Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Չքննարկել այլեւս չենք կարող
    Lragir.am
    Մեկնաբանություն - 18 Հունվարի 2015,


    Գյումրիի սպանդից հետո կատարվածը չքաղաքականացնելու, հայ-ռուսական դարավոր բարեկամությունը չխաթարելու եւ Հայաստանի անվտանգության երաշխավորման գործում Ռուսաստանի դերը չմոռանալու մասին հիշեցումները հնչող ցավակցությունների անբաժան մասն են: Այդ հիշեցումները, սակայն, ողբերգության հաջորդ իսկ օրվանից անիմաստ էին, քանզի Ռուսաստանն ինքը քաղաքականացրեց կատարվածը՝ ի դեմս իր քաղաքական ղեկավարության՝ դեպքին անմիջապես հաջորդած օրերին ցուցադրական-անտարբեր լռության եւ սպանդի քննությունը հայկական կողմին չհանձնելու որոշման:

    Չցավակցելով եւ նվաստացնելով սգացող մի ամբողջ ժողովրդի եւ նրա քաղաքական էլիտային՝ Մոսկվան խաթարեց հայ-ռուսական առանց այդ էլ պարբերաբար ճաքեր տվող բարեկամությունը: Ռազմակայանում տիրող բարքերի հետեւանքով հնարավոր դարձած ոճիրն անարձագանք թողնելով, ոճրագործին ՀՀ իրավապահներին չհանձնելով եւ ՀՀ օրենսդրությունը ոտնահարելելով՝ Ռուսաստանը նաեւ հարցականի տակ դրեց ռազմակայանի՝ որպես Հայաստանի անվտանգության համաերաշխավորի մեր ընկալումը: Ավելին, դրանով նա հրատապ դարձրեց որոշ հարցադրումներ բարձրաձայնելու անհրաժեշտությունը:


    Ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը, եթե Ռուսաստանը որոշի իքս իրավիճակում մեր անկայուն եւ կոնֆլիկտներով լի տարածաշրջանում իր շահերի սպասարկման համար գործի դնել իր բազան առանց ՀՀ-ի շահն ու կարծիքը հաշվի առնելու: Կարո՞ղ է ՀՀ-ն նրա շարժն ու գործողությունը սահմանափակել:
    Ինչպե՞ս, եթե ՀՀ օրենսդրությունն այս պահին բախվում է ռազմակայանի պարսպին ու հետ շպրտվում,եթե հայ իրավապահները ստիպված սպասում են, թե երբ Մոսկվայից թույլտվություն կստանան եւ թե արդյո՞ք կստանան...
    Ռազմակայանի ներկայությունը Հայաստանում հիմնավորվում է ադրբեջանական եւ թուրքական վտանգի առկայությամբ: Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը հիմնավորվում է «բիզնես է» տրամաբանությամբ:
    Ռուսաստանը պատրաստվում է ադրբեջանական բանակի զինվորների հմտությունների զարգացմանը մասնակցել:

    Դրան հիմնավորում կարծես թե դեռ չի տրվել, բայց կգտնվի: Հայաստանի անվտանգության համաերաշխավոր Ռուսաստանին չի հաջողվում կամ չի ուզում գոնե իր նախագահի նախաձեռնությամբ կայացող հայ-ադրբեջանական հանդիպումների ժամանակ ադրբեջանական դիվերսիաները սահմանագծին բացառել:

    Ո՞ր դեպքում եւ կոնկրետ ինչպե՞ս է ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում մեզ աջակցելու:
    Եթե, օրինակ, Ադրբեջանը Արցախում հարձակում սկսի, համարվելո՞ւ է, որ դրանով վտանգված է Հայաստանի անվտանգությունը, ռուս զինվորը մարտնչելո՞ւ է ադրբեջանցի զինվորի դեմ... Եթե իր մի ստահակի կատարած ոճրի դեպքում Ռուսաստանի նժարի ծանր կողմը շարքային Պերմյակովն է, ապա պատկերացնելն անգամ հուսահատեցնող է, եթե Հայաստանի հետ նժարի մյուս կողմին լինի Ալիեւը, էլ չեմ ասում՝ Էրդողանը....
    Ուրեմն, եկեք քննարկենք, եկեք հասկանա'նք անվտանգության համաերաշխավորից մեր սպասելիքների իրական չափը (քննարկենք նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ) եւ համադրենք այն հանուն դրա արվող զիջումներին ու կորուստներին, մեր՝ որպես անկախ պետություն որոշումներ կայացնելու սահմանափակումներին, որոնց հետեւանքները բեռնել ենք մեր երկրի ապագայի ուսերին:
    Եկեք քննարկենք ու հասկանանք նաեւ, թե ինչպե՞ս է, որ հպարտանում ենք տարածաշրջանում ամենամարտունակի համբավ վայելող մեր բանակով, որը կարողանում է մեր անվտանգությունն ապահովել Ադրբեջանի հետ պատերազմական սահմանում, բայց նրան չենք պատվիրակում նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանների հսկողությունը, մեր անվտանգության ՄԻԱԿ, ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ու ԱՆԴԱՎԱՃԱՆ երաշխավորի դերը:
    Հասկանանք՝ ի վիճակի չե՞նք, թե՞ պարզապես չենք ուզում ջանք թափել՝ արմատախիլ անել մեր արատները՝ հովանավորվող տնտեսություն, կոռուպցիա, պետական միջոցների վատնում եւ յուրացում, ու ստեղծել անհրաժեշտ ռեսուրսները մեր անվտանգությունն ինքնուրույն ապահովելու համար:

    Թող մեր հայրենիքի պաշտպանության գործի պատասխանատուները, փորձագետները պարզաբանեն, բացատրեն՝ ինչքան մարդկային ու նյութական ռեսուրս է պետք դրա համար, ինչ ժամկետներում է հնարավոր դրան հասնել, հի՞նգ տարի, տա՞սը տարի, քսա՞ն տարի.... Եկեք ի վերջո քննարկենք այն, ինչը պիտի քննարկեինք ռազմակայանի մասին պայմանագիրը կես դարով երկարաձգելուց առաջ: Գուցե քննարկման արդյունքում պարզվի, որ ռուսական զորախմբի քանակը պետք է դեռ մի բան էլ ավելացնե՞լ, պայմանագիրն էլ 99 տարով երկարացնե՞լ, բայց չքննարկել այլեւս չենք կարող:

    ԻՐԻՆԱ ՂՈՒԼԻՆՅԱՆ


    Հ.Գ. Այն, ինչ ռուսները ոճիրից 6-7 օր անց փորձում են անել՝ բժիշկներ ուղարկել հայ բժիշկների ճիգերով արդեն գոնե կայուն ծանր վիճակում գտնվող երեխայի բուժմանն աջակցելու, ռազմաբազայի կայազորային եկեղեցում հոգեհանգստի արարողություն, ռուսական լրատվամիջոցներում արձագանքներ եւ այլն, ուշացած հրահանգով սուգ ու վշտակցության բեմադրություն է հիշեցնում: Իսկ ՌԴ նախագահի՝ դրանց հաջորդած մեկշաբաթյա ուշացումով ցավակցությունը կարելի է ամեն ինչ, բայց ոչ մի դեպքում ցավակցություն համարել: Այն ընդամենը պատասխան էր, որ ոճրագործը ՀՀ իրավապահներին չի հանձնվելու...


    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....sE2rUCnl.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ինչպես խուսափել ռուս զինվորականների եւ բնակչության միջեւ բախումներից
      Lragir.am
      Ներքին կյանք - 18 Հունվարի 2015,


      «Իրավիճակը իսկապես լարված է, բոլորս էլ լարված ու զայրացած ենք, շատերը նյարդերը կարող են տեղի տալ, այս կամ այն առիթով կամ պատահական վեճի բռնվել, ինչ-որ մի բան անել, որ ծանր հետևանքներ ունենա, քան ենթադրվում է»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

      Անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին, և մասնավորապես՝ նախօրեին՝ հունվարի 17-ին, երկու ռուս զինվորականի հետ վիճաբանությանը, նա ռուս զինվորականների եւ բնակչության միջեւ բախումներից զերծ մնալու համար հանդես է եկել մի շարք առաջարկներով:

      Լևոն Բարսեղյանի կոչ-հայտարարության մեջ ասված է.

      «Գյումրվա այսօրվա միջադեպի և հրատապ գործողությունների մասին (երկու ռուս զինվորականի հետ վիճաբանություն է եղել Գյումրու Ռիժկովի փողոցում և հարթվել է, զինվորականները՝ ասում են խմած են եղել, նրանք արդեն իրենց զորամասում են, «Առավոտ», «Գալա»).

      Հարգելի հայրենակիցներ, և մանավանդ գյումրեցիներ, իրավիճակը իսկապես լարված է, բոլորս էլ լարված ու զայրացած ենք, շատերը նյարդերը կարող են տեղի տալ, այս կամ այն առիթով կամ պատահական վեճի բռնվել, ինչ-որ մի բան անել, որ ծանր հետևանքներ ունենա, քան ենթադրվում է:

      Հիմա, երբ հանրությանը ցույց տվեց, որ չի նահանջում իր հայրենակիցների շահերի պաշտպանությունից, երբ բողոքը տեղ է հասցված ՀՀ իշխանություններին, իսկ վերջիններս որոշ փոխզիջումով խոստացել են քայլեր կատարել այդ պահանջների կատարման համար և սպասողական դրություն է, չափազանց կարևոր է, որ կամք և համառություն դրսևորենք՝ թույլ չտալու համար որևէ բան, որ շանս կտա ՀՀ իշխանություններին կամ ՌԴ իշխանություններին (կամ որևէ այլ մեկին) խափանել պահանջի կատարումը, արդար դատաքննությունը:

      Բացառված չէ, որ կլինեն դիտավորյալ հրահրումներ հայ-ռուսական ինչ-ինչ բախումների, դրանից բխած հետևանքներով (պարետային ժամ, արտակարգ դրություն, և այլն):

      Հաշվի առնելով այս ամենը կոչ եմ անում ՀՀ պետական, մարզային և քաղաքային իշխանություններին.

