Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Այս սպանությունը շատ տարօրինակ էր բոլոր առումներով
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 05 Մարտի 2015,
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը
ՌԴ դատախազությունը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին, որ չի հանձնելու Վալերի Պերմյակովին՝ վկայակոչելով նրա ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը։ Ինչպես եք գնահատում այս պատասխանը և արդյոք համարում եք, որ գործը փակուղի է մտել:
Նախ Ռուսաստանն ի սկզբանե որոշել էր չհանձնել Պերմյակովին, նշելով, թե ինքն ավելի շատ հետաքրքրված է Պերմյակով անձի և նրա միջոցով կազմակերպված այս սպանդի գործն ինքնուրույն վերահսկելու, քննելու համար, որովհետև Գյումրիում տեղի ունեցած այս սպանությունը շատ տարօրինակ էր բոլոր առումներով։ Պերմյակովի գործողությունների հետևանքը եղավ հակառուսական տրամադրությունների շեշտակի աճը Գյումրիում ու Հայաստանում ընդհանրապես։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի պաշտոնական օղակների դիրքորոշմանը, ապա պետք է նշեմ, որ նրանք Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին սկսեցին արձագանքել ընդամենը 5 օր անց, երբ գյումրեցիները հուժկու ելույթներով պարտադրեցին Մոսկվային արձագանքել։ Ես մի անգամ նշել եմ, նորից եմ նշում, որ գյումրեցիներին հաջողվեց ճնշման միջոցով պարտադրել Մոսկվային՝ Պերմյակովին թողնել Հայաստանի տարածքում, որովհտև հանցագործության հենց հաջորդ օրերին Գյումրիում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանը շատ օպերատիվորեն Պերմյակովին ցանկանում է տանել Ռուսաստան և կոնկրետ Դոնի Ռոստով։ Պատահական չէ, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի հյուսիսկովկասյան զինվորական ստորաբաժանման ղեկավարներից մեկը, որի կենտրոնը Դոնի Ռոստովն է, հայտարարել էր, որ Պերմյակովի դատավարությունը կարող է տեղի ունենալ Դոնի Ռոստովում։
Հետագայում ռուսական կողմն սկսեց տարբեր միջոցներ օգտագործել՝ զոնդաժ անելու հայ հասարակության կարծիքը։ Նախ սկսեցին լուրեր տարածել, թե Պերմյակովը հոգեկան հիվանդ է, այսինքն նրա պատժի կրելը Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ, որովհետև ինքը չի կարող սովորական բանտախցում իր պատիժը կրել, հատուկ պայմաններ պետք է ստեղծվեն, հոգեկան հիվանդներին հատուկ դեղորայքով բուժումներ են իրականացնում։ Երբ այդ ամենը չանցավ, այն թեզը մտցվեց, որ Պերմյակովի դատավարությունը կարող է տեղի ունենալ կամ Դոնի Ռոստովում, կամ Երևանում։ Այսինքն հայ հասարակությանն արդեն նախապատրաստում են, որ դատավարությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ հիմա արդեն Զարուհի Փոստանջյանին ուղղված նամակով նրանք հուշում են, որ Պերմյակովին ընդհանրապես չեն հանձնելու հայ իրավապահներին։
Դե ինչ արած, սա երևի մեր իշխանությունների կոպտագույն սխալներից մեկը եղավ, որ ընդհանրապես թույլ տվեցին ռուսական կողմին շատ ազատ գործելու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Երբ Ավետիսյանների տունը խուզարկվում էր, և լրագրողները նկարահանումներ էին կատարում, բացեիբաց երևում էր, որ ռուս զինվորականներն առանց որևէ արգելքի զենքով ելքումուտք էին անում Ավետիսյանների տան բակ և շրջում էին թաղամասում։ Ո՞վ է իրենց թույլ տվել զենքով մտնել քաղաք։ Սա մեր իշխանությունների ու իրավապահների բացթողումներից մեկն է։
Սա ի՞նչ հետևանք կունենա։ Ըստ էության, Գևորգ Կոստանյանին նամակին տևական ժամանակ պատասխան չկա, բայց պատգամավորի նամակին պատասխանեցին։ Ինչո՞վ եք սա բացատրում։
