Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Սպառազինության մրցավազք, որ տանում է արցախյան նոր պայթյունի

    30 Սեպտեմբերի 2016,


    Ադրբեջանական լրատվական աղբյուրները տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Sharg արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի միջև ստորագրվել է նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր: Դա տեղի է ունեցել Բաքվում անցկացված` ADEX 2016 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որին մասնակցում էին ռուսական ռազմարդյունաբերության մի քանի հսկաներ:

    Որքանով է հավաստի այս տեղեկատվությունը, պարզ չէ: Ադրբեջանական լրատվամիջոցների արժանապատվությանը վստահել հնարավոր չէ, իսկ ռուսական կողմն այն պաշտոնապես դեռ չի հաստատել: Չի բացառվում, որ սա քարոզչական ապատեղեկատվություն է: Էականը, սակայն, այն է, որ նման տեղեկատվության սպրդումն ինքնին բացահայտում է, թե ինչ նոր նպատակներ է իր առջև դրել Բաքուն: Առաջինն օպերատիվ-տակտիկական հրթիռների սպառազինության հարցում Հայաստանի հետ որոշակիորեն խախտված բալանսը վերականգնելն է, եթե ոչ` այս ոլորտում նրան գերազանցելը: Ակնհայտ է, որ սա հայկական զինուժի արսենալում «Իսկանդեր» համակարգերի առկայության բացահայտման արգասիքն է: Դեռ սեպտեմբերի 27-ին ADEX 2016 ցուցահանդեսի բացման ժամանակ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, թե Ադրբեջանը մտադիր է իր տարածքում փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելու տեխնոլոգիաներ գնել և այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում: Նա չէր հստակեցրել, թե ում հետ են տարվում այդ բանակցությունները:

    Երկրորդ՝ Բաքուն ձգտում է փոքր հեռահարության մարտավարական հրթիռային կայանքների ձեռք բերման հարցը լուծել հենց Ռուսաստանի միջոցով: Եթե անգամ նման հուշագիր չի ստորագրվել, ապա տեղեկատվական այս արտահոսքի նպատակը Ռուսաստանի ուշադրությունը գրավելն է կամ Մոսկվայի տրամադրությունները շոշափելը: Բաքվի ռազմատեխնիկական ցուցահանդեսին ռուսական ընկերությունների ներկայացվածության ծավալները վկայում են, որ Մոսկվայում դեմ չեն Բաքվի հետ նոր գործանքներին: Նախորդ 5 տարիներին Ադրբեջանը հանդիսացել է ռուսական ռազմարդյունաբերության արտադրանքի հիմնական գնորդը: Տնտեսական առումով` իր լավագույն օրերը չապրող այդ երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ է եղած շուկաների պահպանումը:

    Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության մրցավազքը տեղափոխվում է նոր՝ շատ ավելի մասշտաբային, ավելի վտանգավոր շրջափուլ: Որևէ փուլում կողմերից յուրաքանչյուրի հարաբերական ռազմական առավելությունը հանգեցնում է հակառակ կողմից այդ առավելությունը չեզոքացնելուն ուղղված ակտիվ միջոցառումներին: Հայկական ԶՈՒ-ն զիջում է, այսպես կոչված, «մարտադաշտային» զինատեսակների մակարդակում և դա փորձում է լրացնել` պաշտպանական բնույթի ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելով՝ ընդհուպ մտնելով հարյուրավոր միլիոնանոց վարկային պարտավորությունների տակ: Ադրբեջանը զիջում է ստրատեգիական, հեռահար խոցման զինտեխնիկայի, համակարգերի հարցում և փորձում է այդ բացը լրացնել` սեփական ռազմարդյունաբերության ռեսուրսներն ուժեղացնելով՝ դրանում ռուսական կապիտալի ներգրավման միջոցով: Եվ սա տեղի է ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նորից սկսված ճգնաժամի ֆոնին:

    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան, որի արդյունքում կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը: Չնայած Մամեդյարովի այս պարզաբանումը խոսում է նախագահների նոր հանդիպմանը Բաքվի սկզբունքորեն համաձայն լինելու մասին, սակայն այսօր Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե ներկա պահին նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն չկա, քանի որ չկա դրա օրակարգը: Փաստացի, Երևանը հրաժարվում է նոր բանակցություններից՝ թերևս պնդելով դրանից առաջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման վրա: Դրան էլ համաձայն չէ Ադրբեջանը, որի համար նախագահների նոր հանդիպման կազմակերպումը հետապնդում է, ԼՂ կարգավորման հարցն օրակարգ վերադարձնելով, այդ պայմանավորվածությունների պարտադիր կատարման միջնորդների և Երևանի պահանջները «ջրելու» նպատակ: Այսինքն` կողմերը դնում են միմյանց փոխբացառող օրակարգեր, ինչը պրոցեսը նորից մտցնում է փակուղի: Այս իրողությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Վաշինգտոնում այսօր նա, միջազգային հիմնախնդիրների համատեքստում խոսելով Արցախյան հարցի մասին, ասել է, թե դեռ պայմաններ չեն ստեղծվել այդ հակամարտության կարգավորման համար, քանի որ դրան պատրաստ չեն առաջնորդները:

    Որքան էլ ներկայումս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդորրը, ակնհայտ է, որ կողմերը ձգտում են բանակցային նոր ճգնաժամի առաջացրած վակուումը լցնել ակտիվ սպառազինմամբ: Պարզապես երկու կողմերն էլ ելնում են նրանից, որ ներկա պահին չկա հարցի քաղաքական լուծում, և այլ տարբերակ, քան պատերազմը, կարծես թե չի մնում:

    Որքան կողմերը տուրք են տալիս սպառազինման մրցավազքին, այնքան դրանից օգտվում է Ռուսաստանը՝ մի կողմից դառնալով այդ սպառազինման հիմնական մատակարարը, մյուս կողմից` հենց այդ ճանապարհով մեծացնելով թե' Երևանի և թե' Բաքվի վրա իր քաղաքական ազդեցությունը: Մոսկվայում էլ, թերևս, առաջնորդվում են այն սկզբունքով, որ կողմերին զսպելու լավագույն միջոցը նրանց անվերջանալի սպառազինումը խթանելն է: Բայց սա նմանվում է ընդամենը վառոդի տակառին միացված և վառված ճայթռուկը երկարացնելուն: Նման տեմպերով սպառազինման հետևանքը կարող է լինել աներևակայելի մասշտաբներով ու հետևանքներով հղի պատերազմի պայթումը, որի մոտ ապրիլյան պատերազմն ընդամենը մանկական խաղ կթվա: Այս իրավիճակը և պայթյունի հասունացումը օրակարգային են դարձում սպառազինության կատաղի մրցավազքը դադարեցնելու քաղաքական պահանջի ձևակերպումը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ հակամարտության կողմերին զենք-զինամթերքի մատակարարման հարցում միջազգային արգելքներ սահմանվեն: Այն չի կարող ամբողջությամբ լուծել հարցը, որովհետև կողմերը գուցե գաղտնի կերպով կշարունակեն նորանոր համալրումներ ստանալ: Սակայն դրանց ծավալներն էականորեն կկրճատվեն: Եվ դա կստիպի Ադրբեջանին հույսը կտրել ռազմական բալանսի խախտմամբ հայկական կողմին միակողմանի զիջումների դրդելուց և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

    Մյուս բոլոր տարբերակները տանում են անխուսափելի պատերազմի:

    Գևորգ Դարբինյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    The situation on the ground has become more volatile as both sides make contingency plans for more fighting. In February 2016, Armenia’s First Deputy Defense Minister David Tonoyan announced that his country was moving from a “static” to a more proactive “deterrence” defense doctrine. In line with that approach, Yerevan secured a $200 million loan to buy new weapons from Russia, including Smerch rockets and TOS-1A flamethrower systems. These were not delivered before the April fighting began. During that recent bloodshed, an Armenian commander said anonymously that his army possessed Russian-made Iskander cruise missiles and that they were targeted at Azerbaijan’s oil and gas infrastructure.

    Read more at: http://carnegieeurope.eu/publications/?fa=63825

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



    At that time, crucially, none of the actors in the process could reach agreement on the role of Russia. Then Russian defense minister Pavel Grachev was keen to follow up on the truce of May 12, 1994, by deploying a Russian-led peacekeeping mission to the occupied territories around Nagorny Karabakh. This mission, analogous to the one that would be sent to the Georgian breakaway region of Abkhazia in the same year, would have given Russia a pivotal role in the conflict zone.


    However, the Russian initiative was thwarted—and the story of how this happened should give pause to those who believe that Moscow pulls the strings in this conflict. In his book Green and Black, the Armenian journalist Tatul Hakobyan relates how Azerbaijani officials, who had only recently seen the last Russian military base withdrawn from their territory, strongly opposed the return of Russian soldiers in the guise of peacekeepers. Significantly, the Armenians did not trust the Russians either. Hakobyan quotes Karabakh Armenian official Manvel Sarkisian as saying he worked with Azerbaijani negotiator Tofik Zulfugarov to keep the Russians out. Hakobyan writes, “It was a period when the Armenians and Azerbaijanis basically worked together against the Russians. And if that had not happened, then Russian peacekeepers would long ago have been sent to the Karabakh conflict zone, with say a [Commonwealth of Independent States] mandate, as happened in Abkhazia.”


    Read more at: http://carnegieeurope.eu/publications/?fa=63825

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Գազպրոմի նոր թիրախը Հայաստանում. Երեւանը կդիմանա՞

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Քաղաքականություն - 30 Օգոստոսի 2016,

    Հայաստանում ի հայտ է եկել պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվելիք ձեռնարկության մի նոր պատմություն: Այդ պատմության մի կողմում Գազպրոմն է, մյուսում դրան 52 միլիոն դոլարի պարտք ունեցող Երեւանի ՋԷԿ-ը: Թե ինչպես է կուտակվել այդ պարտքը, պարզ չէ: Բայց, դրա մասին հայտարարվել է, եւ հանրությունը, ունենալով նախադեպերի պատմությունը, տագնապով մտածում է, որ շուտով այդ պարտքի դիմաց Գազպրոմին կհանձնվի նաեւ Երեւանի ՋԷԿ-ը:

    Երեւանի ՋԷԿ-ը կարծես թե աշխատում է իրանական գազով: Իրանի գազը այնտեղ դառնում է էլեկտրաէներգիա եւ հետ առաքվում Իրան: Թե ինչպես է կուտակվել Գազպրոմ Արմենիային 52 միլիոն դոլար պարտքը, հավանաբար կառավարությունը կիմանա, ինչի մասին հանրությունը հավանաբար տարիներ անց կտեղեկանա «Վիկիլիքսից»:

    Հետաքրքիր է, որ այդ պատմությունն ի հայտ է գալիս մի շրջանում, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց Էներգաիմպեքս ընկերության ստեղծման մասին, որը պետք է գազ գնի Իրանից եւ մատակարարի երրորդ երկրներ: Այդ ընկերությունը 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն է:

    Դրա ստեղծումը, դատելով Հայաստանի հանրապետության էներգետիկ «ստատուս-քվոյից», փաստացի «ազգային-ազատագրական» քայլ է, քանի որ Հայաստանի գրեթե ամբողջ էներգետիկ համակարգը գտնվում է ռուսական պետական ենթակայության տակ: Ի դեպ, այդ համատեքստում նաեւ հարց էր առաջանում, թե Էներգաիմպեքսը ինչով պետք է գազ գնի Իրանից, եթե Իրանից Հայաստան եկող գազատարը պատկանում է Գազպրոմին:

    Բայց, չի բացառվում, որ հաջորդ քայլը կլիներ արդեն Իրան-Հայաստան նոր գազամուղի շինարարության հեռանկարը: Ընդ որում, դրա մասին արդեն իսկ կա բարձրաձայնում: Ամիսներ առաջ Հայաստանի գործատուների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան նոր գազամուղի հարցը քննարկվող է:

    Այդ իմաստով, Էներգաիմպեքսի ստեղծումը մի քայլ է, որը միտված է Հայաստանի էներգետիկայում ստատուս-քվոյի փոփոխությանը, ինքնիշխանության թեկուզ տեսական ռեսուրսի ձեւավորմանը:
    Դրա համատեքստում էլ ուշագրավ է Երեւանի ՋԷԿ-ի 52 միլիոն դոլարի պարտքի պատմության առաջացումը: Արդյոք մտահոգության առարկա է այն, որ ՋԷԿ-ը պարտքի դիմաց կարող է փոխանցվել Գազպրոմին, թե՞ պարտքի դիմաց Գազպրոմը կարող է ակնարկել հենց նորաստեղծ Էներգաիմպեքս ընկերության բաժնեմասին հավակնելու վերաբերյալ, այդպիսով փորձելով թույլ չտալ, որպեսզի ձեւավորվի հայ-իրանական գազային ինքնիշխան հարաբերության թեկուզ հեռանկար:

    Համենայն դեպս աներկբա է, որ ներկայում Գազպրոմի թիրախը հենց հայ-իրանական գազային հեռանկարներն են, իհարկե տարածաշրջանային ընդգրկման «սպառնալիքով», երբ կարող է օրակարգային քննարկման հարց դառնալ Հայաստանի տարածքով դեպի Սեւ ծով գազամուղի գաղափարը:

    Ընդ որում, այստեղ խնդիրը լոկ Գազպրոմի կոմերցիոն մտահոգությունը չէ՝ մրցակցային խողովակի առումով, կամ Ռուսաստանի քաղաքական մտահոգությունը, որ Եվրոպան կամ Հայաստանը կարող են անկախանալ ռուսական գազից, հետեւաբար գազային մահակը կարող է ծռվել կամ կոտրվել:

    Ռուսաստանի համար անթույլատրելի է ինքնին երեւույթը, երբ Հայաստանը կարող է առանց ռուսական պատրոնաժության որեւէ հարց անգամ քննարկել Իրանի հետ, եթե անգամ գազամուղի իրական կառուցումը լինի շատ դժվար եւ հեռու խնդիր:


    Բանն այն է, որ Ռուսաստանը թե համաշխարհային քաղաքականության մեջ, թե տարածաշրջանում եւ թե նաեւ Հայաստանի հարցում կանգնել է գործիքակազմի եւ գաղափարական այնպիսի սնանկության առաջ, որ դրա հետեւանքով հասել է հոգեբանա-քաղաքական ծվատման վիճակի: Դա այն վիճակն է, երբ Մոսկվայի համար նույնիսկ ոչ այնքան բուն գործընթացներն են խնդիր, որքան այն, որ դրանցում իր բացակայությունը կարող է դիտվել իբրեւ իր ռազմավարական անկարողության կամ տկարության վկայություն, ավելորդ ինքնավստահություն հաղորդելով Հայաստանի «վերնախավին» եւ Հայաստանի հանրային ինքնագիտակցությանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    ՌԴ քաղաքացուն Ադրբեջանում անազատության մեջ են պահում իր «հայկական ծագման համար»
    հուլիսի 27, 2016
    Ազա Բաբայան, Մոսկվա


    Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալությունից անգամ մեկ ու կես ամիս անց ՌԴ դեսպանության աշխատակիցները դեռ չեն այցելել Բաքվի մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացուն:
    Ռուսաստանի քաղաքացի, հայկական ծագումով Մարատ Ուելդանովը հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում: Նա կասկածվում է ծանր հանցագործության մեջ, որը համապատասխանում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի երկու կետերի հատկանիշներին՝ մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելը և տարածելը:

    Ուելդանովի հայրական ազգանունը Գալուստյան է, նա ծնվել է Բաքվում, ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: Հարազատների պնդմամբ, երբեք չի եղել Հայաստանում։ Ուելդանով-Գալուստյանի գործի շուրջ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: Այդ քննարկումների շրջանակներում օգտատերերից մեկն անգամ հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպանության՝ Մարատ Ուելդանովի հարազատներին ուղղված պատասխանը, ինչը հատկապես մեծ աղմուկ էր հարուցել: Դրանում, մասնավորապես, նշված էր, որ գործի հանգամանքների պարզումը բարդացել է նրա «հայկական ծագման» պատճառով:

    «Ազատությունը» պարզաբանումների համար երեկ դիմել է Ռուսաստանի արտգործնախարարություն, պատասխան դեռ չկա։ Մարատի քույրը՝ Ռուսաստանի քաղաքացի, Կրասնոդար քաղաքի բնակիչ Մարիանա Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մեղադրանքը որևէ կապ չունի իր եղբոր հետ, և իրականում նրան ձերբակալել են հենց «հայկական ծագման համար»:

    «Աշխատանքի բերումով եղբայրս հաճախ էր մեկնում Բաքու, անցած տարի նա մասնակցել է համաեվրոպական խաղերի կազմակերպման գործերին և բազմիցս է հատել Արդրբեջանի սահմանը, սակայն որևէ խնդիր մինչ այս հունիս չէր ունեցել: Մարատը ծնվել է Բաքվում, նա թաքցնում էր իր հայկական ծագումը և նույնիսկ նրա ադրբեջանցի գործընկերները նրա իրական ծագման մասին չգիտեին: Ռուսաստանցի կոլեգաներն, իհարկե, գիտեին, բայց ադրբեջանցիները՝ ոչ: Մարատը պետք է մասնակցեր Բաքվում «Ֆորմուլա-1»-ի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներին»,- պատմում է Մարատի քույրը:

    Մարիանան ասում է, որ Մարատի ադրբեջանցի բոլոր գործընկերները երես են թեքել նրանից, երբ իմացել են վերջինիս ծագման մասին, ու այժմ չեն էլ փորձում նրան օգնել: «Մեր ընտանիքից և ոչ մեկը հայկական ազգանվան պատճառով չի կարող գնալ Բաքու, նա այնտեղ բոլորովին մենակ է: Ես դիմել եմ և՛ Ռուսաստանի արտգործնախարարություն, և՛ նույնիսկ նամակ եմ գրել Ռուսաստանի նախագահին, սակայն, անարդյունք»,- ասում է Մարիանան:

    Այսօր հայտարարություն է տարածել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը, որում, մասնավորապես, ասված է, թե Ադրբեջանի արտգործնախարարությունը հունիսի 23-ին նոտա է հղել ՌԴ դեսպանությանը, որում հայտնել է, որ Ադրեբջանի հատուկ ծառայությունները հունսիսի 9-ին ձերբակալել են Մարատ Ուելդանովին՝ թմրանյութերի ձեռք բերման և տարածման կասկածանքով: ՌԴ դեսպանությունն, իր հերթին, տարածած հայտարարությունում նշում է, որ իրենց է դիմել Ռուսաստանի քաղաքացի Մարիանա Միրզոյանը: Վերջինս իր դիմումում նշել է, որ իրականում Ուելդանովին Ադրեբջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ոչ թե թմրանյութերի տարածման, այլ իր հայակական ծագմամբ պայմանավորված՝ լրտեսությամբ զբաղվելու կասկածանքով:

    Բաքվում ՌԴ դեսպանությունը նաև տեղեկացնում է, թե Միրզոյանի դիմումը ստանալուն պես անմիջապես կապվել են Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ՝ բացատրություն ստանալու համար, նաև նոտա են հղել Ադրբեջանի արտգործնախարությանը: Դեսպանության հաղորդմամբ, իրենք Ադրեբջանի իշխանություններին են դիմել նաև Ուելդանովին այցելելու թույլտվություն ստանալու համար:

    Այսպիսով՝ հունիսի 9-ին Ադրեբջանում ծանր հանցագործության կասկածանքով ձերբակալում են Ռուսաստանի քաղաքացուն, հունսիսի 23-ին Բաքվում ՌԴ դեսպանությունը ստանում է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտան և մինչ օրս, այսիքն՝ ՌԴ քաղաքացու ձերբակալությունից անգամ մեկ ու կես ամիս անց, դեսպանության աշխատակիցները դեռ չեն այցելել Ադրբեջանի անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացուն: Իսկ ավելի վաղ էլ նրա քրոջը՝ Մարիանա Միրոզոյանին պաշտոնապես ծանուցել էին, որ նրա եղբոր գործը բավականին բարդ է «իր հայկական ծագման պատճառով»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ժամանակն է հրաժարվել Կրեմլի զոհասեղանին մորթվելու պատրաստ գառան կեցվածքից
    14 Հուլիսի 2016,



    Ռուս քաղաքագետների «փաղանգը» տարբեր խողովակներով հայկական լսարանին սկսել է ներշնչել, թե ԼՂ նոր պատերազմն անխուսափելի է դառնում, քանի որ չնայած ընթացող բանակցություններին` Հայաստանն ու Ադրբեջանը չեն հրաժարվում իրենց կարծր դիրքորոշումներից: Այդ միտքը կարմիր թելի նման անցնում է հայաստանյան լրատվամիջոցներում թեմայի շուրջ այսօր ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի, փորձագետ Անդրեյ Արեշևի արած մեկնաբանություններում: Ղարաբաղյան սահմանագծին մոտ տասնյակ ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավմամբ Ադրբեջանի իրականացրած զորավարժությունները, շփման գծում օր օրի հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի ավելացման ֆոնին նման մեկնաբանությունները թվում են համոզիչ: Սակայն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր են կնքելու, ռուս քաղաքագետների այս պնդումները դարձնում է պարզագույն շովինիզմի դրսևորում: Պատերազմի վերսկսման վտանգն այսօր միանշանակ մեծացնում են ոչ թե կողմերը, այլ Ռուսաստանը՝ շարունակելով կողմերի միջև ուժային բալանսը միտունավոր թեքել Ադրբեջանի կողմը՝ թե Երևանի բացահայտ բողոքի պայմաններում Բաքվի հետ սպառազինության նոր խմբաքանակների տրամադրման շուրջ պայմանագրեր ստորագրելուն գնալու, թե Հայաստանի գնած՝ 200մլն դոլարի չափով զինտեխնիկայի մատակարարումները միտումնավոր ուշացնելու և թե Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելուն ուղղված` Վիեննայի պայմանավորվածությունները սրբագրելու, փաստացի չեզոքացնելու փորձերի միջոցով:

    Ռուսաստանը զոհաբերում է Հայաստանի շահերը՝ ողջ ծավալով շահագործելով վերջինիս վրա ունեցած ազդեցության լծակները: Զրկված լինելով Ադրբեջանի վրա էական ճնշում գործադրելու հնարավորությունից՝ Մոսկվան փորձում է ցանկալի արդյունքի հասնել իր` այսպես կոչված ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու միջոցով: 1920-ականներին բոլշևիկյան Ռուսաստանը դա արեց քեմալական Թուրքիայի հետ, հիմա գրեթե նույն սցենարը պուտինյան Ռուսաստանը փորձում է կյանքի կոչել Ադրբեջանի հետ: Այն տարբերությամբ միայն, որ եթե 1920-ականներին զիջումները պարտադրվեցին Կարմիր բանակի սվինների ներքո, հիմա գործի են դրվել քաղաքական, տնտեսական լծակները՝ Հայաստանի պետականության և ինքնիշխանության հանդեպ գրեթե լիակատար արհամարհանքի, նվազագույն հարգանքի բացակայությամբ: Ինքնիշխանություն, որ նախորդ տարիներին մաս առ մաս հանձնվեց Ռուսաստանին՝ վերջինիս մոտ ընկալում ձևավորելով, որ ոտքերից ու ձեռերից զրկված անսեռ այդ օրգանիզմի հետ կարող է անել այն ամենը, ինչ ուզում է և ինչ թելադրում է սեփական այսրոպեական շահը:

    Դորոխինի հայտարարությունները, որի ֆոնին Լավրովը Բաքվում Ալիևի հետ նաև Հայաստանի փոխարեն բանակցություններ էր վարում, առարկայորեն ցուցադրեցին, թե ինքնիշխանության այդ հանձնումն ինչպիսի աղետի առջև է կանգեցնում Հայաստանին՝ ավելորդ անգամ համոզելով, որ որքան էլ ուշացած, ընդհուպ գոյությունը պահելու կենսական և կրիտիկական խնդիրը լուծելու համար, Հայաստանը պարտավոր է վերականգնել իր ինքնիշխանությունը, անսեռ օրգանիզմից վերածվել գործոնի և եթե հնարավոր չէ նոր ձեռքեր ու ոտքեր աճեցնել, ապա գոնե պետք է շարժվելու և գործելու համար թեկուզ պրոթեզներ հագնել:

    Առ այսօր ռուսական այս «կոպալային» քաղաքականությունից իր բողոքը, անհամաձայնությունը Երևանը համարձակվում էր արտահայտել միայն մերթ ընդ մերթ Մոսկվային ուղերձներ հղելով: Դորոխինի հայտարարությունը, Բաքվում Լավրովի «սեպարատ» բանակցություններն ավելորդ անգամ հաստատում են, որ լինեն այդ ուղերձները կիսաձայն, թե բղավոցով, Մոսկվան խորապես թքած ունի դրանց վրա: Անցած տարի «Էլեկտրիկ Երևան»-ի ծավալման ժամանակ Ռուսաստանի գերնյարդայնությունը, չեղած մայդաններ փնտրելու հիվանդագին մտասևեռումները և այդ վախերի ազդեցությամբ մի քանի ուղղություններով արած զիջումները՝ գազի սակագնի, Պերմյակովին` մասամբ հայաստանյան արդարադատությանը հանձնելու, զինտեխնիկա մատակարարելու պատրաստակամություն հայտնելու հետ կապված, շատ պարզ ցույց տվեցին, որ Մոսկվան նահանջում է միայն իր շահերի ուղեծրից դուրս կամ դեմ կոնկրետ գործողությունների, նախաձեռնությունների բախվելու պարագայում:

    Ժամանակն է հրաժարվել լեզուն ատամների տակ սեղմելու, լավագույն դեպքում միայն ուղերձներով հաղորդակցվելու պրակտիկայից: Իսկապես որքան էլ ուշացած, այսուհանդերձ գործելու, ինքնիշխանության կորուստները վերականգնելու, այդպիսով Կրեմլի առջև ընկած մորթվելու պատրաստ հնազանդ գառան կեցվածքից հրաժարվելու ժամանակն է: Բայց գործողությունները չպետք է լինել հատվածական, որովհետև հատվածականությունը հանգեցնում է նրան, որ զգալով որևէ ուղղությամբ դիրքային կորուստներ ունենալու վտանգը, Մոսկվան շատ արագ սկսում է սեղմել Հայաստանի պարանոցը խեղդող շղթայի մյուս օղակները: Գործողությունները պետք է լինեն համակողմանի, համաչափ և զուգահեռ, որպեսզի Մոսկվան աստիճանաբար կորցնի հիմնական ուղղություններով Հայաստանին ճնշելու, Հայաստանի շահերը մանրադրամի վերածելու իրավունք ստանալու մեխանիզմները: Իսկ դա, եթե ժամանակը ների, հնարավոր է անել: Եվ մենք կվերլուծենք՝ թե ինչպես:

    Գևորգ Դարբինյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին սպառազինություն մատակարարել. ՌԴ դեսպան
    11.07.2016

    Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվում են կնքված պայմանագրերի համաձայն: Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հաղորդում է haqqin.az-ը:

    Վ. Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր:

    ՌԴ դեսպանը մեկնաբանել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Բաքու: Դորոխինն ասել է, որ ռուս առաջնորդը ամեն տարի Ադրբեջան է մեկնում, եւ որ այս տարի բազմաթիվ հարցեր կան, որ նա քննարկելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:

    «Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկեն երկու երկրների նախագահները: Պուտինը դատարակաձեռն չի գալիս: Ադրբեջանում եւս պատրաստվում են այդ հանդիպմանը: Կվերլուծվի, թե ինչ է արվել եւ ինչ պետք է դեռ արվի: Կտրվեն նոր հանձնարարականներ: Հետեւաբար ՌԴ նախագահի այցը կկրի ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային բնույթ: Ինչպես նախագահների մյուս հանդիպումները, այս հանդիպումը եւս իր ներդրումը կունենա ռուս-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է Վ. Դորոխինը:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Artsakh
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Moscow Softens Stance On Armenian Statue

    The Russian Foreign Ministry on Monday appeared to have backtracked on its criticism of a recently erected statue in Yerevan of an Armenian nationalist statesman who fought against the Bolsheviks and later collaborated with Nazi Germany.

    The ministry spokeswoman, Maria Zakharova, said the Armenian authorities’ decision to place Garegin Nzhdeh’s statue in the city center is “Armenia’s internal affair.”

    Born in the Russian Empire in 1886, Nzhdeh was one of the prominent military leaders of an independent Armenian republic formed in 1918. In 1920, he mounted armed resistance against the republic’s takeover by Bolshevik Russia in Zangezur, a mountainous region in what is now southeastern Armenia. Nzhdeh and his supporters ended the resistance and fled to neighboring Persia in July 1921 after receiving assurances that the region will not be incorporated into Soviet Azerbaijan.

    Nzhdeh was one of several exiled Armenian leaders who pledged allegiance to Nazi Germany in 1942 with the stated aim of saving Soviet Armenia from a possible Turkish invasion after what they expected to be a Soviet defeat by the Third Reich.

    Nzhdeh surrendered to advancing Red Army divisions in Bulgaria in 1944 after reportedly offering Josef Stalin to mobilize Armenians for a Soviet assault on Turkey. In 1948, a Soviet court sentenced him to 25 years in prison on charges that mainly stemmed from his “counterrevolutionary” activities in 1920-1921.

    Nzhdeh was rehabilitated in Armenia after the republic’s last Communist government was removed from power in 1990. He is widely credited with preserving Armenian control over Zangezur. He is also revered by many Armenians as the founder of a new brand of Armenian nationalism that emerged in the 1930s.

    The ruling Republican Party of Armenia (HHK) has espoused his Tseghakron ideology, which puts the emphasis on armed self-defense and self-reliance, ever since it was set up in the early 1990s.

    Nzhdeh’s statue was unveiled in downtown Yerevan in late May at a ceremony attended by President Serzh Sarkisian and other senior officials affiliated with the ruling party.

    “We cannot understand why that statue was placed,” Zakharova said on June 10. She said the Russian government is strongly opposed to “any revival, glorification or other manifestations of Nazism, neo-Nazism and extremism.”

    Senior HHK figures rejected the Russian criticism, downplaying Nzhdeh’s collaboration with Nazi Germany and insisting that he is an Armenian national hero. One of them argued that Stalin himself cut deals with Adolf Hitler before the 1941 German invasion of the Soviet Union.

    Speaking to journalists in Yerevan on Monday, Zakharova pointedly declined to reaffirm the criticism of Nzhdeh’s statue and claimed that her June 10 statement was “distorted.” “Issues connected with history are really very complicated, and shame on those who exploit these issues for their political aims,” she said.

    “We have been cooperating with Armenia, including on various international platforms, in order to exclude any possibility of glorification of Nazism,” added the Russian official. “In this sense, we feel the very reliable backing of our Armenian partners.”

    The Russian Foreign Ministry on Monday appeared to have backtracked on its criticism of a recently erected statue in Yerevan of an Armenian nationalist statesman who fought against the Bolsheviks and later collaborated with Nazi Germany.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Էրդողանի վտանգավոր ներողությունը. Հայաստանը կհասցնի՞

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 27 Հունիսի 2016,


    Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել Պուտինին, որտեղ ցավակցություն է հայտնել Սու 24 ռուսական ռմբակոծիչի օդաչուի մահվան կապակցությամբ եւ օգտագործել ներողություն բառը: Պաշտոնական Անկարայից դեռեւս չկա տեղեկություն՝ Էրդողանը ներողություն բառն օգտագործել է, թե ոչ:

    Բայց, հատկանշական է, որ Պեսկովի հայտարարությանը զուգահեռ եղել է Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմի հայտարարությունը, թե ռուս-թուրքական հարաբերության կարգավորման հարցում կա դրական առաջընթաց եւ առաջիկայում այդ մասին կհայտնեն հանրությանը:

    Բայց, իհարկե առայժմ հարկավոր է տեսնել, թե արդյոք Էրդողանն ընդունելու է, որ ասել է ներողություն: Բանն այն է, որ դա եղել է հաշտեցման եւ հարաբերության վերականգնման Ռուսաստանի երկու պայմաններից մեկը: Մյուսը վնասի փոխհատուցումն է:

    Նոյեմբերին օդանավային միջադեպից հետո սրված ռուս-թուրքական հարաբերությունը վերջին շաբաթներին կարծես թե մտել է վերականգնման փուլ: Համենայն դեպս, առաջին քայլն Էրդողանն արել էր դեռեւս հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա կապակցությամբ Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձի տեսքով: Իհարկե, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, թե դա սովորական, գրեթե մեխանիկական արարողակարգ է եւ գուցե Էրդողանը տեղյակ էլ չէ, որ իր աշխատակազմը ուղերձ է հղել, այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, թե Էրդողանի աշխատակազմում չէին պատկերացնում ռուս-թուրքական առկա վիճակի նրբությունն ու չէին ճշտել մինչ հեռագիր գրելը:

    Մյուս կողմից, թերեւս այդքան էլ ճիշտ չէ խոսել ռուս-թուրքական հարաբերության կարգավորման մասին: Բանն այն է, որ այդ հարաբերությունը կարգավորված է դեռեւս հարյուր տարի առաջ, Մոսկվայի պայմանագրով: Եվ այդ կարգավորումը, չնայած օդանավային գժտությանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը այդ ընթացքում չեն դրել կասկածի տակ: Ավելին, անգամ պահել են ատամներով, սրբության սրբոցի նման:

    Հետեւաբար, ռուս-թուրքական հարաբերությունը կարգավորված է արդեն մոտ մեկ դար, պարզապես կողմերը մի փոքր գժտվեցին: Ընդ որում, այդ գժտության պարագայում էլ նրանք համոզվեցին, թե որքան պետք են մեկ-մեկու, որ չեն կարող առանց իրար:

    Բանն այն է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ պահում են տարածաշրջանի ստատուս-քվոն, որ հաստատել են մեկ դար առաջ, այդ թվում հայերի ցեղասպանության հետեւանքով: Քառորդ դար առաջ՝ Արցախի պատերազմի արդյունքում այդ ստատուս-քվոն դե ֆակտո ենթարկվեց փոփոխության: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռուսաստանը թուլացել էր, իսկ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով էլ Թուրքիան որոշակիորեն կորցրել էր իր նշանակությունն Արեւմուտքի համար:

    Հետո Թուրքիայում իշխանության եկավ Էրդողանը, իսկ Ռուսաստանում՝ Պուտինը: Թուրքիան ու Ռուսաստանը սկսեցին կարծրանալ, իսկ եղբայրությունը՝ ամրանալ, միասնաբար տոնելով նաեւ Հայաստանի եւ հայության հաշվին կնքված 1921 թվականի տարեդարձերը: Ռուս-թուրքական սրտառուչ այդ եղբայրության ամրացմանը զուգահեռ, հետաքրքրական «զուգադիպությամբ», Արցախի ուղղությամբ հրադադարի ռեժիմը դառնում էր ավելի ու ավելի փխրուն, կայունությունը ավելի ու ավելի թույլ, Ռուսաստանն ավելի ու ավելի զինում էր Ադրբեջանին եւ ավելի ու ավելի հետեւողականորեն քայլեր կատարում Հայաստանին որոշումներ պարտադրելու ուղղությամբ:

    Հատկանշական է այն, որ այդ ծրագիրը բավական մեծ արագությամբ հասունանում էր հենց 2015-ի աշնանը, երբ մաքոքային այցեր ու հեռախոսազանգեր էին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, երբ Լավրովը այցելեց Բաքու սեպտեմբերի 1-ին, գրեթե բաց տեքստով հերթական սպառազինության խմբաքանակը առաջարկեց Բաքվին, որից անմիջապես հետո Բաքուն անցավ Հայաստանի Տավուշի մարզի աննախադեպ հրետակոծության թե ինտենսիվության, թե խորքի, թե նաեւ տեւողության մասով: Գրեթե ամբողջ սեպտեմբերը Բաքուն կրակի տակ էր պահում Տավուշի մարզը, սպանում այդ թվում խաղաղ բնակիչներ:

    Դրան զուգահեռ, ռուսական հեղինակավոր մեդիան խոսում էր Լավրովի պլանի մասին: Նույնը հայտարարում էր Բաքուն: Պլանի էությունն էր «տարածք խաղաղապահների դիմաց»: Ռուսաստանը որեւէ կերպ չէր հերքում, չգիտես ինչու չէր դժգոհում Բաքվի կամայական մեկնաբանություններից: Այն, որ սեպտեմբերին խաղաղապահների հարցը բավական հասունացել էր եւ Հայաստանի վրա ճնշումը մեծացել, վկայեց երկու իրողություն. սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում Սերժ Սարգսյանն առաջարկեց Հայաստանը դարձնել ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն: Դրան զուգահեռ, Պենտագոնի ներկայացուցիչն անսպասելի այց կատարեց Բաքու, որտեղ հայտարարեց, որ չի կարող խոսք լինել խաղաղապահների մասին:

    Հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ ռուս-թուրքական օդանավային միջադեպը Սիրիայի սահմանին, որից հետո Պուտինը հայտարարեց, որ հարված են ստացել թիկունքից եւ որ պատրաստ էին Թուրքիայի համար «զգայուն հարցերում նրա հետ շատ հեռուն գնալ»:

    Միայն ռուս-թուրքական գժտությունից հետո Ռուսաստանը հայտարարեց, թե չկա ոչ մի Լավրովի պլան: Ակնհայտ է, որ ռուս-թուրքական գժտությամբ տապալվեց այդ «հեռուն գնացող պլանը»: Պատահական չէ, որ Ռուսաստանի իշխանությունը ընդհուպ Պուտինի մակարդակով մի քանի բազմիմաստ ակնարկ արեց, թե օդանավը խփելը ձեռնտու չէր թե Ռուսաստանին, թե Թուրքիային, եւ ակնարկվում էր ինչ որ «երրորդ կողմի» մասին:

    Դրանից հետո ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան Արցախի հարցում: Կազմակերպվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը դեկտեմբերին, որից հետո Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե առաջկա ամենաշատը ամիսների ընթացքում կլինեն հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման կոնկրետ քայլերի ականատես: Այդ մեխանիզմի գաղափարն ամերիկյան էր, հայկական կողմը դա ողջունել էր անմիջապես, Ռուսաստանը լռել էր, իսկ Ադրբեջանն արտահայտվել դեմ: Բանն այն է, որ այդ մեխանիզմը պետք է գործնականում անշրջելի փակեր տարածք խաղաղապահների դիմաց պլանի իրագործումը: Ռուս-թուրքական տանդեմի միջեւ առաջացած անհարթությունից փորձ էր անում օգտվել Արեւմուտքը եւ փոխել տարածաշրջանի անվտանգության ռուս-թուրքական հարյուրամյա համակարգի տրամաբանությունը, կոտրել ռուս-թուրքական մենաշնորհը տարածաշրջանում, որը կառուցվում է հայության հասցեին մեկ ռուսական, մեկ թուրքական շանտաժի վրա՝ վերջին տարիներին առավելապես Ադրբեջանի միջոցով:

    Ապրիլինի Իլհամ Ալիեւին հրավիրեցին Վաշինգտոն, թերեւս մեխանիզմի շուրջ կոնկրետ խոսակցության: Դրան հետեւեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որին Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը հետեւում էր այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չդարձավ, որ ագրեսիան չի ստացվել, եւ ադրբեջանական բանակը խուճապահար է: Ռուսաստանն անմկջապես միջամտեց ու հաստատեց հրադադար, Հայաստանի իշխանությանը ստիպելով կանգնեցնել բանակը: Հայաստանի իշխանությունը բնականաբար կատարեց այդ պահանջը, առաջնորդվելով իշխանության, ոչ թե պետության շահով:

    Ապրիլի անհաջող ագրեսիայից հետո ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը, որտեղ օրակարգում շեշտվեց հրադադարի պահպանման մեխանիզմների խնդիրը: Ապրիլից հետո փակուղում հայտնված Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին ընդհանուր առմամբ դժվար կացության առաջ: Սանկտ-Պետերբուրգը դրանից դուրս գալու փորձ էր: Բայց, դրան հաջորդեց Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ կազմակերպել նոր հանդիպում, որտեղ, ինչպես գրեթե բաց տեքստով ակնարկել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, ի տարբերություն Սանկտ-Պետերբուրգի առաջնային լինելու էր հրադադարի մեխանիզմի հարցը:

    Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը 5 շրջանների մասին: Անսպասելի հետեւեց Մոսկվայի արձագանքը, թե դա անբարեխիղճ մեկնաբանություն է: Ալիեւն անմիջապես հասկացավ Մոսկվայի ակնարկը, որ 5 շրջանների մասին հայտարարությունը ներկայում անտեղի բարդացնում է իրավիճակը, քանի որ առաջնային խնդիրը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի տորպեդահարումն է: Ադրբեջանի նախագահն անմիջապես ուղղեց սխալն ու հայտարարեց, որ չի համաձայնի այդ մեխանիզմներին:

    Եվ ահա դրան հաջորդում է Էրդողանի ներողությունը: Ընդ որում, նաեւ Հռոմի Պապի Հայաստան կատարած այցին զուգահեռ, որը փաստացի բավական մեծ էներգետիկ ու քաղաքական աջակցություն էր Հայաստանին, միաժամանակ հայկական խնդրի բավական նուրբ եւ լայն շեշտադրումներով:

    Ի դեպ, դրան նախորդել էր հայերի ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձեւը, որի վերաբերյալ Թուրքիայի դժգոհություններին թե Գերմանիան, թե ՆԱՏՕ-ն, թե արեւմտյան այլ սուբյեկտներ պատասխանել էին, որ Թուրքիան պետք է հաշտվի Հայաստանի հետ: Այդ ուղերձն էր պարունակում նաեւ Պապի այցը: Այդ ֆոնին, ՌԴ արտգործնախարար Լավրովը շատ բազմիմաստ ակնարկ էր արել, թե Բունդեսթագի որոշումը հետեւանքն է այն բանի, որ Թուրքիան հավատարիմ չի կարողանում լինել գործընկերային հարաբերություններին: Մոսկվան հստակ ակնարկել էր, թե ում հետ պետք է Անկարան ընկերություն անի, հայկական հարցից չնեղվելու համար:

    Եվ ահա Անկարան գնում է Լավրովի ակնարկի կամ պլանի հետեւից: Թուրքիան ու Ռուսաստանը անկասկած հասկացան, որ ավելի ու ավելի դժվար է պահել տարածաշրջանային հարյուրամյա մենաշնորհը առանց եղբայրության:

    Ռուս-թուրքական հակադրությունը բավական մարտահրավերներ էր առաջ բերում Հայաստանի համար: Դրանք պակաս չեն նաեւ ռուս-թուրքական եղբայրության վերականգնման պարագայում: Ավելին, այդ եղբայրության պարագայում Հայաստանի մարտահրավերներն առավել մեծ են ու վտանգավոր, դա ցույց է տվել պատմությունը:

    Կհասցնի՞ Հայաստանն ավելի արագ վերադիրքավորվել որպես պետություն, կամ պարզապես ի վերջո դիրքավորվել որպես ինքնիշխան պետություն, քան կհաշտվեն Ռուսաստանն ու Թուրքիան:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսական սպառազինության հայկական ոդիսականը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Քաղաքականություն - 17 Հունիսի 2016,


    Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդ» ընկերության ղեկավար Օլեգ Սիենկոն Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին ավարտել է Ադրբեջանին Տ-90 տանկերի մատակարարումը: 2016 թվականին էլ ծրագրվում է ավարտել ԲՄՊ-3 զրահամեքենաների մատակարարումը:
    Հետաքրքիր է, Պետերբուրգի ֆորումում կա՞ մեկը, ով Ռուսաստանի ռազմարդյունաբերության ներկայացուցիչներին կհարցնի, թե երբ է իրականացվելու Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարումը: Օրերս Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին ու քննարկել ռազմա-տեխնիկական գործակցության հարցեր: Ռազմա-տեխնիկական գործակցությունը ներառում է նաեւ սպառազինությունը: Քննարկվե՞լ է Հայաստանի սպառազինության խնդիրը, թե ոչ: Մանրամասներ այդ հանդիպումից հայտնի չեն:
    Հայաստանի պաշտոնյաներն ի պատասխան հայաստանցի լրագրողների հարցերի շարունակ կրկնում են, որ ռուսական սպառազինության մատակարարման հարցը ընթացիկ գործընթաց է եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը տարվում է: Բայց, չգիտես ինչու որեւէ պաշտոնյա չի հայտարարում, թե այո՝ սպառազինությունը եկել է Հայաստան, գալիս է, ու գալու է:
    Միեւնույն ժամանակ, կան փորձագետներ, որոնք հավաստիացնում են, թե սպառազինությունը գալիս է: Ընդ որում, հավաստիացնում են բավական հետաքրքիր տրամաբանությամբ՝ Արցախ զենք է գնում, բնականաբար գնում է Հայաստանից, իսկ Հայաստանն էլ բնականաբար այն ձեռք է բերում Ռուսաստանից:
    Բնականաբար, կամ «տրամաբանորեն», ինչպես «լոգիկայի» մասին գայլի ու նապաստակի հայտնի անեկդոտում:
    Բայց, այստեղ հարկ է հստակեցնել, թե ինչ զենքի մասին է խոսքը: Բանն այն է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք ձեռք է բերում վաղուց, սակայն այդ զենքը իր տեխնիկական հատկանիշներով, որակով, արդիականությամբ համեմատելի չէ այն սպառազինության հետ, որ ձեռք է բերում Ադրբեջանը: Ինչ խոսք, Ադրբեջանը թանկ է վճարում եւ դրա համար էլ ձեռք է բերում ռուսական արդիական սպառազինություն: Բայց, այստեղ նաեւ պայթում է այն քարոզչական փուչիկը, թե Հայաստանին Ռուսաստանը սպառազինություն տալիս է էժան:
    Շատ բնական է, որ նվազ արդիական, այսպես ասած «80»-ականների սպառազինությունը պետք է լինի ավելի էժան, քան 90-ականների կամ 2000-ականների: Ընդ որում, այստեղ իհարկե հարկ է հստակեցնել, որ խոսքը արտադրության տարեթվի մասին չէ, այլ մոդելների ներդրման:
    Այլ հարց է, որ հայկական զինուժը անգամ ոչ արդիական սպառազինությամբ կարողանում է ոչ միայն դիմադրել Ադրբեջանի գրոհը, այլ լուծել հակագրոհի խնդիրներն ու հակառակորդին պարտադրել զինադադար, այն էլ այնպիսի, երբ սեփական հասարակությանը «հաղթանակի» մասին «ավետող» Ալիեւը հայտարարում է, թե պատրաստ են զինադադարի, եթե հայկական ուժերը համաձայնեն առաջ չգալ:
    Այդպիսով, այլ է խնդիրը, որ հայկական զինուժը ոչ ամենաարդիական ռուսական զինտեխնիկայով շատ ավելի մարտունակ է, քան ռուսական արդիական տեխնիկայով սպառազինված Ադրբեջանը՝ այն էլ տեխնիկայի զգալի ավելի քանակով: Բայց, հարկ է դադարեցնել «էժան զենքի» քարոզչական մանիպուլյացիան, քանի որ Հայաստանին էժան բաժին է հասնում ոչ այն զենքը, որը գնում է Ադրբեջանը:
    Բացի այդ, «էժան զենքի» քարոզչության առաջամարտիկները մոռանում են այն հանգամանքը, որ Հայաստանը, Հայաստանի հարկատուները պահում են Հայաստանում ռուսական ռազմակայանը: Ռուսաստանը որեւէ լումա չի վճարում ռազմակայանի տեղակայման համար եւ բացի այդ էլ Հայաստանն է վճարում թե ռազմակայանի կոմունալ ծախսերը, թե ռազմակայանի համար կատարվող բեռնափոխադրումները: Թե ինչ կարգի փող է կազմում դա անցնող տարիների ընթացքում, հնարավոր է հաշվել: Սակայն համադրելով ակնհայտ է դառնում, որ ռուսական «էժան զենքի» քարոզչությունն իրականում էժան շահարկում է: Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան 300 միլիոն դոլար պահանջեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համար, ռուսները հրաժարեցին վճարել:
    Եվ, մեկ էլ, ինչպես ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Բորդյուժան հայտարարեց, Հայաստանում ռուսական ռազմակայանը թուրքական վտանգի դեմ չէ, այլ տարածաշրջանի բալանսի: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի հարկատուն վճարում է Ռուսաստանի բալանսի համար: Այնպես որ, «էժան զենքի» առասպելը ոչ միայն խիստ հարաբերական է, այլ հակառակը՝ կարող է պարզվել, որ Հայաստանի վրա մի բան էլ թանկ է նստում ռուսական սպառազինությունը:
    200 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանը պետք է ստանար ռուսական արդիական սպառազինություն, որը մոտ է նրան, ինչ վաճառվում է Ադրբեջանին: Եվ ահա այդ սպառազինությունը չի ստացվում:
    Բայց, ենթադրենք, որ ռուսական 200 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք սպառազինությունը գալիս է Հայաստան, ինչպես լոկ հայտնի անեկդոտի տրամաբանությանը համահունչ փաստարկով պնդում են որոշ փորձագետներ:
    Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ չի հայտարարվում այդ մասին: Հայտարարվել է, որ կնքվել է համաձայնագիր, ռուսական մամուլը նույնիսկ ցանկն է հրապարակել, թե ինչ սպառազինություն է լինելու: Էլ ի՞նչ գաղտնիք կա այդտեղ, որ զենքը գալիս է, բայց կողմերը չգիտես ինչու չեն ասում, թե գալիս է, այլ տալիս են ինչ որ անորոշ պատասխաններ:
    Վիճակն իսկապես անհեթեթ է, ընդ որում ոչ միայն սպառազինության չգալու, այլ թեկուզ գալու, բայց դրա մասին չհայտարարելու դեպքում: Ռազմավարական իբրեւ դաշնակիցն ամաչում է ասել, թե սպառազինություն է տրամադրում ագրեսիայի ենթարկվող դաշնակցին՝ պաշտպանվելու համար:
    Ումի՞ց են ինչ թաքցնում: Ադրեջանի՞ց: Եթե հայտարարված ռուսական սպառազինությունը գալիս է, ինչպես ծրագրով, ապա ինչու՞ չի հայտարարվում այդ մասին, որ Ալիեւը չնեղանա՞:
    Այդ ամենն իսկապես ծիծաղելի ու զավեշտական կլիներ, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Ընդ որում ոչ միայն ռազմական իմաստով: Վերջին հաշվով, այդօրինակ իրավիճակը նաեւ քաղաքական ինդիկատոր է, քաղաքական գործընթացները բնորոշող ինդիկատոր, որը վկայում է, թե այդ գործընթացներում որքան անհեթեթ վիճակում է հայտնվել Հայաստանը անգամ իր այսպես կոչված «դաշնակցի» առաջ:
    Տրամաբանությունը մինչդեռ հուշում է, որ իրավիճակը պետք է լիներ լիովին հակառակ, եւ Ռուսաստանը «ամաչելով» պետք է Ադրբեջանին սպառազինություն մատակարարեր: Ռուսաստանը պետք է իր դաշնակցից ամաչեր՝ ամաչելու դեպքում:
    Իհարկե հասկանալի է, որ ամոթը համարժեք հասկացություն չէ մեծ քաղաքականության հարցերում: Եվ հենց դա էլ ցույց է տալիս, որ Հայաստան ռուսական սպառազինության մատակարարման շուրջ վիճակը հասել է ծայրահեղ անլրջության, կամ ավելի շուտ հասցվել է ծայրահեղ անլրջության՝ ՌԴ ու ՀՀ պաշտոնյաների եւ այդ անլրջության սպասարկման գործում ներգրավված փորձագետների ջանքերով:
    Դա տարօրինակ, բայց ընդհանուր առմամբ ոչ անտրամաբանական վիճակ է, քանի որ Ռուսաստանի կովկասյան ռազմավարության իրականացման հարցում Հայաստանի սուբյեկտության տոտալ անլրջացումը առանցքային նպատակներից է, որի իրականացման ամենաաշխույժ եւ պատրաստակամ նվիրյալները Հայաստանի իշխանությունն ու քաղաքական դասի գերակշռող մեծամասնությունն է՝ տարիներ շարունակ:

    Leave a comment:

Working...
X