Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    You guys are still taking this bullxxxx artist seriously? Seriously folks this fake "war veteran" is a loony and he's got a Turkish mission to accomplish.

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Խախտելով լռությունը

      24.01.2015

      Հունվարի 12-ի առավոտը, որ լի էր բազմաթիվ խորհուրդներով ու ակնկալիքներով, մի ողջ ժողովրդի համար բացվեց մղձավանջային երազից հետո մնացած տեսիլքով:

      Իսկ Ավետիսյանների ընտանիքի համար այն այդպես էլ չբացվեց:

      Ինչպես արդեն գիտենք սպանդը, որ կատարվել էր այգաբացին այդ ընտանիքի հանդեպ, ճակատագրի բերումով, պատահականության արդյունքում թե բախտի բերմամբ 7 հոգանոց ընտանիքից ողջ էր մնացել միայն ընտանիքի ամենակրտսերը՝ Սերյոժան:

      Նա 6 ամսական էր: Նա դեռ նոր պիտի հասկանար չարն ու բարին, նա դեռ նոր պիտի լեզու առներ ու իր թոթովախոս բերանով բառբառեր, մայրիկ, հայրիկ, քույրիկ, տատիկ, պապիկ, հոլաքույլ:

      Նա դեռ նոր պիտի մտներ կյանք ու իր վճռական կեցվածքով կանգներ արդարության ու անարդարության միջնամասում ու հաղթեր:

      Նա դեռ պիտի սովորեր ու սովորեցներ, նա դեռ պիտի պաշտպաներ ու պաշտպանվեր, նա դեռ նոր պիտի սիրահարվեր... Դեպքից օրեր անց, իսկ ավելի ճիշտ յոթերորդ օրը նա էլ ընդհատեց իր երկրային կյանքը:

      Գնաց ու միացավ իր ընտանիքին:

      Նա այլ կերպ չէր էլ կարող լիներ, նա ընտանիքի ամենասիրելի ու հարազատ որդին էր:

      Մեծերից եմ լսել. -Ծծկեր մանկիկը մոր մահից հետո 7 օր գտնվում է հոգեվարքի մեջ, ու եթե մինչեւ ութերորդ օրը ապրեց, ուրեմն կշարունակի ապրելը...

      Ճիշտ մեկ շաբաթ, աշխարհի գթասիրտ ու բարեգութ մարդիկ աղոթեցին, աղոթեցին առ աստված, աղոթեցին արցունքոտ աչքերով ու սրտի արագազարկ բաբախով:

      Խնդրեցին բարձրյալին, որ առողջանա փոքրիկը: Խնդրեցին, որ արագ ապաքինվի ու շուտ մեծանա, համալրի մանուկների խումբը, պատանեկան օրերի դպրոցական նստարանը, համալսարանում գիտելիքի համար կռիվ տվող ուսանողի շարքերը, սահմանում զենքի հետ հսկող զինվորի պահակակետը, որ սիրած աղջկա ձեռքն ամուր բռնած քայլի այգու ծառաշատ արահետներով...
      Աղոթքները բարձրացան վե՜ր, վե՜ր, կախվեցին ու մնացին օդում:

      Ծննդյանս օրը՝ հունվարի 18-ին, երբ հարցրեցին թե ինչ նվեր կուզեմ, ասացի, որ հիմա աշխարհում ամենաշատը կուզեի այս փոքրիկ հերոսի կյանքի ամրապնդում, որ վերականգնվի առողջությունն ու... ապրի, ապրի թեկուզ հանունի համար, ապրելով ապրեցնի իր ընտանիքի հիշատակը, որն այլեւս պատմություն էր դարձել:

      Ճիշտ 7 օր աշխարհի սրտացավ մարդիկ արթնանում էին այս փոքրիկով ու քնում նրանով... Անյքան էր հարազատացել որ կարծես թե յուրաքանչյուրիս ընտանիքի մի մասը լիներ, որ կարծես թե մեր սեփական երեխան լիներ... Աղոթում էինք ազգովի, աղոթում ու խնդրում.. Աստված իմ, ինչու՞, ինչի՞ համար... Հունվարի 19-ի վերջալույսով վերջացավ նաեւ մեր այնքա՜ն սիրելի փոքրիկի կյանքը:

      Գրանցվեց կենսաբանական մահ, ու հիմա էլ արդեն նա մեզ հետ չէ... Նորից Գյումրի, նորից Գյումրու սբ. Նշան եկեղեցի, նորից մարդկային հոծ բազմություն, նորից լաց, ճիչ ու ողբ, նորից տխուր դեմքեր, աչքերի մեջ սառած արցունքներ, նորից անորոշ հայացքներ, սարսափած մարդիկ ու վրեժ երգող բռունցքներ... Հիշում եմ փոքրիկին... աչքերիս մեջ դաջվել է նրա տղամարդու տեսակը:
      Հիշու՞մ եք ինչպես էր պառկել բժշկական իր անկողնու մեջ:
      Առաջին հայացքից կարծես թե մեր ազգային էպոսի վերջին ճյուղի՝ Փոքր Մհերի որդին էր, Դավթի թոռ Դավիթը, մեր թլոլ Դավիթը, մեր ծուռը: Մենք բոլորս գաղտնի հավատում էինք, որ նա կապրի, որ կապրի ու կշարունակի իր ընտանիքի արդեն ընդհատված պատմությունը:

      Սիրելի փոքրիկ այսօր կողքիդ էի, գիտե՞ս... կանգնել էի գլխավերեւումդ ու ոչ մի կերպ չէի հեռանում... մտածում էի թե էդ ինչ ձեռք էր, որ... ...

      Դու հանգի՜ստ պառկած էիր քո մահիճում ու լուռ էիր:
      Քո փոխարեն մենք էինք լացում, փոքրի՛կ, քո փոխարեն մենք երդվեցինք, փոքրի՛կ... Սառած ձեռքս հպեցի քո սառած այտին ու չդիմացա... Գիտե՞ս, փոքրի՛կ, դու այսօր այնքան լավն էիր, այնքան հանգիստ... Ամբողջ աշխարհն էր քո կողքին... եկել էին մի վերջին անգամ քեզ սիրելու... Բոլորը քեզ խաղալիքներ էին բերել... բերել էին լացով ու սառած հայացքով... Իմ փոքրիկ Դավիթ, իմ լու՛յս Սերյոժա... դու մնացիր իմ մեջ որպես իմ էպոսի մի վերջին զարկը... բայց ասեմ, փոքրի՛կ, ազգդ արթուն է... եւ արթուն ես դու քո լույս ընտանիքով...

      Ես հպարտ եմ քեզանով իմ ազգի ուժեղ ու տոկուն փոքրիկ:

      Քո սրտի բաբախը դադարեց, բայց դու հավերժ ապրեցի՛ր ու մնացի՛ր մեր մեջ... ...Կհանդիպե՛նք, փոքրիկ...

      Արա Նաշքարյան

      Գյումրի

      Մանրամասները` yerkir.am կայքում:

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        16 տարի առաջ Գյումրիի սպանությունների մասին պատմում են ռուս զինծառայողների փաստաբանները
        Զարուհի Մեջլումյան

        21 հունվարի, 2015
        Այս օրերին հաճախ են զուգահեռներ անցկացվում Գյումրիում 16 տարվա տարբերությամբ տեղի ունեցած երկու ողբերգական դեպքերի միջև, քանի որ երկու դեպքում էլ առաջին՝ մեղադրյալները ռուս զինծառայողներ են, երկրորդ՝ քրեական գործերը հարուցվել են սպանությունների ու դասալքությունների հատկանիշներով, երրորդ՝ ողբերգական դեպքերը տեղի են ունեցել Գյումրիում: Սակայն կա մեկ տարբերություն 1999 թ.-ի ապրիլի 14-ին ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամնևի և Դենիս Պոպովի կողմից 2 հայերի սպանության և 8 անձի վիրավորման ու 2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանությունների միջև: Այն է, որ 1999 թ-ին մեղադրյալներն ի սկզբանե գտնվել են հայկական իրավազորության ներքո, իսկ 2015-ի դեպքով՝ ՌԴ իրավազորության:

        Ինչքա՞ն են Հայաստանում պատիժ կրել 2 ռուս զինծառայողները

        «Հետքը» դիմել է Դատական դեպարտամենտ 16 տարվա վաղեմության քրեական գործին ծանոթանալու համար: Բայց մինչ այդ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեր հարցմանը պատասխանելով` հայտնում են, որ 1999 թ. դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Էդիկ Մանուկյան) մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Կամնևին և Դենիս Պոպովին՝ դատապարտելով 15 և 14 տարվա ազատազրկման: Ալեքսանդր Կամնևը Հայաստանում պատիժ է կրել ավելի քան 11 տարի՝ մինչև 2011 թ.-ի հունիսի 10-ը: «Դատապարտյալների փոխանցման մասին» Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն, որը մեր ԱԺ-ն վավերացրել է դեռևս 2001 թ.-ին, ՌԴ Օրենբուրգի դատարանը որոշում է կայացրել Կամնևին պատժի հետագա կրման նպատակով ՌԴ տեղափոխելու միջնորդությունը բավարարելու մասին: «Նկատի ունենալով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, կոնվենցիայով սահմանված կարգով, տվել է իր համաձայնությունը Ա. Կամնևին պատժի հետագա կրման նպատակով ՌԴ փոխանցելուն, ուստի 2011 թ.-ի հունիսի 6-ին Ա.Կամնևը փոխանցվել է ՌԴ իրավապահ մարմիններին»,- ասված է ՔԿՎ հանրային բաժնի պատասխանում:

        Ինչ վերաբերում է մյուս դատապարտյալին՝ Դենիս Պոպովին, ապա նա ՌԴ է փոխանցվել ընդամենը 2 տարի Հայաստանում պատիժ կրելուց հետո՝ 2001 թ.-ի ապրիլի 18-ին: Սակայն, ըստ ՔԿվ ներկայացրած տեղեկատվության, տեղափոխման վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով:

        Ի՞նչ մանրամասներ է հիշում Ալեքսանդր Կամնևի պաշտպան Թամարա Յայլոյանը

        ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանը, ով 1999 թ-ի գործով իրականացրել է Ալեքսանդր Կամնևի պաշտպանությունը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ այն ժամանակ, ինչպես կարգն էր թելադրում, վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել փաստաբանների միություն. «Գյումրու բաժնի վարիչ Ռուդոլֆ Թովմասյանը ինձ նշանակեց: Այն ժամանակ հանրային պաշտպաններ չկային, կար պետական պաշտպանություն: Ու ես այդ հիմունքներով դարձա Կամնևի փաստաբանը»:

        Թամարա Յայլոյանը, հիշելով 16 տարի առաջվա նախաքննությունն ու դատավարությունը, ասաց, որ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը կատարել է հայկական կողմը: «Նախաքննության մի մասը՝ դասալքության հետ կապված, ռուսական կողմն էր անում, ապա բոլոր նյութերը հանձնեց Հայաստանի Հանրապետությանը: Հիշում եմ, որ ռուս քննիչներ կային, որոնք հարցաքննում էին մեղադրյալներին դասալքության մասով»:

        Զուգահեռներ անցկացնելով երկու գործերի միջև` 1999 թ.-ի և 2015 թ.-ի, փաստաբանը նշեց, որ 16 տարի առաջ հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո մեր իրավապահներն են ձերբակալել երկու ռուս զիծառայողներին. «Իրենք չհասցրեցին երկար փախչել, գտնվում էին մարդաշատ վայրում, մեր իրավապահները նրանց անմիջապես տարան Գյումրու ոստիկանություն: Իսկ հունվարի 12-ի ողբերգության պարագայում Պերմյակովը հայտնվել էր ՌԴ իրավազորության ներքո»:

        «Այն մարդը, այն փաստաբանը չեմ, որ ճնշման դեպքում լռեի, չաղմկեի». փաստաբան Թամարա Յայլոյան

        Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը այս տարվա հունվարի 13-ին ներգրավվել է Ավետիսյանների սպանության գործով որպես Պերմյակովի պաշտպան, սակայն, ինչպես ինքն է ասում չի կարողացել մինչև վերջ ներկա գտնվել հարցաքննությանն ու հրաժարվել պաշտպանությունից: Հարցին, թե հնարավոր են այս գործով ճնշումներ են եղել փաստաբանի նկատմամբ՝ պարտադրելով հրաժարվել պաշտպանությունից, Թամարա Յայլոյանը բացասական պատասխան տվեց. «Այն մարդը, այն փաստաբանը չեմ, որ ճնշման դեպքում լռեի, չաղմկեի: Չի եղել ճնշում: Պարզապես էմոցիաներս թույլ չեն տվել շարունակել աշխատանքս, ինչը փաստաբանի վարքագծի կանոնների խախտում է»:

        Հայ քննիչներ չեն մասնակցել Վ.Պերմյակովի հարցաքննությանը

        Փաստաբան Յայլոյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք հունվարի 13-ին հայ քննիչներ մասնակցում էին Պերմյակովի հարցաքննությանը՝ պատասխանեց. «Ո՛չ, չկային: Երկու ռուս քննիչներ էին: Հայ քննիչներին որևիցե մեկը թույլ չէր տա մասնակցել, որովհետև վարույթն իրենցն է, վերջ…Ես գնացել եմ ՌԴ վարույթում քննվող նախաքննությանը մասնակցելու, տեղյակ չեմ եղել, որ ՀՀ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել»,-ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը:

        Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը դեռևս հունվարի 12-ին՝ դեպքի օրը, քրեական գործ էր հարուցել սպանության հատկանիշներով: Հունվարի 14-ին նույն մարմինը որոշում էր կայացրել Վ.Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

        «Կոպիտ ասած, մերոնք ձևական են քրեական գործ հարուցել». փաստաբան Հենրիկ Մանուկյան

        16 տարի առաջ Դենիս Պոպովի պաշտպանությունը պետական պաշտպանության հիմունքներով իրականացրել է փաստաբան Հենրիկ Մանուկյանը, ով «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այդ գործով նախաքննությանը չի մասնակցել, ներգրավվել է դատաքննության փուլում: Նա պատմեց, որ ռուսական կողմից որևէ պաշտոնյա չի մասնակցել դատական նիստերին: Փաստաբանն ասաց, որ հունվարի 12-ի ողբերգությունից հետո է իմացել, որ Դենիս Պոպովը տեղափոխվել է Ռուսաստան պատիժը կրելու, որտեղ էլ հետագայում ազատվել է:

        Արխիվային նյութերում պահպանվել է տեղեկատվություն, ըստ որի` մեղադրյալները դատավարության ժամանակ դիմել են դատարանին, որ ապահովվի ռուս հյուպատոսի ներկայությունը, սակայն դատարանը մերժել է:

        Խոսելով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործով քննության մասին՝ փաստաբան Մանուկյանն ասաց. «Թող բարի լինի մեր նախաքննական մարմինը խափանման միջոցի հարց լուծել, հարցաքննություն իրականացնել: Նախ պիտի որպես կասկածյալ ներգրավեին անձին, ապա հարցաքննեին որպես կասկածյալ: Հետո ապացույցներ ձեռք բերելով՝ որպես մեղադրյալ պիտի ներգրավեին, խափանման միջոցի հարց լուծեին: Կոպիտ ասած, մերոնք ձևական են քրեական գործ հարուցել: Շատ թերի է ամեն բան»:

        Հ. Գ. «Հետքին» ՔԿՎ-ից նաև տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ Հայաստանի ՔԿՀ-ներում այլ պետության քաղաքացի հանդիսացող 62 դատապարտյալ է պատիժ կրում՝ 13 երկրներից: Դատապարտյալների քանակով ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 20 դատապարտյալ, ապա Վրաստանը՝ 18 դատապարտյալ և Իրանը՝ 10 դատապարտյալ: Հայաստանում պատիժ են կրում նաև Սիրիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Նիգերիայի, Տաջիկստանի, Լիբանանի 1-ական քաղաքացի, Ֆրանսիայից ու Ուզբեկստանից-2 ական, իսկ Ռումիանիայից՝ 3 քաղաքացի:

        Լուսանկարում` փաստաբան Թամարա Յայլոյանը

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Քննչական կոմիտեն Պերմյակովի հարցաքննությունից կադրեր է հրապարակել

            22 հունվարի, 2015


            ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

            «Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար»,-հայտնում է Քննչական կոմիտեն։

            Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։

            Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

            Կից ներկայացվում ենq կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։ (Կադրերում երեւում են նաեւ փաստաբանը եւ թարգմանիչը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Քննչական կոմիտեն Պերմյակովի հարցաքննությունից կադրեր է հրապարակել

              22 հունվարի, 2015

              ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

              «Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար»,-հայտնում է Քննչական կոմիտեն։

              Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։

              Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

              Կից ներկայացվում ենq կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։ (Կադրերում երեւում են նաեւ փաստաբանը եւ թարգմանիչը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Yerevan march to demand Permyakov’s handing over to Armenia law enforcement ,
                23.01.2015


                YEREVAN. – A march will be held on January 26 in Armenia’s capital city of Yerevan.

                The participants in the march will demand that Russian soldier Valery Permyakov, who is accused in the brutal murder of the Avetisyan family in Gyumri city, be handed over to Armenian law enforcement.

                “The demand stems from Article 4 of the agreement the RA [i.e., the Republic of Armenia] and the RF [i.e., the Russian Federation] ‘On the Issues of Jurisdiction of the Matters in Connection with the Locating of the Russian Military Base in the RA Territory, and Mutual Legal Assistance.’

                “This can serve as a guarantee for the impartial investigation of the case, and implementing justice for the sake of the Republic of Armenia.

                “Our demand is just,” the initiative’s statement specifically reads.

