Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    ԼՂ հիմնախնդիրը հնարավոր կլիներ կարգավորել, եթե ՆԱՏՕ-ն չլիներ. Սերգեյ Լավրով

    2017-09-01

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունըվաղուց կարգավորված կլիներ, եթե Արևմուտքը հավատարիմ լիներ այն հայտարարություններին, որ արվել են վերջին 20 տարում: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև:

    Նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հավատարիմ է այն հայտարարություններին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:

    «Այդ հայտարարություններում արտացոլված է Եվրաատլանտյան և Եվրասիայի տարածաշրջանում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև հավաստիացումը, որ ոչ ոք չի ամրապնդի սեփական անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին»,-ասել է նա:

    Միևնույն ժամանակ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն այդպես էլ «թղթի վրա մնացին»:

    «Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվեցին արևմուտքի մեր գործընկերների կողմից: Վստահ եմ, որ եթե հավասար անբաժան անվտանգությունն իրոք իրավաբանորեն պարտավորեցնող ձև ստանար, հակամարտություններից շատերը, որոնք կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,-ասել է նա:

    Ըստ ԱԳ նախարարի, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտություններին, իսկ «ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի», -ասել է նա:

    Աղբյուր՝ PanARMENIAN.Net

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանի երեք կրակոցները Հայաստանի ուղղությամբ

    • Lragir.am
    • Քաղաքականություն - 03 Սեպտեմբերի 2017,


    Վերջին օրերին տեղի ունեցան մի քանի ուշագրավ միջադեպեր, որոնք լավագույնս են բնութագրում հայ-ռուսական հարաբերությունների բնույթը:


    Ռոբսոն. Ռուսահայ կրիմինալի նոր դերը


    Սեպտեմբերի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից կամ Роскомнадзор-ից:



    Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը, հիմնավորելով Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:



    ԻՔՄ-ն հայտարարել է, որ ArmRus.info-ն գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու միջազգային նորմերի պահպանմամբ և չի խախտել Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:



    Ռոբսոնը ՌԴ քաղաքացի է եւ բնական է, որ պետք է դիմեր իր երկրի համապատասխան մարմիններին: Սակայն, այստեղ կա մի նրբություն. Նա ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, միաժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «ներդրողների ակումբի» անդամ է եւ սկզբունքորեն կարող էր դիմել Հայաստանի համապատասխան մարմիններին:



    Սակայն նրբությունն այստեղ չի ավարտվում: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վերջին տարիների կոշտ քաղաքականությունը տարբեր ոլորտներում իրականացնում է նաեւ հայկական ազգանուններով մարդկանց ակտիվ օգտագործմամբ: Նրանց վրա դրված է ռուսական քաղաքականության, Ադրբեջանին զենքի մատակարարման եւ այլ խնդիրների արդարացման, Ղարաբաղը հանձնելու «հիմնավորման» պարտականությունը:



    Այդ քաղաքականության մասն է նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների դեմ պայքարը, որի մասին հայտարարվել է վերջերս: Ռոբսոնի դիմումը, որն ըստ ռուսական ԶԼՄ-ների գտնվում է ռուսական պետական կառույցների «խնամքի» տակ, կարելի է համարել այս քաղաքականության գործնական քայլերից մեկը: Բանն այն է, որ Չեխիայում Ռոբսոնի ձերբակալման մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ, բայց Ռոբսոնն «ընտրել» է ԻՔՄ-ի կայքը, որը «մասնագիտացած» է այդ թվում հայ-ռուսական տիրույթում ստերի ու կեղծիքի բացահայտմամբ:



    «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել է, որ չի կատարելու «Ռոսկոմնադզորի» պահանջը, քանի որ գործել է Հայաստանի օրենսդրության սահմաններում, իսկ Ռուսաստանի օրենսդրությունը Հայաստանի տարածքում չի գործում:


    Լավրով. Ղարաբաղը ոչնչացնելու ծրագրի խոստովանությունը


    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է եղել վերջին 20 տարիներին ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում ընդունված հռչակագրերին:



    Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ փաստաթղթերը թղթի վրա են մնացել, քանի որ «արևմտյան գործընկերները մերժել են դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու Ռուսաստանի փորձերը»: Նրա խոսքով, եթե դա իրականություն դառնար, ապա Եվրոպայում բազմաթիվ հակամարտություններ վաղուց կարգավորված կլինեին:



    ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը:



    Ապրիլյան պատերազմից հետո բոլորի համար պարզ դարձան ռուսական ծրագրերը Ղարաբաղի մասով: Դրա մասին սկսեցին խոսել նաեւ ռուսական պաշտոնական եւ մեդիա-փորձագիտական շրջանակները, քանի որ այդ պատերազմն արդեն քողազերծել էր շատ հանգամանքներ: Ռուսաստանի նպատակը Ղարաբաղ ռուսական զորք մտցնելն է: Դրա եւս մեկ ապացույցը Սոչիում Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպումն էր: Սարգսյանը հանդիպումից հետո հայտարարել էր, թե Պուտինի հետ խաղաղապահների մասին չեն խոսել, եւ ընդհանրապես չեն խոսել Ղարաբաղի խնդրի մասով: Եթե խաղաղապահների մասին չի խոսվում, մնացյալը Ռուսաստանին հետաքրքիր չէ, եւ Սարգսյանի հայտարարությունը հենց այս հանգամանքի վկայությունն էր:



    Ռուսաստանը դրա համար էր ինտենսիվ զինում Ադրբեջանին, որպեսզի ռազմական առավելություն տալով՝ մղի պատերազմի, որի արդյունքում որոշակի տարածքներ կանցնեին Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ հայերը օգնություն կխնդրեին Մոսկվայից, որն էլ իր զորքը խաղաղապահների անվան տակ կմտցներ Ղարաբաղ:



    Սա էր ռուսական «կարգավորման» պլանը, որը տապալվեց 2016-ի ապրիլին:


    Կալաշնիկով. Սպառնալիք «թշնամական գործողությունների» կապակցությամբ


    ՌԴ Պետդումայում անդրադարձել են Հայաստանում փողոցների անվանափոխման նախաձեռնությանը, որն առաջ է քաշել Ելք դաշինքը: Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ «եթե դա տեղի ունենա, կամ եթե բանավեճերն այդ թեմայով շարունակվեն, Մոսկվան, անկասկած, կարձագանքի նման թշնամական գործողություններին»:



    Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Միայն մի արտահայտության վրա ուշադրություն դարձնենք՝ «թշնամական գործողություններ»: Վերջապես հնչեց այդ սակրալ հայտարարություն-խոստովանությունը՝ ՌԴ պատգամավորի կողմից, որը բացում է քաղաքական-հոգեբանական-ենթագիտակցական կարեւորագույն մի շերտ՝ Հայաստանի ինքնիշխանության ցանկացած դրսեւորում թշնամական գործողություն է Ռուսաստանի հանդեպ: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վարում է թշնամական քաղաքականություն:



    Վերը բերված օրինակներն, այդ առումով, լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    C-350-ն ավելի քան բավարար է Ադրբեջանի դեմ պայքարելու համար, եթե ՀՀ-ն ունի ՌԴ-ից այն գնելու հնարավորություն, պետք է ձեռք բերի դա. Ալ. Խրամչիխին

    31.08.17



    Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա ոչ թե նրա վրա, թե ինչ հակաօդային պաշտպանության համալիրներ ունի իր հակառակորդ Ադրբեջանը, այլ փորձի հասկանալ, թե ինչ հարվածային զինատեսակների ունի վերջինս, որպեսզի դրանցից պաշտպանվող համակարգեր ձեռք բերի:

    Ռուս ռազմական փորձագետը Tert.am-ի հետ զրույցում «ոչ կոռեկտ» համարեց ադրբեջանական լրատվական կայքերի համեմատությունը, ըստ որի, քննվում էր Հայաստանի՝ C-350 գնելու վարկածը ու նաև մատնանշվում, որ դրան հակառակ, Ադրբեջանն ունի իսրայելական արտադրության «Բարաք 8» ՀՕՊ համակարգը:

    «Եթե Հայաստանն ունի հնարավորություն ձեռք բերելու C-350, պետք է ձեռք բերի այն: Բայց դրա համար ֆինանսապես հնարավորություններ են պետք: Ես հասկանում եմ, որ Հայաստանը կցանկանա այդ զենքը ձեռք բերել այլ պայմաններով, իսկ Ռուսաստանը ցանկանում է փող աշխատել դրանով: Հայաստանի՝ այդ զենքը ձեռքբերելու հիմնական խնդիրը ֆինանսական է լինելու»,- նշեց նա:

    Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Հայաստանը C-350-ը ձեռքբերելով կարող է հավասարակշռել իր հնարավորությունները Ադրբեջանի հետ: «Հայաստանն ունի միայն C-300-ի բավականին վաղ արտադրությունը, որը այնքան էլ վատը չէ, բայց ամեն դեպքում պետք է դրա թարմացումը: C-350 ստանալն ավելի քան բավարար է Ադրբեջանի դեմ պայքարելու համար: Հարվածային հրթիռներ իրականում Ադրբեջանը չունի էլ: Այն նաև լավ միջոց է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար»,- նշեց նա:

    Ռուս ռազմական փորձագետը նկատեց, որ ռուս և հարավկորեական համատեղ արտադրության C-350-ը գեր նորագույն զենիթային համակարգ է, որն այս պահին անգամ Ռուսաստանը չունի: «Ավելի նոր բան չես էլ կարող հնարել»,- բնորոշեց նա:

    Ալեքսանդր Խրամչիխինը անիրատեսական համարեց, որ Հայաստանն այդ զինատեսակը կարող է գնել հայ-ռուսական համաձայնագրի շրջանակներում, ըստ որի՝ Հայաստանը 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք պետք է ստանա Ռուսաստանից մինչը այս տարվա վերջը: «Դժվար թե մինչև այս տարվա վերջ Հայաստանը կարողանա ձեռք բերել այդ զինատեսակը: Այն անգամ Ռուսաստանը չունի: Չեմ կարծում, որ մինչ իր՝ այդ զենքն ունենալը նա այլ երկրի դա կվաճառի»,- ասաց նա:

    Հարցին, թե իր կարծիքով, Հայաստանն ինչ զինատեսակների կարիք ունի և կարող է ձեռք բերել Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրի շրջանակներում, Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանեց․ «Հայաստանին պետք է հետաքրքրի ցանկացած տեսակի զենք, որովհետև «Իսկանդերից» բացի, մնացած տեխնիկան սովետական է, հին է: Ձեր փոխարեն լինեի,որևէ առաջնահերթություն չէի ունենա: Ձեզ հիմա ամեն ինչ պետք է: Ռուսաստանի պես Հայաստանն էլ պետք է վերազինի իր բանակը»:









    Հռիփսիմե Հովհաննիսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Russia to sell Iskander to Azerbaijan?
    Haykakan Zhamanak

    02.09.2017

    YEREVAN. – Of course we cannot completely rule out that Russia may sell the Iskander [missile system] to Azerbaijan, for example, because at the end of the day, this is a matter to be decided by Russia.

    Karen Vrtanesyan, coordinator RAZM.info military specialized website, told the aforesaid to Haykakan Zhamanak (Armenian Times) newspaper of Armenia. He noted this reflecting on the statement by Dmitry Shugaev, Director of the Federal Service for Military-Technical Cooperation (FSMTC) of Russia, according to which several countries have placed orders to Russia for the acquisition of this missile system.

    The newspaper noted that the Azerbaijani media had commented that Shugaev’s statement meant that Russia could supply the Iskander to Azerbaijan, as well.

    Haykakan Zhamanak added that aside from the manufacturing country, solely Armenia has this Russian-made missile system.

    “That specific topic that appeared in Haqqin.az [news agency Azerbaijan] actually shows that the website is engaged in trolling; they have no serious basis to conclude that they [Russia] are going to sell Iskander to Azerbaijan,” Vrtanesyan said. “In essence, that is a propaganda trick directed at the Armenian addressees themselves, so that yet again some dissatisfaction will be sown among the Armenian addressees in Russian-Armenian relations.”

