1in TV
Announcement
Collapse
No announcement yet.
Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Collapse
X
-
Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար
Lragir.am
03.08.2018

Արտակարգ ևլիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարում է օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վենդետա կամ վրեժխնդրություն չի տեսնում այս գործընթացներում:
«Իհարկե, հանել մարդկային հոգեբանության երևույթները քաղաքականությունից, այնքան էլ ճիշտ չէ, բայց այստեղ այն, ինչ տեղի է ունենում, օրինականության ու միջազգային իրավունքի սահմաններում է: Այն, ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, համապատասխանում է այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականին: Դա վերաբերում է սահմանադրության կոպիտ խախտմանը, ռազմական ուժի ապօրինի օգտագործմանը, քանի որ նման անհրաժեշտություն բոլորովին չկար»,–«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արման Նավասարդյանը:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումն ու քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին պաշտոնյաների նկատմամբ, բանախոսը նկատեց, որ Ռուսաստանը վրիպել է այս հարցում՝ հավանաբար, իրավիճակի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու շփոթեցնող տեղեկատվության տիրապետելու պատճառով:
«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կսրվեն, թե ոչ» հարցին ի պատասխան էլ փորձագետը նշեց, որ Ռուսաստանը չի գնա հարաբերությունների այնպիսի զարգացման, որ դրանք իսպառ կտրվեն կամ էլ լինեն Ուկրաինայի ու Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունների մակարդակին: «Այստեղ փոխադարձ շահեր կան: Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար: Ես էլի եմ ասել, կրկնում եմ՝ Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, կկորցնի Հարավային Կովկասը, իսկ Ռուսաստանն այսօր չի գնա դրան՝ իր աշխարհաքաղաքական ու միջազգային հարաբերությունների այս իրավիճակում»,-հավելեց Արման Նավասարդյանը:
Նա նաև չբացառեց, որ երկկողմ հարաբերություններում սկզբում լինի անկում, ապա՝ վերելք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե «սուվերեն-վասալ», այլ «հավասարության» սկզբունքի հիման վրա:
Արման Նավասարդյանը քաղաքական ճիշտ քայլ համարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին տեղեկացնելը հատկապես Լավրովի հայտարարությանը հաջորդող առավոտյան: Նրա խոսքով՝ բոլորը կտեսնեն, որ Հայաստանում «խառնաշփոթ վիճակ է, միասնականություն չկա»-ն չի համապատասխանում իրականությանը, և դրանում շահագրգռված են ընդամենը մատների վրա հաշված մարդիկ:
Leave a comment:
-
Leave a comment:
-
Leave a comment:
-
Գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանն ուժեղ քայլեր ունի
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
25.07.2018

Հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն, տարեվերջին լրանում է Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ժամկետը, եւ գազի գինը բարձրանալու է: Հրապարակ թերթը գրում է, որ Մոսկվան ոչ միայն չի վստահում Հայաստանի նոր իշխանությանը, այլեւ դժգոհ է որոշ հարցերում: Թերթը ռուս փորձագետին հղում անելով զգուշացնում է՝ թող Հայաստանում չմոռանան Վրաստանի իրադարձությունները, որին Արեւմուտքն առանձնապես չի օգնում: Բացի այդ, Վրաստանը մնացել է առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, իսկ երկրի փաստացի ղեկավար Իվանիշվիլին Գազպրոմի 6 տոկոս բաժնեմաս ունի, ասել է այդ փորձագետը:
Հայաստանում ռուսական գազի գինը թերեւս ամենակեղտոտ դրվագներից մեկն է հայ-ռուսական հարաբերություններում: Չնայած Իրանի հարեւանությանը, Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը գնի բացառապես ռուսական գազ: Դա քաղաքական հարց է՝ գազը Ռուսաստանի համար համարվում է աշխարհքաղաքական լծակ եւ գործիք:
Որպեսզի Հայաստանը չգայթակղվի իրանական գազով, Մոսկվան ու Հայաստանի նախորդ վարչակարգերը հետաքրքիր սխեմա են մտածել. Ռուսաստանն իջեցնում է գազի գինը Հայաստանի սահմանին մինչեւ անբնական մակարդակ (ներկայում 150 դոլար 1000 խմ դիմաց), սակայն փոխհատուցում է սահմանից այս կողմ գնի հաշվին, որը Գազպրոմ Արմենիայի առաջարկով սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Հայ սպառողի համար միեւնույն է, թե որքանով է Հայաստանը գազ գնում սահմանին եւ որքան է Գազպրոմ Արմենիայի մարժան, սպառողը վճարում է գրեթե երկու անգամ թանկ: Սահմանին 150 դոլար գինը Հայաստանի համար չէ, այլ Իրանի: Այն սահմանվել է, որպեսզի ամեն անգամ ասեն, որ ռուսական գազն ավելի էժան է իրանականից: Եվ որ Ռուսաստանը սիրում է հայերին առանձնահատուկ սիրով:
Հայաստանի նոր կառավարությունն ուսումնասիրում է գազի գնագոյացումը եւ մարժայի մեծությունը: Արդեն բացահայտումներ են արվում, որ գազի «կորուստները», որոնք ներառված են գնի մեջ, այնքան էլ կորուստ չեն: Օրինակ, բացահայտվել են մի շարք գազալցակայաններ, որոնք ցույց չեն տալիս գազի իրացման իրական ծավալները: Դրանց թվում է նաեւ Գազպրոմ Արմենիայի գազալցակայանը:
Հայաստանի ՀԾԿՀ-ն կարող է որոշում կայացնել Գազպրոմ Արմենիայի մարժայի կապակցությամբ եւ հաստատել ավելի նվազ մարժա: Իր եկամուտները պահելու համար Ռուսաստանը պետք է բարձրացնի գազի գինը սահմանին մինչեւ «բնական մակարդակ»: Եվ դա պետք չէ բացատրել Մոսկվայի դժգոհությամբ եւ վախեցնել Վրաստանով:
Leave a comment:
-
Նիկոլ Փաշինյանը փակեց հարցը. Դավիթը ճիշտ էր, ես էլ չսխալվեցի
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25.07.2018

Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել, ասելով դա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այդ խոսքը վերաբերում է պաշտպանության նախարարի հարցազրույցին, որ տվել էր ռուսալեզու Եվրասիա դեյլի պարբերականին: Դավիթ Տոնոյանը ասել էր, որ ապրիլյան պատերազմից արվել է խորը հետեւություն, եւ Ադրբեջանը պետք է իմանա, որ հաջորդ այդպիսի սադրանքի դեպքում հայկական կողմն այլեւս չի դիմադրի մասշտաբային հակահարվածի գայթակղությանը եւ Ադրբեջանին կզրկի հարվածի տեղը, ժամն ու օրը որոշելու «մենաշնորհից»:
«Դավիթ Տոնոյանը ճիշտ է արել» արտահայտությունը, որ անում է վարչապետը, իր խորքում թերեւս պարունակում է ավելի նուրբ շերտեր, քան զուտ Ադրբեջանին հասցված զգուշացումն է: Ի վերջո, այստեղ պարզապես չէր կարող լինել ճիշտ կամ սխալ անելու հարց:
Իսկ տողատակում թերեւս այլ բան է, մասնավորապես Գյումրիում ռուսական ռազմակայանի միջադեպը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա սադրանք է Հայաստանի ինքնիշխանության ու հայ-ռուսական հարաբերության դեմ:
Հետո դեպքի վայր մեկնեց պաշտպանության նախարարը եւ այնտեղ արդեն զուտ գերատեսչական պատասխանատվության դաշտում հայտարարեց, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում, աշխատանքի թերկազմակերպում, որտեղ կա թե ռազմակայանի, թե նաեւ Հայաստանի պետական որոշ կառույցների հետ կապված խնդիր:
Այդ հանգամանքը տվեց վարչապետի դեմ քարոզչական գրոհի առիթ, այն իմաստով, որ նա սադրանքի մասին արել է զգայական, չհիմնավորված հայտարարություն, ինչը հետո ավելի հանգամանալից եւ այսպես ասած «մասնագիտական» տիրույթում մեղմել ու հարթել է պաշտպանության նախարարը:
Այդ արձագանքի տողատակում նկատելի էր վարչապետ-պաշտպանության նախարար որոշակի հակադրության սաղմնավորման փորձը, օգտագործելով առիթը: Հետո արդեն ինտրիգն այսպես ասած ծավալելու եւ զարգացնելու խնդիրը տեխնիկայի հարց էր:
Նիկոլ Փաշինյանը գործնականում փակում է այդ հարցը, իհարկե այլ առիթով, բայց հայտարարելով, որ Դավիթ Տոնոյանը ճիշտ է արել եւ այդպիսով ցույց տալով վարչապետ-նախարար փոխադարձ վստահության բարձր աստիճանը: Ընդ որում, այս դեպքում առանցքայինն այն չէ հենց, որ Փաշինյանը հավանություն է տալիս նախարարի հայտարարությանը, այլ առանցքայինը հենց ձեւակերպումն է՝ «Դավիթ Տոնոյանը ճիշտ է արել»:
Խնդիրն այն է, որ Փանիկում Տոնոյանը ոչ թե մաքրում էր Նիկոլ Փաշինյանի անհաջող հայտարարությունը, այլ հակառակը՝ քաղաքական բավական հստակ գնահատականից հետո Տոնոյանն արդեն այդ հստակ միջավայրում աշխատում էր կոնկրետ խնդիրը հասկանալու ուղղությամբ, թիկունքում ունենալով վարչապետի քաղաքական գնահատականը եւ ըստ այդմ լինելով առավել ամուր:
Որովհետեւ խնդիրն ի վերջո Փանիկի միջադեպը չէ, այլ ռազմակայանի շուրջ ռազմա-քաղաքական միջավայրն ու դրա համար թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքական պատասխանատվությունը: Փանիկի միջադեպն իրենով ոչինչ է, բայց որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ հաջորդ միջադեպը չի կարող լինել առավել լուրջ ու ծանր: Ըստ այդմ բուն խնդիրը ամենեւին Փանիկը չէ, եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականը հենց դա էր: Ընդ որում, գնահատական, որն ակնհայտորեն արժանացել է Կրեմլի ըմբռնմանը, քանի որ պաշտոնական մակարդակով չի եղել որեւէ հայտարարություն, որը դույզն ինչ կակնարկեր Փաշինյանի հայտարարության կապակցությամբ Կրեմլի դժգոհության մասին:
Իսկ հարակից դժգոհողներ, այդ թվում ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներից, որոնք տարիներով «տուն են պահել» հայ-ռուսական խնդիրները լռության մատնելու եւ այդպիսով հայ-ռուսական հարաբերությունը փաստացի ականապատելու հաշվին, եղան բավականաչափ: Որովհետեւ եթե Երեւանն ու Մոսկվան ամենաբարձր մակարդակով դնեն խնդիրներն ու զբաղվեն դրանցով, ապա այդ իրողությունն ավելորդ կդարձնի միջին մակարդակում տարաբնույթ տրանսլյատորների մի ամբողջ դաշտի գոյությունը: Նրանց կռիվը սեփական գոյության, ոչ թե հայ-ռուսական հարաբերության համար է:
Leave a comment:
-
Ռուսական ռազմաբազան մեզ համար խնդիրներ է առաջացնում, դրա պատճառով կորուստներ ենք ունենալու
Leave a comment:
-
Սովոր էին հային տեսնել խեղճուկրակ. Նրանք պետք է այդ գինը վճարեն
Lragir.am
24.07.2018

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանի այցը Բրյուսել սվիններով էր ընդունվել ռուսական որոշ լրատվամիջոցների կողմից, որին հաջորդեց Փանիկի միջադեպն ու Փաշինյանի կոշտ արձագանքը, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը։
Դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև վերջին 30 տարում ՀՀ երեք նախագահների օրոք Ռուսաստանի հետ մենք ունեցել ենք ենթակայության հարաբերություններ։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո նա ունի լիարժեք լեգիտիմություն ոչ միայն Հայաստանում, այլև համայն հայության շրջանում, այդ թվում Ռուսաստանում։ Սա բոլորովին այլ իրավիճակ է առաջացնում, և Հայաստանի նոր առաջնորդը ռեալիզացնում է Հայաստանի շահը և ելակետն ու վերջակետը Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններն են։ Սրան Ռուսաստանը սովոր չէ, ու այդտեղ մեղք ունեն ՀՀ երեք նախորդ նախագահները։ Նրանք գնացել են մեկ ճանապարհով՝ ճնշել սեփական ժողովրդին սեփական երկրում և ստորադասել Հայաստանի շահերը Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրություններին։ Ռուսաստանն ահռելի քաղաքականությամբ զիջումներ է անում օտար երկրներին՝ Սիրիա, Լիբիա, Կուբա, Վիետնամ, բայց Հայաստանը կողոպտեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ասածս այն է, որ այդ ենթակայական հարաբերությունները Փաշինյանը դուրս է բերում և չի կարող չբերել, որովհետև նա որոշակի ուղերձով է ընտրվել՝ մեր մասնակցությամբ։

Հայկական կողմի համար գլխավոր խնդիրը ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատումն է որպես հավասար գործընկերոջ, իսկ Ռուսաստանի համար կարևոր են ռուսական աշխարհն ու ԵՏՄ կոչվածը, ինչը իրատեսական չէ։ Այստեղից էլ գալիս է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական ու ռուսական հաղորդագրությունների տարբերությունը։ Շատ լավ է, որ Հայաստանը հայտ է ներկայացրել, ու դա է պատճառը, որ ռուսական լրատվամիջոցները վայրահաչում են։ Այնտեղ ազատ լրատվամիջոցներ գրեթե չկան, դրանք իմպերիայի, պետական կառույցի տեղեկատվական միջոցներ են, որոնք վրա են տալիս նաև հոգեբանորեն, որովհետև իրենք սովոր են հային տեսնել խեղճուկրակ, Ռուսաստանի հույսին ապավինած։ Սակայն երբեք Ռուսաստանը Հայաստան չի փրկել, դավել է Հայաստանին, կերակրել սուտ խոստումներով՝ հարաբերություններ ստեղծելով Ադրբեջանի հետ և Վրաստանին արտոնություններ տալով։ Հիմա ուզեն, թե չուզեն, պետք է ընդունեն մեզ հետ հավասար գործընկերությունը։ Ու թող չերգեն հին երգը՝ 10 միլիոնանոց Ադրբեջանի ու 80 միլիոնանոց Թուրքիայի մասին։ Առանց Հայաստանի տարածքի, առանց Հայաստանի հետ հարաբերությունների՝ Ռուսաստանի մերձավորարևելյան և միջին արևելյան քաղաքականությունը զրո է, այդ թվում՝ Սիրիայում։ Մենք դա լավ հասկանում ենք, ու նրանք պետք է այդ գինը վճարեն, իսկ գինը հավասարը հավասարի հարաբերություններն են, ուրիշ ոչինչ։ Մեր ժողովրդի գիտակցության մեջ պետք է նստեցնել, որ ռուսները մեր խոշոր եղբայրն են, իսկ մենք իրենց մեծ եղբայրն ենք։ Ռուսաստանը պարտավոր է հարգել իր մեծ եղբոր իրավունքներն ու կհարգի։ Իսկ եթե չի հարգի, այդ ժամանակ կմտածենք ռազմակայանի օրենսդրական հիմքերի մասին։ Թուրքական բոբոն թող անընդհատ չթափահարեն։
