Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied

    Այս գործիքով Հայաստանը հանում է դաշնակցի «հագուստը»
    «Ժամանակ»

    07.09.2017

    «Ժամանակ» թերթը գրում . «Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիեւյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:

    Հայաստանը հայտնվել է շատ բարդ դրության մեջ: Մի կողմից՝ Ալիեւի կոռուպցիոն հերթական մերկացումն է միջազգային մամուլում, մյուս կողմից՝ այդ մերկացումը «հանում» է նաեւ «ռազմավարական դաշնակցի» ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի «հագուստը»: Փաստորեն, հայհոյելով Ալիեւին, օգտագործելով կոռուպցիոն հերթական սկանդալը նրա շուրջ՝ Հայաստանը կարող է «ակամայից» տրորել նաեւ «դաշնակցի» ոտքը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի, այսպես ասած, «կոռուպցիոն դաշնակիցն» է:

    Այստեղ բավական է մի պարզ ճշմարտության հիշեցում՝ ոչինչ այդքան չի միավորում, որքան «համատեղ գործած հանցանքը»: Այժմ, թերեւս, պարզ է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, այսպես ասած, ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, որ այդ գործընկերությունը անգամ չի համապատասխանում այն արդարացումներին, թե Ռուսաստանն ունի իր շահը եւ հենց այդ շահի տրամաբանությամբ է Ադրբեջանի հետ գործընկերությունը խորացնում: Պարզվում է, որ չկա Ռուսաստանի շահ, կա ընդամենը Ռուսաստանի իշխանությունում գտնվող խմբավորումների, այսպես ասած, ֆինանսական շահ, որի համար էլ ձեւավորվում է, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործընկերությունը: Սա նաեւ Հայաստանի պետականության պերճանքն ու թշվառությունն է, երբ մենք ստիպված ենք մեզ դաշնակից անվանել մի սուբյեկտի, որը մեր հակառակորդի, մեզ պատերազմով եւ ոչնչացումով սպառնացող իշխանական կլանի հանցակիցն է:

    Միեւնույն ժամանակ, ստեղծվում է հետաքրքիր մի վիճակ՝ մերկացվում է Հայաստանի դեմ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթի մի նոր ու միջազգային հնչեղության դրվագ, մերկացվում է, այսպես ասած, միջազգային հանրության ջանքով: Ակնհայտ է, որ այդ դրվագը Հայաստանի համար, այսպես ասած, բարոյական գործոն է Ռուսաստանի դեմ: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ գործոնները քաղաքական եւ դիվանագիտական դիվիդենտներ ստանալու համար: Այդ հարցի պատասխանը բավականին բարդ է, քանի որ պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի կամք եւ կարողություն ունի համարձակորեն օգտագործելու այն:

    Սակայն ուշագրավ է, որ այդ սկանդալին զուգահեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անում է բավականին հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում անհրաժեշտ է արգելանք դնել ղարաբաղյան հակամարտության գոտի զենքի վաճառքի վրա: Քոչարյանը նաեւ ակնարկում է, որ այստեղ խնդիրը Մինսկի խմբի երեք համանախագահների համաձայնությունն է, որոնք երեքն էլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Այդպիսով, Քոչարյանը նաեւ հստակ ակնարկում է, որ այստեղ այդ արգելանքի դեմ է Ռուսաստանը, այսինքն՝ Մոսկվան է միայն, որ չի համաձայնում արգելանքի գաղափարին: Դա արձանագրելը բավականին դյուրին է, քանի որ միայն Ռուսաստանն է համանախագահ եռյակի երկրներից Ադրբեջանին զենք վաճառողը:

    Այսպիսով, միջազգային մամուլը բարձրաձայնում է Ալիեւի նոր կոռուպցիոն պատմություններ եւ դրանց «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներգրավվածությունը, իսկ Հայաստանն ԱԳՆ տեղակալի մակարդակով բարձրաձայնում է զենքի վաճառքի արգելք սահմանելու անհրաժեշտության եւ դրան Ռուսաստանի դեմ լինելու մասին: Բայց այդքա՞նն է, որ կարողանում է կամ իրեն թույլ է տալիս Հայաստանը: Թվում է, թե քիչ չէ, սակայն հարցն այն է, որ դա ոչինչ է այն գործիքի համեմատ, որ Հայաստանին «տրվում» է միջազգային հետաքննության եւ տեղեկատվական հոսքի միջոցով:

    Ի դեպ, այս տեսանկյունից իրավիճակը հետաքրքիր է մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարության ֆոնին, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզվել, թե արդյո՞ք Հայաստանը ինքնիշխան որոշումներ է կայացնում, եւ գործիքներ է տրամադրում Հայաստանին այդ որոշումները կայացնելու համար: Փաստացի, Հայաստանին տրամադրվել է ինքնիշխանության գործիք՝ միջազգային մամուլում ռուս-ադրբեջանական կոռուպցիոն դաշնակցության մասին հրապարակումների տեսքով: Այժմ թերեւս միջազգային հանրությունը հետեւելու է, թե Հայաստանն ինչպես է կարողանում իր ինքնիշխանության համար օգտագործել այդ ընձեռված գործիքը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մարիա Զախարովան մերկացրել է ամեն ինչ. Ալիեւին հանձնում են

      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Մեկնաբանություն - 08 Սեպտեմբերի 2017,

    Ռուսաստանի ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի եւ նրա շրջապատի վերաբերյալ արեւմտյան հեղինակավոր մամուլում հերթական կոռուպցիոն աղմուկին, ասել է, որ Արեւմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես Ադրբեջանի վրա:



    Եթե արեւմտյան մամուլը մերկացնում է Ալիեւին, ապա Մարիա Զախարովան փորձում է Ալիեւին ծածկել, բայց մերկացնում է թե նրան, թե Ռուսաստանին հակառակ կողմից:



    Պարզվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է: Ստացվում է շատ հետաքրքիր պատկեր՝ Ռուսաստանի դաշնակից է Հայաստանը, Ռուսաստանի դաշնակից է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով եւ ոչնչացումով: Ռուսաստանի շուրջ փաստորեն առկա է դաշնակցային չափազանց հետաքրքիր մշակույթ, որն իր խորքում պարզապես ունի պարզունակ բարբարոսությանը բնորոշ հատկանիշներ, եթե միեւնույն սուբյեկտի դաշնակից է մեկը, որը սպառնում է ոչնչացնել նույն սուբյեկտի այլ դաշնակցի եւ նրա հանդեպ կիրառում է առնվազն պարզունակ մարդասպանության եւ ռազմական շանտաժի քաղաքականություն:



    Այդպիսով, ՌԴ ԱԳՆ խոսնակը մերկացնում է Ռուսաստանի դաշնակցային «մշակույթը», ի ցույց դնելով դրա ամբողջ թշվառությունն ու վտանգավորությունը:



    Մյուս կողմից, իհարկե, առերեւույթ փորձելով պաշտպանել Ալիեւին, Ռուսաստանը նրան դնում է իսկապես շատ ավելի աննպաստ վիճակի մեջ, եւ դժվար է ասել, թե այս դեպքում հատկապես ինչ շարժառիթով է առաջնորդվում ՌԴ ԱԳՆ խոսնակը: Այսինքն, իրականում Ալիեւին պաշտպանե՞լն է անկեղծ մոտիվը, թե՞ հակառակը:



    Բանն այն է, որ ռուսական պետական քաղաքականությունն ունի դաշնակիցներին վաղ թե ուշ հանձնելու «բարի եւ կայուն ավանդույթներ»: Դրանց ծանոթ են Ռուսաստանի հետ դաշնակցություն անելու սխալը թույլ տված մի շարք ազգեր ու պետություններ, այդ թվում հայերն ու Հայաստանը: Եվ այդ իմաստով, եթե Մոսկվան մեկին «ճանաչում» է դաշնակից, ապա դա թերեւս առերեւույթ լինելով պաշտպանական ակցիա, իրական քաղաքականության կամ այսպես ասած «ռեալ պոլիտիկի» ռեժիմում ունի լիովին հակառակ նշանակություն եւ իմաստ: Եթե Ռուսաստանը որեւէ մեկին «ճանաչեց» որպես դաշնակից, ապա դա նշանակում է, որ այդ մեկը առնվազն դիտարկվում է որպես «հանձնման ենթակա»:



    Այդպիսով, Զախարովայի շուրթերով Մոսկվան Արեւմուտքին գործնականում ակնարկում է, որ եթե Արեւմուտքի ուզածը Ադրբեջանն է, ապա նա պատրաստ է «հանձնել» Ադրբեջանը: Հետաքրքիր է, թե ինչի՞ դիմաց: Մյուս կողմից, չի բացառվում, որ Ռուսաստանն առաջարկում է Արեւմուտքին Ադրբեջանը «վերցնել» եւ չդնել Հայաստանում ռուսական ազդեցությունը չեզոքացնելու հարց:



    Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ցանկանում է համոզվել Հայաստանի որոշումների ինքնիշխանության հարցում եւ գործիքներ է տրամադրում, որ Երեւանը շարունակի այդ որոշումները:



    Այդ գործիքների մասին մանրամասները հայտնի չեն, թեեւ հնարավոր է ենթադրել, որ դրանք ներքին արդյունավետ եւ իրավական կառավարման հնարավորությունն ավելացնող գործիքներ են: Միեւնույն ժամանակ, սակայն, ԱՄՆ թերեւս միամիտ չէ չպատկերացնելու համար, որ այդ գործիքները չեն աշխատելու շոշափելի արդյունավետությամբ, եթե ԱՄՆ զուգահեռաբար չթուլացնի դրանց ռուսական վերահսկողությունը: Իսկ դա ենթադրում է արդեն հարցերի քննարկման եւ լուծման այլ մակարդակ՝ ԱՄՆ-Ռուսաստան տիրույթում: Հետեւաբար հիմք կա ենթադրելու, որ Հայաստանի ինքնիշխան որոշումները շարունակելու գործիքակազմի մասին դեսպանի հայտարարությունը ներառում էր նաեւ այդ հարթության վրա Հայաստանի համար հնարավորություն ստեղծելու ուղղությամբ ջանքեր: Իսկ այդ ջանքը միջազգային մեկուսացման եւ պատժամիջոցների քաղաքականությունն է, որն էապես նվազեցնում է Ռուսաստանի աշխարհքաղաքականության կարողունակությունը: Իհարկե, ամեն ինչ խանգարելու եւ քաոսի վերածելու ռեսուրս Ռուսաստանը դեռ շատ ունի, բայց անկասկած Ռուսաստանի ղեկին գտնվողները ունեն նաեւ բավականաչափ պրագմատիզմ պատկերացնելու համար, որ ի վերջո այդ ամենը խնդիրներ կարող է ստեղծել աշխարհի համար, բայց չի լուծում Ռուսաստանի որեւէ խնդիր:



    Ըստ այդմ, ամենեւին անիրատեսական չէ այն, որ Մոսկվան ի վերջո ընդունի նաեւ Հայաստանի հարցում փոխզիջումային լուծումների տարբերակը: Համենայն դեպս, Ռուսաստանի իշխանական շրջանակներում անկասկած կան այդ մարտավարությանը հակված խմբեր: Հարցն այն է, թե ինչ ազդեցություն ունեն նրանք որոշումների կայացման հարցում:



    Այդ իմաստով չի բացառվում, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանը Հայաստանի փոխարեն: Այն, որ արեւմտյան մամուլի սկանդալային տեղեկատվության հերթական ալիքը նշանակում է, որ ինչ-ինչ խնդիրներ կան Ալիեւի հետ, իհարկե աներկբա է: Դրանք առնչվում են քաղաքակա՞ն, թե ֆինանսատնտեսական հարցերի, իհարկե բարդ է ասել, քանի որ կա թե մեկի, թե մյուսի շարժառիթը: Բայց Ադրբեջանի հարցում հազիվ թե Արեւմուտքն ունենա Մոսկվայի նվիրաբերման կարիքը, քանի որ Ադրբեջանը Մոսկվային գործնականում չի էլ պատկանում, հետեւաբար այն, ինչ պետք է ստանալ, կստանան թերեւս Ալիեւից:



    Ըստ այդմ, Զախարովայի հայտարարությունն Ալիեւին այդպիսով դնում է երկակի ծանր վիճակում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Վիեննայի օրակարգի այլընտրանքը. Շրջադարձային պահ շփման գծում

      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Մեկնաբանություն - 08 Սեպտեմբերի 2017

    Անգամ կրկնապատիկ ավելի սպառազինություն կուտակելու պարագայում Ադրբեջանը բավական հեռու է պետությունների այն «դասակարգից», որոնք ի վիճակի են կայացնել ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսելու քաղաքական որոշում: Ըստ այդմ, զուտ Ադրբեջանի սպառազինության կուտակումն ինքնին դեռեւս պատերազմի իրական սպառնալիք չէ: Պատերազմի իրական սպառնալիքը կուտակվում կամ լիցքաթափվում է քաղաքական գործընթացներում:



    Եվ այդ իմաստով էլ, սպառազինության կուտակումը էական սպառնալիք է դառնում այն դեպքում, երբ հանդիսանում է քաղաքական գործընթացի մաս կամ տարր: Ահա այդ առումով է, որ տագնապալի է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական գործակցությունը: Եվ այդ պատճառով է անհեթեթ պնդումը, թե, եթե Ռուսաստանը չվաճառեր, Ադրբեջանը կգներ զենքը այլ տեղից:



    Բացարձակապես նույնը չէ, երբ Ադրբեջանը գնում է զենքն այլ տեղից եւ գնում է այն Ռուսաստանից, եւ ինչ որ իմաստով նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրից: Բայց Ռուսաստանի պարագան առավել առանձնահատուկ է, որովհետեւ խոսքը Հայաստանի այսպես կոչված դաշնակցի եւ անվտանգության երաշխավորի մասին է, հետեւաբար ինքնին Ադրբեջանի զենքի վաճառքը վերածվում է Հայաստանի հրապարակային նվաստացման:



    Թեեւ, Հայաստանում կան շրջանակներ, որ համաձայն են դրան եւ նույնիսկ համարում են, որ արժե նվաստանալ, որովհետեւ այդպես հնարավոր է էժան զենք ստանալ Ռուսաստանից: Այսինքն, այդ մարդիկ համարում են, որ Հայաստանը կարող է ռուսական սպառազինություն ստանալու համար վճարել պետական եւ ազգային արժանապատվությամբ: Բայց խնդիրն այն է, որ հենց այդ հանգամանքը ինքնին ավելացնում է ռուս-ադրբեջանական գործարքի քաղաքական ուժը:



    Այդ քաղաքական ուժը ծանր ու թանկ կորստի գնով նախորդ տարի ապրիլին լիցքաթափեց հայկական զինուժը: Ներկայում ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարք կա, սակայն այն չունի նախկին քաղաքական ուժը: Բայց այդ ուժը կամ լիցքը կարող է հավաքվել եւ անհրաժեշտ է կանխարգելել դա, թույլ չտալ, որ այդ ռազմա-տեխնիկական գործարքը վերստին հավաքի քաղաքական ուժ, այնպիսի, որը Ադրբեջանին թույլ կտա գտնել ագրեսիայի նոր ուժ, որովհետեւ սպառազինությունն ինքնին կարեւոր, բայց ոչ բավարար նախադրյալ է ագրեսիայի համար:



    Կանխարգելիչ նվազագույն գործոնը դա Վիեննայի օրակարգն է՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը, որը նշանակում է միջազգային պատասխանատվություն այդ խախտման համար: Ռուսաստանը սակայն այդ հարցում ոչ թե օգնում է իր դաշնակից Հայաստանին, այլ Ադրբեջանին, որը դեմ է հանդես գալիս այդ մեխանիզմին: Այստեղ արդեն չկա որեւէ նորություն, թե ինչու է այդպես: Այդ մեխանիզմի ներդրումը Ռուսաստանին զրկելու է խնդրի հանդեպ գերիշխող դիրքից եւ ռազմական շանտաժի միջոցով երկու կողմին կառավարելու հնարավորությունից: Այդ մեխանիզմի ներդրումը գործնականում ընդհանրապես նշանակելու է նոր տարածաշրջան, որտեղ հայկական զինուժի այսպես ասած խաղաղության եւ կայունության պարեկի կարգավիճակը ստանալու է միջազգային ճանաչում, գործնականում դառնալով Արցախի միջազգային ճանաչման հոմանիշ:



    Ներկայում Վիեննայի օրակարգին կարծես թե հայտնվում է այլընտրանք, բայց ոչ այն «այլընտրանքը», որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ուզում էին ստանալ Սանկտ-Պետերբուրգում՝ Վիեննան նենգափոխելու տարբերակով, ինչն ԱՄՆ ու Ֆրանսիան թույլ չտվեցին:



    Ներկայում օրակարգում նշմարվում է հակամարտության գոտու կողմերին սպառազինություն վաճառելու ՄԱԿ ԱԽ արգելքի սահմանման հարցը: Այդ մասին խոսում է Երեւանը, իհարկե առայժմ արտաքին գործերի նախարարի տեղակալի «անհատական» մակարդակով, այդ մասին խոսում է ԱՄՆ-n՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Հոգլանդի շուրթերով, որը հեռանալուց մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ պետք են հրադադարի պահպանումն ամրապնդող քայլեր, եւ դրանք մոտ ապագայում կլինեն: Հոգլանդը հայտարարել էր, որ ամբողջական ապառազմականացումը տեսանելի ապագայում իրատեսական չէ, բայց պետք է աշխատել եւ գնալ այդ ուղղությամբ:



    Բացառված չէ, որ Ռուսաստանին առաջարկվում է փոխզիջման գալ այդ հարցում, այսինքն կասկածի տակ չդնել տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներում Ռուսաստանի «կառավարման իրավունքը»՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում, բայց դրա դիմաց ստանալ համաձայնություն սպառազինության արգելքի հարցում, որը թույլ կտա ամրացնել խնդրի շուրջ այնպիսի քաղաքական մթնոլորտ, որի պարագայում էապես կնվազի ադրբեջանական ագրեսիայի քաղաքական հենքը, եւ տարածաշրջանի կայունությունը կդառնա առավել հուսալի եւ կանխատեսելի:



    Հարց է այն, թե ինչու՞ Երեւանը առաջարկով հանդես չի գալիս պաշտոնապես: Ըստ երեւույթին գլխավոր պատճառն այն է, որ Ռուսաստանի համար առաջարկն այժմ ընդունելի չէ, ու Երեւանը կարծում է, որ այստեղ էլ եթե Մոսկվայի դիրքորոշումը փոխվի, ապա միայն ԱՄՆ միջոցով, որովհետեւ Սերժ Սարգսյանին «Պուտինի հետ խոսելը հեշտ» չէ», ինչպես խոստովանել էր դեռեւս 2008-ից հետո: Հեշտ չի լինի առավել եւս 2018-ից առաջ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Հայերը մեզ պե՞տք են, ազատագրենք՝ էլի ռուսների պոչն են բռնելու». Այս անգամ վերջնական կպատժվենք

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 07 Սեպտեմբերի 2017,


    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

    Պարոն Շիրինյան, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարարի հետ այս ամիս կայանալիք հանդիպմանը, նշել է, որ «կարևորը քաղաքական որոշում ընդունելն է, որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն օկուպացված տարածքներից»։ Առհասարակ, արժի՞ գնալ այդ հանդիպմանը, երբ հակառակ կողմն ունի նման տրամադրվածություն։


    Մինսկի ձևաչափը մեզ անընդհատ խրում է խնդիրների մեջ, որը հարցի լուծումը չունի։ Մեր խնդրի լուծումը այդ ձևաչափի հետ չի կապված։ Դրա համար, կարծում եմ, ձևաչափը պետք է փոխվի, և Հայաստանի ԱԳ նախարարն էլ անիմաստ գնում է հանդիպման։ Գիտե՞ք, թե երբ կլիներ գնալու իմաստը, երբ ինտենսիվ կերպով երկրի վերակառուցում գնար, որի համար խաղաղությունն անհրաժեշտություն կլիներ։ Բայց մենք հիմա այդպիսի վերակառուցում չենք տեսնում, ու այդ պայմաններում գնում են հանդիպման, որ ի՞նչ անեն։ Ի վերջո, սա կապ ունի ռուսական խարդավանքների, ռուս-ամերիկյան հակասությունների հետ։ Այո, կարող է նրանցից մեկի կողմից Ղարաբաղի հարցում լինել կատեգորիկ մոտեցում, բայց միշտ մյուս կողմը դա կհավասարակշռի։ Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումից ի վեր միշտ համանախագահները հայտարարել են, որ իրենք համերաշխ են գործում, բայց մյուս կողմից օրերս Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ եթե իրենց առաջարկներն ընդունած լինեին, Ղարաբաղի հարցը լուծված կլիներ։ Իսկ դա խոսում է այն մասին, որ կան հակասություններ, և այդտեղ հնարավոր չէ որոշումներ կայացնել, ինչը, բոլոր դեպքերում, մեր օգտին է։ Հիմա մնում է Լավրովին հարցնել, թե խնդրի կարգավորում ասելով ի՞նչ ես հասկանում։ Դրա համար, եթե ես լինեի, չէի գնա այդ հանդիպմանը, և ես կարծում եմ, որ մենք մեր իշխանությունից պետք է պահանջենք մի քիչ արժանապատիվ կեցվածք։


    Նախօրեին Պուտինն անդրադարձել է ԱՄՆ կողմից Ուկրաինային զենք մատակարարելու խնդրին և նշել, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը։ Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այս հայտարարությունը, ի՞նչ է պատահել։


    Ոչինչ էլ չի պատահել, դա ռուսական ավանդական քաղաքականությունն է, երբ Արևելքում մի բան է խոսում, Արևմուտքում՝ մեկ այլ բան։ Ցարի ժամանակ էլ էր այդպես, բայց այն ժամանակ լրատվամիջոց չկար, որ իմանային, որ մի տեղում մի բան խոսեց, մյուս տեղում՝ մեկ այլ բան։ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ադրբեջանցիներին հարիֆի տեղ է դրել, զենքը ծախում է նրանց, էդ փողով իր գործարաններն աշխատեցնում է, հետո զենք է տալիս մեզ, ու ադրբեջանցիներին քշում մեզ վրա։ Մենք էլ ջախջախում ենք ադրբեջանցիներին, ու նրանք նորից գնում են Ռուսաստանից զենք գնելու, որի փողով Ռուսաստանն աշխատեցնում է իր ռազմարդյունաբերական համալիրը։ Արդյունքում Ադրբեջանը ոչ մի օգուտ չի ստանում։ Ու հիմա, երբ ամերիկյան կողմը ճնշում է Ռուսաստանին, Հայաստանը պետք է ենթադրի ու հավատա, որ այդ պատժամիջոցները ռեալ արդյունք են տալիս։ Էս վերջերս ՌԴ վերնախավի կոռումպացվածության վերաբերյալ ամերիկացիները ինչ-որ օրեր են նշել, որ փաստեր են հրապարակելու։ Արդյունքում Կրեմլի վերնախավը վարի է գնում։ Մենք պետք է պարզապես դիմանանք ու հասկանանք, որ եթե ամերիկացիները երկակի ստանդարտով են աշխատում, մեր ռազմավարական դաշնակիցը քառակի ստանդարտով է աշխատում։ Ուղղակի ռուսները վստահ են, որ իրենց մարդիկ այստեղ ուժեղ դիրքեր ունեն և մեզ հետ ինչ կուզեն կանեն, ոնց կուզեն՝ կխոսեն, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ խորքի մեջ դա այդպես չէ։


    Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու գաղափարին, նաև նշել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման կդրվի Դոնբասում շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձևը։ Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այս հայտարարությունը։ Տեսակետ կա, որ այս քայլով նա նահանջո՞ւմ է Ուկրաինայից։


    Այս հարցում տարբեր ընկալումներ կան՝ խաղաղապահներ տեղակայելու վայրի հարցում։ Ռուսներն ուզում են իրենց զորքը տեղավորել, իսկ ուկրաինացիները մի փոքր այլ կերպ են պատկերացնում այդ ամենը։ Մեզ համար դա չի կարևորը. Ես կարծում եմ, որ ինչքան շատ նրանք իրար դեմ կռվեն, մեզ ձեռնտու է, քանի որ այդ դեպքում ռուսների վիճակը կվատանա։ Մեկ այլ բան էլ կա, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն նահանջում է։ Ամերիկյան պատժամիջոցները նրանց զսպել են։ Ռուսները հասկանում են, որ տնտեսության փլուզում կլինի։ Հիմա հայկական կողմը, ամենանվիրյալ ռուսամոլները պետք է հասկանան, որ այդ ամենը կարող է փլվել ու իրենք առաջինը մնան փլատակների տակ։ Հետևաբար պետք է տարբերակներ մտածեն, թե ինչպես անել, որ դա տեղի չունենա։ Հիշեք, թե ինչպես էին դուգիններն ու կարենշահնազարովները Ղրիմի հետ կապված վրա տալիս, բայց այսօր Պուտինը նահանջում է։ Իհարկե, դեռևս սա նահանջ չի, մանևր է, բայց ամերիկացիները շատ լավ հասկանում են ամեն բան։ Դրա համար մենք պետք է ուշադիր հետևենք գործընթացներին և բազմավեկտոր քաղաքականությունն ուժեղացնենք։


    Իսկ հնարավո՞ր է, որ Ռուսաստանը նահանջի նաև Հայաստանից։


    Դա կախված կլինի պատժամիջոցների չափից և Հայաստանի անկախության ձգտման չափից։ Ժողովրդին պետք է զգուշացնել՝ եթե անկախության ձգտում չունեցավ, Արևմուտքը մատը մատին չի խփելու Հայաստանի համար։ Ուրեմն նրանք պետք է տեսնեն, որ այս ժողովուրդն ուզում է իր պետությունն իրական անկախ պետություն լինի։ Առաջին համաշխարհային պատերազմում Հայոց ցեղասպանության ժամանակ Եվրոպան չէր խոսում ռուսական այս տարածքում։ Մեզ նաև պատժել են ռուսասիրության համար։ Արևմուտքն անտարբեր էր, ասում էր՝ դրանք մեզ պե՞տք են, ազատագրենք՝ էլի ռուսների պոչն են բռնելու։ Սա շատ կարևոր բան է, որ պետք է հասկանալ։ Այս անգամ վերջնական կպատժվենք։ Այն ժամանակ ռեսուրս կար, մի մասը կոտորվեց, մյուս մասը մնաց, իսկ հիմա այդ ռեսուրսն էլ չկա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Երևանը կարող է ունենալ արդարացի առարկություններ Մոսկվայի նկատմամբ, բայց ՌԴ-ից պոկվելու դեպքում Արևմուտքից չի ստանա անգամ այն, ինչ ունի հիմա. վերլուծաբան

    07.09.17



    Ռուսաստանի և ԱՄՆ միջև այսպիսի նողկալի հարաբերություններ, ինչպիսին հիմա են, երբևէ չեն եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

    «Անգամ 70-ականները, որոնք համարվում էին «սառը պատերազմի» գագաթնակետը, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համատեղ հզոր ծրագրեր ունեին, ինչպիսին «Սոյուզ-Ապոլոն»-ն էր: Վերջին ժամանակներում Ռուսաստանը շատ է մտածել ԱՄՆ-ի հետ հաշտվելու մասին, մասնավորապես՝ հույսը Դոնալդ Թրամփի վրա դնելով: Բայց պարզվեց, որ Թրամփը տարօրինակ ընկեր է: Ուստի ներկայում Ռուսաստանը մտածում է ոչ թե հնարավոր ընկերության, այլ նրա մասին, որ չլինի պատերազմ: Վաշինգտոնը իրավիճակը բերել է նոր հարթության, որովհետև ստացավ իր պահանջներն ու հավակնությունները Ղրիմից ու Դոնբասից: Ուստի լարվածության նվազման մասին երազել անգամ չի կարելի»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

    Դիտարկմանը, թե գնդակը ՌԴ դաշտում է, արդյոք Ռուսաստանը պլանավորո՞ւմ է նոր պատասխան քայլ, Տրոֆիմչուկը պատասխանեց, որ ՌԴ-ն պատասխանելուց առաջ մտահոգվում է, որ ԱՄՆ հաջորդ պատասխանն անկանխատեսելի կլինի:

    «Մինչև վերջերս Ռուսաստանի պատասխանները եղել են դիվանագիտական հարթության մեջ, ինչը կարելի է կոչել հայելային, այսինքն՝ համարժեք: Մոսկվան, եթե հիշում եք, հետ կանչեց ավելի քան 700 դիվանագետի, իսկ ԱՄՆ-ն դադարեցրեց ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Վաշինգտոնը սպասում էր, որ Ռուսաստանը կպատասխանի և դիմեց վիզաների հետ կապված ոչ ստանդարտ պատասխանին:

    Հիմա Ռուսաստանը պետք է շատ մտածի որևէ պատասխան քայլ նախաձեռնելուց առաջ: Հակառակ դեպքում՝ տեղի կունենա պատասխան պատասխանի դիմաց և այսպես շարունակ: ԱՄՆ-ն դրան էլ սպասում է: Դրա համար էլ Մոսկվան դադար վերցրեց՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը ԱՄՆ քաղաքացիների շահերից չի բխում: Ռուսաստանի պատասխանը պիտի ոչ տրիվիալ լինի, բայց ՌԴ-ն մտահոգված է, որ դրանից հետո ԱՄՆ-ն անկանխատեսելի քայլերի կդիմի: Բացի դրանից, Ռուսաստանին բնորոշ չեն կրեատիվ քայլերը»,- մանրամասնեց նա:

    Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցների հետևանքներին ԵԱՏՄ անդամ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի վրա, ապա Տրոֆիմչուկը նկատեց, որ Հայաստանը ուշադիր արձանագրում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

    «Հայաստանի համար այլևս գոյություն չունի բազմավեկտորություն, որը կար 2013թ.-ին: Հիմա Հայաստանը պետք է իր համար հստակեցնի՝ ում կողմից է: Հակառուսական պատժամիջոցները դեռևս չեն անդրադարձել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների վրա: Բայց որոշ ժամանակ անց պատժամիջոցների բացասական հետևանքները կզգացվեն: ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է սա հաշվի առնեն ու նախապատրաստեն պաշտպանական գործիքներ»,- նշեց վերլուծաբանը:

    Վերջինս ասաց, որ սպասելու ժամանակն անցնել է, աշխարհը բևեռացվում է շատ արագ. «Բայց մի բան պետք է հասկանալ հստակ՝ այո, Երևանը կարող է ունենալ առարկություններ Մոսկվայի նկատմամբ, և գուցե դրանք արդարացի են, բայց Ռուսաստանից պոկվելու պարագայում Հայաստանը Արևմուտքից չի ստանա անգամ այն, ինչ ունի հիմա, որովհետև Արևմուտքն առանձնապես բարեգործությամբ չի առանձնացել երբեք: Եթե Հայաստանը 2013թ.-ին չորոշեր անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, այլ խորացներ ինտեգրացիան Եվրամիությանը, ավելի լավ չէր ապրելու, քան հիմա: Ավելի շուտ վատ կապրեր, քան հիմա: Իհարկե, ապացույցները կարող են լինել միայն գործնականում, խոսքերով ոչ մեկ չի հավատա, ուստի Հայաստանի թեքումը դեպի ԵՄ կպահպանվի»:





    Տիգրանուհի Մարտիրոսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանի մասնակցությունը Արեւմտյան երկրների կազմակերպած միջոցառումներին միշտ էլ մտահոգել է ՌԴ–ին. փորձագետ
    06.09.2017


    Արեւմտյան երկրների մասնակցությամբ տարբեր մակարդակներով կազմակերպված միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը միշտ էլ ստացել է Ռուսաստանի ոչ միանշանակ արձագանքը։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելը։

    Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի եւ Վրաստանի բանակների միջեւ զորավարժություններին մասնակցելու հայկական կողմի մերժումը կանխատեսելի էր։ «Եվ հարցն անգամ այն չէ, որ զորավարժություններին հայկական կողմից պետք է մասնակցեին 3 բժիշկ, ամեն բան բացառապես քաղաքական նշանակություն ունի»,– պարզաբանեց քաղաքագետը։

    Միաժամանակ փորձագետը նշեց, որ ԱՄՆ–ում եւ առհասարակ ամբողջ աշխարհում հիանալի հասկանում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է։ Բնականաբար, դա կարող է ազդել նաեւ այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ «Բոլորն էլ ամեն բան հիանալի հասկանում են։ Կարծում եմ, որ Ռուսաստանում էլ են դա հիանալի հասկանում։ Նա ինքն է հարեւանների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում հենց իր համար»,– ընդգծեց փորձագետը։

    Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է զորավարժություններին մասնակցությունից։ Իսկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ իր հերթին զարմանք էր հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ ՊՆ–ն չի հայտարարել այդ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մտադրության մասին։
    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հայաստանին հանգիստ չեն թողնի, մինչև չհասնեն իրենց ուզածին, իսկ ՌԴ-ն չի խանգարի ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը. Գ. Տրոֆիմչուկ

    06.09.17



    Ռուսաստանը չի ճնշի Հայաստանին և չի խանգարի Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին նոր փաստաթղթի ստորագրմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով հայաստանյան փորձագիտական շրջանակներում հնչող այն մտահոգությունների մասին, որ ՌԴ-ն կկրկնի 2013թ.-ի փորձը:


    «Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Հայաստանին հանգիստ չեն թողնի, մինչև չհասնեն իրենց ուզածին: Նրանք ժամանակ են ձգում, որ Հայաստանին տանեն նույն շրջանը, ինչպես 2013թ.-ին: Բայց աշխարհը վերջին 4 տարիներին միանգամայն այլ է դարձել (2013թ.-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը և հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին - Tert.am)»– ասաց նա:

    Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի՝ այս հարցում Ռուսաստանը ճնշում չի գործադրի Հայաստանի վրա, քանի որ դրա համար պատճառներ ունի։ «Ռուսաստանը ճնշում չի գործադրի Հայաստանի վրա, որովհետև Արևմուտքը վայրկենապես կփորձի օգտվել դրանից: Ճնշում գործադրելն իմաստ էլ չունի, որովհետև եթե Ռուսաստանը նման քայլ կատարի, ապա Հայաստանը կտրուկ կթեքվի Արևմուտքի կողմը»,- շեշտեց նա։


    Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, տվյալ պարագայում ունի լավ քայլ կատարելու մեկ հնարավորություն՝ ցույց տալ, որ ԵԱՏՄ-ում ավելի լավ է, քան ԵՄ-ում: Վերջինս շեշտեց, որ Ռուսաստանը դա պետք է ցույց տա գործնականում, ոչ թե չինովնիկների ելույթներում:

    «Ես որևէ նշանակություն չէի տա Եվրամիության հետ Հայաստանի ավելի մերձեցման փորձին: Հայաստանն ինքնիշխա՞ն երկիր է, այո, ուրեմն անում է այն, ինչ ցանկանում է: Բայց պետք է հիշել, որ Հայաստանի շուրջ առկա խնդիրներն իրենք իրենց չեն լուծվելու»,- նշեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

    Քաղաքագետը նշեց, որ Արևմուտքը կգնա Ղարաբաղի «սուվերենացման» ճանապարհով, իսկ Ռուսաստանն այս հարցում որևէ կերպ օգնել չի կարողանա: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դառնում է անխուսափելի, իսկ պատերազմի հետևանքների պատասխանատվությունը «դրվելու է Ռուսաստանի վրա»:






    Տիգրանուհի Մարտիրոսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մշակույթի հանձնաժողովը դեմ է մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու նախագծերին

    Վերջին թարմացումը Սեպտեմբեր 05, 2017


    Երևանի քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել մայրաքաղաքի 6 փողոցներն անվանափոխելու՝ ավագանու «Ելք» խմբակցության նախագծերին։

    Հանձնաժողովում մեծամասնություն ունի Հանրապետականը: Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչը հանձնաժողովի նիստին ներկա չի եղել։

    «Ելք»-ն առաջարկել էր Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով, իսկ Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող հատվածը կոչել Մոնթե Մելքոնյանի անունով:

    Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով, 4 հանրապետականներ ձեռնպահ են եղել միայն Մոնթե Մելքոնյանի անվան փողոց ունենալուն, բայց անվանափոխություններին միաձայն դեմ են քվեարկել:

    «Պատահական չէ, որովհետև միկոյանատիպ և կասյանատիպ չինովնիկներ մեր իշխանության մեջ և Հանրապետականում քիչ չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը: - «Մեր նախաձեռնությունը հստակ արժեհամակարգային է, մենք չպետք է ունենանք փողոցներ, որոնք կրում են հակապետական հակազգային գործիչների անուններ: Մենք 2018 թվականին նշելու ենք մեր Առաջին Հանրապետության, պետականության վերականգնման հարյուրամյակը, բայց մենք այսօր ունենք փողոցներ՝ Միկոյանի, Կասյանի, Ամիրյանի, որոնք հակապետական գործունեություն են արել»:

    Հարցին, թե ինչ հակափաստարկների են արժանացել իրենց փաստարկները, ավագանու ընդդիմադիր անդամը պատասխանեց․ - «Հիմնական հակափաստարկը այն է, որ հանրային կարծիքը ուսումնասիրված չէ այս հարցի հետ կապված: Կարծես մնացած բոլոր հարցերով Հանրապետական կուսակցությունը հանրաքվեներ է անցկացնում, հանրային կարծիքը ուսումնասիրում է»:

    Հարությունյանը կարծում է, որ հանրապետականները քվեարկելիս առաջնորդվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությամբ, թե «չեն պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել»․ - «Տարոն Մարգարյանը ինքը անձամբ հայտարարեց, որ սա կվտանգի հայ-ռուսական հարաբերությունները, Սանկտ Պետերբուրգի հետ հարաբերությունները: Այնինչ Սանկտ Պետերբուրգի բնակիչները և ղեկավարությունը քսանվեց տարի առաջ իրենք են Լենինգրադ անունը փոխել»:


    Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե որպես անկուսակցական ինքը չի ենթարկվում կուսակցական կարգապահությանը, ուղղակի իր դեմ կարծիքը համընկել է ավագանու հանրապետական անդամների տեսակետի հետ․ - «Ի՞նչ է տալիս շարքային երևանցուն այս պահին պատմական էջը պոկել և շպրտել, բացի անհանգստությունից, բացի ժամանակ վատնումից, բացի նյութական կորուստներից և ընդհանրապես, սա որքանո՞վ է այս պահին օգտակար»:

    Հարցին, թե արդյոք հիմնավորումը, որ այդ մարդիկ հակապետական գործունեություն են ծավալել, համոզիչ փաստարկ չէ, Վարդազարյանն արձագանքեց․ - «Սովետական շրջանի գրեթե բոլոր հայտնի մարդկանց՝ սկսած Արամ Խաչատրյանից, Մարտիրոս Սարյանից, Եղիշե Չարենցից և շատ ու շատ ուրիշներին կարելի է նույնպես ինչ-որ մի ձևով համարել հակապետական, որովհետև նրանք այդ պետություն ստացել են աշխատանքային հերոս, լենինյան մրցանակի դափնեկիր, ստալինյան մրցանակի դափնեկիր: Եկեք այդ ամեն ինչից էլ հրաժարվենք, Մյասնիկյանի և Շահումյանի արձաններն էլ քանդենք․․․ Իսկ ի՞նչ դա կտա Երևանին և շարքային երևանցուն՝ չհիմնավորված լինելով և առանց հասարակական կարծիքը հարցնելու: Դրա համար ես դեմ եմ»:

    Ճշտող հարցին, թե արդյոք իր ասածը նշանակում է, որ ինքը նույն հարթության վրա է դնում Արամ Խաչատրյանին և Անաստաս Միկոյանին, Վարդազարյանը պատասխանեց․ - «Ո՛չ, նույն հարթության վրա չեմ դնում: Ես նկատի ունեմ, որ եթե այս ճանապարհով գնանք, սա ես ասում եմ իրոնիայով՝ կարող է դրան էլ հասնի»:

    Արայիկ Հարությունյանի խոսքով, բացասական եզրակացություն ստացած իրենց նախագծերն, այնուհանդերձ, կքննարկվեն ավագանու նիստում․ - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքը ասում է, որ չորս ամսվա ընթացքում, անկախ նրանից, թե նախագիծը ստացել է դրական թե բացասական եզրակացություն, քաղաքապետը պետք է մտցնի ավագանու հերթական նիստի օրակարգ»:
    Last edited by Vrej1915; 09-05-2017, 10:29 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդկային ու հակահայկական էջերը
    • Lragir.am
    • Հասարակություն - 04 Սեպտեմբերի 2017,

    Շարունակում է հասարակական լայն դիսկուրսի դաշտում մնալ Երևանի ավագանու Ելք խմբակցության ներկայացրած առաջարկությունը փողոցների անվանափոխության շուրջ: Ըստ այդմ, առաջարկվում է անվանափոխել հետևյալ փողոցները․ Կասյան փողոցը՝ Վազգեն Ա, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյան, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան պատերազմի հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյան և այլն:



    Ստորև կներկայացնենք վերոնշյալ բոլշևիկյան գործիչներից որոշների կյանքի ուշագրավ մանրամասներ, որոնք հատկապես վերաբերվում են հակահայ քաղաքականությանը:



    Եթե Արսեն Ամիրյանի և Մյասնիկյանի պարագայում հակահայկական գործունեության տարրեր չկան, առաջինն ունեցավ շատ կարճ կյանք և գնդակահարվեց հայտնի 26 կոմիսարների դեպքի ժամանակ, իսկ երկրորդը՝ բավականին ծավալուն քայլեր կատարեց Հայաստանում վիճակը կայունացնելու համար, ապա այլ է խնդիրը Սարգիս Կասյանի և Անաստաս Միկոյանի պարագայում:


    Սարգիս Կասյան


    1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով, Հայաստանում իշխանությունն անցավ բոլշևիկներին: Իշխանության փաստացի ղեկավար մարմինը Հայհեղկոմն էր, որի ղեկավարն էր Սարգիս Կասյանը: Մինչ Հայաստանում իշխանության գալը, Կասյանը հասցրել էր արտաքսվել երկրից և երկու անգամ ձերբակալվել Վրաստանի իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար: Կասյանի քայքայիչ գործունեության մասին կարելի է բավականին երկար տեքստ ներկայացնել, սակայն բավարարվենք մի քանի փաստերով: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ նա և մի շարք այլ հայ գործիչներ նամակ են ուղարկում Հայաստանում գործող բոլշևիկներին: Ըստ այդ
    նամակի.



    «…Կազմալուծելհայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.



    ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին;



    բ/ ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակենառաջացողթուրքականզինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք;



    գ/ չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:



    Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:



    Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:



    Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան:



    Նո. 218, Բաքու, 1920, Սեպ. 20»



    Դեկտեմբերի 2-ից անմիջապես հետո, խախտելով համաձայնագրի կետերը, Սարգիս Կասյանի գլխավորությամբ սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Երևան հասնելուց հետո, բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Ձերբակալվում է շուրջ 1000 նախկին պաշտոնյա, և սպա՝ 1921թ. հունվարի 24-ին, դեռևս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպա ոտքով, բոկոտն, առանց հագուստի և սննդի աքսորվեց Ռուսաստան: Հեղկոմի հրամանով Երևանի բանտում կացնահարվեցին հայ քաղաքական, ռազմական մի շարք գործիչներ:


    Անաստաս Միկոյան


    Այս գործչի անունն արդեն հասցրել է բավականին լայն ու բուռն քննարկումների առարկա դառնալ: Երդվյալ բոլշևիկն իր տեղն է ունեցել ԽՍՀՄ բոլոր կառավարություններում: Սակայն, հայերի հանդեպ ունեցած դրսևորումները հիմք են տալիս նրան դասելու հայատյացների շարքում:



    Այսպես, դեռև 1919թ․-ին Միկոյանը նամակով դիմում է Լենինին, որտեղ հանդես գալով պրոթուրքական դիրքերից, առաջարկում է փակել հայկական հարցը և հայկական միասնական պետության խնդիրը՝ դրանք համարելով նեղ ազգային՝ շովինիստական, դրսևորումներ:



    1920թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, Անաստաս Միկոյանն ու այլ կոմունիստներ հեռագիր են ուղարկում Գեորգի Չիչերինին հետևյալ բովանդակությամբ. «Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում»:





    Սակայն, Միկոյանը, չբավարարվելով այդքանով, իր պարտքն է համարել 1920թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ ևս մի հեռագիր ուղարկել Գրիգորի Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով»:



    Խանջյանի սպանությունից հետո, 1937թ․ աշնանը Անաստաս Միկոյանը Լավրենտի Բերիայի հետ մեկնել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:



    Վահրամ Թոքմաջյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:

Working...
X