բայց ուշադրության ներքո պահել՝ անկասկած, որովհետեւ դա անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերության վերակառուցման բարդ գործընթացին հնարավորինս ամբողջական տիրապետման համար: Այդ գործընթացը սկսել է հայկական զինուժն ու հասարակությունը 2016-ի ապրիլին: Այն պահանջում է լրջագույն աշխատանք ու ժամանակ, հաշվի առնելով մի կողմից Հայաստանի ներքին կարողությունն ու ոտքի տակի հողի ամրությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանության բնույթը, հոգեբանությունը, մտածողությունը, ընդհանրապես այդ երկրի կառավարման կառուցվածքն ու դրա էությունը:

    Այդ իմաստով, 2018-ի ապրիլ-մայիսին էապես լուծվել է Հայաստանի ներքին կարողության, ոտքի տակ եղած հողի ամրության հարցը: Սակայն դա գործի կեսն է, կարեւոր, բայց կեսը: Սակայն պետք է չշեղվել գործից, առավել եւս ռուսաստանցի ինչ որ փորձագետների լուսանկարների պատճառով: Պետք չէ կարեւոր նշանակություն տալ աքսեսուարներին, երբ Հայաստանն անկախ այդ ամենից ունի իր ռազմավարական խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերության վերակառուցման մասով, ինչը նվազագույն ըմբռնման արժանացել է Կրեմլում, այն խնդիրներից հետո, որ Մոսկվան ունեցավ ապրիլյան քառօրյայից հետո, եւ տեսավ՝ որ կարող է ունենալ Հայաստանում:

    Այդ իմաստով խիստ խորհրդանշական է դառնում նաեւ որոշ ռուսների լուսանկարները Լելե Թեփեի ստորոտին, որովհետեւ այդ լուսանկարները իբրեւ թե միտված լինելով խորհրդանշել Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, խորքային եւ իրական առումով խորհրդանշում էին Բաքվի հաղթանակը Մոսկվայի նկատմամբ:

    Ընդ որում, Մոսկվան տեսավ նաեւ առավել լայն, ռեգիոնալ խնդիրները, որ բերում էր իր քաղաքականությունը, եւ այդ իմաստով ակնառու դարձավ, որ անհնար է իրացնել ռեգիոնալ անվտանգության պատասխանատվությունն առանց Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ ու ՆԱՏՕ աջակցության: Իհարկե, Կրեմլը այդ հանգամանքը ամենեւին չի բարձրաձայնելու, ուղղակիորեն: Դա բարձրաձայնվում է Հայաստանի միջոցով, եւ այստեղ հայ-ռուսական շահի գործնական համընկման առանցքային օրինակ է, որն անհանգստացնում է թե Ադրբեջանին, թե հայ-ռուսական «հին» հարաբերության մակաբույծներին, որոնք փորձում են Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը ներկայացնել «հակառուսականության» ծիրում, որովհետեւ այդ հարաբերությունն է խոշոր հաշվով լինելու Ռուսաստանի ամրության երաշխիքը թուրք-ադրբեջանական աքցանում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչեր ասես, որ թաքնված չեն թավիշի տակ

    Ստյոպա Սաֆարյան (Styopa Safaryan)

    2 հուլիս 2018Այն, որ Դուգինը հայտնի տականք է, կասկած չկա, բայց որ տեղեկացված տականք է, դրանում էլ խոսք չկա: Նա Փոքր Մարջանլի գյուղում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական կոնֆերանսում, իմ կարծիքով, բավական սենսացիոն հայտարարություն է արել. «Ранее, Москва, Баку и Ереван пришли к разработке дорожной карты, согласно которой на первом этапе 5 оккупированных районов возвращаются Азербайджану. Это позволило бы открыть ворота для дальнейшего процесса. Это была бы победа азербайджанского мирного процесса. Затем можно было бы прийти к следующему этапу. Тогда Саргсян просил подождать его перехода на пост премьер-министра. Но произошли известные события в Армении, и этот процесс был сорван. С точки зрения экспертного сообщества, возвращение 5 районов Азербайджану – необходимое условие для разблокировки ситуации, которая дала бы старт урегулированию этого кровавого конфликта»։ Այս հայտարարության մեջ ամեն ինչ հին է, սակայն նորույթ է այն, որ Դուգինը տեղեկացնում է, որ ռուսական պլանի առաջին փուլը՝ 5 շրջանների հանձնման հարցը, հետաձգվել էր Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, այսինքն՝ ապրիլից հետո: Սակայն թավշյա հեղափոխությունը գործընթացը տապալել է:

    Սա բացարձակ նոր լույս է սփռում Սերժ Սարգսյանի՝ մինչև ապրիլի 23-ը գործողությունների վրա... Կամ ավելի ստույգ՝ փաստում է, որ Սերժ Սարգսյանի վրա սրոկ է դրված եղել: Ընկերներիցս շատերը հավանաբար կհիշեն այդ շրջանի իմ ստատուսներից մեկը, որի բովանդակությունն էր՝ «տպավորություն ունեմ, որ մինչև հեղափոխությունը Սերժ Սարգսյանը շատ էր շտապում...»։ Ավելին չգրեցի, ու հավանաբար միայն քչերը գիտեն, թե ինչն ի նկատի ունեի: Ըստ որում, այն ժամանակ էլ, այժմ էլ մտածում եմ, որ նա շտապում էր ոչ թե հողերը տալու, այլ հեռանալու համար, քանզի նախկինում տարբեր պատրվակներ գտավ դա չանելու համար... Ու ինչեր ասես, որ թաքնված չեն թավիշի տակ.... Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ:

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safa...90491194489715

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսական տականքը Լելե Թեփեի ստորոտին

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    01.07.2018



    Որքան են վճարել ռուս պատգամավորներին Լելե Թեփեում լուսանկարվելու համար

    Ադրբեջանական լրատվամիջոցները հպարտորեն կադրեր են ցուցադրում, որոնցում մի խումբ ռուս պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ նկարվել են Ղարաբաղի սահմանի ադրբեջանական խրամատներում եւ Լելե Թեփեի բարձունքի մոտ հարցազրույց են տալիս «աբորիգեններին»: Նրանք ասել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, որ Ռուսաստանի միակ դաշնակիցը ռեգիոնում Ադրբեջանն է, Ադրբեջանին պետք է վաճառել այնքան զենք, որքան պետք է, եւ այլն:

    Ռուս գործիչների այցն Ադրբեջան, որոնց թվում են եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը, հասարակական գործիչ Մաքսիմ Շեւչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, իշխող Միասնական Ռուսաստան կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Ռուսաստանում Բաքվի լոբբիստական ծրագրի գագաթնակետն է:

    Հայաստանում հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Բաքվում հասկացան, որ բոլոր նախկին պայմանավորվածությունները եւ «հաղթանակները» զրոյացվել են, երբ Նիկոլ Փաշինյանը հասկացրեց, որ չի խոսելու Ղարաբաղի անունից, Իլհամ Ալիեւը որոշել է «նոր» տեխնոլոգիաներ գործի դնել՝ հին ու բարի կաշառքը:

    Երկար տարիներ խավիարային աշխատավարձ ստացող ռուս աքսակալները, նրանց գործընկերներն ու փորձագետները Ալիեւի համար սխեմա են առաջարկել: Պետք է ապացուցել, որ նոր Հայաստանը Ռուսաստանի թշնամին է, որ հեղափոխությունն ամերիկյան նախագիծ է, եւ միայն Ադրբեջանը կարող է օգնել Ռուսաստանին պահել Հայաստանը: Դա կարող են անել ռուս լոբբիստները, որոնք չեն հրաժարվի փողից:

    Մոսկվայում գտել են մարդկանց, ովքեր պատրաստ են առաջ տանել այդ գաղափարը, ու վճարել են նրանց: Դրանից հետո ադրբեջանական ու ռուսական մամուլում սկսեցին հոդվածներ տպել Հայաստանի նոր կառավարության հակառուսական ուղղվածության մասին: Հոդվածները շատ նման են իրար, դրանցում թվարկվում են Հայաստանի նոր կառավարության անդամներն ու նրանց արեւմտյան դիպլոմները: Ի դեպ, Հայաստանի եվրասիական մամուլը նույնպես հաճույքով արտատպում է այդ հոդվածները, հավանաբար, անվճար:

    Էժան ու կացնային լոբբիզմը, անկասկած, ուղղված է ոչ Ռուսաստանի ղեկավարությանը, որը Հայաստանի ղեկավարության հետ շփվում է առանց ադրբեջանցի թարգմանիչների: Ավելի շուտ, Ալիեւի համար արդեն դժվար է բացատրել սեփական հանրությանը, թե ինչպես է Հայաստանում հաջողվել անարյուն հեղափոխություն անել, ոչ ոքի չսպանել, չնստեցնել, իսկ Ադրբեջանը բանտում է պահում հարյուրից ավելի քաղբանտարկյալների:

    Ռուսաստանում ադրբեջանական լոբբիստներն արդեն չեն թաքցնում իրենց դեմքերը: Նրանք չէին էլ թաքցնում, մնում էր միայն գումարի չափը նշել: Որքա՞ն են վճարել Մաքսիմ Շեւչենկոյին, որ այս շոգին Ղարաբաղ գա մյուս կողմից:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ իր մերձեցմամբ. ռուս փորձագետ
    Հայաստանը պետք է մտահոգված լինի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հետ իր մերձեցմամբ:


    03.07.18



    Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հետ իր մերձեցմամբ: Այդ կարծիքն է հայտնել ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում:

    «Արևմուտքի երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել՝ կազմակերպության գագաթնաժողովին, լրջորեն մտահոգում է Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ կազմում մնալու Հայաստանի ձգտմանը: Ինձ թվում է, որ եթե Հայաստանին այդքան մտահոգում է ռուս փորձագետների այցն Ադրբեջան, ապա նրան պետք է անհանգստացնի նաև այն, թե արդյոք չափազանց լուրջ չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ՝ իր խաղաղարարներին ուղարկելով դաշինքի գործողություններին և մասնակցելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:


    Ռուս փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե արդյոք Ռուսաստանն է, թե Արևմուտքն իր հիմնական գործընկերը կոմպլեմենտարության քաղաքականությունում, և եթե հիմնական գործընկերը լինի Արևմուտքը, իսկ Ռուսաստանը լրացնող դեր ունենա, այդ դեպքում, փորձագետի կարծիքով, Ռուսաստանից կարելի է տարբեր գործողություններ սպասել:

    Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանին զենք վաճառելու, անկախ փորձագետների այցի մասին հարցեր առաջադրելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարության գործունեությունը համապատասխանում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող նորմատիվ փաստաթղթերին:

    Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։

    Եվսեևը հայտարարել է, որ ռուսական պատվիրակության այցը մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը:



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոսկվան ելք չունի՝ Պուտինի մերժումն Ալիեւին

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    26.06.2018

    Երեւանի վճռորոշ դերը

    Հայաստանում մեծ ուշադրության է արժանացել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը, որ վերաբերում է Արցախի խնդրին: «Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին և ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում», հայտարարել է Վոլոդինը Բաքվում:

    Հայաստանում այդ հայտարարությունը շատերն ընկալել, կամ փորձում են մատուցել իբրեւ Ադրբեջանի ռազմատենչությանը Ռուսաստանի տված հավանություն, պատերազմի հավանություն, ու հայ-ռուսական հարաբերության, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի իշխանության դժգոհության վկայություն:

    Հայ-ռուսական հարաբերության խնդիրները բավական հայտնի են, այդ հարաբերության որակական վերափոխման հրամայականը, անհրաժետությունը՝ ակնառու:

    Անհրաժեշտ է սակայն արձանագրել մի կարեւոր հանգամանք, հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար. Արցախի հարցում, Ադրբեջանի հանդեպ քաղաքականության հարցում Ռուսաստանի մոտեցումը ամենեւին չի բխում հայ-ռուսական հարաբերությունից, որովհետեւ այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, շրջանակը շատ ավելի մեծ ու խորը, քան հայ-ռուսական հարաբերությունը: Ավելին, հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխման անհրաժեշտությունը ձեւավորող նպատակներից մեկն էլ պետք է լինի այն, որ այդ հարաբերությունը համարժեք դառնա այդ ավելի լայն շրջանակին, եւ Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը բխի հայ-ռուսական հարաբերության տրամաբանությունից:

    Եթե փոքր ինչ կոպիտ ներկայացնենք իրավիճակը, ապա Հայաստանից դժգոհ լինելու դեպքում Ռուսաստանը Արցախը չի հանձնելու Ադրբեջանին, որովհետեւ այստեղ խնդիրը շատ ավելի լայն է ու մեծ եւ անգամ Ադրբեջանն է շատ փոքր խաղացող:

    Վոլոդինի հայտարարությունն այդ իմաստով եթե նույնիսկ ոչ ապտակ, ապա առնվազն բավական թափանցիկ ակնարկ է Ադրբեջանին, որ իրավիճակը լարելու Բաքվի քաղաքականությունը դժոհություն եւ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի մոտ: Ի վերջո, ո՞վ է լարում, վտանգում խաղաղությունը, Ադրբեջանից բացի: Ոչ ոք: Այն, որ Վոլոդինը խոսում է Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին, դա դիվանագիտական կարգն է, որը խախտվում է արտառոց դեպքերում: Հասկանալի է, որ Ռուսաստանը բացահայտ չի սպառնա Ադրբեջանին, այստեղ կան մի շարք խնդիրներ: Զգուշացումը ուղղվում է տողատակով, եւ Վոլոդինի հայտարարությունը ոչ թե գնահատական է կամ հավանություն Ադրբեջանի վարքին, այլ վարքի այսպես ասած Մոսկվայի համար նախընտրելի տարբերակի մատուցում, թե ինչպիսի վարք է Մոսկվան սպասում Ադրբեջանից:

    Հարավային Կովկասը Ռուսաստանի համար բացառիկ ռեգիոն է, եւ այդ բացառիկության հարցում Ռուսաստանում կա ընդհուպ բնազդային կոնսենսուս: Կովկասի կորուստը Ռուսաստանի համար նշանակելու է հաջորդիվ հարավային ռեգիոնների շղթայական կորուստ: Կովկասում Ռուսաստանի վերջին հենարանը Հայաստանն է: Վրաստանը կորսված է անդառնալի: Ադրբեջանը երբեք չի լինի Ռուսաստանինը, Մոսկվան դա գիտե, անգամ Արցախը նվիրելու պարագայում: Թուրքիան, Իրանը, Ղազախստանը երբեք թույլ չեն տա Ադրբեջանում Ռուսաստանի «ինքնիշխանություն»: Իր հերթին, ԱՄՆ-ն թույլ չի տա Ադրբեջանում որեւէ մեկի գերիշխանություն:

    Կովկասը ռուսների համար բացառիկ է նաեւ նրանով, որ անվտանգության պատասխանատվության բացառիկ գոտի է: Աշխարհքաղաքական գոտիներից Կովկասը միակն է, որտեղ Ռուսաստանի պատասխանատվությունն անվտանգության հարցում միջազգայնորեն լեգիտիմ է: Մոսկվան պատասխանատու է խաղաղության եւ պատերազմի համար:

    Պատերազմը լինելու է Կրեմլի ճակատագրական տապալումը, եթե Մոսկվան չկարողանա ապահովել Հայաստանի հաղթանակ Ադրբեջանի նկատմամբ: Միաժամանակ պարզ է, որ պատերազմի դեպքում այն չի լինելու միայն հայ-ադրբեջանական, հետեւաբար ամբողջ տարածաշրջանն է վերածվելու մեծ եռացող կաթսայի, որտեղ առաջինը եփվելու է հենց Ռուսաստանի գլուխը:

    Ապրիլյան քառօրյա պատերազմը Ռուսաստանի համար պարզ դարձրեց, որ անկենսունակ է ռազմական գործողությունների միջոցով ռեգիոնը կառավարելու քաղաքականությունը, Ռուսաստանը չունի դրա համար բավարար համալիր ռազմական, տնտեսա-քաղաքական ներուժ: Մոսկվան ունեցավ ահռելի խնդիրներ թե Հայաստանում, թե ռեգիոնում, թե աշխարհում: Ապրիլից հետո Մոսկվան պարբերաբար մերժում է Ադրբեջանի «ռազմատենչ» հայցերը, բայց դա չի կարող անել կոպիտ եւ ուղղակի ձեւով, քանի որ միեւնույն ժամանակ չի ուզում կորցնել Ադրբեջանի հետ խաղի հնարավորությունը:

    Այդ տեսանկյունից իրավիճակը իհարկե բարդ է՝ խաղասեղանին Արցախը դնելը խիստ վտանգավոր է, ինչպես ցույց տվեց քառօրյան, մյուս կողմից Ադրբեջանը չի էլ ուզում «այլ բանի վրա խաղալ» Մոսկվայի հետ: Վոլոդինը Բաքվում բավական թափանցիկ ակնարկել է, որ Ռուսաստանի համար այդ խաղն այլեւս մերժելի է, քանի որ գործնականում տանելու է երաշխավորված տապալման:

    Այդ իրավիճակում ՌԴ դաշնակիցն ԱՄՆ-ն է, իսկ աշխատանքի հարթությունը՝ Երեւանը: Ակնառու է, որ Կովկասում Ռուսաստանի հենարան թողնվել է Հայաստանը, բայց որը բավարար է ռեգիոնում թելադրող դիրքի համար, սակայն միջազգային անվտանգության ԱՄՆ սահմանած կանոններով: ԱՄՆ Վրաստանը վերածել է այդ կանոնների երաշխիքի՝ Թբիլիսին հակատանկային արդիական Ջավելիններից բացի կստանա նաեւ հակաօդային Ստինգերներ, ու նաեւ ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ քաղաքական աջակցության նոր դրսեւորում՝ առաջիկա Վեհաժողովի շրջանակում:

    Արցախում եւ Հայաստանում ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի որեւէ փոփոխություն Ռուսաստանին զրկելու է ոչ միայն թելադրող դիրքից, այլ Կովկասում դիրքից ընդհանրապես: Ռուսաստանն ինքը չի կարող փոխել այդ ստատուս-քվոն, եւ դա պարզ դարձավ ապրիլյան քառօրյայից: Ռուսաստանը կարող է ստատուս-քվոն միայն պահել եւ նպաստել ամրացմանը: Միայնակ դա անել չի կարող, միայն ԱՄՆ օգնությամբ եւ գերազանցապես Հայաստանի միջոցով: Եթե Մոսկվան խաղում է այդ կանոններով,ապա շարունակում է մնալ ռեգիոնալ անվտանգության գլխավոր պատասխանատուն եւ Կովկասը շարունակում է մնալ այն բացառիկ ռեգիոնը, որտեղ Ռուսաստանի անվտանգության պատասխանատվությունը միջազգայնորեն լեգիտիմ է՝ Հայաստանի եւ Արցախի շնորհիվ:

    Միեւնույն ժամանակ, Հայաստանն ու Արցախը ունեն Մոսկվային այդ կանոնի շրջանակում պահելու ահռելի պատասխանատվություն եւ անելիք՝ ներքին գերէֆեկտիվ կառավարմամբ, պաշտպանունակությամբ եւ ինքնիշխանությամբ, Հայաստանը պահելով Մոսկվայի պատասխանատվության գոտում: Առավել եւս, որ դա է Հայաստանից ակնկալիքը նաեւ Արեւմուտքում՝ Ռուսաստանի ազդեցությունը վերափոխել պատասխանատվության:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սերժը պատրաստ էր զոհասեղանին դրվել․ Ռուբեն Հախվերդյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նիկոլ Վովաեւիչի մի քայլը անհանգստացրել է Մոսկվային