Իր վերջին ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսում Արցախում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։
Ես միշտ էլ ասել եմ, որ ապրիլյան պատերազմը կազմակերպել է Ռուսաստանը։ Արցախի այս վիճակը, որ չի դիտվում որպես Հայաստան, էլի Ռուսաստանն է արել։ Ժամանակին օտարել է Արցախն ու դրել թուրքական տիրապետության տակ։ Նույնը եղել է Նախիջևանում։ Մենք գնում ենք մեր ազգային շահերի ռեալիզացման ճանապարհով, և կարծում եմ՝ դա ըմբռնում կգտնի Ռուսաստանի կողմից։ Եթե չի գտնի, կմտածենք այլ բաների մասին։ Ռուսաստանը հիմա լուրջ պատժամիջոցների տակ է ու ստիպված է լինելու հաշտվել Հայաստանի իշխանությունների վարած կուրսի հետ։ Փաշինյանը ճիշտ է, քաղաքական կուրսը հստակ է ընտրված։ ՀՀ վարչապետը բերում է նոր քաղաքական մշակույթ՝ բաց խոսել, ազնվորեն խնդիրները դրել։ Իսկ ՀՀ նախկին երեք նախագահները իրենց կրթվածության պակասի պատճառով չեն կարողացել կամ չեն ցանկացել դա անել։ Նրանք շատ հեռու էին ազգային շահերի պաշտպանությունից։ Ընդհանրապես դիվանագիտության մեջ դիմացինին խաբելը սխալ մոտեցում է, դիմացինը հո ապուշ չի՞։ Ավելի լավ է շահերը համաձայնեցնել ու համադրել, ոչ թե փորձել խաբել։ Հիմա համադրման հարցն է գնում, և կարծում եմ՝ Ռուսաստանը չցանկանալով կգնա դրան ընդառաջ, որովհետև բոլոր դեպքերում Պուտինը ռեալիստ է։ Ռուսական աշխարհ չի լինելու, ԵՏՄ չի լինելու, իսկ մենք ռուսական աշխարհի հետ ոչ մի առնչություն չունենք, իսկ ԵՏՄ-ն կառույց է, որի նպատակը միայն ու միայն Ռուսաստանի հետ կանոնավոր հարաբերություններ պահելն է։
Հիմա Ռուսաստանն իսկապես վտա՞նգ է տեսնում հայ-ռուսական հարաբերություններում՝ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված։
Իր պատկերացմամբ հայերն այնպիսի հարցեր են ներկայացրել, որ ինքը սովոր չէ ու դրա համար վտանգ է տեսնում, բայց վտանգ չկա։ Այլևս երբեք Հայաստանը Ռուսաստանի գրպանում չի լինելու։ Մենք ունենք մեկ ելակետային փաստաթուղթ Ռուսաստանի հետ, այն է՝ 1920 թվականի դեկտեմբերի երկուսի Երևանի պայմանագիրը, որտեղ Ռուսաստանը Նախիջևան և այլ տարածքներով երաշխավորեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը երկու ամիս հետո խաբել գցել է։ Մենք իրար հետ փաստաթղթային ոչ մի հարաբերություն չունենք, բոլորը սովետական փաստաթղթեր են։ Չգիտեմ՝ վարչապետը այս ամենը գիտի, թե ոչ, բայց առողջ դատողությամբ գնում է այդ ուղղությամբ։ Եվ մենք մեր ժողովրդով, աշխարհով մեկ մեր լոբբիստական կազմակերպություններով պետք է պաշտպանենք վաչապետին՝ ճզմելով երկրի ներսում հինգերորդ շարասյունը և օլիգարխիան։ Օլիգարխիան և ռուսական հինգերորդ շարսյունը Հայաստանից պետք է ոչնչանա, որպեսզի մեր հարաբերությունները միջպետական լինեն։
Leave a comment:
-
Leave a comment:

Leave a comment: