Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Քանի դեռ որոշ հարցերի պատասխանները չեն ստացվել, կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում. «ՀԺ»
    2015-01-16

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները, իշխանություններն ընդհանրապես հասկանան, որ Գյումրիում տեղի ունեցածի և հետագա ընթացակարգերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն կոնկրետ հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ առանց կռուտիտների և շուստրիությունների:

    Հարց 1. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորելու, նրան մեղադրանք առաջադրելու և Հայաստանի օրենքներով դատելու ուղղությամբ:

    Հարց 2. Ինչո՞ւ Հայաստանի ոստիկանները 12 ժամ չեն կարողացել հայտնաբերել և ձերբակալել Պերմյակովին: 12 ժամի հաշվարկը, ընդ որում, սկսվում է այն պահից, երբ ՀՀ ոստիկաններն իմացել են, որ սպանության կասկածյալը հենց Պերմյակովն է, ունեցել են նրա լուսանկարն ու տվյալները:

    Հարց 3. Ինչո՞ւ զորամասից Պերմյակովի փախուստի և ապա Գյումրիում թրև գալու, ապա Ավետիսյանների տանը հնչած կրակոցների մասին ահազանգ չի եղել ոստիկանությանը:

    Հարց 4. Ի՞նչ իրավունքով են ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները ավտոմատներով զինված շրջում Գյումրի քաղաքում:

    Հարցերը կարելի է անվերջ շարունակել, բայց դա իմաստ չունի, քանի դեռ վերը նշվածների պատասխանները չեն ստացվել: Իսկ քանի դեռ չեն ստացվել, կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում»։

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարության տեղակալ Ալեք Ենիգոմշյանին: Այս պահին Գյումրի մեկնած Հիմնադիր խորհրդարանի անդամներին և աջակիցներին հատուկ ջոկատայինները փորձում են բերման ենթարկել՝ դուրս հանելով մեքենաներից: Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարություն

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/15/532699/

      © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      --------

      NB: Alek Yenikomshyan is a Diaspora born freedom fighter, a veteran of the ASALA, one of the comrades of Monte Melkoian, blinded by an explosion .....

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Գլխի բաց վնասվածք ստացած ոստիկաններից մեկին Գյումրիից շտապ տեղափոխում են Երևան


        Հունվար 15 2015

        Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ վիրավորների թիվը դարձել է 14, 5-ը ոստիկաններ են. նրանցից մեկը՝ ստացել է գլխուղեղի բաց վնասվածք, այս պահին տեղափոխում են Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, ոստիկաններից մյուսը ստացել է գլխ փակ վնասվածք, մյուսը տրավմաներ որովայնի շրջանում:Ծանր վիճակում գտվող ոստիկանի գլխին քար են շպրտել:

        Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

        Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/15/532674/

        © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Ռուսաստանը պետք է հետևություններ անի Գյումրիի դեպքից. Взгляд-ի անդրադարձը
            16.01.15

            Հայաստանի Գյումրի քաղաքում հայ ընտանիքի գնդակահարությունը (որի համար մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը-Tert.am) ցույց տվեց, թե որքան փխրուն են Ռուսաստանի հարաբերությունները...


            Հայաստանի Գյումրի քաղաքում հայ ընտանիքի գնդակահարությունը (որի համար մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը-Tert.am) ցույց տվեց, թե որքան փխրուն են Ռուսաստանի հարաբերություններն Անդրկովկասում, և այն, թե որքան կարևոր են դրանք, գրում է Взгляд-ը:

            Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։

            Նման ողբերգությունները կարող են օգտագործվել քաղաքական հարձակման համար, և անգամ այնպիսի կարևոր օբյեկտների համար, ինչպիսին 102-րդ ռուսական ռազմաբազան է, և կարող են հակամարտության պատճառ դառնալ Մոսկվայի և նրա մերձավոր դաշնակիցների միջև, գրում է ռուսական լրատվամիջոցը

