Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    • Ադրբեջանն ուզում է ԵԱՏՄ անդամ դառնալ ԼՂ հետ միասին, Հայաստանը դրան դեմ կլինի. Մ. Կոլերով

    26.11.17



    Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «պուտինյան պլան»-ի առկայության մասին լուրերը սուտ են, նման բան չկա: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական փորձագետ Մոդեստ Կոլերովը՝ նշելով, որ այդ թեզը շրջանառում է Ադրբեջանը, որը ուզում է սակարկության մեջ մտնել Ռուսաստանի հետ և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց Ռուսաստանից աջակցություն ստանալ: Ըստ նրա՝ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի հարակից 7 շրջաններն իրեն վերցնել և իսկ ամբողջ Ղարաբաղին տալ ինքնավար կարգավիճակ: Կոլերովն ասաց, որ Ռուսաստանը Ադրբեջանի այս ձգտումները չի աջակցի, իսկ Ադրբեջանն էլ ԵԱՏՄ անդամ չի դառնա, որովհետև դրան դեմ կլինի Հայաստանը:

    - Ադրբեջանական լրատվամիջոցներում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «պուտինյան պլանի» մասին: Ի՞նչ պլանի մասին է խոսքը, ի՞նչ է այն իրենից ենթադրում:

    - Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չկա այսպես կոչված «պուտինյան պլան», որ Ռուսաստանը չունի Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման սեփական ծրագիրը, որը տարբերվում է մյուսների ծրագրերից: Սա սուտ է, չկա ո՛չ «Պուտինի», ո՛չ «Լավրովի» պլան: Դա քարոզչություն է:

    - Ձեր կարծիքով՝ ինչո՞ ւ է այս թեզը շարունակում շրջանառվել, եթե իրականության հետ աղերս չունի:

    - Ուզում են առևտրի մեջ մտնել Ռուսաստանի հետ, սակարկել:

    - Ո՞վ:

    - Ադրբեջանի իշխանությունները ուզում են սակարկել Ռուսաստանի հետ: Ադրբեջանը, օգտագործելով Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին խոսակցությունները, ուզում է օգտագործել դա և ստանալ Ռուսաստանից աջակցություն՝ Ղարաբաղը իրենց ենթարկելու հարցում: Ադրբեջանն ուզում է ստանալ Ղարաբաղի հարակից 7 շրջաններն առանձին, իսկ մնացած Ղարաբաղը՝ ինքնավարության կարգավիճակում:

    - Ռուսաստանը կհամաձայնի՞ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց Ղարաբաղի հարակից 7 շրջանները տալ Ադրբեջանին, իսկ Ղարաբաղին տալ ինքնավար երկրի կարգավիճակ:

    - Ոչ:

    - Փաստորեն Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տեղի չի՞ ունենա:

    - Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը տեղի չի ունենա միայն այն պատճառով, որ դրան դեմ կլինի Հայաստանը: Հայաստանն ունի վետոյի իրավունք, իսկ ԵԱՏՄ-ում, ինչպես գիտեք, որոշումները կայացվում են կոնսենսուսով, եթե մեկ դեմ է, ուրեմն որոշումը չի կայացվում: Ադրբեջանն ուզում է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ Ղարաբաղի հետ, Հայաստանը սրան կողմ կլինի՞, չեմ կարծում:

    - Ալիևն օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին խոսում է նաև պաշտոնական Երևանը: Ի՞նչն է այդ դեպքում խանգարում հակամարտությունը շուտափույթ լուծել:

    - ԼՂ հակամարտության կարգավորման շուտափույթ լուծում չկա ու չի կարող լինել: Երկու պետությունների ժողովուրդները դեռ շատ զգայուն են: Այս պայմաններում ցանկացած կողմի ցանկացած զիջում, փոխզիջում, սուր կընկալվի ժողովուրդների կողմից, կգնահատվի որպես դավաճանություն: Դրա համար հակամարտության կարգավորման շուտափույթ լուծում լինել չի կարող:

    - Մենք մոտենո՞ւմ ենք հակամարտության կարգավորմանը, թե՞ հեռանում:

    - Մենք մոտենում ենք Ղարաբաղին անկախ կարգավիճակ տալու փուլին, երբ Ղարաբաղը առանձին է լինելու թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից:

    Տիգրանուհի Մարտիրոսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    26 / Հոկտեմբեր / 2017Հայ-թուրքական պատերազմ. կկարողանանք արդյո՞ք կանգնեցնել թշնամուն«Հետախույզի օրագիրը»

    Դեռ 90-ականների կեսերից անընդհատ խոսվում է կովկասյան մեծ պատերազմի անխուսափելիության մասին: Այնպիսի պատերազմի, որի մեջ կներքաշվեն տարածաշրջանային ծանրաքաշերը՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ինչպիսի՞ն է լինելու հաջորդ պատերազմը, ու ինչպե՞ս կարելի է կանգնեցնել Արաքսն անցնող թուրքական հորդաները:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Էրդողանը մատնեց Պուտինին. Նոր կեղտոտ խաղ

      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2017,


    Ղարաբաղյան խնդիրը միայն Ռուսաստանը կարող է լուծել, այդ պատճառով Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նորից բարձրացնելու եմ այդ հարցը, երեկ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:



    «Ղարաբաղյան հակամարտության հարցն ավելի վաղ քննարկել եմ Պուտինի հետ, և նա ինձ ասել է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան անում է այդ խնդրի լուծման համար: Ես ՌԴ նախագահին ևս մեկ անգամ կոչ եմ արել ուշադիր լինել 5 շրջանների վերադարձի հարցին, քանի որ այդ հարցը միայն Ռուսաստանը կարող է լուծել», ասել է Էրդողանը:



    Էրդողանը Սոչի էր մեկնել ՌԴ եւ Իրանի նախագահների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել է Սիրիայի հետպատերազմյա խնդիրը եւ հռչակագիր ընդունվել: Այս երեք երկրներն ընդունել են ամերիկյան պլանը Սիրիայի հարցում Պուտին-Թրամփ համաձայնությունից հետո, որը սակայն ավելի լայն քաղաքական ընդգրկում ուներ, քան Սիրիան: Դա արտահայտվեց նաեւ Ղարաբաղի հարցում միջազգային կոնսենսուսին Ռուսաստանի մանալով: Լավրովի Երեւան եւ Բաքու այցերը նպատակ ունեին կողմերին տեղեկացնել, որ այս փուլում ցիկլը փակվել է:



    Էրդողանը նման հայտարարություն էր արել նաեւ Պուտինի հետ նախորդ՝ նոյեմբերի 13-ի հանդիպման նախօրեին: Այն ժամանակ նա ասել էր, որ Պուտինը մեծ հույսեր չունի այդ հարցում: Ավելին, Էրդողանը 5 շրջանների խնդրի չլուծման մեջ մեղադրել էր նաեւ Ադրբեջանին:



    Ինչո՞ւ է Էրդողանը որոշել նորից բարձրացնել 5 շրջանների հարցը, այն բանից հետո, երբ պարզ դարձավ միջազգային կոնսենսուսը Ղարաբաղում ստատուս-քվոն պահելու հարցում:



    Հնարավոր է Ադրբեջանն է ստիպում «նորից փորձել», առավել եւս, որ Բաքվում մեռելային լռություն է Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային վերջին զարգացումների կապակցությամբ:



    Հնարավոր է նաեւ այդպիսով Էրդողանը «վրեժ» է լուծում Պուտինից ԱՄՆ-ի հետ սեպարատ համաձայնության համար, նրան կրկին դնելով փաստի առաջ: Բանն այն է, որ նրա հայտարարությունը նշանակում է, որ Արեւմուտքն ամենեւին էլ չի պնդում, որ հայերը վերադարձնեն տարածքները, եւ դա կարող է անել միայն Ռուսաստանը: Այսինքն, Ռուսաստանը նման նպատակ ուներ, բայց ԱՄՆ-ն թույլ չի տվել:



    Ռուսաստանն ուզո՞ւմ է, կամ ցանկանո՞ւմ է: Կամ իսկապես կարո՞ղ է սեպարատ լուծել այդ հարցը: Արդյոք 10 օր անց Պուտինի մոտ կարող էր հանկարծ նման հույս հայտնվել, որը չուներ Էրդողանի հետ նախորդ հանդիպմանը:



    Լավրովն այս թեման փակեց Բաքվում, հայտարարելով, թե չնայած ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդունել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում, որը հանգում է Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը եւ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերի անթույլատրելիությանը:



    Դժվար թե Էրդողանը չի հասկանում այս ամենը: Այս պարագայում նրա հայտարարությունը կարող է նշանակել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին ասում են, որ չեն ընդունում ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ Ղարաբաղի հարցում միակ որոշող են ճանաչում Ռուսաստանին: Դա առաջարկ է Պուտինին՝ եթե ոչ հիմա, ապա ապագայում համատեղ դուրս գալ «ղարաբաղյան փակուղուց»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար

    Նոյեմբեր 21, 2017
    by Նազենիկ Սարոյան


    Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումների և գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։



    Այս մասին հայտնում է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը՝ ծրագրի նոյեմբերի 21-ի գլխավոր թողարկման եթերում։
    «Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին՝ «Զվեզդա» ազգային հեռուստաընկերության «Պռոգնոզի» հաղորդման ժամանակ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում․․․», – նշված է «Զվեզդա» հեռուստաընկերության նախագահից ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ուղարկված պաշտոնական նամակում։
    ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը հայտնել է, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո իրենք կապ են հաստատել, այնուհետև այսօր առավոտյան դեսպանությունում հանդիպել են հեռուստաընկերության ղեկավարության հետ։

    «Իրենք նշում են, որ իրենց կողմից դա եղել է բացթողում և թյուրիմացություն․․․ հույս հայտնում հետագա բարիդրացիական հարաբերությունների համար»,– մասնավորապես «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտնել է Դավիթ Թորգոմյանը։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԶՈւ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հաղորդավարը ոչ կոռեկտ համեմատություններ էր արել ՀՀ և Ուկրաինայի միջև, Հայաստանին Նժդեհի արձանը կանգնեցնելու համար սուր քննադատության ենթարկել։

    Էկրանի պատկերը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի թողարկումից

    This entry was posted in Լուրեր and tagged Հայաստան, ՌԴ ՊՆ, Ռուսաստան. Bookmark the permalink.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Forgetting about Stalin/Hitler cooperation, and after killing Njdeh, Russians try to erase his legacy......
    Last edited by Vrej1915; 11-22-2017, 09:20 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

    • Lragir.am
    • Քաղաքականություն - 06 Նոյեմբերի 2017


    Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ին հրապարակել է սպառազինության արտահանման մասին խորհրդարանական զեկույցը: Դրանում նշված է, որ 2016 թվականին Նորվեգիան մերժել է զենք գնելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը, հայտնում է Haqqin.az-ը:



    Նորվեգիան Ադրբեջանից բացի մերժել է նաև Իսրայելին և մի շարք այլ երկրներին: Նորվեգիայի ԱԳՆ-ն այդ որոշումը բացատրել է նրանով, որ երկիրը դեմ է սպառազինություն վաճառելուն այն տարածաշրջաններում, որտեղ պատերազմ է ընթանում կամ էլ քաղաքացիական պատերազմի վտանգ կա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Եթե չլիներ ՌԴ–Արևմուտք ներկա լարված վիճակը, նրանք ճնշում կգործադրեին կոնֆլիկտի կողմերի վրա ու ԼՂ հիմնահարցը փոխզիջումներով կլուծվեր. Ս. Մարկեդոնով

    04.11.17



    Երբ ղարաբաղյան հակամարտության կողմերը միմյանց չեն վստահում, կարգավորման գործընթացը գնալով բարդանում է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

    Ըստ նրա, եթե Ռուսաստանի ու Արևմուտքի միջև չլիներ ներկայիս լարված իրավիճակը, ապա նրանք ճնշում կգործադրեին հակամարտության կողմերի վրա ու փոխզիջումների արդյունքում հիմնահարցը կլուծվեր, սակայն ներկայումս ոչ՛ Ռուսաստանը, ոչ՛ Արևմուտքը նման մտադրություններ չունեն:

    Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն ու Արևմուտքը ճնշում չեն բանեցնում, որպեսզի հակամարտությունը լուծվի, արդյոք բացի տարաձայնություններից կա՞ այլ խոչընդոտ, Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Այս հարցը ոչ՛ ՌԴ համար, ոչ էլ ԱՄՆ համար առաջնային չէ: Գուցե իմ ասածը մի քիչ ցինիկ հնչի, բայց անկեղծ է. կոպիտ ասած, իրավիճակը հետևյալն է՝ շատ չեն կրակում, լավ է: Այնպես որ, ակնկալել, որ կլինի առաջընթաց, որ կողմերի միջև տեղի ունեցող հանդիպումները խթան կհանդիսանան, այդպես չէ»:

    Միաժամանակ, Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ հանդիպումները, բանակցությունները քիչ բան չեն. եթե դրանք չլինեն, կլինի պատերազմ: Ի պատասխան դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այդ հանդիպումները, բանակցությունները անարդյունավետ են, Մարկեդոնովը հարց տվեց՝ իսկ ո՞րն է արդյունքը:

    «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այն ֆանտազիա չէ: Ներկայիս ստատուս քվոն լավագույնն է, որ կարող էր լինել՝ հաշվի առնելով կողմերի ոչ փոխզիջումային մոտեցումները, առարկայական բանակցությունների բացակայությունը, որոնք 2011թ.-ի Կազանի գագաթաժողովից հետո չեն տարվում: Դրան հաջորդող ցանկացած հանդիպում նվիրված է նրան, որ «եկեք չպատերազմենք», բայց հետո նորից լարվածությունը մեծանում է»,- ասաց նա:

    Խոսելով այն տեսակետների մասին, որ հակամարտության կարգավորմանը խանգարում է Մոսկվան, ապա փորձագետն ասաց, որ համաձայն չէ: Ըստ նրա՝ այդ թեզը շրջանառության մեջ է դրվել արևմտյան փորձագիտական շրջանակների կողմից: «Ղարաբաղի պարագայում Ռուսաստանը դոմինանտ դերակատարություն չունի: Հակամարտություններ կան, որտեղ ՌԴ ազդեցությունը զրոյական է, շատ քիչ է, բայց դրանք չեն լուծվում: Օրինակ` Կիպրոսը: 25 տարին այդքան էլ շատ չէ»,- ավելացրեց նա:

    Անդրադառնալով սպառազինության գնման համար ՌԴ կողմից Հայաստանին 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին, Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ դա ամենևին չի նշանակում, որ տարածաշրջանում հավասարակշռությունը խախտված է եղել և հիմա Մոսկվան փորձում է կարգավորել դա:

    «Ես չէի ասի, թե հավասարակշռությունը խախտված է եղել: Գիտեմ, որ կարծիքներ կան, թե 2016թ.-ից առաջ հավասարակշռությունը խախտված է եղել: Մենք պատանդ ենք դարձել ապրիլյան իրադարձությունների, որովհետև տպավորություն է, թե դրանից առաջ ոչինչ չի եղել, որ ամեն ինչ խաղաղ է եղել: Այնինչ, լարվածությունը աստիճանաբար մեծացել է և ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել: Դա երկրորդական հարց է, եթե չլինի ռուսական զենքը, կլինի իսրայելական զենք, ամերիկյան զենք: Փաստ է, որ Ադրբեջանը ձգտում է զենք ունենալ, պահանջարկ ունի, փաստ է, որ ցանկություն ունի հարցը ուժով կարգավորել: Մենք պետք է մտածենք, թե ինչպես նվազեցնենք այս ցանկությունները»,- շեշտեց Ս. Մարկեդոնովը:

    Փորձագետի խոսքով՝ փոխզիջում լինելու է, երկու կողմից էլ փոխզիջումների գնալու են: «Ես Ադրբեջանում էլ ասել եմ՝ 1988թ.-ին վերադարձ չի լինելու: Մադրիդյան նորացված փաստաթղթերում նկարագրված զարգացումները այսպես, թե այնպես իրագործվելու են: Հարցը որակի մեջ է, թե ինչ ծավալով են դրանք կատարվելու: Բանակցություններն այս հարցի շուրջ են ընթանում: Կողմերից մեկը չի կարողանա հաղթել մյուսին, որովհետև ոչ մեկն էլ ռեսուրս չունի:

    Պատկերացնենք՝ ադրբեջանցիներին ու հայաստանցիներին նստեցնեն ու նույն հարցը տան՝ ո՞րն է հակամարտության կարգավորումը: Ձեզ միանգամայն տարբեր պատասխաններ կտան: Բաքվից կասեն, որ դա Ադրբեջանի դրոշն է Ստեփանակերտում: Հայկական կողմը համաձայն կլինի՞ այս տարբերակին, իհարկե ոչ»,- ասաց նա:

    Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը ՌԴ համար կարևոր գործընկեր է, որովհետև սահմանակից է Դաղստանին, իսկ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Կովկասում ևս մեկ Վրաստան ձևավորվի: Միաժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը չի էլ օգնում ու չի օգնի Բաքվին լուծել իր խնդիրները, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին հետապնդում է իր երկրի շահերը:

    «Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Հայաստանը, քիչ բան չի ստանում. սպառազինություն ներքին գներով, ռազմական բազա Գյումրիում: Ճանապարհը դեպի ՆԱՏՕ Հայաստանը չունի, որովհետև Թուրքիային որևէ մեկն այդ Դաշինքից չի հեռացրել: Եվրամիությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրություն չի կատարելու: Ասել, որ հենց հիմա Ռուսաստանի փոխարեն կարելի է գտնել այլ վեկտոր, այդպես չէ: Կարելի է Ռուսաստանի հետ փոխլրացնող վեկտոր գտնել, բայց ոչ Ռուսաստանի փոխարեն: Հայ-ռուսական համագործակցությանն այլընտրանք չկա: Ես սա չեմ ասում նրա համար, որ ունեմ ռուսական անձնագիր»,- նշեց Մարկեդոնովը:

    Քաղաքագետն ասաց, որ եթե ինչ-ինչ հարցերում հայ-ռուսական դիրքորոշումները նման չեն, ապա դա չի նշանակում, որ չի կարելի գտնել ընդհանուր մոտեցումներ: Ըստ նրա՝ ապրիլյան իրադարձությունները կարմիր լույս դարձան ՌԴ համար:

    «Կուլիսներում ակտիվ քննարկումներ են եղել, գուցե պաշտոնական մակարդակում դրանք չեն արտահայտվել, բայց դրանից դուրս ակտիվ քննարկումներ են եղել, որ Ադրբեջանի զենքի պարագայում ոչ ֆորմալ պայմանավորվածություններ կան, որ այդ զենքը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվեր հակամարտությունը սրացնելու համար: Ռուսաստանը չի կարող Ադրբեջանի վրա հարձակվել, բանակցություններ են գնում ու հնարավոր է, որ զենքի հետագա մատակարարումներով որոշակի նոմենկլատուրա կրճատվի»:



    Տիգրանուհի Մարտիրոսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանին խաբելու առաջարկ Պուտինին. Կտրուկ շրջադարձ
      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Մեկնաբանություն - 03 Նոյեմբերի 2017,


    Եթե Պուտինը զբաղվի ղարաբաղյան խնդրով եւ կենտրոնանա դրա վրա, ապա հարցն ավելի արագ կլուծվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանի այդ հայտարարությունը բավական բազմաշերտ է: Առաջին հայացքից այն իհարկե ընկալվում է որպես հերթական առաջարկը Ռուսաստանին՝ լուծել արցախյան խնդիրը այսպես ասած «կազանյան» պլանի տրամաբանությամբ, որը գործնականում հենց ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ գործակցությամբ ու ռազմավարությամբ մշակված գործընթաց էր, նաեւ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության փաթեթով, ընդհուպ ապրիլյան պատերազմի հասունացում:



    Այլ հարց է իհարկե, որ այդ ընթացքում երեք կողմն էլ այսպես ասած լռելյայն սպասում էին, թե երբ են միմյանց «գցելու», որովհետեւ երեքը անշուշտ չունեն խորքային ռազմավարական ընդհանրություն, բայց դա այլ խոսակցության առարկա է:



    Ապրիլի պատերազմից հետո սակայն իրավիճակը փոխվել է, թեեւ մինչ այդ էլ եղան լուրջ փոփոխություններ ռուս-թուրքական տիրույթում, օդանավային խոցումից հետո: Դրանով խորացած փոխադարձ անվստահությունն էլ ավելի խորացավ ապրիլյան պատերազմից հետո, անցնելով նաեւ ռուս-ադրբեջանական տիրույթ: Գործնականում, կողմերի համար թերեւս դժվար դարձավ միմյանց աչքերի մեջ նայելով ստելը:



    Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի համար էլ դժվար դարձավ հայերի աչքերի մեջ նայելով ստելը:



    Այդ իմաստով, Էրդողանի առաջարկը մեծ հաշվով աչքերի մեջ նայելով ստելը վերսկսելու առաջարկ է Պուտինին, ինչը գործնականում անիրագործելի է: Պատճառները մի շարք են, թեեւ այստեղ առանցքային է այն, թե թույլ կտա՞ արդյոք դա Հայաստանը: Իսկ դա կախված է նրանից, թե արդյո՞ք Հայաստանը թույլ կտա Ռուսաստանին ստել իր աչքերի մեջ նայելով:



    Եթե Հայաստանը դա թույլ տվեց, ապա հնարավոր կդառնա նաեւ համատեղ «քաղցր ստի» ռազմավարությունը վերականգնելու Էրդողանի առաջարկը Պուտինին:



    Մյուս կողմից, Էրդողանի հայտարարությունը գործնականում նշանակում է, որ Պուտինից է կախված ղարաբաղյան հարցի լուծման դինամիկան: Այստեղ իհարկե կա մեծ ճշմարտություն: Մի կողմից նա փաստորեն տրնտջում է, գուցե նաեւ Ալիեւի փոխանցումով, որ Պուտինը բավարար ջանք չի գործադրում ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար, մյուս կողմից Էրդողանը փաստորեն ընդունում է Պուտինի առանցքային դերն այդ հարցում, հետեւաբար նաեւ Կովկասում՝ որովհետեւ ղարաբաղյան ստատուս-քվոն կովկասյան անվտանգության եւ քաղաքականության առանցքն է:



    Հետաքրքիր է, որ դա, այսինքն Պուտինի դերի ընդունումը եւ ըստ էության որոշիչ կարգավիճակի ընդգծումը Էրդողանն անում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումից հետո: Չի բացառվում, որ Թուրքիայի նախագահն այդպիսով փորձում է սիրաշահել Ռուսաստանին, որը կարող էր դժգոհ լինել թուրք-ադրբեջանական այդ նախագծի իրականացումից, որը գուցե ոչ մեծ, սակայն նկատելի հակասության մեջ է տարածաշրջանում Ռուսաստանի դերի հետ:



    Էրդողանն այդ առումով գուցե փորձում է երկաթուղին բացելուց հետո Պուտինին հանգստացնել, ասելով, որ կասկածի տակ չի դնում նրա որոշիչ դերը Կովկասում:



    Այն, որ այդ դերը որոշիչ է, իսկապես կասկած չկա, Էրդողանը սուտ չէ, բայց որ չի դնում այդ դերը կասկածի տակ, դա մոտ չէ ճշմարտությանը: Ամբողջ խնդիրն այն է, թե Պուտինը կնախընտրի ճշմարտությու՞նը, թե՞ սուտը:



    Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ գործակցության հարցում չունեն ավելի մեծ նպատակ, քան դրա միջոցով Կովկասում Ռուսաստանի տապալումը հասունացնելը: Բանն այն է, որ այդ տապալումն ու Հայաստանի հանդեպ Ռուսաստանի մեղմ ասած անպարկեշտ քաղաքականությունն ուղիղ համեմատական են: Իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունը Թուրքիան ու Ադրբեջանը կառուցում են հենց այդ ելակետով, որին Մոսկվան զգալիորեն տրվում է, անկասկած իր հերթին վստահ լինելով, որ ինքը կխաբի հայերին, բայց թույլ չի տա, որ թուրքերն ու ադրբեջանցիները այս անգամ իրեն խաբեն:



    Առանցքային խնդիրն այստեղ դառնում է այն, որ հայերն իրենք իրենց չխաբեն, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի հարցում: Այդ իմաստով, ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում կտրուկ ավարտվեց այդ համատարած կամ գերիշխող ինքնախաբեությունը, ինչը Մոսկվային ստիպեց Հայաստանի հանդեպ գնալ մի շարք ազնիվ քայլերի:



    Բուն խնդիրն այն է, որ ինքնախաբեություն պետք է չլինի պատերազմից առաջ, ոչ թե դրանից հետո: Որովհետեւ հակառակ դեպքում իքնախաբեությունից դուրս գալը բավական թանկ է արժենում հայերի համար:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանը խախտել է ռուս-թուրքական ստատուս-քվոն

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    ՌԴ–ն ՀՀ–ին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից. Մ. Սարգսյան

    Leave a comment:

Working...
X