Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Մոսկվան ուժեղացնում է հայկական շարժումը. Պուտինի անսպասելի քայլը

      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 08 Մայիսի 2018


    Հայաստանում մեծ աղմուկ են բարձրացրել Կոմսոմոլսկայա պրավդա թերթի ռադիոյով Ռոսնեֆտի փոխնախագահ ու խոսնակ Լեոնտեւի հայհոյախառն արտահայտությունները Հայաստանի մասին: Նա ասել է, որ հայերն իրենց գոյությամբ պարտական են ռուսներին, Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար, հայերի պատճառով Ռուսաստանը չի կարողանում լիարժեք հարաբերություն ստեղծել եղբայրական ադրբեջանական ժողովրդի հետ, եւ ընդհանրապես թող Հայաստանը «ռադ լինի» (այստեղ նա օգտագործել է ռուսական հայտնի հայհոյանքը):



    Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պատասխանատվության ենթարկելու Լեոնտեւին, Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել որում սա համարել է հայերի հանդեպ թշնամանք սերմանելու փորձ:



    Իսկ Երեւանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ դա մասնավոր կարծիք է եւ չի արտահայտում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը, որը ձեւակերպված է Պեսկովի ու Զախարովայի՝ Ռուսաստանի չմիջամտելու եւ ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարություններում: Ի դեպ, Զախարովան երկու անգամ հիացական հայտարարություններ է արել հայերի հասցեին:



    Հայաստանում մեկնաբանները նշում են, որ Լեոնտեւը պատահական մարդ չէ ՌԴ իշխանության մեջ, հետեւաբար սա այնքան էլ մասնավոր կարծիք չէ, եւ որ այն արտահայտում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ժողովրդական հեղափոխության հանդեպ:



    Հայկական շարժման հանդեպ վերաբերմունքը ռուսական քաղաքական-վերլուծական միջավայրում բավական հետաքրքիր ու բեւեռացված էր՝ կոշտ գնահատականներից մինչեւ դրա քաղաքակրթական հենքի վերաբերյալ արձանագրումները: Մի բան ակնհայտ է, որ հայկական շարժման ազդեցությունը չի պարփակվում ներհայկական միջավայրում եւ լայն արձագանք ու ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում: Սա դեռ հետո է երեւալու, բայց այս մասին արդեն լուրջ քննարկումներ ու հրապարակումներ են լինում համաշխարհային մամուլում:



    Առավել հետաքրքրություն են ներկայացնում ռուսական լուրջ շրջանակներում սկսված այն քննարկումները, որոնք հայկական շարժումը դիտարկում են որպես եվրասիական տարածքում կիրառելի ունիվերսալ մոդել՝ վերափոխումներ կատարելու համար:



    Ռուսական արձագանքները հասկանալի են, քանի որ այստեղ ազդեցությունն անմիջական է եւ խորը: Խնդիրը միայն այն չէ, որ ռուս բողոքավորները հայկական շարժումը դարձրել էին իրենց «դրոշը» մայիսի 5-ի ակցիաների ժամանակ: Խնդիրն առավել խորքային է եւ կարող է վերաբերվել Ռուսաստանում արմատական փոփոխություններին:



    Այս ֆոնին, երեկ իր երդմնակալության արարողության ժամանակ Պուտինն անսպասելի հայտարարություն է արել. «Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է մարդկանց, խանգարում լիարժեք բացվելուն, ինքն իրեն, իր տաղանդները բացահայտելուն եւ սահմանափակում է մեր երկրի ապագա նպատակադրվածությունը», ասել է նա:



    Համահո՞ւնչ է հայկական շարժման հռչակած նպատակներին: Հրահրելով հետադիմական շրջանակների կոշտ գնահատականները եւ պաշտոնապես մերժելով դրանք, Մոսկվան փաստացի ուժեղացնում է հայկական շարժումը՝ համակրանք ձեւավորելով ռուսական հանրության շրջանում, միաժամանակ ընդունելով հայկական մոդելը՝ նոր սերնդի ճեղքումը մեռյալ համակարգում: Դա Ռուսաստանի փրկությունն է: Անկե՞ղծ էր Պուտինը, թե ոչ, դա չի փոխում իրավիճակը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սա դաժան, պատվաբեր ու հետևողական պայքար է, որը ծնելու է հայկական պետականություն
      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 07 Մայիսի 2018


    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

    Պարոն Շիրինյան, այս օրերին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ Ռուսաստանում կոշտ ցինիկ հայտարարություններ են հնչում։ Այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահը դիմել է ՌԴ նախագահին ու դատախազությանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարում է, որ դա անհատների կարծիք է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված։


    Ռուսաստանը Կովկաս մտնել է հայերի միջոցով ու մտել է որպես հայության թշնամի, հայության գլխին վերակացու է կարգել թուրք-թաթարական տարրին։ Երբ հայությունն օգնության կանչով դիմել է օգնության, դիմել է որպես քրիստոնեական պետության՝ սեփական պետականությունը վերականգնելու առաջադրանքով, որը բարեկամ կլինի Ռուսաստանին։ Այդ օրերից Ռուսաստանը տրամադրվել է հայության դեմ, գործադրել է երկու քաղաքականությունը. մեկը մակերեսին՝ հայ-ռուսական, քրիստոնեական բարեկամություն և նման բաներ, իսկ իրականության մեջ այդ աշխույժ, կենսունակ տարրին, որը ձգտում ունի վերականգնելու իր պետականությունը, թշնամի։ Ու դա միշտ այդպես շարունակել են։ Հետևաբար, Ռուսաստանը երբեք Հայաստանի բարեկամը չի եղել, բայց խաղացել է, ընդ որում, միշտ օգտագործել է հայության անսպառ էներգիան սեփական շահերի համար, նաև անխնա կոտորել տալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում, որին մենք հայրենական ենք ասում, Ռուսաստանը հայությանն անխնա քշեց ռազմաճակատ և Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի համար կոտորել տվեց։ Սա շատ դաժան իրողություն է։



    Հիմա, երբ Հայաստանում ինչ-ինչ հանգամանքների բերումով Արցախյան շարժմանը զուգահեռ առաջացավ հայկական անկախ պետականություն՝ առանց լյուստրացիայի ենթարկվելու, Ռուսաստանին դա ձեռնտու էր, բայց մենք այս տարիների աշխատանքով տեսնում ենք, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ հայությունը հստակ դիրքորոշվեց սեփական ազգային անկախ պետականություն կերտելու հարցում, և մեր ներսում հակասությունները սրվեցին։ Մեր վարչակազմը ռուսական հպատակություն ուներ, ու երբ մեր ժողովուրդը ցանկացավ անկախ պետականություն կերտել, ինչպես ասում են, թագավորը իր մատը կծեց։ Ռուսաստանը հիմա իր սողուն, արմյաշկա հատվածով չափազանց անհաճո է ընդունում այդ փաստը, չնայած հեղափոխության առաջնորդը երևի 20 անգամ հայտարարել է, որ սա աշխարհքաղաքական հենք չունի, սա ներքին խնդիրներ են, և դա իրական է։ Հայաստանն իր աշխարհագրական կոորդինատները չի փոխում։ Բայց մեկ է, Ռուսաստանին դա ձեռնտու չէ, որովհետև հեղափոխությունը լցվում է նաև բովանդակությամբ։ Էստեղ էր, որ նա ՀՀԿ-ին հրաման տվեց դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլյան պատերազմից մինչև մայիսի 2-ի համազգային գործադուլը ամբողջական անցումային մի շրջան է՝ համառ ու դաժան՝ Հայաստանի պետականության կերտման համար։ Բայց հիմա Ռուսաստանը ոչինչ չի կարող անել։ Մինչև հիմա ռուսահպատակների պետականությունն էր, հիմա մենք կերտում ենք մեր պետականությունը։


    Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է խանգարել դրան։


    Հոգեբանական իմաստով ճնշումներ կգործադրի, բայց ռազմավարական իմաստով ոչինչ չի կարող անել և չի անելու։ Բանն այն է, որ Ռուսաստանին պատժամիջոցները քամել են, որոնք պետք է շարունակվեն, երկրորդ՝ ռուսները խրվել են Ուկրաինայում, խրվել են Սիրիայում։ Այս պայմաններում ուզեն-չուզեն պետք է հանդուրժեն մեր պետականության կայացումը, բայց վայրահաչություն պետք է անեն, պետք է օգտագործեն 5-րդ շարասյունը, իրենց գործակալական ցանցը, նաև հայության անուղեղ հատվածը, որ միշտ մտածել է, թե Ռուսաստանը մեզ փրկում է։ Իրականում Ռուսաստանը միշտ մեր պետականության առջև խոչընդոտներ է հարուցել՝ սկսած Առաջին Հանրապետությունից։ Հենց իրենք են կործանել մեր առաջին պետականությունը՝ թուրքերին քսի տալով Հայաստանի վրա։ Եթե Ռուսաստանը դա չաներ, թուրքը երբեք չէր կարող Հայաստանի բանակը քայքայել։ Եթե բոլշևիկները բանակը չկազմալուծեին, բացառված էր Առաջին հանրապետության պարտությունը։ Առաջին հանրապետությունը քանդել են՝ ամրոցի դարպասները բացել տալով։ Իսկ այս անգամ մենք մայիսի 1-ին էկրանների վրա տեսանք 5-րդ շարասյունը, Հայաստանի պետականության թշնամիներին՝ պետական պաշտոնյաների ու պատգամավորների տեսքով։ Այստեղից էլ գալիս էր իրենց կատաղի դիմադրությունը։ Եթե հիշում եք՝ մինչև ժամը 12-ը համաձայն էին չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը, բայց հետո դիրքորոշում փոխեցին։ Հայաստանի քաղաքական կյանքում գորշ կարդինալի դեր խաղաց Սերժ Սարգսյանը, պարզ է, որ ինքն էր կոորդինացրել աշխատանքը։ Բայց նրանք չէին պատկերացնում, որ ամբողջ ազգը կարող է մայիսի 2-ին մեկ օրում ոտքի կանգնել։ Ու ստացվեց, որ մեր թավշյա հեղափոխությունը քաղաքական միջազգային այնպիսի լեգիտիմություն ստացավ, որ Պուտինն անգամ կերազեր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ձեռք բերել։ Նույնիսկ 5-րդ շարասյուն կոչվածը սողունի նման սկսեց նահանջել, բայց դա արդեն նշանակություն չունի։



    Մենք հիմա մի բան պետք է գիտակցենք, որ սա դաժան, պատվաբեր ու հետևողական պայքար է, որ ծնելու է հայկական պետականություն, ոչ ոք մեզ դրանում չի կարող խանգարել, հատկապես, որ ունենք Արևմուտքի բարոյական աջակցությունը, այդ թվում Ռուսաստանում հնչում են կարգախոսներ, որ «ուզում ենք հայերի պես անել»։ Ես ասել եմ՝ ընդունեք հայկական պետականությունը, այլապես նույնը ձեզ մոտ է լինելու։ Այսինքն այս բոլորը մեր դաշնակիցներն են, իսկ ռեակցիան, հետադիմությունը Ռուսաստանում մեր դեմ են։ Հատկանշական է, որ Ադրբեջանից ևս որևէ ձայն չի լսվում, սսկվել են։


    Իսկ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել հնարավոր հակազդեցությունը։


    Նախ խնդիրը լուծված է, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ ժողովրդի շունչը, այս ոգևորվածությունը, ազգային վերազարթոնքը անսպառ էներգիայի աղբյուր է, և ինքը պետք է առաջ գնա։ Մենք պետք է հասկանանք, որ նախ մենք համաշխարհային քաղաքակրթությանը տոն ենք տվել 301 թվականին, երբ Հայաստանը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես կրոն, երկրորդ՝ այս թավշյա հեղափոխությունը, որը համաշխարհային բեմահարթակի վրա իր թափով ու որակով իր նմանը չունի։ Սրանք երկու արժեքներ են, որոնք շատ ավելին արժեն։ Հիմա խնդիրն է թույլ չտալ հակահեղափոխությանը տեղավորվել, մեր անվտանգության մարմինները պարտավոր են 5-րդ շարասյունը բացառել պետական օղակներում, հատկապես ԱԺ-ում տեղավորվելուց ու գնալ առաջ։ Մենք պարտավոր ենք պետականության մոդելը տեսությունից դարձնել պրակտիկա։ Մենք ունենք հնարավորություն պետականության գերմանական մոդել ստեղծել, ինչպես դա արեց ժամանակին Հարավային Կորեան։ Մենք ունենք քրիստոնեական մշակույթ, ունենք ստեղծագործ ժողովուրդ։ Պետականության գերմանական մոդելն ունի առավելություն, որը հետևյալն է. Գերմանիան ունի լավ կենտրոնաձիգ իշխանություն, ինչը մեզ համար խիստ կարևոր է, բայց ունի նաև հակակշռող մեխանիզմներ՝ ժողովրդավարական ավանդույթների տեսքով։ Մենք այդ բոլորն ունենք, ունենք Կիլիկիայի տիպիկ արևմտյան, բայց նաև ազգային պետականության մոդելը, ունենք Առաջին հանրապետության հերոսական ընթացքը և նրա խորհրդարանական պետականության մոդելը։ Այս բոլորը բավարար է, որ մենք մեր երկիրը դարձնենք այն, ինչ որ ուզում ենք։ Այդ ամենից հետո ռուսները կհամակերպվեն և կսկսեն բարեկամ խաղալ։ Իրենք պետք է հասկանան, որ եթե փորձելու են ինտերվենցիա կազմակերպել, իրենց համար դա կործանարար կարող է լինել։ Շանտաժի չպետք է ենթարկվել. Ապրիլյան պատերազմն իրենց ապացուցեց, որ նույնիսկ եթե վերնախավի մեջ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ կան, նույնիսկ զորահրամանատարների մեջ, միևնույն է, հայ զինվորը կլուծի հարցը, և նա թքած ունի ցանկացածի վրա։



    Մենք հաջողության հասնելու համար ամեն ինչ ունենք, բանակը, լավ կամ վատ, կայացած է, այն հիմա նաև բարոյապես բարձր է և հեղափոխականացված է։ Դրա համար էլ ադրբեջանցիների ձայնը չի լսվում։ Հստակ է, որ այդ բանակը չի խառնվելու երկրի ներքին գործերին, հսկելու է սահմանադրորեն պետության կայացումը։ Մնացած ամեն ինչը ունենք՝ մշակույթ, կամք ունեցող ժողովուրդ և այլն։ Պետք է շատ արագ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, իսկ «Սասնա ծռերի» պարագայում պետք է իրականացվի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, որ եթե զենքը վայր եք դնում, ուրեմն բոլորդ քրեական պատասխանատվությունից ազատվում եք, և այդ բոլորն օրենսդրությամբ նախատեսված է։ Նրանք դա խոստացել են պետության անունից և պետք է դա իրականացվի։ Պետությունն իրավունք չունի իր խոսքը չկատարել։ Միաժամանակ պետք է սերտ երկխոսություն սկսել Արևմուտքի հետ մնալով Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորությունների շրջանակում՝ ՀԱՊԿ, ԵՏՄ և այլն։ Մեր խնդիրն է Ռուսաստանի հետ հարաբերություններն իսկապես դարձնել գործընկերային, ռազմավարական և այլն։ Պետք է հիշել, որ Աֆղանստանը կործանեց Խորհրդային Միությունը։ Եթե ռուսները հիմա Հայաստանի նկատմամբ պետք է նույնը անեն, ինչ Աֆղանստանի նկատմամբ, կկործանվի Ռուսաստանը, չի դիմանա։ Պարզապես, Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշմանը մնա, իսկ նեյնիմ խաղացողները 5-րդ շարասյուն են դիտվելու։
    Last edited by Vrej1915; 05-07-2018, 10:39 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Վտանգավոր սադրանք, Հայաստանը սեւացնելու փորձ, բացարձակ անկրթություն. Լեոնտեւին քննադատել են հայերի հասցեին ասածի համար
    06.05.2018