    • Lragir.am
    • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018


    Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի եւ եվրասիական հավերժ եռյակի հետ եվրասիական սեղանին ներկայությունը ռուսական ԶԼՄ-ների ու փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Հիմնական մտահոգություններն ավանդական են՝ նոր Հայաստանը կմնա՞ ռուսական ուղեծրում, թե այնուամենայնիվ կհեռանա: Նշվում է, որ Հայաստանը ընտրություն չունի, բացի Ռուսաստանից, եւ որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է հարաբերությունները պահպանելու մասին: Ավելին, մատնանշում են նրա հայրանունը՝ Վովաեւիչ, որպես ապացույց:



    Բայց այս ավանդական թեզերի կողքին մեծ աժիոտաժ էր առաջացրել Նիկոլի հանդիպումը Սոչիի հայերի հետ: Հազարավոր հայեր էին եկել նրան դիմավորելու, եւ նրանց առջեւ ելույթ ունենալով՝ Նիկոլը կոչ արեց վերադառնալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել:



    Մի կողմից, Ռուսաստանի տարածքում հայկական հանրահավաք (հետաքրքիր է, որ բանախոսներն օրինակ են բերում Եվրոպան, որտեղ արգելում են Էրդողանի հանրահավաքները թուրքական համայնքում), մյուս կողմից՝ վերադառնալու կոչեր: Որքան էլ ռուսական շրջանակներում ձեւ են անում, թե չունեն հայերի կարիքը, որ հայերի համար մեծ պարգեւ է Ռուսաստանում ապրելն ու աշխատելը, Ռուսաստանից, հատկապես հարավային շրջաններից հայերի զանգվածային արտահոսքը չափազանց լուրջ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար:



    Ռուսներն արդեն հայտարարում են, թե Ռուսաստանում ապրում է 3 միլիոն հայ, եւ խոսում են այն մասին, որ նրանք արդեն ցույցեր ու հանրահավաքներ են անում: 3 միլիոնը լուրջ թիվ է, հատկապես քաղաքականապես ակտիվացած հայությունը: Ընդ որում՝ իր բոլոր շերտերով ու խավերով՝ գաստարբայտերներից մինչեւ էլիտայի ներկայացուցիչներ:



    Ռուսահայությունը հայկական սփյուռքի թերեւս ամենաիներտ ու քաղաքականապես պասիվ հատվածն էր, բայց հայկական շարժումը փոխեց իրավիճակը: Հայերն զգացին իրենց ուժը, մնում է մտածեն հայրենադարձության մասին, որը հռչակել է շարժումը:



    Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ու երթերի ժամանակ իր մի ասուլիսում նշել էր ռուսահայերի գործոնի կարեւորությունը շարժման համար եւ հայտարարել, որ ՌԴ իշխանության կողմից նրանց կարծիքը հաշվի առնելը դրական կգնահատվեր:



    Այսպիսով, շարժումը գործոն դարձրեց ռուսահայ համայնքին, համայնքն էլ պահեց շարժման թիկունքը: Սա հզոր գործոն է հայ-ռուսական հարաբերություններում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Լեոնտևը Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 13 Մայիսի 2018,


    «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրին վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասախան «Արմենպրես»-ի հարցման:

    Հարց. Արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը նամակով ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերի ժամանակ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանության համար:

    Պատասխան. Այո, Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը:

    Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    listen well full emission...

    10 / Մայիս / 2018

    Ինչո՞վ բալանսավորել ադրբեջանական 100 նոր T-90 տանկերը.«Հետախույզի օրագիրը»

    «Ռուսաստանի «օգնությամբ» վերջին տարիներին խախտվել է մեր ու Ադրբեջանի զինված ուժերի ունեցած տանկերի բալանսը: Վերջին մեծ խմբաքանակը՝ 100 հատ Т-90 տանկ, Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ 2010 թվականի պայմանագրով՝ 2016 թվականին: Թեև ադրբեջանական տանկերի քանակը մեզ համար կրիտիկական չէ, բայց անհրաժեշտ է վերականգնել բալանսը: Ես գիտեմ, թե ինչպես հայկական բանակը կարող է ունենալ 100 ռուսական տանկ՝ առանց մեծ ծախսի»: Թեմայի մասին մանրամասն «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի շրջանակում ներկայացնում է Վովա Վարտանովը:
    Last edited by Vrej1915; 05-11-2018, 10:02 PM.

    Leave a comment:

Working...
X