Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Վոլինկինը չի մեկնաբանում Կիևին զենք տալու հետ կապված Պուտինի սուր արձագանքը, չի խոսում նաև Բաքվին ռուսական զենք վաճառելու մասին

    Սեպտեմբեր 12, 2017


    Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

    «Միացյալ Նահանգների ինքնիշխան իրավունքն է՝ զենք վաճառել կամ այն անվճար մատակարարել նաև այն երկրին, որը չի հանդիսանում այդ օժանդակության հասցեատերը: Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն գոյություն ունեն ընդհանուր միջազգային կանոններ և մոտեցումներ: Հակամարտության գոտի սպառազինության մատակարարումը չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլ միայն սրում է իրավիճակը»,- օրերս ասել էր Պուտինը:

    Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրաժարվում է մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Ռուսաստանի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային սպառազինություն վաճառելու համար՝ հայտարարելով, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումը կսրի իրավիճակը, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է հարձակողական սպառազինության լայնածավալ մատակարարումներն Ադրբեջան, որը Բաքուն օգտագործեց ապրիլյան պատերազմի ժամանակ:

    Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Իվան Վոլինկինը փորձում էր խույս տալ այս հարցից: Ի դեպ, երեկ Ռուսաստանի նախագահը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: «Կարող եմ մի բան ասել՝ էթիկապես ճիշտ չէ, որպեսզի դիվանագետը մեկնաբանի իր երկրի նախագահի խոսքերը»,- ասաց Վոլինկինն ու շարունակեց․

    «Դուք ուրիշ թեմա ունե՞ք, նույնը հարցն անընդհատ տալիս եք, ինչքա՞ն կարելի է այդ մասին խոսել, այստեղ ամեն ինչ պարզ է՝ Ռուսաստանի բոլոր ղեկավարներն արդեն արտահայտվել են այս թեմայի վերաբերյալ: Մենք սպառազինություն ենք մատակարարում նաև Հայաստանին»: «Աստված իմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ես ձեզ ասացի, որ այդ թեմայով ձեզ հետ չեմ խոսելու: Չեմ պատասխանի այդ հարցին: Ռուսաստանի նախագահի հայտարարությունը չեմ մեկնաբանի»:

    Անդրադառնալով Ուկրաինային ամերիկյան սպառազինության վաճառքին՝ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը, ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, մեկ շաբաթ առաջ հայտարարել էր․ «Միացյալ Նահանգների ինքնիշխան իրավունքն է՝ զենք վաճառել կամ այն անվճար մատակարարել նաև այն երկրին, որը չի հանդիսանում այդ օժանդակության հասցեատերը: Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն գոյություն ունեն ընդհանուր միջազգային կանոններ և մոտեցումներ: Հակամարտության գոտի սպառազինության մատակարարումը չի նպաստաում խաղաղության հաստատմանը, այլ միայն սրում է իրավիճակը»:

    Պուտինի այս խոսքերը հատկապես ուշագրավ են Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության չդադարող մատակարարումների ֆոնին: Այս հունիսին և հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ և ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ sipri-ի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4%-ը:

    Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:

    Պուտինի հայտարարության հաջորդ օր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ռուսաստանի նախագահի խոսքերին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախ հիշեցրել էր պաշտոնական Մոսկվայի բազմիցս հնչեցրած բացատրությունները, որ եթե իրենք սպառազինություն չմատակարարեն Ադրբեջանին, ապա դա կանեն այլ պետություններ: Այնուհետև, Քոչարյանը հանդես էր եկել առաջարկությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք պետությունները ՄԱԿ Անվտանգության խոհրդի մշտական անդամներ են և ունեն անհրաժեշտ ներուժը, որպեսզի ընդհանուր էմբարգո կիրառեն հակամարտող գոտիներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ, սպառազինության մատակարարումների նկատմամբ:

    Ավելի վաղ՝ այս հուլիսին, լրագորղների հանդիպմանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայատատրել էր, որ ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն:

    Վերադատնանք, սակայն, Վոլինկի հետ ճեպազրույցին: Հարցին՝ ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ռազմական ոլորտում հայ-չինական համագործակցությանը, դեսպանն արձագանքեց․ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է հարաբերություններ զարգացանել ում հետ ցանկանում է: Հայաստանն ու Ռուսաստանը ընկերություն են անում, չի կարելի ընկերություն անել ինչ-որ մեկի դեմ: Ըներություն անելը սրտից է գալիս, իսկ ինչ-որ մեկի դեմ ընկերություն անելը, դա արդեն ընկերություն չէ»:

    Վոլինիկնը անդրադաձավ նաև ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը, ասելով՝ «Եթե նրանք՝ [«Ելք» դաշինքը] ցանկանում են հանդես գալ նման նախաձեռնությամբ, խնդրեմ՝ ոչ ոք նրանց չի խանգարում: Այլ հարց է՝ որքանո՞վ է դա հարկավոր Հայաստանին: Կարծում եմ, Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնության հետ, որովհետև նրանք տեսնում են այն ակնհայտ առավելությունները, որ Հայաստանն ունի՝ անդամակցելով ԵՏՄ-ին»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Վոլինկինը չի մեկնաբանում Կիևին զենք տալու հետ կապված Պուտինի սուր արձագանքը, չի խոսում նաև Բաքվին ռուսական զենք վաճառելու մասին


    To learn more, please visit the YouTube Help Center: https://www.youtube.com/help

    Last edited by Vrej1915; 09-12-2017, 09:19 AM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Դեսպանն արել է իր գործը, դեսպանը կարող է…

    • Lragir.am
    • Քաղաքականություն - 12 Սեպտեմբերի 2017,

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին պարգեւատրել է Պատվո շքանշանով: «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին Իվան Կիրիլի Վոլինկինին», նշվում է փաստաթղթում:



    Իվան Վոլինկինը 2003-2008 թթ. եղել է Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-պատվիրակ եւ վտարվել է այնտեղից ռուս-վրացական պատերազմից հետո, մեղադրվելով երկրի ներքին գործերին միջամտելու համար:



    Վոլինկինը Հայաստանում դեսպան է նշանակվել 2013 թվականի մարտից: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվել է Հայաստանի աբսորբցիային ուղղված Ռուսաստանի քաղաքականությունը: 2013-ից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ կնքեց բազմաթիվ պարտավորեցնող պայմանագրեր, այդ թվում գազային խայտառակ պայմանագիրն ու Գյումրիի բազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու պայմանագիրը, անդամակցեց ԵՏՄ-ին, կնքեց համատեղ ՀՕՊ-ի, միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրերը եւ այլն: Մի խոսքով, այն ամենը, ինչը սահմանափակեց Հայաստանի ինքնիշխանությունը բոլոր ոլորտներում:



    Վոլինկինը նաեւ ակտիվ աշխատանք էր տանում Հայաստանում, եւ դա չէր գնահատվում որպես միջամտության փորձ: Նրա օրոք Հայաստանում աճեց ու զորացավ 5-րդ շարասյունը, ագենտուրան ու կրեատուրան: Դրանց խնդիրն էր արդարացնել ռուսական քաղաքականությունը, Ադրբեջանին զենքի վաճառքը, լեզվի ու մշակույթի դեմ ոտնձգությունները եւ այլն:



    Ասում են նաեւ, թե խորհրդարանի ընտրության նախընտրական ցուցակները ճշտվում էին նրա կաբինետում:



    Բացի այդ, Վոլինկինը բազմիցս աչքի ընկավ Հայաստանի հասցեին արհամարհական արտահայտություններով:



    Վերը թվարկվածը բավարար է նաեւ Վոլինկինին Ռուսաստանի ազգային հերոսի կոչում տալու համար, սակայն Պուտինն առայժմ բավարարվել է Պատվո շքանշանով, որը նույնպես պետական բարձր պարգեւ է:



    Դեսպանն, այսպիսով, կատարել է իր գործը եւ կարող է հեռանալ: Հայաստանում այլեւս անելիք չկա, ավելի ճիշտ՝ կա այլ անելիք, որի համար այլ դեսպան է պետք: Բանն այն է, որ հայ-ռուսական այսպես ասած ավանդական հարաբերությունները հասել են պիկին ու սպառվել, եւ սկսել է անխուսափելի «հետադարձը»: Այդ հարաբերությունները կամ պետք է վերանայվեն գործընկերության հիմքով, կամ խզվեն այս կամ այն արդյունքով, որը տվյալ պարագայում կարեւոր չէ:



    Սա է Վոլինկինի «վաստակը», որի համար արժեր նրան շնորհել նաեւ Հայաստանի մեդալ: Բայց կա մի նրբություն՝ ինչպես ինքն է ժամանակին խոստովանել՝ այս ընթացքում հայերեն հայհոյանքներ չի սովորել: Իսկ դա էական բացթողում է որեւէ դեսպանի համար, առավել եւս՝ Ռուսաստանի: Առավել եւս Վոլինկինի, ով Հայաստանում հաջողեցնելով ամեն ինչ՝ իրականում տապալել է Ռուսաստանի քաղաքականությունը, դառնալով այդ տապալման դեսպանն ու վկան:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Կոռեկտ չէ մեկնաբանել մեր նախագահին». ՌԴ դեսպանը նեղսրտեց Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցից
    12:32, 12.09.2017


    Էթիկապես ճիշտ չէ դիվանագետին մեկնաբանել իր նախագահի խոսքերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միաժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արևմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։

    Հարցին, թե որքանո՞վ է սա տեղավորվում առողջ տրամաբանության սահմաններում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ասաց, որ չի մեկնաբանի ՌԴ նախագահի հայտարարությունը. «Դուք այլ թեմաներ չունե՞ք, ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել է»:

    Դեսպանն անդրադարձավ նաեւ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ նշելով. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետև նրանք տեսնում են ԵՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։

    Փոխարենը դեսպանը չպատասխանեց հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել, եւ սրտնեղած փնտրում էր վերելակի տեղը:

    Leave a comment:


  • Serjik
    replied
    Russian will manage, what they do best: screw anyone that dares to screw with them LOL

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Մոսկվան շտապում է օր առաջ ՀՀ-ն տանել ցանկապատից ներս և դարպասը փակել»

    2017-09-10

    Վարուժան Ավետիսյանի հոդվածը Արմավիր ՔԿՀ-ից

    Բուժման սխեման՝ ապստամբություն – ազգային կառավարություն – ապագաղութացում- Կուր-Արաքսյան Նոր հանրապետություն
    Աերժ Սարգսյանը Հայաստանը ռուսական մարզ դարձնելու փուլի գաղութային վարչակազմի ղեկավարն է, իսկ Կարեն Կարապետյանը նախատեսված է արդեն մարզ դարձած Հայաստանի գաղութային վարչակազմի ղեկավար լինելու համար։
    2017թ․ հունվար-մարտ ամիսների ժամանակահատվածում Մոսկվան ակնհայտ նշաններ ցույց տվեց, որ մտադիր է այս երկու փուլերի անցումը կամրջող ենթափուլի պատասխանատվությունը դնել Կարեն Կարապետյանի փխրուն ուսերին՝ միգուցե այդպիսով նաև կոփվելու և նոր կարգավիճակում ավելի վստահ զգալու հնարավորություն տալով նրան։

    Մոսկվան շտապում էր և հիմա էլ շտապում է, քանի որ ուժասպառ է լինում և ձգտում է օր առաջ Հայաստանը տանել ցանկապատից ներս և դարպասը փակել։ Այդ ժամանակ ես կարծիք հայտնեցի, որ Մոսկվան փոխում է գաղութային վարչակազմի ղեկավարին։

    Սակայն ընթացքը, նաև Սերժ Սարգսյանի ջանքերով, ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում և պատրաստ չէ և չի կարող ստանձնել այդ ամենակեղտոտ, բարդ և անձնական ճակատագրի համար վտանգավոր ենթափուլի պատասխանատվությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ցանկանում է, պատրաստ է և կարող է։

    Կարեն Կարապետյանի ծառայողական անհամապատասխանությունն այդ ժամանակ ակնհայտ չէր նույնիսկ Մոսկվայի համար։ Անշուշտ, նա մնում է որպես մարզ-Հայաստանի ղեկավարի գլխավոր թեկնածու։ Այս պահին Կրեմլն ուրիշ թեկնածու չունի։

    Օգտվելով այս հանգամանքից, Սերժ Սարգսյանը Մոսկվային խոստացել է նրա ցանկացած ձևով ու ժամկետներում հանձնել ամեն ինչ և հետագայում ևս լինել հլու-հնազանդ կամակատար՝ զուգահեռաբար ցուցաբերելով առավելագույն դավաճանական նախաձեռնողականություն։

    Սերժ Սարգսյանի այս խոստումը ենթադրում է, որ նա պետք է արագացնի և մեծացնի Հայաստանը (Արցախը ներառյալ) արյունաքամ անելու միջոցով դիմադրողականությունից զրկելու և Ռուսաստանի ոտքերի տակ մատաղ անելու տեմպերն ու ծավալները։

    Եթե սերժերենից հայերեն թարգմանենք ԱԺ վերջին գումարման նրա ուղերձը՝ 4 մլն բնակչություն և կյանքի ներկայիս ընթացքի պարագայում ակնհայտորեն ոչ իրատեսական մյուս ցուցանիշների վերաբերյալ, կտեսնենք ասվածի անհերքելի ապացույցները։

    Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նման եղանակով կկարողանա շահել Մոսկվայի բարեհաճությունը, չեզոքացնել Կարեն Կարապետյանի տարբերակը և շարունակել պաշտոնավարումը նաև մարզպանի կարգավիճակում։

    Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը նաև աշխատում է Ռուսաստանի անկման պարագայում նույն ջերմեռանդությամբ Արևմուտքին հանձնվելու տարբերակի ուղղությամբ։ Սակայն սա նրա գաղտնի և ոչ հիմնական ծրագիրն է, որը Կրեմլը ամեն կերպ հաջողությամբ խափանում է և վերածում ի՛ր ծրագիրն սպասարկող բաղադրիչի։

    Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին նրա նախորդների կամ Կարեն Կարապետյանի հետ համեմատելուն, ապա հարկ է ընդգծել, որ դա անտրամաբանական և անիմաստ է։

    Նույնն է, թե փորձենք համեմատել քաղցկեղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանները։
    Սրտի մխիթարության համար կարելի է արձանագրել, որ հաջորդի համեմատությամբ նախորդ աստիճանում հիվանդն ավելի լավ վիճակում էր, բայց դա հիվանդագին մտածելակերպ է։

    Մեզ կառավարող գաղութային համակարգը մեր պետականության օրգանիզմում ներդրված քաղցկեղ է, որի նպատակն ու գործառույթը Հայաստանի լիակատար վերագաղութացումն է։

    Ուստի մեզ սպանող հիվանդության աստիճանները համեմատելու փոխարեն հարկավոր է կենտրոնանալ և գործել բուժվելու ուղղությամբ։ Բարեբախտաբար, ազգն անհատից ավելի բարդ ու բազմապիսի համակարգ է, նրա տարրերն օժտված են ազատ կամքով և արարչական շնորհներով, ուստի ազգն ունակ է բուժվելու անգամ 4-րդ աստիճանի քաղցկեղից։

    Իսկ բուժման սխեման պարզ է՝ ապստամբություն- ազգային կառավարություն- ապագաղութացում- Կուր Արաքսյան Նոր Հանրապետություն։

    Վարուժան Ավետիսյան
    «Արմավիր» ՔԿՀ

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Կեղտը ջրի երես է ելել. Առաջիկայում ավելի հետաքրքիր է լինելու

    • Lragir.am
    • Մեկնաբանություն - 10 Սեպտեմբերի 2017


    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում վստահություն է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։



    Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության նախորդ պայմանագիրն արդեն ավարտվում է, Ռուսաստանը զենքի վերջին խմբաքանակներն է մատակարարում, եւ երկու երկրների պաշտոնյաները խոսում են համագործակցության նոր պայմանագրի մասին:



    Ալիեւի այս հայտարարությունը համընկավ Եվրոպայում կոռուպցիոն բացահայտումների աննախադեպ ալիքին, որ սկսել է Ադրբեջանի հարցում: Ըստ համաշխարհային ԶԼՄ-ների բացահայտումների, Ալիեւի ռեժիմը մոտ 3 միլիարդ դոլար է ծախսել եվրոպացի պաշտոնյաների, ԶԼՄ-ների ու փորձագետների գնելու համար, լվացել ահռելի փողեր:



    Ըստ բացահայտումների՝ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված է նաեւ ռուսական Ռոսօբորոնէքսպորտը, որը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ միայն զենք ու այդ զենքը կիրառելու աջակցություն է ստանում Մոսկվայից, այլեւ կոռուպցիոն կապեր են հաստատվում ռուսական վերնախավերի հետ, եւ այդ կապերն օգտագործվում են Հայաստանի դեմ թե քաղաքական, թե ռազմական ոլորտներում:



    Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների՝ մասնավորապես Ադրբեջանի վրա: Այս մասին նա նշել է՝ մեկնաբանելով արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները, որոնք ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:



    Ադրբեջանի պետական պաշտոնաթերթում հոդված է հրապարակվել, որում սպառնալիքներ կան Արեւմուտքի հասցեին: Մասնավորապես, դրանում ասվում է, որ եթե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցվեն, Բաքուն կվերանայի իր ռազմավարական համագործակցությունն Արեւմուտքի հետ: Ասվում է նաեւ, որ պրո-արեւմտյան գործիչներն ու լրագրողները խարխլում են ադրբեջանական պետության հիմքերը:



    Հետաքրքիր է, որ օրեր առաջ, մեկնաբանելով ԱՄՆ սահմանափակումները ռուսական հյուպատոսությունների հարցում, նման մի ձեւակերպում էր տվել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասելով, թե դա Ռուսաստանի ներքին իրավիճակն ապակայունացնելու նպատակ ունի: Թե ադրբեջանական պետական պաշտոնաթերթի, թե Լավրովի այս ձեւակերպումները այդ երկրների ներքին լուրջ խնդիրների վկայություն են:



    Այս տեսակետից, չի բացառվում, որ Արեւմուտքի հետ հարաբերությունը վերանայելու սպառնալիքը Բաքվի առաջարկն է դժբախտության իր ընկերոջը՝ Ռուսաստանին, գուցե նաեւ Իրանին, որոնց դեմ արդեն ընդունվել է պատժամիջոցների նոր փաթեթը, «համատեղ դիմակայելու», ավելի ճիշտ՝ այնտեղ ապաստան գտնելու համար:



    Միջազգային այս սկանդալի արդյունքում, որն ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ նաեւ հայկական լոբբիի աշխատանքն է, կտրուկ ընկել են ադրբեջանական «արժեթղթերը» Մոսկվայի ու նաեւ Թեհրանի քաղաքական «բորսայում», եւ այս երկրներն ադրբեջանական պահանջները հաշվի առնելու պատճառներ ըստ էության չունեն, առավել եւս՝ հայկական հարցերում: Առավել եւս՝ Հայաստանի հետ հարաբերությունների երկարամյա պատմա-քաղաքական իրողությունների համատեքստում:



    Հայաստանը կարո՞ղ է օգտագործել այս իրավիճակը արտաքին քաղաքականության ու մասնավորապես ղարաբաղյան խնդրի համատեքստում մի շարք աննպաստ հանգամանքներ փոխելու համար:



    Ռուսաստանն այս սկանդալի արդյունքում կարող է Ադրբեջանն ստանալ «անվճար», եւ կարող է առաջանալ արդեն անսքող՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցում՝ ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի: Շարմազանովը կրկին կհայտարարի, որ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի, ինչն ավելի կամրապնդի այս սխեման: Հետագան ավելի հետաքրքիր է լինելու:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանը հոգնել է ՌԴ-ին աղերսելուց և ոչ թե շանտաժի է դիմում, այլ իր անվտանգությունն է պաշտպանում՝ Չինաստանի հետ համագործակցության գնալով. Ստյոպա Սաֆարյան

    09.09.17



    «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-չինական ռազմական համագործակցության հնարավորության վերաբերյալ Ռուսաստանից հնչող արձագանքներին, ասաց, որ Ռուսաստանը իրավունք չունի մեղադրել Հայաստանին՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար: «Ռուսաստանը քանիցս արդեն ռուբիկոնը հատել է`Հայաստանի հետ իր հարաբերությունները սեփական քայլերով թունավորելով և վտանգելով: Հայաստանը հոգնել է Ռուսաստանին աղերսելուց: Սա Հայաստանի տեսանկյունից ամենևին շանտաժ չէ Ռուսաստանին, այլ ստիպված քայլ, որը Մոսկվան է պարտադրել անել Երևանին»,-ասաց նա և նշեց, որ սա նաև մեսիջ է բոլորին, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում:

    -ՌԻԱ Նովոստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի հետ կապված հոդված էր հրապարակել, որով քննադատում և, կարծես, մեղադրում էր Հայաստանին՝ Չինաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության հնարավորության համար: Թեև հոդվածն այնուհետև հեռացվել է, սակայն ըստ Ձեզ՝ արդյո՞ք սա խանդի դրսևորում է Ռուսաստանի կողմից և ինչ միտում ունեն այս գնահատականները:

    -Ռուսաստանի մտահոգությունները շատ տեսանելի են, թեպետ Ռուսաստանն ինքը իրեն պետք է մեղադրի՝ Հայաստանի այսպիսի փորձերի և ցանկությունների համար: Ռուսաստանի համար զենքի վաճառքն ունի քաղաքական նշանակություն՝ հաշվի առնելով ռուսական ստանդարտներին ամբողջ համակարգի ինտեգրումը, զենքի տիրապետման ուսուցանումը, ինչպես նաև իրենց նպատակը՝ աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռումը, ինչի մասին հայտարարել է Ռակոզինը: Այսպիսով՝ սպառազինության վաճառքը հակամարտության կողմերին իրենց համար ունի նաև ռազմաքաղաքական նպատակ, որի միջոցով հավասարակշռում են որոշակի շահեր և, եթե ցանկանում են, խախտում են հավասարակշռությունը: Եթե Հայաստանը դուրս է գալիս այս շղթայից և նայում է հայացքով դեպի այլ երկրներ՝ սպառազինություններ ձեռք բերելու առումով, կարծեք թե ինքը խաթարում է ռուսական խաղաքարտերը և թուլացնում ռուսական այդ գործիքը: Բայց Հայաստանը պարտավոր և ստիպված է դա անել, քանի որ Ռուսաստանը քանիցս արդեն ռուբիկոնը հատել է` Հայաստանի հետ իր հարաբերությունները սեփական քայլերով թունավորելով և վտանգելով: Հետևաբար, Ռուսաստանն իրավունք չունի Հայաստանին մեղադրել այն բանում, որ Հայաստանը ցանկանում իրեն ավելի լավ պաշտպանել: Բացի այդ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն ունի բիզնես ասպեկտ: Այս կտրվածքով պատահական չէ, որ հոդվածում նկատելի է նաև շուկայի համար կռիվը:

    -Հայ-չինական ռազմական համագործակցության ռեալ հեռանկար տեսնու՞մ եք, թե՞ այս ամենը Ռուսաստանից ավելին ստանալու, շանտաժի դիմելու միտում ունի, ինչպես նշված էր հոդվածում:

    - Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացման փորձերը ռազմաքաղաքական ոլորտում բացարձակապես Հայաստանի պաշտպանության համար են և ուղղված չեն Ռուսաստանի դեմ, ինչը պետք է հրաշալի հասկանա Ռուսաստանը: Եթե վերջինս ցանկանում է, որ Հայաստանն իրեն վտանգված չզգա, ապա պետք է փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Երբ նրանք ստվերային խողովակներով ազդում կամ շանտաժի են ենթարկում Հայաստանին և դնում են վտանգված վիճակում, ապա իրավունք չունեն զարմանալու, որ Հայաստանը փորձում է իրեն պաշտպանել մի երկրից, որը խոսում է պատերազմ հայտարարելու մասին, ու չնայած այդ ամենին, Ռուսաստանը սպառազինություն է տրամադրում նրան: Ռուսաստանը պետք է ոչ թե անհանգստանա և շանտաժ գնահատի Հայաստանի քայլերը, այլ պետք է վերանայի իր քաղաքականությունը: Առաջին հերթին ինքը պետք է հրաժարվի այդ շանտաժի քաղաքականությունից: Հայաստանը հոգնել է Ռուսաստանին աղերսելուց: Եթե Հայաստանը կանգնում է պատերազմի շեմին, և իր ռազմավարական դաշնակիցը խոստացած 200 միլիոնի զենքը չի տրամադրում, ապա Ռուսաստանն իրավունք չունի Հայաստանին մեղադրել, որ փորձում է ավելի էժան գնով սպառազինություն ձեռք բերել այլ երկրներից: Սա Հայաստանի տեսանկյունից ամենևին շանտաժ չէ Ռուսաստանին, այլ ստիպված քայլ է, որը Մոսկվան է պարտադրել անել Երևանին`իր անհեռանկար ու անթույլատրելի քաղաքականությամբ: Հետևաբար, Հայաստանը չի կարող անընդհատ աղերսողի և մուրացիկի դերում լինել ու Ռուսաստանից խնդրել սկզբում վարկ, հետո այդ վարկի դիմաց սպառազինություններ և մի հատ էլ խնդրել, թե երբ է Ռուսաստանը բարեհաճելու տրամադրել դրանք: Այսպիսի բարեկամություն չի լինում, այսպիսի բիզնես էլ չի լինում:

    -Բայց Հայաստանն ունի՞ հնարավորություններ՝ Ռուսաստանից դուրս զենքի շուկաներ փնտրելու, ի վերջո Ռուսաստանն ավելի շատ ճնշման լծակներ չի՞ կիրառի, որպեսզի Հայաստանին վերադարձնի իր դաշտ:

    -Նախկինում մենք Չինաստանից որոշակի սպառազինություններ ձեռք ենք բերել և նման ագրեսիվ կեցվածք ՌԴ-ի կողմից տեսանելի չէր, սակայն հիմա քաղաքական և բիզնես-տնտեսական առումներով Հայաստանի նման գնորդին ՌԴ-ն կարևորում է: Այս կտրվածով Հայաստանը միայն պաշտպանության խնդիր չի լուծում, այլ սա ինքնիշխան քաղաքականություն վարելու հարց է: Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանի ինքնիշխանությունը կիսել է ռազմաքաղաքական մի շարք ոլորտներում, և անհասկանալի են Ռուսաստանի փորձագետների ագրեսիվ և անթույլատրելի գնահատականները:

    -Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի ինքնուրույնության, ինքնիշխանության անկման մասին։ Ըստ Ձեզ՝ այս քայլերով իշխանությունը արդյո՞ք ցույց է տալիս` թե՛ ներքին լսարանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, որ ամենևին Ռուսաստանի կամակատարը չէ:

    -Կարծում եմ, որ կա նման ասպեկտ, չնայած որ առաջնահերթ Հայաստանն անհանգստացած է իր անվտանգության համար, անհանգստացած է այն փաստով, որ ինքն Ադրբեջանի, Թուրքիայի ռազմական ավանտյուրայի հարցում չի կարող ապավինել Ռուսաստանին: Իհարկե, սա նաև մեսիջ է բոլորին, որ Հայաստանն, այնուամենայնիվ, փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել:

    -Հայաստանի ռազմական համագործակցության միտումը տարբեր երկրների հետ արդյո՞ք դեպի հավասարակշռման է գնում։

    -Վերջին գրեթե 20 տարիների ընթացքում մեր ինքնիշխանությանը վերաբերող այնքան շատ բան ենք զիջել, որ այժմ դա վերականգնելու և սեփական ռեսուրսները ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք: Հետևաբար, ինքնիշխանության վերականգման հարցն առանցքային, օրակարգային, արտահերթ հարց է, և այս առումով Հայաստանը այլ տարբերակ չունի, քան գնալ ուժային կենտրոնների հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ճանապարհով: Այլընտրանքը սա է, և Հայաստանը պարտավոր է դա անել, ինչի նշաններ սկսել է ցույց տալ:









    Լիանա Առաքելյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Կատարվեց այն, ինչից Մոսկվան ամենաշատն էր զգուշանում

      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 09 Սեպտեմբերի 2017,

    Այն պահից ի վեր, երբ Ելքը հայտարարեց ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին, շատերն են նկատել, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրեթե ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է պետական շահից, եւ որ այդ միություններն այլընտրանք չունեն:



    ՀՀԿ խոսնակի այս պահվածքը տարբեր կերպ է մեկնաբանվում. Ոմանք այն կարծիքին են, որ իշխանությունը հավատարմության երդում է տալիս Մոսկվային, առաջիկա անցումային փուլը հաջողությամբ հաղթահարելու համար, ինչի վերաբերյալ հույս էր հայտնել Պուտինը, ոմանք էլ ավելի հեռուն են գնում ու պնդում, որ սա ավելի լայն խաղ է, որի միջոցով էլ իշխանությունն իր անայլընտրանքայնության խնդիրն է լուծում:



    Կարող են լինել թե մեկը, թե մյուսը, առավել եւս, որ երբ ՀՀԿ խոսնակն ասում է, որ անդամակցությունը բխում է պետական շահից, նկատի ունի՝ իշխանության շահից, եւ այդ մասով նա ճիշտ է՝ այդ ընտրությունը մի քանի տարի առաջ ՀՀԿ-ին հնարավորություն տվեց պահել իշխանությունը:



    Մյուս կողմից, Շարմազանովի այս համառ պնդումները նոր իրողություն են բացում, որը թերեւս ամենակարեւորն է, քանի որ Երեւան-Մոսկվա հարաբերություններում խաղերը վաղուց ավարտված են:



    Բանն այն է, որ իշխանությունը բոլորից լավ գիտե, թե իր խոսքին որքան են վստահում ու հավատում Հայաստանին: Ավելին, հանրության շրջանում կա համոզմունք, որ իշխանության ասածների հակառակը պետք է հասկանալ: Եվ Շարմազանովի համառ պնդումներն այդ տեսակետից կարծես «իշմար» են հանրությանը, որ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասով իր ասածների հակառակը պետք է հասկանալ:



    Եվ ամենակարեւորը: Այդ կառույցներին անդամակցելուց հետո, վերջին տարիներին Ռուսաստանը ցուցադրաբար նվաստացնում է Հայաստանին թե միջազգային ասպարեզում, թե երկկողմ հարաբերություններում՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու ու Ադրբեջանին զինելու տեսքով, այդպիսով հարվածելով նաեւ իշխանությանը:



    Այս տարիներին Հայաստանի իշխանությունը լուռ տանում էր այդ նվաստացումները, համաձայնվում ռուսների գրեթե բոլոր քմահաճույքներին ու պահանջներին, զիջելով շատ բան: Եվ այս «մարտավարությունը» մի կողմից հետեւողականության, մյուս կողմից՝ Ռուսաստանի թուլացման արդյունքում բերեց հետաքրքիր վիճակի՝ Մոսկվան իր համար աննկատ Հայաստանի մասով հայտնվեց մեղքի ու պարտավորությունները կատարելու խնդրի տակ: Մի բան, որը չէին սպասում ու որից ամենաշատն էին զգուշանում:



    Հիմա արդեն 2013-ի սեպտեմբերը չէ, շատ բան է փոխվել ու տեղ-տեղ՝ այլեւս անշրջելի: Հայաստանն արդեն պրո-ռուսական բոլոր բլոկների անդամ է, կատարել է իր բոլոր պարտավորությունները, եւ հիմա այն, ինչ կարելի է մեզ, արդեն չի կարելի իրենց: «Դեհ, թող նրանք մեր անդամության տակից դուրս գան, կրնա՞ն նե», ասում է մերձավոր սփյուռքում բնակվող տաղանդավոր հայ քաղաքագետը:



    Հիմա հայ հանրությունն արձագանքում է ցանկացած երեւույթի ու խոսքի՝ որոնք հնչում են Ռուսաստանից եւ ուղղված են Հայաստանի ու հայկական շահերի դեմ:



    Այսպիսով, Շարմազանովի համառ պնդումները հենց այս իրողությունն են արձանագրում՝ դրանք մի կողմից «իշմար» են հայ հանրությանը, մյուս կողմից ուղղված են Մոսկվային՝ «դե դուրս եկեք մեր անդամության տակից»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Չինական նորագույն զենք Հայաստանին. Մոսկվայում անհանգիստ են

