Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Originally posted by lampron View Post
    In the early morning of September 6, 1993, the Turkish side opened fire in the direction of Armenia. Major-General Alexander Babenko, commander of the Russian border defence forces in Armenia, declared that his staff was concerned about the presence of additional sub-divisions of the Turkish army, equipped with armoured vehicles and artillery, on the Armenian-Turkish border.
    http://www.aniarc.am/2015/10/12/turk...nvade-armenia/
    My dear,
    you proved you have good memory to remember something you read 23 years back.
    Yet what you read is not what you understood necesseraly.
    Fired with what? Gun shots?
    There are occasionally gunshots on the border, that does not mean Turkish artillary, or.......

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Originally posted by Vrej1915 View Post
      My dear,
      you proved you have good memory to remember something you read 23 years back.
      Yet what you read is not what you understood necesseraly.
      Fired with what? Gun shots?
      There are occasionally gunshots on the border, that does not mean Turkish artillary, or.......
      As I remember it was gun shots.
      But this bring some thoughts. Abviousely, our western border has been quiet because any shots or mortar fires, even incursions by special forces ( though I remember that there was a rumor of special ops incursion and killing of our soldiers in barracks at night, but people talk) would involve Russia too.
      So at least this I concider a benefit of Russian presence on our western border. I can only imagine how our border with turkey would have been without them, just like borders with Azerbaijan and probably much worse. Turks are Turks.
      This I say without intent to minimize Russia's responsibility in latest war tru arms sale, inaction in ally obligations or historical content in our relations.

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



        Անհրաժեշտ է վերլուծել Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում

        ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
        Հարցազրույց - 24 Ապրիլի 2016,

        Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

        Տիկին Խառատյան, ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանություն, և արդյոք մենք դասեր քաղել ենք պատմությունից:

        «Ինչո՞ւ տեղի ունեցավը» շատ խորքային է: Այսինքն՝ եթե մենք ցեղասպանությունը չդիտարկենք միայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներից սկսած և սկսենք դիտարկել Աբդուլ Համիդի շրջանը, մինչև Բեռլինի կոնգրեսը, երբ հայկական հարցը դարձավ միջազգային քաղաքական քննարկման թեմա, սրանք բոլորը ուղղակիորեն կապված են 19-րդ դարի ընդհանուր հակագաղութային և ազգային-ազատագրական պատերազմների և շարժումների հետ: Աբդուլ Համիդի իշխանության ողջ շրջանը՝ 1878-1909, նրա համար ուղեկցվել է «հայկական գլխացավանքով»: Դեռ մինչ այդ ահռելի Օսմանյան կայսրության ծայրամասերը դարձել էին շատ պրոբլեմային, Բալկանյան թերակզու ժողովուրդների ազատագրական պայքարը պաշտպանելու պատրվակով տեղի ունեցած հերթական ռուս-թուրքական 1877-1878-ի պատերազմն ավարտվել էր ռուսների լիակատար հաղթանակով և 1878-ի հայտնի Սան-Ստեֆանոյի խաղաղության պայմանագրով, որի 19-րդ հոդվածով Ռուսաստանն իրեն միացրեց Կարս, Բայազետ, Ալաշկերտ քաղաքներն իրենց շրջաններով: Բայց ռուսական զորքը Էրզրում էր հասել և համաձայնվել էր վերադարձնել այդ տարածքները: Հասկանալի է, որ Բալկանների նման ազատվելու հույսեր փայփայած և ռուսական առաջխաղացմանը մեծ համակրանք ցուցաբերած հայերին, ովքեր մնում էին Թուրքիայի կազմում, ծանր ճակատագիր էր սպասվում: Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագրի 16-րդ հոդվածով մասնավոր պայման էր դրվել, որ «ռուսական զորքերի զբաղեցրած Հայաստանի տարածքներում, որոնք պետք է վերադարձվեն Թուրքիային, կարող են ծագել խժդժություններ եւ բախումներ, հետեւաբար Բարձր դուռը պարտավորվում է անմիջապես բարեփոխումներ անցկացնել եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզների եւ քրդերի հարձակումներից»: «Հայաստան» անվան օգտագործումն այս փաստաթղթում տարօրինակ չպետք է թվա, այն տարիների Թուրքիայի համար մինչև Էրզրում տարածքը Հայաստան էր, Թուրքիան ներկայացնող քարտեզներում Արևմտյան Հայաստանի տարածքի վրա գրվում էր «Էրմանիստան»:

        Ռուսաստանի հաղթանակներն և Սան Ստեֆանոյի պայմանագիրն անցանկալի էին Եվրոպայի այդ շրջանի կարևոր դերակատարներին՝ Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի կայսրություններին, և նրանց ջանքերով Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով նույն տարին տեղի ունեցավ Բեռլինի կոնգրեսը: Քննարկվող հարցերից մեկը Արևմտյան Հայաստանի հարցն էր, որը ձևակերպվեց որպես «Հայկական հարց»: Հունգարական կողմն առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի ինքնավարության ծրագիրը: Ցարական Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Գորչակովը առարկում և վետո է դնում այդ հարցն օրակարգում ներառելու վրա, ասելով, թե հայերն անկախություն չեն ուզում: Բեռլինի կոնգրեսի աշխատանքների մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է առաջարկվում օրակարգ մտցնել Հայաստանի ինքնավարության հարցը, այս անգամ է Անգիայի ներկայացուցիչ Սոլսբերիի կողմից: Ռուսական պատվիրակությունը, այս անգամ ի դեմս Պյոտր Շուվալովի, կրկին վետո է դնում այդ հարցն օրակարգ մտցնելուն: Սոլսբերին առաջարկում է ընդունել «Հայկական մարզերում», «Հայաբնակ վայրերում» բարեփոխումներ անելու ծրագիրը: Ինչպես տեսնում ենք, «Հայաստան» բառը փոխարինվում է «Հայկական մարզերով», «Հայաբնակ վայրերով», իսկ Աբդուլ Համիդը ժառանգություն ստացավ «Հայկական հարցը»:
        Պետք է ենթադրել, որ այս մարդն Օսմանյան կայսրության զգալի տարածքների կորուստից հետո մեծ ատելություն ուներ հայերի և «հայկական հարցի» նկատմամբ, որը դիտում էր որպես իր կայսրության ներքին գործերը վերահսկելու եվրոպական հնարավորություն: Սուլթանի ողջ «գահակալությունը» հայերի դեմ պայքար էր՝ հատուկ այդ նպատակով ստեղծված «համիդիե ջոկատներից» մինչև Արևմտյան Հայաստանի տարածքում տնօրինող քրդական ցեղախմբերի արտոնությունները՝ ջարդեր, կոտորածներ, ճնշումներ, հալածանքներ:

        Օսմանյան կայսրության համար հեշտ շրջան չէր: Եվրոպայում ընթանում էր «ազգային արդիականացում», «ազգային պետությունների» ձևավորումներ, իսկ Օսմանյան կայսրությունը «ազգ» չուներ: Այն միլլեթների՝ կրոնական հավաքականությունների վրա կառուցված ահռելի տարածք էր, որտեղ կային հպատակներ՝ հստակ էթնիկական ինքնություններով ազգեր՝ ժողովուրդներ, իսկ իշխողներն անորոշ տերմինով «օսմաններն» էին՝ թրքախոսներ, հայեր, հրեաներ, սերբեր… Իշխողները «օսմաններ» էին, բայց «օսմանները» էթնիկ միավոր չէին, ազգ չէին և նույնիսկ քաղաքացի չէին:

        Հասունանում էր ինքնության «թրքության» գաղափարը, բայց «թուրք»-ը դեռևս հասկանալի չէր ինչ է, բացի այդ՝ մի կողմից դեռևս նեգատիվ ընկալում ուներ, մյուս կողմից՝ քանակ չէր կազմում: Եթե Օսմանյան կայսրության այս շփոթ իրավիճակում դիտարկենք միայն նրա արևելյան տարածքը՝ Արևմտյան Հայաստանը, այստեղ առհասարակ համարյա «թուրք» չկար, թրքախոսություն չկար, կային նախ և առաջ հայեր, ապա՝ քրմանջախոս սուննիներ՝ ապագա քրդերը, մասամբ՝ ալեվիներ, չերքեզներ: Ընդ որում, կազմակերպված միակ միավորը հայերն էին՝ պատրիարքարան, եկեղեցիներ, դպրոցներ, թերթեր, ազգային կառույցներ և այլն, պարբերաբար կատարվում էր «մարդահամար»՝ եկեղեցիները պատրիարքարանին տրամադրում էին իրենց ծխերի թվերը: Իսկ հարևանությամբ՝ մի դարի ընթացքում երեք պատերազմներում Օսմանյան կայսրությանը հաղթած և զգալի տարածքներ տարած Ռուսաստանը, որի մաս էր կազմում արևմտահայությանը կից Արևելյան Հայաստանը: Աբդուլ Համիդի համար Արևմտյան Հայաստանը և հայերի կազմակերպված առկայությունը պետք է որ մղձավանջ լիներ: 1895-96 թթ. հայկական ջարդերը հայերին, իհարկե, վախեցրին, բայց միաժամանակ խթանեցին նրանց ինքնապաշտպանական քայլերը: Հիմա արդեն թուրքական ճնշումներին փոխարինել էր ֆիզիկական ոչնչացումը: Հայերն ի վերջո սկսեցին դիմադրել, նրանց ինքնապաշտպանությունն ընդունում էր պարտիզանական ձևեր:

        Քսաներորդ դարասկիզբը վճռորոշ շրջան էր: Թուրքական ինքնությունն սկսում էր ձևավորվել և «օսմանյան թրքությունը» «թուրքական դաշնակիցներ» էր փնտրում: Ամենից մոտը կովկասյան թուրքերն էին՝ ետնագույն ադրբեջանցիները: 1905-06 թթ. հայ-թաթարական (թուրքական) ընդհարումները Կովկասում Օսմանյան կայսրության համար հիանալի առիթ էին՝ վերաիմաստավորելու իրենց ինքնությունը: Երիտթուրքերն արդեն իրենց պետության ազգային մոդեռնացման հեռանկարը թրքության վրա էին կառուցում, այն, ինչ քիչ հետո վերջնականապես պիտի ընդուներ և մեծ ջանքերով զգալի չափով կառուցեր Մուստաֆա Քեմալը, հետագայում՝ քեմալականները: Բայց մինչ այդ երիտթուրքերը դեռ պիտի վերացնեին «օսմանյան թրքության» և «կովկասյան թրքության» բաժանարար հայերին: Մի կողմից՝ ազատվելու «Հայկական հարցից», մյուս կողմից՝ միավորելու թրքության մի հարաբերականորեն խոշոր հատված: Եվ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո հայերի նկատմամբ վերաբերմունքը քաղաքական ձևակերպում ստացավ՝ ոչնչացնել: Պատերազմի հակառակորդներից մեկը Ռուսաստանն էր, և դա հարմար առիթ էր հայերին ռուսական համակրանքներում մեղադրելու: Հարմար առիթ էր նաև այն, որ դաշնակից Գերմանիան ոչ միայն դեմ չէր, այլև օգնում էր գաղափարապես և կազմակերպչորեն: Վստահ չեմ, որ հայերի բնաջնջման գործընթացը դիտվում էր նաև թրքության ինքնության կառուցման ճարտարապետության գործոն, բայց այն անկասկած այդպիսի դեր խաղացել է, իսկ հետագայում լայնածավալ օգտագործվել որպես գործիք: Կարծում եմ կարող ենք ասել, որ թրքության ինքնության հենասյուներից մեկը «թրքությանը թշնամի հայի» գաղափարն էր:

        Բրեստ -Լիտովսկի պայմանագրից հետո թուրքական կանոնավոր բանակը հեշտությամբ, առանց ջանքերի մեկը մյուսի հետևից մտնում էր ռուսական զորքերի թողած բնակավայրերը:
        Այո, դա հենց թուրքերի միավորման ծրագրի շրջանակներում էր: Քանի դեռ պատերազմում Ռուսաստանը հաղթող էր՝ Կովկասի թուրքերը զուսպ էին: Բայց բոլշևիկյան հեղափոխությունից և պատերազմից Ռուսաստանի միակողմանի դուրս գալուց հետո ստեղծված փաստացի անկառավարելի իրավիճակում Կովկասը բաց էր օսմանյան թուրքերի առաջ: Բրեստ-Լիտովսկի խայտառակ անունն ստացած պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային էր հանձնել մինչև պատերազմը իր տարածքները հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։ Հիմա ծաղր է թվում, բայց նոր բոլշևիկացված Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկից առաջ ընդունել էր «Դեկրետ Թուրքահայաստանի մասին»: Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1917-ի դեկտեմբերի 29-ին (1918 թվականի հունվարի 11) ընդունված սույն Դեկրետը Խորհրդային պատմագրության մեջ սովորաբար անվանել են «Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ օրենք»: Լենին-Ստալին զույգի կողմից ստորագրված սույն դեկրետը հաստատվել է 1918 թ. հունվարի 15(28)-ին, Խորհուրդների համառուսաստանյան 3-րդ համագումարում։ Դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի գրաված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն, տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան» և վերջինիս ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։

        Եկեք մի պահ պատերացնենք, թե ինչպե՞ս պիտի ցեղասպանությունից փրկված և փախստական, կամ՝ դեռևս լեռներում թաքնվող անօգնական թուրքահայերը, ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանի տարածքից դուրս հանելուց հետո, վերադառնային հայրենիք, ընտրություններ կազմակերպեին և ինքնորոշվեին… Դեկրետն առաջարկում էր հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպում՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով: Նույնիսկ բոլշևիկյան անսանձ երևակայության հաշվառումով դժվար է պատկերացնել, թե ինչով էին մտածում աշխարհի մի ահռելի տարածք թշվառության մատնած այս անպատասխանատու մարդիկ: Պարզապես թու՞ղթ էին ստորագրում: Հրամայում եմ, հայեր, գնացեք և ինքնակազմակերպվեք: Երեսպաշտության այս մակարդակը դժվար է պատկերացնել: Ի դեպ, այսօր ռուսական արքունիքի ծաղրածուի հանրային դերը կատարող Ժիրինովսկին մոտավորապես հենց այսպիսի մի բան էր ասում, երբ աշխարհով մեկ հայտարարում էր, որ շուտով թուրքերի հերն անիծելու են հայերի ձեռքով: Դժվար է պատկերացնել, թե անօգնական վիճակում հայտնված փախստական հայ ժողովրդի թշնամուն լրացուցիչ գրգռելու էլ ի՞նչ տարբերակներ կային դարակներում: Զարմանալի չէ, որ սույն բարձրագոչ դեկրետն ընդունելուց երկու ամիս հետո, 1918-ի մարտի 3-ին Բրեստ Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային է զիջում ոչ միայն «Թուրքահայաստանը», այլև «Ռուսահայաստանի» զգալի մասը, պարտավորվում է Անդրկովկասում մեկ դիվիզիայից ավել զորք չունենալ, ինչպես նաև ցրել հայերից բաղկացած ռազմական միավորումները և հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները, ինչը տվյալ դեպքում նշանակում էր թույլ չտալ ռազմական գործողությունները վերսկսած թուրքական կանոնավոր բանակի դեմ զինված դիմադրության կազմակերպումը: Սա արևմտահայերի ցեղասպանական աղետից հետո նույն ցեղասպանության շարունակությունը Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխելու լայն բացվող դուռ էր, որով իսկապես թուրքական կանոնավոր բանակը շուտով հեշտությամբ անցավ Կովկաս:

        Չհիշեցնեմ դրան հաջորդած հայտնի դեպքերը՝ Սարդարապատի ճակատամարտը, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների հայերի ջարդերը, Բաքվի հայերի սեպտեմբերյան կոտորածը, Լենին-Քեմալ եղբայրացումը, Թուրքիան ազատագրող Քեմալի և քեմալականների «բոլշևիկացումը», հայ-թուրքական պատերազմը և բոլշևիկյան Ռուսաստանի օգնությունը «բոլշևիկացած» թուրքերին, որի արդյունքում՝ Արևելյան Հայաստանի անդամահատում, բայց ավելացնեմ, որ սա օսմանյան և կովկասյան թուրքերի միավորման և իրենց ինքնությունները փնտրող երկու թրքախոս միավորների համատեղման սկիզբն էր: Այն, ինչի վրա Մուստաֆա Քեմալը պետք է կառուցեր իր ժողովրդին: Էթնիկ միավորի ոչ թե ձևավորման, այլ կառուցման խնդիրներով զբաղվողների համար հիանալի օրինակ: Մեծ հաշվով սա բուն նացիզմն է՝ նացիոնի՝ ազգի կառուցումը այլոց ոչնչացման հաշվին: Սրա վրա է հետագայում զարգացել ֆաշիզմը: Հիտլերի ուսուցիչը Մուստաֆա Քեմալն էր, նա ինքն է բազմիցս հրապարակավ ասել այդ մասին: Եվ ոչ միայն «ով է հիմա հիշում հայերի մասին» ֆրազով, այլև շատ ուղղակի՝ հիանալով Քեմալի՝ ոչնչի առաջ կանգ չառնող «ազգաստեղծման» ջանքերով: Այդ մասին գրում է վերլուծաբան Շտեֆան Իհրիգը: Բայց եթե թողնենք էթնոկառուցման տեսության խնդիրները և վերադառնանք հայերի Ցեղասպանության հարցին, ապա կարող ենք հաստատել, որ Բրեստ-Լիտովսկից հետո Ցեղասպանությունը տեղափոխվեց նաև Կովկաս և ա՛յս տարածում շարունակվեց մինչև 1921-ի գարուն՝ նաև արդեն խորհրդայնացված Հայաստանի շրջանում:

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ եղել են ի վնաս Հայաստանի, սակայն ռուս-թուրքական հարաբերությունների վատթարամամբ, ոչ էլ մերձեցմամբ, պետք չի ուրախանալ, որովհետև Ռուսաստանը հանուն իր շահի կարող է զոհե՞լ Հայաստանը:

          Ես այդպիսի ընդհանրացում չէի անի: Օրինակ, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտը ես կորակեի հայերի համար դրական լուծում: Երեսուն տարով Հայաստանի մի զգալի հատված ազատվեց թուրքական ծանր ճնշումներից և իր ժամանակի համար մեծ զարգացում ապրեց: Ռուս-թուրքական հարաբերությունները բազմադեմ են, և միշտ չէ, որ հայերն այդտեղ դերակատար են: Ռուս-թուրքական մի շարք գործարքներ, առճակատումներ, եղբայրացումներ առհասարակ շրջանցել են հայերին: Ընդ որում, կոնկրետ Հայոց ցեղասպանության հարցում դերակատարները եղել են ոչ միայն Թուրքիան և Ռուսաստանը: Վերը հպանցիկ հիշեցինք Գերմանիային, համարյա չի ուսումնասիրված բրիտանական ներդրումը, շատ քիչ է քննարկվում ֆրանսիական դավաճանությունը Կիլիկիայում և կիլիկիահայերի երկրորդ ջարդը Մուստաֆա Քեմալի բանակի կողմից: «Մուսա լեռան» հայերի փրկությունը երախտագիտությամբ հիշում ենք, բայց նրանց տարհանումը Թուրքիային Ալեքսանդրեթի սանջակի հանձնումով՝ ամոթխածորեն շրջանցում: Անշուշտ, Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրություններում վաղուց անհրաժեշտ է վերլուծել նաև Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում: Չեմ ուզում ասել, որ Ռուսաստանը միացած էր Ցեղասպանական ծրագրին, բայց հրապարակի վրա փաստաթղթեր կան, որոնք վկայում են, որ շատ լավ իմանալով և հասկանալով թուրքական ցեղասպանական գործողությունները՝ Խորհրդային Ռուսաստանը նպաստել է դրանց: Նպաստել է հանցագործությանը: Հանցագործին հանցագործություն անելիս գիտակցված նպաստելը հանցագործությու՞ն է: Առհասարակ որոշ խնդիրներ պետք է քննարկել ոչ միայն այս կամ այն կողմի դիպվածային շահերի տեսանկյունից, այլ ավելի մեծ հորիզոնում:

          Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ կարող ենք միայն ասել, որ «Ռուսաստանի շահեր» տարողունակ և ոչ միշտ ընկալելի արտահայտությունն իր մեջ թաքցնում է Ռուսաստանի բոլոր հպատակներին, այդ թվում՝ ռուսներին զոհաբերելու բազմաթիվ վկայություններ: Չեմ կարծում, որ հայերը և Հայաստանը թիրախավորված են: Այդ երկրի պատժիչ պոտենցիալը շատ մեծ է: Ահռելի կայսրություն է, իրենց հայրենքիներով յուրացված բազմաթիվ ժողովուրդներով, լեզուներով, թաքուն ու բացահայտ ծրագրերով, վատ կազմակերպված մեծ հավակնություններով, ժամանակին՝ բարձր գիտական պոտենցիալով, հսկայական ռազմական կարողություններով: Բավական է ասել, որ միայն ստալինիզմի շրջանում ԽՍՀՄ-ում էթնիկ դեպորտացիաների են ենթարկվել 56 ժողովուրդ: Այդ թվում՝ հայեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից: Պատժվել են «հայ», «չեչեն», «կալմիկ», «մոլդովացի», «ուկրաինացի» լինելու համար: Նաև այս կերպ էր լուծվում ազգային հարցը: Այս ամենի մասին այնքան ծանր նյութեր կան, մարդ ամաչում է դրանք կարդալիս: Անհավատալի է թվում, որ դրանք մարդն է արել՝ անկախ իր ազգային պատկանելությունից: Վերջ ի վերջո, Հայաստանում ստալինիզմն իրականացնողները հայեր էին: Անմարդկային, դաժան… Քաղաքական ծրագիրը հայերինը չէր, բայց գործիքը հայերն էին: Ուշագրավ է, որ երեք տոտալիտար համակարգերը՝ ֆաշիզմ, քեմալիզմ ստալինիզմ, բազմաթիվ հարցեր նույն կերպ են լուծել: Միայն ֆաշիզմն է դատական ճանապարհով դատապարտվել: Քեմալիզմի մասին համարյա չի խոսվում:

          Վերադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում հայերի պատանդային կարգավիճակին, ապա կարծում եմ այո, մենք դաս չենք առել:
          Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էլ բազմաթիվ հայ մտավորականներ մտավախություններ ունեին ռուսական խոստումներից, թեժ քննարկումներ էին գնում, բերվում էին նախորդ փորձի օրինակներ… Եղավ այն, ինչ եղավ:

          1918-20-ի Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստան չընտրեց, այլ ճանապարհներ էր փնտրում: Սա փորձից ստացած դա՞ս էր: Կարծում եմ դա նույնպես կար, բայց դա նրան չփրկեց: Չփրկեց, ի թիվս այլոց, նաև այն պատճառով, որ չկարողացավ իրավական երկիր դառնալ: Թե ժամանակն էր քիչ, թե փորձ չկար, թե «առավ-փախավ»-ի ժամանակներ էին: Մենք այնքան երկար էինք ապրել որպես հպատակ, որ երկու տարվա երկիրը մեզ չէր կարող հպատակից քաղաքացի դարձնել:

          Առհասարակ, եթե խոսում ենք փորձի և դասի մասին, խորապես համոզված եմ, որ մեր դասը մեկը պետք է լինի՝ փորձ քիչ ունենք, բայց այլոց փորձից դաս առնելով՝ մենք պետք է հարգենք օրենքը և մեր քաղաքացուն: Առաջին հերթին՝ իշխանությունը: Հարգված քաղաքացին, ով կարող է իրավունքի պաշտպանությամբ իրացվել, հզոր ուժ է, արժանապատիվ մարդ է, հպատակ չէ: Երբ իրավունքն օգտագործվում է պատժի համար՝ այդ իրավունքից փախչում են, երբ իրավունքն օգտագործվում է քաղաքացու պաշտպանության համար, քաղաքացին դառնում է իրավունքի, երկրի պաշտպան: Բայց, ցավոք, հիմա էլ «առավ-փախավ»-ի ժամանակներ են: Եթե մենք սա՛ չենք կարգավորում, ինչպե՞ս կարող ենք կարգավորել ռուս-թուրքական հարաբերություններից քաղած դասը:

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Կտրուկ շրջադարձ Ղարաբաղի խնդրում

            ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
            Քաղաքականություն - 24 Ապրիլի 2016


            Ռուսաստանը ցանկանում է պատասխանատվությունը փոխանցել Գերմանիային

            Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ուղերձն այն է, որ քանի դեռ Ղարաբաղի վրա կրակում են եւ քանի դեռ կրակ կա, չի կարող նորմալ բանակցային գործընթաց լինել: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

            «Լավրովն ասել է, որ դիմել է Գերմանիային՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի, որպեսզի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն», ասել է Քոչարյանը:

            Փաստացի, Լավրովի Երեւան այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել: Ռուսաստանը երկար ժամանակ չէր համաձայնվում ԱՄՆ առաջարկած հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը եւ առաջարկում էր կարգավորման իր ծրագիրը, որը ենթադրում է ստատուս-քվոյի փոփոխությունը, տարածքների հանձնումը եւ խաղաղապահների տեղակայում: Չնայած այն բանին, որ Հայաստանին ձեռնտու է ամերիկյան ծրագիրը, եւ Հայաստանի ԱԳՆ-ն ստիպված էր ընդունել այն, ամեն դեպքում, նախարար Նալբանդյանը համառորեն կոչ էր անում վերադառնալ կարգավորման ռուսական ծրագրին:

            Ապրիլի սկզբին Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձել են այդ ծրագիրն առաջ տանել պատերազմի միջոցով: Սակայն հայկական կողմը կարողացել է պաշտպանել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, եւ ռուսական ծրագիրը, որը նախկինում առաջ էր մղվում ռազմական շանտաժի միջոցով, կորցրել է իմաստը:
            Սերգեյ Լավրովը Երեւանում ստիպված էր ընդունել այդ ծրագրի պարտությունը եւ հայտարարել, որ կարգավորում չի լինելու, եւ «պատասխանատվությունը» փոխանցել Գերմանիային, որ վերջինս օգնի հրադադարի մեխանիզմների ներդրման հարցում:

            Այլ խոսքով, այօրվա դրությամբ կարելի է համարել, որ Ռուսաստանը համաձայնվել է ստատուս-քվոյի պահպանմանը եւ նախաձեռնությունը «փոխանցել» է Գերմանիային, որը նախագահում է ԵԱՀԿ-ում:
            Ինչու՞ Գերմանիան: Թերեւս, Ռուսաստանին ավելի ձեռնտու է, որ ղարաբաղյան կարգավորումը Գերմանիան առաջ տանի, այլ ոչ թե ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, Գերմանիան չնայած հակառուսական դիրքերի խստացմանը, շարունակում է քաղաքականությունում հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը: Օրինակ, հենց Գերմանիան է սահմանափակում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ագրեսիվ քաղաքականությունն Ուկրաինան եւ Վրաստանն աբսորբացնելու գործում: Ընդ որում, չի թաքցնում, որ անում է դա Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար:

            Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ բանակցային գործընթացն իրենից ԱՄՆ-ին «չփոխանցվի», քանի որ Վաշինգտոնը կարգավորման պատրաստի ծրագիր ունի՝ սահմանին սարքավորումներ տեղադրել եւ բանակցություններ սկսել տարածաշրջանի բացման համար: Դրա արդյունքում տարածաշրջանն ամբողջությամբ դուրս կգա Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ այլ հարթություն կտեղափոխվի:
            Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա: Սակայն քանի որ ապրիլյան պատերազմի արդյունքում պատռվել է Ռուսաստանի դիմակը, նա դիմում է Գերմանիային:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  26.04.2016
                  Կազիմիրովն իր վերջին հարցազրույցում բավական հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում կրակի դադարեցման մասին

                  Հրանտ Մելիք-Շահնազարյան

                  Կազիմիրովն իր վերջին հարցազրույցում բավական հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում կրակի դադարեցման մասին 1994 թվականին ստորագրված համաձայնագրի վերաբերյալ։ Ռուս դիվանագետը նշում է, որ Ալիևի վարչակազմը ստիպված է եղել նման փաստաթուղթ ստորագրել, քանի որ «վտանգ կար», որ հայերը կհասնեն Քուռ գետի ափ։ Ժամանակին ես շատ եմ հետաքրքրվել այդ օրերի զարգացումներով, հարցուփորձ արել Արցախի այն ժամանակի քաղաքական ու ռազմական գործիչներին և եկել այն եզրակացության, որ այդ «վտանգն» իրականում այդքան էլ մեծ չէր։ Մարդկային ռեսուրսների լուրջ խնդիր ունեինք, և հիմա հնչող այն մեղադրանքները, իբր ինչ֊որ արտաքին ճնշման պատճառով է, որ մեր զորքերը չեն հասել Քռի ափ, մեղմ ասած, այդքան էլ արդար չեն։ Եվ ուրեմն պետք չի շահարկել այդ թեման։ Հավատացեք, որ Կազիմիրովն էլ միշտ ճիշտը չի ասում։

                  Ի դեպ, Քռի ափ հասնելու մասին. կարծում եմ՝ այդ «վտանգն» Ադրբեջանի համար հիմա ավելի մեծ է։

                  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/po...61652729819975

                  -------

                  22.04.2016
                  ՌԴ-ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ

                  Հրանտ Մելիք-Շահնազարյան

                  Այն, որ որոշակի մտահոգություններ կային հասարակության շրջանում, բնական և տրամաբանական է: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՌԴ -ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Չի բացառվում` լուռ համաձայնություն էր տվել: Այսինքն`ռազմավարական դաշնակցից հասարակության սպասելիքները շատ ավելի մեծ էին: Նման ցույցերով, կարծում եմ, հասարակությունը կարևոր մի ուղերձ հասցրեց թե՛ պաշտոնական Մոսկվային և թե՛այս հակամարտությամբ զբաղվող բոլոր պետություններին առ այն, որ հասարակությունը դեմ է տարածքների զիջման ճանապարհով խնդրի լուծմանը:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    ++++NB: Komersant is widely beleived to be a very pro azeri outlet in Moskwa's "semi-official/regime wislers".
                    ++++
                    Yerkir is not known for its pro-western views. Quite contrary....

                    ======

                    Մոսկվան շփոթված է. Հայաստանը հանձնվելու փոխարեն հարձակվում է
                    27 Ապրիլի 2016,


                    Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը մի հոդված է հրապարակել ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, որտեղ, հղում կատարելով դրա նախօրեին ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աղմուկ հանած հարցազրույցին, նշում է, թե Հայաստանը կասեցնում է բանացկային գործընթացը վերականգնելու Մոսկվայի նախաձեռնությունը։ Իբրև փաստարկ՝ բերվում է հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն անիմաստ համարելու մասին Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաև այն պնդումը, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր կարող կարգավորման առաջարկություններ ներկայացնել պատերազմից անմիջապես հետո։ Թերթը ՀՀ նախագահի այս պնդումը հակադրում է Լավրովի այցից առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արած հայտարարությանը, թե իր ղեկավարը երբեք որևէ տեղ «դատարկ ձեռքերով» չի գնում։ «Կոմերսանտը», ինչպես հայտնի է, նման թեմայով երբեք որևէ պատահական հոդված չի գրում։ Նրա այս հոդվածը զարգացնում է այն թեզը, թե Երևանն է անհարմար դրության մեջ դնում իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին և որ հենց Երևանն է մեղավոր ԼՂ հարցով բանակցությունների բացակայության կամ ձախողման համար։

                    Ուշագրավ է, որ թերթը որևէ ակնարկ չի արել Երևանում Լավրովի արած հայտարարությունների մասին։ Հիշեցնենք, որ վերջինս թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և թե նախագահ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ հստակ հայտարարել էր, որ ներկա պահին առաջնայինը 1994 և 1995թթ․ հրադադարի եռակողմ և անժամկետ համաձայնագրերին վերադառնալն է: Բացի դրանից, Լավրովը հրատապ էր համարել նաև շփման գծում հրադադարի պահպանման, դիպուկահարների հետքաշման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որոնց շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս 2011թ․ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ՌԴ նախագահի միջնորդությամբ։ Հոդվածում այս փաստի շրջանցումը բացահայտում է, որ Լավրովն իսկապես Երևան էր եկել հայկական կողմից իր առաջարկած որոշակի լուծումների կամ առաջարկների կապակցությամբ բացառապես համաձայնություն ստանալու ակնկալիքով և որ հրադադարին վերադառնալու մասին նրա պնդումները պարզապես Երևանից ուղղակի թե անուղղակի մերժվելու իրողությունը թաքցնելու նպատակ էր հետապնդում, ոչ թե կրակի դադարեցման։ Դրա մասին է վկայում ևս երկու փաստ։

                    Նախ՝ ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ չափազանց ուշագրավ, բայց նաև մտահոգիչ մի հայտարարությամբ, որը, Երևանում ուղևորատար ավտոբուսի պայթյունի շուրջ առաջացած աղմուկի մեջ պարզապես անտեսվեց։ Այդ հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը դեռևս ապրիլի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում և ԱԽ-ում շրջանառության մեջ է դրել մի նամակ, որով փորձում է չեղարկել 1994 և 1995թթ․ անժամկետ հրադադարի հաստատման համաձայնագրերը։ Ադրբեջանն այս նախաձեռնությամբ փորձում է լեգիտիմացնել ԼՂ հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու իր նպատակները և ստանալ ՄԱԿ-ի համաձայնությունը։ Ապրիլի 20-ին, Լավրովի Երևան կատարելիք այցի նախօրեին լրիվ անակնկալ կերպով ՌԴ ԱԳՆ-ն հադես եկավ այդ համաձայնագրերը պահպանելու մասին հայտարարությամբ։ Հիմա արդեն պարզ է, որ համաձայնագրերի շրջանակում մնալու Լավրովի երևանյան հայտարարությունն ուղղված էր ոչ թե կարգավորման բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելուն, այլ Ադրբեջանի այս սադրիչ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը, Մոսկվայի միջնորդական ջանքերն իմաստազրկող նախաձեռնությունը թույլ չտալուն։ Ահա թե ինչու ապրիլի 7-ին Բաքու այցելության ժամանակ Լավրովը ոչ թե հրադադարի մասին խոսեց, այլ արդեն պատրաստի կարգավորման լուծումների։ Եթե Մոսկվայի նպատակը կրակի դադարեցումը լիներ, ապա 22 ամյա վաղեմության համաձայնագրերը հարգելու անհրաժեշտությունը Լավրովը պետք է առաջինը բարձրացներ հենց Ալիևի առաջ, ինչը, սակայն նա չարեց։

                    Երկրորդ՝ Լավրովը, Երևանում Երևանի և Բաքվի միջև փոխվստահության վերականգնման մասին խոսելիս, հղում կատարեց միայն շփման գծում հրադադարի պահպանման, դիպուկահարների հետքաշման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու շուրջ 2011թ․ռուսական միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։ Մինչդեռ, շփման գծում խաղաղություն հաստատելու շատ ավելի համապարփակ այլ առաջարկություններ եւս հնչել են այս ընթացքում ՄԽ մյուս համանախագահների կողմից, որոք պաշտոնապես եւս մերժել են Բաքվի կողմից։ Հարց է առաջանում՝ եթե Մոսկվայի իրական նպատակը ոչ թե Հայաստանից ինչ-որ համաձայնություններ ստանալն չէր, այլ իսկապես հրադադարի ռեժիմը վերականգնելը, ապա ինչո՞ւ էր այդ նախաձեռնությանն ընդառաջելու փոխարեն Լավրովը շարունակում պնդել մոռացության փոշու տակ խամրած այդ ռուսական համաձայնություններին։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Երևանին ներկայումս իրեն փաստի առջև կանգնեցնելու մեջ մեղադրող Մոսկվան այդպես էլ որևէ ծպտուն չհանեց այն մասին, թե ո՞վ է եղել ապրիլի 2-ից սկսված և փաստացի առ այսօր շարունակվող պատերազմի սանձազերծողը, նախահարձակ կողմը։ Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ հրաժարվելով ադրբեջանական զինուժի գործողություններին գնահատական տալուց, Մոսկվան ցանկանում է ազատ պահել Բաքվի ձեռքերը՝ անհրաժեշտության դեպքում ԼՂ-ի դեմ նոր ռազմական օպերացիա ձեռնարկելու համար և այդ գործոնը որպես Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրելու միջոց է ծառայեցվում։

                    Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ Երևանը գլխովին խառնել է Մոսկվայի պլանները։ Սկզբում դա արեցին հայկական բանակի 18-20 տարեկան հերոսներն իրենց անձնազոհությամբ ու անգնահատելի սխրանքով, երբ ձախողեցին ադրբեջանական ներխուժումը ԼՂՀ, ապա՝ նաև Սերժ Սարգսյանը, ով Երևանում ուղղակի հարց ուղղեց Լավրովին՝ ինչու տեղի ունեցավ այդ հարձակումը։

                    Ամենայն հավանականությամբ Մոսկվայում բացարձակապես չէին սպասում, որ Սերժ Սարգսյանը կընտրի «վա բանկ» գնալու և իրենց հակադրվելու ճանապարհը, ինչը լիովին հասկանալի ընտրություն էր։ Մոսկվան ի սկզբանե նրանից պահանջում էր անլուծելի մի բան, որի հետ կապված ցանկացած որոշում Սերժ Սարգսյանին տանում էր անցանկալի հետևանքների։ Առաջրկներին համաձայնումը լինելու էր նրա քաղաքական մահվան դատավճիռը, իսկ չհամաձայնելը՝ պատերազմի սպառնալիքի իրագործման։ Եվ այդ երկընտրանքում նախագահն ընտրեց, թերևս, արժանապատիվ պատերազմի, քան ամոթալի ինքնահանձման տարբերակը։ Առավելևս, որ անգամ այդ ինքնահանձնումը խաղաղության հաստատման երաշխիք չէր կարող լինել։ Եթե բանը հասել է դաշնակից երկրի շահերի զոհաբերմանը՝ հանուն սեփական կայեսրական շահերի, ապա նույն զենքով պետք է պատասխանել նաև նման դաշնակցին։ Հիմա Երևանը Մոսկվայի նետած բումերանգն է ետ վերադարձնում՝ թե բանակցություններից հրաժարվելու մասին հստակ հայտարարություններով, քանի դեռ Ադրբեջանի սանձերը չեն ձգել և թե ԼՂ-ում ադրբեջանական առաջապահ ուժերի գլխին իսկական կրակ թափելով։ Երևանի ուղերձը շատ պարզ է․ մենք կատարել ենք մեր ընտրությունը և պատերազմից չենք խուսափելու՝ անկախ դրա հետևանքներց․ կողմնորոշվիր վերջապես, Մոսկվա՛. գնդակը քո դաշտում է։

                    Գևորգ Դարբինյան

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Comment

                      Working...
                      X