Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Kocharian and his buddy gago think Serj favors the politicle elite over the countries needs. Both think Serj's parties monopoly of the politicle scene needs to end.
      Lol.
      Serj's politicle "monopoly" is what is preventing these two from monopolizing the politics of Hayastan to their benifit.
      Hey bob, go buy another island. Hey dodo, cram another plate of food down your gullet.

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        I want Serjik to stay in power because he is anti gay. LOL

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Kavkazskiy Uzel , Russia
          Jan 24 2015


          8000 Armenians sign petition to hand Russian soldier over to local authorities



          A reported 8000 Armenians have signed a petition demanding that
          Russian contract soldier Valery Permyakov, who has been accused of
          murdering an Armenian family, be handed over to the Armenian police,
          Kavkazskiy Uzel news website reported on 24 January.

          Currently, Permyakov is reportedly in custody at the Russian military
          base in Gyumri, Armenia.

          An activist interviewed by the website, Narek Aivazyan, was quoted as
          saying the original goal had been to collect 10000 signatures.

          He noted, however, that a part of the demands had been met since
          Armenian police are investigating the 12 January murder.

          The website, however, quoted lawyer Lusine Saakyan as saying even were
          "a million" signatures, the petition would not have any legal power.

          The petition could help civil engagement around the issue grow into a
          political fight, however, noted Manvel Sarkisyan, the director of the
          Armenian Institute of National and Strategic Research.

          Sarkisyan is quoted saying: "Over the course of ten days, [parliament
          opposition] parties completely ignored the process, and even a sort of
          fear to engage with [the protest] was observed."

          [Groong note: the above was translated from Russian]

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Անհնար էր չլսել ինքնաձիգի 28 կրակոցների ձայնը

            ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
            Հարցազրույց - 26 Հունվարի 2015,

            Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

            Տիկին Խառատյան, Ռուսաստանը շարունակում է անդրդվելի մնալ և Պերմյակովին չի հանձնում հայ իրավապահներին: Այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ կարող են լինել հայ-ռուսական հարաբերություններում:
            Նախ այս պահին Հայաստանում ես հակառուսական տրամադրություն չեմ տեսնում: Նաև ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում հակառուսական տրամադրություն: Օրինակ, նկատի ունենք Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության դեմ կարծիք կամ վերաբերմունք արտահայտե՞լը, Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությո՞ւնը Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանի նաև ոչ ֆորմալ վերաբերմո՞ւնքը Հայաստանի նկատմամբ, թե՞ ընդհանրապես հայ-ռուսական դաշնակցության դեմ տրամադրությունները: Սա՞ է հակառուսականությունը, թե հենց էթնիկությունը նկատի ունեն, կամ պատմական անցյալը: Սրանք հարցեր են, որոնք արդեն հիմա պատասխանի են սպասում, որովհետև հակառուսականություն ասելը կարծես բոլոր այս երանգները պարունակում է, բայց ամեն մի կոնկրետ իրավիճակի համար չի պարունակում: Ես վախենում եմ, որ այսպես անորոշ այդ արտահայտությունը գործածելու դեպքում խտացնում ենք կոնկրետ խնդրի հետ կապ էլ չունեցող մի շարք երևույթներ, և որոշակի չափով թուլացնում ենք կոնկրետ այդ խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքը:
            Պարզվում է, կոնկրետ Գյումրիի դեպքում շատ մասնավոր տրամադրվածություն կա, նույնիսկ ոչ այնքան Հայաստանի ինքնիշխանության կամ այդ իշխանության նկատմամբ ՌԴ իշխանությունների արհամարհական վերաբերմունքի, կամ այդ ինքնիշխանությունը հեղինակազրկելու փորձի առումով, որքան այն տագնապի, որ այդ հանցագործությունը քողարկելու փորձ կարող է արվել: Այսինքն չեմ կարող ասել, որ սա հակառուսական տրամադրություն է, բայց կարող եմ ասել, որ սա ակնհայտ ցուցադրում է, որ միջին ՀՀ քաղաքացին չի վստահում, որ ռուսական արդարադատությունը մտադրություն ունի,- և հեռանկարում մենք կարող ենք սպասել, - որ այդ հանցագործության շարժառիթները կիմանանք: Խոսքը պատժի մասին չէ, այլ շարժառիթներն իմանալու:


            Տիկին Խառատյան, շատերը համոզված են, որ հենց ռուսական կողմի պահվածքի դեմ ընդվզում կա, որոնք ոչ մի քայլ չեն անում Գյումրիի գործով մեղադրյալ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու ուղղությամբ:
            Կոնկրետ դեպքում թե հայ, թե ռուս իրավապահները տարբեր ձևերով փորձում են աճպարարություն անել, իբրև թե գործը վարում են հայ իրավապահները, փորձաքննություն իրականացնում են հայ իրավապահները, սակայն ակնհայտ է, որ բովանդակային իմաստով այդպես չէ: Մեր հասարակությունը լիովին վստահ է, որ Պերմյակովի գործն ամբողջովին վերահսկելու ռուսական իշխանությունների ջանքերի նպատակն այն է, որ սպանության շարժառիթները չբացահայտվեն: Դա էլ իր հերթին ծնում է հաջորդ հարցականները. ինչո՞ւ, այդ ի՞նչ գիտեն ՌԴ իշխանությունները, որ իրենց կյանքի ու մահու չափ անհրաժեշտ է, որ այդ շարժառիթները չբացահայտվեն: Այստեղից ծնվում են ենթադրություններ, վարկածներ, միֆեր և այլն: Մյուս կողմից, ընդհանուր առմամբ Հայաստանում միանշանակ չէ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, որ նույնիսկ Հայաստանում ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ խմբերը համարում են, որ սա Հայաստանին պարտադրված, անգամ հրամայված քայլ էր, որ չի վերլուծված Հայաստանի կողմից իր ազգային շահն այդ ԵՏՄ-ում, և որ սրանք բոլորը Հայաստանում քննարկման և այդ քննարկումից բխող ենթադրությունների, վարկածների և նաև սթափ դատողությունների հիմք են, անշուշտ: Եվ այս ամենի անունը դրված է հակառուսականություն:

            Վերջին օրերին շատ լարված է նաև սահմանին: Շատերը փորձում են կապ տեսնել Գյումրիի դեպքին հաջորդող իրադարձությունների և սահմանին առկա լարվածության միջև: Դուք տեսնո՞ւմ եք նման կապ:
            Ես այդ հարցերի մասնագետը չեմ, բայց նաև չեմ բացառում այդ հնարավորությունը, ինչպես նաև չեմ բացառում այն, որ մենք մտել ենք ցեղասպանության 100-ամյակի տարի, և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ակտիվացել են նաև Արցախի շուրջ կատարվող զարգացումներում հայկական կողմին ագրեսոր ներկայացնելու քայլերը: Հնարավոր է, որ սա նախապես ծրագրված էր, որ 2015 թվականը պիտի սկսվի սահմանային լարվածությամբ, և այդ լարվածությունը պիտի առիթ հանդիսանա միջազգային և միջպետական հարաբերությունների տարբեր ձևաչափերի հանդիպումներում ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա: Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը մեղմ ասած գտնվում է միջազգային մեկուսացման մեջ, Հայաստանը փորձում են ներկայացնել Ռուսաստանի հետ կապի ֆորմատով, ինչպես վերջերս այդ մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Սրանք կարծում եմ, որ հենց ցեղասպանության տարվա համար նախապատրաստված գործողությունների մեջ կարող են տեղավորվել:

            Վերջերս իրավապահները կադրեր ցուցադրեցին Պերմյակովի հարցաքննությունից, որտեղ նա չափից ավելի հանգիստ տեսք ուներ: Ձեր կարծիքով, այս հանցագործությունը մեկ մարդու ձեռքի գո՞րծ կարող էր լինել:
            Ինձնից շատ ավելի խելացի վերլուծաբաններ արդեն դրել են շատ ուշագրավ նյութեր այն մասին, որ ամեն ինչից զատ, անհնար էր չլսել ինքնաձիգի 28 կրակոցների ձայնը, երեք սենյակներում Պերմյակովի կողմնորոշվելու խնդիրը, բոլոր մարմինների անկողիններում լինելու հանգամանքը: Այս ամենը շատ կասկածելի են դարձնում այդ տղայի ինքնախոստովանության մեզ հայտնի մասը՝ թե մենակ է իրականացրել ամեն ինչ: Երբ ես գրում էի այդ մասին, ինձ շատ հետաքրքրում էր հետևյալը. այդ տղան ժամը 5-ի սահմաններում է փախել ռազմաբազայից, այնինչ դեպքի մասին հայ իրավապահներն իրազեկվել են ժամը 12.00-ի սահմաններում: Սա նշանակում է, որ ռազմաբազայում 7 ժամ շարունակ իմացել են, որ զենքը ձեռքին փախստական կա, իսկ հայ իրավապահներն այդ մասին չեն իմացել: Այսինքն, 7 ժամ անհետացած ռուս զինվորականի փնտրտուքը ՀՀ տարածքում իրականացվել է առանց հայ իրավապահների մասնակցությա՞ն, թե նաև նրանց մասնակցությամբ: Սա իմ մոտ հարց է առաջացնում. Եթե Հայաստանում ենթադրենք 7 ժամ ինքնաձիգը ձեռքին, փախած զինվորական է թափառում, այսինքն քաղաքացիներին վտանգ է սպառնում, այդ մասին հայկական ինստիտուտները տեղյա՞կ են, թե տեղյակ չեն, և պիտի՞ տեղյակ լինեն, թե կարող են նաև չլինել: Ես դա չգիտեմ, չգիտեմ նաև, թե ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները ՀՀ տարածքում իրենց փախած զինվորականին փնտրելու իրավունքն ինչ է նշանակում: Ինչպե՞ս են իրականացնում այդ փնտրտուքը, ո՞րն է նրանց իրավունքի աստիճանը՝ Հայաստանի ոչ ռազմական տարածքում իրականացնել այդպիսի փնտրտուք: Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ չկա ոչ քննարկում, ոչ պատասխան: Այսինքն, այս ամբողջ իրավիճակն անընդհատ ծնում է հարցեր ու դեռ շատ է ծնելու, որոնց պատասխաններից շատ ջանասիրաբար փախչում են թե ռուսական, թե հայկական պատասխանատուները:

            Շատերը բարձրացնում են նաև ռուսական ռազմակայանի՝ որպես անվտանգության երաշխավորի հարցը, նշելով, որ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցը պետք է քննարկվի և առնվազն փոխվեն դրա պայմանները:
            Այո, դա էլ քննարկվող հարցերի տիրույթում է և մասնավորապես ռուս վերլուծաբան փորձագետներն են գրում, որ հերիք է շեշտը դնեք հայ-ռուսական դաշինքի, հայ-ռուսական առասպելների վրա, իրականում ռուսական ռազմակայանը միակ հնարավորությունն է Ռուսաստանի համար ամբողջ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի ներկայության դեմ: Մի տեղափոխեք խնդիրն այնպիսի կենցաղային մակարդակ, ինչպիսին հայ-ռուսական դարավոր բարեկամությունն է կամ հայերին Թուրքիայից պաշտպանելու ռուսական պատրաստակամությունը: Ես համաձայն եմ, որ շատ բնական էր, որ ռուսական ռազմաբազան ոչ թե հայերի համար է, այլ հենց ռուսների, հետևաբար մենք կարող ենք այս խնդիրը սառը և սթափ դատողությամբ քննարկել: Այո, ինչու չէ, Ռուաստանը գուցե կարող է Հայաստանի տարածքում իր շահերը հետապնդող նպատակներով բազա ունենալ, բայց այդ դեպքում մենք պետք է վերանայենք մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության խնդիրը բոլորովին ուրիշ տարբերակներով ու հարթություններով, ոչ թե այդ ռազմաբազայի գոյությամբ: Նաև այդ ռազմաբազայի նկատմամբ վերաբերմունքը ևս, կարծում եմ, պետք է հստակեցվի: Սրանք հարցեր են, որոնք ուզենք, թե չուզենք, բարձրանում են այս դեպքի հետ կապված:

            Այս քննարկումների անհրաժեշտությունը, որ այս հարցականներին ի վերջո պետք է պատասխաններ տրվեն, լռեցնելու մի տարբերակ կա՝ ասելով մի քաղաքականացրեք իրավիճակը: Ի՞նչ քաղաքականացման մասին է խոսքը, եթե ՀՀ քաղաքացիներն իրենց համար կարևոր հարցերի պատասխաններ են փնտրում, և այդ պատասխանները տվողներ չկան: Այդ պատասխանները տվողների միակ հոդաբաշխ արտահայտությունը իրավիճակի քաղաքականացման մասին սպառնալիքն է կամ հայերի անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումները:

            Այսինքն, սա ինչ-որ առումով որոշակի լյուստրացիա է և հնարավորություն՝ հետագայում ճշտելու ռուսական ռազմաբազայի ՀՀ տարածքում գտնվելու գործառույթներն ու պայմանները:
            Ես չգիտեմ՝ սա կծառայի դրան վերջնարդյունքում, թե ոչ, բայց որ շեշտադրումները հստակեցվում են, հարցերը կոնկրետանում են, հարցականները մնում են չպատասխանված, և դրանք կծնեն նորանոր հարցադրումներ, վստահաբար՝ այո:
            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....WZCwl9So.dpuf

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              26.01.15

              Analysis: Armenia wary of new Russo-Turkish alliance based on neocolonialist policies



              By NAIRA HAYRUMYAN
              ArmeniaNow correspondent



              Armenia, which was once divided under Russian-Turkish agreements, is not interested in another alliance between Moscow and Ankara, but it cannot back international policies aimed at restraining Russia or Turkey by force of its current “allied” relations with the Russians.

              The world press has recently described the behavior of the presidents of Turkey and Russia as a policy of gambling. Some observers say that both leaders, Recep Tayyip Erdogan and Vladimir Putin, are carrying out aggressive neocolonial policies, trying to save the remnants of the Ottoman and Soviet empires, respectively.

              Several years ago Putin initiated the project of the Eurasian Union, a Russian-led grouping that currently also includes Kazakhstan, Belarus and Armenia. Experts believe this project allows Moscow to keep under its control at least several of the post-Soviet states.

              Erdogan, meanwhile, revived many of the attributes of Ottomanism – he built a huge palace where guests are greeted by warriors in traditional Ottoman clothes, he also proposed the introduction of Ottoman language teaching at schools.

              Over the weekend, Erdogan issued an ultimatum to the European Union. “We are testing Europe. Will Europe be able to digest and to accept Turkey, whose people are Muslims? If you oppose Islamophobia, then you must admit Turkey into the EU,” he said.

              He added that “Turkey is a strong country today, and it will not stand at the door of the EU and ask for membership.” Erdogan emphasized that if Turkey is not admitted to the EU, it will go its own way.

              Will there be a new alliance between Turkey and Russia, which traditionally would end up in the division of Armenian lands? In this context, media are discussing the role of the Armenian Question in the matter of pressure on Turkey and Russia. The first lawsuits against Turkey in connection with the return of estates seized from Armenians as a result of the 1915 Genocide have already been filed with courts. Ninety-four-year-old Zvart Sujyan has submitted a lawsuit for the hereditary possession of the land on which the airport of Diyarbakir (Tigranakert) is now located.

              The Turkish press already writes that it is easier to give the Armenians the private property seized from them a century ago than take the matter as far as the fragmentation of the country.

              The Sabah newspaper reminds that 41 out of the 50 U.S. states, as well as the parliaments of 22 countries have recognized the Armenian Genocide. “The small state of Armenia has no influence, but the Armenian Diaspora has... the grandchildren of the families deported from the Ottoman Empire 100 years ago are carrying out a serious campaign. Let’s see what kind of response Ankara will give to the noise that will be raised in New York, Washington and Paris,” the newspaper writes.

              In his turn, representative of the Turkish opposition Nationalist Movement party Oktay Vural, referring to the information about the Armenian Diaspora’s making land claims to Turkey, said that Erdogan’s party, by returning back to Turkey the Armenians who had gone abroad, is working on a program on returning lands to them.

              He noted that the return to Armenians of the Ataturk Airport and the Cankaya Palace, which Armenians consider to be theirs, is impossible, but wondered whether the publication of such claims was accidental.

              On the eve of the 100th anniversary of the Armenian Genocide, which is to be marked on April 24 this year, a situation has formed where the main issue is not the claims of the Republic of Armenia to Turkey, but the possible support by the US administration of the demands of the Armenian Diaspora to Turkey.

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Interview of our new Katolikos of All Armenians, Mikayel I Adchabahyan

                Last edited by Vrej1915; 01-26-2015, 04:33 PM.

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռուսական ռազմաբազայում խնդիրներ կան, որոնք պետք է բուժել. Աջապահյան,
                  26.01.2015



                  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ զրուցել ենք Գյումրիի ողբերգությունից հետո Համայն Ռուսիո պատրիարքին դիմելու նրա ջանքերի, հետողբերգական շրջանում Գյումրիում տիրող իրավիճակի, կատարվածի հնարավոր քաղաքական հետեւանքների մասին։

                  Կատարված ողբերգությունից օրեր անց տեղեկություն տարածվեց, որ Դուք դիմել եք Համայն Ռուսիո պատրիարքին՝ Պերմյակովի գործը ՀՀ արդարադատությանը հանձնելու միջնորդությամբ ՌԴ իշխանություններին դիմելու խնդրանքով։ Ի՞նչ պատասխան եք ստացել։

                  Ես դիմեցի հայր Անդրեյին (խմբ.102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Անդրեյ վարդապետ) ամենակրիտիկական պահին, երբ բախումներ էին ընթանում, կապվեցի նրա հետ հեռախոսով եւ խնդրեցի, որ գոնե ինքը փորձի մի բան անել պատրիարքի միջոցով, եւ նա փորձեց։ Բայց պատրիարքարանից պատասխան եկավ, որ իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն պատրիարքարանը չի տեսնում։ Հիմա, երբ իրավիճակը խաղաղ է, մենք էլ չենք տեսնում պատրիարքարանի միջամտելու անհրաժեշտությունը:

                  Ողբերգությունից հետո Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու կոչեր հնչեցին։ Դուք ռազմաբազայի հետագա ճակատագիրը քննարկելու անհրաժեշտություն այս պահին տեսնո՞ւմ եք։

                  Ռուսական ռազմաբազան հանելու հրատապ անհրաժեշտություն չկա, հիվանդությունը բուժելու փոխարեն հիվանդին սպանելու կարիք չկա։ Հիմա, եթե ռուսաստանյան զորակայանը հիվանդ է, պետք է այն բուժել, ոչ թե սպանել, ուրեմն կա խնդիր, կան անձնակազմի ընտրության հետ կապված պրոբլեմներ։ Դրանք պետք է լուծվեն, եւ, հետեւաբար, ռուսաստանյան զորակայանը կարող է մնալ, փոխել իր մոտեցումները, անձանակազմի ընտրության ձեւը, եղանակը, նաեւ հարաբերվելու կերպը քաղաքի եւ քաղաքացիների հետ։ Մի խոսքով՝ խնդիրներ կան, որոնք բուժելի են։ Եթե տեսնեք, որ անբուժելի է, այն ժամանակ կարելի է խնդիրը բարձրացնել։ Բայց չեմ կարծում, որ անբուժելի է, եւ նման հարց գոնե այս պահին սթափ վիճակում ոչ մի գյումրեցի չի բարձրացնում։ Առավել եւս, որ ռուսաստանյան ռազմաբազան ոչ միայն անվտանգության խնդիր է լուծում որոշակի առումով, այլեւ տնտեսապես օժանդակում է քաղաքին. բազմաթիվ մարդիկ այնտեղ աշխատում են, ընտանիք են պահում։

                  Միջազգային, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներում փորձ արվեց Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով գյումրեցիների բողոքի ալիքը ներկայացնել որպես հակառուսական տրամադրություններ։ Դուք այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք Գյումրիում։

                  Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն եւ չեն տուժի, եւ մեր ժողովուրդն էլ իմաստությամբ ցույց տվեց, որ ինքը հակառուսական տրամադրություն չունի։ Ընդամենը այնպես ստացվեց, ռուսների չար բախտից, որ այս ոճրագործը ազգությամբ ռուս է, եւ ռուս ազգի խայտառակությունն է, եւ ռուս ազգը նույնպես ուրախ չէ այս ամենից, ոչ էլ Ռուսաստանի պետությունն է ուրախ այս վիճակից։ Հետեւաբար, հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող տուժել, որովհետեւ մեր ժողովուրդն այդքան իմաստություն ունեցավ չվերագրելու այս ամենը ամբողջ ռուս ժողովրդին։ Նույն իմաստությունը պետք է ունենա ռուս ժողովուրդը. այսինքն՝ եթե դեպքեր լինում են հայերի կողմից Ռուսաստանում, դա չպետք է վերագրել ողջ հայությանը։ Իսկ Մինվոդիում կատարվածը դարձյալ այս բանի անմիջական հետեւանք կարելի է գնահատել, բայց երբեք չի կարելի հավասարության նշան դնել. մի ամբողջ գերդաստանի՝ 7 հոգի, այդ թվում՝ մանուկների քնած վիճակում սպանության եւ մի զինծառայողի վեճի ընթացքում սպանության միջեւ։ Իհարկե, այդ սպանությանն էլ արդարացում չկա, բայց ռուս հասարակությունը թող չփորձի հավասարության նշան դնել։

                  Շիրակի թեմի առաջնորդը հույս հայտնեց, որ ռուսական կողմը ճիշտ հետեւություններ է արել, եւ ի վերջո ոճրագործը կհանձնվի Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ ինքն արդեն դրական միտումներ է տեսնում։

                  Էլիզա Ֆրանգուլյան

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Էս մեկ հոգու բան չէ, ամենքի գլխին մեկը կանգնել է, ու, հերթով գյուլլելով, անցել են. Ավետիսյանների հարազատները՝ դեպքի մասին

                    26.01.2015

                    Ավետիսյանների ընտանիքի սպանությունից երկու շաբաթ անց գործում տուժողների իրավահաջորդներ ընդգրկված չեն: Ավետիսյանների հարազատները չունեն նաեւ փաստաբաններ, ովքեր կզբաղվեն նրանց շահերի պաշտպանությամբ. գրում է ԳԱԼԱ-ն:

                    «Կայքի թղթակիցն այսօր հանդիպել է սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ եւ դստեր հետ: Պարզել, որ խնդիրը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ վախը: «Մենք մեր վշտով նստած ենք եւ ի վիճակի չենք եղել ոչ մի տեղ դիմել»,-ասում է տիկին Ռիտան:

                    Հասկանում են, որ պետք է, որ գործում տուժողի իրավահաջորդներ լինեն: Ավետիսյանները 2 դուստր ունեն, իսկ Հասմիկ Ավետիսյանը քույրեր ունի:

                    Իրավահաջորդներ կան, սակայն, փաստացի, դեպքից օրեր անց որեւէ մեկը ներգրավված չէ գործում: Տիկին Ռիտան բացատրում է՝ պատճառը վախն է: Ասում է՝ Ավետիսյանների աղջիկները ծանր վիճակում են, վախենում են ամեն ինչից եւ ամենքից, չունեն համարձակություն միջադեպից հետո որեւէ մեկի հետ հանդիպել կամ որեւէ բան անել:

                    Ընդգծում են, որ իրենց մեջ չկան իրավական գիտելիքներով հարազատներ, ովքեր կօգնեին, կուղղորդեին իրենց ինչ որ քայլեր ձեռնարկել: Երեւանում բնակվող աղջկա սկեսուրը պատմում է. «Իմ հարսն ամբողջ գիշեր նստած է, ես էլ կողքը: Դանակ է վերցնում ձեռքը, պատառաքաղ է վերցնում, ասում է մամ, որ չհարձակվեն մեր վրա:

                    Սարսափելի իրավիճակ է»: «Ես էլ մորաքույրն եմ, ես էլ իմ կյանքից եմ վախենում, մինուճար տղա ունեմ: Պետք է մեզ փաստաբան լիներ, որ էս բոլոր հարցերը կարգավորվեր՝ երեխեքս չգային-էրթային, մենք չէրթայինք ու գայինք:

                    Իրենք մեր բոլոր հարցերը ներկայացնեին»,-ասում է տիկինը: Այս ընթացքում միայն գնացել են Գյումրիի քաղաքապետարան: Ասել, որ առաջին հերթին հոգեբանի կարիք ունեն, հետո՝ փաստաբանների:

                    Քաղաքապետարանում գրել են իրենց պահանջը: Տիկին Ռիտան պատմում է, որ վախի գործոնն այնքան մեծ է, որ վաճառելու է Գյումրիի բնակարանը եւ հեռանալու է քաղաքից:

                    «Հենց Գյումրիի ճամփեն գուկանք, ես կմրսիմ, ես կդողամ, հոգեկանս կխանգարվի: Մենք էլ չենք կարող Գյումրիում ապրել: Ես պետք է վաճառքի հանեմ տունս՝ գնամ: Ու՞մ համար մնամ էստեղ: Էս տան մեջ ես էլ չեմ կարող ապրել»:

                    Քրոջ ընտանիքի մասին միայն կարող է լավը խոսել: Միանշանակ պնդում է՝ թշնամիներ չեն ունեցել: Հարցնում է. «Դուռը բաց քնողը թշնամի՞ կունենա: Լոգիկայի հարց է: Հիմնականում իրանց տան դուռը բաց է եղել:

                    Իրենք սովորական բանվոր մարդիկ են: Սաղ կյանքերս բազարն ենք կանգնել, տանջանքով ապրած մարդիկ ենք: Արմենս ընդհանրապես խոպանչի չէ: 3 ամիս է գնացել Մոսկվա՝ իր ընկերոջ մոտ:

                    Մինչեւ առ էսօր էլ իրա աշխատած փողը բանկը մնաց՝ 8000 ռուբլին: Բոլորին կարող եք հարցնել, թե ինչ վարքագծի տեր տղա էր՝ խելոք, շնորհքով: Մեր ազգի պարծանքն է եղել…

                    Արմենիս պես չկա: Նույնը իմ քույրը… սաղ կյանքը տանջված: Ամուսինն էլ՝ Սերոժը, Անապայում է հիմնականում աշխատել: Ուրիշ երկրների հետ կապ չունի: Ոչ կռիվ է եղել, աշխատել եկել են, հալալ քրտինքով ապրող մարդիկ էին:

                    Էդ տան մեջը էլ ինչից կարող էր թշնամի դուրս գար: Աիդան էլ բրաբիոնում կաշխատեր: Բոլորի տունը բացի գեղեցկացնելուց, ուրիշ բան չի արել:

                    Ոչ իրանք մաֆիաների մեջ են եղել, ոչ գողեր են եղել, ոչ թալանչի են եղել, ոչ նարկոման են եղել, ոչ դատված են եղել: Քաշված ընտանիք էր, ինչի՞ պետք է մտնեին իրենց տուն, խփեին սաղին»:

                    Ավետիսյանների հարազատները միանշանակ չեն հավատում, որ մեղադրյալ Պերմյակովը մենակ կարող էր սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Համոզված են՝ նա մենակ չի եղել:

                    Առաջինը սպանված Ավետիսյանների բնակարանի դուռը բացել է հենց տիկին Ռիտան: Միակ մարդը, ով անկողնում չի սպանվել, Արմեն Ավետիսյանն է եղել՝ ընտանիքի տղան: Նրա դիակը եղել է մահճակալի կողքին: «Էս մեկ հոգու բան չէ: Արմենիս մի հատ փորից, մի հատ գլխից են խփել: Արմենն ըստ երեւույթին ձենից ելել է, բայց սենյակից դուրս չի հասցրել գալ: Անկողնու կողքն էր:

                    Քրոջս մի ոտքն էլ էր կախ գցած անկողնուց: Ես որ մտա, մտածում էի գազից են խեղդվել: Ով կմտածեր, որ քնած տեղը կգան կխփեն: Փոքր երեխուն հարցնես, չի հավատա, որ ինքը մենակ է եղել:

                    Եթե էդ տան մեջ 2 տղամարդ կա, էդ էշը իրանից ինչ կնրկայացներ որ…. Հետո սենյակներն առանձին-առանձին են: Մի տեղ չեն եղել, որ կանգնի բոլորին սպանի: Առաջինը՝ Աիդաս է խփված եղել: Եթե Աիդային խփել է, էն մյուս սենյակի դուռը ծածկած է եղել:

                    Իրանք գոնե հեռախոսով չէի՞ն կարողանա զանգել: Ամենքի գլխին մեկը կանգնել է ու հրաման է տվել: Բացի այդ, ոչ մի մարդասպան իրա կոշիկները, իրա շորերն ու ամեն ինչը չի հանե դնե ըսե՝ գել, արի ինձ կեր: Էդպես արեցին, որ շեղեին ճանապարհից: Ինչպե՞ս կարող է 6-7 հոգանոց տունը մեկ հոգի կանգնի գյուլլե: Մինչեւ մեկին հասնելը, մյուսը կարող էր հետեւից խփեր:

                    Տղամարդ էին, թեկուզ զենքին էլ կարող էին հասնել, դեմը կանգնեին, թեկուզ խփվեին, բայց մյուսները կհասնեին: Բայց չեն կարողացել: Ուրմեն ամենքի գլխին մի հոգի կանգնել է, ու ասել՝ չշարժվիք ու հերթով գյուլլելով անցել է»,- կարդում ենք կայքում: Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

                    Մանրամասները` yerkir.am կայքում:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Պերմյակո՞վն է կատարել, թե՞ ինչ-որ ուժեր կան, որ կանգնած են նրա հետևում. Սեյրան Օհանյան
                      27.01.2015


                      ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ լրագրողները չշրջանցեցին Գյումրու ողբերգությունը:

                      Նրանց հետաքրքրում էր` արդյո՞ք նախարարը բարձրացրել է Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցը: Սեյրան Օհանյանը նշեց, որ ողբերգական իրադարձություն է եղել Գյումրիում, բայց հարցն իրավական դաշտում է:

                      Ըստ նրա` ՌԴ պաշտպանության նախարարը և նրա տեղակալը նույնպես դատապարտել են այդ երևույթը: «Կարծում եմ, որ իրավական աշխատանքները կտան բոլոր պատասխանները»,- ասաց նախարարը:

                      Հարց հնչեց նաև, թե արդյո՞ք Պերմյակովին բռնելիս ռուսական կողմը չի խախտել հայ-ռուսական միջպետական պայմանագիրը: «Բերեք` Պերմյակովին և այդ գործով զբաղվող հայ-ռուսական համատեղ խմբին հանգիստ թողնենք, որովհետև բավական լուրջ աշխատանք ունեն կատարելու:

                      Ի վերջո, պետք է իմանան` Պերմյակո՞վն է կատարել, թե՞ ինչ-որ ուժեր կան, որ կանգնած են նրա հետևում: Շատ-շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում:

                      Ո'չ ես, ո'չ էլ դուք իրավունք չունենք մտնելու այդ մասնագիտական մանրուքների մեջ, որոնցով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասաց նախարարը:

                      Նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

                      «Այդ դեպքը չի կարող մեր միջև սեպ խրել»,- ասաց նախարարը` բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, և որ այն ավելի գլոբալ անվտանգության հարց է լուծում` հաշվի առնելով Թուրքիայի առկայությունը:

                      Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի կարող մասնակցել Գյումրիում ռուսական ռազմաբազա զորակոչվող ռուս զինվորների ընտրության գործին, որովհետև ռուս զինվորների մասնակցությամբ արդեն քանի ողբերգական դեպք է եղել Գյումրիում, Սեյրան Օհանյանը նախ պատասխանեց, թե 102-րդ ռազմաբազայի գնդապետ Ռուձինսկին վերջին տարիներին բավական լուրջ աշխատանքներ է կատարել ռազմաբազայում մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ, ապա նշեց, որ եթե համեմատելու լինեն ռուսական ռազմաբազան` տարիներ առաջ և հիմա, կա զգալի դրական տեղաշարժ:

                      «Կարծում եմ, որ մեր խնդիրը չէ: Յուրաքանրյուր սուվերեն պետուիթյուն իր տարածքում ինքնուրույն է իր անվտանգության խնդիրները լուծում, ինքնուրույն է որոշում իր ԶՈՒ կազմը, համագործակցությունը, պայմանները և համալրման խնդիրները: Չեմ կարծում, թե մենք պետք է մտնենք դրա մեջ, որ արդեն զինվորների ստուգենք, դա ճիշտ չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

                      Մանրամասները` yerkir.am կայքում:

                      Comment

                      Working...
                      X