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդեր» կվաճառի՞
    «Հայկական ժամանակ»

    02.09.2017

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռու­սաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետեւ դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստա­նը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մա­սին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագի­տացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրա­դառնալով Ռուսաստանի ռազմա­տեխնիկական համագործակցու­թյան ֆեդերալ ծառայության տնօ­րեն Դմիտրի Շուգաեւի հայտարա­րությանը, թե ՌԴ-ն մի քանի երկրից «Իսկանդեր» համալիրի ձեռքբեր­ման հայտեր է ստացել:

    Նշենք, որ Շուգաեւի հայտարա­րությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռու­սական արտադրության «Իսկան­դեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը: «Կոնկրետ այդ թեման, որ «haqqin.az»-ում հայտնվել է, ըստ էության, ցույց է տալիս, որ կայքը զբաղ­ված է թրոլինգով: Իրենք չունեն որեւէ լուրջ հիմք՝ եզրակացություն անելու, որ Ադրբեջանին պատրաստվում են «Իսկանդեր» վաճառել: Այդպես իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված:

    Ըստ էության, դա քարոզ­չական հնարք է՝ ուղղված հենց հայ­կական լսարանին, որպեսզի հայկա­կան լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի ռուս-հայկական հարաբերություններում, հանրության մեջ ռուսամետների եւ արեւմտամետների միջեւ փոխա­դարձ մեղադրանքների հերթական ռաունդը լինի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ նշված ադր­բեջանական կայքը հիմնականում հայկական լսարանին ուղղված քա­րոզչական ռեսուրս է»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    !

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանին պարտադրելու հարցն առանցքային է դառնում

      • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
      • Մեկնաբանություն - 30 Օգոստոսի 2017


    Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ին տված հարցազրույցում փորձել է ապացուցել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պարտադրված չի եղել, եւ Հայաստանը ելել է իր շահերից: Նա մի քանի անգամ կրկնել է դա՝ կարծես թե փորձելով համոզել:



    Հայաստանին պարտադրելու հարցը, ըստ ամենայնի, առանցքային է դառնում ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունում: Վերջերս Ռուսաստանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած պատժամիջոցները կետ են պարունակում տարբեր երկրներին այս կամ այն ընտրության հարցում Ռուսաստանի կողմից պարտադրանքի մասին:



    Սակայն, երկիրը պետք է խոստովանի, որ իրեն պարտադրել են, իսկ Հայաստանը մինչեւ հիմա պաշտոնապես հավաստիացնում է, որ ոչ մի պարտադրանք չի եղել:



    Հնարավոր է, սա հակասության մեջ է Հայաստանի իշխանությունների լատենտ քաղաքականության հետ, որն Արեւմուտքի հետ երկխոսությունում մասնավոր զրույցներում ասում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը հարկադրված է եղել, ֆինանսական եւ այլ աջակցություն ստանալու համար:



    Ռուսաստանի կողմից ճնշում անկասկած կա, սակայն Հայաստանի իշխանության ու քաղաքական դասի մեղքն էլ պակաս չէ, եթե ոչ ավելի: Իշխանությունները, անկասկած, որոշ հարցերում դիմադրում են Ռուսաստանի ճնշմանը, սակայն գլխավոր գիծը պահում են:



    Յանուկովիչը ժամանակին ասել էր, որ սարսափով է մտածում Պուտինի հետ զրույցի մասին: Սերժ Սարգսյանն էլ ժամանակին խոստովանել էր, որ Պուտինի հետ շփվելը հեշտ չէ:



    Մինչեւ հիմա ԱՄՆ-ն ձեւ էր անում, որ հավատում է հայ պաշտոնյաների մասնավոր հավաստիացումներին, որ մեղավոր է Ռուսաստանը, բայց հիմա ԱՄՆ-ին կարծես թե ճնշման հրապարակային խոստովանություն է պետք: Իսկ Հայաստանն ամեն կերպ խուսափում է դրանից, որովհետեւ դրանով միանգամից կհայտնվի բարիկադի մյուս կողմում:



    Պարտադրանքն առանցքային հարց է դառնում: Եթե պարտադրանք եղել է, ապա ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին հաղթահարելու դա, եթե պարտադրանք չի եղել, ինչպես պնդում են իշխանությունները, ապա չարժե օգնության սպասել: Չէ՞ որ Արեւմուտքը Հայաստանի միլիարդավոր պարտքերի գլխավոր պարտատերն է:



    Փաստացի, Հայաստանի հավաստիացումներն առ այն, որ պարտադրանք չի եղել, կարող է հակառակ արդյունք ունենալ. Հայաստանը կարող է ոչ միայն զրկվել Արեւմուտքի աջակցությունից, այլ նաեւ դառնալ նրա անվճարունակ հակառակորդը:



    Օգոստոսի 29-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները շնորհավորել են միմյանց հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության պայմանագրի 20-ամյակի առթիվ: Նախագահները ձեւ են արել, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է:



    Հայ-ռուսական հարաբերությունները միայն էներգետիկան չեն, որը Ռուսաստանն ու հայկական օլիգարխիան կյանքի գնով պաշտպանում էին «օտարների ներխուժումից»: Դա միայն ռազմաբազան չէ, որի ճակատագիրը գնալով մշուշոտ է դառնում: Հայաստանում արդեն խոսում են, որ ոչ թե պետք է բազան դուրս բերել, այլ որ բազան պետք է Հայաստանում թողնի ողջ սպառազինությունն ու սարքավորումները՝ որպես վճար 20 տարիներին անվճար տեղակայվելու դիմաց:



    Հայստանն անցել է Ռուսաստանին անվերապահ վստահելու սահմանագիծը, սակայն առայժմ չի անցել այն շեմը, որից հետո կհնչեն պարտադրանքի մեղադրանքներ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Եթե Հայաստանին Ղարաբաղը կորցնելու վտանգ սպառնա, Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը. Անդրանիկ Միհրանյան

    27.08.17



    Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, դրա դեմ ինչ-ինչ պրոհայկական լոբբիստական խմբերի աշխատանքին, Հայաստանում ռուսաց լեզուն երկրորդ լեզու հռչակելու ենթադրյալ փորձերին և հայ-ռուսական հարաբերություններում առկա այլ մտահոգությունների:

    - Պարո՛ն Միհրանյան, տպավորություն կա, որ ռուսաստանյան քաղաքագետները վերջերս գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումները Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Մի տեսակ ավելի ուլտիմատիվ տոնայնությամբ են սկսել խոսել: Մեջբերում եմ նրանցից մեկին, որ, օրինակ, ռուս-ամերիկյան այս սառը պատերազմի ժամանակ Հայաստանի համար, ըստ էության, վերջացել են կոմպլեմենտար քաղաքականության ժամանակները: Որ Հայաստանը պետք է հասկանա՝ ով է թշնամին, ով՝ բարեկամը: Տեսակետ կա, որ սա Կրեմլի ջղաձիգ արձագանքն է Հայաստանի կողմից Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրմանը: Նման միտում տեսնո՞ւմ եք:

    -Դրանք կարող են լինել ուղղակի ծախու փորձագետներ և «քաղաքագետներ», որոնք, ելնելով իրենց շահերից ու կապերից, կարող են այս կամ հայտարարությունն անել: Ես կարծում եմ՝ դրանք լուրջ ընդունելը և դրանցից ելնելով լուրջ հետևություններ անելը կլինի շատ նաիվ: Նման հայտարարություններ անում են ՌԴ արտաքին գործերի նախարարը, նրա ներկայացուցիչը: Կամ նման հայտարարություններ անում են ավելի լուրջ կառույցներում աշխատող մարդիկ: Եվ գուցե այս դեպքում կարելի է ավելի լուրջ վերաբերել դրանց ու փորձել հասկանալ, թե ինչ կնշանակեր այս կամ այն հայտարարությունը, որտեղից է քամին փչում, որ ուղղությամբ և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ադրբեջանական կողմը մեծ գումարներ է ծախսում, որպեսզի ստեղծի և՛ լոբբիստական ճնշման ուժ տարբեր երկրներում, և՛ մյուս կողմից, որպեսզի, այո, գնի որոշ չափով հայտնի և ազդեցություն ունեցող քաղաքագետների, որոնք կարող են այս կամ այն կապակցությամբ պրոդրբեջանական գիծը տանել այս կամ այն երկրում: Կան որոշ մարդիկ, որոնց ճանաչում էի, որոնք զբաղվում էին այդ գործերով: Հայ լոբբիստները նույնպես լուրջ աշխատանք են տանում, և այդ աշխատանքը միշտ չէ, որ երևում է: Ի դեպ, լոբբիստներ կան, որոնց մասին որքան քիչ գրվի, այնքան լավ:

    -Ասում եք՝ շատերը գործ են անում, բայց չեն բարձրաձայնում: Օրինակ՝ Ձեզ հայտնի է, որ հայաստանցիներին ամենաշատը հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Ձեզ հայտնի՞ է, որ մեր այդ լոբբիստները, օրինակ,Կրեմլին մերձ շրջանակների հետ փորձում են աշխատել, թե՞ բավարարվում են, ինչպես Արա Աբրահամյանը, Պան Գի Մունին բաց նամակ գրելով:

    -Կարծում եմ՝ սրանք նամակների հետ կապ չունեցող բաներ են: Եվ համաձայն իմ որոշ տվյալների՝ կան մարդիկ, որոնք իրենց դրամական հնարավորություններով և անձնական կապերով են փորձում այդ ուղղությամբ անել ավելի լուրջ գործեր: Բայց, իհարկե, մնում է հարցը: Այս պրոբլեմը տասնյակ անգամ քննարկվել է նաև ռուսական պետական գործիչների հետ ամենաբարձր մակարդակով. նրանք էլ իրենց հայտարարություններն են արել այս կապակցությամբ: Ի վերջո, ամեն ինչ գալիս, հանգում է նրան, որ այդ զենքի վաճառքի պրոբլեմը մի քանի հարթությունների վրա է: Ռուսական կողմի դիրքորոշումն էլ՝ և՛ Պուտինի, և՛ Լավրովի, և՛ Ռոգոզինի, բացատրություններն այն են, որ, իհարկե, այդ զենքը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, բայց, համենայնդեպս, Մոսկվայում չեն մոռանում, որ զենքը վաճառելու հետ միասին նրանք այդ տարածքում ունեն ստրատեգիական դաշնակից, որը զգալի չափով օգնություն է ստանում Ռուսաստանի կողմից և անհրաժեշտության դեպքում, իհարկե, Հայաստանի առաջ պարտավորություններ կան՝ անվտանգության ապահովման իմաստով: Եվ, իհարկե, Մոսկվան անտարբեր չի լինի և չի թողնի, որպեսզի այդ տարածքում մեծ պատերազմ լինի, որի դեպքում իր դաշնակիցը կարող է ունենալ լուրջ պրոբլեմներ: Անձամբ այդ հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ տարբեր մակարդակներով՝ ամենաբարձր: Եվ իհարկե, միակ բանը, որ ինձ, համենայնդեպս՝ որպես փորձագետի ու մարդու, ով մոտ է կանգնած քաղաքական ամենատարբեր շրջանակներին ու քննարկումներին, հետաքրքրում է, թե հասկանո՞ւմ են Ռուսաստանում՝ այդ զենքի վաճառքից հետո տարածաշրջանում ինչ բալանս է ստեղծվում և այն ինչ աստիճանի վտանգ կարող է ներկայացնել ստրատեգիական դաշնակցի համար: Իհարկե, կարելի է փող աշխատել, բայց կա՞ նաև գիտակցումը, որ փող աշխատելուց բացի ուրիշ այլ պրոբլեմներ կան, որոնք կարող են բերել անդառնալի հետևանքների: Եվ պետք է ասեմ, որ անցյալ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո այդ ըմբռնումը գոնե ես զգացել եմ: Իմ անձնական զրույցների ու քննարկումների մակարդակով: Այսինքն՝ հասկացողություն կա, որ այդ բալանսը խախտվել է, և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև, ի վերջո, ինչպես մի քանի անգամ ասել եմ՝ Ռուսաստանի համար Հարավային Կովկասում բանալին ոչ թե Բաքվում է կամ Թիֆլիսում, այլ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության համար բանալին գտնվում է Երևանում և Ստեփանակերտում:Եթե հայկական կողմն ունենա պրոբլեմներ և ենթադրենք՝ նրանք սպառնա ծանր վտանգ՝ Ղարաբաղը կորցնելու, այդ դեպքում Ռուսաստանը կունենա ծանրագույն պրոբլեմներ Հայաստանը կորցնելու առումով: Եվ դրա հետ միասին՝ ողջ Հարավային Կովկասը, իր «ոտքի տեղը» Հարավային Կովկասում: Որոշ ստրատեգիական մտածող մարդիկ սա լավ հասկանում են: Եվ, իհարկե, ես՝ ելնելով արցախյան հարցի երկարատև պատմության իմ վերլուծություններից, հասկացել եմ, որ եթե Ադրբեջանը հանկարծակի, կայծակնային հնարավոր «բլից կրիգի» հետ կապված հնարավորություններ չունենա, այսինքն՝ 1-2- 3 օրում կարողանա լուծել Ղարաբաղյան հարցը՝ ուժի կամ զենքի միջոցով, ապա տարածաշրջանում երկարատև պատերազմելու հնարավորություն չի ունենա՝ այն սկսելու ու շարունակելու: Եվ ինձ թվում է, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար, գոնե ես այդպես եմ տեսնում, կա պատասխանատու ռուսական պետական կառույցների ղեկավարության կողմից:

    -Պարո՛ն Միհրանյան, զենքի վաճառքի պատճառով ակնհայտ է, որ Հայաստանում կան որոշ հակառուսական տրամադրություններ: Նաև կա մտավախություն, որ փորձ է արվում Հայաստանում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնել: Սրա համար, Ձեր գնահատմամբ, օբյեկտիվ հիմքեր չկա՞ն:

    -Շատ խորը սկեպսիսով եմ վերաբերում այդ մտացածին խոսակցություններին, որոնք ժամանակ առ ժամանակ առաջ են գալիս Հայաստանում՝ լեզվի հետ կապված: Ոչ մեկը Ռուսաստանում նման ցանկություն չունի՝ պարտադրել ռուսաց լեզուն Հայաստանին: Թեպետ, եթե Հայաստանում ռուսաց լեզուն զարգանա և ներկա լինի, դրանում լավից բացի ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ու նորից եմ կրկնում՝ այսօր Ռուսաստանում խելագար չկա, որ պետք է ստիպի որևէ հանրապետության նման բան անել: Ինձ թվում է, որ որոշ խմբեր հակված են դեմոնացնելու Ռուսաստանը և չգիտես ինչ շահերից ելնելով՝ փորձել հակառուսական տրամադրություններ ստեղծել՝ օգտագործելով մի կողմից զենքի, մի կողմից լեզվի հարցը: Ես կրկնում եմ՝ ելնելով նաև պետական ղեկավարների հետ անձնական հանդիպումների բովանդակությունից, որ ինչ-որ հանգամանքներ կարող են տագնապ առաջացնել, բայց սրանք շատ դեպքերում չափազանցվում են և ավելի, քան իրականության մեջ:



    Տիգրանուհի Մարտիրոսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Զինվորների 80 տոկոսը նույն գիշերն է զոհվել՝ խրամատներում. Մանվել Սարգսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    1in.am Armenian News & Analyses.Tel: +37410 519126, +37410 520460© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am Առաջին լրատվականին: Նյութերն արգել...

    Շփման գիծը գերեզմանոց է, իսկ տանկերը խաղալիք են. Մանվել Սարգսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մեզ խաբել է ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը՝ փչացած զենք ծախելով. Արկադի Կարապետյան

    Leave a comment:

Working...
X