Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին. Մ. Սարգսյան (տեսանյութ)

    30.10.17



    Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա՝ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային հանդիպումները ավելացել են, որովհետև դրանք օդի պես պետք են Ադրբեջանին: Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ նոյեմբերի կեսերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: «Ադրբեջանը բանակցելու չի գալիս, երբևէ ոչ բանակցել է, ոչ էլ բանակցելու է: Նրանց այդ հանդիպումները պետք են, որովհետև դրա միջոցով նրանք փորձում են բոլոր պարտադրանքները, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո առաջ բերեց, դրա տակից դուրս գալ»: Նրա խոսքով՝ Արցախի սահմանին հետաքննության մեխանիզմների ներդնումը օրակարգից դուրս հանելու համար Ադրբեջանը կգնա բոլոր հնարավոր քայլերին. «Հայաստանը շատ կարևոր բաներ է ասել, որ միջազգային հանրությունը պաշտպանել է: Հետո ՀՀ-ում, պարզ է՝ Ռուսաստանի պարտադրանքով, շատ հանգիստ սկսեցին հետ կանգնել այս ամեն ինչից: Հետո էլ Ռուսաստանը այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին»,- նշեց քաղաքագետը:

    -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն արնահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Ըստ Ձեզ՝ սրանով Էրդողանը ինչ է փորձել հասկացնել, ինչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը:

    -Նորություն չկա այստեղ, ուղղակի պետք է տեսնել, թե ինչ քաղաքական համատեքստում դա արվեց: Ցանկացած թուրք պաշտոնյա, ով գալիս է Բաքու, նա պարտադիր ինչ-որ հայտարարություն պետք է անի: Պարզ է այս տեքստերը հիմնականում Բաքուն է պահանջում: Բայց ինչու է սա էական, կարող է թվալ, թե դա ոչ մի նշանակություն չունի, բայց իրականում սա շատ կարևոր է Ադրբեջանի համար: Թուրքիայի համար դա կարող է բարի կամքի դրսևորում լինել ընդամենը, բայց ինչու են բոլորը դա անում, որովհետև Ադրբեջանը աշխարհի հետ խոսելով իր իրավունքների մասին, հենվում է ընդամենը մեկ փաստի վրա, որ ձևականորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչված է Ադրբեջանի մաս: Գնալով աշխարհում շատ քչերն են լուրջ վերաբերում դրան, դե ֆակտո դրան ոչ մեկ տեղ չի տալիս, սակայն արդեն դե յուրե մենք տեսնում ենք լուրջ գործընթացներ: Այսինքն, Ադրբեջանը լրջորեն մտահոգված է, որ այս իրավունքը կարող է կասկածի տակ դրվել: Իսկ եթե Ադրբեջանի իրավունքը Ղարաբաղի վրա կասկածի տակ դրվի, ապա դրա հետ միասին կասկածի տակ է դրվում ամենաէականը՝ օրինական զենք կիրառելու Ադրբեջանի իրավունքը: Դրա համար տարբեր տեղերից հնչում են հայտարարություններ` ի օգուտ Բաքվի, մենք պետք է գնահատենք այս պրիզմայով, սա շատ լուրջ քաղաքականություն է: Վերջին 25 տարիներին նրա վարած քաղաքականությունը հենց սրան է ուղղված, որ այս իրավունքը իր ձեռքում պահի:

    -Թուրքիայի նախագահը նույն այդ հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվացնի իր աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նախկինում Թուրքիան ԼՂ հակամարտության միջնորդ դառնալու փորձեր է արել, որոնք ձախողվել են:Կարո՞ղ ենք սա էլ հակամարտության միջնորդության փորձ անվանել:

    -Թուրքիան շատ լավ գիտի, որ երբեք էլ միջնորդ չի կարող լինել: Եվ շատ լավ գիտի, որ Մինսկի խմբում նա պարբերաբար ստիպված է ընդունել այն ձևակերպումները, որոնք արվում են, և դրանք միշտ չէ, որ Ադրբեջանին օգտին են լինում: Բարդ վիճակում է Թուրքիան, Ադրբեջանում նրան անընդհատ պետք է հարցնեն՝ ինչու Մինսկի խմբում դուք համաձայնեցիք այս կամ այն մոտեցման հետ: Օրինակ` Մինսկի խումբն էլ է ընդունել, որ պետք է Վիեննայի որոշումները ընդունվեն, փաստորեն, Թուրքիան էլ է դա ընդունել: Սրանք ուղղակի ձևեր են, այս բոլոր տեքստերը Ադրբեջանն է տալիս, Էրդողանն էլ կրկնում է: Ծառայություն են մատուցում Ադրբեջանին:

    -Կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը շրջանցող շուրջ 900 կիլոմետր երկարությամբ այդ երկաթուղով հնարավոր կլինի տարեկան 17 մլն տոննա բեռներ, 1 մլն ուղևոր տեղափոխել: Սա ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, և ՀՀ-ի կողմից երկաթուղու հակաքայլը որը պետք է լինի:

    -Բնական է, այդ երկաթուղին լինելու է այն քաղաքականության մեջ, որը գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության մեջ: Նրանք պետք է ամեն կերպ խոչընդոտեն, որ Հայաստանը չօգտվի ոչ մի բանից, պետք է ամեն ինչ անեն Ադրբեջանի ռազմական պոտենցիալը ուժեղացնելու համար: Անպայման Վրաստանի հետ բանակցություններ են լինելու և համաձայնություն է լինելու, որ ռազմական օգնություն ցուցաբերվի Ադրբեջանին: Այս ամենը լինելու է, բայց կարևոր է, թե Հայաստանն ինչ է արել մինչև հիմա: Որևէ բան չի արել: Հայաստանը երբևէ ինչ-որ դիրքորոշում հայտնե՞լ է այս հարցում, երբեք: Անլուրջ խոսակցություններ էին, որ դա որևէ նշանակություն չունի, դա երբեք չի լինելու: Սա ինձ այնքան չի զարմացնում, Հայաստանի լեզուն այդքան երկար չէ, բայց վերցնենք հայ-իրանական հարաբերությունները: 25 տարում ինչ է արվել այս ուղղությամբ, բաց ճանապարհ է դեպի ամբողջ արևելք: Հիմա ծիծաղելի մակարդակում են երկու երկրների հարաբերությունները: Այսինքն, էական չեն հնարավորությունները և վտանգները, էական է, թե դու ինչ ասելիք ունես: Ոչ մի ասելիք ոչ այն ուղղությամբ, ոչ՝ այս: Զարգացումներ են ընթանում, և Թուրքիան ու Ադրբեջանը իրենց խնդիրները լուծում են: Հայաստանն էլ հազար ու մի բան ինքը ուներ, բայց ոչ մի բան չի անում: Տարրական՝ Իրանից գազի խնդիրը, անգամ դա չենք լուծում: Հայաստանը անգամ սարսափում է Ղարաբաղի անկախությունը ճանաչել, ինչի՞ մասին է խոսքը:

    -Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, նախատեսվում է, որ նոյեմբերին էլ ԵՄ-ի հետ է համապարփակ գործընկերության համաձայնագիր պետք է կնքվի: Կարո՞ղ ենք համեմատել Հայաստանի կողմից իրականացվող գործընթացները, և Ադրբեջանի ու Թուրքիայի նախաձեռնած երկաթուղու շահագործումը:

    -Ցանկացած տեղ կարևոր է, թե դու ինչպես ես քեզ պահում, հնարավորությունները որոնք են: Ռուսաստանի վարչապետը վերջերս Հայաստանում էր, նա պարզ ու հստակ ասում էր՝ մենք հետաքրքրություն ունենք Մեղրիի ազատ առևտրի գոտում, Իրանի հետ: Եվ նման մոտեցումը, որ Հայաստանում կա, որտեղ էլ ուզում եք ինտեգրվեք, ոչ մի բան էլ չեք ստանալու: Ես Իրանի հետ հարաբերությունների զարգացումը հենց այնպես օրինակ չբերեցի: Ինչ լավ հեռանկարներ կան Իրանի ուղղությամբ, բայց եթե դու դա չես անում, անընդհատ մերժում ես, ինչ նշանակություն ունի՝ որ միությունում ես: Երբևէ Հայաստանում, այսպես ասած, տեր կանգնելու ձգտում չի եղել:

    -Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նոյեմբերի կեսին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Վերջին շրջանում արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումների ավելացումը ինչ հետ կկապեք:

    -Ադրբեջանին օդի պես պետք են բանակցությունները, ձևական: Նրանք չեն գալիս բանակցելու: Երբևէ ոչ բանակցել են, ոչ էլ բանակցելու են: Նրանց այդ հանդիպումները պետք են, որովհետև դրա միջոցով նրանք փորձում են բոլոր պարտադրանքները, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո առաջ բերեց, դրա տակից դուրս գալ: Ժնևի հանդիպումն էլ Ալիևին դրա համար էր պետք, նա չի եկել, որպեսզի այնտեղ որևէ մեկի հետ խոսի, նա խոսելու թեմա էլ չունի: Նա եկել է դրանով ասելու, որ նման պարտադրանք մենք չունենք, որովհետև Ադրբեջանի համար հետաքննության մեխանիզմների ներդնումը մահացու կլիներ նրա համար: Դա պարտություն կլիներ Ադրբեջանի համար: Դա այնպիսի մեխանիզմ է, որը ասպարեզից հանելու համար Ադրբեջանն ինչ քայլի ասես կգնա և հասնում է դրան, շատ մոտ է դրան: Այսինքն` Ադրբեջանը պետք է ասի՝ ամեն ինչ հանգիստ է, ում են պետք այդ մեխանիզմները, Հայաստանը բանակցում է և այլն, որ տակից դուրս գա: Սա շատ պարզ, հասկանալի, հստակ քաղաքականություն է:

    -Հայաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն պետք է լինի՝ մինչև հետաքննության մեխանիզմները չներդրվեն, բանակցությունների չգնա՞:

    -Իհարկե: Հայաստանը շատ կարևոր բաներ է ասել, որ միջազգային հանրությունը պաշտպանել է, դա գիտեք ինչ կարևոր է: Հետո Հայաստանում, պարզ է՝ Ռուսաստանի պարտադրանքով, շատ հանգիստ սկսեցին հետ կանգնել այս ամեն ինչից: Հետո էլ Ռուսաստանը այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Այստեղ էլ օգտվողները շատացել են, հասկանալի է, որ դրա դիմաց մի բան էլ իրենք կստանան: Ազգային շահը կտան, բայց անձնական շահը կունենան:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նժդեհը վերկուսակցական ազգային գործիչ է. Էդուարդ Շարմազանով

    2017-10-31

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Լայնածավալ, կայծակնային պատերազմ է լինելու, իշխանությունները օգնության համար լացում են

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ashxarhi hayer - Levon Hayrapetyan - 19.06.2011

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Լեւոն Հայրապետյանին սպանել են, եւ սա հերթական ապտակն էր Հայաստանին»

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Քոչարյանն ինձ ուզում էր համոզել, որ քննիչները Հոկտեմբերի 27-ի գործը ուզում են «կարել» իր վրա

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Առաջիններից մեկն եմ եղել, ով կրակել է սովետական բանակի զինվորականներին

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    ՀՀ-ում քարի տեսակ կա, որի վերամշակումից բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մասեր են ստանում

    2017-10-21

    «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ Հայաստանի կամքի ու դիմացկունության շնորհիվ»,-ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

    Նա համամիտ չէ տարածված այն տեսակետի հետ, թե Մոսկվան կարող է խանգարել:

    «Կարծում եմ՝ ոչ թե ռուսները, այլ ռուսներին դուր եկողներն են խանգարում: Մոսկվան մեր դաշնակիցը երբեք չի եղել ու ոչ թե պետք է լաց լինենք, այլ լուծումներ գտնենք: Ռուսաստանը եկավ Հարավային Կովկաս ու որպես դաշնակից ընտրեց Ադրբեջանի թաթարներին: Մենք միշտ ջութակի երկրորդ լարն ենք: Նրա խանգարելն էլ պետք է հաշվի չառնենք: Հիմա ձեզ ճանապարհին չեն խանգարո՞ւմ, բայց անցնում եք չէ՞, նույնն էլ ավտոբուսում: Հրմշտոց է, բայց իջնում եք չէ՞: Հիշո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի 2-րդ կամ 3-րդ օրը Մինսկի խմբի ոչ մի համանախագահ ձայն չհանեց, միայն ԱՄՆ Կոնգրեսն էր, որ հաջորդ օրը հայտարարեց, որ ինքնորոշման իրավունքն այս կոնֆլիկտից չի կարող դուրս գալ: Դա հենց Մոսկվային էր ուղղված: Իսկ Կոնգրեսի հայտարարությունը ինչի՞ց բխեց.մեր ամուր բանակից: Եթե անզիջում չկռվեինք՝ ամեն ինչ վերջացած էր»,-նկատեց քաղաքագետը:

    Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Եվրոպայի հետ հարաբերություններ ստեղծելը կարևոր է անվտանգության ապահովման համար:

    «Մենք պետք է արդյունաբերությունը զարգացնենք: Հայաստանը համաշարհային տնտեսության մեջ կարող է իր ուրույն տեղն ունենալ առանց դժվարությունների և դա ծիրանի կամ լոլիկի շնորհիվ չէ, այլ քարի արդյունաբերության լաբորատորիայի առկայությամբ: Մեր քարն անսպառ է: Այն ոչ թե պետք է ծախել, այլ՝ արտադրել: Ինժեներներն ասում են, որ ՀՀ-ում քարի տեսակ կա, որի վերամշակումից բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մասեր են ստանում: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչքան կարող է լինել դրանց գինը: Այս քայլով մեռնող Ճարտարագիտական համալսարանը կվերականգնվի, ԵՊՀ-ի ֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետներն էլ հետը: Ուղղակի այս ամենի իրականացմանը խանգարում է երկրի օլիգարխիան: Նրանք գերադասում են թուրքական լոլիկը Հայաստան բերելն ու Ռուսաստան արտահանելը, բա ջանք կթափե՞ն քարի արտադրությամբ զբաղվեն»,-նշեց քաղաքագետը:

    Անի Կարապետյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև



    Զենքի գնման 100 միլիոնի և նախորդ՝ 200 միլիոնի վարկերը լիովին բավարար են, որ ՀՀ-ն ապահովի որակական բալանս Ադրբեջանի նկատմամբ. Վ. Եվսեև


    22.10.17



    Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ շեշտելով, որ ՌԴ համաձայնությունը պետք չի գա, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Ըստ Եվսեևի՝ հայկական կողմը պետք է հստակեցնի, թե ինչ զինատեսակներ է ուզում գնել այդ գործարքի շրջանակներում: Նա նշեց, որ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանին վաճառված զենքերի մատակարարումը ձգձգվեց հայկական կողմի պատճառով, որովհետև Հայաստանը չէր հստակեցրել, թե ինչ է ուզում գնել:

    - Պարո՛ն Եվսեև, որոշ ժամանակ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանը Հայաստանին նոր վարկ է տրամադրելու՝ 100 միլիոն դոլարի, որպեսզի ՀՀ-ն գնի ռուսական արտադրության զենքեր: Նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկը, որը տրամադրել է Ռուսաստանի կողմից նույն նպատակի համար, դեռևս չի մարվել: Ավելին՝ այդ զենքի ողջ խմբաքանակը դեռ Հայաստանին չի փոխանցվել: Ինչպե՞ս Հայաստանում վստահ լինեն, որ նույն խնդիրը չի կրկնվի, որ զենքերը ժամանակին տեղ կհասնեն:

    - Այո, Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել, որպեսզի հայկական կողմը սպառազինություն ձեռք բերի, բայց որքանով ես եմ տեղեկացված, խնդիրը եղել է ոչ թե այն, որ Ռուսաստանը չի տվել այդ զենքերը, չի մատակարարել, այլ այն, որ հայկական կողմը բավական երկար ժամանակ համաձայնեցնում էր այն հարցը, թե ի՞նչ զենքեր է ուզում գնել: Կարծում եմ, որ այս անգամ հայկական կողմը պետք է իր ողջ ուշադրությունը սևեռի նրա վրա, որ հստակեցնի, թե կոնկրետ ինչ զենքեր է ուզում, որ ապահովի իր անվտանգությունը: Նախորդ անգամ սպառազինության մատակարարման հիմնական ձգձգումը եղավ հենց սրա պատճառով, որ Հայաստանը չէր հստակեցրել, թե ինչ զենքեր է ուզում գնել:

    200 միլիոն դոլարի նախորդ վարկը, որի մասին Դուք խոսեցիք, նպատակ ուներ վերականգնել հավասարակաշռությունը տարածաշրջանում, իսկ նոր վարկն այս առումով կրիտիկական չէ, որովհետև, իմ կարծիքով, մինչև հաջորդ տարի լարվածության աճ չի սպասվում: Կա ժամանակ, որպեսզի հանգիստ պայմաններում քննարկվի այն հարցը, թե ինչ զենքեր է ուզում Հայաստանը: Հայկական կողմը պետք է հաշվի առնի իր Զինված ուժերի հագեցվածությունը, նախորդ մատակարարումները և եզրակացություններ անի, թե ինչ զինատեսակների կարիք կա: Ես չեմ ասում, թե ռուսական կողմի մեղքն ընդհանրապես չկա, ոչ, բայց հայկական կողմը ձգձգեց գործընթացը: Հուսով եմ, որ այս անգամ խնդիրները լուծված կլինեն:

    - Վստահ եմ, որ բացի բիզնես շահերից, Ռուսաստանի համար կան այլ շահեր ևս, որ Հայաստանի սպառազինություն ձեռք բերելու վարկ է տրամադրվում: Եթե հայկական կողմի համար սա անվտանգության ապահովման գործոն է, ապա ռուսական կողմն ինչո՞վ է շահագրգռված:

    - Եթե հիշում եք, Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծեցին համատեղ զորախումբ, և Ռուսաստանի համար կարևոր է, որ համատեղ զորախումբը հզորանա: Կարծում եմ, որ հենց զորախմբի ուժեղացման համար էլ Ռուսաստանը Հայաստանին զենքի նոր խմբաքանակ է վաճառում: Որքան շուտ Հայաստանն իր համար հստակեցնի, թե ինչ զենք է ուզում գնել, այնքան շուտ կիրականացվի մատակարարումը: Ռուսաստանն արհեստականորեն որևէ գործընթաց չի ձգձգել: Պարզապես պետք է հաշվի առնել, որ եթե Հայաստանին բարդ սպառազինություն է հարկավոր, որը ներկա պահին պատրաստի վիճակում ռուսական զինանոցում չկա, ապա ժամանակ է պետք դրա արտադրության համար: Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանն էլ ունի ներքին սպառման խնդիր, և զենքի արտադրության համար մեզ ժամանակ է պետք: Ամեն դեպքում, գործընթացի սկիզբը, կրկնում եմ, այն է, որ հայկական կողմը հստակեցնի, թե ինչ զենք է ուզում գնել, ինչ ծավալով, որպեսզի ռուսական կողմը որքան հնարավոր է արագ անցնի դրա արտադրման գործընթացին, եթե կրկնում եմ, այդ զենքից պատրաստի չկա:

    - Դուք խոսեցիք տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն ապահովելու մասին: Շատ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանն Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել, իսկ Հայաստանին՝ նախ 200 միլիոնի, հիմա էլ ևս 100 միլիոնի: Նրանք նշում են, որ այսպիսով բալանսի մասին խոսելն անտեղին է, որովհետև ծավալներն անհամեմատելի են:

    - Կարծում եմ, որ այս երկու գործարքները միմյանց հետ համեմատել չի կարելի, որովհետև կան գնային տարբերություններ: Հայաստանին Ռուսաստանը զենք է վաճառում ներքին գներով, իսկ Ադրբեջանի համար այդ զենքը թանկ է: Ռուսաստանը Հայաստանին վարկ է տրամադրում, որ ՀՀ-ն զենքեր գնի ոչ թե նրա համար, որ Ադրբեջանից ծավալով հետ չմնա, քանակով հետ չմնա, այլ որ որակով հետ չմնա: Այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը: Որակական բալանսի մասին է խոսքը, իսկ այն զենքերը, որոնք մատակարարվում են Հայաստանին Ռուսաստանից, բավարար են, որ ապահովվի որակական բալանս: Ներկայումս Ադրբեջանը ռազմաօդային ուժերի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց այդ առավելությունը հավասարակշռվել է հայ-ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորի ստեղծմամբ, որն ըստ էության ծածկում է նաև Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանն այլևս չի կարող օգտագործել իր ռազմաօդային ուժերը Ղարաբաղի դեմ, որովհետև ՀՕՊ-ը տեղում կհարվածի դրանք: Դրա համար նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը օգտագործեց միայն ռազմական ուղաթիռներ, որոնք փոքր բարձրության թռիչքներ են իրականացնում և չէին ընկնում ՀՕՊ-ի թիրախի տակ:

    Բացի այդ, որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ Հայաստանն օրինակ պետք է ունենա նույն քանակությամբ տանկեր, որքան Ադրբեջանը: Հայաստանը պետք է ունենա հակատանկային համակագեր, որպեսզի տանկերի դեմն առնի: Սխալ է մոտեցումը, որ եթե Ադրբեջանը մի տանկ առավ, ուրեմն Հայաստանն էլ պետք է մի տանկ առնի: Պարտադիր չէ, որ Հայաստանը ժամանակակից տանկեր ունենա, ոչ, Հայաստանը կարող է օգտվել տարածքի լեռնային ռելիեֆից և ունենալ հակատանկային համակարգեր, որոնք ավելի էժան են, քան՝ տանկերը: Հրետանու առումով, Հայաստանն օրինակ պետք է առավելություններ ունենա, Ադրբեջանը «Սմերչ» ունի, ուրեմն Հայաստանն էլ պետք է ունենա, որովհետև դա որոշում է կրակի հեռավորությունը, թույլ է տալիս հեռու կրակել ու վնասել ընդգրկուն տարածք: Այս առումով, բալանս պետք է լինի, բայց, կրկնում եմ, պետք չէ ադրբեջանական ամեն մի տանկին հակակշռել հայկական տանկը: Դրա համար ընդհանուր առմամբ 300 միլիոնի դոլարի զենքը լիովին բավարար է, որ Հայաստանն ապահովի որակական բալանս, հատկապես, գումարած սրան, որ Հայաստանն ունի զենքի սեփական արտադրություն:

    - Այս վերջին՝ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին վաճառված զենքերը կարո՞ղ են կիրառվել Հայաստանի կողմից առանց ռուսական կողմի համաձայնության: Հայաստանը դրանք կարո՞ղ է ցանկացած պահի կիրառել՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու:

    - Կարծում եմ, որ համաձայնության կարիք կա այնպիսի զինատեսակների դեպքում, ինչպիսին «Իսկանդեր»-ն է, բայց Հայաստանն ունի «Իսկանդեր», և այդ պայմանագրով նման զենքերի փոխանցվում չի նախատեսվում: Չեմ կարծում, որ զենքերի մնացած տեսակների պարագայում հարկավոր է Ռուսաստանի համաձայնությունը: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է դրանք օգտագործել առանց սահմանափակումների միայն մեկ պայմանով, եթե Հայաստանի նկատմամբ կատարվի ագրեսիա:

    Տիգրանուհի Մարտիրոսյան
    Last edited by Vrej1915; 10-22-2017, 12:15 PM.

    Leave a comment:

Working...
X