Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Նշենք, որ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքված՝ Ավետիսյաններին հրաժեշտ տալու եկած հոծ բազմությունը մինչեւ գերեզմանատուն ուղեկցեց մահվան թափորը...


    Ավետիսյաններին հողին հանձնեցին (ֆոտո)

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Մե հատ ուռոդ, հիմարի դեմքով... պատգամավորը՝ Պերմյակովին տեսնելուց հետո


      16.01.2015 Արդեն տեղեկացրել ենք, որ գյումրեցի պատգամովոր Մարտուն Գրիգորյանը ռուսական ռազմաբազայում տեսել է Գյումրու սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը կիսվեց տպավորություններով, նա ակնհայտորեն բորբոքված էր:

      <Տեսել ենք էդ ոճրագործին, տեսնելու բան չկար, հիմարի դեմքով: Մի հատ ուռոդ, ներկայացնելու բան չկա …Դեմքն ենք տեսել: Ինքն էր, նույն լուսանկարինը: Խցիկ չենք մտել, փոքր անցքից կարողացել ենք տեսնել ոճրագործին: Միայնակ էր: Երկու- երեք անգամ տեսել ենք, ոչխարն էր, վիժվածքը…Սեռի գույնի պիժամոր էր, ինչ էր հագը…>-ասաց Գրիգորյանը եւ ընդգծեց, որ Պերմյակովին տեսանկարահանելու եւ ցույց տալու խոստում չի տվել:

      Մանրամասները` yerkir.am կայքում:

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Վիրավորներից մեկի վիճակը ծանր է

        15.01.2015

        Քիչ առաջ Գյումրու դատախազության շենքի մոտ հավաքվածներին մոտեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ կա 14 վիրավոր, որից մեկի վիճակը ծանր է: <Սրան գումարած` 13 բերման ենթարկված կա: Դե, հիմա ասեք` սա՞ էր մեր պահանջը: Տեսաք` ինչ եղավ` նորից հայը հայի գլուխ ջարդեց, իսկ ռուսը հանգիստ նստած է իր տեղում>,-ասաց հոգևոր հայրը:

        Մանրամասները` yerkir.am կայքում:

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորի հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, հնչող բազմաթիվ հարցերին ի պատասխան այսօր հայտարարում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Սակայն ո՞ր երկրի իրավական դաշտում, սա է այս պահին հանրությանը հուզող գլխավոր հարցերից:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Latest 'best' finds.....:

              The Russian base commander is not even asking pardon for the crime of his men:


              Rijkov, the supposedly armenian friendly guy in Moskwa, says he is sorry, nevertheless, we must accept the prominance of russian law, since the Center is always right, and talks of the mythical friendship between the master and its slaves...:
              «Ես հասկանում եմ, որ հայ ժողովրդի զգալի հատվածը մարդիկ են, ովքեր մեր ընկերներն են, բարեկամները: Բայց կան մարդիկ, ովքեր այնքան էլ հակված չեն...


              To take a good laugh, after 4 days of the events, to save their murderer from armenian judiciary (which by the way does not guaranty that the truth will come out, given the servility of the regime in place under Serjik), the russians claim to have discovered a supposed initial murder, inside their base, before the supposed murderer got out and commited the massacre on Armenian soil, since they are perfectly aware, that a crime commited in an other country can not fall under russian law's proheminance...
              Հնարավոր է, որ զորամասից դասալքությանը նախորդել է մեկ այլ հանցագործություն՝ սպանություն, որի հետ կապված ռուսական իրավապահները գործ են հարուցել...


              The russian media, who ignored the horrible crime committed by their men in Gyumri, remembers of a fight between two Armenian groups in Russia, and makes a big fuss of it....


              Serjik, the supposed leader of the state, is absent.... in France, for 12 bodies, 40 presidents and head of states were marching, with 3 days of National grieve..., in our small state, even 'our' president does not dare, to visit Gyumri, or call a minute of National grieve for 6+3/4 lives....
              Holland did run to the crime site, hours after the attack, and did talk first to his Nation in minutes later....Serjik did not even think about such possibilities...

              The old Armenian saying says: Truth comes from the mouth of children..., I will add apparently from senile men's too, if some compare Russian base's behaviour with US troops in Afghanistan or Irak.....,
              Last edited by Vrej1915; 01-15-2015, 08:13 PM.

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Դավիթ Շահնազարյան. Իշխանությունը գտնվում է ահավոր ճնշման տակ


                Հրապարակված է՝ 15.01.2015

                Գյումրիում դաժան սպանությունիցերեք օր անց պետության անվտանգության երաշխավորի՝ Հայաստանի նախագահի կարծիքը քաղաքացիներին մնում է անհայտ:

                Հունվարի 12-ին սելեկտորային խորհրդակցության ընթացքում ցավակցություն հայտնելուց բացի, Գյումրու դեպքին երկրի առաջին դեմքը այդպես էլ չի անդրադարձել:

                Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը: Հարցին միանշանակ պատասխան ունի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը․ - «Նրանք գտնվում են Ռուսաստանի ահավոր ճնշման տակ, շանտաժի տակ, և կարծում եմ, որ հիմա Ռուսաստանը գործի է դնում ճնշման և շանտաժի այն նույն մեխանիզմները, որոնք գործի դրվեցին 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմանը հասնելու համար»:

                ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է խոսեր, այլև պարտավոր էր ցույց տալ, որ երկիրը տեր ունի, իսկ քաղաքացիները ապահով Հայաստանում են։ Նախագահի լռությունը պատճառը, ըստ Հայրիկյանի, այն է, որ նա վաղուց արդեն ինքնիշխան նախագահ չէ․ - «2013 թվականի սեպտեմբերի 3-ից մենք նախագահի փոխարեն ունենք խամաճիկ, և ամբարտավան խամաճիկ։ Որովհետև խամաճիկը գոնե ձևի համար կհավաքեն Ազգային անվտանգության խորհուրդը, քննարկումներ կանցկացներ: Վաղուց այս երկրի տերը Սերժ Սարգսյանը չէ»:

                Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ թերացել է նաև պետական մեկ այլ կարևորագույն ինստիտուտ։ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետը մատնանշում է այն փաստը, որ դեպքի օրը Գյումրիում ազատորեն շրջում էին զինված ռուս զինվորականներ, և դրանում մեղադրում է Ազգային անվտանգության ծառայությանը․ - «Չպետք է թույլատրվեր, որպեսզի ռուս զինվորականները զինված ոհմակի պես վազվզեին և փնտրեին: Նրանց պետք է զերծ պահվեր դրանից»:

                ԱԱԾ-ի նախկին պետն իր պահանջը հասցեագրում է միայն Հայաստանի դատախազությանը, քանի որ հենց այս կառույցն է, որ պետք է պաշտոնապես դիմի և պահանջի Վալերի Պերմյակովին հանձնել մեր իրավապահներին ու սկսի բացահայտել մինչև այժմ պարզ չդարձած սպանության իրական դրդապատճառները։

                Հայաստանում, ըստ Պարույր Հայրիկյանի, արդարադատության համակարգը կատարյալ չէ, իրավապահներն էլ իշխանության խամաճիկներն են:

                Միևնույն ժամանակ ԱԻՄ առաջնորդը ողջյունում է քաղաքացիների՝ ռուս զինվորականի գործը հայկական կողմին հանձնելու արդարացի պահանջը․ - «Նույնիսկ եթե Հայաստանինը շատ ավելի վատ արդարադատություն է, քան ռուսականը, միևնույն է՝ ըստ գործող օրենքի, իսկ այդ համաձայնագիրը օրենք է, և ըստ Հայաստանի սահմանադրության, այդ մարդը պետք է գտնվի հայ իրավապահների տրամադրության տակ։ Հակառակ դեպքում ՀՀ սահմանադրությունը չեղյալ է համարվում, նշանակում է Հայաստանն օկուպացված է իմպերիալիստական Ռուսաստանի կողմից»։

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ինչու է Ռուսաստանը թշնամիներ փնտրում Հայաստանում

                  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                  Մեկնաբանություն - 15 Հունվարի 2015,


                  Գյումրիում ու Երեւանում կայացած բողոքի ակցիաները ռուսական մամուլը հիմնականում ներկայացրել է որպես հակառուսական ակցիաներ, որոնք, բնականաբար, արեւմտյան քաղտեխնոլոգների կողմից: Մոսկվայում հայկական ազգանունով մարդիկ են գտնվել, ովքեր պնդում են, որ «Հայաստանի ընդդիմությունն օգտվել է ինչ-որ մեկի մահից», որպեսզի դեմ գնա Սերժ Սարգսյանին, նրա ռուսամետ ինտեգրացիային ու բնականաբար Ռուսաստանին:

                  Ամենահետաքրքիրն այն է, որ ռուսական լրատվամիջոցները ռուսամետ ինտեգրացիայի հակառակորդների շարքում են դասում նաեւ «յուրայիններին»: Իհարկե, կարելի է դա վերագրել անբարեխղճությանը կամ Հայաստանի քաղաքական իրողությունների չիմացությանը, սակայն հավանական է, որ ռուսական քաղտեխնոլոգների առաջ Հայաստանում թշնամիների գտնելու խնդիր է դրված:

                  Ռուսաստանը Հայաստանում թշնամիներ չունի: Գործնականում ողջ խորհրդարանը կողմ է քվեարկել Հայաստատանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Հայաստանում հակառուսական ակցիաներ անցկացնելու կոչ անող կուսակցություններ չկան: Հայկական ենթակառուցվածքները Ռուսաստանի ընկերություններին են պատկանում, ռուսական շահերն է սպասարկում Հայաստանի ԱԳՆ-ը: Այդ դեպքում ո՞վ է թշնամին: Ռուսաստանը Հայաստանում ումի՞ց է վախենում:

                  Մոսկվային հազիվ թե վախեցնեն այն սակավաթիվ հասարակական-քաղաքացիական շրջանակները, ովքեր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հարցադրումներ են անում: Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանում ավելի սարսափելի «թշնամի» կա, որովհետեւ այն դժվար է գտնել ու վնասազերծել: Դա մարդկային միտքն է, ռացիոնալ միտքը, որը կարող է գնահատել իրավիճակը, իր շահերը եւ եզրակացություններ անել:

                  Ռուսաստանը չի կարող խոստովանել, որ չնայած ջանքերին՝ այդպես էլ չի կարողացել տիրել հայերի մտքին ու արժանապատվությանը: Հայաստանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը երկար տարիներ ենթադրում էր մտքի, սեփական շահերի ու իրավունքների գիտակցման չեզոքացումը: Այդ խնդիրը, սակայն, չի հաջողվել իրականացնել, այդ թվում Միհրանյանին, Կուրղինյանին, Կիսելյովին եւ Գրիբոեդով ակումբին: Մոսկվան չի կարող հայտարարել, որ Գյումրիում հավաքված մարդիկ սեփական մտքով, շահերով, իրավունքով ու արժանապատվությամբ էին առաջնորդվում: Դա մահացու կլիներ նրա համար: Այդ պատճառով էլ Մոսկվան տենդագին թշնամիներ է փնտրում:

                  Հատկանշական է, որ ակցիաների ժամանակ Հայաստանից ռուսական բազան հանելու կոչեր չեն հնչել, սակայն ռուսական մամուլում ամեն ինչ այնպես է ներկայացվել, կարծես թե գլխավոր պահանջը դա էր: Դա նշանակում է, որ Մոսկվան վախենում է բազայի, դրա նպատակահարմարության վերաբերյալ հարցերից՝ օրինակ, թե ում է այն ծառայում՝ Հայաստանի, թե Ռուսաստանի շահերին: Կամ՝ ինչու է Հայաստանի կառավարությունը հոգում ռուսական բազայի ծախսերի մի մասը:

                  Այս հարցերին դժվար է պատասխանել, ավելի հեշտ է «թշնամիներ» գտնել, որոնց էլ ըստ ռուսական տրամաբանության՝ պետք է աջակցի Արեւմուտքըը: Առավել եւս, որ այդ ձեւակերպումը թույլ կտա Ռուսաստանին զորք մտցնել Հայաստան՝ համաձայն ռազմական նոր հայեցակարգի, որը ենթադրում է նույնիսկ միջուկային հարվածը, եթե ինչ-որ մեկը փորձի իշխանություն փոխել Ռուսաստանի դաշնակից երկրներում:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....ILoRO1XJ.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    24 վիրավոր Գյումրիի բախումների արդյունքում. քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենը՝ վիրավորների վիճակի մասին

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Անհանգստացնող են ոչ այնքան ռուսական արձագանքները, որքան Հայաստանի իշխանության ներսում օտար քարոզչությունը
                      2015-01-15
                      Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան



                      «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

                      - Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն էր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին հանրային արձագանքը:

                      - Ցավակցելու, էմպաթիայի իմաստով Գյումրիի ողբերգական դեպքին hանրային արձագանքն ադեկվատ էր: Սակայն դրանով չի վերջանում ցանկացած քաղաքացու կամ գոնե մտածող մեկի վերաբերմունքը դեպքին: Ողբերգական դեպքն էլ իր մանրամասնություններով միանշանակ չէ, պարզ չէ, փաստերը, դրդապատճառները չեն տեղավորվում տրամաբանության մեջ, ուստի կան քննարկումներ, վերլուծություններ՝ ամենահավանականից մինչև անհավանականը:

                      - Ռուսաստանն այս անգամ արագ արձագանքեց կատարվածին: Սա ինչի՞ արդյունք էր, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հանրային արձագանքը սկսել է ազդեցություն ունենալ:

                      - Ռուսաստանի արձագանքի պատճառը միայն իրենց տեղեկատվական շահերից է բխում, հաշվարկել են դրական և բացասական կողմերը և եկել այն եզրակացության, որ պետք է ներկայացվի: Այստեղ ուրախանալու, առավել ևս՝ շոյվելու խնդիր չկա, որ արագ և ադեկվատ տեղեկություն է ներկայացվել: Օրինակ՝ եթե դուք կամ բոլորս այդ հարցը բարձրացնում ենք և «սպասում», թե կներկայացվի իսկությունը, ապա արդեն իսկ խնդիր է, այսինքն՝ բոլորս էլ ենթագիտակցորեն հետևում ենք, թե ինչ «դիտանկյունով» են հանդես գալիս, թե ինչ ենթատեքստ կամ տողատակ ունի արարքը իրենց կողմից հասարակայնացնելը: Այնպես որ՝ Ռուսաստանը երբ և ինչպես ցանկանա՝ մեզանում եղած ցանցով էլ իր տեղեկատվական պատերազմը կիրականացնի:

                      Ինչ վերաբերում է հենց Ռուսաստանում հնչելի դարձնելուն, ապա սա իրենց համար բազմաթիվ դեպքերից մեկն է: Անծայրածիր Ռուսիային զարմացնելու բան չէ: Նման հանցատեսակը, երբ միանգամից մի քանիսին են սպանում՝ խմբի, ընտանիքի բնութագրական ունեն (եթե աֆեկտ չի), ունեն նույնիսկ ազգային առանձնահատկություններ: Որպես իրավաբանական հոգեբան՝ ես այժմ չեմ տիրապետում վիճակագրությանը, ուղղակի օրինակ բերեմ հայերին, որպեսզի խոսքս հասկանալի լինի. որպես հանցատեսակ՝ հայերին հատուկ են մանր ու մեծ խուլիգանությունները, բայց ոչ խմբային սպանությունը կամ սերիական մարդասպանությունը:

                      Անհանգստացնող են ոչ այնքան Ռուսաստանում տրված արձագանքները, գնահատականները, որքան տեղական կառավարությունում օտար ազդեցությունն ու քարոզչությունը:

                      - Այս դեպքը հոգեբանական ի՞նչ ազդեցություն կունենա, ի՞նչ նստվածք կթողնի հանրության մոտ:

                      - Հանրության մոտ նստվածք կլինի այնքան, որքան այս դեպքի ժամանակ հիշում են նախորդը՝ այն երկու հարբած ռուս զինվորականների դեպքը: Մի որոշ ժամանակ բարկությունը, ընկճվածությունը, գուցե նաև ատելությունը լինեն տիրապետող:

                      Հոգեբանական ազդեցությունը, մարդկանց հոգեբանական ընկալումը հենց իսկ կամուրջ է անհատի կատարած սպանությունից դեպի ազգության քննարկում կամ քաղաքականացում՝ պաշտպանից մարդասպան տրանսֆորմացիան: Գյումրիում դռները կփակեն որոշ մարդիկ կամ կզգուշանան օտարի առջև դուռ բացելուց. հետևանքն է՝ վախից դեպի կոնկրետ գործողության:

                      Իսկ ընդհանրապես՝ բավական տոլերանտ հասարակություն ենք՝ մեր ընտրած և չընտրած անդեմ իշխանությամբ:

                      Պատահածը ողբերգություն է, բայցև ազգային պատկանելության ընդգծում, և քաղաքականացվում է՝ ի հաշիվ ՌԴ-ում տեղի ունեցած դեպքի՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի: Չնայած դեպքերը բոլորովին տարբեր են, բայց դիտարկումներն ու մոտեցումներն օրինաչափ են, որոնց կարելի է հանգել:

                      Նույնիսկ այդ ժամանակ այստեղ մեծ զանգվածներում վերաբերմունքի առանձնակի փոփոխություն չնկատվեց դեպի ռուսը կամ Ռուսաստանը, չնկատվեց «սիրո և նվիրվածության» պակաս: Առնվազն քաղաքացիական հասարակությունը ըմբոստ և ոգևորված քննում էր վերաբերմունքը դեպի անզգույշ հանցագործը, որն ազգությամբ հայ էր, և ի պատիվ դրա գուցե՝ հագցրել էին կանացի խալաթ:

                      Այսինքն՝ մի հանրույթի մոտ ոչինչ չի փոխվում, մյուս հանրույթը ըմբոստանում է, հաջորդ հանրույթը ցանկացած ազդեցության ժամանակավոր կրող է՝ ինչ մատուցեն, այն էլ կկլանի:

                      - Այսինքն՝ անվտանգության երաշխավորը դառնում է վտանգավո՞ր, պաշտպանից վերածվում է սպանողի՞:

                      - Սա ավելի խորքային հարց է, քան հենց այդպես փորձենք ձևակերպել: Ո՞ր հանրույթի մոտ… Եթե գյումրեցին համարում էր անվտանգության երաշխավոր, գլոբալ առումով գուցե էլի կհամարի, բայց՝ դեպքը մասնավորեցնելով և ինչպես ասացի՝ դռներն արդեն կողպելով: Մեկ այլ հանրույթի համար քաղաքացիական, անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն սեփական երկրի զինուժը, մնացյալը՝ դաշնակից:

                      Այսինքն՝ մասնավոր դեպքը, որքան էլ փորձենք առանձին հանցանք որակել, թերի է, չենք կարող զերծ մնալ նաև ամբողջացնելուց, իսկ երբ համադրում ենք, ամբողջացնում, առնչվում ենք թե՛ ազգությանը, թե՛ երկրին, թե՛ քաղաքականությանը:

                      Comment

                      Working...
                      X