Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied

    Մահացել է Լեւոն Հայրապետյանը
    18.10.2017



    Անազատության մեջ մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանը։ Այս տեղեկությունը հաստատել են Հայրապետյանի հարազատները։

    Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

    Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

    Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։

    Լեւոն Հայրապետյանը 2016 թվականին տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

    2016-ի ապրիլին գործարարին ազատ արձակելու կոչ-հայտարարություն էին տարածել նաեւ ԼՂՀ ԱԺ խմբակցությունները. «Հաշվի առնելով Լեւոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը եւ ազատ արձակել նրան»:

    Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Մասնավորապես, Հայրապետյանի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Լեւոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաեւ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
    2007 թվականին Լեւոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն քմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա` տրամադրելով 7 մլն դոլար։

    Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստեւը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:

    Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո։ Այնուհետեւ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, սակայն 2016-ի ապրիլին նա նորից կալանավորվել է եւ գնտվում էր անազատության մեջ:

    Նրա փաստաբան Հայկազ Մակարյանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:

    Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied



    Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը. նրան կհուղարկավորեն Մոսկվայում` ծնողների կողքին


    Մոսկվայում երեկ երեկոյան մահացել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը։ Այդ մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց գործարարի մտերիմ ընկեր, Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր և նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսական այբուբենը Երևանի թիվ 71 դպրոցի ճակատին. Տեսանյութը՝ 1in.am-ի

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    12 / Հոկտեմբեր / 2017Ենթադրենք մենք թուլամորթ ենք, ռուսներն էլ` սրիկա. ի՞նչ անել. «Հետախույզի օրագիրը»


    Հետևե՛ք մեզ YouTube-ում
    Ենթադրենք մենք թուլամորթ ենք, ռուսներն էլ` սրիկա. ի՞նչ անել. «Հետախույզի օրագիրը»



    Ռուսաստանին ՈՉ չասելը մեզ վրա թանկ է նստում բոլոր ոլորտներում: Մենք չեն կարողանում ՈՉ ասել ռուսական գազին, թանկ էլեկտրականությանը, տնտեսական միասնական համակարգին: Անգամ Հայաստան եկած ռուսական վարկն է տնօրինվում Ռուսաստանի հայեցողությամբ: Արդյունքում՝ շատ հաճախ ՀՀ քաղաքացիները հարկ են վճարում ռուս չինովնիկների լավ կյանքի համար: Այսպես Հայաստանը ՉԷ ասել չգիտի, Ռուսաստանն էլ խիղճ չունի: Ի՞նչ անել:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    12 / Հոկտեմբեր / 2017Ռուսական шлагбаум-ը փակել է Հայաստանի զարգացման ճանապարհը. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Մեհրաբյանի հետ


    Հետևե՛ք մեզ YouTube-ում
    Ռուսական шлагбаум-ը փակել է Հայաստանի զարգացման ճանապարհը. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Մեհրաբյանի հետ

    ՆԱՏՕ-ն շարժվում է արևելք ու էլ ավելի է ընդարձակվելու, մեր օրակարգում պետք է լինի ՆԱՏՕ-ին անդամությունը: Վերջին 100 տարվա մեջ արդեն 3-րդ անգամ Ռուսաստանը ստիպված է լինելու լքել մեր տարածաշրջանը: Բայց ռուսը հենց այնպես չի գնում, նա իր հետևից սովորաբար ավերակ է թողնում. մենք չպետք է թույլ տանք, որ կրկնվի այն, ինչ եղավ 1918-ին ու 1991-ին: Այդ պետությունը մեկուսացնում է մեզ՝ դառնալով երկաթե վարագույր ու թույլ չտալով մեր ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին: Մեր արտաքին մարտահրավերների մասին ենք զրուցել քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսահայերի հաջորդ կարեւոր խոստումը

      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 08 Հոկտեմբերի 2017

    Երեւանում եվրասիական տնտեսական ֆորումը կազմակերպած Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ապագա իշխանության եւ մասնավորապես վարչապետի խնդրին: «Ցանկանում ենք նրան, ում հայ ժողովուրդը ընտրել է, մենք չենք կարող այնտեղից թելադրել, թե ում նշանակեն: Մենք այլ երկրի քաղաքացիներ ենք», ասել է նա:



    Արա Աբրահամյանը սույն հանգամանքը «հասկացել» է այն բանից հետո, երբ մոտ երկու տարի առաջ մտադրություն էր հայտնել Հայաստանում կուսակցություն բացել: Հայաստանում բազմաթիվ շրջանակներ, այդ թվում կուսակցություններ, պատրաստ էին միանալ այդ կուսակցությանը, որն անկասկած լինելու էր մասսայական եւ կարող էր լուրջ հաջողություն գրանցել 2017-ի ԱԺ ընտրությանը, բնականաբար մեծ գումարներով, եւ տեղական օլիգարխները դժվար թե կարողանային ոտք մեկնել նրան:



    Ընդ որում, Արա Աբրահամյանը համարում էր, որ ռուսահայերը եւ Ռուսաստանում աշխատող հարյուր հազարավոր հայերը պետք է ունենան քաղաքական գործիք՝ Հայաստանի գործընթացներին մասնակցելու համար:



    Կասկած չկար, որ այդ գաղափարը համաձայնեցված էր ՌԴ իշխանության հետ: Այն ի վերջո գաղափար էլ մնաց, սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունն իրականություն կդառնար, եթե Մոսկվան պնդեր: Այդ կուսակցությանը դեմ էր իշխանությունը, եւ ակնհայտորեն դրա վերաբերյալ խոսակցություն է եղել Մոսկվայի հետ: Թե որն է եղել գինը, որ այդ կուսակցությունը չբացվի, այդպես էլ հայտնի չի դառնա, բայց պարզ է՝ որ Հայաստանի հաշվին:



    Միով բանիվ, Արա Աբրահամյանը «խոստանում» է, որ իրենք այլ երկրի քաղաքացիներ են եւ չեն խառնվելու: Նրա այս հայտարարությունը հնարավոր է նաեւ ակնարկ է Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու՝ Սամվել Կարապետյանին, ում հետ Աբրահամյանը հարթ հարաբերություն չունի, եւ ով խոշոր բիզնես-նախագծեր է իրականացնում Հայաստանում: Համարվում է, որ նա վարչապետ Կարեն Կարապետյանի «հովանավորն» է Հայաստանի իշխանության առաջիկա ձեւավորման հարցում:



    Սամվել Կարապետյանի դեպքում եւս հետաքրքիր նախապատմություն կա: Տարիներ առաջ Հայաստանի քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը տարբեր բիզնես-ծրագրերի դիմաց խոստացել էր նրա եղբորը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ: Սակայն նա նշանակվեց «ընդամենը» նախագահի աշխատակազմի ղեկավար: Սակայն այն ժամանակ ուշագրավ էր նրա հերքում-հայտարարությունը՝ նա ասել էր, որ իր ընտանիքը 90 միլիոն դոլարի ներդրումներ է արել, եւ այդքան գումարով կարելի է գնել ցանկացած պաշտոն Հայաստանում: Դրանով նա ուզում էր ասել, որ այդ ներդրումները իրեն վարչապետ նշանակելու համար չէին:



    Սամվել Կարապետյանը հիմա ավելի մեծ նախագծեր է իրականացնում, եւ ժամանակը ցույց կտա, թե որքան գումարով «կարելի է վարչապետի պաշտոն գնել» Հայաստանում, եթե իհարկե նման խնդիր կա:



    Ռուսաստանի հայ համայնքը ներկայում ամենամեծն է եւ գուցե մեծահարուստների թվով նույնպես ամենամեծը: Մյուս կողմից, հայ համայնքը Ռուսաստանում գործոն չէ, ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ հաջողությամբ գործում են լոբբիստական կազմակերպություններ: Ճիշտ է, էմիգրանտների երկրորդ սերունդն աստիճանաբար մտնում է պետական կառույցներ, մեդիա ու խոշոր ընկերությունների ղեկավար կազմեր, սակայն առայժմ չի կարողանում դառնալ գործոն, որի հետ իշխանությունը հաշվի կնստեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Դա գալիս է թե Ռուսաստանի պետական-քաղաքական բնույթից ու վերաբերմունքից, թե հայերի մտածողությունից:



    Ռուսահայ համայնքը մնում է Ռուսաստանի քաղաքականության պատանդը եւ գործիքը, եւ դա հատկապես ընդգծվեց 2013-ից հետո, երբ ռուսահայերը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, տարբեր մակարդակներում դարձան Հայաստանի ուղղությամբ ագրեսիվ «ինտեգրացիոն» քաղաքականության գործոն ու քարոզչության «առաջամարտիկներ»: Այսինքն, որքան քանակապես ու որակապես աճում է ռուսահայ համայնքը, այնքան ավելի ուժեղ գործոն է դառնում Հայաստանի վրա ազդելու, եւ ոչ թե Հայաստանի հարցում Ռուսաստանի որոշումների վրա ազդելու հարցում, այդպիսով Հայաստանն էլ դարձնելով համայնքի փաստացի պատանդ:



    Ասվածը վերաբերվում է համայնքի բոլոր շերտերին՝ գաստարբայտերներից մինչեւ մեծահարուստներ: Նրանք կարեւոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ՝ ներդրումներով ու տրանսֆերտներով, սակայն այդ գումարները, վերը նկարագրված իրավիճակի պատճառով, անհամեմատ ավելի «վերադառնում են» Ռուսաստան՝ Հայաստանի ինքնիշխանության տեսքով:



    Արա Աբրահամյանը փաստացի «խոստանում է դրսից չթելադրել», թեեւ դժվար է ասել՝ հասկանո՞ւմ է իր ասածի իմաստն ու կարեւորությունը, թե ասում է օրինակ ինչ որ մեկին դուր գալու կամ ինչ որ մեկին հակադրվելու համար:



    Իսկ ընդհանրապես, ռուսահայ «էլիտան» պետք է թերեւս փորձի «գնել» ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ փոխել նախեւառաջ համայնքի վիճակը, հանելով նրան պատանդի ու գործիքի վիճակից: Դրանից կշահեն բոլորը՝ թե Հայաստանը, թե համայնքը, եւ թե հատկապես մեծահարուստները, ովքեր գուցե ավելի բարդ վիճակում են հենց մեծահարուստ լինելու պատճառով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայելու առաջ 01.10.2017 Վահրամ Մարտիրոսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Եթե Կովկասում խաղաղություն ենք ուզում, ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵՏՄ-ին․ Պուտինի խորհրդական

    Հոկտեմբեր 06, 2017


    ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազև, Երևան, 6-ը հոկտեմբերի, 2017 թ․

    Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդականի խոսքով՝ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:

    Սերգեյ Գլազևը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2012 թվականին, նա համակարգում է եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Այսօր Երևանում, հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցերին, նա հայտարարեց՝ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն և կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար:

    «Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետև այն դեռ ընթանում է հետխորդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու և համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ: Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը և լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար: Կասեմ, որ եվրասիական գործընկերության հսկայական նախագիծը, որն այսօր առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր՝ բարեկամական երկրների միավորման միջոց է՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը, հարգելով միմյանց, չմիջամտելով միմյանց ներքին գործերին և որոնելով համատեղ մրցակցային առավելություններ»,- ասաց Գլազևը:

    Պուտինի խորհրդականն այնուհետև Եվրոպական միության հետ որոշ համեմատություններ անցկացրեց: «Սա կամավոր միություն է, ոչ թե հարկադրանք, ի տարբերություն Եվրոպական միության: Մենք ականատես եղանք՝ երբ [Ուկրաինայի նախկին նախագահ] Յանուկովիչը հրաժարվեց Ուկրաինայի համար կործանարար՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից (քանի որ Ուկրաինան զրկվում էր իրավունքներից, ինչպես այժմ չունի), նրան ուժով պաշտոնանկ արեցին: Եթե մենք ցանկանում ենք Կովկասում խաղաղություն, փոխօգնություն, օգտակար համագործացություն ունենալ, որոնք կօգնեն քաղաքական խնդիրների լուծմանը, ապա հարկավոր է ողջ Կովկասն ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց ՌԴ նախագահի խորհրդականը:

    2013 թ․ նոյեմբերին Ուկրաինայում սկիզբ առան բողոքի զանգվածային ակցիաներ այն բանից հետո, երբ այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչն անակնկալ կերպով հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին՝ բողոքի ակցիաները ճնշելու համար, ինչի հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ: 2014 թ․ փետրվարին Յանուկովիչը լքեց մայրաքաղաք Կիևը, փետրվարի 22-ին էլ Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնանակ արեց նրան: Ուկրաինայի նոր իշխանությունները 2014 թվականին Եվրամիության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը:

    «Ազատության» հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազևը պատասխանեց․ «Այո, այլ խնդիրների թվում նաև այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձևավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջև կառաջանա երկարատև համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը: Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»:

    Հարցին էլ՝ հնարավոր համարու՞մ եք ԵՏՄ-ում միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը, Գլազևն արձագանքեց․ «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, այս պարագայում, իհարկե, վճռորոշ խոսքը Հայաստանինն է, որովհետև որոշումներն ընդունում ենք կոնսենսուսով»: «Դեռևս չունենք միասնական արժույթ»

    Գլազևին հիշեցրեցինք Արևմուտքից հնչող քննադատությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը Խորհրդային Միությունը վերստեղծելու փորձ է: «Դա հիմարություն է, որն ի սկզբանե տիկին Քլինթոնն էր արտաբերում՝ չխորանալով հարցի էության մեջ: ԵՏՄ-ն կառուցվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա և ոչինչ ավելին: Այն տնտեսական միություն է, քաղաքական չափումներ չունենք, դեռևս չունենք միասնական աժույթ: Վերազգային մարմինն աշխատում է բացառապես համատեղ առևտրի կարգավորման ուղղությամբ»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Ժամանակ». Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հարցը. Ալ. Դուգին

    08:50 • 06.10.17



    «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույ­ցում կարծիք է հայտնել որ Հայաս­տանի և Ադրբեջանի նախագահ­ների առաջիկա հանդիպման ըն­թացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերա­դարձի հարցը:

    «Նախագահների հանդիպումս այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդի­րը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպ­ման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերա­դարձնելու թեման շատ սխալ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական և թե ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաս­տից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որ­պես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, քանի որ ձևավոր վել են անզիջում, սխալ տեսակետ­ներ»,- նշեց Ալ Դուգինը:


    Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոսկվայի խնդիրը Հայաստանին ճնշելն ու Ադրբեջանին սիրաշահելն է

    - 05/10/2017

    - In Վերլուծական

    Putin Aliev
    Անցած տարվա Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի հասարակության դժգոհությունը հասավ իր պիկին, անգամ երկչոտ իշխանության մակարդակով հնչեցին Մոսկվային հասցեագրված մեկ-երկու քննադատական ելույթներ:

    Հասարակությունն իրավամբ կարծում էր, որ ճակատագրական չորս օրերին Ադրբեջանը Հայաստանի տեսանելի հակառակորդն է եղել ռազմի դաշտում, իսկ իրականում մեր երկիրն անհավասար պատերազմի մեջ է եղել Ռուսաստանի հյուսած դավադրության պատճառով: Եթե այդ օրերին Հայաստանում գտնվեր հանրային տրամադրությունների տրանսլյատոր քաղաքական ուժ, դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենային զարգացումները, որովհետև առաջնագծում նահատակված հարյուրից ավելի երիտասարդների մահվան պատասխանատու հասարակությունը, Ադրբեջանից բացի, համարում էր Ռուսաստանին, որի մատակարարած մահաբեր սպառազինությունը գործի էր դրվել ամբողջ ծավալով:

    «Իսկսնդերն» այն խայծն էր, որի միջոցով Մոսկվան փորձեց սիրաշահել մեր հասարակությանը` նրա մտածողությունը ձերբազատելով հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» կասկածի տակ դնող «դավադիր» մտքերից: Մեր հասարակությունն օբյեկտիվորեն զրկված է արժեքային համակարգից, տրամադրությունները սիտուատիվ են` ազդվելով տարբեր իրադարձությունների առաջացած նույնիսկ արտաքին էֆեկտից:

    2016-ի սեպտեմբերի 21-ի զորահանդեսին «Իսկանդերը» կարողացավ ամբողջովին մոռացության մատնել ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմը` տղաների հերոսությամբ և ռուսական դավադրությամբ հանդերձ: Հնչած մի քանի բանական ձայները խլացվում էին հայ-ռուսական պաշտոնական շրջանակների բեմադրած «մասովկայի» «ուռաների» հորձանուտում: Մեր հասարակության մեջ դարձյալ գլուխ էր բարձրացրել տնաքանդ, ռուսական ակունքից սնվող սնապարծությունը, բարոյական հաղթանակներով ապրող ու իրական հայրենիք կորցնող տեսակը, որի երևակայության մեջ ռուսի նվիրած «Իսկանդերով» «արյան ծովի» ենք վերածում Ստամբուլն ու Բաքուն:

    Չենք զարմանա, որ մի օր պարզվի, որ «Իսկանդերը» մեկ զորահանդեսի ցուցադրության համար էր ու նույնիսկ հայկական զինուժին չի էլ պատկանում կամ` եթե անգամ պատկանում է, չի կարող գործի դրվել առանց Մոսկվայի «դաբրոյի»: Ռուսաստանը կարող է հսկողություն իրականացնել իր կողմից Հայաստանին վաճառված ռազմատեխնիկայի նկատմամբ։ Խոսքը դեռևս 2013 թվականի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագրի մասին է, որի առաջին հոդվածը սահմանում է․ «Պայմանագրի շրջանակներում ռազմատեխնիկա մատակարարող կողմը իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ գնորդ կողմը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար»: Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ընդդիմադիրների տագնապներն անտեղի է համարել՝ շեշտելով, որ նման ընթացակարգը ընդունված է միջազգային պրակտիկայում: «Շատ երկրներ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով միմյանց հետ աշխատելիս այս պրակտիկան լայնորեն կիրառում են: Մեր պարագայում Ռուսաստանի Դաշնության հետ այս համաձայնագիրն առաջացել է այն բանով, որ մենք վերջին շրջանում շատ ավելի լայն ծավալի և մեծ ծավալի զենք և զինամթերք ենք սկսել ձեռք բերել»,-ասել է Զաքարյանը: Վերջինս գուցե նույնիսկ ճիշտ է, երբ վկայակոչում է միջազգային պրակտիկան, ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը թքած ունի միջազգային ցանկացած պրակտիկայի և իրավունքի վրա ու նշված և այլ համաձայնագրերում իր համար «սողանցքներ» է բացում հետագա միջամտություններն ադարացնելու համար: Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը Մոսկվան չի առարկի, երբ Հայաստանին մատակարարված սպառազինությունը տեղակայվի Արցախում, կամ` ո՞վ կարող է երաշխիք տալ, որ Հայաստանը, նման պայմանագրի առկայությամբ, կարող է գործի դնել «Իսկանդերը»` առանց Մոսկվայի համաձայնության: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիրը, կարծես թե, փաստաթուղթ լինի «Իսկանդերի» բլեֆի մասին: Մենք ժողովուրդ ենք, որից խլել են իրական հայրենիքը` մեզ Սևրի պայմանագրի քարտեզով գայթակղելով: Ինչո՞ւ ենք հիմա զարմանում, որ «Իսկանդերով» կարող էին բթացնել մեր ցավը, լռեցնել մեր ցասումը:

    Ռուսաստանն անհամեմատ մեծ ծավալի սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Հետաքրքիր է` արդյո՞ք Բաքվի առաջ պարտավորություններ սահմանվում են, թե՞ Մոսկվայի խնդիրը Հայաստանին ճնշելն ու Ադրբեջանին սիրաշահելն է:

    Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում

    Leave a comment:

Working...
X