Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Հայերը Սեւրի եւ ռուս-թուրքական պայմանագրերի արանքում

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    11.08.2020


    ​
    Սեւրի պայմանագրի վերաբերյալ հիշատակումները Հայաստանում հանրային, քաղաքական շրջանակների մի մասի համար վերածվում են հեգնանքի առարկայի, որի համատեքստն այն է, թե այդ ամենն իրականությունից կտրված խոսակցություն է: Սեւրի մասին խոսակցությունները դիտարկվում են իբրեւ «Ծովից ծովի» մանկամիտ «պատրանք»: Բայց ի՞նչ կապ ունի այդտեղ պայմանագիրն ու դրա իրավա-քաղաքական եւ պատմա-քաղաքական արժեքը, դրա վերաբերյալ խոսակցությունն ու պետական քաղաքականության համատեքստում այդ արժեքը ներառելու եւ կապիտալիզացնելու հնարավորության վերաբերյալ քննարկումները:

    Ընդ որում, կա մի հետաքրքիր հանգամանք էլ, որ պայմանագրի առնչությամբ հեգնանք հնչում է նաեւ այն շրջանակներից, որոնք լրջրեն կարող են քննարկել Արցախի հարցում այսպես ասած փոխզիջման հիման վրա միջազգային երաշխիքներով խաղաղության պայմանագրի հնարավորությունը: Մի պայմանագիրը «թուղթ» համարողները կարող են խոսել Արցախի հարցում թղթային երաշխիքի լրջության մասին:

    Այդ ամենը սակայն հայաստանյան հանրային շրջանակի համար ցավոք նորություն չէ եւ հետեւանք է տասնամյակների «դպրոցի», որի հեղինակների նպատակը թերեւս եղել է մի շարք պատմական իրողությունների, այդ թվում եւ առանցքայիններից մեկի՝ Սեւրի պայմանագրի հանդեպ հանրային հեգնանքի եւ թերահավատության ձեւավորումը, որովհետեւ հակառակ պարագայում, երբ Սեւրը դառնում է հայկական քաղաքական մտքի ուշադրության առարկա եւ քաղաքական օրակարգում զբաղեցնում է իր կայուն տեղը, նրանք հանգելու են մի շարք անխուսափելի հարցերի՝ կապված այլ պատմական իրողությունների, այդ թվում ռուս-թուրքական հակահայ պայմանագրերի հանդեպ:

    Այդպիսով, Սեւրի հանդեպ հայկական քաղաքական պատասխանատվությունը առաջ է բերելու հայերի հանդեպ ռուսական պատմա-քաղաքական պատասխանատվության հետ առնչող լուրջ հարցեր: Ահա թե ինչու էր պետք տասնամյակների աշխատանքով հասնել նրան, որ Հայաստանում ձեւավորվեին Սեւրի եւ այդօրինակ պատմա-քաղաքական հանգամանքների հանդեպ հեգնական, թերահավատ վերաբերմունքի սնուցման կայուն օջախներ, շարունակվող «ավանդույթներով»:

    Որեւէ մեկը պատրանք չունի, որ Սեւրի առկայությունը քաղաքական օրակարգում բերելու է նրան, որ Հայաստանին եւ հայությանը սկուտեղի վրա մատուցելու են պայմանագրի արդյունքը: Եվ այդ արդյունքը սկուտեղի վրա, կամ որեւէ այլ ձեւով ստանալը չէ եւ չի կարող լինել այդ խոսակցության նպատակը: Նպատակը նվազագույնը կարող է լինել հայկական պատմա-քաղաքական իրավունքի ուժով այլ հարցեր ու նպատակներ սպասարկելը, Հայաստանի էքզիստենցիալ անվտանգության եւ համաշխարհային սուբյեկտության աստիճանի բարձրացման տեսանկյունից:

    Թյուր է «խորիմաստության» ներքին համոզումով տպավորությունը, թե համաշխարհային կյանքը հիմնված է միայն ուժի իրավունքի վրա: Համաշխարհային կյանքը իրավունքի ուժի համադրություն է: Եթե լիներ լոկ ուժի իրավունքը, ապա համաշխարհային քարտեզը ներկայում կլիներ բացարձակապես այլ պատկերով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սեւրի 100-ամյակը. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են 100 տարի առաջ սկսածը

