Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
ՀՀ փոխարտգործնախարար. Թուրքիան պետք է հեռու պահվի ԼՂ բանակցային գործընթացից
Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից, այսօր News.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Սերգեյ Լովրովի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում արված հայտարարությանը:
Հիշեցնենք, Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Բաքուն դրական էր գնահատել Լավրովի այս հայտարարությունը։ Թուրքիայի արտգործնախարարությունից «Թրենդ» գործակալությանն ասել էին. - «Առաջին հերթին Թուրքիան կայունություն և խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում [...] Թուրքիան խնդրի լուծման հարցում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ու հանդես գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին»։
Քոչարյանը մասնավորապես նշել է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա:
«Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգե Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը: Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը», - ասել է Քոչարյանը:
Announcement
Collapse
No announcement yet.
Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Collapse
X
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ռուս-թուրքական մերձեցման խաղեր
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ, Ազդակ թերթի խմբագիր
Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016
Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։ Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։
Լավրովի խոսքով՝ եթե Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հարցի հետ կապի, ապա իրենք միայն ուրախ կլինեն:
«Կարծում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Տեսնենք, թե ինչպես կընթանա գործը»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ «ողջ տարածաշրջանում նորմալ տնտեսական համագործակցության ապահովման հարցում»։
Բոլորովին անակնկալ չէր այն ոչ միայն այն առումով, որ ռուս-թուրքական մերձեցման միտումները կարող էին նման մոտեցումների հանգեցնել, այլ այն պատճառով, որ սա ուներ իր նախադեպը, իհարկե ոչ այսքան շեշտակի այնուամենայնիւ նույնինքը արտգործնախարարության բանբերի բերանով՝ հայտարարված, կիսահերքված տեսքով։ Եւ եթե մտաբերենք նաեւ նշանավոր «Իզվեստիա»-ի մեկնաբանական լրատվությունը, ըստ որի ՌԴ-ն պատրաստ է աշխատելու, որպեսզի ՀՀ-ն ապաշրջափակվի երկկողմանիորեն, ապա կհեշտանա համայնապատկերի կարեւոր բաղադրիչների տեսանելիությունը։
Արցախյան հակամարտության կարգաւորման գործընթացում Թուրքիայի միջնորդական կողմ դառնալը որքան անընդհատ արծարծվում էր պաշտոնական Անկարայի ղեկավարների կողմից, այնքան անուղղակիորեն մերժվում էր միջնորդական առաքելություն իրականացնողների կողմից։ Գումարած պաշտոնական Թեհրանը, որ Թուրքիայից հնչած հերթական նման հայտարարության դիմաց հայտնում էր իր պատրաստակամությունը միջնորդական դեր ստանձնելու։
Հիմա ստացվում է այն, որ համանախագահող երկրներից մեկը եւ այս դեպքում ոչ պարագայական մեկը, զուտ դեկլարատիւ առումով համաձայնվում է, որ երեք համանախագահող երկրներից բացի, մի այլ դարձյալ ոչ պարագայական երկիր հնարաւորությունը ունի դրական դեր ստանձնելու արցախյան հակամարտության լուծման գործընթացում։ Աւելին. նա տեսնում է Անկարայի դրական դերակատարությունը ամբողջ տարածաշրջանում, նորմալ տնտեսական համագործակցության դաշտում։
Այստեղ վտանգաւոր բաժինը ամենից շատ կենտրոնանում է հետեւյալ բաժնի վրա. Եթե ՀՀ-ն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը։ Պարզ է ակնարկը. խոսքը վերաբերում է արձանագրություններին, որոնք երկկողմանիորեն հանված են խորհրդարանի օրակարգից։ Թեեւ Լավրովը նույն նախադասությունում աւելացրել է, առանց Ղարաբաղի հետ կապի, ինչը որ ենթադրում է առանց նախապայմանի։
