Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար
    Lragir.am
    Ներքին կյանք - 16 Մարտի 2015,

    Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն այսօր Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ նշելով, որ կարևոր է հետևել Հայաստանի ազգային շահին, ոչ թե լինել ինչ-որ մեկի դաշնակիցն ու հավատարիմ ծառան:


    “Հայաստանի սխալն այն է, որ Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար: Քաղաքական տեսանկյունից Հայաստանը բավարար միջոցներ չի ձեռնարկում իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Խնդիրն այստեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն, խնդիրը սիմետրիայի և հարաբերությունների կանոններն են, ռուսական ղեկավարության ցուցաբերած գոռոզությունն է հայերի հանդեպ”,- ասաց նա:

    Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի 25 տարվա անկախությունը նշանակում է, որ այլևս չկան արդարացումներ թերացումների համար, Հայաստանն այլևս նորածին ժողովրդավարություն չէ, այլ հասել է արդեն չափահասության տարիքի՝ որպես պետություն:

    “Այսինքն՝ այլևս չենք ընդունում արդարացումներ պաշտոնյաների շուրթերից: Բավական երկար ժամանակ քաղաքական ու տնտեսական դաշտում հայ ժողովուրդը զուրկ է եղել ընտրության հնարավորությունից, և սա պայմանավորված է եղել այն որոշումներով, որոնք ընդունել են բոլոր հայկական կառավարությունները: Այսօր այն որոշումները, որոնք կայացվում են, կարող են ազդել սերունդների վրա, որոնք դեռ գալու են: Մեր քաղաքական նախընտրությունը չպետք է կապված լինի որևէ քաղաքական գործչի հետ, այլ պետք է կապված լինի երկրի ապագայի հետ”,- ասաց նա:

    Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Եվրամիության հետ նույնպես ապագա հարաբերությունների մասին խոսելիս պետք է ոչ թե հաշվի առնել եվրոպամետ կամ ռուսամետ լինելը, այլ արդեն ժամանակն է խոսելու հայության շահի մասին:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....AdKm8zVS.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Մոսկվան Ադրբեջանին պատրաստել է պատերազմի

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Քաղաքականություն - 17 Մարտի 2015,


      Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտը հրապարակել է 2010-14 թվականների սպառազինությունների վաճառքի տվյալներ, որոնց համաձայն, Ադրբեջանը անցնող չորս տարում նախորդ չորս տարիների համեմատ 243 տոկոսով ավելացրել է սպառազինության ներկրումը, սպառազինության ներկրման ծավալով Եվրոպայում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո: Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում Եվրոպայում սպառազինության ներկրման 14, իսկ Ադրբեջանին՝ 13 տոկոսը:

      Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության 85 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը, որը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ անվտանգության մասնակից պետություն:

      Սպառազինվելու Հայաստանի ցուցանիշը, ըստ Ստոկհոլմի ինստիտուտի տվյալների, կազմում է Ադրբեջանի ցուցանիշի 4 տոկոսը:
      Այս վիճակագրությունն արտահայտում է տարածաշրջանային հավասարակշռության խախտումը, որը ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության արդյունքն է:

      Հայտարարությունները, թե Ռուսաստանը համարժեք սպառազինություն է մատակարարում Հայաստանին, բլեֆ են, որը ցրում է Ստոկհոլմի ինստիտուտը: Ռուսաստանը Հայաստան է բերում սպառազինություն, բայց Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի ենթակայությամբ: Այսինքն, ռուսական այդ սպառազինությունը Հայաստանում է զուտ ֆիզիկապես, եւ այդ զենքը կկրակի այն դեպքում, երբ Ռուսաստանը կկամենա: Թե որ դեպքում կկամենա Ռուսաստանը՝ դժվար չէ կռահել՝ երբ Հայաստանի տարածքը ադրբեջանական զենքը կդարձնի ավերակ, եւ ռուսական զենքն ընդամենը կկրակի այդ տարածքի վրա վերջնական տիրապետություն հաստատելու համար:

      Այն, որ Հայաստանի տարածքում կարող է գտնվել Ադրբեջանի սպառազինությանը համարժեք սպառազինություն, որեւէ կապ չունի տարածաշրջանային հավասարակշռության հետ, որովհետեւ դա Հայաստանի սպառազինությունը չէ, այլ Ռուսաստանինը: Այսինքն, հավասարակշռություն առկա է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ դա արդեն, դատելով ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության ցուցանիշներից, հավասարակշռություն չէ, այլ գործարք Հայաստանի դեմ, տարածաշրջանային հավասարակշռության եւ կայունության դեմ: Ընդ որում, գործարք, որի արդյունքը վերջին երկու տարիներին Ադրբեջանի սադրանքների թե քանակական, թե որակական աճն է, որը զուգորդվել է ՌԴ հետ ռազմա-տեխնիկական գործակցության ծավալների աճին:

      Ռուսաստանն ու Ադրբեջանը սպառնում են Կովկասի անվտանգությանն ու կայունությանը, եւ այդ սպառնալիքը կանխելու միակ տարբերակը Հայաստանի ենթակայության տակ գտնվող սպառազինության աճն է, որը թե Հայաստանի, թե միջազգային հանրության խնդիրն է, քանի որ ռուս-ադրբեջանական սպառնալիքը միջազգային սպառնալիք է:


      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....T3WUlqaq.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        MOSCOW HAS PREPARED AZERBAIJAN FOR WAR

        Hakob Badalyan, Political Commentator
        Comments - 17 March 2015, 15:48

        The Stockholm International Peace Research Institute has published
        facts of military spending for 2010-2014. Accordingly, over the
        past four years Azerbaijan has boosted import of weapons by 243%
        and comes next to the United Kingdom. The United Kingdom imports 14%
        and Azerbaijan imports 13% of weapons in Europe.

        85% of weapons bought by Azerbaijan are supplied by Russia which is
        a strategic partner and a participant of security of Armenia.

        Armenia's military expenditure, according to Stockholm Institute,
        is 4% of Azerbaijan's spending.

        This statistics expresses the disrupted regional balance which is the
        result of the Russian-Azerbaijani military and technical cooperation.

        The statements that Russia equally supplies weapons to Armenia are a
        bluff and the International Peace Research Institute busts it. Russia
        brings weapons to Armenia but these weapons are under the control of
        its 102nd military base in Armenia. In other words, the weapons are
        physically in Armenia but these guns will fire only if Russia wants
        them to. It is not hard to guess in what cases Russia will want. As
        soon as the Azerbaijani weapons totally destroy the territory of
        Armenia, the Russian weapons will fire to finalize its dominance over
        this territory.

        The fact that Armenia and Azerbaijan may be equally armed has nothing
        to do with the regional balance because it is not Armenia's but
        Russia's weapon. In other words, there is balance between Azerbaijan
        and Russia, not Azerbaijan and Armenia. And judging by the levels
        of the Russian-Azerbaijani military and technical cooperation, this
        is not a balance but a deal against Armenia, regional balance and
        stability. In addition, the result of the deal is the increasing
        frequency and intensity of Azerbaijan's sabotages over the past two
        years alongside with the levels of military and technical cooperation
        with Russia.

        Russia and Azerbaijan are threatening security and stability in the
        Caucasus, and the only way of preventing this threat is to increase
        weapons possessed by Armenia, which is the issue of both Armenia and
        the international community because the Russian-Azerbaijani threat
        is an international threat.


        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Originally posted by Vrej1915 View Post
          MOSCOW HAS PREPARED AZERBAIJAN FOR WAR

          Hakob Badalyan, Political Commentator
          Comments - 17 March 2015, 15:48


          ...
          Russia and Azerbaijan are threatening security and stability in the
          Caucasus, and the only way of preventing this threat is to increase
          weapons possessed by Armenia, which is the issue of both Armenia and
          the international community because the Russian-Azerbaijani threat
          is an international threat.


          http://www.lragir.am/index/eng/0/com....eGmHC6VW.dpuf
          I find this one of the most ridicules statements from this journalist/commentator.
          He ought to know that the "international community" will do no such thing.
          Armenia is not a neutral country.
          Belongs to a military alliance.
          And generally is in the sphere of influence of Russia.

          Armenia has security issues .
          These should be addressed and I am sure they are addressed by Armenia and not by calling help from the international community thus demoralizing the populous.
          Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
          Its about self interest at personal and national level often at odds with the above.
          Great politicians pursue the National interest and small politicians personal interests

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը «հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ». Սերժ Սարգսյան.
            168.am

            Մարտ 18 2015

            «Խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից»,- այսօր այս մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցության և ԼՂ հակամարտության կողմերին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին մոսկովյան լրագրողի հարցին:

            Սերժ Սարգսյանը հավելել է. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- ասաց Սերժ Սարգսյանը:

            Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 168.am-ի կայքում

            Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/18/552332/

            © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Էրդողանի վերջնագիրը Պուտինին՝ հայկական հարցով

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              Քաղաքականություն - 19 Մարտի 2015,


              Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, որտեղ ի թիվս քննարկվող հարցերի եղել է հայերի ցեղասպանության հարցը, որը հաղորդագրության մեջ հիշատակվում է որպես 1915 թվականի խնդիրներ: Էրդողանը փաստացի բողոքել է Պուտինին, որ Հայաստանը մերժում է Թուրքիայի մեկնած ձեռքն ու այդ իրադարձությունները «արդարացի» քննարկելու առաջարկը:

              Բայց խոսքը ոչ միայն գանգատի մասին է, այլ բավական նուրբ ակնարկի, որ Ռուսաստանը Հայաստանին «համոզի» չմերժել Թուրքիայի մեկնած ձեռքը: Այլ կերպ ասած, որ Ռուսաստանը Հայաստանի վրա իր ազդեցությունը գործադրի հայկական հարցում կոշտ քաղաքականություն չցուցաբերելու համար՝ մասնավորապես 100-րդ տարելիցի շրջանակում:

              Թուրքիայի համար ներկայիս փուլը շատ կարեւոր է, քանի որ Անկարան այդ կապակցությամբ ունի լուրջ մտավախություններ: Խնդիրն այն չէ, որ 100-րդ տարելիցը կարող է դառնալ հայկական հարցում աննախադեպ զարգացումների տարի: Միամիտ կլինի կարծել, թե աշխարհքաղաքական գերկարեւոր նշանակություն ունեցող խնդիրը դիտարկվեր կլոր տարելիցի համատեքստում: Պարզապես այդ տարելիցը համընկել է Թուրքիա-Արեւմուտք հարաբերության վատ մթնոլորտի հետ, անվստահության մեծ պաշարով, եւ Անկարան թերեւս մտավախություն ունի, կամ գուցե համոզված է, որ Արեւմուտքը հայկական հարցը կօգտագործի Թուրքիայի վրա ճնշումն ուժեղացնելու եւ եվրատլանտյան ենթակայության բերելու համար:

              Վերջին շրջանում Անկարան փորձում է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ինչը բնականաբար չի տեղավորվում ԱՄՆ ու Եվրամիության շահերի շրջանակում, առաջացնում է մի շարք վտանգներ: Ընդ որում, այդ հանգամանքը վտանգներ է առաջ բերում նաեւ Հայաստանի համար, եւ Երեւանի շահից է բխում, որպեսզի Թուրքիան արեւմտյան քաղաքականության համար կառավարելի, վերահսկելի լինի եւ տեղավորվի եվրատլանտյան ռազմավարության շրջանակում: Դա բխում է թե Հայաստանի, թե Կովկասի անվտանգության տրամաբանությունից:

              Էրդողանն առայժմ դիմադրում է, փորձելով իր դաշնակից դարձնել Ռուսաստանին: Միեւնույն ժամանակ պաշտոնական Անկարան անշուշտ գիտակցում է, որ Ռուսաստանի համար էլ «ինքնուրույն քաղաքականություն» վարող Թուրքիայի հետ դաշնակցությունը կարեւոր, բայց ընդամենը գործիք կամ միջոց է Կովկասում արեւմտյան ազդեցությունը սահմանափակելու եւ չեզոքացնելու համար, որից հետո ՌԴ-ն կձգտի չեզոքացնել նաեւ Կովկասում Թուրքիայի ազդեցությունը:

              Եվ այդ գործում էլ կարեւոր միջոցներից մեկը կլինի հայկական հարցը: Ռուսաստանը ներկայում Թուրքիայի հետ դաշնակցության համար շահագրգռված է չեզոքացնել հայկական գործոնն ընդհանրապես, սակայն Թուրքիայի հետ դաշնակցության միջոցով արեւմտյան ազդեցությունը Կովկասում չեզոքացնելուց հետո Ռուսաստանը հայկական հարցն անկասկած կօգտագործի արդեն Անկարային սեղմելու եւ նրա հավակնությունները նեղացնելու հարցում:

              Դրա համար Անկարան ներկայում կփորձի Ռուսաստանի օգնությամբ հայկական հարցը հնարավորինս խորը թաղել, որպեսզի ոչ միայն Արեւմուտքում դրա գործածումը արգելակվի կամ նվազեցվի արդյունավետությունը, այլ նաեւ հետագայում Ռուսաստանն ինքը դժվարություն ունենա հարցը Թուրքիայի դեմ օգտագործելու համար: Դրա համար Անկարան փորձում է Մոսկվայի միջոցով հնարավորինս արագ ազատվել հայկական հարցից, քանի դեռ Մոսկվան կենսականորեն շահագրգռված է Անկարայի հետ ռազմավարական դաշնակցությամբ:

              Ակնհայտ է, որ Էրդողանը Պուտինին ոչ միայն գանգատվում է եւ ակնարկում, որ հարկ է Հայաստանի վրա ճնշում բանեցնել այդ առումով, այլ փաստացի գրեթե վերջնագրային տոնով է խոսում Պուտինի հետ: Այդ առումով պարզապես հարկ է ուշադրություն դարձնել, թե երբ է տեղի ունենում Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը: Այդ զրույցը տեղի է ունենում հաջորդ օրն այն իրադարձությունից հետո, որը մարտի 17-ին տեղի է ունեցել Կարսում: Այնտեղ տրվել է TANAP` Տրանսանատոլիական գազամուղի շինարարության մեկնարկը: Գազամուղը, որի կառուցումը գնահատվում է 11 միլիարդ դոլար, պետք է ադրբեջանական գազը մինչեւ 2019-20 թվականները հասցնի Եվրոպա, այդպիսով Եվրոպայի համար դառնալով ռուսական գազի այլընտրանք:

              Կկառուցվի գազամուղը, թե ոչ, այլ հարց է, քանի որ այստեղ կան իհարկե մի շարք այլ գործոններ, բայց այդ գազամուղը Եվրամիությունը ներկայում դիտարկում է որպես իր համար կարեւոր նախագիծ, եւ այն զգալի տեղ ունի Եվրամիության էներգետիկ անվտանգության նոր փաթեթում: Փաստորեն, Թուրքիան մեկնարկ է տալիս մի նախագծի, որը Եվրամիությունը կազատի ռուսական գազից կախվածությունից: Այդ մեկնարկից հետո էլ Էրդողանը զանգահարում է Պուտինին եւ հիշեցնում նրան, որ Մոսկվան Անկարայի առաջ պարտավորություն ունի Հայաստանի վրա իր ազդեցությունն օգտագործելու համար չեզոքացնել հայկական հարցը:

              Ընդ որում, Ռուսաստանն ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաեւ հայկական սփյուռքի զգալի մասի, որն իր ռուսամետության հարցում մրցակցության մէջ է Հայաստանի քաղաքական դասի եւ իշխանության հետ:

              Այդպիսով, Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո ապրիլի 24-ին Պուտինի այցը Հայաստանում դառնում է բավական մտահոգիչ, քանի որ այդ այցի օրակարգը թելադրողը կարող է լինել Էրդողանը:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....2bI7Vlce.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....


                Հայաստանին անգամ կեսքայլը չեն ներում

                2015-03-19


                Այսօր առավոտյան կրկին կտրուկ լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն փորձը կանխելիս հայկական կողմը ունեցել է 3 զոհ և չորս վիրավոր: Ըստ այդ հաղորդագրության՝ ադրբեջանական ջոկատը ոչնչացվել է: Սակայն դա, իհարկե, մեղմ ասած՝ շատ փոքր մխիթարություն է այն ցավի, որ մենք ունենում ենք յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար: Իսկ այս անգամ մենք կորցրել ենք 3 զինվոր:

                Լարվածության հերթական դրսևորումը առանձնահատուկ բնույթ է կրում այն պատճառով, որ ըստ էության այն հաջորդել է Երևանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այլապես վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, և որ հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից:

                Այս՝ իրականում աննախադեպ հայտարարությանը փաստորեն հաջորդեց հերթական միջադեպը շփման գծում, ինչը ուղղակի կամ անուղղակի կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը:

                Իհարկե, հայկական դիրքերի վրա հերթական անգամ ոչ թե Ռուսաստանը, այլ Ադրբեջանն է հարձակվել, սակայն խնդիրն այն է, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ Բաքուն չէր կարող նման սադրանքի գնալիս հաշվի չառնել այդ հայտարարության հանգամանքը:

                Փաստորեն Բաքվի այդ սադրանքը գալիս է հավաստելու Սերժ Սարգսյանի խոսքերի և բարձրացված խնդրի իրավացիությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն ըստ էության գործնական, իրեղեն ապացույց է ավելացնում Սերժ Սարգսյանի խոսքերին, թարմ ապացույց և ռուսական կողմին էլ ըստ էության զրկում հակափաստարկներից: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն այսպիսով իր կողմից է լուրջ հարված հասցնում Ռուսաստանին:

                Մինչդեռ ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը նման բանում շահագրգռված լինել չէր կարող, և ուրեմն եթե գնացել է նման քայլի, ապա պարզապես համաձայնեցնելով Ռուսաստանի հետ և վստահ լինելով, որ Ռուսաստանը դա չի դիտարկելու որպես հարված Հայաստանի հանդեպ Կրեմլի դիրքերին:

                Ադրբեջանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո գնալով այդ քայլին՝ եթե Ռուսաստանի ուղղակի ցուցումն էլ չի կատարել, ապա վստահ է եղել, որ Ռուսաստանին այդ քայլը պետք է՝ որպես Հայաստանին հասցված հարված այն «հանդգնության» համար, որ իրեն թույլ է տվել պաշտոնական Երևանը նման հայտարարությամբ: Եվ միգուցե ոչ միայն նման հայտարարությամբ, այլև ընդհանրապես վերջին օրերին իր քաղաքականության օրակարգում, այսպես ասած, հակառուսականության տոնայնության աճով, որպիսին անուղղակիորեն նաև Հայաստան-Եվրոպա հարաբերությունների շուրջ քննարկումների ակտիվացումն է, Երևանում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում մեկ այլ՝ գրեթե սենսացիոն իրողություն է տեղի ունեցել՝ Երևանի նիստում ընդունվել է ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցող փաստաթուղթ: Եվ իր լրումն այդ ամենի էլ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին:

                Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով, ընդ որում՝ հերթական անգամ Ադրբեջանի միջոցով, այսպես ասած՝ ամբողջական պատասխան է տալիս Հայաստանին «անհնազանդության» համար՝ ցույց տալու, որ Հայաստանը շատ թանկ կվճարի ինքնուրույն անգամ կեսքայլի համար:

                Այս իրավիճակում, բնականաբար, հարցեր են առաջանում՝ կապված և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման հետ, և նաև Հայաստանի քաղաքական պահվածքի: Ի՞նչ է անելու Երևանը, նահանջելո՞ւ է, ինչպես 2013-ին, թե՞ այս անգամ չի տրվի շանտաժին ու սպառնալիքներին, հատկապես որ այն անգամը վկայեց, որ հանձնվելը ապահովություն չի երաշխավորում, և տեղի է ունենում լրիվ հակառակը:

                Համենայնդեպս, Հայաստանը մի անգամ կեսքայլից հետո նահանջել է՝ դրանով, ըստ էության, կորցնելով ավելի շատ, քան ձեռք բերելով:

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  «Սերժ Սարգսյանը քնից զարթնեց». ազատամարտիկ

                  Մարտ 19 2015

                  «Սերժ Սարգսյանը քնից զարթնել է»,- կարծում է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլը:

                  «Սերժ Սարգսյանը մտածում էր՝ դեռ ժամանակ ունի իր թալանը շարունակելու, բայց այսօրվա իշխանություններն ինչքան հանցավոր են, այդքան էլ՝ անհեռատես: Սերժ Սարգսյանի քննադատությունը զենքի վաճառելու վերաբերյալ, արդեն ուշ է: Չէի զարմանա, որ ամիսներ անց ուշացումով սկսեր իր ձայնը բարձրացնել Գյումրու սպանդի մասին:

                  Բայց ամեն ինչ պետք է արվի ժամանակին, հակառակ դեպքում ծիծաղի առարկա ես դառնում աշխարհի աչքին»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը:

                  Նրա կարծիքով, իշխանության պահվածքի պատճառով արտասահմանցիները կարող են վատ կարծիք ձեւավորել հայ ժողովրդի մասին. «Աշխարհն էլ կարող է մեր մասին վատ մտածել, եթե հաշվի առնի այն տարածված միտքը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:

                  Սերժ Սարգսյանը արկածախնդրություն փնտրող անձնավորություն է, բիրդան տղա է դառել, ինքը խոսում է, թե ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ հայ-ռուսական հարաբերությունների համար, բայց հենց ինքն է լուրջ խնդիրը:

                  Լուրջ խնդիր էր, որ ստորագրում էր ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, լուրջ խնդիր էր, երբ Աստանայում Նազարբաեւը Արցախի վերաբերյալ արտահայտվում էր, ու ինքը լռում էր: Ռուսական կողմը Սերժ Սարգսյանին լուրջ չի ընդունում»:

                  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

                  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/19/552711/

                  © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Armenian Parliament speaker on Russian arms sales to Azerbaijan
                    19.03.15







                    No third party is normally involved in two nations’ relations.

                    However, since Armenia and Russia are strategic partners, there is a moral problem, Speaker of Armenia’s Parliament Galust Sahakyan told reporters on Thursday as he commented on Armenian President Serzh Sargsyan’s statement on Russian arms sales to Azerbaijan.

                    This is a political problem difficult to resolve, he said.

                    “The problem is our people’s emotional and psychological. In the legal respect, any state can decide on the extent of its cooperation with others,” Mr Sahakyan said.

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Քանի որ մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական խնդիր է. Գ. Սահակյանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
                      19.03.15
                      Խնդիրը հետևյալն է, որ պետությունների փոխհարաբերություններում ընդհանրապես երրորդ պետությունները մասնակից չեն լինում, բայց քանի որ մենք ռազմավարական գործընկերներ...




                      Խնդիրը հետևյալն է, որ պետությունների փոխհարաբերություններում ընդհանրապես երրորդ պետությունները մասնակից չեն լինում, բայց քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական տեսակետից այստեղ խնդիրներ կան։

                      Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ ռուս լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը, որ ՌԴ-ի կողմից ԼՂ հակամարտության կողմերին զենքի վաճառքի խնդիրը պետք է լուծում ստանա։

                      Գալուստ Սահակյանն ասաց նաև, թե չի կարծում՝ դա «քաղաքական բարդ խնդիր է լուծումների համար»։

                      ԱԺ նախագահը նշեց, թե ՀՀ Նախագահն իրողությունը հետևյալ ձևով ներկայացրեց, որ միևնույնն է, եթե ՌԴ-ն զենք չվաճառեր Ադրբեջանին, Ադրբեջանը այն ձեռք կբերեր մի ուրիշ պետությունից, բայց այլ բան է, երբ մեր զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան՝ մի այլ պետության։

                      «Այստեղ հարցը նրանում է, որ ավելի շատ էմոցիոնալ, հոգեբանական խնդիր ունի մեր ժողովուրդը, իրավական տեսակետից ցանկացած պետություն կարող է համագործակցության իր աստիճանն ինքը որոշել»,-ասաց նա։

                      Իսկ թե ինչու հիմա եղավ բարձրաձայնելու անհրաժեշտությունը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ խոսակցությունները միշտ էլ եղել են, ուղղակի այս դեպքում հարցը ներկայացրել են և Նախագահը պատասխանել է։

                      Հարցին, թե ՌԴ-ի կողմից բացասական ռեակցիայի մտավախություն չկա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես ուզում եմ մեր ժողովրդից այդ ստրկական հոգեբանությունը, մտայնությունն իսպառ վերանա»։

                      This is Galust speaking........., he was the one he used a translator to refuse Russian, remember.....
                      Who might expect he was the most nationalist in the regime.....

                      And this is purely regime controlled Tert.am....

                      Comment

                      Working...
                      X