    • Lragir.am
    • Քաղաքականություն - 08 Սեպտեմբերի 2017,


    Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան եւ ռազմական համագործակցության վերաբերյալ բանակցությունները ուշագրավ արձագանք են գտել Ռուսաստանում: Ռուսական ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը բավական տգեղ շեշտադրումներով նյութ է տեղադրել, այնուհետեւ հեռացրել, երեւում է՝ Երեւանի պահանջով:



    Նյութը վերնագրված է «Զենքի հետևից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները»: «Հավանաբար այս զինատեսակների նման ահռելի քանակությունը Հայաստանին քիչ թվաց և այդ պատճառով հայացքը հառեց դեպի չինական ռազմարդյունաբերություն»,- գրում է գործակալությունը:



    Ռազմական փորձագետներից մեկն այդ նյութում տեսակետ է հայտնում, որ հայերը խորացնելով համագործակցությունը Չինաստանի հետ, այդպիսով շանտաժ են անում Մոսկվային՝ ավելի շատ ու էժան զենք ստանալու համար: Մեկ ուրիշն էլ ասում է, որ Հայաստանը Չինաստանին չի հետաքրքրում ցածր գնողունակության պատճառով, չինացիները պրագմատիկ մարդիկ են եւ փող հաշվել գիտեն, եւ կասկած է հայտնում, թե կարող է գործարք տեղի ունենալ: Միեւնույն ժամանակ, նրանք ասում են, թե չնայած չինական զենքերը նման են ռուսականին, սակայն դրանք «ադապտացնելու» խնդիր ունեն:



    Ռուսները պարբերաբար հիշեցնում են 200 մլն դոլարի գործարքի մասին, որով քիչ թե շատ ժամանակակից զենք մատակարարվեց Հայաստանին: Բայց լռության են մատնում այն հանգամանքը, որ այդ զենքը պետք է Հայաստան հասներ ավելի վաղ, քան ապրիլյան պատերազմը: Մինչ այդ, նորագույն զենքը գնում էր միայն Ադրբեջան:



    Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ Չինաստանի մասով ասվում է, թե նրանք խնդրին մոտենում են բիզնեսի տեսակետից, այդպիսով «հավասարության նշան» դնելով Ռուսաստանի հետ, որն իր գործարքներն Ադրբեջանի հետ հայերին մատուցում է որպես միայն բիզնես:



    Սակայն կա մի նրբություն. Ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Հայաստանը չէր ստանում ժամանակակից զենքը, իսկ Ադրբեջանն էլ սահմանին սկսեց լարել իրավիճակը, Չինաստանը նորագույն զենք տրամադրեց Հայաստանին, ինչը որոշ չափով զսպեց Ադրբեջանին՝ սեփական նորագույն զենքերը կիրառելու հարցում:



    Ըատ մասնագետների, չինական սպառազինության «հիմքը» ռուսական զենքերն են, սակայն չինացիները կատարելագործել են դրանք, եւ շատ զինատեսակներ ավելի որակյալ են, քան ռուսական արտադրության նմանօրինակները: Չինաստանը հենց այդպիսի համալիր էր տրամադրել Հայաստանին:



    Դժվար է ասել, իհարկե, թե ինչ ընթացք կունենա հայ-չինական ռազմական համագործակցությունը: Չինաստանը ծրագրեր ունի Հայաստանի կապակցությամբ: Այդ մասին հայտարարվեց նաեւ Հայաստանում չինական նոր դեսպանատան հիմնարկեքի ժամանակ, որը մեծությամբ երկրորդն է լինելու Եվրասիայում: Իսկ եթե կան ծրագրեր, դրանց մասը կարող է դառնալ նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:



    Մինչ Հայաստանի իշխանությունը պնդում է, թե պրո-ռուսական բլոկներին այլընտրանք չկա, իրականությունը լիովին այլ է: Չինաստանի պարագան այս առումով կարեւոր է, քանի որ Ռուսաստանը բավական բարդույթավորված է այս երկրի հարցում: Բանն այն է, որ Արեւմուտքին դիմակայելու քաղաքականության ամենասկզբում Մոսկվան խոսում էր Չինաստանի հետ դարակազմիկ դաշինքի ու միասին դիմակայելու մասին, սակայն դա տեղի չունեցավ՝ Պեկինը մերժեց այդ հեռանկարը, հասկացնելով, որ Մոսկվայի կարիքը չունի:



    Հայաստանն ըստ ամենայնի տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը շարունակելու է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ, այս անգամ առավել հզոր զինատեսակների մատակարարման հարցում: Ընդ որում, Հայաստանի զենքը «ուշացնելու» մարտավարությամբ: Մոսկվայում շանտաժ է համարվում Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցանկացած դրսեւորում:

    Leave a comment:

Working...
X