Ես կարծում եմ, մի քանի օրից Գևորգ Կոստանյանը նույնաբովանդակ նամակ կստանա ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայից։ Սա արդեն վիրավորական է այն առումով, որ այսօրվա դրությամբ ռուսական կողմի համար ավելի մեծ հանցագործություն է ռուսական ռազմաբազայի տարածքը զենքով լքելը և դասալքությունը, բայց նրանց համար երկրորդական է Հայաստանի 7 քաղաքացիների սպանությունը։ Իրենք նաև նշում են, իբրև թե ռուս զինվորականներն են նրան ձերբակալել։ Սա արդեն տարօրինակ է և խնդրահարույց, և Հայաստանի իշխանություններից պահանջում է լիովին վերանայել ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայման մասին պայմանագրի մի քանի կարևորագույն դրույթներ։ Կոնկրետ այն դրույթը, որ հանցագործություն գործած ռուս զինվորականները պետք է պատժի ենթարկվեն ՌԴ տարածքում։ Իհարկե պետք չէ հակառուսական տրամադրություններ արմատավորել, կոչերով հանդես գալ կամ հայտարարել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի։ Նման կոչեր չկան Գյումրիում, բայց սա միևնույն ժամանակ պահանջում է, որ ՀՀ իշխանությունները կտրուկ քայլերով ցույց տան Ռուսաստանին, որ ռազմավարական գործընկերությունն այսպես չի լինում։
Վերջերս նրանք անընդհատ իրենց հարցազրույցներում օրինակներ են բերում, որ տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների զինվորները հանցագործություններ են գործում:
Այո, եթե Ճապոնիայում ամերիկացի զինծառայողը հանցագործություն է գործում, ամերիկյան կողմը միլիոնավոր դոլարներով փոխհատուցում է, պաշտոնապես ներողություն է խնդրում, և ամեն ինչ անում է, որպեսզի հակաամերիկյան տրամադրություններ չլինեն։ Այլ բան է Աֆղանստանը։ Մենք մեր ռազմավարական գործընկերոջից պահանջում ենք, որ մեզ հետ վերաբերվի ինչպես ամերիկացին ճապոնացուն, ոչ թե այնպես, ինչպես ամերիկացին աֆղանստացուն։ Սա է մեր գլխավոր խնդիրներից մեկը՝ տարրական հարգանք։
Այսօր Պերմյակովին օլիգոֆրենիկ որակելով՝ ոչ թե գործը փակում են, այլ դատապարտում են և մեկուսացնում հոգեկան հիվանդների բանտերում։ Իսկ քանի որ ՀՀ տարածքում ռուսական կողմը չունի համապատասխան բանտ և համապատասխան պայմաններ, որ «օլիգոֆրեն» Պերմյակովին այդտեղ մեկուսացնեն, հետագայում պետք է ասեն, որ նա օլիգոֆրենիկ է և չի կարող պատիժը կրել 102-րդ ռազմաբազայում գտնվող զինվորականների փոքրիկ մեկուսարանում։ Նրան օլիգոֆրենիկ հանելով պետք է ուղարկեն ՌԴ համապատասխան հաստատություն։ Ի դեպ ասեմ, որ Ռուսաստանի տարածքում էլ այդքան շատ չեն այնպիսի բանտերը, որտեղ իրենց պատիժն են կրում հոգեկան հիվանդները։ Հետևաբար, սա միջոցներից մեկն էր, որով ռուսական կողմն ուզում էր ապահովել, հիմք ստեղծել Պերմյակովին ՀՀ տարածքից դուրս տանելու համար: Բայց այդ հայտարարությամբ Ռուսաստանն ուղղակիորեն նսեմացրեց իր բանակը, պարզվեց որ ռուսական բանակն ամենաթողության վիճակում է, և ամեն մի հոգեկան հիվանդի, մանյակի կարող են բանակ զորակոչել:
Որովհետև Պերմյակովի արարքը մանյակին բնորոշ արարք է, ինչպե՞ս կարող է նորմալ մարդը ձեռք բարձրացնել երկու տարեկան կամ վեց ամսական երեխայի վրա։ Սրանով ռուսները հենց իրենց վնաս տվեցին և բանակին շեշտակի հարված տվեցին, որ ամեն թափթփուկ կարող է ծառայել ռուսական բանակում և ոչ միայն ծառայել, այլ ուղարկվել շատ կարևոր տարածքներ, որոնք գտնվում են ՌԴ-ի տարածքից դուրս։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....rHDSMEYB.dpuf

Comment