    Lragir.am,
    10.08.2020

    Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաս տան, Հայաստան եւ այլն) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։

    Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։

    Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։



    Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի

    Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար ք/կմ։ Միավորվելով Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար ք/կմ տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

    Սեւրի պայմանագիրը չիրագործվեց միջազգային նոր իրավիճակում: Թուրքիայում իշխանության գալով, Աթաթուրքը քայլեր ձեռնարկեց Սեւրի պայմանագիրը չեզոքացնելու ուղղությամբ: Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության դեմ եւ Ռուսաստանի ահռելի աջակցությամբ հասավ այդ պայմանագրի չեղարկմանը: Փոխարենը, Ռուսաստանն ու Թուրքիան 1921 թ. պայմանագրերով հաստատեցին իրենց «Սեւրը», օկուպացնելով Հայաստանի Հանրապետության տարածքը եւ բաժանելով այն: Թուրքիայի իրավունքները ճանաչեցին արեւմտյան պետությունները, այդ թվում Հայաստանին անցած տարածքների մասով, ինչը հաստատվեց Լոզանի պայմանագրով:

    Հայաստանը մնաց որպես հայերի փոքր ռեզերվացիա Խորհրդային Հայաստանի տեսքով, որտեղ 1921-23 թթ. ռուս-թուրքական ուժերը համատեղ շարունակեցին թուրքահայերի ջարդերն ու տեղահանությունը: Ջարդերի ալիքն ու տեղահանությունները շարունակվեցին 1930-ականներին, 1946-1947-ին, 1980-ականների վերջին, հայերի ներկայությունը նվազագույնի հասցնելով պատմական բնակության արեալում, որը բացառում է քաղաքական, ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը:

    Թե 100 տարի առաջ, թե ներկայում հայկական ազգային-քաղաքական միտքը պատրաստ չէր այս իրադարձությունների իմաստավորմանը: Սեւրի եւ 1921 թ. պայմանագրերի շուրջ հաստատված տաբուն շարունակվում է մինչ այժմ, չեն քննարկվում եւ իմաստավորվում այդ իրադարձությունների խորքային պատճառներն ու հետեւանքները, դրանց քաղաքական ներուժը նո ժամանակներում հայկական իրավունքների ու պահանջների հարցում:

    Փոխարենը, հայկական հանրային-քաղաքական մտածողության մեջ կարծրացել են ռեզերվացիային բնորոշ մոտեցումներ ու պատկերացումներ, որոնք հակոտնյա են պետական ազգին ու զարգացմանը, հիմքում ունենալով վախն աշխարհից: Դա չկոտրվեց նույնիսկ Արցախում եւ Տավուշում հաղթանակից հետո, որի արժեքը բնականաբար չընկալվեց լայն իրադարձությունների համատեքստում: Հաղթանակներն այլոց վերագրելու, ոտքերը վերմակի չափով մեկնելու հավատամքը, սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը շարունակում են մնալ հայկական մտքի «շարժիչը»: Այստեղից էլ սարսափը նորի, միջազգային կոնվենցիաների, ներգաղթի եւ պետական զարգացման տեսակետից այլ պայմանների հանդեպ:

    Փոխարենը, թուրքերը շատ լավ են հասկանում հայկական հարցի ուժն ու արժեքը, եւ Էրդողանը հարյուր տարի անց կրկին եռանդուն պայքարում է Սեւրի դեմ, ստեղծելով տարատեսակ հանձնաժողովներ եւ ռազմական գործողություններ վարում հայկական քաղաքակրթական ներկայության ողջ շրջագծով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Никол Пашинян - о конфликте Армении и Азербайджана, турецком вмешательстве и Маргарите Симоньян

    Leave a comment:


  • Vrej1915
    replied


    Կլինի՞ անակնկալ թուրք-ադրբեջանական զորավարժությանը. Սևրը հանգիստ չի տալիս Թուրքիային
    • 2020-07-28
    • Հեղինակ՝ Արամ Ամատունի

