Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է Արցախում 1921-ի սցենարը կրկնելու ցանկության մասին. փորձագետ
    26.04.2017
    Եթե հայկական կողմը զիջի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա տարածքը, ոչ մի երկրորդ փուլ կամ կամքի դրսեւորում չի լինի...


    Եթե հայկական կողմը զիջի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա տարածքը, ոչ մի երկրորդ փուլ կամ կամքի դրսեւորում չի լինի։ Ոչ ոք Արցախում չի մնա, նույնիսկ Զանգեզուրում։ Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։

    Նրա խոսքով՝ ամեն ինչ կվերջանա առաջին փուլով, եւ բոլորը դա շատ լավ են պատկերացնում։ Պատասախնելով NEWS.am-ի թղթակցի հարցին Մոսկվայում ապրիլի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման եւ բանակցային գործընթացում որեւէ փոփոխության մասին հարցին՝ Պապյանը նշել է. «Ադրբեջանական կողմը բազմիցս պնդել է ու շարունակում է պնդել, որ իր համար ընդունելի տարբերակը Արցախի՝ ամբողջությամբ Ադրբեջանի կազմում հայտնվելն է։ Հետայսու ցանկացած հանդիպում տեղի կունենա Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման տրամաբանությամբ՝ զիջումների գնալու նպատակով, այսինքն՝ այն, որը պայմանականորեն կոչվում է «Լավրովի ծրագիր»։ Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ խաղաքարտը»։

    Այսօր, շարունակել է փորձագետը, Ռուսաստանը շատ հասարակ խնդիր է լուծում՝ գայթակղել Ադրբեջանին ԵՏՄ-ին միանալու համար։ «Դրա համար միակ տարբերակը Արցախի հարցն է։ Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է այն մասին, որ ցանկանում է կրկնել 1921 թվականի սցենարը։ Արդյոք կկարողանա՞ն նրանք դա իրականացնել, չգիտեմ»,-հավելել է Արա Պապյանը՝ չհաստակեցնելով, թե երբ են այս կամ այն պաշտոնյաները խոսել հայկական կողմի միակողմանի զիջումների մասին։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանի վտանգավոր մտադրությունը Արցախում

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    Մեկնաբանություն - 16 Ապրիլի 2017,


    Արեւմուտքը, Հյուսիսն ու Արեւելքը բավարար հնարավորություններ են ունեցել համոզվելու, որ Հարավային Կովկասում միայն երկու պետություն կա, որոնք ընդունակ են ռազմավարական գործընկերներ լինել՝ Հայաստանն ու Արցախը:

    Հայաստանի գործընկերները վաղուց եկել են այդ համոզման: Սակայն այս հանգամանքը պարզվեց բարդ ու անհասկանալի է հայկական քաղաքական դասի շրջանում, որը զբաղված է անիմաստ ինտրիգներով, ներգրավելով արտաքին կողմերին:

    Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր փուլերում բավական ադապտիվ էր թվում իր ոճով ու բովանդակությամբ, թեեւ քաղաքական գրականության մեջ կան գնահատականներ, թե Ռուսաստանը միշտ ցուցաբերել է ղարաբաղյան խնդրի լուծման նույն մոտեցումներն ու սկզբունքները:

    Երկար ժամանակ Ռուսաստանն իրականացնում էր սպասելու քաղաքականություն եւ գերադասում էր ստատուս-քվոյի պահպանումը, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ նախաձեռնություններ էր ձեռնարկում ի հակակշիռ վճռական դեր խաղալու ԱՄՆ-ի փորձերի:

    Երկար տարիների ընթացքում, հատկապես 1995-2003 թթ. Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը դիտարկում էր ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա ճնշում ու ազդեցություն գործելու նպատակով: Ռուսաստանը հաճախ էր ազդանշաններ տալիս Ադրբեջանին՝ այդ խնդրում իր դիրքորոշման փոփոխության հնարավորության վերաբերյալ, եթե Բաքուն վերանայեր իր որոշ դիրքորոշումներ:

    Այս փորձերն էական փոփոխությունների չհանգեցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, սակայն հայ հանրության ու քաղաքական ղեկավարության մեջ անվստահություն առաջացրեցին Մոսկվայի քաղաքականության հանդեպ: Անվստահությունը հատկապես պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանն անտեսեց Հայաստանի սպառազինության պահանջմունքները:

    Միաժամանակ, Ռուսաստանն այս կամ այն ձեւով իրագործում էր սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ այս իրավիճակը փոխվեց, ներկայում Հայաստանը ստանում է անհրաժեշտ սպառազինության մեծ մասը:

    2008-2009 թթ. Ռուսաստանը փորձեց նոր դիրքեր ձեռք բերել շրջանում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում իր դերի ակտիվացման միջոցով: Հայաստանում Ռուսաստանի այս քաղաքականությունն ու մտադրություններն անհանգստություն էին առաջացնում:

    Հայաստանի ղեկավարությունն այդ ժամանակաշրջանում փորձում էր պարզել այդ հարցը Մոսկվայում եւ բավարարված չէր պարզաբանումներով:

    Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան թեման սկսեց անհանգստացնել Ռուսաստանին, քանի որ այն դադարել էր լինել տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք, ավելին՝ այն աստիճանաբար դառնում էր ամերիկյան քաղաքականության գործիք:

    Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում երեւում է հետագայում էլ է փորձելու շահագրգռել Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանի առաջ կանգնած է Ադրբեջանի հետ նոր, առավել վստահելի հարաբերություններ հաստատելու խնդիրը, ինչը թույլ կտա ղարաբաղյան խնդրի լուծումն իրագործել կարգավորման հիմնական գործընթացի, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներից դուրս:

    2008-ի աշնանը, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստորագրվեց Մայնդորֆյան համաձայնագիրը, ԱՄՆ-ն հասկացնել տվեց, որ չի ընդունի «այլընտրանքային» լուծումներ, որոնք ինքը լեգիտիմ չի ճանաչի: Դա իհարկե որոշակի դեր խաղաց մայնդորֆյան նախաձեռնության տապալման հարցում, սակայն 2010-ի սկզբին Ռուսաստանը փորձեց վերադառնալ լուծման այդ ձեւաչափին:

    Մոսկվայում հասկանում էին, որ բոլոր շահագրգիռ կողմերի ընդունած Մադրիդյան սկզբունքների վրա բազավորված կարգավորման գործընթացը տապալվել է ու որոշակիորեն սպառվել: Այդ պատճառով ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձեւաչափ եւ նոր սկզբունքներ:

    Ռուսաստանը չի պատրաստվում սպասել նոր նախաձեռնություններին ու փորձում է առաջ քաշել իր առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններն առավել կարեւոր ու բովանդակալից են, քան այս երկու պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի ու ընդհանրապես Արեւմուտքի հետ:

    Ղարաբաղյան խնդիրն, անկասկած, ապագայում նոր բարդությունների կհանգեցնի հայ-ռուսական հարաբերություններում, եթե Ռուսաստանն առաջարկի տարածքային անթույլատրելի զիջումներ: Առայժմ սակայն խոսքը Ադրբեջանի հետ «նոր» հարաբերություններ ձեւավորելու մասին է, որոնք դեռ հեռու են հեռանկարի բավարար ընկալումից:

    Բաքվում հասկացել են, որ 2008-2009 ժամանակաշրջանում կորցրել են կարգավորման գործընթացում առավելության հասնելու իրական հնարավորությունները: Այդ պատճառով Բաքվում առավել ուշադիր են դարձել Ռուսաստանի առաջարկներին, որոնք երեւում է անայլընտրանքային կդառնան խնդրի լուծման հարցում:

    2013 թ. Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների պարիտետային պայմաններ ստեղծելու Ռուսաստանի փորձերը տապալվեցին, ոչ միայն Ադրբեջանի զգուշավոր դիրքորոշման, այլեւ ԱՄՆ-ի համապատասխան հակազդեցության պատճառով:

    Այս գործընթացը Ադրբեջանի աբսորբացիայի եւ նրան Ռուսաստանի գործընկեր դարձնելու գագաթնակետն էր: 2013-ից հետո, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին հրաժարվել Եվրամիության հետ ասոցիացիայից, եկավ Հայաստանի շահերը լիովին անտեսելու ժամանակաշրջանը: Ավարտվեց այն ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը գերադասում էր գործընկերային հարաբերություն ունենալ Հայաստանի հետ:

    Հայաստանում ու Արցախում ամենաշատ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների վերաբերյալ առաջարկներից: Կասկած չկա, որ խաղաղապահները վերջին հաշվով խաղալու են Ադրբեջանին ձեռնտու կանոններով, եւ դա անհնար է հաղթահարել որեւէ համաձայնագրով:

    Մտահոգություն է պատճառում ցանկացած պետության խաղաղապահների մասնակցության հնարավորությունը, եւ լիովին հասկանալի է, որ վաղ թե ուշ խաղաղապահ կոնտինգենտում դոմինանտ դեր է ունենալու Ռուսաստանը:

    Ռուսաստանի բանակը տխուր հիշողություններ է թողել Արցախում, քանի որ երկու անգամ՝ 1991-ին ու 1992-ին մասշտաբային պատժիչ արշավ է ձեռնարկել հայերի դեմ, ոչնչացնելով տասնյակ հայկական բնակավայրեր եւ հանգեցնելով հազարավոր հայերի սպանությանը, իրականացնելով ցեղասպանական ու տեղահանման գործողություններ:

    Որքան էլ փոխվեն քաղաքական եւ այլ պայմանները, այդ իրադարձությունները չեն կարող անտեսվել ու հաշվի չառնվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների մասնակցության հարցում:
    Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը, որն անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ, կարող է համաձայնվել ռուսական խաղաղապահների ներկայությանը միայն իր պայմաններով խնդրի լուծման դեպքում:

    Հայաստանը կարող է խաղաղապահներին համաձայնվել միայն իր պաշտպանունակության էական անկման, հաղորդակցական ու ֆունկցիոնալ լիակատար շրջափակման ու մեկուսացման դեպքում, որը ներկայում մասնակի առկա է տարածաշրջանում:

    Այնուամենայնիվ, ապագայում կարգավորման գործընթացի տարբեր պայմաններում հայ-ռուսական հարաբերության իրագործման մասով առավել վտանգավորը լինելու է հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու Ռուսաստանի մտադրությունը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Տեր-Պետրոսյանը երևի ռուսներին խոստացել է, որ այս ճանապարհով չենք գնալու.Քաղաքագետը՝ Արցախի բանաձևի մասին

    2017-04-14

    «Էս ողորմելիներին իշխանության գլուխ ենք դրել, գիշեր-ցերեկ գողանում են՝ լացացնում, հիմա էլ բազար է՝ ո՞վ է նախարար, ում կինն ի՞նչ է անում և այլն, փոխանակ օգտվեն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:

    Ամերիկացիները ռուսներին իրենց տեղն են ցույց տալիս, իսկ սա մեզ համար ձեռնտու է: Եթե ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև գործարք լիներ, հիմա Արցախից ոչինչ չէր մնացել: Պետք է փոխենք Արցախի վերաբերյալ բանակցությունների հիմքը: 1960 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև՝ գաղութացված ժողովուրդներին և պետություններին անկախություն տրամադրելու մասին: Այդ բանաձևը ոչ միայն ենթադրում է անկախություն տրամադրել ապստամբ ժողովրդին, այլև պատժամիջոցներ է ենթադրում այն երկրի հանդեպ, որը կհամառի, չի թողնի:

    Ի դեպ, այդ բանաձևը որոշ թերություններ է ունեցել, ուստի 1965 թվականի դեկտեմբերին ռասսայական խտրականության վերաբերյալ 2-րդ բանաձևն է ընդունվել: 2 տարի է ՝ ասում եմ ու ասածս օդում կախված է մնում: ԱԳՆ-ն ինչո՞ւ այս բանաձևի ուղղությամբ չի գնում: Չնայած, կարող եմ ասել.Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին երևի ռուսներին խոստացել է, որ այս ճանապարհով չենք գնալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ կոչ անելով շրջանառության մեջ դնել այս բանաձևը:

    Անի Կարապետյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ադրբեջանում սկսվում է Մարատ Ուելդանովի դատավարությունը
    13.04.2017
    Գործը շրջանառության մեջ է դրել դատավոր Սամիր Ալիեւը...


    Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում ձերբակալված ծագումով հայ, Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի գործով նախնական քննությունը։

    Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը՝ հետաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է Բավքի ծանր հացագործությունների դատարան։ Գործը քննելու է դատավոր Սամիր Ալիեւը։

    Նախապատրաստական գործընթացը կտեւի մինչ ապրիլի 26-ը։

    Ուելդանով-Գալստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է եւ Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ 2016-ի հունիսի 6-ին նա գործուղվել է Բաքու՝ «Formula-1»-ի հետ կապված։ Ժամանելուն պես նա կապի դուրս չի եկել։ Նա մեղադրվում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, փոխադրելու եւ իրացնելու մեջ։

    Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ձերբակալվածի հարազատներին առաջարկել է ըմբռնումով մոտենալ այդ երկրի առանձնահատկություններին, որտեղ «հայկական ծագումը շատ է բարդացնում նրա պաշտպանությունը»։

    Նշենք, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառություն մեղադրանքն օգտագործվում է քաղբանտարկյալների եւ ռեժիմին ոչ ձեռնտու այլ անձանց դեմ։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Վերապահումներ՝ ռուսական պլանի վերաբերյալ
    01.04.2017


    «168 ժամ» թերթը գրում է. «Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։

    Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առեւտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Մոսկվայի անսպասելի դիմավորումը Սերժ Սարգսյանին
    lragir
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 13 Մարտի 2017,

    Ռուսաստանի Ռոսիա հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկումը, որ պատրաստում է ռուսական պաշտոնական քարոզչության «շտաբի պետ» Դմիտրի Կիսելյովը, մարտի 12-ի թողարկմանը ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին, դա նախորդելով Սերժ Սարգսյանի մարտի 14-ին Մոսկվա կատարելիք այցին:

    Գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն՝ այդպես է Ռոսսիա հեռուստաալիքի կիսելյովյան թողարկումը բնորոշել Հայաստանը, պատրաստված ռեպորտաժում ներկայացնելով Հայաստանի տնտեսության առանցքային հարստությունը՝ ինտելեկտուալ ռեսուրսը: Ռեպորտաժի ընթացքում ներկայացվել է Հայաստանում մի քանի հարյուր հազար տարվա գտածոներ, մյուս կողմից նորագույն տեխնոլոգիաներ, պատանիների ռոբոտաշինություն, Թումո կենտրոն եւ այլն:
    Եվ գրեթե զրո քաղաքականություն, թեեւ քաղաքականությունն ըստ երեւույթին հենց դա է: Բանն այն է, որ պատկերը կամ իմիջը, որով ներկայացվել է Հայաստանը, ունի ուշագրավ տողատակ մի շարք հանգամանքների ֆոնին:

    Ինչի՞ հետ է ներկայում ասոցացվում տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը, առաջընթացը: Այն գերազանցապես արեւմտյան կամ եվրատլանտյան քաղաքակրթական տրենդն է, եվրատլանտյան քաղաքակրթական այցեքարտը: Այդ բեւեռն է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը, գեներատորը:

    Այդ իմաստով, եթե Հայաստանը ներկայացվում է որպես գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն, այդ մատուցումն ինքնաբերաբար ասոցացվում է եվրատլանտյան տեխնոլոգիական գեներատորի հետ: Տեղեկատվա-քարոզչական դաշտում թրծված, բազմափորձ եւ դրանում շրջանառվող տեխնոլոգիաների հմուտ գիտակ Կիսելյովը չէր կարող չպատկերացնել այդ տողատակը, չպատկերացներ այդ ընկալումը՝ եվրասիական տարածությունում Հայաստանի «եվրատլանտյան քաղաքակրթության» այցեքարտ ընկալվելու հանգամանքը:

    Մինչդեռ Ռուսաստանի գլխավոր քարոզչաալիքներից մեկը դա ներկայացնում է ոչ թե իբրեւ «համաշխարհային դավադրություն», այլ իբրեւ Հայաստանի «լեռների մեջ պարփակված աշխարհագրությամբ» տնտեսության առավելություն:

    Հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել այդօրինակ ազդակներից ավելի մեծ իրական քաղաքականություն, որտեղ խաչվում են մի շարք տարաբնույթ տնտեսա-քաղաքական եւ անվտանգային շահեր, ընկալումներ:
    Ի՞նչ էր արտահայտում կիսելյովյան բազմիմաստ ակնարկը, հավանաբար առավել պարզ կլինի ժամանակի ընթացքում: Դա Հայաստանի հետ հարաբերություններում նոր՝ միջպետական եւ գործընկերային քաղաքականության անցնելու ռուսական պատրաստակամության դրսեւորո՞ւմ է, ի տարբերություն մինչ այժմ գերակա «վասալայինի»:

    Բանն այն է, որ մինչ այժմ ռուսական քարոզչության շեշտադրումներում գերակշռել է այն, որ Հայաստանը ոչինչ է, իրենից չի ներկայացնում ոչ մի բան եւ կորած է առանց Ռուսաստանի աջակցության:
    Մինչդեռ այժմ ներկայացվում է գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն, որն ունի «լեռներով փակված» լինելու պարագայում ինքն իր ճանապարհն ու զարգացումը գտնելու մարդկային, ինտելեկտուալ ռեսուրս, նոր սերունդ եւ հնարավորություն:

    Թե՞ Ռուսաստանի ազդակն ուղղված է Արեւմուտքին՝ Հայաստանի հարցում փոխզիջման գալու պատրաստակամության մասով, ինչը նույնն է թե Կովկասի անվտանգության նոր համակարգի շուրջ փոխզիջում, որը հիմնված կլինի արեւմտյան տեխնոլոգիաների եւ ռուսական կոորդինատորության վրա:

    Ի վերջո, ինչն է ժամանակակից անվտանգության հիմքը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական առումով՝ իհարկե տեխնոլոգիական եւ գիտական ներուժը: Եվ այդ տեսանկյունից ցուցադրվողը Հայաստանի ոչ միայն զարգացման, այլեւ անվտանգության ներուժն է:

    Իսկ գուցե ազդակն ուղղված է Թուրքիային ու Ադրբեջանի՞ն՝ հնարավոր է նաեւ Արեւմուտքին ուղղված մեսիջի «փաթեթում», որ անհեռանկար է Հայաստանը շրջափակմամբ խեղդելու հնարավորությունը, քանի որ Հայաստանի զարգացման մեխը տեխնոլոգիաներն ու ինտելեկտն են, որոնք կճեղքեն ցանկացած շրջափակում, այն էլ 21-րդ դարում: Գուցե այդպիսով Մոսկվան ձգտում է «ազատել օձիքը» թուրք-ադրբեջանական ակնհայտ հայցերից, որոնք ուղղված են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը նախաապրիլյան իրադրության բերելուն:

    Ռուսաստանը վերջին տարիներին Հայաստանի հանդեպ վարել է շահերի եւ արժանապատվության ոտնահարման այնպիսի հետեւողական եւ «նպատակասլաց» քաղաքականություն, բոլոր՝ այդ թվում առավել եւս քարոզչական ոլորտում, որ դրանից շոշափելիորեն, սկզբունքորեն շեղված նոր մատուցումը՝ այն էլ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից առաջ, առերեւույթ լինելով ողջունելի, խորքային առումով առաջացնում է հարցեր՝ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ քաղաքականությու՞նն է փորձում փոխել՝ բախվելով Հայաստանի զինուժի եւ հանրության ապրիլյան դիմադրությանը, թե՞ փոխում է ծուղակները, քանի որ այլեւս հնարավոր չէ Հայաստանը գցել հների մեջ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Եթե իշխանությունն ընդունում է ռուսների բացատրությունը, պետք է ընդունի նաեւ թուրքերինը

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
    Հարցազրույց - 07 Մարտի 2017


    Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

    Պարոն Գրիգորյան, Գրիբոյեդով ակումբի հերթական նիստին մասնակցելու եկած լրագրողներ Կիսելյովը և Սոլովյովը մի քանի հայտարարություն են արել։ Մասնավորապես Սոլովյովը հայտարարել է, թե որտե՞ղ էր ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։ «Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է», հայտարարել է Սոլովյովը։ Ըստ էության՝ նա քննադատո՞ւմ է Հայաստանի վատ դիվանագիտական աշխատանքը։

    Սա մեզ մոտ կարծես ավանդույթ է դառնում, երբ մեր դեսպանները ակտիվ չեն աշխատում դրսում։ Շատ եմ ցավում, որ խնդիրը հասավ նրան, որ դրսում այնքան ցայտուն աչքի է զարնում մեր դիվանագիտական ինստիտուների ոչ ակտիվ աշխատանքը, որ նույնիսկ իրենք են ասում։ Հիշո՞ւմ եք վերջին երկու խնդիրները Բելառուսում և Ուկրաինայում, Հայաստանի դեսպանների հետ կապված։ Բառիս բուն իմաստով դիվանագիտական դաշտի անգործությունը բերեց նրան, որ մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ Բելառուսի և Ուկրաինայի հետ։ Գլխավոր խնդիրն այն է, որ սա դառնում է ավանդույթ, որ մեր դիվանագիտական հաստատությունները մի շարք տեղերում չեն աշխատում։

    Ես պետք է ասեմ, որ դրա ուղղակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ երբ խոսքը դեսպանների մասին է, սա առաջին հերթին նախագահի խնդիրն է։ Այստեղ միշտ գցում են ԱԳՆ-ի վրա, բայց մեզ հո չեն կարող խաբել։ Մենք գիտենք, թե ով է առաջին դեմքերի հարցում պատասխանատուն։ Եվ սա շատ վտանգավոր է։ Մենք ասում էինք, որ դժբախտաբար Բելառուսում դիվանագիտական աշխատանք չի տարվում, կամ մեկ տարի առաջ ասում էինք, թե ինչու Ուկրաինան պետք է նման դաժան արտահայտություն աներ ապրիլյան պատերազմի դաժան օրերին, բայց հիմա տարբեր երկրների պաշտոնյաներ են դա ասոմ։

    Ավելի լավ էր Մեդվեդևը քննադատեր, քան Սոլովյովը։ Սոլովյովը այն դեմքն է, որ լրջագույն ազդեցություն ունի հենց իր թոք շոուի շնորհիվ։ Եթե ինքն ասում է, ուրեմն դա շատ լուրջ է։ Եվ ցավում եմ, որ ոչ մի տեղ ոչ մի եզրակացություն չեն անում, որ փոփոխություններ կատարվեն, ավելի ունակ մարդկանց նշանակեն։ Կամ ով ասաց, որ տասնյակ տարիներ մարդիկ պետք է մնան իրենց պաշտոններում։ Ես միայն անձերի մասին չեմ խոսում, սա համակարգային խնդիր է։ Եվ ես չեմ հավատում, որ դիվանագիտական աշխատանքի համար նշանակված մարդիկ չեն հասկանում, որ պետք է աշխատեն, գուցե նրանց առջև խնդիրներ չեն դնում։ Բայց այն փաստը, որ հարցերը բարձրացվում են, քննարկվում են, և հետո ոչ մի փոփոխություն չի կատարվում, սա բառիս բուն իմաստով Սերժ Սարգսյանի մեղքն է։

    Այսինքն՝ սա դիվանագիտական թույլ աշխատանքի հետևա՞նք է, թե չունենք պրոֆեսիոնալ դեսպաններ։

    Ձեր ասածին ավելացնեմ այն, որ միգուցե նրանց առջև նման խնդիրներ չեն դրվում։ Ի վերջո, Ուկրաինայի, Բելառուսի շուրջ աղմուկ բարձրացավ, բայց ոչ մի բան չի փոխվել դրանից հետո, ուրեմն նրանց առջև խնդիր չեն էլ դնում։ Եվ այս առումով ոչ թե դիվանագիտական խողովակներն են խնդիրը, այլ նախագահական ինստիտուտը, քանի որ նախագահական ինստիտուտն է արտաքին քաղաքականության ոլորտի, դիվանագիտության գաղափարախոսության, մոտեցումների կոնցեպցիայի կրողը, ստեղծողը։ Մեզ մոտ այն համակարգն է, որ նախագահական ինստիտուտն է խնդիր դնում ԱԳՆ-ի առջև, նախագահական ինստիտուտն է պատրաստում արտաքին քաղաքականության դոկտրինը։ Եվ ամենակարևորը, բոլորը գիտեն, որ դեսպաններին նշանակում է երկրի նախագահը։ Եվ այն, որ ռոտացիա շատ տեղերում չի արվում, և այն, որ այս քննադատություններին ոչ մի արձագանք չկա, խոսում է այն մասին, որ ադեկվատ չի արձագանքում հենց նախագահական ինստիտուտը։

    «Ռուսաստանն այսօր» պետական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն էլ հայտարարել է, որ զենքի վաճառքով Ռուսաստանը շատ բանով կառավարում է Ադրբեջանին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է այն հիմնավոր։

    Ես չեմ համարում, որ սա հիմնավոր է։ Հիշում եք, որ որոշ ժամանակ առաջ Ռոգոզինը հայտարարում էր, որ սա բիզնես է, ինչ եք ուզում մեզնից։ Տարբեր բացատրություններ կան։ Եվ ինձ մտահոգում է այն, որ այդ բացատրությունները ինչ-որ չափով լավ ընդունում են ՀՀ իշխանությունները, բայց այս դեպքում ես կառաջարկեմ նրանց ազնիվ լինել։ Եթե Ռուսաստանի այս բացատրություններն ինչ-որ չափով ընդունում են, ուրեմն պարտավոր են նաև Թուրքիայի բացատրությունները ընդունել Ցեղասպանության հետ կապված։ Վաղուց Թուրքիայի կառավարությունը չի ժխտում, որ ջարդեր եղել են, վերջին տասը տարվա ընթացքում առաջին դեմքերի մակարդակով ասում են, որ լուրջ պրոբլեմներ 1915 թվականին կային, բայց մեզ հասկացեք, որ Առաջին համաշխարհային պատերազմ էր և այլն, ինչ-որ բացատրություններ են բերում, կար Կովկասյան ճակատ, որտեղ հայերն ապրում էին, ոչ վստահելի էին և այլն։ Հիմա պարզ է, չէ՞, որ մեր ԱԳՆ-ն և նախագահական ինստիտուտը խիստ հայտարարություններ չեն անի Ռուսաստանի դեմ, եթե դա չեն անում, ուրեմն պետք է ազնիվ լինել և ընդունել այն բացատրությունները, որ տալիս են թուրքերը Ցեղասպանության հետ կապված։