    «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ГлавТема հաղորդման ժամանակ հաղորդման մասնակիցներ Միխայիլ Լեոնտեւի, Իլյա Սավելեւի եւ Միխայիլ Յուրեւի արտահայտությունները, բուռն հակազդեցություն են առաջացրել ոչ միայն Հայաստանի բնակիչների շրջանում, հնարավոր է՝ նաեւ Ռուսաստանում, այլեւ ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում եւ ոչ միայն:

    Արձագանքներ Լեոնտեւի արտահայտություններից հետո.

    Հայաստանում ՌԴ դեսպանատուն

    Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ կապված Հայաստանում իրավիճակի բեկման վերաբերյալ ռուս առանձին քաղաքացիների եւ անձանց հայտարարությունների հետ:

    Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների ներքին գործն են: ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ դաշնակցաին հարաբերությունների կառուցման եւ աջակցության իր գործունեության մեջ ռուսական կողմը, Երեւանում դեսպանատունը չեն ելնում տարբեր անձանց մասնավոր կարծիքներից, այլ հետեւում են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ. Ս. Պեսկովի եւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Վ. Զախարովայի արտահայտած կարծիքներին»:

    Ռուսաստանում Հայաստանի դեսպան

    Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դեսպանատան Facebook-ի էջում, մասնավորապես, նշել է.

    «Մի քանի խոսք «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւի արտահայտությունների մասին։ Դժվար է ասել, որքանով է Միխայիլ Լեոնտեւը բանատեղյակ ածխաջրածինների արդյունահանման ու իրացման հարցերից, սակայն պատմության եւ աշխարհաքաղաքականության բնագավառում, եւ, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ոլոտում, նա ակնհայտորեն դադարել որեւէ բան հասկանալ։ Էլ չենք խոսում մեր երկրում ձեւավորված ներքին քաղաքական իրադրության մասին։

    Ի դեպ, Միխայիլ Լեոնտեւին անձնապես ճանաչում եմ ավելի քան 20 տարի եւ մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը նա դուրս է տվել այդ եթերի ընթացքում, կարելի է միայն որպես վտանգավոր սադրանք գնահատել՝ միաժամանակ բացարձակ անկրթության ակնհայտ դրսեւորումներով։

    Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները եւ այդ ձեւաչափում կսահմանափակվեմ միայն հարցով՝ ինչի՞ մասին եք խոսում Դուք, պարոն մամուլի քարտուղար։

    Կցանկանայի վերստին կրկնել, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երեւույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ հանրապետության արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները բազմաթիվ են։

    Այս իրավիճակում մնում է մտածել, որ հենց դա չի բավարարում Միխայիլ Լեոնտեւին։ Եվ բացառված չէ, որ նա ունի դրա սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չէ հասկանալ։

    Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան՝ մամուլի քարտուղարի արտահայտություններն, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան Հայաստանը սեւացնելու փորձ եւ, եթե կուզեք, ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։

    Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, եւ խնդիրը միայն ձեւակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական եւ փորձագիտական հանրության պատկերացումների, առավել եւս՝ Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին չարժե եզրակացություններ անել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։

    Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել, այսպես կոչված, «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին եւ տուրք չտալ հայաստանյան իրադարձությունների ֆոնին իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»։

    Ռուսաստանի հայերի միություն

    Ռուսաստանի հայերի միությունը խորապես վրդովված է 2018 թվականի ապրիլի 26-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած Հայաստանի եւ հայերի դեմ անպատկառ ու ցինիկ հայտարարությունների կապակցությամբ:

    ՌՀՄ հայտարարության մեջ, մասնավորապես նշված է.