            Ողբերգության ամենահավանական պատճառն այժմ արդեն կարելի է համարել 102-րդ ռազմաբազայի զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունները: Բազայի և դրա շուրջ առկա վատ մթնոլորտի մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում:

            Կարգուկանոն հաստատելու համար, եթե ոչ այլ մեթոդներ, ապա գոնե այլ մարդիկ են պետք:

            Հավանաբար ռազմաբազայի հրամանատարությունը, մասնավորապես՝ հրամանատարի՝ դաստիարակության գծով տեղակալը և այլ ղեկավարներ քննության ցանկացած ելքի դեպքում պատասխանատվության կենթարկվեն: Սակայն դրանից, ցավոք, դժվար բանակի համար ընդհանուր եզրակացություն արվի:

            «Վերադառնանք Հայաստանին: Գյումրիի բնակչության զգալի մասն ուղղակիորեն կախված է ռուսական բազայից և աշխատում է այն սպասարկելու ոլորտում: Ընդհանուր առմամբ ռուս զինվորականներն ու տեղի բնակիչները միշտ լավ հարաբերություններ են ունեցել, և «ակտիվիստների» մեջ չկային գյումրեցիներ, որոնք բացահայտորեն կպահանջեին ռազմաբազան դուրս բերել քաղաքից: Այն Հայաստանի պաշտպանության կարևոր կետերից մեկն է: Անգամ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման դեպքում Երևանն Անկարային երբեք չի վստահի»,- գրում է Взгляд-ը։

            Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն դաշնակցային են, այլև բարեկամական: Հայաստանը շատ կարևոր ռազմավարական կետ է, հետնամուտք՝ դեպի մերձավորարևելյան տարածաշրջան: Ռուսական ռազմաբազան Հայաստանում ՌԴ-ի համար մերձավորարևելյան քաղաքականության հարցում առաջապահ ուղեկալն է:

            Գյումրիի ռազմաբազան ինքն իր գոյությամբ կաթվածահար է անում ՆԱՏՕ-ի ռազմավարական օդանավակայաններն Էրզրումում ու Դիարբեքիրում: Գյումրիում և Երևանի մոտ տեղակայված С-300 և С-400 համակարգերը կարող են հասնել մինչև Իսրայելի և Սիրիայի սահմաններ: Սիրիական ճգնաժամի շրջանում այդ բազաները մշտական հերթապահության ռեժիմում են եղել: Այնտեղ են նաև ռուսական կործանիչները, որոնց աշխատանքի մեջ է նաև Հայաստանի օդային տարածքի պահպանությունը, սակայն դրա գործողությունների շառավիղն ավելի լայն է:

            Մի խոսքով՝ Հայաստանում ռուսական բազաները ռուսական ռազմավարության կարևոր մասն են՝ պայթյունավտանգ այս տարածաշրջանում:

            Սակայն բազան Հայաստանի տարածքից դուրս բերելու խոսակցությունները հիմնականում հուզական բնույթ ունեն: Երևանում, իրոք, անհանգստացած են, որ Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանին սկսել է զենք վաճառել: Դա լուռ տրտնջոց է առաջացնում և դժգոհություն՝ ուղեկցված ԱՄՆ քաղաքականությանը հղումներով, որը Բաքվին զենք չի վաճառում՝ ԼՂ հակամարտությամբ պայմանավորված:

            Միաժամանակ, ռուսական դիվանագիտության ու քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ սկսել են Հայաստանի հանդեպ իրենց անզգույշ պահել:

            Պարբերաբար սկանդալներ են տեղի ունենում հայերի զգացմունքների և հույզերի վրա ազդող անզգույշ արտահայտությունների պատճառով, ինչը, բնականաբար, չի բարելավում փոխըմբռնումը: Վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերությունները մի քանի անգամ սրվել են հենց ռուս պաշտոնյաների տարօրինակ պահվածքի պատճառով:

            Դրան զուգահեռ՝ Հայաստանը հարմար հարթակ է դարձել ամերիկյան ու եվրոպական տարբեր կազմակերպությունների համար, որոնք այստեղ տարբեր «կոնֆերանսներ», «թրեյնինգներ», «ազգային դիվանագիտության հետ հանդիպումներ» են կազմակերպում: Մոսկվան, զբաղված լինելով այլ խնդիրներով, Հայաստանին շատ քիչ ուշադրություն է դարձնում:

            Ամենայն հավանականությամբ, Գյումրիի ողբերգության մեջ նույնքան դավադրություն կա, որքան ցանկացած այլ հանցագործության: Տրամաբանական է ենթադրելը, որ մեղքի մեծ բաժին ունի բազայի սպայական անձնակազմը, որը շատ բան չի տեսել, ինչ-որ բան այնպես չի արել, կամ չի արել ընդհանրապես: Հիմարությունը մարդկային դժբախտությունների աղբյուր է ճիշտ այնպես, ինչպես չարակամությունը, իսկ հիմարությունը բանակում՝ արտերկրում գտնվող մեկուսացված ռազմաբազայում կրկնակի սպառնալիք է:

            Ոչ մի գաղափարախոսական աշխատանք չի տարվում, որը կբացատրեր ռուսական բազաների գոյությունն Անդրկովկասում, իսկ եթե անգամ արվում է, ապա դա արվում է զարմանալիորեն անշնորհք ձևով, և դա ոչ միայն Գյումրիում:

            Օրինակ՝ անցյալ տարի Հարավային Օսիայում ռազմաբազայի շուրջ սկանդալ տեղի ունեցավ՝ հարևան գյուղերին սպառնացող հրետանային կրակի պատճառով: Սակայն փոխարենը բացատրական աշխատանք տարվեր, Ցխինվալի հրամանատարությունը սկսեց սպառնալ տեղի ակտիվիստներին ու լրագրողներին՝ էապես վարկաբեկելով Ռուսաստանի դերակատարությունը:

            Դա անվստահության մթնոլորտ է առաջացնում, և հեշտությամբ ցանկացած խոսակցություններ են տարածվում՝ հակառուսական ու հակառուսաստանյան բնույթի հուզական գնահատականներ տալով: Իսկ նման կերպ խաթարված վստահությունը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, գրում է լրատվամիջոցը:

            Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել միայն 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը։ Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              «Գործը կբացահայտվի այն ժամանակ, երբ Պրեմյակովի իրերը Ավետիսյանների տուն բերողները և կոկիկ դասավորողները բացահայտվեն». Դավիթ Սանասարյան
              Հունվար 16 2015

              «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց Պրեմյակովի մեղքն «ապացուցվեց», նշանակում է գործը կոծկվեց Գործը կբացահայտվի այն ժամանակ, երբ Պրեմյակովի իրերը Ավետիսյանների տուն բերողները և կոկիկ դասավորողները բացահայտվեն….

              Քանի որ ինֆորմացիայի սղություն կա. տրամաբանությունս ու զգացումս միախառնված հուշում են, որ Պրեմյակովն էստեղ գործիք է ու ոչ մի կենցաղային հարց չի կարող լինել. սա լավ մշակված ու հեռուն գնացող սցենար է, որի հետևանքները կիմանանք առաջիկայում. ինչ նոր հրամայականներ, որ կիջնեն Կրեմլից դա ուղիղ կապ կունենա այս դեպքի հետ…

              Չի բացառվում որ սխալ եմ, ու իրականությունն այլ բան է, բայց ասեցի այն ինչ հավանական եմ համարում..

              Ինչ պետք է անել համախմբվել ու Ռուսաստանին ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիներն են երկրի տերերը, ոչ թե իրենց ստրուկները, որոնք հիմա, ամեն դեպքում, ուրախանում են, որ տեսնում են ըմբոստ քաղաքացիների, քանի որ իրենք էլ կուզենային ըմբոստանալ, բայց նաև հարձակվում են քաղաքացիների վրա, որ Կրեմլին ցույց տան հավատարմություն…Մի խոսքով թշնամուս չէի ցանկանա մեր չ’իշխանությունների օրը ընկնի….»:

              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/01/16/444980.html
              © 168 Ժամ առցանց լրատվական կայք

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                In Armenia, Brutal Murder Case Tests Renewed Loyalty To Moscow
                Protesters in Armenia are calling for the Russian military to turn over a soldier suspected of murdering in cold blood six members of a single family. The demonstrations are the most serious test yet of Yerevan's renewed ties to Moscow.


                Russian Suspected Of Killing Six In Armenia
                By Daisy Sindelar
                January 15, 2015

                Hundreds of people lined up outside Gyumri's St. Nshan Church on January 15 for a chance to pay their respects to six family members brutally murdered in their home earlier this week.

                The youngest victim, 2-year-old Hasmik Avetisian, lay in a tiny coffin, her arm wrapped around a doll.

                Described by neighbors as quiet and hard-working, the Avetisians -- two grandparents, their son and daughter, a daughter-in-law, and young Hamsik, were shot dead on January 12.

                A 6-month-old boy, Seryozha -- in critical condition from stab wounds -- is the only survivor.

                The crime, grim by any measure, has proved especially horrifying for the South Caucasus nation because the suspected gunman is not Armenian but Russian -- a soldier serving at Moscow's 102nd military base in Gyumri.

                The soldier, Valery Permyakov, confessed to the crime after being apprehended by Russian border guards as he was reportedly attempting to cross into Turkey. Hours earlier, he had apparently walked off the base undetected, carrying an automatic rifle and ammunition.

                The motive for the crime is uncertain, although there is a suggestion that Permyakov, a young conscript from Siberia who had served at the base for only two months, was mentally unstable.

                But his suspected involvement has set off a storm of protests aimed at not only Permyakov but also the Kremlin's lingering dominance over its poor southern neighbor, which has continued to host Russian soldiers long after other neighbors successfully shed their military bases.

                Arman Suleymanian, an Armenian journalist speaking to Russia's Dozhd TV, expressed amazement at reports that Permyakov had abandoned the base in the middle of the night, heavily armed, without attracting attention.

                "No alarm was raised at the base -- no one cared why this soldier was roaming the streets with a Kalashnikov," Suleymanian said. "Then this murder takes place, and Armenian officials react by saying that he had asked for a glass a water and been refused, and that's why he shot everyone. It's just one stupid statement after another."

                Large crowds of protesters have gathered outside the Gyumri base, where Permyakov is now being held, demanding that he be handed over to Armenian law-enforcement to ensure he is prosecuted locally.

                Russian and Armenian officials, who claim to be cooperating on an investigation, so far have offered mixed messages on who holds the right to take the soldier to trial.

                A day after the murder, Armenia's Prosecutor-General's Office indicated Permyakov would not been handed over to Yerevan, noting that the Russian Constitution prohibits the extradition of Russian citizens to foreign states.

                But Armenian activists say the fact that Permyakov was taken into Russian custody violates the terms of a 1997 bilateral treaty stipulating that Russian military personnel who commit crimes outside the Gyumri base fall under Armenian jurisdiction.

                Untrusting Public

                The same treaty says Russia maintains jurisdiction over crimes, like desertion, committed on-base -- meaning Russia has a legal basis for arguing that it should handle the prosecution.

                Gevork Kostanian, Armenia's Prosecutor-General told demonstrators in Gyumri on January 15 that that he would raise the issue of Yerevan prosecutingPermyakov with Russian authorities.

                Nevertheless, many Armenians are alarmed by the fact that their government may be quicker to side with Russia than with them. Armenia in 2013 rebuffed a long-anticipated Association Agreement with the EU in favor of joining the Moscow-led Customs Union, a deal that many saw as bearing the trace of Kremlin coercion.

                Armenian protesters shout slogans in front of the prosecutor's office in Gyumri.
                Armenian protesters shout slogans in front of the prosecutor's office in Gyumri.
                Angela Hassassian, a teacher and PR consultant, says protesters in Gyumri and Yerevan believe Armenian officials, wary of offending Russia, have soft-pedaled the issue. She adds that many protesters are skeptical Permyakov will receive a scrupulous trial even if he is handed to an Armenian court.

                "I don't know exactly to what extent the Armenian public trusts these governmental bodies to do things in an unbiased fashion and not listen to their Russian counterparts," Hassassian says.

                "A lot of people are afraid that regardless of whether the case going to be tried in Armenia in Russia, either way the results will be essentially the same" -- a light sentence, or, even worse, a mutual agreement to leave the incident unsolved.

                Gyumri residents are seen as largely tolerant of the Russian base, which has provided steady employment for a number of locals. But the Avetisian murders have nevertheless evoked unpleasant memories of past violence tied to the 102nd.

                In 1999, two intoxicated Russian officers opened fire at the city's market, killing two and wounding dozens of others. In 2013, two boys were killed by explosive devices left by Russian soldiers on the base's firing ground.

                Mikael Ajapahyan, the head of a local diocese of the Armenian Apostolic Church, has called for calm in Gyumri but said people must get "clear answers" on the murders, adding, "I cannot calm them down for life."

                The killings come at an awkward time for Russia, which recently announced that it was welcoming foreign contract soldiers into its ranks, in part to boost the number of natives serving at its remaining bases in Armenia, Belarus, Tajikistan, and Kyrgyzstan. (Russia has withdrawn bases from Uzbekistan, Azerbaijan, and Georgia.)

                Attempting to smooth over the situation, Russian Defense Minister Sergei Shoigu condemned the crime and quickly dispatched his deputy, General Arkady Bakhin, to head a special investigative commission. Authorities at the base, meanwhile, have vowed a vigorous and collaborative probe.

                In a televised statement, the base's deputy commander, Aleksei Polyukhovich, offered assurances that Permyakov, if guilty, "will get the most severe punishment" possible. People capable of such crimes "have no nationality," he added, stressing historic ties between the two countries.

                "The centuries-old friendship between the Armenian and Russian peoples has withstood a number of trials over time -- both in times of Turkish wars and natural disasters," Polyukhovich said. "Now is the time of another test."

                RFE/RL's Armenian Service contributed to this report.

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  <iframe src="http://english.share.rferl.org/flashembed.aspx?t=vid&amp;id=26795307&amp;w=640&am p;h=363&amp;skin=embeded" scrolling="no" frameborder="0" width="640" height="363"></iframe>


                  ....

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Գյումրու քաղաքապետ․ «Մենք սգո օր հայտարարելու իրավասություն չունենք»

                    Սամվել Բալասանյան
                    16.01.2015

                    Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պատասխանելով Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության կապակցությամբ Գյումրիում սգո օր հայտարարելու մասին «Ազատության» հարցին, ասաց, որ այդ մասին մտածել են, սակայն հարցը քաղաքապետարանի իրավասությունից դուրս է:

                    «Քաղաքապետարանը չի կարող առանձին որոշում կայացնել, էդպիսի իրավասություն չունենք։ Սգո օր հայտարարելու հետ կապված մենք ուսումնասիրել ենք տեղական ինքնակառավարման մասին օրենքը, իրավասություն չունենք», - ասաց Բալասանյանը՝ նշելով, որ սգո օր հայտարարելու ցանկություն ունեցել են, սակայն որևէ մեկին չեն դիմել այդ հարցով:

                    «Պետք է որոշվեր դա երևի Ազգային Ժողովի կամ նախագահի կողմից», - ասաց քաղաքապետը:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Պետք է բացարձակ զգոն լինել, որպեսզի Գյումրու ողբերգությունը չօգտագործվի այլ նպատակներով. Աշոտ Մանուչարյան
                      16.01.15







                      Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ «սիմվոլիկ է, որ տարին Հայաստանի համար նման ողբերգությամբ է սկսվում» և զգուշացրեց՝ «նման գլոբալ պատերազմի պայմաններում պետք է բացարձակ զգոն լինել, քանի որ հնարավոր է հաջորդ վայրկյանից սկսեն ողբերգությունն օգտագործել այլ նպատակներով»:

                      «Գյումրիում կատարվածը սարսափելի բան է, մանավանդ մեր ժողովրդի համար, սպանդը խորքային շերտերի հետ է խոսում: Այն, որ երեք սերունդների ներկայացուցիչներ են ընտանիքում սպանվել, խոսում է շատ բաների մասին և բնական էր նման խորը, համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ զուգահեռ միանգամից սկսում են գործել ուժեղ խմբեր՝ թե՛ դրսից և թե՛ ներսից, այսինքն՝ շահարկումը միանգամից սկսվում է և այս տեսակետից պետք է բացարձակ զգոն լինենք»,- ասաց նա:

                      Աշոտ Մանուչարյանը նկատեց, թե կարևոր է եկեղեցու հանգստություն կոչը, բայց քիչ է, իրավիճակի հաղթահարման համար. «Տեսա եկեղեցին է փորձում ինչ-ինչ դեր խաղալ, դա շատ ողջունելի է, շատ կարևոր է, բայց Հայաստանը անկախության օրերից սկսած միշտ ունեցել է ներսում համակարգեր նման դեպքերում լուծումներ տալու համար, իհարկե իդեալական է, որ պետությունն այդ դերը կատարի իր ճյուղերով, բայց, ըստ էության, գրեթե չի կատարում, և պետք է անհապաղ ձևավորվի հայության համադրող օղակ»,- ասաց նա և նկատեց. «տեղի ներուժը չի բավարարում, շատ թույլ է, դրսում տարբեր խորը գործիչներ ունենք, որոնք հսկայական ազդեցության մարդիկ են, ովքեր պատրաստ են ծառայել հայրենիքին»:

                      Մանուչարյանի խոսքով՝ գլոբալ պատերազմի այս շրջանում զինանոցում ոչինչ արգելված չէ, թերևս բացի միջուկային պատերազմից: Ըստ նրա՝ Գյումրու ոճրագործությունը երկու հնարավոր սրում կարող է ունենալ, մեկը, որ եղածը պատահականություն է և ոճրագործը հոգեկան խանգարում ուներ, և երկրորդը, որ նպատակային գործողություն է: «Եթե ուրիշ խաղաղ ժամանակներում կարող ենք սպասել, թե ոնց կավարտվի, ինչպիսի եզրակացությունների կարող ենք գնալ, այսօր գլոբալ պատերազմում, եթե դիտարկում ենք վատթարագույնը, որ դա պատահական չէ, որ նպատակային կազմակերպված է, երկրորդ իսկ վայրկյանից սկսում է օգտագործվել այլ նպատակներով: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելուն, ճշգրիտ գործելուն, որպեսզի դրանք չօգտագործվեն մեր ներսում բախումների ու ցնցումների համար»,- ասաց նա:

                      Ըստ նրա՝ այս պահին կողմերի մեջ վստահության պակասի հարց կա. «Յուրաքանչյուր կողմ վախենում է, որ շահարկվելու է: Վստահության հարցը կարևոր է, և այնպես, ինչպես մենք ենք իրենց վստահում, թե՝ ոնց եղավ, որ նման տիպի մարդ է ծառայում այդ բազայում, վերջացված ավելի բարդ հարցերով, այնպես էլ՝ նրանք մեզ»,- ասաց նա:

                      Comment

                      Working...
                      X