Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Նալբանդյանը Բաքվին տրվող ռուսական սպառազինության մասին

    • Lragir.am
    • Քաղաքականություն - 29 Հունվարի 2018,


    Արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հունվարի 29-ի ասուլիսում անդրադարձել է Բաքվին մատակարարվող ռուսական սպառազինության վերաբերյալ հարցին: Նալբանդյանն ասել է, թե Ադրբեջանին մատակարարվող Ռուսաստանի սպառազինության խնդրին ոչ մեկ անգամ անդրադարձել են թե Սերժ Սարգսյանը, թե ինքը, եւ այժմ չի կարծում, որ կրկնելու կարիք կա:



    Միեւնույն ժամանակ, Նալբանդյանն ասել է, որ հայտնի է, թե ինչու է այդպիսի շեշտադրումներով թեման շահարկվում Ադրբեջանի քարոզչության կողմից: Նալբանդյանի խոսքով, Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար, ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերությունից, օգտագործելով դաշնակցային իրողությունները:



    Նալբանդյանը հիշեցրել է նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում 2010 թվականին արված փոփոխությունը՝ հինգերորդ արձանագրությունը, որն ըստ Նալբանդյանի վերաբերում էր նրան, որ Հայաստանի զինուժի հետ միասին Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել Հայաստանի անվտանգության դերակատարությունը, եւ պարտավորությունը՝ տրամադրել Հայաստանին զենք եւ ժամանակակից սպառազինություն, որ բխում է այդ դրույթից:



    Նալբանդյանը նաեւ ավելացրել է, որ ակնհայտ է եւ հայտնի է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի անվտանգության եւ կայունության մեջ տարածաշրջանում, ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նորից կանգնում ենք պատերազմի առջև. Վտանգավոր շրջափուլ է սկսվում

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 24 Հունվարի 2018,


    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

    Ռուսաստանը հերթական զինտեխնիկան է վաճառել Ադրբեջանին՝ ԲՏՌ-8210, մի զինատեսակ, որը հենց ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմը կիրառում էր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը և ինչո՞ւ որևէ պաշտոնական արձագանք չկա դրան։


    Ռուսաստանը այդպիսի քաղաքականություն է վարում, զինում է Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Դե Հայաստանից էլ պաշտոնական արձագանք չկա, որովհետև երևի գոհ են այս վիճակից։ Գոնե ԱԳՆ-ն պետք է խոսի, բայց չի խոսում։ Դա տնտեսական մաս էլ ունի։ Ռուսաստանը խեղդվում է արևմտյան պատժամիջոցներից։ Նրան օդ ու ջրի պես դոլար է պետք։ Ադրբեջանն էլ, իր ժողովրդին կեղեքելով, այդ դոլարը տալիս է ռուսներին ու զենք առնում։ Այդ դոլարի համար ռուսներն արդեն կյանք են տալիս, նրանց աչքին էլ ուրիշ ոչինչ չի երևում։ Հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է ապստամբի ու Ալիևին գցի Կասպից ծովը, որովհետև նա կեղեքում է իրենց ու փողը ծախսում է զենքի վրա՝ Հայաստանի դեմ։ Ռուսներն էլ հաճույքով տալիս են զենքը, որովհետև փողի կարիք ունեն։ Ինչքան երկարի տնտեսական անկումը Ռուսաստանում, այնքան դոլարի այդ պրոբլեմը սրվելու է ՌԴ ներսում։ Այսինքն՝ բաղադրիչները շատ են։ Բայց մեզ համար կարևորն այն է, որ նորից կանգնում ենք պատերազմի առջև, սա է կարևորը ու պետք է մտածել, թե ինչ ենք անելու։ ԱՄՆ-ը անհանգստանո՞ւմ է սրանով, թե ոչ։ Պիտի անհանգստանա։ Եթե իրենք ուզում են, որ ԽՍՀՄ-ը ինչ-որ այլ այլակերպությամբ չվերականգնվի, պետք է աջակցեն Հայաստանին, քանի որ Հայաստանը զգայուն օղակ է։ Ամերիկացիները պետք է մտահոգվեն այս հարցով։


    Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը շարունակում է իր այդ քաղաքականությունը, որովհետև Հայաստանի կողմից չկա բավարար ճնշում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վիճակում։


    Հայաստանն արձագանքի-չարձագանքի, Ռուսաստանը դա անելու է։ Դժվարանում եմ ասել, թե դրա դեմ Հայաստանն ինչ պետք է անի, դաշնակից պետք է գտնել, պետք է ուժեղացնել պետությունն ու նրա ինքնիշխանությունը։ Եթե մի ժողովրդի քննարկման առարկան մեկ կգ կարտոֆիլի գինն է, այդ ժողովուրդն ի՞նչ հարց կարող է լուծել։ Ուրիշ ո՞ր ժողովուրդն է քննարկում, թե շաքարավազը այսքան թանկացավ, միայն այն ժողովուրդները, որոնք բացարձակապես աղքատ են։ Աղքատ երկիրն ինչպե՞ս կարող է դիմակայել, այն էլ այդպիսի «բարեկամի»։



    Առաջին հանրապետության կործանման պարագայում նույն կերպ Ռուսաստանը զինել է Թուրքիային։ Օգոստոսի 19-ի՝ ռուս-թուրքական պայմանագրի նախատիպ ստեղծելով Թիֆլիսում՝ տակից զինում էր Քեմալին, հետո կազմակերպեց հարձակում Հայաստանի դեմ։ Ես դրանից շատ եմ վախենում։



    Եթե դիմանանք մի հինգ տարի, Ռուսաստանն այդ պատժամիջոցներից կքամվի, կխելոքանան, բայց դիմանալ է պետք։ Ռուսները հիմա ցայտնոտի մեջ են և ամեն ինչ կարող են անել։


    Սակայն Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է և իրավունք չունի զինել հակամարտության կողմերին, մյուս կողմից էլ Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու խախտում է իր պարտավորությունները։ Հայաստանը չպե՞տք է արձագանքի դրան։


    Հիմա Հայաստանի իշխանություններին ամենից շատ հետաքրքրում է իշխանության մեջ վերադասավորումների հարցը, թե ով է լինելու նախագահ, ով վարչապետ ու նախարար։ Հարցը նաև այն է, թե Հայաստանն ինչպես կարող է ազդել Ռուսաստանի վրա։ Կարող է ազդել այնպիսի երկիր, որն ունի լավ կազմակերպված հասարակություն, կազմակերպված իշխանություն և անկախ քաղաքական կուրս։ Դա կարող է լինել մի դեպքում, եթե պետությունն ունի տնտեսություն, գիտություն, մշակույթ։ Հիմա Հայաստանի պոտենցիալը ո՞րն է, երբ հիմա լրիվ կախված են ռուսական զենքի մատակարարումից։ Բոլոր դեպքերում, ՀՀ իշխանությունները պետք է պայքարեն և որոնեն այլընտրանքներ՝ ԱՄՆ, եվրոպական կառույցներ։ Ես իշխանության մեջ չեմ, որ իմանամ այդ ուղղությամբ գործընթաց կա, թե ոչ, բայց առաջին տպավորությունն այն է, որ կարծես համակերպվել են իրենց ճակատագրի հետ։ ԱԳՆ-ն Արցախի հարցում պետք է ունենա նոր հայեցակարգ. Տեսնում ենք, թե Մինսկի խումբն ինչ է անում, դաշնակից համարվող պետությունն ինչ է անում, այդ բոլորը ձախողված քաղաքականության արդյունքներ են, պետք է նոր կուրս ունենալ։


    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում նորություն կար, մասնավորապես, նշվեց, որ կողմերը համաձայնել են Կասպշիկի խմբի ընդլայնմանը։ Ինչպե՞ս եք գնահատում։