    «Նրանք, անցնելով լրագրողական եւ մարդկային էթիկայի, ինչպես նաեւ իրենց իրենց գործողությունների համար իրավական եւ քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները, մեր ազգի մասին մի շարք անպատասխանատու եւ նվաստացուցիչ հայտարարություններ են արել՝ օգտագործելով անպարկեշտ բառապաշար, որը, ըստ սահմանման, եթերում պետք է չլինի:

    Ակնհայտ է, որ նման ճակատագրական պահին, երբ ոչ միայն Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի, այլեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի վրա, որի ժողովուրդը ցույց տվեց իր հավատարմությունը խաղաղության եւ ժողովրդավարության սկզբունքներին, ռուսական ԶԼՄ-ներում նման անպատասխանատու եւ ծայրահեղական հաղորդումները, որոնք հաճախ լայն հանրության կողմից ընկալվում են որպես ռուսական պետության պաշտոնական դիրքորոշում, կարող են մեծ վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, ստեղծել թշնամանքի եւ անվստահության մթնոլորտ:

    Ռուսաստանի հայերի միությունը, որպես ամենախոշոր համառուսաստանյան հասարակական կազմակերպություն, որը Ռուսաստանում ներկայացնում եւ համախմբում է հայկական սփյուռքը, կհասնի վերոհիշյալ հաղորդման մեջ ներգրավված անձանց գործողությունների պատշաճ գնահատականին՝ ռուսական օրենսդրությանը ծայրահեղականության դեմ պայքարի տեսանկյունից այդ գործողությունների համապատասխանության առումով, որոնք հանգեցնում են բռնության եւ ազգամիջյան ատելության:

    Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ նախագահին, «Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր տնօրենին եւ դատախազությանը հասցեագրված համապատասխան դիմումներն արդեն ուղարկվել են եւ այդ հարցում մենք նրանց կողմից ակնկալում ենք պատշաճ փոխըմբռնում:

    «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ

    «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանը եւ ողջ անձնակազմը խիստ դատապարտում են լրագրող Մ. Լեոնտեւի (որը հանդիսանում է նաեւ «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության փոխնախագահ եւ մամլո քարտուղար) արտահայտած մտքերը՝ կապված Հայաստանի Հանրապետությունում զարգացող քաղաքական իրադարձությունների հետ, որոնք հնչեցվել են «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյի եթերում հարցազրույցի ժամանակ:

    Հարկ ենք համարում նշել, որ նման բնույթի սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են եւ բացասական ազդեցություն կարող են ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ առավել եւս՝ մեր հեղինակության վրա:

    Դա իր սուբյեկտիվ կարծիքն է, եւ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ռուս ժողովրդի շահերից: Մենք կանենք համապատասխան հետեւություններ․ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության ղեկավարության կողմից կնախաձեռնվի համապատասխան դիմում «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարությանը՝ կասկածի տակ առնելով Մ․ Լեոնտեւի մասնագիտական ունակությունների եւ հմտությունների համապատասխանությունը՝ ընկերությունում իր զբաղեցրած պաշտոնին, եւ համոզված ենք, որ կստանանք «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարության շուտափույթ արձագանքը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ուրվագիծ 03.05.2018

    Վարդան Օսկանյան


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսները սարսափեցին, երբ Փաշինյանը հատարարեց, որ հայակենտրոն է.Լևոն Շիրինյան

    2018-05-02

    «ԱԺ-ում տեսա հասուն մի մարդու, ով կոնցեպտուալ իմաստով ամեն ինչ պատկերացնում է: Նա զգուշանում է, որպեսզի չգրգռի օտար ուժերին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով.