    Բաքուն հայտարարել է թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժության մասին, որը մեկնարկելու է հուլիսի 29-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 10-ը: Զորավարժությունը, ըստ հայտարարության, պլանային է: Այն ներառելու է թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային ուժեր և ՀՕՊ համակարգ, ներառյալ թուրքական այդ ստորաբաժանումները:

    Զորավարժությունը ներառելու է նաև Նախիջևանի տարածքը: Թուրք-ադրբեջանական զորավարժությունն, անշուշտ, առավել քան ուշադրություն է գրավում տավուշյան զարգացումների և դրանում ռեգիոնալ քաղաքական, աշխարհաքաղաքական ընդգծված համատեքստի ֆոնին, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերության խնդրով:

    Այդ ամենով հանդերձ, խորհրդանշական է նաև ժամկետը: Զորավարժության ավարտի օրը՝ օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: ԱՄՆ արբիտրաժությամբ իրականացվելու էր հայ-թուրքական սահմանագծում՝ ընդհանուր առմամբ 160 հազար քմ Հայաստանով, որն ունենալու էր ելք դեպի ծով: Դաշնագիրն, իհարկե, մնաց թղթի վրա, իսկ դրա փոխարեն մեկ տարի անց եղավ «ռուս-թուրքական պայմանագրերի Հայաստանը», բազմակի անգամ փոքր և իրավազուրկ: 1921 թվականին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքեցին դե ֆակտո հայկական գործոնը խեղդելու մասին ռուս-թուրքական՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք էլ ձևավորեցին ռեգիոնը: Հաջորդ տարի լրանում է այդ պայմանագրերի 100-րդ տարելիցը: Ինչ-որ իմաստով խորհրդանշականորեն, ներկայումս ռեգիոնալ քաղաքականության շրջանակում՝ նոր աշխարհակարգի ձևավորման լայն գործընթացի համատեքստում ռեգիոնում երկու պայմանագրերի «տրամաբանության» պայքարն է: Ռեգիոնը կամ մնում է ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի տրամաբանության ներքո, ինչն, ըստ էության, նշանակելու է անընդհատ խորացող ճգնաժամ, կամ այն անցում է կատարում իրողությունների՝ Սևրի դաշնագրի տրամաբանություն: Խոսքն այն մասին չէ, որ հանկարծ կամ կտրուկ իրականություն է դառնում Սևրը: Հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ են դիրքավորվում ռեգիոնալ տերությունները: Իսկ ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի տրամաբանությունը ճգնաժամային է, որովհետև Հայաստանը արցախյան հաղթանակով պատռել է դրանք:

    Հայաստանի արցախյան հաղթանակը Սևրի դաշնագրի «տրամաբանության» հաղթանակն է: Մյուս կողմից, ռեգիոնալ անվտանգային համակարգում երկու առանցքային դեր ունեցող երկրներ՝ Ռուսաստանը և Թուրքիան գտնվում են ռուս-թուրքական պայմանագրերի «տրամաբանության դաշտում»: Ներկայիս վիճակում առերևույթ կայունության ու խաղաղության սպառնալիքը միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, սակայն խորքային առումով այդ սպառնալիքի պատասխանատուն են հակահայկական պայմանագրի երկու կողմերը: Արդյո՞ք Թուրքիան խորհրդանշական նկատառումով է համատեղ զորավարժության ավարտի օր ընտրել Սևրի 100-ամյակը: Բարդ է ասել, թեև Սուրբ Սոֆիան վկայում է, որ Էրդողանի համար խորհրդանիշները, այն էլ առավել ևս պատմա-քաղաքական բնույթի, ունեն մեծ նշանակություն: Առավել ևս՝ հայկական հարցն Էրդողանին հանգիստ չի տալիս: Ունի՞ Հայաստանը օգոստոսի 10-ի համար իր խորհրդանշական-քաղաքական անակնկալը: Ի զորո՞ւ է Ռուսաստանը թողնել ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերն ու օգոստոսի 10-ին «միանալ Սևրի դաշնագրի» տրամաբանությանը:

    Համենայնդեպս, Թուրքիան կասկածներ ունի, ինչով էլ պայմանավորված են հիբրիդային սպառնալիքները: Ընդ որում, այդ իմաստով բավականին երկիմաստ վիճակ է, որովհետև Անկարան Կրեմլին պայմանագրի դաշտում պահելու համար մի կողմից ճնշում է բանեցնում Մոսկվայի վրա՝ սպառնալով ռեգիոնին, մյուս կողմից, որքան ուժգնացնում է սպառնալիքը, այդքան խստացնում Ռուսաստանի առերեսումը հայերի հանդեպ և բարդացնում պայմանագրի վերհաստատումը: Փակուղում են երկուստեք, որից ելք չէ, թերևս, միակ գործիքը, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Անկարայի ավանդական լուծումն է՝ ռեգիոնալ պատերազմը: Կովկասում այն լուծում չէ նրանցից որևէ մեկի համար, և դա լավ գիտեն երկուսն էլ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Ծիրանի բունտը» խիստ անհանգստացրել է Կրեմլին․ Ռուսահայ համայնքը լուրջ մարտահրավերի առաջ

    Lragir.am,
    28.07.2020

    Տավուշի ռազմագործողություններին զուգահեռ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում, ՌԴ իշխանության ընդգծված թողտվությամբ, ադրբեջանցիները սկսեցին հարձակումներ հայերի ու հայկական սեփականության դեմ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մոսկովյան շուկաները հրաժարվեցին ընդունել հայկական գյուղմթերքը, ի պատասխան որի ռուսահայ համայնքն աննախադեպ միասնություն դրսեւորեց եւ գնեց հայկական մթերքը։

    Դրանից հետո սկսեցին հարձակումները։ Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ դա համեմատվեց սումբայիթի իրադարձությունների հետ, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույն համեմատությունն արեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Ավելին, դեսպանը նշեց, որ կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց համեմատ սումգայիթը կարող է անմեղ մի բան թվալ։

    Համայնքի ներկայացուցիչները դեսպանից փորձում էին հստակ տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում, արդյոք ՌԴ իշխանությունը քայլեր է ձեռնարկում, թե անհրաժեշտություն կա ինքնակազմակերպվել։ Դեսպանն էլ նման կերպ է պատասխանել նրանց, ասելով, թե պետք չէ տրվել սադրանքների։

    Ընդհանրապես, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ադրբեջանցիները հարձակումներ են գործում հայերի դեմ, համայնքի ղեկավարները կոչեր են անում չտրվել սադրանքների։ Բայց եթե տարբեր երկրներում գործում է իրավակարգը, եւ նման կոչերը քիչ թե շատ համարժեք են, Ռուսաստանի պարագայում իրավիճակը քիչ ինչ այլ է։ Ընդ որում, այստեղ հայերին կոչ են անում ոչ միայն չտրվել սադրանքի, այլեւ փաստացի վախեցնում են սումգայիթով։

    Ակնհայտ է, որ ռուսահայերի «ծիրանի բունտը» լրջորեն անհանգստացրել է Կրեմլին, ինչի վկայությունը դրա վերաբերյալ ռուսական պաշտոնական շրջանակների ու դրանց հարող փորձագետների արձագանքներն են։ Ինչպես դիպուկ բնորոշել է հայկական մթերքի իրացման համակարգողներից մեկը, «հայերն այստեղ կոտրված են, համակարգն ամեն ինչ անում է, որ չլինի էդ հայկական ուժը»։

    Մոսկովյան փողոցներում իրադարձություններն իսկապես հիշեցնում էին սումգայիթը, այդ թվում՝ ՌԴ իշխանության թողտվության մասով։ Այդ «օպերատիվ ժամանակն» ըստ ամենայնի անհրաժեշտ էր հայերին վախեցնելու եւ ամենակարեւորը՝ հայկական ուժի վերելքը կանգնեցնելու համար։ Դրանից հետո գործի դրվեց մոսկովյան «պարիտետային» սկզբունքը, թե երկու վայրենի ժողովուրդ հաշիվներ են մաքրում Ռուսաստանի տարածքում։