Պաշտոնական Երեւանը չի բաժանում Լավրովի այս մոտեցումները։ Պաշտոնական Երեւանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։ Սա ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի արագ հակազդեցությունն է. «Հայաստանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,– ասել է խոսնակը։
Անկարայի մոտեցումը այս հարցում պարզ է. հայկական կողմից պահանջված զիջումների իրականացման դիմաց, Անկարան կվաւերացնի արձանագրությունները. ըստ պայմանաւորվածության հայկական կողմը կգնա արձանագրությունների վաւերացման, որը կհանգեցնի սահմանի բացման։ Այստեղ նրբությունը հետեւյալ կետին է վերաբերում։ Լավրովի պատկերացմամբ Երեւանն ու Անկարան իրենց պայմանավորվածությունները պետք է կատարեն հարցերն առանց Արցախին կապելու. ինչ որ ամբողջ ոլորապտույտը դարձ ի շրջան յուր է առաջնորդում, որովհետեւ պարզապես Անկարան իր նախապայմանային քաղաքականությունից հրաժարվելու որեւե նախադրյալ չի դրսեւորում։
Առաջին հայացքից Լավրովը որդեգրում է Անկարայի գծած ճանապարհային քարտեզը, ընդգծելով, որ սա կհանգեցնի ՀՀ-ի երկկողմանի ապաշրջափակմանը եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության նորմալացմանը։
Առաջադրվածը ստատուս քվոյի կտրուկ փոփոխություն է. տարակուսելի է, թե՞ Մոսկվան կո՞ղմ է ստատուս քվոյի փոփոխությանը, թե՞ Անկարայի հետ մերձեցման խաղերի շրջանակում հերթական անգամ շահարկում է արցախյան եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Պուտինն ասել է, թե ինչու չի ճանաչում Ղարաբաղը
Lragir.am
Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016,
Երեւանից Հնդկաստան մեկնած ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ուրբաթ օրը Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում:
Պուտինի խոսքով՝ «մեզ համար նույնիսկ կարևոր չէ, մտնում է, թե չի մտնում այս կամ երկիրը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ։ Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել», հավելել է ՌԴ նախագահը։
ՀԱՊԿ երեւանյան հավաքի նախօրեին եւ ընթացքում Ղարաբաղի թեմայով տեղի ունեցան մի շարք իրադարձություններ: Նախ ԱՄՆ պետքարտուղար Քերրին հայտարարեց, թե ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորություններ չկան, որին բավական կոշտ արձագանքեցին ՌԴ ԱԳՆ-ն եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:
ՀԱՊԿ հավաքի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն փաստացի Ռուսաստանին հիշեցրեց նրա պարտավորությունը, մասնավորապես 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասով: Ի պատասխան, ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում Թուրքիային փաստացի հավաստիացրեց, որ չեն մոռացել այդ հանգամանքը, որից հետո պաշտոնական Անկարան հայտնեց իր գոհունակությունը:
Եվ ահա, ԲՐԻԿՍ-ի վեհաժողովում Պուտինը հայտարարում է, որ կարեւոր չէ՝ տվյալ երկիրը մտնում է ՀԱՊԿ կազմի մեջ, թե ոչ, «Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»:
Ղարաբաղյան խնդրի համատեքստում այդ երկիրը Ադրբեջանն է, որին փաստացի հաջողվեց երեւանյան հավաքը վերածել իր շահերի արձանագրման միջոցառման:
Քերրին փաստացի առաջարկել է ճանաչել ստատուս-քվոն եւ ղարաբաղյան հակամարտության գոտում ներդնել հետաքննության մեխանիզմներ, որին դեմ են Բաքուն եւ Մոսկվան: Եթե Ռուսաստանը, որը նախագահի խորհրդականի մակարդակով նույնպես խոստովանել է, որ կարգավորման բանակցությունները մտել են փակուղի, ճանաչի ստատուս-քվոն եւ համաձայնվի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դա արդեն որոշակի երաշխիք ու հանգրվան կլինի Ղարաբաղյան գործընթացում, ռազմական գործողությունները բացառելու եւ հետագա հնարավոր ճանաչման առումով:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն առանց Ռուսաստանի համաձայնության որեւէ գործողության չի գնա ղարաբաղյան հակամարտության գոտում: Բացի այդ, Բաքուն ներկայում այնպիսի իրավիճակում է, որ ինչպես Ալիեւն է հայտարարում՝ ողջ աշխարհը դեմ է Ադրբեջանին, այսինքն՝ այնտեղ էլ են հասկացել, որ ստատուս քվոյին ներկայում այլընտրանք չկա:
Ներկայում ստատուս քվոն ճանաչելու հարցում փաստացի մնացել է միայն Ռուսաստանի համաձայնությունը, որն այդպիսով հայտնվել է չափազանց բարդ, երկիմաստ իրավիճակում:
Ռուսաստանը թղթերով Հայաստանի դաշնակիցն է, բայց «հաշվի է առնում Ադրբեջանի հետ հատուկ հարաբերությունները»:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Պուտինն ասել է, թե ՀԱՊԿ-ի նստաշրջանում ինչ են խոսել Ղարաբաղի մասին
16 Հոկտեմբերի 2016
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին պատմել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները վերջին նստաշրջանում ինչ են խոսել Ղարաբաղյան հակամարտության մասին:
«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները վերացնելու նպատակով: Մենք որևէ կերպ պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, սակայն պետք է աշխատենք, որ անցյալից մեզ հասած բոլոր խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա, որոնց պատրաստ են բոլոր կողմերը: Այս համատեքստում քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը», - ասել է Պուտինը:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
ՀԱՊԿ երեւանյան հավաքի եւս մեկ սկանդալային դրվագ
Lragir.am
Քաղաքականություն - 16 Հոկտեմբերի 2016
Երեւանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ օրակարգում հինգ շրջանների վերադարձն է Ադրբեջանին:
«Ռուսաստանը կիսվեց մեզ հետ այդ գաղափարով, եւ մենք էլ մեր աջակցությունը հայտնեցինք», հայտարարել էր Չավուշօղլուն Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում, պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի հարցին: Այդ համատեքստում նա անդրադարձել է նաեւ Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին:
Այլ կերպ ասած, Չավուշօղլուն Ռուսաստանին հիշեցրել է նրա ստանձնած պարտավորությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Չավուշօղլուին Երեւանում ՀԱՊԿ հավաքի ժամանակ «պատասխանել է» ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, ասել է նա:
«Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան իրենց պայմանավորվածությունները կատարեն առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», ասել է Լավրովը, ավելացնելով, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ վերացնել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի շրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքային փոխգործակցություն տարածաշրջանում:
Այլ կերպ ասած, Լավրովը նկատի ունի այն, որ եթե Հայաստանը տարածք հանձնի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանն, ու տրանսպորտը կշարժվի: Այսինքն, Լավրովը Չավուշօղլուին հավաստիացրել է Ռուսաստանի ստանձնած պարտավորության հարցում:
Թուրքական կողմի արձագանքը հետեւել է անմիջապես. «Անկարան դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հնարավոր դրական դերի մասին հայտարարությունը»: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են ադրբեջանական Թրենդ գործակալությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ աջակցում է Ադրբեջանին և հանդես է գալիս խնդիրը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու օգտին»:
Այսպիսով, Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովը, որի արդյունքում նույնիսկ հայտարարություն չարվեց, իսկ Լուկաշենկոյի խոսքով՝ օրակարգի հարցերն ընդհանրապես չէին ձգում նախագահների մակարդակին, փաստացի անցավ Ադրբեջանի շահերի արձանագրման լույսի ներքո եւ վերածվեց ռուս-թուրքական երկխոսության՝ փոխադարձ հավաստիացումներով:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
«Սերժ Սարգսյանը ինչ-որ բան էր քրթմնջում»․ - ռուսական մամուլը՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի մասին
հոկտեմբերի 15, 2016
Ազա Բաբայան, Մոսկվա
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար ամենահարմար վայրը չէ», - գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Ուրբաթ օրը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին կազմակերպության անդամ երկրների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել ոչ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակվելիք Հայաստանի ներկայացուցչի թեկնածության, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի շուրջ համատեղ հայտարարության հարցերում, որոնց վերաբերյալ ավելի վաղ հաղորդվել էր:
Ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը երևանյան գագաթնաժողովի մասին հոդվածում գրում է․ - «Հայտնի հանգամանքների պատճառով Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար ամենահարմար վայրը չէ։ Նույնիսկ եթե չեն անում բարձր հայտարարություններ, միայն Հայաստանում հավաքվելու փաստը արդեն լի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնելու վտանգով, իսկ այս երկու պետությունները ՀԱՊԿ անդամ Հայաստանը չհաշված՝ մյուս բոլոր անդամներն իրենց բարեկամ պետություններ են համարում»:
Ավելին, անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի թեկնածության շուրջ, թերթը գրում է. - «Երկու ժամ բուռն քննարկումներից հետո նախագահները դուրս եկան լրագրողների մոտ առանց արդյունքների։ Գլխավոր քարտուղարի մասին հարցը որոշվել է հանել այսօրվա օրակարգից, ցածրաձայն քրթմնջաց Սերժ Սարգսյանը՝ չբացատրելով նման որոշման պատճառները»:
Նույնն է գրել նաև «Կոմերսանտ»-ը. - «․․․ Ինչից հետո պարոն Սարգսյանը նույնպես անհասկանալի ինչ-ոչ բան էր քրթմնջում քթի տակ»:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի համար այս հրապարակումները զարմանալի չեն: «Կոռեկտության խախտումները շարունակվելու են և որքան գնալու են՝ ավելի ահագնանալու են և այնքան ավելի անդաստիարակ բնույթ են կրելու: Իհարկե, անկախ պետության նախագահը պետք է այս պարագայում որոշակի արձագանք տա, և որևէ մեկը իրավունք չունի անկախ պետության նախագահի հանդեպ նման ելույթներ ունենալ, եթե իհարկե պետությունը անկախ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեդրակյանը:
Ռուսական մամուլը գրում է, որ ՀԱՊԿ ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել և ընդունել պաշտոնական Երևանի ներկայացրած թեկնածուներից և ոչ մեկին, չեն ընդունել ՀԱՊԿ-ում նաև Ղարաբաղի մասին հայտարարությունը՝ հավանաբար Ադրբեջանին չզայրացնելու համար:
Նկատենք, որ գագաթնաժողովին չի եղել հայտարարություն նաև Սիրիայի մասին, թեև այն նույնպես ակնկալվում էր, համենայն դեպս՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը այդ մասին ակնարկել էր։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ Երևանում բողոքել է, որ տասնյակ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ին այդպես էլ չի հաջողվել վերածվել միջազգային հանրության կողմից ճանաչված կազմակերպության:
Թե՛ հայաստանցի, թե՛ ռուսաստանցի լրագրողները նկատել են նաև, որ երեկվա հավաքը գրեթե ամբողջովին փակ էր լրագրողների համար, ինչն աննախադեպ է նույնիսկ այս կազմակերպության համար:
ՀԱՊԿ հավաքի շրջանակում երեկ մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արվել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեկ Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»: «Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, առանց կապելու դա ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով, ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», - կարծիք է հայտնել Լավրովը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ այս հայտարարությունը պետք չէ լուրջ ընդունել, և այն ամենևին էլ չի արտահայտում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: «Հայտարարությունը, իմ կարծիքով, պետք է ընկալել, այսպես ասած, ոչ թե որպես իրական քաղաքականության արտահայտում, այլ ինչ-որ ընդհանուր դատողություններ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաֆրաստյանը:
Փորձագետ Անուշ Սեդրակյանն էլ համարում է, որ Լավրովի հայտարարությունն ավելի քան վտանգավոր է հայկական կողմի համար․ - «Ակնհայտորեն, Լավրովի թաքնված, ընդհատակյա սուզաքարերը հետևյալն են, որ մենք գտնվում ենք այժմ, ներկա պահին, Ղարաբաղի հարցի որոշակի սակարկման թեմայի մեջ, որի փոխարեն պետք է բացվի հայ-թուրքական սահմանը»:
Նշենք, որ 2010 թվականի հունվարին այն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել էր իր գործընկեր՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և այդ հանդիպմանը անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ ասել. - «Ռուսաստանը ողջունում է թե' Ղարաբաղի, թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած դրական որոշում: Սակայն պետք չէ դրանք մեկ փաթեթում միավորել: Այդ երկու խնդիրներից յուրաքանչյուրը շատ բարդ է լուծել՝ առանձին վերցրած, իսկ եթե փորձ արվի դրանք լուծել մեկ փաթեթով, ապա դրանց լուծման հեռանկարը մեխանիկորեն կհայտնվի ամենահեռվում: Գործնական և ռազմավարական տեսանկյուններից այս խնդիրները մեկ փաթեթում միավորելը այնքան էլ ճիշտ որոշում չէ»:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ռուսաստանը և Ադրբեջանը համատեղ նոր սերնդի մարտավարական հրթիռներ կարտադրեն
սեպտեմբերի 30, 2016
Ազա Բաբայան, Մոսկվա
Լուրեր, ռեպորտաժներ, մուլտիմեդիա բովանդակություն։ «Ազատություն» ռադիոկայան՝ միայն հավաստի տեղեկատվություն։
Սրա հետ մեկտեղ, վերջին երկու տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան կրկնակի կրճատվել է:
Բաքվում այսօր ավարտվող ADEX-2016 պաշտպանական միջազգային երկրորդ ցուցահանդեսի շրջանակում Ռուսաստանը և Ադրբեջանը նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել։
Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորումը, ռուսական կողմից` «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերությունը։ Խոսքը «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռների մասին է։
Ավելի վաղ ցուցահանդեսի բացմանը հրթիռների արտադրություն սկսելու մտադրության մասին հայտնել էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Ընդ որում, Ջամալովն ընդգծել էր, որ 280 կիլոմետր հեռահարության հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցով պաշտոնական Բաքուն այսօր բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ։ Հիշեցնենք՝ հենց 280 կիլոմետր է սեպտեմբերի 21-ին Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված «Իսկանդեր»-ի հեռահարությունը:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ նման տեխնոլոգիաներ ունեցող երկրների ցուցակը բավականին սահմանափակ է, և հաշվի առնելով, թե մինչ օրս որ երկրների հետ է Ադրբեջանն արդեն համագործակցում ռազմական ոլորտում, կարելի է ենթադրել, որ բանակցություններ Ադրբեջանը վարում է, նախ և առաջ, Ռուսաստանի, Իսրայելի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ։
Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարարը, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարը, Թուրքիայի պաշտպանության նախարարը: Ընդ որում, ցուցահանդեսում ամենամեծը ռուսական ցուցասրահն է, «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, մասնավորապես, ներկայացրել է շուրջ 28 ռուսաստանյան ընկերությունների ռազմական արտադրանք։
Ստորագրվել է նաև Ադրբեջանում ռազմական ուղղաթիռների սպասարկման ռուս-ադրբեջանական կենտրոն ստեղծելու մասին պայմանագիրը, որի մասին ավելի վաղ էր հայտարարված:
Սրա հետ մեկտեղ, «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, վերջին երկու տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է ավելի քան երկու անգամ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքը, որում նշված է, որ պաշտպանական ոլորտի համար ծախսերը կկազմեն մոտ մեկ միլիարդ դոլար:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում է Բաքվի ցուցահանդեսի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, «Ազատությանն» ասաց ռազմական գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց․ - «Հաշվի առնելով Ադրբեջանի գործընկեր պետությունների ցուցակը՝ նման տեխնոլոգիաներ, ըստ էության, հնարավոր է ձեռք բերել, բայց դա այն հեշտ տեխնոլոգիաներից չէ աշխարհում, և այնքան արագ արդյունքներ այդ ոլորտում գրանցելը շատ դժվար է: Աշխարհում երևի տասնյակ պետություններ զբաղվում են դրանով, բայց մեկ-երկու պետություն է, ում մոտ քիչ թե շատ որակյալ արտադրություն կա այս առումով»:
«Ադրբեջանը շատ տարբեր հայտարարություններ է արել շատ տարբեր զինատեսակների մասով, որոնք, մեծ հաշվով, կարելի է ասել, երբեմն չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մի շարք փորձագետներ կարծիք էին հայտնում, որ Ադրբեջանը սպառազինության առումով մեծ առավելություն ունի Հայաստանի նկատմամբ: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, այդ կարծիքին չէ․ - «Ճիշտ է, այսօր, ցավոք, Հայաստանում ինչ-ինչ պատճառներով, մի տեսակ, փորձագիտական՝ այս առումով, գնահատականները իրականում տեղ չունեն հիստերիկ և զգացմունքային գնահատականների կողքին, բայց, ըստ էության, Ադրբեջանի 3 միլիարդ դոլարանոց բյուջեն էլ, մեծ հաշվով, իր ամբողջ զինանոցի վերազինման առումով խնդիրը չլուծեց և առավելապես հայկական Զինված ուժերի նկատմամբ առավելության խնդիրը չլուծեց»:
Հայաստանը միակ երկիրն է, որին Ռուսաստանը վաճառել է գերժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համալիրը: «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Մոսկվան, այնուամենայնիվ, այդ համալիրները նաև Ադրբեջանին վաճառի, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը պատասխանեց․ - «Ես չեմ կարող նման հարցին մեկնաբանել՝ դա քաղաքականություն է»: «Այսինքն՝ չեք բացառում», - այս դիտարկմանն էլ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Չեմ կարող ասել»:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Թուրքիան մտադիր է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունների նախկին մակարդակը. էրդողան
01.10.2016
news.am
Թուրքիան մտադիր է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունների նախկին մակարդակը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի նստաշրջանը բացելիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պլանավորում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հասցնել նախկին եւ անգամ ավելի բարձր մակարդակի»,- ասել է նա:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Of course iskander is not a cruise missile. As we know its a ballistic missile.Originally posted by Vrej1915 View PostThe situation on the ground has become more volatile as both sides make contingency plans for more fighting. In February 2016, Armenia’s First Deputy Defense Minister David Tonoyan announced that his country was moving from a “static” to a more proactive “deterrence” defense doctrine. In line with that approach, Yerevan secured a $200 million loan to buy new weapons from Russia, including Smerch rockets and TOS-1A flamethrower systems. These were not delivered before the April fighting began. During that recent bloodshed, an Armenian commander said anonymously that his army possessed Russian-made Iskander cruise missiles and that they were targeted at Azerbaijan’s oil and gas infrastructure.
Read more at: http://carnegieeurope.eu/publications/?fa=63825
Additionally my understanding is that through international treaties Armenia ( and others ) are not allowed to be sold cruise missiles.
In order for Armenia to use Iskander against Azerbaijan a number of political hurdles have to be overcome.
Firstly Armenia has to recognise Artsakh.
Then these two independent countries have to have legal defence treaties.
Currently there are only declarations which amount to BS by one man, ( it is not the only BS you will find if you replay immediate history)
Crudely put having a d.ick and being able to use it are different things.
PS. I have not elaborated on the Russian political constraint factor which is always there.
Look at the way Haji Nalbandyan could not be removed despite his gross incompetence and unsuitability.
Leave a comment:

Leave a comment: