Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Ադրբեջանը ռուսաստանյան նորագույն սպառազինության հնարավոր գնորդների շարքում է

    Օգոստոս 21, 2017


    c-400 զենիթահրթիռային համակարգը, արխիվ:

    Վաղը Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են c-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։

    «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով ռազմական հարցերով փորձագետներին, գրում է, որ այս նորագույն համակարգերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն մի շարք պոտենցիալ գնորդների մոտ։

    Մեջբերելով Անդրեյ Ֆրոլովին՝ թերթը գրում է, որ հնարավոր գնորդների ցուցակը բավականին մեծ է՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Քաթար։

    Ընդ որում, պոտենցիալ գնորդներին c-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։

    «Հայտնի է նաև, որ c-500-ը կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում՝ նաև ամերիկյան թռչող սարքերը», - գրում է «Իզվեստիան»։

    «Ռուսական բանակն այս համակարգը կստանա 2019-ին», - ասել է Алмаз-Антей կոնցեռնի ղեկավար Ալեքսանդր Վեդրովը՝ չբացահայտելով այլ մանրամասներ այս գաղտնի պահվող սպառազինության վերաբերյալ։

    Ռազմական ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինը, մասնավորապես, գրում է, որ այդ համակարգերը կարող են խոցել թռչող օբյեկտներ ինչպես օդում մեծ հեռավարության վրա, այնպես էլ տիեզերքում։

    c-500-ից շատ քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ դա c-400 զենիթահրթիռային համակարգի նորացված տարբերակն է։ Նոր համակարգի համար հատուկ ստեղծվել են նաև նոր հրթիռներ: «Էսպորտ վոորուժենիա» ամսագրի փորձագետ Անդրեյ Ֆրոլովի կարծիքով, առաջին գնորդը հավանաբար կլինի Հնդկաստանը, որի հետ Ռուսաստանն ունի համապատասխան պայմանագիր։

    Ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանն արդեն օգտագործել է c-300 և c-400 համակարգերը՝ օդային հարձակումների համար անխոցելի դարձնելով Ասադի կողմից կառավարվող շրջանները։

    Հիշեցնեմ, ավելի վաղ՝ հուլիսին, «Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով թուրքական բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան համաձայնել է 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար վճարել ռուսական հակաօդային պաշտպանության c-400 համակարգեր ձեռք բերելու համար: Գործարքով նախատեսված է Անկարային երկու c-400 համակարգերի տրամադրում, ևս երկուսի արտադրության կազմակերպում հենց Թուրքիայում։ Այսինքն, ըստ «Բլումբերգի», խոսքը ոչ միայն այդ համակարգերը, այլև դրանց պատրաստման տեխնոլոգիան ձեռք բերելու մասին է: Իսկ c-500 համակարգի պոտենցիալ գնորդների ցուցակում են նշված են և՛ Բաքուն, և՛ Անկարան:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Մոսկվան Հայաստանի հետ խոսում է ստրուկի լեզվով. Պահը հասունացել է»

      • ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
      • Ներքին կյանք - 16 Օգոստոսի 2017,


    ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է իրանական գազի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:



    Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն ասել է, որ դիտարկում են իրանական գազի Հայաստան մատակարարումն ավելացնելու Հայաստանի հարցումը: Վարդան Բոստանջյանն ասում է, որ հասունացել է պահը, որ Հայաստանն ու Իրանն այս հարցում այլ մակարդակի համագործակցություն պետք է ունենան, բայց ռուսական գործոնը կարող է խոչընդոտ հանդիսանալ:



    «Մեր հյուսիսային հարևանը շատ վատ է նայում այդ հարցին: Բայց պահը հասունացել է, ես մտածում եմ, որ այլևս հին մոտեցումներով ու սկզբունքներով շարժվելն ակնհայտորեն մեզ համար վնաս է: Ես կարծում եմ, որ առանց վտանգավոր քայլերի մենք պետք է աստիճանաբար կարողանանք Իրանի հետ մեր հարաբերություններն ընդլայնել»,- ասաց Բոստանջյանը:



    Նա նշում է, որ նոր համագործակցության պայմաններում գազամատակարարման նոր խողովակի կառուցման անհրաժեշտություն կլինի: «Գազամատակարարումը գոնե լավ հիմքերի վրա դնելու համար ակնհայտորեն առկա խողովակը բավարար չէ, հարկավոր է դրա թողունակությունն ավելի մեծացնել, իսկ դա ենթադրում է նոր խողովակաուղի կառուցելու խնդիր: Հայաստանի Հանրապետությունը շատ հակված է, որ դա այդպես լինի, բայց նորից ռուսական գործոնը մեջտեղ է գալիս: Նրանց մոտ Հայաստանի նկատմամբ մոտեցումների փոփոխություն չի եղել, էլի նորից իրենք Հայաստանի հետ խոսում են ստրուկի ու բատրակի լեզվով: Իսկ նման իրավիճակը բոլորի մոտ առաջացնում է հակակրանք: Եթե այդ կայսրությունն ուզում է իր ազդեցության գոտիները պահպանած լինի, ինչի մեջ մտնում է նաև ՀՀ-ն, պետք է հասկանա, որ որոշակի ճկուն քաղաքականություն է պետք: Բայց իրենք չեն կարողանում դուրս գալ իրենց մոտ կարծրացած վիճակից և չեն ուզում Հայաստանը տեսնել որպես միջազգային սուբյեկտ, սուվերեն երկիր: Եվ հանկարծակի այնտեղից հուզմունքներ չլինեն, որ 3 միլիոնն էս պահին գտնվում են Ռուսաստանում, և իբր թե Ռուսաստանը մեզ լավություն է անում: Իրենք չեն աշխատում, էլի էդ 3 միլիոնն է աշխատում: Եվ այս պայմաններում մեր պատմականորեն բարիդրացիական հարևանն Իրանն է մնում, որի հետ պետք է հարաբերությունները խորացնենք»,- ասաց Բոստանջյանը:



    Տնտեսագետը ոչ պակաս կարևոր է համարում Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա իրանական գազն արտահանելու հարցը, ինչի մասին նաև Սերժ Սարգսյանն էր խոսել: Բոստանջյանը նկատում է, որ Իրանը տարանցման համար Հայաստանը դիտարկում է որպես հասուն ու անվտանգ երկիր, պետք է այդ հնարավորությունից օգտվել:



    «Իրանը՝ որպես խոշոր ու ռեսուրսներով հարուստ երկիր, շրջանառության առումով ունի մեծ պոտենցիալ՝ հաջողությունների հասնելու համար: Իրանի համար որպես այլընտրանք ու կայուն հարևան Հայաստանն է, և գազի արտահանումը Հայաստանի միջոցով կարելի է իրականացնել ոչ միայն դեպի Եվրոպա, ինչո՞ւ ոչ, նաև Ռուսաստան, Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ: Ճանապարհները, ուզում ենք, թե ոչ, Հայաստանի Հանրապետությունով են գնում: Բացի այդ, Հայաստանը ապահովության ու բազմաթիվ այլ առումներով շատ ավելի կայուն ու ցանկալի է Իրանի համար, քան թե մեկ այլ երկրով, որը կարող է պատահի տարբեր պայմաններ առաջ քաշի: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Իրանն էլ մեր նման գտնվում է որոշակի հարցադրումների մեջ՝ կապված այն Հյուսիսային մեծ երկրի հետ»,- ասաց տնտեսագետը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Պատերազմը պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. Լևոն Շիրինյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Եթե Ռուսասաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր՝ իրավիճակն ավելի խաղաղ կլիներ. Իոաննիսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուս սպաները կօգնե՞ն Ադրբեջանին ճեղքել Արցախի ՊԲ առաջնագիծը
      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 09 Օգոստոսի 2017


    Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծման, բնակչության շրջանում վիրավորների մասին: Այս կապակցությամբ տեսակետները տարբեր են՝ ոմանք դա գնահատում են որպես ինչ որ գործողություն սկսելու նախապատրաստություն, ոմանք էլ՝ ներքին լսարանին ուղղված քայլ՝ վերջին շրջանում ստեղծված ռազմա-քաղաքական պարապուրդը մի կողմից լցնելու, մյուս կողմից՝ որոշակի հռետորաբանությունից նահանջելու նպատակով:



    Վերջերս Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ Սոլնցեպյոկ ՏՈՍ-1Ց հարձակողական տեխնիկա եւ նորագույն հրթիռներ, որոնց հեռահարությունը 6 կմ է, երկու անգամ ավելի մեծ, քան «սովորական» հրթիռները: Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարեց, թե ռուսական կողմը իրենց է փոխանցել Սիրիայում ռազմական գործողությունների փորձը: Սիրիայում ռուսները կիրառել են Սոլնցեպյոկ ՏՈՍ-1Ց: Դատելով Հասանովի հայտարարությունից, Սոլնցեպյոկ ՏՈՍ-1Ց տիպի հարվածային տեխնիկան ուղեկցող ռուսական սպայախումբը Բաքվին է փոխանցում Սիրիայում այդ զինատեսակի կիրառման փորձը:



    Ըստ ամենայնի, այդ զինատեսակի մատակարարումը կրկին խախտել էր սպառազինության հավասարակշռությունը, քանի որ անմիջապես տեղեկություն եղավ, որ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ՝ սպառազինություն ձեռք բերելու նոր վարկ ստանալու համար:



    Արցախի պաշտպանության նախարարԼեւոն Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ հավասարակշռությունը խախտված չէ, առաջնագիծը հագեցած է խորքային՝ սկսած 7 կմ-ից (հիշեցնենք՝ նորագույն հրթիռների հեռահարությունը 6 կմ է) տեսադիտարկման նորագույն համակարգերով, ինչպես նաեւ նորագույն զինատեսակներով:



    Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանին սպառազինության վերջին խմբաքանակից հետո Հայաստանում լուրջ դժգոհություն ու մտահոգություն առաջացավ, այդ թվում իշխանության մակարդակով: Դրա արձագանքն էր այն, որ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժությանը, բարձրացվեց պրո-ռուսական բլոկներում Հայաստանի մնալու նպատակահարմարության հարցը:



    Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման փաստարկները որեւէ քննադատության չեն դիմանում: Եվ իսկապես, այդ պարագայում արդեն լիովին սպառվում է ավանդական թեզը, թե «եթե Ռուսաստանը զենք չտար՝ ուրիշները կտային», քանի որ Սիրիայում ՏՈՍ-1Ց ռուսական զինատեսակի կիրառման փորձին տիրապետում են միայն ռուսները:



    Ի դեպ, Լեւոն Մնացականյանն իր հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի, եւ չնայած սպառազինության ձեռքբերումներին, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով:



    Ռուս սպաները կօգնե՞ն Ադրբեջանին յուրացնել այդ տեխնիկան, ճեղքել Արցախի առաջնագիծը: Եվ քանի՞ զոհ է արժենալու հայկական կողմի համար «ռազմական հավասարակշռության պահպանման» մոսկովյան յուրահատուկ ըմբռնումը:



    Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները, ի պատասխան Ադրբեջանի վերջին օրերի ապատեղեկատվության, զգուշացրել են, որ նոր սադրանքի դեպքում Ադրբեջանն ունենալու է տարածքային կորուստներ «լայնությամբ ու խորությամբ»: Ռուսաստանը մեղք է գործել Հայաստանի հանդեպ, եւ նրան պետք է պահել այդ մեղքի տակ՝ հայկական բանակի ազատ գործողությունների լայնությունն ու խորությունն ապահովելու համար:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ապագա պայմանագրով կնախատեսվի Թուրքիայի ռազմական միջամտություն ԼՂ հակամարտությանը. Правда.ру

    Արցախ

    4 Օգոստոսի 2017, 16:03

    Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը վերջերս հայտարարել է, թե, որպես Հայաստանի աջակից, Ռուսաստանի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը կարող է ստիպeլ Թուրքիային, որպես պատասխան քայլ, նույնպես միջամտել հակամարտությանը` աջակցելով Ադրբեջանին: Այդ հայտարարությունը համընկավ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հայտնած տեղեկություններին, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթահրթիռային համալիրները տեղակայել Հայաստանի հետ սահմանին. գրում է Правда.ру-ն:

    «Երբ այս տարվա ապրիլին Թուրքիան պայմանավորվածության եկավ Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման մասին, քչերը կարող էին ենթադրել, որ հակաօդային պաշտպանության այդ նոր համակարգը կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում զինված ուժերի հավասարակշռության վրա: Նախապես ենթադրվում էր, որ С-400-ներն անհրաժեշտ են Անկարային սեփական ՀՕՊ համակարգն ուժեղացնելու համար: Սակայն տեղեկացված աղբյուրներից հայտնի դարձավ, որ հունիսին Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ժամանակ երկու երկրների գեներալները քննարկել են թուրքական բանակի աջակցության հնարավորությունը Հայաստանի առաջխաղացման հզորությունը զսպելու հարցում»,- գրում է կայքը` հավելելով, որ Բաքուն, մասնավորապես, տագնապով է ընդունել Հայաստանին «Իսկանդեր»-ներ տրամադրելու փաստը, որոնցից երկիրը պաշտպանելու հնարավորություն ադրբեջանական ՀՕՊ-ը չունի:

    «Ռուսաստանը հրաժարվում է Ադրբեջանին «Իսկանդեր»-ներ վաճառել: Արդյունքում ` Բաքուն տագնապ է հնչեցրել` ինչպե՞ս պաշտպանել երկիրը Հայաստանի կողմից հրթիռային հարձակման դեպքում: Ինչպես միշտ օգնության է եկել Թուրքիան, որը շուտով կսկսի իր տարածքում տեղակայել С-400-ները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` վերջերս արած հայտարարությունը, թե Բաքուն «հակաթույն» ունի հայկական «իսկանդերների» դեմ, Երևանի վերլուծաբաններին հանգեցրել է այն մտքին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նկատի ունի հենց Ռուսաստանից ձեռք բերված թուրքական С-400-ները: Եվ հիմա այդ վարկածն անուղղակիորեն հաստատում են թուրքական ԶԼՄ-ները` հաղորդելով, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ սահմանին С-400 տեղակայել»,- գրում է կայքը:

    Նշվում է, որ Թուրքիային դժվար թե սարսափեցում է Հայաստանի կողմից ռազմական հարձակումը, հետևաբար` С-400-ը Հայաստանի հետ սահմանին տեղակայելը մեկ նպատակ է հետապնդում` հակակշիռ ստեղծել հայկական «Իսկանդեր»-ներին, որոնք, ըստ Բաքվի և Անկարայի, ցանկացած պահի կարող են ուղղվել Ադրբեջանի կողմը:

    «Եվ Անկարայի կողմից համերաշխության այս ժեստը կարող է Ադրբեջանի հետ պաշտպանական հզոր դաշինքի ստեղծման առաջին քայլը լինել: Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստորագրել են ռազմական փոխօգնության մասին պայմանագիր, իսկ հիմա երկու երկրների գեներալները ռազմական միության մասին պայմանագիր են նախապատրաստում: Այդ ապագա պայմանագրի կետերից մեկը կնախատեսի Թուրքիայի ռազմական միջամտություն Ղարաբաղյան հակամարտությանն այն դեպքում, եթե հարևան Հայաստանը խախտի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- գրում է կայքը:

    Նշվում է նաև, որ Թուրքիան նախատեսում է ռազմակայան տեղակայել Նախիջևանում, իսկ 2018-ին` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շահագործումից հետո, թուրքական զորքերն ու զինամթերքն օպերատիվորեն կարող են տեղափոխվել Ադրբեջան:

    «Ե՞րբ կլինի նման անհրաժեշտություն, և արդյո՞ք Թուրքիան կկռվի Ադրբեջանի կողմից Բաքվի և Երևանի միջև լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում, դեռ դժվար է ասել: Սակայն Բաքվի և Անկարայի միջև ռազմական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան այլ ընտրություն չի ունենա և, դաշնակցային իր պարտավորությունների համաձայն, պիտի մասնակցի Հայաստանի դեմ ռազմական գործողություններին: Սակայն որոշիչ խոսքն այստեղ, ըստ երևույթին, շարունակում է մնալ Ռուսաստանինը»,- եզրափակում է կայքը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմադրի ռուսական բութ և համառ կայսերապաշտությանը

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    ՌԴ-ն չի կարող թույլ տալ ՀՀ կորցնելու ճոխությունը, Թալիշի վերաբնակեցումն էլ դրանով է պայմանավորված

    Leave a comment:

Working...
X