    Պարիտետի այդ սկզբունքը Մոսկվային դրել է երկիմաստ վիճակում՝ մի կողմից թուրքերն իր տարածքը դարձնում են սումգայիթ, մյուս կողմից՝ չի կարելի թույլ տալ հայկական ուժը, հայկական պետականության զարգացումը, որի հարցում թուրքերը եղել են անփոխարինելի գործընկեր։ Մոսկվայի այս երկընտրանքը 100-ամյա ավանդույթով մշտապես լուծվել է հայերի հաշվին, ինչի արդյունքում սումգայիթն արդեն հասել է Մոսկվա։ Թուրքերը հմտորեն են օգտագործում ռուսական քաղաքականության «առանձնահատկությունները»։

    Ռուսաստանի հայերը պետք է փորձեն լուծել իրենց սուբյեկտության խնդիրը, ինչը անվտանգության հիմնական երաշխիքն է, հատկապես առաջիկա հնարավոր զարգացումների պայմաններում։ Համայնքի օֆիցիոզ կառույցները այս հարցում դժվար թե դեմ գնան պաշտոնական գծին, հայկական ազգանուններով առաջամարտիկները նույն գծի մեջ են, իսկ դեսպանի պահվածքը տարակուսանք է առաջացնում։ Հայաստանի իշխանությունը պետք է աշխատի համայնքի հետ, որն ավանդաբար պատանդի վիճակում է եղել եւ օգտագործվել հայկական պետականության դեմ։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Տավուշի հետցնցումները հասան Մոսկվա. Ռուսաստանը կրակի հետ է խաղում

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
    25.07.2020

    Տավուշում հայ-ադրբեջանական բախման հետցնցումները տարածվել են ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում հանգեցնելով հայերի ու ադրբեջանցիների միջեւ աննախադեպ բախումների։ Բայց եթե արեւմտյան երկրներում բանը սահմանափակվում է բողոքի ակցիաներով, երբեմն քաշքշուկով, ապա Ռուսաստանում ավելի լուրջ է՝ այնպիսի տպավորություն է, որ ինչ որ ուժեր կոնֆլիկտ են հրահրում երկու համայնքների միջեւ ինչ-ինչ նպատակներով։

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ, հետո չգիտես ինչու զանգել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին, իսկ հետո հանդիպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ու «Կիեւյան հրապարակ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովին։

    «Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան», – նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

    Ամբողջ հարցն այն է, որ օրենսդրության պահապանը պետք է ռուսական պետությունը լինի, որը, սակայն, կասկածելիորեն լոյալ է հայերի նկատմամբ ադրբեջանցիների սադրանքներին։ Ռոսգվարդիան ցրում է անգամ մեկ հոգանոց պիկետները, իսկ այս դեպքում ամբողջական շուկաներ խախտում են օրենսդրությունը, խմբերով ադրբեջանցի հրոսակներ են շրջում Մոսկվայի փողոցներում, եւ Ռոսգվարդիան միայն ձեռքերն է թափ տալիս։ Արա Աբրահամյանն ասում է, որ Ռուսաստանը ցանկանում են նոր Սումգայիթ դարձնել։

    Ինչու՞ Մոսկվան չի կիրառում իր ավանդական գործիքակազմը երկրում կարգուկանոնի պահպանման համար։ Մոսկվան իր ավանդական հնա՞րքն է կիրառում կոնֆլիկտը կառավարելու համար, նկատի առնելով, որ համայնքների ներկայացուցիչների վրա Ռուսաստանն ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Դա կապվա՞ծ է հայկական կողմի՝ սահմանին մոնիտորինգի մեխանիզմներ կիրառելու պնդման հետ, որով փաստացի վերացվում է Մոսկվայի գերակայությունը կարգավորման գործընթացում:

    Մոսկվան շոշափում է ցավոտ կետե՞րը, որոնց միջոցով կարող է ազդել իրավիճակի վրա։ Մարգարիտա Սիմոնյանի կիքսը ավելի է բարդացրել Ռուսաստանի ԱԳՆ խնդիրը՝ Ռուսաստանում հայկական ազգանունով մարդկանց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք առաջացնելով, որոնց միջոցով երկար տարիներ իրականացվել է պրոպագանդան։ Հիմա Մոսկվան կարող է վերածվել սումգայիթի, ինչպես պնդում են ռուսաստանահայ շրջանակները, եթե դրանց զսպման ուղղությամբ քայլեր չանի։