      1. Ստեղծել ճգնաժամային կառավարման կենտրոն, շտաբ կամ դրա նման մի բան, ուր հրատապ կերպով հոսի քաղաքից, զորամասերի հարակից տարածքներից, ոստիկանությունից, բժշկական, շտապ օգնության, արտակարգ իրավիճակների ծառայություններից, զորամասերից, էլցանցից, գազի և այլ ծառայութնուններից եկող տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում՝ կայացվեն հրատապ կարգավորիչ որոշումներ և այլն:

      2. Հրատապ և արտակարգ ջանքեր ներդնել, հրավիրել ՌԴ բազայի հրամանատարությանը և հորդորել կամ պահանջել առայժմ արգելել իրեն զինվորականներին դուրս գալ զորամասերից և անգամ ամենաանմեղ նպատակով շփվել քաղաքացիների հետ, կարծում եմ՝ կհասկանան: Դուրս գալու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հավաստիանալ, որ անզեն են ու բոլոր դեպքերում բոլոր տեղաշարժերի մասին տեղեկացնեն ՀՀ ոստիկանությանը, ապա միայն տեղաշարժվեն ՀՀ տարածքով, թեկուզ քաղաքում մեկ խաչմերուկ:

      3. Գյումրու ռուսական սպայական ավանում (8-րդ ավան), խստացված շուրջօրյա ոստիկանական բացահայտ հսկողություն սահմանել բոլոր խաչմերուկներում:

      4. Նույն ավանում, մերձակա թաղերում, ռուսական այլ զորամասերի հարակից հատվածներում ապահովել կենսապահովման բոլոր օբյեկտների նորմալ գործունեությունը, որ զինվորներն ու ռուս զինվորականների ընտանիքները կարողանան ազատորեն ու առանց հեռանալու հոգալ իրենց բոլոր կենսական կարիքները (խանութներ, դեղատներ, բենզալցակայաններ և այլն):

      5. Գյումրիում հնարավորինս շատ տեղերում խուլ թաղամասերում, նրբանցքներում, գիշերները չլուսավորվող հատվածներում ոստիկանական հսկողություն սահմանել, կարծում եմ՝ ոստիկանությունը բավարար միջոցներ ունի: Անհնարինության դեպքում տեղեկացնել հանրությանը, որպեսզի ինքնակազմակերպվեն և պարեկային ջոկատներ ստեղծեն:

      6. Տեղի ունեցող իրադարձությունների և կատարվող աշխատանքների մասին բացատրական աշխատանքներով և հաղորդումներով հանդես գալ տեղական հեռուստատեսային և ռադիո ալիքներով:

      Հանրությանը կոչ եմ անում և խնդրում եմ զգոն լինել, համբերատար, սառնասիրտ, ուշադիր լինել բոլոր արտասովոր անցուդարձների, մարդկանց, զինվորականների, ավտոմեքենաների նկատմամբ, բոլոր արտասովոր դեպքերի և երևույթների ու դեպքերի մասին տեղեկացնել միմիանց, վստահելի մարդկանց, իշխանություններին, դուռ-լուսամուտ փակ պահել:

      Բոլորն խնդրում եմ սա խուճապի հայտարարության տեղ չդնել, սա կանխարգելիչ տագնապ համարեք, գուցե ռիսկերը գերագնահատում եմ, բայց ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել:
      Համապատասխան ընկերներին խնդրում եմ սա փոխանցել նաև Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի բոլոր ռեսուրսները պատրաստ են ներդրվել՝ եթե պետք կլինի»:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....7XyAbFDE.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        NBHopefully, some in Maskwa are begining to understand that the blunt strategy of terror & blackmail might backfire ....
        They are much more dependent on their armenian base, than ever...., and that presence might not remain granted and guaranteed, whatever their client regime in Yerevan may say, anymore...
        At least if they begin to feel the heat, there might be a slight benefit from all this tragedy....
        --------


        Ռուսաստանի Փաստաբանների միության փոխնախագահ. Պերմյակովին պետք է Հայաստանը դատի,
        18.01.2015



        Քաղաքագիտության դոկտոր, Ռուսաստանի Փաստաբանների միության առաջին փոխնախագահ Ալեքսեյ Բինեցկին ռուսաստանյան РБК հեռուստաալիքի «Օբոզրեւատել» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Գյումրիում ընտանիքի ցնցող սպանության իրավաբանական ասպեկտին: NEWS.am—ը ներկայացնում է հատվածներ Բինեցկու պատասխաններից։

        Ո՞րն է այս խնդրի իրավաբանական ասպեկտը: Կարո՞ղ է հիմա Ռուսաստանը ժամկետային զինծառայող Պերմյակովին հանձնել Հայաստանին: Ի՞նչ պայմանների դեպքում է դա հնարավոր:

        Նախ՝ այստեղ երկու հանգամանք կա: Առաջինը՝ քաղաքական, երբ մենք տեսնում ենք, որ իրավիճակի հզորագույն սրացում է տեղի ունենում, եւ լարվածությունը վերացնել կարելի էր, ասենք, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների զրույցի միջոցով, որը կարող էր եթեր հեռարձակվել՝ երկու պետությունների ղեկավարների դիրքորոշումը պարզաբանելու համար: Եվ ահա այն, ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիում… ցավոք, ես այն հարթելու ոչ մի փորձ չեմ տեսնում:

        Կարծում եք, որ սա նախագահների մակարդակով քննարկելու արժանի հա՞րց է:

        Անկասկած: Իսկ Դուք մի՞թե կարծում եք, որ ոչ: Դա ծանրագույն ողբերգություն է: Ցավոք, այն, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ՝ Կուշչյովկայում, չհանգեցրեց ոչ մի զանգվածային ցույցերի եւ ազգային արժանապատվության պոռթկման…

        Որովհետեւ դա տեղի ունեցավ մեզ մոտ…

        Մենք պետք է հարգենք մեզ: Այդ ժամանակ մեզ կհարգեն նաեւ ուրիշները: Եվ այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հայաստանում, անկասկած լուրջ հարված է երկու պետությունների մերձեցմանը, որը վերջին տարիներին ավելի էր նկատվում: Դա շատ լուրջ հարված է, չեմ ուզում ասել եղբայրական, բայց, համենայն դեպս, միեւնույն կրոնի հետեւորդ երկու պետությունների փոխհարաբերություններին: Մեծ թվով հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում եւ նույնիսկ չեն խոսում հայերեն: Դա, իսկապես, ոչ միայն Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական, այլեւ հոգեւոր-սոցիալական հենարանն է: Սա լուրջ գործոն է, այդ պատճառով կարելի է այդ ճանապարհով վերացնել լարվածությունը, եւ ես կարծում եմ, որ դա միանգամայն ճիշտ է:

        Իրավաբանորեն այսօր բացարձակ ճիշտ է: Քանի որ զինծառայողը լքել է բազայի տարածքը, նա դադարում է հատուկ սուբյեկտ լինել, եւ քրեական հանցագործություն է կատարել այլ պետության տարածքում: Խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում այլ երկրների արդարադատությանը: Այս դեպքում Հայաստանի դատախազությունն իսկապես իրավունք ունի եւ պետք է հետաքննություն անցկացնի, իսկ ռուսական ռազմական քննիչները՝ զինվորական գլխավոր դատախազության հետ միասին, իրավունք ունեն խնդրել եւ մասնակցել այդ հետաքննությանը:

        Այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը վկայակոչում Սահմանադրության 61-րդ հոդվածը: Ի՞նչ հիմքով:

        Նախ՝ ո՞վ: Ի՞նչ մակարդակով է վկայակոչում: Կարծում եմ, որ ռուսական կողմը՝ ի դեմս որոշ մարմինների, այդ թվում ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, պարզապես Ռուսաստանի Դաշնության նախագահից եւ գլխավոր հրամանատարին ուղղակի ցուցումներ չի ստացել, թե ինչպես պետք է վարվել այս իրավիճակում: Ահա եւ վերջ: Դա զուտ բյուրոկրատական հարց է, լավ իմաստով վախկոտություն:

        Եվս մեկ բան: Ներկայում բոլորը, համենայն դեպս՝ Հայաստանի փողոցներ դուրս եկող ակտիվիստները, խոսում են ռուսաստանցի զինծառայողի հանձնման մասին: Միաժամանակ, նա դե-ֆակտո Հայաստանի տարածքում է, Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում… Որքանո՞վ է կոռեկտ հարցն այդպես առաջադրել:

        Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքը, ըստ համապատասխան համաձայնագրի, Ռուսաստանի Դաշնության տարածք է այնքան ժամանակ, քանի դեռ գործում է այդ համաձայնագիրը: Բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, նա հանցագործությունը կատարել է այդ տարածքից դուրս: Եվ, համապատասխանաբար, այդ հանցագործությունը պետք է քննեն ու նրան դատապարտեն Հայաստանի մարմինները՝ ռուսական իրավապահ մարմինների մասնակցությամբ՝ զինվորական դատախազության գլխավորությամբ:

        Իսկ ո՞ւմ օրենսդրությունն է ավելի խիստ պատիժ նախատեսում նման հանցագործության համար այն հոդվածներով, որոնք առաջադրվել են:

        Ես մահապատժի մասով ծանոթ չեմ հայկական օրենսդրությանը, բայց կարծում եմ, որ այս դեպքում պատժի լրջության, խստության եւ չափի մասին խոսելը բավական վաղ է: Հարցն այն է, որ այս իրավիճակն այսօր հանգեցրեց նրան, ինչը մենք բոլորս իսկապես չենք ուզում:

        Մենք իրավիճակի սրացում չենք ցանկանում, մենք լարվածություն չենք ցանկանում: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ պետք է սիրո եւ համերաշխության պայմաններում ապրենք: Կարծում եմ, որ այսօր ռուսաստանցիները կամ մոսկվացիները գոնե պետք է գնային Հայաստանի դեսպանության շենքի մոտ, ծաղիկներ դնեին, ներողություն խնդրեին, ասեին, որ մենք հայերի հետ ենք, այդ դժբախտ ընտանիքի եւ նրանց հարազատների հետ ենք: Դա իսկապես ընկերության, համագործակցության արտահայտում կլիներ եւ ապացույց, որ մենք հարգում ենք ցանկացած երկրի, այդ թվում՝ նրանց, որտեղ ռազմաբազաներ ունենք:

        Լուրեր Հայաստանից - NEWS.am
        Last edited by Vrej1915; 01-18-2015, 09:17 PM.

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          «Երեկ Պուտինի երեսլվան էր»

          19.01.2015

          «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը չի կարծում, որ այսօր, երբ լրանում է Գյումրիի սպանդի զոհերի մահվան 7-րդ օրը, կրկին ժողովրդական հուզումներ կլինեն Գյումրիում: «Եթե նման բան լիներ, ես կիմանայի:

          Կան նման տրամադրություններ, բայց, որքան գիտեմ, բողոքի ակցիա չի լինելու»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա: Բարսեղյանը նշեց, որ ժամը 16:20-ին լինելու է Գյումրու ավագանում արտահերթ նիստ, քննարկվելու է զոհերի ընտանիքին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, նաև ինքը իշխանություններին առաջարկ է ներկայացնելու:

          «Ես կարծում եմ, որ Գյումրու ավագանին պարտավոր է պաշտպանել հանրության պահանջը և իրավունք ունի դիմելու իշխանություններին, որպեսզի Պերմյակովի գործը վերցնեն սեփական տիրույթ»,- ասաց նա:

          Ինչ վերաբերում է երեկ` կիրակի օրով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի ուղերձներին, Լևոն Բարսեղյանը նշեց. «Երեկ Պուտինի երեսլվան էր:

          Ես կասկածներ ունեմ, որ անցած մի քանի օրերի ընթացքում, երբ մի քանի տասնյակ ռուսաստանյան լրատվամիջոցներ շփվեցին հայաստանյան հանրության հետ, բոլորը թուքումուր են տվել Ռուսաստանի ու Հայաստանի իշխանություններին, և դա ազդել է:

          Իսկապես ընդվզման ցույցերը Պուտինի մոտ ընկալվել են որպես ռիսկ, և նա որոշել է ինչ-որ բան խոսել: Նրա ասածի մեջ կեղծ բան կար, թե` կրկին ցավակցում եմ:

          Նախ` ոչ ոք չի հիշում առաջին ցավակցությունը, և հետո` տրամաբանությանն է հակասում, եթե մեկ անգամ ցավակցել ես` երկրորդ ցավակցությունը էլ ո՞րն է:

          Ես համարում եմ, որ եթե ռուսական ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարը Պուտինն է, ի վերջո, փաստ է, որ ռուսական ռազմաբազայից զինվոր է փախել, ուրեմն ինքն էր պարտավոր ներողություն խնդրել ու ցավակցություն հայտնել:

          Դա ահագին կհանդարտեցներ կրքերը: Նաև եթե Սերժ Սարգսյանը սուգ հայտարարեր, էլի ահագին բան կհանդարտվեր, և չէր լինի այն, ինչ եղավ Գյումրիում»:

          Մեր հարցին` արդյո՞ք Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների միջև զրույցը Գյումրու սպանդի մասին, Պուտինի աջակցության պատրաստակամությունը կարող են թուլացնել լարվածությունը, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարծում, արդեն անցած է, արդեն իմաստ չունեցող բան է, ոնց որ հին պահածոյի տուփ բացես»:

          Մանրամասները` yerkir.am կայքում:

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Ո՞նց կարելի է մարդու վշտի հանդեպ էս աստիճան անտարբեր լինել. Լալա Մնացականյանը` Գյումրու սպանդի մասին

            19.01.2015

            Ազգովի հայտնվել ենք մի շատ` ոչ մեր ազգին վայել ցածր կարգավիճակում. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Գյումրու սպանդի մասին, նման կարծիք հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը:

            Ըստ նրա, երբ նման մի դեպք է լինում մարդու կյանքում` հանկարծ հասկանում ենք, թե որտեղ է մեր տեղը և հիմա ըստ ՌԴ-ի, աշխարհի տված գնահատականներից ու արձագանքներից` մենք հանկարծ տեսանք, որ մեր դերակատարումն ընդամենն այսքանն է, այսինքն` գրեթե չունենք դերակատարում:

            «Դեպքից հետո արդեն մեկ շաբաթ է` գիշերները չեմ քնում:

            Դեպքի հետ կապված` ես էլ ունեմ իմ վարկածները, բայց դրանք էմոցիոնալ են: Եթե լոկալացնենք` ընտանիքում կատարվել է սպանություն, ամբողջ ընտանիքին վերացրել են և ընտանիքի հայրը` պետության նախագահը, տեր չի կանգնել այդ ընտանիքին, զավակներն անտեր են մնացել, պաշտպան չունեն: Ամենատարօրինակն այն է, որ չկա թե՛ պետության ղեկավարը, թե՛ հոգևոր հայրը, ուրեմն` նրանք չեն ղեկավարները»,-ասում է Մնացականյանը:

            Ըստ նրա, այն խաղերը, որ կատարվում են` քաղաքական խաղեր են, որոնք մենք շատ լավ էլ հասկանում ենք, բայց գոնե պետք է հաշվի նստել ժողովրդի հետ:

            Մնացականյանը զարմանում է` ո՞նց կարելի է մարդու վշտի հանդեպ էս աստիճան անտարբեր լինել.«Հարևանիդ մի բան է պատահում` վազում-գնում ես, որ իմանաս` ինչ է կատարվում:

            Ղեկավարն էս աստիճան անտարբեր կլինի՞:

            Էս ամենից հասկանում ես, որ նույնիսկ քո երկրում ոչ մի իրավունք չունես: Ես ուզում էի Գյումրի գնալ, բայց քանի որ շատ էմոցիոնալ եմ` մտածում էի` կարող է այնտեղ անկառավարելի դառնալ, բայց հետո հասկացա, որ չի կարելի ինձ նման էմոցիոնալ մարդն այս պահերին այնտեղ լինի»:

            Մնացականյանը նշում է, որ խորապես վիշտ է ապրում` ինչպես ապրել է այն ժամանակ, երբ երբ իր պապը պատմել էր կոտորածների մասին: Խոսելով սպանության մեջ կասկածյալ Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու և այստեղ պատիժը կրելու` հասարակության պահանջի մասին` Մնացականյանը նշեց, որ այն արդարացի պահանջ է.«Իմ քաղաքացուն իմ հողի վրա է սպանել, ուրեմն` մեզ մոտ էլ պիտի դատվի:

            Ղեկավարությունը խաղում է, մենք` ոտնատակ ենք լինում, ու խելքի էլ չենք գալիս այսքան ոտնատակ լինելուց` անընդհատ նույն փոսն ենք ընկնում: Մենք անընդհատ վախենում ենք ուրիշին վիրավորելուց, բայց չենք վախենում մեր ազգային արժանապատվությունն այս աստիճան ոտնահարելուց»:

            Մանրամասները` yerkir.am կայքում:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              19.01.15

              Saving Little Seryozha: Condition of Gyumri family massacre survivor critical



              Doctors fighting for the life of a six-month-old baby – the only survivor of a family murder in Gyumri – have reported a sharp deterioration of his condition on Monday, a week after stab wounds were inflicted on him in the brutal attack allegedly carried out by an AWOL Russian soldier.

              Seryozha Avetisyan is currently at Surb Astvatsamayr Hospital in Yerevan where he has been administered artificial breathing and underwent a head surgery last week.

              Armenia’s Ministry of Health said today that the renal and cardiac insufficiency of the child had aggravated and it was decided to administer peritoneal dialysis to him.

              “A group of doctors from Russia together with their Armenian colleagues continue to administer medical assistance to the child. Specialists spare no efforts for the stabilization of the child’s condition,” the Health Ministry emphasized.

              A soldier of the Russian military base stationed in Gyumri is charged with the murders of the Avetisyans. Valery Permyakov, who is in Russian custody at present, is believed to have sprayed two grandparents, their son and daughter, a daughter-in-law, and a two-year-old granddaughter with bullets from his AK-74 rifle at their home. For some reason the attacker used a bayonet to try to kill the baby in the cradle.

              In expressing his condolences in a telephone conversation with President Serzh Sargsyan on Sunday, Russian President Vladimir Putin voiced a hope that the little baby will recover from his wounds soon. He also expressed readiness to send a special medical plane to Armenia if necessary to take the baby to Moscow for further treatment.

              But head physician of the Surb Astvatsamayr medical center Nikolay Dallakyan told News.am today that their little patient is not transportable.

              The Gyumri municipality, meanwhile, announced that a bank account under the immediate control of the city authorities would be opened to raise donations for little Seryozha. At the same time, it asked citizens to follow official information in this regard and warned them against donating funds to dubious fundraisers conducted by “those using the tragedy for their personal interests.”

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                16.01.15
                Lack of TV coverage of Gyumri tragedy in Russia raises questions in Armenia


                Alina Nikoghosyan
                ArmeniaNow intern


                Leading Russian television channels kept silent on the events unfolding in Armenia at the beginning of this week as a serviceman of the Gyumri-headquartered Russian military base was arrested and charged with murdering a six-member local family. This lack of coverage of what appears to be major news also for the Russian audience has raised questions among media experts in Armenia about the level of censorship and priorities at Russian television companies.

                It was not until Thursday that Russia’s Rossiya-24 finally presented news from Gyumri where the mass family murder allegedly committed by the Russian soldier stirred a large wave of public indignation, considering the fact that the key suspect is still kept in Russian custody.

                Since Monday, when the heinous crime was committed, from Russian media only news websites and some non-central television channels published information on it. While leading televisions like First Channel, Rossia, and others did not inform their audiences about the developments in their newscasts.

                This appeared strange to many in Armenia, considering that Russia has 3,000 troops stationed in the South Caucasus country and an extraordinary event with the involvement of the Russian military base has happened.

                Levon Barseghyan, editor at the Gyumri-based Asbarez Club of Journalists, however, is not surprised at the situation, as he thinks it is has become a pattern on Russian television, something that he says contradicts the basic principles of journalism and free speech.

                “They believe that it is a disgrace for them, and I think that there would be nothing disgraceful about the news if they did show it, as truth is dearer,” said Barseghyan, calling it another manifestation of how Russia treats Armenia.

                At the same time, the media expert also observes certain “cautiousness” in the way some local Armenian channels have covered the events.

                “Our television channels, of course with some exceptions, were also afraid. Judging by audience reactions the TV channels with large audiences have also been extremely cautious in covering the developments. The Armenian authorities fear lest they should embarrass Moscow,” Barseghyan claims.

                Well-known blogger Isabella Abgaryan believes that the silence of Russian official channels can be explained by internal issues as well.

                “It is obvious that Russia is trying to hide from its citizens the disgraceful situation in its army, because the Russian mothers whose sons serve in Armenia today would also be worried, perhaps would raise complaints, because the murderer could also have killed their sons,” she says.

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Գյումրին ցնցվել է, Գյումրիում մոմավառություն է
                    Lragir.am
                    Հասարակություն - 19 Հունվարի 2015,


                    Գյումրիում մարդիկ մոմեր են վառում իրենց պատուհանագոգերին: Այսօր մահացել է Ավետիսյանների ընտանիքի վերջին՝ 7-րդ անդամը՝ 6-ամսյա Սերյոժան: Բժիշկները 6 օր պայքարել են նրա կյանքի համար, այսօր անջատել են արհեստական շնչառության ապարատը:

                    Երեխայի մահվան լուրը ցնցել է բոլորին: Այսօր առավոտից Առողջապահության նախարարությունը եւ Ս.Աստվածածին հիվանդանոցի բժիշկները պարբերաբար տխուր տեղեկություններ էին հաղորդում երեխայի վիճակի մասին: Ըստ ամենայնի, հանրությանը պատրաստում էին ամեմատխուր լուրին՝ որ երեխայի կյանքն այդպես էլ չի հաջողվել փրկել:

                    Այսօր ՀՀ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է տեղափոխել Գյումրի, հնարավոր հուզումներին պատրաստ լինելու համար: Հսկողության տակ են վերցվել փողոցները, հրապարակները, ռուսական ռազմակայանի ավանը: Իսկ վերջին օրերին ոստիկանությունը զբաղված էր «պրոֆիլակտիկայով»՝ բաժիններ էին հրավիրվում հունվարի 14-ի եւ 15-ի ցույցերի մասնակիցները, որոնց հետ «բացատրական» աշխատանքներ էին տարվում:

                    Գյուրիում վիշտ է, թախիծ ու ափսոսանք: Գյումրեցին, հայ ժողովուրդը մենակ է իր վշտի մեջ. Նա ընդվզեց ու ցույց տվեց իր արժանապատվությունն ու սեփական երկրին տեր կանգնելու իրավունքը, ի տարբերություն հայկական գաղութային քաղաքական դասի, «մտավորականության», ագենտուրայի եւ տարբեր մաստի թափթփուկների, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե արդարացնեն հայկական արյունը:

                    Գյումրեցիները մոմ են վառում: Գյումրին փոխվել է, Գյումրին դարձել է կծկված մի նյարդ, գյումրեցիները ցույց տվեցին այն, ինչը թվում էր մարում էր հայ ժողովրդի մեջ:

                    Աստված փոքրիկ Սերյոժայի հոգին լուսավորի:

                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....KUo0iILt.dpuf

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Պարզ չէ՝ Հայաստանի իրավապահները հարցաքննել են Պերմյակովին, թե ոչ


                      Տռուզյանի փոխանցմամբ, որպեսզի «հայաստանյան քննիչները կարողանան լիարժեք իրականացնել նախաքննությունը», անհրաժեշտ է Ռուսաստանի իրավապահների թույլտվությունը։

                      Տռուզյանի փոխանցմամբ, որպեսզի «հայաստանյան քննիչները կարողանան լիարժեք իրականացնել նախաքննությունը», անհրաժեշտ է Ռուսաստանի իրավապահների թույլտվությունը։

                      Հրապարակված է՝ 19.01.2015

                      Մինչ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տարբեր վայրերում շարունակ խոստանում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները «ակտիվ գործունեություն» կիրականացնեն Գյումրիի սպանդի առնչությամբ, իսկ Քննչական կոմիտեն զեկուցում է, որ կարողացել է Պերմյակովի զինակիցներից մեզի փորձանմուշներ վերցնել, առայսօր պարզ չէ՝ հայաստանյան իրավապահ մարմինները հարցաքննե՞լ են հիմնական կասկածյալին՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին:

                      Հայաստանյան կողմից գործը քննում է Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն, և կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության» հետ զրույցում այդպես էլ չասաց՝ հայաստանյան քննիչները հարցաքննե՞լ են Պերմյակովին, թե՞՝ ո՛չ:

                      Փոխարենը, Տռուզյանի խոսքից պարզ դարձավ՝ որպեսզի հայաստանյան քննիչները կարողանան, ինչպես նա ասաց, «լիարժեք իրականացնել նախաքննությունը», անհրաժեշտ է Ռուսաստանի իրավապահների թույլտվությունը, քանի որ քրեական գործը գտնվում է նրանց իրավասության ներքո:

                      «Դրանք արդեն կանոնակարգվում են միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական օգնության համատեքստում, ուստի և վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանարապետության գլխավոր դատախազությանն է դիմել՝ միջազգային քննչական հանձնարարություն ռուսաստան ուղարկելու, որպեսզի հայ քննիչները հնարավորություն ունենան լիարժեք իրականացնել նախաքննությունը», - ասաց Տռուզյանը։

                      Նա հավելեց՝ Քննչական կոմիտեն դեռ հունվարի 15-ին էր գրություն ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Այնտեղից հաջորդ օրը պատասխանել էին, որ «միջազգային քննչական հանձնարարությունն են ուղարկել Ռուսաստան», բայց թե Մոսկվայից ի՞նչ են պատասխանել, և թույլատրե՞լ են արդյոք, որ հայաստանցի քննիչները հարցաքննեն Պերմյակովին, կամ, Սոնա Տռուզյանի խոսքով, «լիարժեք իրականացնեն նախաքննությունը», առայսօր պարզ չէ:

                      Օրվա ընթացքում այս հարցի պատասխանը չհաջողվեց ստանալ նաև Հայաստանի դատախազությունից։ ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն այսպես էլ չպատասախանեց «Ազատության» հեռախոսազանգերին, պատասխան չստացանք նաև գրավոր հարցմանը:

                      Մինչդեռ հունվարի 15-ին Գյումրիում Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ այդ օրը հենց հայաստանցի իրավապահները քննչական ու դատավարական գործողություններ են իրականացնելու Պերմյակովի հետ:

                      «Դուք այսօր նաև ականատես կլինեք, նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի մասնակցությունը, ուղղակի ներգրավածությունը, այսօրվա ընթացքում համապատասխան քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու ՀՀ օրենսդրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում. իրականացվելու են և՛ քննչական, և՛ դատավարական գործողություններ տվյալ անձի նկատմամբ», - ասաց Կոստանյանը։

                      Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, այն որ Հայաստանի իրավապահ մարմինները Պերմյակովին հայտնաբերելուց հետո անմիջապես նրա հետ չեն իրականացրել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ այդ թվում դատահոգեբուժական փորձաքննություն, կարող է բացասաբար ազդել քննության որակի վրա:

                      «Մեղադրյալը, որին արդեն մեղադրանք է առաջադրվել, պետք է տարվեր դեպքի վայր և էդ անձը պետք է դեպքի վայրում ցույց տար, թե ինչպես է կատարել յուրաքանչյուր գործողություն, ինչպես է մուտք գործել բնակարան, սպանությունն ինչպես է կատարել, այնուհետև ցույց տար, թե ինչպես է հայտնվել սահմանում։ Ցանկացած իրավաբան, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, կհաստատի իմ ասածը, որ քննչական գործողությունները, որոնք անհետաձգելի են պետք է պարտադիր կատարվեն։ Դրանց չկատարումը, բնական է, կբերի բացասական հետևանքների», - ասաց Բաղդասարյանը։



                      Ի՞նչ եղավ «տղամարդավարի» խոստումը
                      Սակայն սա էլ ամբողջը չէ․ հունվարի 15-ին Գևորգ Կոստանյանը զայրացած գյումրեցիներին հրապարակավ խոստացավ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահ մարմիններին:

                      «Ես հիմա, որպես Գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, միանշանակ, դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազին», - հայտարարեց Կոստանյանը։

                      Անցել է չորս օր, սակայն, Կոստանյանի տղամարդավարի խոստման ճակատագիրն այսօր հնարավոր չեղավ պարզել:

                      Տեղեկացնենք նաև՝ սպանությունից մեկ շաբաթ անց՝ մինչ այսօր Քննչական կոմիտեն չի հստակեցրել, թե ովքե՞ր են տուժողների իրավահաջորդները, քանի որ, Տռուզյանի ներկայացմամբ, Ավետիսյանների հարազատները «սգո արարողություններով էին զբաղված»:

                      Նյութը, սակայն, ավարտենք Գևորգ Կոստանյանի մեկ այլ խոսքով, որը, կարծում ենք, այսօր էլ չի կորցրել իր կարևորությունը. - «Մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին որևէ մի իրավազորություն հանձնելու, զիջելու մասին ընդհանրապես, և դա ընդհամենը թյուր կարծիք է ձևավորվել»։

                      Comment

                      Working...
                      X