Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ամենամեծ անակնկալը Ռուսաստանի համար

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
    Քաղաքականություն - 07 Ապրիլի 2016


    Կովկասյան թուրքերը հարձակվել են հայերի վրա, իսկ հայերը մեղադրում են Ռուսաստանին: Ռուսաստանում այդ պարադոքսն անհասկանալի է շատերին: Ինչպե՞ս թե: Զենքը գնել են ազերիները, կրակել են ազերիները, իսկ Մոսկվային մեղադրում են, որ զե՞նք է վաճառել նրանց:

    Թուրքերն ու ազերիները երբեք չեն թաքցրել իրենց ագրեսիվ մտադրությունները հայերի նկատմամբ, ընդ որում, Ռուսաստանը վերջին տարիներին պնդում էր, որ հայերին կպաշտպանի սպառնալիքներից: Այդ խոստումների դիմաց Հայաստանը Ռուսաստանին է տվել ամեն ինչ՝ հաղորդակցությունները, ակտիվները, հրաժարվել է Եվրամիության հետ ասոցիացիայից, գլոբալ խաղացողների հետ հարաբերություններից, մտել է թյուրքական պետությունների դաշինքներ ու միություններ՝ հրաժարվելով ինքնիշխանությունց: Այս ամենն արվել է, որ սպառնալիքի դեպքում Ռուսաստանը պաշտպանի Հայաստանին:

    Շատերն այն ժամանակ էլ էին զգուշացնում, որ Ռուսաստանը, որը Մոսկվայի 1921 թվականի պայմանագրով Թուրքիայի հետ բաժանել է Հայաստանը, չի կարող Հայաստանի անվտանգության պաշտպան լինել: Զգուշացնում էին, որ Ռուսաստանը, որը զենք է վաճառում Ադրբեջանին, սակայն հակահրթիռային միջոցներ չի մատակարարում Հայաստանին, չի կարող Հայաստանի անվտանգության պաշտպան լինել: Սակայն շատ հայեր, հատկապես նրանք, որոնք Ռուսաստանից ստացված միջոցներով են ապրում, չէին հավատում դրան:

    Հիմա, սակայն, բոլորն իրենց աչքով տեսել են՝ հայկական հողում ընկած են ռուսական արտադրության հրթիռներ, իսկ բարձր ճշգրտության զենքը, որը Ռուսաստանը պահում է Հայաստանի իր բազաներում, լռում է:

    Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, Հայաստանում սեփական շահերի գիտակցում, դաշնակիցների ու թշնամիների գնահատում է տեղի ունենում: Իսկ այդ գնահատումն ամենեւին էլ Ռուսաստանի օգտին չէ: Արդեն հնչում են ոչ միայն հարցեր, այլ նաեւ քաղաքական գործիչների պատասխաններ:

    Եթե Հայաստանում չլիներ ռուսական ճյուղավորված գործակալական ցանցը եւ քարոզչությունը, այս օրերին Երեւանը մի քանի կարեւոր քայլ կձեռնարկեր՝ կսառեցներ անդամությունը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ռազմաքաղաքական պայմանագրեր կստորագրեր այլ ուժային կենտրոնների հետ, որոնք պատրաստ կլինեն Հայաստանին հակահրթիռային միջոցներ մատակարարել, չեղյալ կաներ Ռուսաստանի հետ պայմանագիրը, որով Մոսկվային ճանաչել է Հայաստանի անվտանգության երաշխավոր, եւ կպահանջեր 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի չեղարկում:

    Քանի դեռ Հայաստանը չի արել դա, իրավիճակը չի փոխվելու: Չնայած այդ քայլերն անխուսափելիորեն հասունանում են, եւ եթե ուրիշ երկրներում ռուսական գաղութատիրությունից ազատագրումը տեղի է ունեցել Արեւմուտքի օգնությամբ, Հայաստանում դա կարող է տեղի ունենալ՝ ելնելով բացառապես ինքնիշխանության անվտանգության պատկերացումներից:

    Ռուսաստանում Հայաստանում տեղի ունեցողը համառորեն գնահատում են հակառուսական տրամադրությունների առաջացման հավանականության տեսանկյունից: Ռուսական քարոզչություն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա Ռուսաստանի օգնությունը եւ դա ներկայացնի այնպես, իբր Հայաստանի անվտանգության բանալիները Ռուսաստանի ձեռքում են:

    Հայաստանում հիմա այլ կերպ են մտածում, եւ մի օր տեղի կունենա անակնկալը ռուսական քարոզչության եւ գործակալական ցանցի համար:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....kyHMtwKc.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Հովիկ Աբրահամյանի սենսացիոն խնդրանքը Մեդվեդեւին
      Lragir.am
      Քաղաքականություն - 07 Ապրիլի 2016,



      Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին խնդրել է հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

      «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտին» պայմանագիրը ստորագրելու հարցում», ասել է Հովիկ Աբրահամյանը:

      Արդյոք ռուսական ժամանակակից զենքի մատակարարման դանդաղումն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարել է 80-ականների զենքով կռվելու մասին: Հովիկ Աբրահամյանի խնդրանքը սենսացիոն հայտարարություն է, քանի որ վկայում է շատ բանի մասին, այդ թվում նաեւ՝ հայաստանի իշխանության իրական որակների:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....IeEITNfB.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Հովիկ Աբրահամյանը Մեդվեդեւի հետ հանդիպմանը բարձրացրել է ոտքը

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        Ներքին կյանք - 07 Ապրիլի 2016,

        ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե Երեւանի համար ընդունելի չէ ԵՏՄ վարչապետների նիստը Երեւանից առանց որեւէ հիմքի այլ տեղ տեղափոխելու որոշումը: Աբրահամյանը հայտարարել է, որ Երեւանի համար այդպիսի աշխատաոճն ընդունելի չէ:

        Հաշվի առնելով այն մշտական ստրկահաճությունը, կամակատարությունը, որով Հայաստանի տարբեր կալիբրի պաշտոնյաները դրսեւորում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում ու զրույցներում, Հովիկ Աբրահամյանի խոսքը դառնում է խիզախության անգնահատելի օրինակ, գրեթե խորհրդային այլախոհությանը հավասարազոր դրսեւորում:
        Սակայն, այդուհանդերձ, առանց որեւէ հեգնանքի, Աբրահամյանի հայտարարությունը պետական գործչին վայել մի դրվագ է: Սակայն ամբողջ խնդիրը այն է, որ Հովիկ Աբրահամյանի այդ հայտարարությունը դեռեւս կիսատ է: Այն ամբողջական կարող է դառնալ, եւ հետեւաբար պետական ամբողջական շրջանակի մեջ կարող է հայտնվել այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանը պարզապես հայտարարի ԵՏՄ վարչապետների հաջորդ հավաքին չմասնակցելու մասին՝ Երեւանի փոխարեն որտեղ էլ որ այն անցկացվի:

        Այդ դեպքում արդեն Աբրահամյանի քայլը կլինի իսկապես ողջունելի եւ բավական լուրջ քաղաքական քայլ, դիրքորոշում, որը վայել կլինի պետական շահով եւ արժանապատվությամբ առաջնորդվող գործչին, որն այդպիսով կարող է արժանի լինել ներկայացնել այն պետությունը, որի սահմանը պահում են մի քանի օր առաջ ռուսական սպառազինությամբ հայկական դիրքերը գրոհած Ադրբեջանի ագրեսիան հետ մղած խիզախ զինվորներն ու նրանց հրամանատարները:

        Ինչ խոսք, այդ մի քայլը խիստ անբավարար է նրանց գործին համարժեք լինելու, նրանց արածին համարժեք լինելու համար, բայց դա կլինի գոնե թույլ մխիթարություն, որը կարող է հուշել, որ դեռ ամեն ինչ կորած չէ:

        Բայց, մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչու՞ Հովիկ Աբրահամյանը այդ մասին չի հայտարարում այժմ: Ինչու՞ է նա իր խոսքն այժմ կիսատ թողնում եւ արդեն հիմա չի շարունակում, որ Երեւանի համար դա անընդունելի գործելաոճ է, եւ քանի դեռ այն փոխված չէ, Երեւանը չի մասնակցում ԵՏՄ ձեւաչափի հանդիպումներին:
        Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը ոտքը բարձրացրել է, բայց քայլը դեռ չի գցել:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....OIcLrF4A.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Սերժ Սարգսյանը՝ Դմիտրի Մեդվեդեւին. Ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել Ռուսաստանից
            08.04.2016



            Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից։ Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։ Վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մեդվեդեւին:

            «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երեւանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց:

            Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ եւ՛ երեկ, եւ՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, եւ մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից եւ մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ եւ որոշակի գործողություններ, որովհետեւ երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից:

            Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

            «Շատ շնորհակալ եմ, հարգելի Սերժ Ազատի: Իրոք, հիմա լավ հնարավորություն է տպավորություններով եւ տեղեկատվությամբ փոխանակվելու մեր սովորական երկկողմ գործերի առումով: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք մեր երկրների տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրեցինք, իմ կարծիքով, ապագային վերաբերող կարեւոր փաստաթղթեր, պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային եւ կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարեւոր է Հայաստանի կայուն զարգացման համար: Երեւի, դարձյալ որոշ հարցեր մենք Ձեզ հետ հակիրճ կքննարկենք:

            Չեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում եւ, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով: Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարեւորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ: Ես շատ լավ հիշում եմ Ձեզ հետ մեր նախկին զրույցները: Միգուցե այն ժամանակ հնարավորությունների մի մասը չհաջողվեց իրականացնել, բայց ամեն դեպքում, խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա: Սրա հետ է կապված նաեւ իմ այժմյան այցը. կցանկանայի որոշ բաներ Ձեզ հետ քննարկել, թե ինչ կարելի է անել մոտ ապագայում, բայց ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի: Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երեւի թե, նրանց պահելաձեւը եւ որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու: Հիմա ամենակարեւորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում էինք ինտեգրացիոն համագործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երեւանում, ինչպես եւ պատրաստվում էինք, որովհետեւ, անկեղծ ասած, մենք քիչ եւ հազվադեպ ենք հանդիպում: Մենք պայմանավորվել էինք դա անել երկու ամիսը մեկ, սակայն վերջին անգամ հանդիպել ենք կես տարի առաջ: Այդ պատճառով ես կուզենայի այդ հաճախականությունը մեծացնել, առավել եւս, երբ կա հիասթափություն, որը առաջացավ այստեղ՝ ձեզ մոտ, ամսի 8-ի հանդիպման տեղափոխման արդյունքում: Ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ հրավերի համար: Մենք մեծ հետաքրքրությամբ այսօր անցկացրինք կառավարությունների գծով բանակցությունները: Հույս ունեմ, որ Ձեզ հետ հիմա կխոսենք բոլոր հարցերի շուրջ: Շնորհակալ եմ»,-ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              08.04.2016

              Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

              Արամ Կարապետյան

              Ժողովուրդ ջան, արդեն հոգնեցի իշխանությունների բերած, ՄԵՂՄ ասած, ԱՆՀԻՄՆ փատարկից, որ եթե Ադրբեջանը զենք չգնի Ռուսաստանից, ապա կգնի մի այլ երկրից: ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅԴՊԻՍԻ ՈՐԱԿԻ ԶԵՆՔ ԳՆԵԼ: Մեկ ԱՆԳԱՄ ևս բացատրեմ. Ռուսաստանում արտադրված շատ զինատեսակներ համարվում են ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ և համեմեմատաբար ԷԺԱՆ ԶԻՆԱՄԻՋՈՑՆԵՐ: ԿԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԱՇԽԱՐՀՈւՄ ԷԼ ՈՉ ՄԵԿԸ, ԱՌ ԱՅՍՕՐ, ՉԻ ԱՐՏԱԴՐՈւՄ: ԼԱՎ ԻՐԵՆՑ ԽՈՍՔՈՎ ԱՍԵՄ, ՈՐ ՇԱՏԵՐԸ ՀԱՍԿԱՆԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՌՆԻԿԻ ՊՈՄԻԴՈՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է, ՔԱՆ ՈւԿՐԱԻՆԱՅԻ ՀՈՂԻՆԸ…

              Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.p...38&pnref=story

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Last edited by Vrej1915; 04-07-2016, 11:36 PM.