    Ռուսաստանը կրակի հետ է խաղում, որովհետեւ եթե հայերի ու ադրբեջանցիների միջեւ կոնֆլիկտը թեժանա, կբոցավառվի ամբողջ Ռուսաստանը՝ Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի հարավը, «չինական» Հեռավոր Արեւելքը՝ Խաբարովսկում արդեն անհանգիստ է։

    Հայերի վրա ազդեցության համար ահաբեկման ավանդական «ռուս-թուրքական» մեթոդները՝ ցեղասպանություն, ջարդեր, հնացել են, եւ եթե Ռուսաստանը չվերափոխի իր քաղաքականությունը, կանգնելու է լուրջ խնդիրների առաջ։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Ծիրանի բունտը» չներվե՞ց. Ռուսահայ համայնքի «սումգայիթյան գիշերը»

    Lragir.am,

    24.07.2020


    Գիշերը ազերիների ոհմակները Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջանում հարձակումներ են գործել հայերի վրա, կան տուժածներ, վնասվել է հայերին պատկանող գույքը: Ըստ Ռուսաստանի հայերի միության հաղորդագրության, ձերբակալվել են 50 ադրբեջանցիներ:

    ՌՀՄ հայտարարության մեջ մի հատկանշական ձեւակերպում կար՝ «Իլհամ Ալիեւն ու Բյուլբյուլ օղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար»։ Իսկապես ձեռագիրը նույնն է, եւ մի անգամ սովետական իշխանության ու բանակի հայացքի ներքո սումգայիթ կազմակերպած բարբարոսները չէին կարող չունենալ արդեն Ռուսաստանն այդպիսին դարձնելու գայթակղությունը:

    Այս իրադարձությունները հետեւեցին Տավուշի ռազմական գործողություններին (ի դեպ, ռուս «պրոհայկական» փորձագետներից մեկն իր հոդվածներում համառորեն օգտագործում է «Թովուզ» ադրբեջանական ձեւը), որի ժամանակ Բաքուն ռազմական ու հոգեբանական լուրջ հարվածներ կրեց: Թուրքիան բացահայտ աջակցեց իր դաշնակցին՝ Բաքվին, իսկ Ռուսաստանը, ըստ նույն փորձագետի՝ հավասար հեռավորություն պահեց իր դաշնակցից՝ Հայաստանից, ու Ադրբեջանից:

    Զուգահեռ Ռուսաստանում սկսեցին խնդիրներ առաջանալ հայկական գյուղմթերքի վաճառքի հետ կապված: Ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու ցանցերը հրաժարվում էին ընդունել հայկական գյուղմթերքը, թեեւ Հայաստանը գտնվում է դաշնակցային մեկ այլ տնտեսական ձեւաչափում՝ ԵՏՄ-ում:

    Զուգահեռ էլ հայկական ազգանուններով պրոպագանդիստները սկսեցին փնովել Հայաստանին ու հայ ժողովրդին (իհարկե դա քողարկելով իշխանության քննադատության շղարշի տակ. նույն մեթոդն էր կիրառվում նաեւ նախորդ բոլոր վարչակարգերի օրոք):

    Այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին՝ հայ համայնքը սկսեց գնել հայկական գյուղմթերքը: Այդ ակցիան հիշեցնում էր Ֆինլանդիայում տեղի ունեցած կարագի ակցիան, երբ ֆինները գնեցին Ռուսաստանի պատժամիջոցների տակ հայտնված կարագի ողջ խմբաքանակը, թույլ չտալով ֆիննական գործարանի սնանկացումը:

    Ռուսահայ համայնքի այս ակցիան իսկապես տպավորիչ էր, նկատի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքների համեմատ ռուսահայ համայնքն ամենաիրավազուրկն է: Ավելին, համայնքը մի տեսակ պատանդի կարգավիճակում է եւ լուրջ տնտեսական ու հոգեբանական լծակ է Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության համար: Չհաշված արդեն հայկական ազգանուններով պրոպագանդիստներին, որոնք օգտագործվում են ամենակեղտոտ ձեւով:

    Իրավիճակը փայլուն է ներկայացրել Հայաստանից Մոսկվա արտահանված բերքի իրացման գլխավոր մոբիլիզացնողը՝ հանդիսավար Էդգար Համբարձումյանը: Կատարվածը, ըստ Էդգարի, ևս մեկ անգամ վկայեց, որ Ռուսաստանում պետք է ունենալ հայկական շուկա, դպրոցներ, հեռուստատեսություն: «Մենք էստեղ կոտրված ենք, համակարգն ամեն ինչ անում է, որ չլինի էդ հայկական ուժը»:

    Էդգարը փաստացի ձեւակերպել է հայ-ռուսական հարաբերությունների խորքային, դարերի պատմություն ունեցող «կոդը», ի տարբերություն ներկայում հայաստանյան այսպես ասած քաղաքագիտական շրջանակներում ընդունված ու շրջանառվող պրիմիտիվ ու կենցաղային մակարդակի թեզերի:

    Եվ ահա, «ծիրանի բունտին» հետեւեց սումգայիթյան գիշերը: Բաքուն ողջ աշխարհում անցել է այդ մարտավարությանը, մարտի դաշտում չկարողանալով լուծել իր խնդիրները: Դա ավելի հոգեհարազատ մեթոդ է մերձկասպյան բարբարոսացված հանրության համար: Մոսկվան կրկի՞ն կպահի «հավասար հեռավորություն», սեփական տարածքը կհանձնի՞ բարբարոսներին, թե վերջ կտա նման փորձերին՝ կերեւա առաջիկա քայլերից:

    Անկախ դրանից, սակայն, ռուսահայ համայնքը պետք է մտածի իր որոշակի սուբյեկտության մասին, Էդգարի նշած կետերի շուրջ, որոնք ներառում են տնտեսական ու քաղաքական բաղադրիչները: Իր հերթին, այս իրադարձություններն առիթ են Հայաստանի իշխանության ու քաղաքական դասի համար՝ լրջորեն տեր կանգնել ու աջակցել ռուսահայ համայնքի սուբյեկտության գործընթացին, քաղաքական արատավոր սխեմաները բացառելու համար:

    Ադրբեջանցիների գիշերային հարձակումները նախադեպ են, եւ դրանք ըստ ամենայնի շարունակվելու են, եւ դրան դիմակայելու լավագույն ձեւը համայնքի ուժեղացումն է բոլոր առումներով: Այդպիսով, այն Հայաստանի դեմ լծակից կվերածվի լուրջ կամրջող գործոնի, նպաստելով Հայաստանի ու Ռուսաստանի նոր որակի հարաբերություններին: Դրան այլընտրանք չկա թե Հայաստանի եւ թե հատկապես Ռուսաստանի համար, որին թուրքերը խոստացել են պայթեցնել ներսից:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանի «Տվոյ դոմ» առևտրային ցանցում վաճառքից հանվել են հայկական ապրանքները

    Lragir.am,
    23.07.2020

    Ռուսաստանում «Տվոյ դոմ» առևտրային ցանցերում վաճառքից հանվել են հայկական ապրանքները: Այս մասին rbc.ru-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

    Տեղեկացնենք, որ առևտրային ցանցերը պատկանում են ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին:

    «Առավոտից մեզ են դիմել խոշոր հայ արտահանողները և պատմել, որ «Տվոյ դոմ» ցանցի բոլոր առևտրային կենտրոններից, որոնք պատկանում են Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ անձանց, հավաքել են հայկական արտադրության բոլոր ապրանքները», – ասել է Տողանյանը:

    Խոսքը պահածոյացված մթերքների, հանքային ջրի և ալկոհոլի մասին է: Հայկական ապրանքերի փոխարեն հայտնվել են ադրբեջանական ապրանքներ: «Մեր տրամադրության տակ է հայկական ընկերությունների և առևտրի կենտրոնների մենեջերների ու դիլերների հետ նամակագրությունը: Նրանք բացահայտ ասում են, որ ղեկավարությունը հրահանգել է դադարեցնել Հայաստանում արտադրված ապրանքների ընդունումը: Դա փաստ է: Այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին», – ասել է Տողանյանը

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Արարատի հարցը հայ-ռուսական սեղանին. թուրքական ագրեսիայի բազային հիմքը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    23.07.2020


    Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու համար անհրաժեշտ է վերանայել Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում թուրքական ագրեսիվությունը զսպելու միջազգային ձեւաչափերում մեր մասնակցության ծավալի իմաստով, Երեւանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով տավուշյան զարգացումներին եւ դրանից արվելիք հետեւություններին:

    Փաշինյանի հայտարարության տողատակում արձանագրումն է, որ ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրության եւ դրա հեռանկարների իմաստով հայկական անվտանգության խնդիրն այլեւս Ադրբեջանում չէ: Մեծ հաշվով, վարչապետ Փաշինյանի ելույթը հենց այդ մասին էր, ինչի վկայությունը արձանագրումն էր, որ Տավուշը պայթեցրեց Ադրբեջանի «հաղթականության» միֆը:

    Մյուս կողմից, սակայն, թուրքական ագրեսիա եւ վտանգ ասվածն ինքնին բազմաշերտ երեւույթ է, եւ դրա աղբյուրը լինելով Անկարայի էրդողանական ագրեսիվ քաղաքականությունը, տարբեր են գեներացիոն «հզորությունները», որոնցից առանցքայիններից է ռուս-թուրքական պայմանագրային մեկդարյա բազան: Հայկական սուբյեկտության չեզոքացման մասին ռուս-թուրքական այդ անօրինական պայմանագրերին հավատարմություն է հայտնել նաեւ պուտինյան Ռուսաստանը:

    2021 թվականին լրանում է դրանց 100-րդ տարելիցը: Թե Թուրքիայի, թե Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունները այդ պայմանագրերով, եւ առանց դրանց, էապես տարբեր բաներ են: Այդ պայմանագրերը թուրքական ագրեսիայի այսպես ասած իրավա-պայմանագրային «բազան» են, որոնք միաժամանակ ձեւավորել են Կովկասում Ռուսաստանի երկդիմի քաղաքականության հիմքը, առաջին հերթին Հայաստանի հանդեպ:

    Գործնականում հնարավոր չէ պատկերացնել թուրքական ագրեսիայի զսպման հայաստանյան քաղաքականության վերանայում եւ միջազգային ձեւաչափերում մասնակցության ծավալների աճ, առանց ռուս-թուրքական պայմանագրի վերանայման օրակարգայնացման դինամիկայի եւ մասշտաբի ծավալների աճի:

    Ի վերջո, Թուրքիայի զսպման միջազգային ձեւաչեփերում հայկական գործոնի արժեքը հայկական պատմա-քաղաքական իրավունքի եւ քաղաքակրթության ուժն է: Իսկ այստեղ առաջանում է խիստ բազմիմաստ վիճակ, եթե Հայաստանը մի կողմից ընդլայնում է իր արտաքին ներգրավվածությունը, մյուս կողմից չի դնում արտաքին-անվտանգային մեկ այլ կարեւոր ուղղությամբ իր գործընկերոջ հետ հարաբերությունում պայմանագրերի հետ առերեսման եւ դրանց չեղարկման խնդիր:

    Այդ խնդրի բացակայությունը կնշանակի, որ այլ ուղղությամբ ձեւաչափերում Հայաստանը ոչ թե ուժեղացնում է հայկական իրավունքի ուժը, այլ հակառակը՝ արգելակում, ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի կողմերից մեկի հետ հարաբերությամբ լռության մատնելով խնդիրը:

    Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ Թուրքիայի պայմանագրային գործընկերները Հայաստանում կգտնեն համապատասխան գործընկերներ, որոնք Երեւանի այդ հարցադրումները կհռչակեն «հակառուսականություն»: Բայց, թերեւս վատ չի լինի, եթե այդպիսով որոշ մարդիկ, կամա թե ակամա, իրենց ձեռամբ բացահայտեն, որ հայ-ռուսական «եղբայրությունը» փաստորեն հայերի արյան վրա կնքված պայմանագրերը լռության մատնելն է: Կհասկանա՞ն նրանք, թե ինչ են անում, թեկուզ իրենց միջոցով ոմանք:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:

Working...
X