Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....





    Հայաստանում են ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք անդրադարձան Երևանում Կիսելյովի կողմից հայ տաքսիստի ռուսերենի վատ իմանալն անընդունելի համարելուն։

    Դա պատահեց այն ժամանակ, երբ հայ երիտասարդ տաքսիստը չկարողացավ հաշիվը ներկայացնել ռուսերեն լեզվով։ Դա ինձ զարմացրել էր, որի մասին ես իմ անկեղծ կարծիքը կիսեցի։ Այն ժամանակ դա բավականին բուռն արձագանքի արժանացավ ոչ թե այն պատճառով, որ ես նշեցի, թե տաքսիստը չէր կարողացել հաշվել ռուսերեն լեզվով, այլ այն, որ ես ասել էի, թե ռուսերեն լեզվի իմացությունը Հայաստանի համար անվտանգության գործոն է։

    Ես մնում եմ իմ կարծիքին, չեմ հրաժարվում իմ խոսքերից։ Ռուսերենը հայերի համար շատ կարևոր է»։

    «Հայ բոլոր տաքսիստներն ավելի լավ ռուսերեն են խոսում, քան մենք՝ հայերեն։ Նրանք պարտավոր էլ չեն մեր լեզվով խոսել»,-նկատեց վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    7 / 03 / 2017
    Ռուսաստանը երբեք թույլ չի տա ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով. Սոլովյով
    «Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցերին,



    «Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցերին, տվել է պատասխաններ, որոնք արտացոլում են միայն մեկ կողմի շահերը, շրջանցելով այնպիսի կետեր, որոնք շատ ակնհայտ են, սակայն այդ պարզ հարցերին այդքան էլ հեշտ չէ պատասխաններ գտնել:
    Մասնավորապես ասելով. «Եթե Ռուսաստանը դադարի Ադրբեջանին զենք վաճառելուց ու Ադրբեջանը իր զենքը գնի ԱՄՆ-ից, Հայաստանը փակելու՞ է ԱՄՆ դեսպանատունն իր տարածքում, խզելու՞ է դինանագիտական հարաբերությունները նրա հետ»:

    Սակայն այդ հարցերին, փորձենք պատասխանել հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, քանի որ Սոլովյովի մոտեցումների խիստ սուբյեկտիվ են ու արտացելված միակողմանի շահի արտահայտման տեսանկյունից:

    Հայաստանը բնականաբար չի փակի ԱՄՆ դեսպանատունը ու չի խզի դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Պատճառն այն է, որ որքան էլ մեզ տհաճ լինի Ադրբեջանի սպառազինման ցանկությունը, այնուամենայնիվ մենք չենք կարող ԱՄՆ-ին մեղադրել այդ երկրին զենք վաճառելու համար: Ինքներս նույնպես կարող ենք զենք գնել նույն ԱՄՆ-ից: ԱՄն-ն ազատ է իր մոտեցումներում, նա կարող է զենքի վաճառքը դիտարկել սոսկ իր ֆինանսական շահերի տեսանկյունից, առանց կողմերից մեկի նկատմամբ որևէ պատասխանատվության: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ԱՄՆ-ի հետ չունենք ռազմավարական դաշնակցության պայմանագիր: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ԱՄՆ-ի հետ չենք գտնվում անվտանգության ապահովման նույն համակարգում: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ամնի հետ չենք գնտվում նույնիսկ նույն տնտեսական համագործակցության գոտում:

    Այլ խոսքով ինչպես մենք ԱՄՆ-ի նկատմամբ չունենք ռազմավարական պարտավորվածություն, այնպես էլ ԱՄՆ-ը մեր նկատմամբ:

    Սակայն այդ ամենը չի տարածվում Ռուսաստանի վրա: Եթե ոչ բարոյական, քանի որ բարոյական մոտեցումները տեղ չունեն քաղաքական հաշվարկներում, ապա իրավական պարտավորվածություններ Ռուսաստանն ունի: Երբ ռազմական դաշնակիցը զենք է վաճառում իր դաշնակցի հակառակորդին, դա դրանով կասկածի տակ է դնում դաշնակցային հարաբերությունները: Նա դրանով հավելյալ անգամ ապացուցում է պատմականորեն արդեն բազմիցս ապացուցված այն իրողությունը, որ Ռուսաստանը երբեք չի եղել հուսալի գործընկեր, հուսալի դաշնակից:

    Սոլովյովի հաջորդ միտքն այն է, որ աշխարհում կա սպառազինության երկու խոշոր մատակարար՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ը, իսկ մատակարարում նշանակում է մրցակցություն տարածաշրջանում: Այստեղ վերլուծաբան ավելի անկեղծ է, քանի որ ըստ էության ուղիղ խոսքով հայտարարում է, որ իրենց չեն հետաքրքրում դաշնակցային պարտավորվածությունները, այս սոսկ առաջնորդվում են գլխավոր մրցակցին առաջ անցնելու սկզբունքով: Այս սկզբունքն իր մեջ ներառում ե թե քաղաքական, և թե տնտեսական ասպետները:

    Այստեղ հարց է առաջանում, եթե Ռուսաստանը երկրորդում է իր ռազմավարական դաշնակցի պարտավորվածությունները, ապա ի՞նչն է խանգարում Հայաստանին վարվել նույն կերպ: Պարզ տրամաբանությունւ հուշում է, ոչինչ:

    Սոլովյովը շեշտում է ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, որպես ռուսաստանին զենք մատակարարելու հակակշիռ ու փաստում, որ նրա բացակայությունը կհանգեցներ լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածությանը տարածաշրջանում:

    Այս հայտարարության մեջ կա և ակնարկ Թուրքիայի առումով և թաքնված սպառնալիք Հայաստանի նկատմամբ: Նախ փաստենք, որ ռուսական ռազմակայանը չի հանդիսանում արգելք, Ադրբեջանի կողմից ռուսական զենքերով իրականացվող բացահայտ ագրեսիվ դրսևորումներին: Բացի այդ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում ավելի շատ ծառայում է հենց ռուսների օգտին, քան Հայաստանի, քանի որ դա ապահովվում է ռուսների ներկայացվածությունը տարածաշրջանում: Նրանք հավանաբար մոռացել են, որ իրենց հետևողական դուրս մղեցին տարածաշրջանի բոլոր երկրներից ու Հայաստանը մնաց միակը, ով «ապաստանեց» իրենց: Անշուշտ ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահերով, սակայն սեփական շահերը մյուս կողմին հրամցնելով որպես լավություն, նվազագույնը ցինիզմ է:

    Սոլովյովի վերջին միտքը, որ ռուսական զենքը Ադրբեջանում է հայտնվել դեռևս խորհրդային ժամանակներից, այն աստիճան անհեթեթություն է, որ դրան նույնիսկ անդրադառնալ էլ չարժե:
    Իսկ այն մոտեցմանը, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով, ինչպես վստահեցրել է Սոլովյովը, մասամբ պետք է համաձայնվենք, քանի որ Անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, հենց ռուսների միջամտությունն էր հայկական կողմի առաջխաղացման կասեցման պատճառը: Մնում է միայն կասկածանք հայտնել, որ Ռուսաստանին առհասարակ ձեռնտու չէ ղարաբաղյան հարցի կարգավորումը, քանի որ կարգավորման արդյունքում թե նվազի իր զենքի վաճառքի ծավալները, թե կդադարի իմաստ ունենալ իր ռազմակայանի առկայությունը որպես «մեծագույն պարգև» ներկայացնելու անհրաժեշտությունը:

    Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    20 / 02 / 2017
    Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան


    Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

    Ինչպես գրում է կայքը, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ և հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով:

    «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցությամբ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է նախարարը:

    Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

    «Ինչ վերաբերում է «սպառազինության մրցավազքին». Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և ձեռքբերված զենքի քանակությամբ, Հայաստանը չէ, որ խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» նորմերը: Թե ինչի է դա բերում՝ մենք ականատես ենք եղել անցած տարվա ապրիլին… Բնական է, որ այդ պայմաններում մենք ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և բռնության նոր սրացում, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հավելել է Հայաստանի արտգործնախարարը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Հինգերորդ շարասյունը Հայաստանում

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    Մեկնաբանություն - 02 Հունվարի 2017

    Անկախացած Հայաստանում միշտ գոյություն է ունեցել «հինգերորդ շարասյուն», որը, կախված ֆունկցիոներների հնարավորություններից, Ռուսաստանի շահերի օգտին վճարովի կամ անվճար գործունեություն է ծավալել՝ ներառյալ ազդեցություն բնակչության լայն խմբերի վրա, փորձել է նվիրված մարդկանց ներդնել իշխանական կառույցներում:

    Գործնականում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայքար է ընթացել հայկական հասարակության համար: Հայերը հաճախ դեմագոգիկ հարց են տալիս, թե ինչու ԱՄՆ-ն չի փորձում «ինչ-որ բան անել» Հայաստանում: Իրականում միայն ԱՄՆ-ն է Հայաստանում կապիտալ ներդրել եւ փորձում է Հայաստանը բերել քաղաքական ու վարչական կարգի, ինչն անգամ հեռավոր ձեւով չի փորձել Ռուսաստանը:
    Ամերիկացիները շատ լավ գիտեն, որ հայերն այնքան էլ նորմալ ժողովուրդ չեն եւ վասալային կախվածության մեջ են Ռուսաստանից: Այդ դեպքում ինչու պետք է ռիսկի տակ դնեն ԱՄՆ արտաքին քաղաքական վարկը եւ հիմար վիճակում հայտնվեն:

    ԱՄՆ-ն խաղադրույք է անում նոր սերնդի վրա եւ ոչ մի պատրանք չունի կապված մի ժողովրդի հետ, որն իր զավակներին մահվան է ճանապարհում, որովհետեւ ունակ չէ մտածել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Ինֆորմատիկայի դարաշրջանում նման մեկ այլ ժողովուրդ գոյություն չունի: Հայաստանն իր զավակների կյանքերով է տուրք վճարում Ռուսաստանին եւ գոյության այլ տարբերակ չգիտի:

    Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքական փորձագետներին, որոնք տեղեկատվության են տիրապետում, ունակ են բովանդակալից վերլուծություններ անել արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ, երկարաժամկետ նշանակության տարբեր քաղաքական նախագծեր, մարտավարական հարցերով խորհրդատվություններ մշակել: Հատկանշական է, որ ռուսները սովորաբար հավաքագրել են սահմանափակ, անսկզբունք մարդկանց, որոնք պատրաստ են իրականացնել ցանկացած առաջադրանք եւ ունեն կազմակերպչական եւ ֆինանսական բնույթի որոշ ռեսուրսներ:

    Լիովին բացառվում է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ չեն եղել հինգերորդ շարասյան բնույթի եւ նպատակների մասին: Ավելին, շատ հաճախ այդ խմբերին պետական պաշտոնյաներ են մասնակցել:

    Այս պրակտիկան սկզբնավորվել է 90-ականների սկզբից: Այս անսովոր համագործակցությունը բացատրվում է հայ հասարակության նկատմամբ որոշակի քաղաքականություն վարելու ռուսական կրեատուրայի եւ Հայաստանի իշխանությունների ձգտմամբ, եւ հայ հասարակությանը միշտ չէ, որ հասկանալի են եղել ազդեցության գործակալների այդ խմբերի ձգտումներն ու նպատակները:

    Այդ խմբերում եղել են ու կան ոչ միայն լրագրողներ, գրողներ, պրոֆեսորներ, կուսակցությունների առաջնորդներ, գործարարներ, այլ նաեւ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնություն ունեցողներ: Բավական բարեկեցիկ կյանք վարող այդ մարդկանցից կարելի էր լսել, որ խորհրդարանում ահաբեկչության մասնակիցներին պետք է հարցաքննել Մոսկվայում, հետաքննությունն առհասարակ Մոսկվայում անցկացնել, վերացնել հայկական ազգային արժույթը եւ շրջանառության մեջ մտցնել ռուսական ռուբլին, պնդում էին, որ Հայաստանի պետական ու ազգային շահեր հասկացությունը նշանակում են Ռուսաստանի պետական եւ ազգային շահեր, եւ, ընդհանրապես, բացահայտ հայտարարում էին, որ իրենց նպատակն է Հայաստանի ազգային ինքնիշխանության վերացումը:

    Այդ կրեատուրայի մի մասը հասել է նրան, որ փորձել է մարդկանց հիշողությունից ջնջել Ղարաբաղի հայերի դեմ ռուսական զորքի երկու պատժիչ գործողությունները: Այդ մարդկանց գործունեությունն անհետեւանք չի մնացել:

    Հայաստանում մեծանում են կասկածները Ռուսաստանի լրջության եւ գործընկերային հարաբերությունների եւ առհասարակ նրա քաղաքականության լրջության նկատմամբ: Հայաստանում ու սփյուռքում սկսել են Ռուսաստանին ցինիզմով, անթաքույց հեգնանքով վերաբերվել, իսկ հայկական հանրությունը Ռուսաստանը համարում է շատ վտանգավոր «գործընկեր»: Եվ այս ամենը՝ Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի տեւական ջանքերից հետո:

    Ինչի՞ արդյունքում են հնարավոր դարձել այդպիսի տրամադրությունները Հայաստանում: Պետք է ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանում ազդեցության ուժեղացման մասով շատ բան իրականացրել է օֆիցիոզից թույլտվություն ստացած անձանց միջոցով: Ընդ որում, հսկայական փողեր են լվացվել, Ռուսաստանի պետական միջոցների ոչ նպատակային ծախսեր են եղել, կատարված աշխատանքի ոչ մի հաշվետվություն չի տրվել:

    Ադրբեջանին ռուսական զենքի կանոնավոր մատակարարման, Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի պաշտոնապես անտեսման, այսպես կոչված «դաշնակից» Հայաստանի ճակատագրի համար պատասխանատվությունից հրաժարվելու փորձերի հետ կապված Երեւանում ծլեցին իրական եւ հորինված «փորձագետներ», որոնք հաստատվեցին Ռեգնում տեղեկատվական-վերլուծական ծառայությունում:

    Այդ փորձագետները Ռուսաստանի քաղաքականությունը մաքրելու հիմար ու անշնորհք փորձեր են անում, ցանկանում են այնպես ներկայացնել, որ իբր Հայաստանում կան փորձագետներ, որոնք Ռուսաստանին վարկաբեկելու, թշնամի ներկայացնելու խնդիր են դրել: Այդ իրական ու հորինված «փորձագետները» գիտե՞ն, թե ինչ է նշանակում թշնամի կամ ընկեր, եւ, ընդհանրապես, ինչից է կազմված համաշխարհային քաղաքականությունը եւ ինչ ճակատագիր է սպասում իրենց այս աշխարհում, որտեղ այնքան դժվար է դարձել կորչելը: Նրանց հավաստիացնում են, որ իրենց հետեւում հզոր ուժեր են կանգնած, որոնք կկանգնեն իրենց թիկունքին: Տեսնենք:

    Հայաստանումայս անբովանդակ գրչակներից բացի կան նաեւ գովազդված փորձագետներ, որոնք սովորել են մեջ ընկնել ցանկացած հարմար առիթով, բայց ինչ որ տեղ էին անհետացել: Նրանց կողքին գերադասում են լռել նաեւ այն հեղինակները, որոնք իրենց հպարտորեն ռազմական փորձագետ են անվանում եւ բնավորվել են քաղաքական բնույթի 3-4 հետազոտական ինստիտուտներում: Բացի այդ, հայկական «ազատ» մամուլը եւ հեռուստատեսությունը բերանը ջուր առած հերթական անգաժավորումն են անում:

    Ռուսաստանի քաղաքականության հիմնավորված քննադատության դեմ հակահարձակման գլխավոր փաստարկն է դարձել այն, որ Ռուսաստանից բացի քննադատության չեն ենթարկվում Ադրբեջանի մյուս սպառազինություն մատակարարողները՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան:

    Սա պարզապես վնասակար մարդկանց տրամաբանություն է: Մի՞թե Հայաստանը երբեւէ հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան կամ Իսրայելն իր ռազմական գործընկերն են եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու օրակարգ է առաջ քաշել:

    Հայաստանի դիրքորոշումը կարեւոր նշանակություն է ունեցել Հարավային Կովկասում անմիջականորեն հակառուսական ուղղվածություն ունեցող որոշակի ռազմավարությունների սահմանափակման գործում:

    Ի՞նչ էր անհրաժեշտ Ռուսաստանի դիրքորոշման ու անվտանգության ամրապնդման համար, որ Հայաստանը չի իրականացրել: Այդ «փորձագետների» տրամաբանությամբ Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի շահերի տեսանկյունից հայտնվել են նույն հարթությունում: Երբ աբսուրդը վճարված է, մահացու է դառնում դրա ադեպտների համար:

    Ի դեպ, Ամերիկայի մասին: 16 տարի առաջ առաջին անգամ այցելեցի Վաշինգտոն հետազոտական նպատակներով: Մարտ կամ ապրիլ ամիսն էր: Այն ժամանակ հայ եւ հույն լոբբիստները մեծ աղմուկ էին բարձրացրել Թուրքիային հարվածային ուղղաթիռներ մատակարարելու ԱՄՆ մտադրությունների հարցով: Եթե չեմ սխալվում, ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո այդ ուղղաթիռներն այդպես էլ չեն վաճառվել Թուրքիային:

    Հատկանշական է, որ նույն օրերին Անկարա էր ժամանել Ռուսաստանի վարչապետի տեղակալ Ի. Կլեբանովը թուրքերին նույն դասի ուղղաթիռներ վաճառելու վերաբերյալ պայմանավորվելու համար: Այն ժամանակ Պետդեպի պաշտոնյաներից մեկը հարցրեց ինձ, թե «ինչու Ռուսաստանի հայկական լոբբի չկա, չէ՞ որ Ռուսաստանի մտադրությունների հարցով հանդես գալու իսկական ժամանակն է:

    Հայ լոբբիստներն այն ժամանակ բացարձակապես ոչինչ չհայտարարեցին: Մինչեւ հիմա էլ այդպես են վարվում: Միայն վերջերս հայկական լոբբիստական կազմակերպություններն «ուշքի եկան» եւ հասկացան, որ միայն Ռուսաստանի դեմ պայքարում կարելի է փրկել իրենց հայրենիքը ցեղասպանության կրկնությունից:

    Բոլոր հնարավոր փաստարկներն այն մասին, որ Հայաստանը չափից շատ է կապված Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական խնդիրներով, եւ Ռուսաստանը չի հանձնի հայկական շահերը, չի ուժեղացնի Ադրբեջանը հանուն ռուս ծախված ֆունկցիոներների մերկանտիլ շահերի, լիակատար դատարկաբանություն են:

    Հայաստանի շահերի հանձնումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հնարքներից մեկն է դարձել: Լրագիրն արդեն հրապարակել է «հինգերորդ շարասյան» ցանկը, ինչը աղմուկ է բարձրացրել Հայաստանում: Սակայն դա շատ սահմանափակ ցուցակ էր եւ ոչ ամբողջական:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանը նոր պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    Մեկնաբանություն - 31 Դեկտեմբերի 2016


    Ռուսաստանի հակա-ՆԱՏՕ-ական քաղաքականությունը եւ Հայաստանը
    Ռուսաստանը պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ Ադրբեջանի մասնակցությամբ: Դա ներկայում արդեն միանշանակ է դարձել:

    Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը եւ մտածում է, թե ինչ քայլեր ձեռնարկի ռազմական գործողությունները սկսելու համար: Ապրիլյան պատերազմը փորձ էր ոչ միայն մասնակիցների, այլեւ Ռուսաստանի համար, որը հասկացավ, որ չնայած իր դավաճանական դերին, Հայաստանի իշխանությունը մնում է Ռուսաստանի ուղեծրում:

    Հայաստանում նույնիսկ «իսկական հայրենասերները», ովքեր «սիրում» են իրենց հայրենիքը, շարունակում են պատրանքներ ունենալ Ռուսաստանի հանդեպ: Հայ քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են փառաբանել ռուսական ծախու քաղաքականությունը, թեեւ Զինված ուժերում ատում են Ռուսաստանը:

    Ապրիլյան պատերազմից հետո ռուսները փորձում են ճշգրտումներ մտցնել Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի մեջ, բայց այդ ամենն ավարտվում է ոչ թե պարզապես անվստահությամբ, այլեւ ռուսների հանդեպ ատելությամբ: Հայաստանի տարածքում Իսկանդեր հրթիռների «փոխանցումը» նկատելի թուլացրել է Հայաստանը եւ ուժեղացրել Ռուսաստանին:

    Իհարկե, նպատակը ոչ Հայաստանն է, ոչ էլ Ադրբեջանը, այլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղացումը թույլ չտալը: Ռուսաստանը մշակել է պատերազմի պլանը, ինչը ենթադրում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ին մանեւրներից զրկելը: Նպատակներից մեկը ՆԱՏՕ-ից Հայաստանին հեռացնելն է, քանի որ Վրաստանն ի վիճակի չէ Դաշինքի ծրագրերը միանձնյա իրականություն դարձնել տարածաշրջանում:

    Պետք է նկատի առնել, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարները քաղաքական բավարար փորձ չունեցող մարդիկ են, որոնք ենթակա են լոբբիստական ուժեղ ազդեցության: Չնայած նրան, որ իշխանությունը կենտրոնացած է նախագահի վարչակազմի շրջանակում, դա միայն պաշտոնական իշխանությունն է, բայց օֆիցիոզից բացի Ռուսաստանում ուժեղ է կոմերցիոն ընկերությունների իշխանությունը, որոնք մեծ ազդեցություն ունեն ներքին ու արտաքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության խնդիրների վրա:

    Ղարաբաղյան «կարգավորման» «ռուսական նախագիծը», որը կողմերին առաջարկվեց 2008 թ. աշնանը, իրենից ներկայացնում էր մի պետության քաղաքականության դասական օրինակ, որն այդպես էլ չի մշակել իր քաղաքականությունը տարածաշրջանների հանդեպ եւ ընդունակ չէ լուծել շատ խնդիրներ:

    Սակայն ռուսական քաղաքական ղեկավարության բնույթը, արտաքին քաղաքականության մշակման պայմաններն ու հանգամանքները թեեւ կարեւոր նշանակություն ունեն, այնուամենայնիվ երկրորդական են քաղաքական կուրսերի հարցում: Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է վերանայել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ելնելով համաշխարհային նոր միտումներից:

    Երեւում է Մոսկվայում քաղաքական շատ գործիչների թվում է, որ աշխարհում ու տարածաշրջաններում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ նոր հարաբերություններ կառուցելու այն պետությունների հետ, որոնք նախկինում չէին համարվում Ռուսաստանի գործընկերներ ու դաշնակիցներ, նախեւառաջ, իհարկե, Թուրքիայի: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են նորովի կառուցվել միայն փոխադարձ զիջումների ռեժիմում, եւ այդ հեռանկարում ակնհայտ է դառնում Հայաստանի շահերը, ընդ որում՝ ազգային արմատական շահերը հանձնելու գայթակղությունը:

    Արդեն ներկայում պարզ է դառնում, որ Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումն այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ փոխադարձ շահագրգռության պայմաններում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է բազմաբարդ եւ կախված է բազմաթիվ հանգամանքներից, տարբեր գործընկերների խաչվող շահերից:

    2008 թ. Մոսկվայում Ղարաբաղյան խնդրով կնքված բանաձեւը Հայաստանի շահերն անտեսելու ցանկացած փորձի տապալման օրինակ էր, սակայն առայժմ հասկանալի չէ, որքանով է Ռուսաստանը պարզել սեփական հայացքների արատավորությունը, թե՞ ձեռնարկելու է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու հերթական փորձերը:

    Հայաստանի շահերը հանձնելու այդ փորձերից հետո, Թուրքիան շտապեց ցուցադրել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն, եւ նույնիսկ բանակցություններ սկսվեցին Թուրքիայի սեւծովյան ափին ԱՄՆ-ի նոր բազա ստեղծելու մասին: Բացի դրանից, 2009-ի հուլիսին «գազի հարցերով» Մեդվեդեւի այցը Բաքու նույնպես տապալվեց:

    Սակայն սրանք միայն առանձին դրվագներ են, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ստացել այն ռազմավարական հատկանիշները, ինչի հույսն ունեին Մոսկվայում: Այս իրադարձությունները դարձան Ռուսաստանի հետ Հայաստանի նոր հարաբերությունների կառուցման մեկնակետ, որոնք արդեն դժվար է անվանել դաշնակցային եւ առավել եւս՝ ռազմավարական:

    Այդ պատճառով հասկանալի է Մոսկվայի անհանգստությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ու նախապատվությունների կապակցությամբ: Դա չի կարող չարտահայտվել երկրի ներքին իրավիճակի վրա, եւ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի այդ վերաբերմունքը կհանգեցնի Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորությանը:

    2013-ին Պուտինի այցը Բաքու դարձավ Հարավային Կովկասում Ռուսաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան պարիտետի քաղաքականություն հաստատելու փորձերի շարունակությունը: Այդ այցը, ինչպես նախորդ այցերը, գործնականում տապալվեց, եւ բացի գազի մատակարարման որոշ համաձայնություններից՝ որեւէ էական բան ձեռք չբերվեց:

    Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակեց ժամանակակից սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, դա բացատրելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը պահելու մոտիվացիայով, իսկ իրականում հետապնդելով կասկածելի կոմերցիոն նպատակներ: Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը փորձում է համատեղել կոմերցիոն ու քաղաքական նպատակները, ինչը երեւում է անհնար է այդ պայմաններում:

    Եթե Հարավային Կովկասում, Սեւ ծովում եւ Կենտրոնական Ասիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի ներկայիս ծրագրերն իրականացվեն, այսինքն՝ այս տարածաշրջանում առաջանա «երրորդ ուժ», արտաքին քաղաքականությունը փոխելու Հայաստանի ու հայ հանրության փորձերն ավելի համառ կդառնան:

    Առայժմ Հայաստանն անհաջող փորձում է վարել այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականություն, որն այդպես է ընկալվում միայն դիվանագիտական համատեքստում, բայց ոչ իրական քաղաքականության պլանում:

    Այն, որ ԱՄՆ-ն իբր աշխարհքաղաքական կողմնորոշման հարցում եւ հատկապես Ղարաբաղի խնդրում ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ոչ այլ ինչ է, քան հայկական իշխանության հորինվածքը: ԱՄՆ-ն իրականում ոչ մի նշանակալի ճնշում չի գործադրում: Նմանապես չկա ճնշում նաեւ ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման հարցում:

    ԱՄՆ-ն առայժմ որոշում չի ընդունել եւ շարունակում է գնահատել աշխարհա-ռազմավարական հեռանկարը: ԱՄՆ-ն միշտ գերադասել է անմիջական գործ ունենալ առանձին պետությունների հետ, քան ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերությունների միջոցով:

    ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ռեզերվ պետություն, որը լիարժեք օգտագործվելու է Հարավային Կովկասում ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո:

    Եթե ընդունված է ասել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի հանդեպ չունի լիովին մշակված ծրագիր, նույնն ավելի մեծ չափով վերաբերվում է ԱՄՆ-ին, որի շահերն այս տարածաշրջանում բավական սահմանափակ են: Սակայն ժամանակները փոխվում են, ու Հարավային Կովկասի նշանակությունը զգալիորեն փոխվել է:

    2016 թվականը հայտնություն էր Հայաստանի համար, բայց Հայաստանը ոչ մի կերպ չազդեց իր «գործընկերների» վրա: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ավելի կախյալ դարձավ Ռուսաստանից:

    Վերջին 8 տարիներին Ռուսաստանը ծրագրում էր պատերազմի դեպքում ցանկացած սցենարի ելքը եւ հասկացել է, որ Հարավային Կովկասում պատերազմը ամեն դեպքում իր համար անվտանգ է լինելու: Սակայն անհրաժեշտ եղան մի շարք հնարքներ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանը խուսափի պատասխանատվությունից:

    Անհրաժեշտ է չեզոքացնել ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի հարաբերությունը, նրան լիովին անհաղորդ դարձնել ՀԱՊԿ-ի խնդիրներին: Ռուսաստանի առջեւ հիանալի հեռանկար է բացվել իր ու իր գործընկերների հնարավոր խնդիրներից Հայաստանը հեռացնելու առումով: Հենց այս իրավիճակում էլ ռուսները պատրաստ են ծրագրել Հայաստանի դեմ պատերազմը:

    Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ռուսները պնդեցին Հայաստանի ռազմական հրամանատարության, նախեւառաջ պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի հեռացումը:

    Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց «ֆելդմարշալի կոչումով ականավոր հայ զորավարը», ով գաղտնի պարգեւատրվել է սովետական միության հերոսի կոչումով: Հենց նման «զորավարը» Հայաստանը կտանի «պատվավոր կապիտուլյացիայի», հերթական պատերազմից հետո:

    Շնորհավոր բոլորի Նոր տարին, ժամանակն է հանդես գալ ՆԱՏՕ-ի դեմ:

    Leave a comment:


  • Serjik
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Igor Muradyan is a filthy traitor, we need to hand him to ISIS to make him xoroxac LOL!!!

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ընտրությունը կատարվել է

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    Մեկնաբանություն - 25 Դեկտեմբերի 2016


    Ինչ ընտրություն կկատարի Ռուսաստանը: Կհաղթի՞ Ռուսաստանը, եւ ի՞նչ հեռանկարում կարող է հաղթել:

    Ռուսաստանը Հայաստանում ձգտում է հստակության, կանխատեսելիության եւ միաչափության եւ ջանքեր է գործադրում ատլանտիստական «կուսակցություն» ստեղծելու համար, խաղադրույք կատարելով ոչ պոպուլյար հնարքների վրա: Սակայն խաղային իրավիճակը կարող է շատ հեշտ եւ արագ տրանսֆորմացվել դետերմինացված եւ ստացիոնար իրավիճակի:

    Լիովին ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա ամերիկացիները խաղադրույք չեն արել, նրանք երկուսն էլ բավական օդիոզ կերպարներ են՝ ամենաանընդունելի ու տհաճ հանգամանքների հետ կապված բազմաթիվ շղթաներով ու պարտավորություններով:

    Ժամանակն է հասկանալ, որ հայկական գործնականում ողջ քաղաքական էլիտան հայտնվել է համաշխարհային քաղաքականությունից դուրս եւ ուժի համաշխարհային կենտրոնների համար չի կարող ընկալվել որպես գործընկեր: Դա վերաբերում է ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլեւ քաղաքական դասին, բիզնես-շրջանակներին, վարչակազմին, որոնք ընկալվում են որպես որեւէ դիրքորոշում չունեցող սերվիսային գործիչներ:

    Եվ այնուամենայնիվ, չնայած նրան, որ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը քաղաքական մրցակիցներ են, հիմքեր չկան պնդելու, որ նրանք սկզբունքորեն տարբեր նպատակներ են հետապնդում: Նրանք երկու խմբավորման առաջնորդներ են, որոնք ձգտում են իշխանության, եւ հենց այդկերպ էլ ընկալվում են ամերիկացիների կողմից:

    Ամերիկացիները եզրահանգել են, որ պետք է աշխատել այն խմբավորման հետ, որն իշխանություն է, ակնհայտ եւ ուժեղ աջակցություն չցուցաբերելով ընդդիմությանը: ԱՄՆ-ն Հայաստանում առայժմ չի տեսնում իր համար «իդեալական» քաղաքական խմբավորում, որը կարող էր պրո-ամերիկանիզմը կամ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը համատեղել ժողովրդավարական նորմերը պահպանելու հետ:

    Հայաստանի ակտուալ քաղաքական գործիչները, որոնք առավել իրատեսական հավակնություններ ունեն, չեն դիմացել քաղաքական պայքարի տեմպերին ու ռիթմին եւ որոշել են օգտվել արտաքին քաղաքական ռեսուրսներից ներթիմային հարաբերություններ պարզելու համար:

    Ընդ որում, տեղի ունեցավ ավանդական «տնից աղբը հանելը», քանի որ ստեղծված իրավիճակում երկրում չի աշխատում նույնիսկ այնպիսի փորձված ռեսուրս, ինչպիսին կոմպրոմատն է, իսկ ավելի ճիշտ՝ գլխավոր կոմպրոմատը դարձել է աշխարհքաղաքական կողմնորոշումը:

    Բայց ի՞նչը կհանգեցնի այս կամ այն տերության ազդեցության ուժեղացմանը Հայաստանում, որտեղ քաղաքական դասը եւ հասարակական ակտիվ շերտերը ծայրաստիճան պոպուլյար չեն, բայց պահպանվում է հասարակական-քաղաքական կայունությունը:

    Հայաստանի հանդեպ ԱՄՆ նպատակը միայն հայկական գործոնը որպես լծակ Թուրքայի դեմ օգտագործելը չէ: ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը օգտագործի Հայաստանը որպես իր գործընկեր ու դաշնակից, ինչպես նաեւ Հայաստանը հանել ռուսական քաղաքական խաղից:

    Այս մոտեցումն ու դիրքորոշումը կախված չեն ներքաղաքական կյանքի ազդեցությունից: Ներքին քաղաքական գործընթացների վրա ազդելու ամերիկյան եւ ռուսական ջանքերը չեն հանգեցնի քաղաքական գործիչների եւ հասարակության կողմից երկու տերությունների քաղաքականության նախընտրության ուժեղացմանը:

    Պետությունը, որը շարագրգռված է Հայաստանում ազդեցության ուժեղացմամբ, չպետք է պահանջի ղարաբաղյան խնդիրի կարգավորումը այն ոչ իրատեսական սխեմաների շրջանակներում, որոնք լավ հայտնի են: Չպետք է պնդի ընտրովիությունն արտաքին քաղաքականության եւ գեոտնտեսական ոլորտում:

    Հնարավոր չէ Հայաստանից խլել տնտեսական եւ անվտանգության խնդիրներում ընտրության իրավունքը, հատկապես որոշակի հարցերում: Արտաքին կողմերի ներքաղաքական նախընտրությունները կհանգեցնեն կտրուկ արձագանքի: Գործընկերը, հատկապես ռազմավարական գործընկերը չպետք է կասկածի տակ դնի գործընկերոջ «հավատարմությունը» եւ սահմանափակի նրա արտաքին հնարավորությունները, ինչը կհանգեցնի նրա թուլացմանը:

    Այդ ընտրությունը, սակայն, տեղի է ունեցել: Ռուսաստանը Հայաստանին տնտեսապես նվաստացնելու, ռազմական վնաս հասցնելու, ՆԱՏՕ-ի հակառակորդ դարձնելու, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցություն թույլ չտալու, երկիրը գաղութային մոդելի վասալ դարձնելու քաղաքականություն է վարում:

    Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրամիությունը չեն կարող անհրաժեշտ չափով հանդես գալ այդ մոդելի դեմ, քանի որ դա արտացոլվելու է Ռուսաստանի քաղաքականության եւ քարոզչության մեջ, եւ ռուսները կսկսեն խոսել արտաքին միջամտության մասին:

    Leave a comment:


  • Serjik
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    "Vrej1915" effendi why are you still here wasting our time? your soros funding didnt dry up yet? There is a new american president and mother russia should be your friend now if you didnt know LOL

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Պերմյակովի դատավճիռն անփոփոխ մնաց
    Lragir.am
    Իրավունք - 19 Դեկտեմբերի 2016


    Հայաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ ցմահ ազատազրկման դատավճիռը:
    Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ Հայաստանում Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:
    Ավետիսյանների իրավահաջորդները նիստի ժամանակ պահանջել են վերանայել գործը և հետաքննություն ավարտին հասցնել: Առանձին բողոքով նրանք 450 հազար եվրո նյութական փոխհատուցում են պահանջում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանի երաշխիքն Ադրբեջանին. Ե՞րբ չի լինի Իսկանդերի կրակելու կարիք

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 16 Դեկտեմբերի 2016,

    Ռուսական Նեզավիսիմայա Գազետան հայտնում է, որ Բաքուն Մոսկվայից ցանկանում է ստանալ երաշխիք, որ Հայաստանը չի օգտագործի Իսկանդերները: Այդ երաշխիքը, ըստ թերթի, Ադրբեջանը կփորձի հստակեցնել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը:

    Ռոգոզինը Բաքու է մեկնում ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի համար, բայց հանդիպելու է նաեւ Ալիեւի հետ: Նախօրեին ռուսական Կոմերսանտը գրել էր, որ Ռոգոզինը նաեւ քննարկելու է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության նոր պայմանավորվածությունների հարցն ու բացատրություն է տալու հայկական Իսկանդերի վերաբերյալ:

    Երբ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ռազմական շքերթին ցուցադրվեցին Իսկանդերները, կարծիք հայտնվեց, որ Ռուսաստանը դրա կփորձի օգտագործել որպես ապրիլի պատերազմից հետո որոշակիորեն սառած Բաքվի նոր խայծ: Մինչեւ ապրիլ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների սպառազինություն էր մատակարարել Բաքվին: Այդ գործարքները բավական շոշափելի տոկոս էին կազմում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի համար: Մոսկվան Բաքվի թիվ մեկ ռազմական մատակարարն էր:

    Ինչու՞ էր Բաքուն դարձել Մոսկվայի խոշոր հաճախորդ: Որովհետեւ Ռուսաստանից ձեռք բերելով մահաբեր սպառազինություն, Ադրբեջանը փաստացի ձեռք էր բերում նաեւ դրա կիրառման քաղաքական իրավունքը, հաշվի առնելով Ռուսաստանի գերազդեցությունը Հայաստանի վրա: Երբ «ռազմավարական դաշնակիցը» մի կողմից Հայաստանի վրա ճնշում է բանեցնում Արեւմուտքի հետ հարաբերությունը վատթարացնելու համար, մյուս կողմից ինքը ռազմա-տեխնիկական գերհարաբերություն է կառուցում Ադրբեջանի հետ եւ հռչակում ռազմավարական գործընկերություն, դրանով Բաքուն աստիճանաբար ստանում էր պատերազմի իրավունք:

    Եվ թերեւս նաեւ երաշխիքներ, առ այն, որ Հայաստանը զրկված է համարժեք դիմադրության հնարավորությունից: Համենայն դեպս հետաքրքիր էր, որ Ռուսաստանը իր պաշտոնական քարոզչամիջոցով տվեց Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը, սակայն սպառազինությունը չտվեց` մինչեւ ապրիլ: Իսկ Ռոգոզինն էլ մինչ այդ կրկին մեկնել էր Բաքու, Ադրբեջանին թերեւս փոխանցելու, թե ինչ չունի Հայաստանը, հետեւաբար հնարավոր է գրոհել եւ ռազմական ճանապարհով կյանքի կոչել «կազանյան պլանը»:

    Չստացվեց, հայկական զինուժը տեղի չտվեց, չնայած հայկական թե ներքին կառավարման, թե արտաքին քաղաքականության հետեւանքով հայտնվել էր գրեթե միայնակ վիճակում: Հասարակությունը աջակցեց անմիջապես եւ Ադրբեջանի գրոհը տապալվեց, Ռուսաստանն էլ ստիպված էր կասեցնել հայկական հակագրոհը:

    Դրանից հետո Ալիեւը որոշակիորեն սառեցրեց ՌԴ հետ ռազմա-տեխնիկական հարաբերության դինամիկան: Դա Ալիեւի շանտաժն էր Մոսկվայի հանդեպ: Չի բացառվում, որ Ալիեւը կասկած ունի նաեւ, որ Մոսկվան ինչ որ իմաստով իրեն գցեց ապրիլյան ծուղակը, թեեւ ապրիլին ակնհայտորեն ծուղակում հայտնվեց նաեւ Ռուսաստանը:

    Իսկանդերի ցուցադրությունը թերեւս Ռուսաստանի պատասխանն էր Բաքվին, նաեւ խայծ, որով Ադրբեջանը կրկին փորձ է արվում բերել ռազմա-տեխնիկական հաճախորդության վիճակի:

    Բայց կարո՞ղ է Մոսկվան տալ երաշխիք, որ հայկական Իսկանդերը չի կրակի Ադրբեջանի ուղղությամբ: Այստեղ իհարկե իրավիճակն այդքան էլ պարզունակ եւ մակերեսային չէ, որպեսզի լինի կրակել-չկրակելու հարց: Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցությունը չափազանց բարձր է, սակայն ապրիլի պատերազմի օրերին ակնհայտ դարձավ նաեւ, որ կա անվտանգության սպառնալիքի մի աստիճան, երբ Երեւանն իրեն թույլ է տալիս գնալ քաղաքական-դիվանագիտական «վա-բանկ» եւ անել քայլեր, հայտարարություններ, որոնք համարձակ են Ռուսաստանի հանդեպ:

    Ի վերջո, մի քանի շաբաթ առաջ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «երազել» է կարծելը, որ վտանգի պահին Ռուսաստանն անմիջապես լինելու է Հայաստանի կողքին:

    Իհարկե, այդ ամենն ուղղակիորեն չի նշանակում, որ անհրաժեշտ պահին Հայաստանը ինքը կորոշի` կրակել Իսկանդերով, թե ոչ: Խիստ ցանկալի է նույնիսկ, որ այդ անհրաժեշտ պահը չառաջանա երբեք: Տվյալ պարագայում խնդիրը թերեւս այն է, որ Բաքուն փորձում է իր համար հնարավորինս արագ հաղթահարել ապրիլյան ճգնաժամը եւ այդ հարցում էլ նրա թիվ մեկ գործընկերն ու դաշնակիցը կարող է Ռուսաստանը լինել, քանի որ այդ առումով հետապրիլյան ճգնաժամի մեջ է նաեւ Մոսկվան:

    Մոսկվայի համար ճգնաժամի հիմքը Հայաստանի հասարակության վերաբերմունքն է, որը գրեթե հեղափոխական բեկման ենթարկվեց ապրիլին Մոսկվայի պահվածքի հետեւանքով, երբ Հայաստանի հանրությունը հասկացավ, որ ռազմավարական իմաստով դաշնակից չէ, այլ հայկական պետականությունը վաշխառության առարկա դիտարկող տարածաշրջանային տերություն, որից բխող ռազմավարական վտանգները զսպելու համար պետք է պահել անընդհատ մարտավարական լարվածության եւ փակուղու մեջ:

    Ըստ այդմ, Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է այդ հարցում հասարակական մտածողության մեջ «հակահեղափոխություն» թույլ չտալը: Միայն այդ դեպքում Ռուսաստանը չի կարող որեւէ երաշխիք տալ Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանը պատերազմ կարող է սկսել միմիայն ռուսական երաշխիքների պարագայում, ինչը տեղի ունեցավ ապրիլին: Երբ դրանք չկան, չկա նաեւ պատերազմ:

    Leave a comment:

Working...
X