    Պատկերացնում եք՝ մեր ռազմավարական դաշնակիցը ամենաառաջատար զենքերը վաճառում է Ադրբեջանին, և դա օգտագործվում է մեր դեմ։ Եվ եթե լուռ ընդունում են այդ հայտարարությունները, նշանակում է՝ լռությամբ մեր իշխանությունը պարտավոր է ընդունել Թուրքիայի բացատրությունը ցեղասպանության հետ կապված։ Հիմա Ռուսաստանն և Ադրբեջանը բանակցում են Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու համար, և այդ զենքը ուր է գնալու, պարզ է, որ գալու է Ղարաբաղի շփման գիծ, մասսայական ոչնչացման զենքեր են։ Եվ սա ինչ բացատրություն է, որ այս զենքը տալիս են, որ հազարավոր հայեր սպանվեն այս զենքո՞վ։ Պարզ է, որ այս բացատրությունները մենք ոչ միայն չպետք է ընդունենք, այլ պարտավոր ենք պաշտոնական մակարդակով արձագանքել։

    Կիսելյովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամենահեշտ գործընկերը չէ, և իրենք բաց են թողել հարաբերությունների այն մակարդակը, որը կար։ Մարտի 14-ին Ռուսաստան է այցելելու Սերժ Սարգսյանը: Մոսկվան հնարավո՞ր է առաջարկի Գյումրիի ռուսական բազայի գործառույթներն ընդլայնել տարածաշրջանային մակարդակի: Հնարավո՞ր է այս հայտարարությունը այց բացը լրացնելու նպատակ է հետապնդում։

    Ամեն ինչ կարող է լինել։ Այդ պաշտոնական այցի անոնսը տրված է, որ այնտեղ ռազմական ոլորտի պայմանագրեր կլինեն, բայց ցավոք, պետք է նշել, որ այդ պայմանագրերը չեն ավելացնում Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում մեր անվտանգությունը։ Օրինակ՝ նույն համատեղ զորքերի ստեղծումը, նույն հակաօդային համակարգի համատեղ դարձնելն ուղղակի սահմանափակում են մեր սուվերենությունը։

    Հարցն այն չէ, թե որքան պայմանագրեր կկնքես, հարցն այն է՝ արդյոք դա ուժեղացնում է քո անվտանգությունը, թե ոչ։ Պարզ է, որ Ռուսաստանը իր շահերով է առաջնորդվում, և որքան էլ ես քննադատում եմ Ռուսաստանին, իմ գլխավոր քննադատությունն ուղղում եմ այսօրվա Հայաստանի իշխանություններին, քանի որ իրենք են դա արել։ Ի վերջո, եթե Ռուսաստանը ինչ-որ չափով ճնշում է, պետք է առանձին դեպքերում մերժել։ Հիմա բավական բարդացել են ռուս-բելառուսական հարաբերությունները. Ռուսաստանն ուզում է այնտեղ ռազմաբազա բացել, իրենք մերժում են, Ռուսաստանն ուզում է մի շարք ոլորտներում ավելի սերտ համագործակցություն, նրանք մերժում են, ասում են՝ ինչ ես տալիս դրա փոխարեն, ասում է՝ ոչ մի բան, իրենք էլ մերժում են։ Բելառուսը, այո, դիմադրում է, ասում է, որ եթե ես ԵՏՄ-ի անդամ եմ և դրանից ոչ մի օգուտ չեմ քաղում, ինձ պետք չէ դա։ Եվ Ռուսաստանի կողմից մի քանի հայտարարություն արվեց, որ ինչ դժգոհություններ ունեք, եկեք քննարկենք։ Շատերը չգիտեն, թե ինչ ասաց Պուտինը Ղրղըզստանում. Պուտինն ասաց, որ Ղրղըզստանի նախագահը շատ կտրուկ ձևով պաշտպանում է Ղրղըզստանի անկախությունը, սուվերենությունը, շահերը, և մենք դա հարգում ենք։ Ինչու պետք է այդ հայտարարությունն աներ, ուրեմն ղրղըզները դիմադրում են։ Իսկ Հայաստանի գործող իշխաություններին ինչ տալիս են, ստորագրում են, և ես չեմ տեսնում, որ դա բխում է մեր շահերից։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ինչպես Մոսկվան զսպեց Բաքվին. Բաքվի հայցը թափանցել է Հայաստանի «թիկունք»

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 07 Մարտի 2017


    Մոսկվայում հանդիպել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, քննարկելով երկկողմ գործակցության հարցեր: Ռոգոզինը Ռուսաստանում զբաղվում է ռազմարդյունաբերական համալիրի համակարգմամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Մամեդյարովի հետ Ադրբեջանը քննարկել է Ռուսաստանից սպառազինության նոր խմբաքանակ ձեռք բերելու հարցը:

    Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից ձեռք բերել ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակ, դեռեւս հունվարին հայտարարել էր այդ երկրի նախագահ Ալիեւը:

    Զուգադիպությամբ, թե ծրագրված, նախօրեին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին Երեւանում խոսել են նաեւ Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի երկու առանցքային դեմքերը՝ Դմիտրի Կիսելյովն ու Վլադիմիր Սոլովյովը: Նրանք նոր բան չեն ասել, այլ կրկնել են նախկին բացատրությունը, թե ավելի լավ է, որ Ադրբեջանը զենք գնի Ռուսաստանից, քանի որ Մոսկվան այդպիսով զենքը վաճառում եւ վերահսկում է Ադրբեջանին:

    Այդ բացատրությունը թե ռուսաստանցի պաշտոնյաներ, թե փորձագետներ, թե նաեւ նրանց հայաստանյան «մասնաճյուղեր» ներկայացնում էին Հայաստանի հանրությանը մինչեւ ապրիլի պատերազմը, երբ Ռուսաստանը Ադրբեջանին էր մատակարարում 5 միլիարդ դոլար արժողության պայմանագրով նախատեսված սպառազինությունը:

    Մինչեւ ապրիլ հնչող բացատրությունը, թե Ռուսաստանը զենք վաճառելով վերահսկողության տակ է պահում Ադրբեջանին, հոդս ցնդեց ապրիլի 2-ի լուսադեմին Արցախի ուղղությամբ հարձակման հետ միասին:

    Ապրիլի քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե որքանով է Ռուսաստանը վերահսկում Բաքվին:

    Ընդ որում, այդ կապակցությամբ առավել քան խոսուն էր Սերժ Սարգսյանի ակնարկը ապրիլի 22-ին՝ Երեւանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին: «Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը», այն ասել էր Սերժ Սարգսյանը Լավրովին:

    Դրա տողատակում չափազանց թափանցիկ էր ակնարկը, որ Ռուսաստանը տարիներ շարունակ հավաստիացրել է Երեւանին, թե Ադրբեջանը չի հարձակվի: Սերժ Սարգսյանը հարցնում էր Լավրովին, թե ու՞ր մնացին այդ հավաստիացումները:

    Ապրիլի պատերազմից հետո տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանի միջամտությամբ ի վերջո եղավ հրադադարը: Այդ մասին նաեւ հաղորդագրություն եղավ, թե Մոսկվայում դրա վերաբերյալ պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը:

    Ընդ որում, իրավիճակն այդ առումով տարօրինակ էր: Հատկապես հրադադարի վերաբերյալ Ալիեւի հայտարարության համատեքստում: Նա հայտարարել էր, թե պատրաստ են կրակի դադարեցման, եթե հայկական ուժերը հավաստիացնեն, որ չեն շարժվի առաջ:

    Իսկ հայկական ուժերը երրորդ-չորրորդ օրն արդեն փոխել էին պատերազմի «ուղղությունն» ու շրջել այն Ադրբեջանի դեմ, Բաքվին հասցնելով բումերանգի էֆեկտը: Ահա այդ ժամանակ եղավ Ռուսաստանի միջամտության մասին տեղեկությունը, երբ Ադրբեջանի գրոհի դեպքում Մոսկվան ընդամենը հայտարարում էր իրավիճակին ուշադիր հետեւելու մասին: Փաստորեն, երբ հայկական զինուժը անցել էր հակագրոհի եւ կորցրածը հետ բերելու, եղավ հրադադարի միջամտությունը:

    Դժվար է իհարկե միարժեք ասել, թե ինչպիսին կլիներ ռազմական գործողությունների հետագա ընթացքը եւ ինչքան զոհեր կլինեին երկու կողմից: Խոշոր հաշվով, վիճակն իսկապես հարաբերական է՝ մի կողմից մի քանի հարյուր հեկտար տարածքի կորուստ, մյուս կողմից գուցե մի քանի տասնյակ կամ հարյուր փրկված կյանք՝ զինադադարի շնորհիվ:

    Սակայն, այդ առումով էլ հատկանշական էր բոլորովին վերջերս Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը, թե Իրանը շահագրգռված է հյուսիսային սահմանի անվտանգությամբ եւ կայունությամբ եւ այդ համատեքստում նաեւ Թեհրանը պատվիրակություն էր ուղարկել Երեւան եւ Բաքու՝ ապրիլյան այդ օրերին, հրադադարը վերականգնելու համար:

    Փաստացի ստացվում է, որ պատերազմը կանգնեցնելու հարցում միջնորդական դափնին ամենեւին էլ Մոսկվայինը չէ, կամ առնվազն միայն Մոսկվայինը չէ:

    Այդպիսով աներկբա է, որ Մոսկվան միլիարդավոր դոլարի սպառազինություն մատակարարելով Բաքվին, անկարող է եղել զսպել Բաքվի հարձակումը, եւ դա բերել է հայկական կողմի թե տարածքային, թե մարդկային կորստի:

    Դա գուցե անսպասելի է միայն հաստիքային կամ ակամա միամիտների համար, մինչդեռ տրամաբանության պարագայում միանգամայն պարզ է, որ Ալիեւը Մոսկվայից էր ձեռք բերում սպառազինությունը հենց այն պատճառով, որ այդպիսով ձեռք էր բերում նաեւ դրա կիրառման քաղաքական իրավունքը եւ ձեւավորում համապատասխան մթնոլորտը, որում նա կմարսեր իր հարձակումը:

    Ադրբեջանի մարսողությանը խանգարեց հայկական զինուժի մարտունակությունն ու դիմադրությունը, եւ զինուժի շուրջ հասարակության աննախադեպ ու ակնթարթային համախմբումը:

    Ընդ որում, այդ հանգամանքը խնդիր դարձավ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ հենց Ռուսաստանի համար, որի պահվածքը արժանացավ Հայաստանի հասարակության կոշտ ու հստակ վերաբերմունքին, ինչն էլ պաշտոնական Երեւանին հնարավորություն տվեց համարժեք դարձնել հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ:

    Դա շրջադարձային պահ էր հայ-ռուսական հարաբերության համար: Խորքային խնդիրն այն էր, որ Ռուսաստանի իշխանության համար բացահայտվեց իր քաղաքականության տապալումը, սնանկությունն ու փակուղայնությունը:

    Իսկ այդ հարցում ամենեւին ոչ վերջին դերակատարումն ունեին մարդիկ, որոնք հանդես էին գալիս այդօրինակ բացատրություններով, թե Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն վաճառելով՝ ավելի կառավարելի է դարձնում Բաքվին:

    Նրանք նաեւ տարիներ շարունակ համոզել ու հավաստիացրել էին ՌԴ իշխանությանը, թե միանգամայն հնարավոր եւ իրատեսական է հայկական շահն ու անվտանգությունը դարձնել առեւտրի ու խաղի առարկա, դրանով ծուղակը ներքաշելով նաեւ Ադրբեջանին: Ռուսաստանի իշխանությանն ըստ երեւույթին տարիներ շարունակ հավաստիացրել էին, որ իրենց արդյունավետ եւ հետռեւողական քարոզչության շնորհիվ Հայաստանի հասարակությունն այլեւս լիովին, անդառնալիորեն եւ անշրջելիորեն կառավարելի է եւ ի վիճակի չէ պաշտպանել ինքնիշխանությունն ու անվտանգությունն անգամ ամենաբարդ եւ ծայրահեղ պահին:

    Ընդ որում, այդ հավաստիացումների դիմաց այդ մարդիկ ստացել եւ տնօրինել են ֆինանսական ու նյութական առատ ռեսուրսներ, Հայաստանի հասարակության կառավարելիության գինը ստանալով Կրեմլից:

    Ապրիլին պարզվեց, որ կառավարելիության պատկերը մեղմ ասած այդպես չէ եւ համարժեքության կորուստ եղել է հայկական քաղաքական ու իշխանական, կամ ավելի շուտ իշխանական եւ ոչիշխանական դասի, բայց ամենեւին ոչ հասարակության մոտ:

    Հայկական զինուժն ու հասարակությունն ապրիլին շրջեցին «անշրջելի» թվացողը, փակուղի մտցնելով Ադրբեջանին եւ փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանի իշխանությանը: Մոսկվան կանգնեց առնվազն մարտավարական փոփոխություն իրականացնելու անհրաժեշտության առաջ, ինչը ունեցավ մի քանի դրսեւորումներ, ընդհուպ այն, որ ներկայում մերժում է «կազանյան» պլանին եւ ֆորմատին վերադաենալու Բաքվի հայցերը:

    Բայց այդ մերժումներն իհարկե ժամանակավոր են, քանի որ մարտավարության մեջ փոփոխություն իրականացնելու անխուսափելիության առաջ կանգնած Կրեմլը ռազմավարության առումով դեռեւս հեռու է փոփոխությունից:

    Ավելին, նախօրեին Երեւանում հնչած հայտարարությունները վկայում են, որ նախաապրիլյան քաղաքականության «ապոլոգետները» պատրաստվում են «ռեւանշի», պատրաստվում են Կրեմլի համար սեփական դերի կարեւորությունը վերականգնելու, ինչի կորուստն ակնհայտ էր ապրիլից հետո՝ նրանց միառժամանակ հաստատված լռության պայմաններում:

    Ավելին, ամենեւին չի բացառվում, որ լռությունը խախտվում է փաթեթային տարբերակով՝ Կրեմլին ուղղված Ադրբեջանի հայցերի հետ միասնական փաթեթով: Կամ, այլ կերպ ասած, Բաքվի հայցը որոշ դեմքերով ներթափանցել է Հայաստանի թիկունք:

    Համենայն դեպս ուշագրավ զուգադիպությամբ, մարտի 6-ին Մամեդյարովը Մոսկվայում Լավրովին էր ներկայացնում այդ հայցը, իսկ զուգահեռ Կիսելյովն ու Սոլովյովը Երեւանում էին փորձում վերականգնել նախաապրիլյան տրամաբանությունը:

    Լավրովը Մամեդյարովին կարծես թե մերժել էր, միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ Բաքուն միայն Լավրովի հույսին չէ եւ փորձում է նաեւ գործել Ռոգոզինի միջոցով: Բայց Բաքվի մոսկովյան հայցերի արդյունավետությունն ուղիղ կախված է այն բանից, թե ինչի կհասնեն Ռուսաստանի նախաապրիլյան մարտավարության քարոզչական «ապոլոգետները» Հայաստանում: Ավելի շուտ, Բաքուն Մոսկվայում կհասնի ինչ որ բանի, եթե Երեւանում էլ նրանք կարողանան ինչ որ բանի հասնել իրենց կրկնվող «բացատրություններով»:

    Ըստ այդմ, ուղարկելով այդ «բացատրությունները» ուր հարկն է, Հայաստանի հասարակությունն ինքնաբերաբար ուր հարկն է կուղարկի Բաքվին, ստիպված չլինելով դա անել ճակատում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Leave a comment:

Working...
X