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Բացահայտվել է Արցախի դեմ գրոհի պլանը

                  ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                  Մեկնաբանություն - 08 Ապրիլի 2016,


                  ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի ընթացքում փաստորեն բացահայտվեցին Արցախի դեմ ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած գրոհի պլանը, դրա մշակման հստակ ընթացակարգն ու առաջնային շահառուները:

                  Դա արեց Հովիկ Աբրահամյանը, կամա թե ակամա, Դմիտրի Մեդվեդեւին խնդրելով, որ արագացնեն Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության տրամադրումը: Պարզվում է, որ Ռուսաստանը վարկը «դուրս է գրել» արդեն, սակայն դրա դիմաց սպառազինության պայմանագրերը կնքված չեն, սպառազինություն չկա:

                  Իսկ մի քանի ամիս առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակում են Հայաստանին իբր թե մատակարարվելիք սպառազինության ցանկը: Դրանից հետո Ադրբեջանը հանդես է գալիս բողոքի նոտայով, ՌԴ ԱԳՆ-ից պահանջելով երաշխիք, որ այդ սպառազինությունը չի կիրառվի Ադրբեջանի դեմ:

                  Ռուսաստանը լռում է մի քանի օր, մինչեւ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ալիեւի հետ: Հետո մի քանի ժամ անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, թե «հույս ունեն», որ Ադրբեջանն ըմբռնումով կմոտենա Հայաստանին զենք մատակարարելուն, քանի որ ՌԴ-ն ունի դաշնակցային պարտավորություններ: Զախարովան միաժամանակ ասում է, թե սպառազինություն մատակարարելիս հաշվի են առնում հավասարակշռության խնդիրը:

                  Դա բացահայտ եւ ուղիղ երաշխիք էր Ադրբեջանին, որ Բաքուն չունի մտահոգվելու առիթ: Այսինքն, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն մատակարարած Ռուսաստանը այդ կապակցությամբ ոչ մի հանգամանալից բացատրություն չի տվել Հայաստանին, սակայն հանգամանալից բացատրում է իրավիճակն Ադրբեջանին: Իսկ ի՞նչ էր բացատրում ՌԴ-ն: ՌԴ-ն բացատրում էր, որ Ադրբեջանը չունի անհանգստանալու կարիք, քանի որ Հայաստանի հետ սպառազինության պայմանավորվածությունը այնպիսին չէ, որ անհանգստություն պատճառի Ադրբեջանին: Այլապես, ի՞նչ հավասարակշռության մասին կարող է լինել խոսքը, եթե Ադրբեջանին մատակարարվում է ընդհանուր առմամբ մոտ 6-7 միլիարդ դոլարի արդիական սպառազինություն, իսկ Հայաստանին դրա ընդամենը մոտ 5 տոկոսի չափով, այն էլ ոչ այնքան արդիական, եւ այն էլ՝ ինչպես պարզվում է՝ չի էլ մատակարարվում:

                  Եվ անկասկած է, որ ռուսական կողմը Բաքվին փոխանցել է տեղեկությունը, որ Հայաստանի սպառազինությունը մատակարարված չէ, եւ չեն էլ պատրաստվում դա անել առաջիկայում: Այդ տեղեկությունը Բաքվին փոխանցվել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի այցի ընթացքում, որին Պուտինը գիշերով գործուղել էր Բաքու՝ Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակի հետ կապված Բաքվի դիտողությունները լսելու համար:
                  Իսկ Բաքուն դժգոհել էր տեխնիկական կոմպլեկտացիայից՝ իբրեւ թե, իսկ իրականում Ռուսաստանի հետ անկասկած քննարկվել են ադրբեջանական եւ հայկական զինուժների ռազմա-տեխնիկական հարաբերակցության հարցերն, ու Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է արդեն առավել անմիջական երաշխիքներ, որ Երեւանին մատակարարված չէ արդիական սպառազինությունը, հետեւաբար հնարավոր է պատրաստվել գրոհի:

                  Այլապես, մեղմ ասած տարօրինակ է, երբ Ռուսաստանը Հայաստանին սպառազինությունն ուշացնում է, չի մատակարարում, իսկ նրա հակառակորդ, նրան պատերազմով սպառնացող Ադրբեջանին ոչ միայն մատակարարում է, ոչ միայն գիշերով թռչում են Բաքու լսելու, թե ինչ դժգոհություն ունի Ալիեւը, այլ նույնիսկ ՌԴ նախագահի մակարդակով են արձագանքում դրան, Բաքվին տալով բարձրագույն երաշխիքներ:

                  Ադպիսով, ակնհայտ է, որ Արցախի դեմ գրոհից առաջ, մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին տվել է ռազմա-տեխնիկական գործնականում բոլոր երաշխիքները, որ հայկական բանակն ունակ չէ կազմակերպել ռազմա-տեխնիկական համարժեք դիմադրություն, որ հայկական կողմը չի ստացել Ադրբեջանի ստացածի գոնե 5 տոկոսի սպառազինությունը, հետեւաբար Մոսկվան ապահովել է Բաքվի գրոհի՝ բլից-կրիգի «կարմիր գորգը»:

                  Ռուսաստանի հետագա գործողությունը վկայում է, որ դա եղել է համատեղ պլանավորված հստակ ռազմարշավ, որի նպատակն է եղել տարածք խաղաղապահի դիմաց ռուսական գաղափարի վերակենդանացումը, որը երկրորդ պլան եւ գործնականում փակուղի էր մղվել շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ամերիկյան առաջարկի պատճառով:

                  Ռուս-ադրբեջանական հաշվարկը պարզապես հաշվի չէր առել մի հանգամանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսը: Ըստ երեւույթին, տարիներ շարունակ Ռուսաստանի հակահայկական քաղաքականությունն արդարացնող ռուսական կայսրության քարոզչական սպասարկող անձնակազմը՝ տարատեսակ քաղաքական գործիչներ, նրանց կից փորձագետներ, տարբեր մասնագետներ, հավատացրել են մետրոպոլիային, որ հասարակական դիմադրունակության ռեսուրսը ոչնչացված է վաղուց:

                  Ի դեպ, հավանաբար առաջիկայում Ռուսաստանը կսկսի լրջորեն զբաղվել իր այդ ապոլոգետներով, որոնք փաստորեն վրիպել են, կամա թե ակամա ձախողելով ռուս-ադրբեջանական գործարքը: Գոնե դրա «ակնթարթային» բնույթը, քանի որ ներկայում ակնհայտ է Մոսկվայի եւ Բաքվի ջանքը՝ տարածք խաղաղապահների դիմաց գործարքը առաջ մղելու հարցում:

                  Ընդ որում, աստիճանաբար բավական շոշափելիորեն նկատվում է նաեւ «ապոլոգետների» ջանքի ակտիվացումը, ըստ երեւույթին ինքնապաշտպանության նպատակով՝ Հայաստանում Ռուսաստանի ոչնչացված դիրքերը վերականգնելու, եւ այդպիսով «մետրոպոլիայի» առաջ արդարանալու, այսպես ասած ինդուլգենցիա ստանալու համար:

                  Բանն այն է, որ ռուս-ադրբեջանական պլանի համաձայն, բլից-կրիգը պետք է ոչնչացներ հայկական դիրքերն Արցախում, բայց փաստացի ստացվեց, որ Ադրբեջանին ժամացույցի ճշտությամբ մատակարարված ռուսական սպառազինությունը սպանել է մի քանի տասնյակ հայ զինվոր ու հրամանատար, բայց ոչնչացրել է Հայաստանում ռուսական դիրքերը:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....vUDxh8rj.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      ԼՂ հարցում լուծո՞ւմ է պարտադրվում
                      yerkir.am
                      8 Ապրիլի 2016,

                      Ադրբեջանի, Իրանի արտգործնախարարների հետ Բաքվում հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախորդ օրերին ծավալված ռազմական գործողություններին և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը` բառացիորեն ասելով հետևյալը․ «Նախագահ Պուտինը, իսկ մինչ այդ՝ նախագահ Մեդվեդևն ակտիվորեն առաջ են մղել տարբեր գաղափարներ, որոնք հնարավորություն կտան հանգուցալուծելու իրավիճակը Ղարաբաղի շուրջ տարածքների ազատման միջոցով՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի զուգահեռ որոշմամբ։ Չեմ մտնի մանրամասնությունների մեջ, բայց բանակցությունների սեղանին մի քանի տարբերակներ կան: Մենք երեկ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել ենք դրանց»։

                      Ավելի վաղ Ալիևի և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Լավրովը, նշելով, թե ներկայումս կան կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչներն ու պայմանավորվածությունները ՝ հավելել է․ «Հարցն անգամ այն չէ` ինչ հերթականությամբ դրանք դասավորել, այլ` ինչ ձևակերպումներ գտնել»:

                      Իհարկե, դժվար է հավատալ ադրբեջանական լրատվամիջոցներին, սակայն, դրանց հաղորդմամբ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով մյուս համանախագահների հետ երեկ Բաքվում հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ, խոսելով հակամարտության կարգավորման գործընթացի մասին, իր հերթին ասել է. «Համանախագահները շատ կառուցողական զրույց են ունեցել Իլհամ Ալիևի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զորքերի դուրս բերումն է գրավյալ տարածքներից և դրանց վերադարձը Բաքվին, միևնույն ժամանակ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստությունը»։

                      Լավրովի և Ուորլիքի գրեթե միաժամանակյա հայտարարությունների նմանությունը թե' իմաստային և թե', այսպես կոչված, կարգավորման «ճանապարհային քարտեզի» առումով, ակնառու է։ Այնպիսի տպավորություն է, թե նրանք նախապես համաձայնեցրել են հիմնական ուղերձները, որոնց էությունը հետևյալն է` հայկական կողմը հանձնում է նախկին ԼՂԻՄ-ի շուրջը գտնվող, ներկայիս ԼՂՀ-ի մաս կազմող` նախկին ադրբեջանական 7 շրջանները, որին զուգահեռ բանակցություններ են ընթանալու ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցի շուրջ։ Ուշադրություն դարձնենք, որ խոսքը գնում է ոչ թե ԼՂ-ի ինքնիշխանության ճանաչման, այլ միայն նրա ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների շարունակման մասին, որը, կրկնում ենք, պետք է տեղի ունենա, ըստ էության, մինչև հիմա բանակցություններում հայկական կողմից որպես փոխզիջման առարկա դիտարկված շրջանների հանձնման գործընթացի պարագայում։

                      Ո'չ Ուորլիքը և ո'չ էլ Լավրովը չեն խոսում ո'չ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի և ո'չ էլ ԼՂ-ի անվտանգության ապահովման մեխանիզմների մասին։ Շատ հնարավոր է՝ երկու դիվանագետներն էլ կենտրոնացել են միայն ամենահիմնական` հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների բախման բուն առարկայի՝ տարածքների և ԼՂ կարգավիճակի վրա։

                      Սակայն հարկ է ուշադրություն դարձնել Լավրովի այն հայտարարությանը, թե հիմնական համաձայնություններն արդեն կայացված են, և խնդիրը միայն ձևակերպումներ գտնելու մեջ է։ Նախ` հարց է առաջանում, թե ե՞րբ հասցրին կողմերը համաձայնություն տալ կարգավորման բոլոր բաղադրիչներին, եթե շփման գծում անգամ ռազմական գործողություններն ամբողոջությամբ չեն դադարել, իսկ Լավրովը և ՄԽ համանախագահները դեռ նույնիսկ չէին էլ սկսել իրենց բանակցությունները Երևանի ու Ստեփանակերտի հետ։

                      Երկրորդ՝ եթե խնդիրը մնացել է զուտ ձևակերպումներ գտնելը, ապա չի՞ ուզում, արդյոք, Լավրովն ասել, որ կողմերը կամ նրանցից գոնե մեկը խնդիր ունի այնպիսի ձևակերպումներ գտնել արդեն որոշված և համաձայնեցված լուծումների համար, որոնք թույլ կտան նրան(ց) արդարանալ սեփական ժողովրդի առջև։ Եվ եթե հարցը զուտ ձևակերպումներն են, ապա ինչո՞ւ այսքան ժամանակ հնարավոր չդարձավ դրանք գտնել և խնդրի խաղաղ կարգավորմանն անցնել, փոխարենը տեղի ուենցավ կարճատև արյունալի պատերազմ։

                      Երրորդ՝ դեռ նախորդ տարեվերջին իր հարցազրույցներում Ջեյմս Ուորլիքը հայտարարում էր` ինչ-որ փուլից Ստեփանակերտը պետք է մտնի բանակցությունների մեջ։ Եթե ամեն ինչ արդեն համաձայնեցված է, և մնում է ընդամենը հարմար ձևակերպումներ գտնել, ապա ո՞վ է այդ դեպքում առաջարկված լուծումներին Ստեփանակերտի անունից համաձայնություն տվել։ Երեկ նախքան ՄԽ համանախագահների հետ հանդիպելը հրավիրած ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե որևէ լուծում չի կարող լինել, քանի դեռ Ստեփանակերտը դրանց համաձայնություն չի տվել։ Պետք է ենթադրել, որ իր այս հայտարարությամբ Բակո Սահակյանը հստակ հասկացնում է, որ հայկական կողմը զիջումների չի գնա:

                      Տարօրինակ է նաև Լավրովի՝ Բաքվի հայտարարություններին պաշտոնական Երևանի ակնթարթային արձագանքը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի հայտարարություններին, ասել է. «2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»։

                      Այս արձագանքը նշանակում է, որ Երևանը, որպես բանակցությունների հիմք, ընդունում է բացառապես Կազանում 2011թ․ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ստորագրվելիք, սակայն Բաքվի կողմից վերջին պահին մերժված նախագիծը։ Կարելի է մեկնաբանել, որ Երևանը, նախքան Լավրովի և համանախագահողների հետ բանակցությունները, հստակեցնում է, որ որևէ նոր` այլ լուծումներ, նոր կոնֆիգուրացիաներ չի պատրաստվում քննարկել։

                      Չի բացառվում, իհարկե, որ թե' Լավրովը և թե' Ուորլիքն իսկապես խոսում են, այսպես կոչված, «կազանյան նախագծի» վերակենդանացման մասին։ Դրա մասին կարող է հուշել կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչների շուրջ համաձանությունների առկայության մասին` Լավրովի ակնարկը։ Սակայն այդ դեպքում ի՞նչ «մի քանի տարբերակների» մասին է ТАСС-ին տված հարցազրույցում նա ակնարկում։

                      Այնպիսի տպավորություն է, թե, փորձելով վերջնականապես չեզոքացնել պատերազմի նոր բռնկման հնարավորությունը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը փորձում են կողմերին կամ նրանցից մեկին կարգավորման պատրաստի բանաձևեր կամ լուծումներ պարտադրել։ Եթե նկատի ունենանք փաստը, որ, ի տարբերություն տարածքներ հանձնելու պահանջի, թե' Լավրովը և թե' Ուորլիքը չափազանց անորոշ, լղոզված ձևակերպումներ են տալիս ԼՂ-ի կարգավիճակի որոշման վերաբերյալ, չի կարելի բացառել, որ այդ լուծումները փորձ է արվում պարտադրել հենց հայկական կողմին։ Մյուս կողմից` չի բացառվում, որ սա ընդամենը նման պարտադրանքի իմիտացիա է՝ իրավիճակը սառեցնելու համար։

                      Գևորգ Դարբինյան

                      Comment

                      Working...
                      X