    Դրանք բոլորը թղթի կտորներ են։ Տեսնում եք, թե ռուս-թուրքական ընկերակցությունը ինչ արեց քրդերի գլխին։ Քրդերին ոտքի հանեցին ռուսները, հետո թուրքերի հետ գնացին գործարքի, և քրդերը կոտորվեցին։ Ստացվեց, որ «Գազպրոմի» երկրորդ խողովակաշարի թույլտվություն ստացան ռուսները։ Այսինքն Ռուսաստանը քրդերին օգնում էր, որ թուրքերը վախենան ու զիջում անեն։ Թուրքերն էլ ասացին՝ եկեք կառուցեք, մեզ էլ թողեք մորթենք քրդերին։ Հիմա քանի որ Հայաստանը հազարումի թելերով կախվել է Ռուսաստանից, որը չպետք է աներ, ու մեր քաղաքական էլիտան ավելի շատ ռուսերեն է խոսում, եթե գիտի, քան հայերեն։ Բայց որ մեր ԱԳՆ-ն պետք է հայտարարություններ անի, պահանջի, դա միանշանական է, բայց դրա համար պետք են մարդիկ, որոնք ուղնուծուծով նվիրված են հայրենիքի անկախության գաղափարին ու գործին։


    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս խոսեց Արցախի խնդրի կարգավորման մասին, որ այս խնդրում փուլային մոտեցում է պետք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։


    Ռուսաստանն ապրիլյան պատերազմում ինչ խնդիր որ դրել էր, չեն լուծել Ադրբեջանի ձեռքով, հիմա նորից նոր շրջափուլ է սկսվում։ Ամենավտանգավորը դա է։ Ապրիլին Ռուսաստանը ոչ մի խնդիր չկարողացավ լուծել։ Ճիշտ է, մենք զոհեր տվեցինք և 800 հա տարածքի կորուստ ունեցանք, բայց ռազմավարական առումով ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի խնդիր չլուծեցին։ Իմ տպավորությունն այն է, որ նոր շրջափուլ է սկսվում նորից նույն նպատակով։


    Տեսակետ կա, որ այս տարի սահմանին համեմատաբար խաղաղ վիճակը կպահպանվի, քանի որ թե Ադրբեջանում, թե Հայաստանում ընտրությունների են պատրաստվում։


    Խաղաղ վիճակը դրանով չի պայմանավորված։ Բոլոր դեպքերում, բանակում կան բանիմաց մարդիկ, որոնք սահմանային գոտին ամրացրել են։ Շատ բան է արվել հակառակորդի տեղաշարժերը հայտնաբերելու ուղղությամբ։ Այսինքն երբ աշխատում ենք, արդյունք ունենում ենք։ Այսինքն՝ այս վիճակը ոչ Մինսկի խմբի հետ է կապված, ոչ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ։ Դրանցից ոչ մեկը շահագրգիռ չէ հարցը լուծելու հարցում։ Նրանք ասում են կարգավորենք, իսկ դա նշանակում է դրսից կառավարել և դա էլ անում են, իհարկե մեր զոհողությունների հաշվին։


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոսկվայի արածն այլ կերպ չի կարելի որակել, քան միջազգային կարգի քաղաքական պոռնկություն

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 25 Հունվարի 2018,


    Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

    ՊարոնԲադասյան,հունվարի 19-ին Ադրբեջանը Ռուսաստանից ԲՏՌ-ների հերթական խմբաքանակն է ստացել։ Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի այս քայլը, որ որևէ արձագանք չստացավ Հայաստանում։


    Ռուսաստանն այս քաղաքականությունն առաջին անգամ չէ, որ վարում է։ Նա այդ քաղաքականությունը վարում է 200 տարուց ավելի։ Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր վերաբերմունքը ընդհանրապես միջազգային ասպարեզում քաղաքական պոռնկություն է։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի գործընկերը, ավելի ճիշտ Հայաստանը Ռուսաստանի միակ գործընկերն է Հարավային Կովկասում, իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանին շատ է անհրաժեշտ։ Մյուս կողմից, Ռուսաստանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահողներից մեկն է։ Ուստի եթե Ռուսաստանը, լինելով միջնորդ ու Հայաստանի ռազմավարական գործընկեր, զենք է տալիս իր գործընկերոջ հակառակորդին, զենք է տալիս հակամարտող կողմերից մեկին, դա այլ կերպ չի կարելի որակել, քան հանցագործություն և միջազգային կարգի քաղաքական պոռնկություն։ Երբ Լենինն ասում էր, որ քաղաքականությունը պոռնկություն է, հենց այս դեպքերի համար է ասել, որովհետև ինքն էլ, լինելով ռուսական կայսրության ներկայացուցիչներից, նույնպես քաղաքական պոռնկություն կատարողներից մեկն էր, խոսքը վերաբերում է Ղարսին, քեմալական Թուրքիայի հետ կնքած դաշնագրերին և այլն։



    Ես արդեն ասացի, որ Հարավային Կովկասը շատ է պետք ռուսներին, ու փոխանակ նրանք ընկնեն հայերի հետևից, հակառակն է տեղի ունենում։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները տառապում են կույր ռուսապաշտությամբ, և դա է պատճառը, որ Ռուսաստանն ինչ ուզում անում է, ինչպես ուզում վարվում է Հայաստանի հետ։ Այստեղ մի բայց կա, ի ուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը և հայաստանաբնակ քաղաքացիները այլևս նախկինը չեն։ Այսօր շատ մարդիկ կան ինձ նման մտածող, որ ոչ թե հակառուսականությամբ են տառապում, այլ օբյեկտիվ ու ճիշտ են գնահատում իրականությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև հենց ժողովուրդը պետք է հստակ դիրքորոշում ունենա և կարողանա զսպել իշխանություններին։ Դա է եղել պատճառը, որ Հայաստանի բոլոր նախագահները հերթով Ռուսաստանին են հանձնել Հայաստանի տնտեսական լծակները։ Իսկ այդ տնտեսական լծակները կարժենան այնքան մեծ գումարներ, որ կարելի է թե անգլիական, թե ֆրանսիական, թե ամերիկյան արսենալից մեծ քանակությամբ զենք գնել ու զսպել Ադրբեջանին, քան ռուսական արսենալով։ Իսկ մեր տնտեսական լծակները էլեկտրական հոսանքն է, որը տվել ենք ռուսներին, և նա մեզ վաճառում է 49 դրամով, իսկ մեր հարևան երկրներին վաճառում է 22 դրամով։ Հաջորդը իրանական գազն է, որի կառավարումը մեր իշխանությունները հանձնել են Ռուսաստանին, և վերջինս 320 դոլարով վաճառում է մեզ։ Հաջորդը կապն է, որ օրական հարյուր միլիոնավոր դրամներ են տանում մեր քաղաքացիներից։ Մյուսը ԱՊՊԱ-ն է, որը տարեկան մոտ 100 մլն դոլար է տանում ՀՀ քաղաքացիների գրպանից։ Էլ չեմ ասում ջրի, օգտակար հանածոների, մոլիբդենի, պղնձի, ոսկու մասին, որոնք հոսում են դեպի Ռուսաստան։ Այսինքն մենք բախտավոր երկիր ենք, որ նավթ չունենք, որովհետև բոլորը կհարձակվեին մեզ վրա, և բախտավոր երկիր ենք, որ ունենք ներքին այլ հարստություններ, բայց այդ բոլորը հիմա Ռուսաստանի ձեռքին են։ Ու Ռուսաստանը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է։


    ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցի, Սերժ Սարգսյանը նշեց. «Բանակցային գործընթացում դուք անհնարինն եք ուզում։ Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարել եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի։ Անհնար է դա, դա երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության ու ինքնորոշման համար, որը չի կարող դրական ելք չունենալ»։ Ինչպե՞ ս եք գնահատում այս պատասխանը։


    Ես նորմալ եմ համարում այդ հայտարարությունը։ Կամաց-կամաց Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախը երբեք իր կազմում չի եղել, միայն Խորհրդային տարիներին է եղել, բայց ԽՍՀՄ-ը վերացել է։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրի Սահմանադրության համաձայն Արցախը Ադրբեջանի պես ինքնորոշվել է և հռչակել անկախություն։ Ադրբեջանը դրանից հետո ագրեսիա սկսեց և պատերազմի արդյունքում կորցրեց նաև այն տարածքները, որոնք պատմականորեն իրենը չէին։ Այսինքն պատմականորեն Ադրբեջանն ի հայտ է եկել 1918 թվականին, բայց այդ տարածքները պատմականորեն մերն էին ու դա մենք ապացուցում ենք։ Ու ապացուցում ենք ոչ թե խաչքարերով, այլ հայկական գերեզմաններով, պատմական հայկական բնակավայրերով։ Այդ տարածքները մերն են և չեն հանձնվելու, ինչքան էլ խոսեն։ Հարցի լուծման ձևն է, որ պետք է պարտադրվի համանախագահներին, որ նրանք դրանով առաջնորդվեն։


    Ձեր կարծիքով, Հայաստանը զենք ձեռք բերելու այլընտրանքային ուղինե՞ր պետք է որոնի, որպեսզի չապավինի միայն Ռուսաստանին։


    Այո, ես կարծում եմ՝ պետք է դեն շպրտել ռուսական զենքերը և զինվել այլ երկրների զենքերով, օրինակ Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի։ Նաև պետք է սեփական արտադրության մասին մտածել, բայց դրա համար պետք է ունենալ հայրենասերներից կազմված իշխանություն։ Երկիրը չպետք է թալանվի, չպետք է օտարին տրվի։


    ՀՀ նախագահի թեկնածուն պետք է այցելի նաև Լեռնային Ղարաբաղ և հանդիպումներ ունենա։Ինչո՞ւ է նա որոշել այցելել Ղարաբաղ։


    Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու է, նա մարզպանի թեկնածու է։ Մարզպան եմ ասում, որովհետև նախագահ նշանակում է լինել ժողովրդի ընտրյալ, իսկ նա ժողովրդի ընտրյալը չէ, նա մի քանի հոգու կողմից նշանակված անձ է, որին թեկնածու ասել էլ չի կարելի։ Ես նրան համարում եմ մարզպան, ինչպես նախկինում Պարսից շահը Հայաստանում և Վրաստանում մարզպան էր նշանակում։ Ինչպես Շապուհը մարզպան էր նշանակել Վասակ Սյունուն։ Նախագահը խորհրդանիշ է, քանի որ ընտրվում է ժողովրդի կողմից, բայց հիմա նա նշանակվում է, ու այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ նշանակվողը նախագահ է, թե մարզպան։


    Այդ դեպքում ինչո՞ւ է գալիս Արցախ, ի՞նչ ակնկալիքով։


    Դե մարդ է, իր իրավունքն է գալ Արցախ։ Նորմալ է, որ նշանակովի մարզպանը գալիս է Արցախ։ ԼՂ բանակցություններին մասնակցելու լիազորություն նա չպետք է ունենա թե օրենքով սահմանված, թե ընդհանրապես։ Նման լիազորություն նա օրենքով չունի էլ։


    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by HyeSocialist View Post
    https://www.reuters.com/article/us-m...-idUSKBN1FB2LL

    They just alienated their Kurdish partners in the region. To appease Turkey. One has to wonder if there is some kind of method to this madness or if they are just as confused as the Americans are...



    No one is confused. Even America. They’re at their usual poker table. At this moment Kurds are the chips.

    Leave a comment:


  • HyeSocialist
    replied


    They just alienated their Kurdish partners in the region. To appease Turkey. One has to wonder if there is some kind of method to this madness or if they are just as confused as the Americans are...

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by HyeSocialist View Post
    Russia does not care about Armenia outside of having a military base in the South Caucasus and some kind of land border with Turkey and Iran to monitor them. It's monopolies in Armenia are essentially used as an arm twisting strategy. They are happy to sell more weapons to Azerbaijan, and happy to let Aliyev kill Armenians and use his toys, so long as he still has a client in Baku... This is not just the Armenian narrative, but quite possibly the Turkish and Azeri one as well.
    One day Russians will pay for this. Their economy is in shambles. It’s true that Russia succeeded in Syria, but west is like a bunch of wolves persistently stuck on horses neck. One day they will succeed in bringing it down.
    When this happens, Russians will look around for their allies, but will not find any left. They could never dream of any better than Armenians. But they will totally alienate us soon if they keep going on this road.
    Last edited by Hakob; 01-22-2018, 07:37 AM.

    Leave a comment:


  • HyeSocialist
    replied
    Russia does not care about Armenia outside of having a military base in the South Caucasus and some kind of land border with Turkey and Iran to monitor them. It's monopolies in Armenia are essentially used as an arm twisting strategy. They are happy to sell more weapons to Azerbaijan, and happy to let Aliyev kill Armenians and use his toys, so long as he still has a client in Baku... This is not just the Armenian narrative, but quite possibly the Turkish and Azeri one as well.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթական խմբաքանակը

    Posted on Հունվար 19, 2018
    by Հայկ Խաչիկյան


    Հունվարի 19-ին Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել զրահափոխադրիչների և զինամթերքի հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

    Դատելով հրապարակմանը կից լուսանկարներից և տեսագրությունից՝ փոխանցված տեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Ինչ վերաբերում է քանակին, ապա, ըստ նույն նկարների, Ադրբեջանին փոխանցված ԶՓ-ների թիվը շուրջ 2 տասնյակից ավել է:
    Ռուսաստանից ստացած ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակը Բաքվի նավահանգստում
    Ռուսաստանից ստացած ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակը Բաքվի նավահանգստում

    Հիշեցնենք,որ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների նախորդ խմբաքանակը Ադրբեջանը Ռուսաստանից ստացել էր անցյալ տարվա ապրիլի 26-ին: Այդ տեխնիկան արդեն համալրել է առաջնագծի որոշ զորամասեր:

    Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Խոստովանություն Մոսկվայից. Ռուսաստանի մատն ապրիլյան պատերազմում

      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Մեկնաբանություն - 19 Դեկտեմբերի 2017


    Եզրակացություններ արվել են եւ կարծում եմ այդպիսի դիսբալանս այլեւս թույլ չի տրվի, դեկտեմբերի 19-ին տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը նկատի է ունեցել ապրիլի պատերազմը եւ Ռուսաստանի սպառազինության մատակարարումն Ադրբեջանին:



    ՌԴ Պետդումայի պատգամավորը փաստորեն խոստովանել է ապրիլյան պատերազմի հարցում Ռուսաստանի գեներացնող, խթանող դերակատարումը՝ տարածաշրջանում հավասարակշռության խախտման միջոցով: Անկասկած դրանում իր դերն է խաղացել Հայաստանի իշխանությունն ու քաղաքական դաշտը, որը բացարձակապես անկարող է գտնվել կատարել քայլեր, որոնք կզսպեին Ռուսաստանին:



    Հետեւանքն այն էր, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցությամբ Ադրբեջանը գնաց Արցախի դեմ ագրեսիայի, եւ միայն հայկական զինված ուժերը կարողացան զսպել դրա աղետալի ծավալումն ու նաեւ 100-ից ավելի կյանքի գնով վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:



    Զատուլինը ներկայում հայտարարում է, թե այլեւս թույլ չի տրվի հավասարակշռության խախտում եւ պետք է մոռանալ դրա մասին, մոռանալ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի մասին:



    Մոռանալ այդ մասին, նշանակում է մոռանալ ապրիլի պատերազմի մասին, մոռանալ այդ պատերազմի ընթացքում զոհված 100-ից ավելի զինվորների մասին, որոնց կյանքի գնով նաեւ զինուժը վերականգնեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունն ու հանրային աջակցությամբ ստիպեց Ռուսաստանին «դասեր քաղել» եւ «եզրակացություն» անել, ինչպես ասում է Զատուլինը:



    Ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության մասին մոռանալը նշանակում է մոռանալ այդ ամենի մասին: Իսկ մոռանալ այդ ամենի մասին, նշանակում է վաղ թե ուշ կանգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը նոր կյանքերի գնով վերականգնելու անհրաժեշտության առաջ:



    Ըստ այդմ, «հիշողությունը» տվյալ դեպքում հայկական հանրության համար ինքնիշխանության եւ անվտանգության առանցքային երաշխիք է ու գրավական: «Հիշողությունն» է, որ Ռուսաստանին կաշկանդելու է այնպիսի գործողությունների հարցում, որոնք կդառնան Ադրբեջանի նոր ագրեսիա սնուցելու աղբյուր:



    Հայաստանի զինված ուժերի արձանագրած նոր իրավիճակն ու Հայաստանի հանրային գիտակցության ստեղծած ճնշումն է, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանին ստիպել է գնալ քաղաքականության նվազագույնը մարտավարական վերանայումների եւ Հայաստանի հարցում որդեգրել հրապարակային կամ լռելյայն մի շարք դիրքորոշումներ, որոնք համահունչ են Հայաստանի անվտանգության պահանջներին:



    Միեւնույն ժամանակ, «հիշողության» հարցում կա իհարկե մի բավական նուրբ պահ, որը սակայն խորքային առումով ունի չափազանց կարեւոր նշանակություն: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմը պայթեցրեց Հայաստանում ռուսական քարոզչության մի շարք փուչիկներ, որոնց կրողները Կրեմլին համոզել էին սեփական տեղեկատվա-քարոզչական գործունեության արդյունավետության եւ անվրեպության հարցում, հավաստիացնելով, որ Հայաստանն այլեւս գրպանային է եւ զուրկ նվազագույն դիմադրունակությունից անգամ: Այդ հավաստիացման դիմաց տարաբնույթ այդ շրջանակները վարձատրվում էին շռայլորեն:



    Հետապրիլյան իրավիճակը արգելակել է այդ բիզնեսը, ցույց տվել, որ այդ շրջանակները գործնականում բիզնես են արել թե Հայաստանի, թե նաեւ Ռուսաստանի շահերի հաշվին, քանի որ դրա հետեւանքով Մոսկվան բացի Հայաստանն անվերադարձ կորցնելուց, չէր ստանալու ոչինչ՝ այդ թվում ղարաբաղյան գոտում ներկայություն, որովհետեւ դա թույլ չէին տալու Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը՝ Արեւմուտքի չմիջամտության պայմաններում:



    Քանի դեռ Հայաստանի հանրությունը «հիշում» է այն, ինչ կար ապրիլից առաջ, դրանով արգելակվում է նաեւ տարաբնույթ այդ շրջանակների շահեկան բիզնեսի վերականգնումը: Այդ իսկ պատճառով կա մեծ շահագրգռություն, որպեսզի Հայաստանի հասարակությունն արագորեն մոռանա ապրիլից առաջ եղածի մասին:



    Հայաստանի հանրության հիշողությունը թանկ է նստում այդ շրջանակների վրա, իսկ Հայաստանի հանրության «ամնեզիան» շատ թանկ է նստելու Հայաստանի վրա:



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Իսկ եթե Կրեմլում նստողները մի օր«թարս ոտքով»արթնանան.ռազմադիվանագիտական դասեր Աֆրիկյան պատերազմներից

    ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ fm106.5

    Ավելացնենք զինվորական ծառայությունը երեք ամսով, ստեղծենք նոր բազաներ, ավելացնենք ՊՆ-ին տրվող գումարները. մի խոսքով՝ անենք ամեն ինչ սեփական անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու համար: Հիշում եք՝ ինչպես ռուսները մեզ մենակ թողեցին թուրքի հետ Արցախյան պատերազմում, հիշում եք նաև Ապրիլյան դեպքերը: Ես հիշում եմ նաև Հարավսլավիան ու ռուսների կողմից վճռական պահին լքված այլ երկրների դառը ճակատագրերը: Երբ դաշնակիցդ ռուսն է, թշնամիդ՝ թուրքը:

    Leave a comment:

Working...
X