                As reported earlier, six members of the Avetisyan family—including a two-year-old girl—were shot dead, and a six-month-old baby was wounded in their house in Gyumri on January 12; but the baby boy died in hospital on Monday, January 19.

                Valery Permyakov, a serviceman of the 102nd Russian Military Base in the city, stands accused in this crime. Permyakov was apprehended by the Russian border guards near the Armenian-Turkish border on the same night, he was arrested on January 14, and he is held in custody at the Russian military base.

                The soldier is charged under Russian law, with “the murder of more than two people” and “desertion with a service weapon.” And on Wednesday, January 21, the Investigative Committee of Armenia also filed a criminal charge against Permyakov, and with “premeditated murder of two or more persons.” The Russian soldier has accepted the charge.

                The Prosecutor General’s Office of Armenia had stated that Valery Permyakov will face justice under Russian law, and this information had provoked a wave of protests in Armenia, especially in Gyumri and capital city Yerevan.

                Armenia News - NEWS.am

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Չհայտարարված պատերազմ Հայաստանի դեմ

                  ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  Մեկնաբանություն - 24 Հունվարի 2015,


                  Այս տարեսկզբից, երբ ի դեպ Հայաստանը պաշտոնապես մտավ ԵՏՄ, աննախադեպ մեծացել է լարվածությունը Հայաստանի ու Արցախի սահմաններին: Գրեթե ամեն օր հայկական կողմն ունենում է կորուստներ: Ադրբեջանը հարձակումներ է ձեռնարկել սահմանի ողջ երկայնքով:

                  Այս ժամանակահատվածում էլ տեղի ունեցավ Գյումրիի ոճրագործությունը ռուսական ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ:

                  Արդյոք այս իրադարձությունները՝ սահմանի լարվածությունն ու Գյումրիի ոճիրը կապված են: Այս հարցը ներկայում քննարկվում է, եւ եզրակացությունը հիմնականում մեկն է՝ դրանք չեն կարող կապված չլինել: Առավել եւս հաշվի առնելով այն հանգամանքը, թե Գյումրիի ոճիրը ռազմա-քաղաքական ինչ հետեւանքներ ունի եւ կարող է ունենալ:

                  Գյումրիի ոճիրը լայնորեն քննարկվել է տարբեր մասնագետների՝ քաղաքագետների, հոգեբանների ու այլոց կողմից:

                  Եզրակացությունը միանշանակ է՝ դա այսպես ասած կենցաղային սպանություն չէր, այլ փաստացի «լավ մշակված» ահաբեկչություն եւ դիվերսիա՝ հայերին վախեցնելու, բազայի եւ ռուսական օրենսդրությունը Հայաստանում ընդլայնելու նպատակով: Համենայնդեպս, ոճիրին հաջորդած իրադարձությունները եւ ռուսական պաշտոնական շրջանակների պահվածքը դա են հուշում:

                  Հարց է առաջանում՝ է՞լ ինչ է պետք Ռուսաստանին Հայաստանում, նկատի առնելով այն, որ Հայաստանի թե տնտեսությունը, թե քաղաքական համակարգը՝ իշխանությամբ ու չիշխանությամբ, ոտքով-գլխով պատկանում է իրեն:

                  Հայաստանը չի անում որեւէ բան, որը կհակասեր Ռուսաստանի շահերին, ինչպես ամրագրված է հայ-ռուսական պայմանագրերում, որը վավերացրել է ՀՀ խորհրդարանը:

                  Է՞լ ինչ է պետք Ռուսաստանին:

                  Բանակը եւ ժողովուրդը, որն ըստ էության նույնական են: Հայաստանի ինքնիշխանության վերջին բաստիոնը: Հայ ժողովուրդն ու նրա բանակը, ամեն ինչով հանդերձ, դեռեւս դիմադրում են հայկական ինքնիշխանության կորստին, չնայած այս անհավասար պայքարում մնացել են մեն-մենակ՝ արտաքին ագրեսորի ու «յուրային էլիտաների» դեմ:

                  Գյումրիի ոճիրը եւ սահմանի աննախադեպ լարվածությունը նպատակ ունի կոտրել այդ դիմադրությունը, վախեցնել ու վարկաբեկել հայկական բանակը: Պետք չէ կասկածել, որ այս հարցում գործ ունենք ռուս-ադրբեջանական տանդեմի հետ:
                  Հենց միայն այն հանգամանքը, որ լինելով Մինսկի խմբի համանախագահ եւ անվտանգության ու պաշտպանության պարտավորություններով կապված լինելով Հայաստանի հետ, Ռուսաստանը զինում է նրա հակառակորդին, արդեն իսկ ոչ թե նոնսենս է, այլ վկայում է իրերի բնական վիճակի մասին:

                  Այս տանդեմը վաղուց է չհայտարարված պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Նրանց շահերը Հայաստանի հարցում համընկնում են, եւ այդ երկու երկրները շատ բաների են պատրաստ այդ ծրագրերն իրագործելու համար:

                  Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչպես հիմնավոր նշում են հայ քաղաքագետները, նպատակ ունեն չեզոքացնել հայկական հարցը միջազգային ասպարեզում, որը 2015 թ. կարող էր հասնել իր գագաթնակետին: Խոսքը մասնավորապես հայոց ցեղասպանության եւ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման մասին է: «Սողացող» պատերազմը Հայաստանի սահմաններին նպատակ ունի շեղել այս խնդրից:

                  Իր հերթին, Ռուսաստանի համար Հայաստանը կյանքի ու մահվան խնդիր է: Ռուսաստանի ապագան կախված է Հայաստանի վերահսկողությունից: Ռուսներն ակնհայտորեն չունեն Հայաստանի հետ իրավահավասար գործընկերային հարաբերություններ կառուցելու ցանկություն ու հնարավորություն, եւ դիմում են ամենակոշտ քայլերին՝ վերահսկողության կորուստը կանխելու համար, ներգրավելով Թուրքիային ու Ադրբեջանին: Զուր չէ, որ հայ մի շարք փորձագետներ Գյումրիի ոճիրի մեջ հավանական են համարել թուրք-ադրբեջանական հետքը:

                  Մյուս կողմից, Հայաստանը կարող էր օգտվել այդ հանգամանքից՝ որ Ռուսաստանի համար Հայաստանը կյանքի ու մահվան հարց է: Եվ նրա հետ սկսեր էական խոսակցություն քաղաքականության ու շահերի վերաբերյալ, նրան բերելով շահագրգիռ համագործակցության դաշտ: Սակայն, դրա համար անհրաժեշտ են ազգային-պետական քաղաքական էլիտաներ: Հայաստանում այդպիսիք չկան, իսկ այդ էլիտաների տեղը զբաղեցնող խմբավորումների միակ հոդաբաշխ հայտարարությունը խնդիրը «չքաղաքականացնելն էր»:

                  Այսինքն՝ համաձայնություն Հայաստանի ինքնիշխանության կորստին:

                  Այսինքն՝ թիկունքից հարված հայ ժողովրդին ու նրա բանակին, որն ամեն օր զոհեր է տալիս այս հանցավոր իրավիճակի դեմ կռվում:

                  «Չքաղաքականացնելը» շարունակելը հանգեցնելու է ամենաանկանխատեսելի երեւույթների Հայաստանում ու Ռուսաստանում:


                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....AnKmlxRz.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Originally posted by Vrej1915 View Post
                    Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել

                    Հունվար 23 2015

                    Գյումրու Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո ինքը գնացել է նրանց տուն ու ականատես եղել սահմռկեցուցիչ մի տեսարանի:

                    Նրա նկարագրելով, տան երեք սենյակները իրար մեջ են եղել, գնացքի սենյակների պես, մարդասպանն առաջինը սպանել է տան աղջկան՝ Արաքսյային, մտել է երկրորդ սենյակ, որտեղ պառկած են եղել հայրն ու մայրը:

                    Սպանությունից հետո տան տղամարդուն՝ Սերյոժային, գտել են անկողնում անշարժ պառկած, բայց կնոջ ոտքի դիրքից ենթադրել են, որ նա փորձել է աղջկան օգնության հասնել:

                    Տան տղան, հարսն ու երեխաները եղել են երրորդ սենյակում, տղան ամենայն հավանականությամբ փորձել է վազել, գալ, հասնել օգնության, բայց նրան սպանել են, անկողնուց վայր ընկած են գտել, իսկ հարսը ամուր գրկել է աղջկան ու, ամենայն հավանականությամբ, փորձել է նրան պաշտպանել ու երկուսով անկողնում են սպանվել:

                    «Տղա էրեխին դանակով վեց անգամ օրորոցի մեջ էր խփել, նրան չեմ տեսել, բայց մնացածին տեսել եմ, աղջկա՝ փոքրիկ Հասմիկի սրտին էին կրակել: Եթե ավտոմատը բացած լիներ, պատերի վրա գյուլլի տեղերը կերեւան, ինձ էդպես էլ անհայտ մնաց, թե լույսերը ո՞նց է վառել կամ միգուցե լապտեր է գցել:

                    Իրենց բակում ապրող հորեղբոր աղջիկը՝ Կարինեն ձայներ լսել է, բայց մտածել է, թե երկրաշարժ է:

                    Չենք հասկանում` ինչո՞ւ են սպանել, ո՞վ է պատվիրատուն, եթե հիմա Պերմյակովին բերեն մեր թաղ, ձեռք չենք տա, բայց միայն մի պայմանով, պիտի ասի պատվիրատուն ո՞վ է, ի՞նչ է թաքնված այս ամենի հետեւում:

                    Ախր, ի՞նչ էին ուզում էս մարդկանցից, տները որ մտնեիր, սովորական տուն էր, մի դուռ էին առել, որ փոխեին, դա էլ չհասցրեցին, նոր-նոր ռեմոնտ էին արել տները, շատ սովորական ապրող մարդիկ էին:

                    Մարդասպանը դռան ապակին հանել է պլանկեքից, ձեռքը տարել, ներսի կողմից բանալիով բացել է դուռը ու ներխուժել է ներս: Դռան ապակին կողքի էր դրել, հետո կոտրվեց դռան ապակին:

                    Եթե ջուր ուզեր, նայեք, տեսեք քանի տուն կար մինչեւ Ավետիսյանների տունը: Գյումրեցին միշտ էլ հատուկ վերաբերմունք ունի զինվորի նկատմամբ, ջուրն ի՞նչ է, որ մարդ սպանեիր, դրան հավատալ պետք չէ: Գոնե խիղճդ մեռնի, արել, արել էիր, բա էդ մատղաշներին ի՞նչ ձեւի սպանեցիր:

                    Էդ ինչպե՞ս եղավ, որ մի ամսվա ծառայող Պերմյակովը եկավ, հենց Ավետիսյանների տան տեղը գտավ: Իրանք թշնամի չունեցող մարդիկ են, դեպքից հինգ օր առաջ եմ հետը խոսել, Սերյոժի ավելորդ անունը Շանթիկ էր, ասի՝ Շանթ ջան, ինչղս ես, ասեց յոլա էլի, որ լավ փող ունենային, խանութը տասնմեկ հազար դրամ պարտք ինչի պիտի ունենային:

                    Օրվա հացով ապրող մարդիկ էին: Վաթսուն տարեկան եմ, մի օր Սերոժենց ընտանիքի ձայնը չեմ լսել: Ինչքան կարող ենք էսպես վախով ապրել, վերջը պիտի պարզեն, թե ի՞նչ է եղել, ո՞վ է պատվիրել: Առաջ էս թաղի լույսերը չէին վառում, հիմա թաղի փողոցի լույսերը միշտ վառված են: Մեզ պետք է իմանալ` հետեւի կանգնողն ո՞վ է, կարող է մի ամիս հետո էսպիսի դեպք մի ուրիշ թաղում լինի: Մարդասպանը հետը բան չի տարել: Ես տեսա Արաքսյայի սեղանին կոֆեի բաժակ՝ երեք շոկոլադ:

                    Տանտերերի հեռախոսներն են տարել, թեեւ հարսի մոտ հեռախոս տեսել եմ, մեկ էլ պլանշետ եմ տեսել, որոնք ոստիկանները տարել են»,-պատմեց հարեւանը: Ի դեպ, տան հարսը երկվորյակ է, երբ վերջինիս սպանել են, երկվորյակ քրոջ մոտ գիշերվա կեսին ցավեր են սկսվել: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/23/535409/

                    © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ինչ են հայտնաբերել որսորդական շները Պերմյակովի հետքը փնտրելիս. (Ֆոտոշարք)
                      Հունվար 23 2015

                      Այսօր Aravot.am-ը եղավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցում, որի 188 տանը գազանաբար սպանեցին Ավետիսյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքին: Նշենք, որ այս պահին տունը շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն:


                      Ինչեւէ, հարեւանների ուղեղում չի տեղավորվում, թե ինչու սպանեցին Ավետիսյանների խելոք-շնորհքով ընտանիքին: Նրանք համեստ ապրող մարդիկ են եղել, տան տղամարդիկ խոպան են գնացել-եկել, տանտիկինը՝ Հասմիկը, երբեմն մրգեր է վաճառել շուկայում իր քույրերի հետ, աղջիկներից երկուսը ամուսնացած են, մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Ամասիայի Ողջի գյուղում, իսկ սպանված աղջիկը ամուսնացած չի եղել ու երկար տարիներ աշխատել է ծաղկանոցում, հարսն էլ փոքրիկներին է տիրություն արել: Հարեւանների պնդելով, իրենց թաղամասում երբեք ռուս զինվորական կամ առհասարակ զինվորական համազգեստ հագած մարդու չեն տեսել եւ ապշած են, թե Պերմյակով կոչվածը ինչպես է հայտնվել իրենց թաղում:

                      Թաղի տղամարդիկ համոզված են, որ ոճրագործը տիրապետում է Գյումրու քարտեզին, մասնավորապես անգիր գիտի իրենց թաղամասի առանձնահատկությունները: Թաղի բնակիչները բոլորը միաբերան ասում էին, որ որսորդական երեք շները Պերմյակովի հետքը գտել են իրենց թաղից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոց:

                      «Մեր տունը Ավետիսյանների տնից մի հինգ տուն վայր է, որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո» մարկետ ու հետքը այստեղ կորել է», -նկարագրեց թաղի տղամարդկանցից մեկը: Եթե խանութի մոտով հեռացած լիներ Պերմյակովը, ապա, ըստ հարեւանների, այդտեղ տեսախցիկ կար, կֆիքսեր: Ըստ նրանց, թաղի շատ ու շատ բնակիչներ չգիտեն այն զարտուղի, խճճված ճանապարհները, որոնք տանում են դեպի ծերանոց:

                      «Կարո» խանութի մոտ շները կորցրել են ոճրագործի հետքը, ամենայն հավանականությամբ այստեղ կամ նրան դիմավորող է եղել, կամ տաքսի է նստել ու հեռացել : Հարեւանները անչափ վախեցած են կատարվածից, նրանց դիմացի հարեւանը, ինչպես նաեւ նույն հասցեում բնակվող Ավետիսյանների հորեղբոր դուստրը՝ Կարինեն, լքել են թաղամասը: Տղամարդկանցից մեկի ասելով էլ, ինքն ամբողջ օրը տան անդամների վախն է չափել տալիս: «Թոռիս լրագրողները հարցրել են՝ վախենում եք, ասել է հենց ուզում եմ աչքերս փակեմ, որ քնեմ, աչքիս էդ Պերմյակովն է հայտնվում»:

                      Թաղի տղամարդիկ բացառում են այն վարկածը, որ տան տղամարդը՝ Սերյոժա Ավետիսյանը, Չիտայում է աշխատել ու հենց այստեղից ծանոթ է եղել Պերմյակովին, եւ որ վերջինս եկել, գնացել է Ավետիսյանների տուն: Ըստ նրանց Սերյոժա Ավետիսյանը Անապա է գնացել խոպան, տարվա մեջ երկու –երեք անգամ գնացել-եկել է: «Ցերեկ օրով անգամ դռներս փակում ենք, որ երբեք փակած չկանք, որ հրավառություն է լինում, քիչ մնա ուշքներս անցնի»,- ասաց հարեւանուհիներից մեկը:

                      Մեկ այլ կին էլ ասաց, որ վախենում են անցնեն Ավետիսյանների դռներով, որ գոնե խանութ հասնեն ու առեւտուր անեն: Նրանց ասելով, Ավետիսյանների ընտանիքը պարտքեր ունի խանութում, օրինակ՝ այս պահին տասներկու հազար դրամ հացի պարտք ունի, ու թեեւ տան տղամարդիկ գնում էին խոպան, սակայն խաբել ու նրանց փողերն էլ չէին տվել: Հայր ու տղա դեկտեմբերին էին վերադարձել Ռուսաստանից, որ Նոր Տարի անեն ու նորից գնան:

                      Ըստ մեր զրուցակիցների, Սերյոժան թշնամիներ չուներ, ոչ էլ փող ուներ, ոչ էլ գողական աշխարհից էր, որ նրա ընտանիքին գազանաբար սպանելու լուրջ պատճառ ունենային: Ավետիսյանների հարսի տատիկն ու պապիկը մորաքրոջ հետ ապրում են մի քանի տուն այն կողմ, սակայն նրանք չցանկացան մեզ հետ զրուցել՝ նշելով, որ լրատվամիջոցները իրենց արդեն զայրացնում են տեսանյութեր գցելով: Ավետիսյանների բարեկամների հետ հարցազրույցը՝ քիչ անց: Կան որոշակի ենթադրություններ, որ մի հոգի է ներխուժել Ավետիսյանների տուն, ոտնահետքերը առայժմ դա են ցույց տալիս:

                      Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

                      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/23/535361/

                      © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                      Comment

                      Working...
                      X