    «Փաշինյանը քաղաքագիտության դասեր տվեց ՀՀԿ-ի խմբակին, որոնք ատելությամբ էին լցված, քանի որ զրկվում են կողոպուտից, աթոռներին բազմելու հաճույքից: Պետք է ասպետորեն ընդունեն իրենց սխալները: Նույնիսկ գողը, եթե գողություն ու թալան է արել, պետք է պատասխանատվություն կրի: ՀՀԿ-ականներն ու Աղվան Վարդանյանն այնպես էին խոսում, ոնց որ երկիրը 20 տարի է՝ իրենցը չէր: Բա կառավարեք: Ասում են՝ մեր ժողովուրդը: ժողովուրդն ընդհանրապս իրենց չի սիրում, ատում է, ակնհայտ է, չէ՞: Հիմա ինչո՞ւ եք ստորաքարշությամբ ուզում մնալ, նոր եկողներին խանգարել: Մավրն իր գործն արեց՝ պետք է գնա: Ուզում են անպայման Հայաստանին վնաս տալ: Սրանք, հավանաբար, 5-րդ շարասյունն են, որովհետև խոսք էին տվել, թե վարչապետի թեկնածուին ընտրելու հարցում չեն խանգարելու, բայց հետո այն «գորշ կարդինալը» Սերժ Սարգսյանին հրամայեց և հակագրոհի անցան: Կարծում եմ՝ Ռուսաստանից հրաման ստացան, որ փչացնեն այս գործը, բայց հասկացան, որ հնարավոր չէ: Փաշինյանն արտաքին քաղաքականության մասին չէր խոսում, բայց իրենք դիտավորյալ դրա վերաբերյալ հարցեր էին տալիս: Ռուսներն իրենց գործակալալական ցանցին վառեցին»:

    Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի այն դիտարկմանը, թե Փաշինյանը կառավարման ոլորտում փորձ չունի՝ Լևոն Շիրինյանը նշեց.

    «Այո՛, կողոպտելու, «քցելու», ընդերքն օտարին ծախելու, գիտությունը ֆինանսներից զրկելու, օտարին ծառայելու փորձ չունի: Նա ասաց, որ իր աշխարհայացքն հայակենտրոն է և ռուսները սարսափեցին դրանից ու հակագրոհ կազմակերպել տվեցին: Ավելին՝ այնպես չէ, որ փորձառուն լավ է: Փորձառու սրիկան ամենավատ մարդն է, չէ՞: Կա պետական ինստիտուտ, բոլորս պետք է թիկունք կանգնենք: Այդպես որ լինի՝ շախմատ չեն խաղա նրա հետ, ով փորձ չունի»:

    Քաղաքագետը նկատում է՝ ՀՀԿ-ի Սահմանադրական փոփոխություններն էլ հենց խեղդեցին իրենց.

    «Ասում էինք, որ երկիրը խորհրդարանական համակարգին պատրաստ չէ, քանի դեռ չկան մաքուր կուսակցություններ, միայն ԿԳԲ-ի կառույցներ են: Մեքենան, եթե անվադող չունի, քշել չեն կարողանա: Պետք է նախագահական համակարգի տարրեր մտցենք, որպեսզի ապրի այս երկիրը»

    Անի Կարապետյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանին լուրջ հետեւանքներ են սպասվում. Վլադիմիր Ջաբարով
    02.05.2018


    Հայաստանում քաղաքական ճգնաժամի ուժային լուծման տարբերակը, որի կոչ է արել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է եւ կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության օրինականությունը։ Երկրին լուրջ հետեւանքներ են սպասվում, այդ թվում՝ արտաքին քաղաքակության ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

    «Չի կարելի այդպես իշխանության գալ, քանի որ հետագայում այդ վարչապետի օրինականությունը կասկած կհարուցի»,–ասել է Ջաբարովը։ Նրա խոսքով՝ իրադարձությունների այդպիսի զարգացումը Հայաստանի համար հղի է լուրջ հետեւանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում։ «Երեւանը թշնամիներ ունի, որոնք չեն հապաղի այս իրավիճակից օգտվել»,–հավելել է սենատորը։

    Իրավիճակը երկրում նա տագնապալի է անվանել. «Այն բանից հետո, երբ Փաշինյանը կոչ է արել անհնազանգության ցույցեր իրականացնել, արգելափակել կենսական կարեւորություն ունեցող ճանապարհները, մեծապես աճում է ոստիկանության եւ ընդդիմադիր առաջնորդի կողմնակիցների բախման հնարավորությունը»։

    Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել եւ հույս հայտնել, որ սթափ դատողությունը արդյունքում կհաղթանակի. «Շփոթեցնում է, որ կառավարման նախագահական ձեւից խորհրդարանական կառավարման ձեւին անցումը շատ ցավոտ է՝ նշանակում է՝ ամեն ինչ չէր մտածված։ Ակնհայտ է հիմա, որ իրավիճակը ինչ–որ պահի բաց է թողնվել»,–ենթադրում է նա։

    Սենատորի կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ խորհրդարանական ընտրություն անցկացնել եւ փոփոխել երկրի վարչապետի ընտրման կարգը, օրինակ, խորհրդարանական կուսակցությունների կոալիցիայի հիմքի վրա։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Զատուլինի հայտարարությունը նշանակում է՝ Հայաստանը կարող է դառնալ միջուկային հարվածների թիրախ

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նիկոլը եթե արդեն չի հանդիպել, ավելի լավ է չգնա

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 29 Ապրիլի 2018


    Երեկ Երեւանում տխրահռչակ Նիկոլայ Ռիժկովը, ում դեռ թվում է, թե ԽՍՀՄ է, տգեղ հայտարարություններ է արել շարժման ու նրա ղեկավարների հասցեին: Իսկ նրա հետ նույն պատվիրակության մեջ գտնվող Զատուլինն այդ ամենը վերագրել է նրա զառամյալությանն ու զառամախտին: Զատուլինը նույնպես իրեն առանձնապես բարեկիրթ չի պահել:



    Նա երեկ հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, կհանդիպեն նրա հետ: Փոխարենը, ռուսական համապատասխան շրջանակներում այնպես են ցույց տալիս, թե Նիկոլն է ուզում նրա հետ հանդիպել: Հարց է առաջանում՝ եթե Նիկոլն է ուզում, ինչու են ոտքները կախ գցել:



    Ըստ տեղեկությունների, նրանք պնդում են, որ հանդիպումը լինի դեսպանատանը:



    Բացի այդ, նույն շրջանակներում տարածում են, թե Գյումրիում ու Վանաձորում Նիկոլի հանրահավաքները տապալվել են:



    Նիկոլը ճիշտ կանի չհանդիպի, հանդիպելու դեպքում էլ՝ չեզոք տարածքում, լրագրողների ներկայությամբ, շուրջն էլ՝ հավաքի մասնակիցները: Երեւի այդ ժամանակ Զատուլինը կհասկանա, որ տգեղ բաներով չի կարելի զբաղվել: Նա եկել է կարեւոր առաքելությամբ, կարծես թե արդեն արել է, եւ չարժե դեսուդեն ընկնել:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Պուտինն ում շուննա․ Մեզ մի սարքեք «չմո» Սերգեյ Դանիելյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մենք ամենեւին էլ Ռուսաստանի թշնամին չենք. Նիկոլ Փաշինյան

    27.04.2018




    Իշխանափոխությունից հետո Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին։ Այդ մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով, այժմ տրյուկ են ներկայացնում, իբր հարթակը, որը ղեկավարում է թավշյա եւ սիրո հեղափոխությունը, իշխանության գալուց հետո քաղաքական, աշխարհաքաղաքական եւ տնետսական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ։ «Մենք ամենեւին էլ Ռուսաստանի թշնամին չենք։ Մենք առռավել եւս մեր սեփական թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ եւ արկածախնդիր ճանապարհներով։ Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեւերանսներ չեն լինելու»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ։ Բայց նաեւ կաշխատենք, որ այդ կազմակերպությունը շատ ավելի արդյունավետ լինի, ավելի մեծ երաշխիքներ ապահովի Հայաստանի եւ Արցախի համար, քան մինչ այժմ էր ապահովում։ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, ներառյալ ԵՄ հետ կնքած պայմանագիրը, նաեւ ԵԱՏՄ պայմանագիրը։ Մենք պիտի ձգտենք հարաբերությունները դարձնել անթերի»։

    Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում:

    Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

    Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

    Leave a comment:

Working...
X