Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Արգիշտի Կիվիրյան. Ռուսական կողմը ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանին Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանը խոցելի վիճակում է գտնվում

    Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տեւողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք եւ ինչ նպատակով են հատել սահմանը։ Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը:

    Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը համարում է, որ այս խնդիրը պետք է դիտարկել տարբեր ուղղություններից. «Թուրքական ուղղաթիռների կողմից ամսի 6-ին եւ 7-ին հայ-թուրքական սահմանի խախտումը փաստացի Հայաստանի տարածք ներխուժում է, եւ այն, որ ի պատասխան դրան որեւէ գործողություն տեղի չի ունեցել ակնհայտորեն ցույց տվեց, որ հայ-թուրքական սահմանը գտնվում է խոցելի, անպաշտպան վիճակում: Մասնավորապես՝ ինչպես գիտենք 1992 թվականին հայ-ռուսական պայմանագրի համաձայն հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիությունը ստանձնել է ռուսական կողմը, եւ փաստացի առնվազն երկու անգամ թուրքական ուղղաթիռները խախտել են սահմանը 2-4 րոպե գտնվել են Հայաստանի օդային տարածքում, իսկ դա ուղղաթիռի համար բավական երկար ժամանակ է: Խոսքը, ակնհայտորեն, պատահական խախտման մասին չէ, դիտավորյալ խախտում է եղել 2-4 րոպե գտնվել են Հայաստանի օդային տարածքում, եւ ողջ հայ-թուրքական սահմանի անվտանգությունը ստանձնած ռուսական կողմը, ոչ էլ հայկական կողմի օդային ուժերը այս կապակցությամբ չեն ձեռնարկել որեւէ գործողություն:

    Սա ցույց է տալիս, թե ինչպիսի խոցելի վիճակում է գտնվում այդ սահմանը, եւ ցույց է տալիս, որ փաստացի այն միֆը, որ իբր Ռուսաստանը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ընդամենը միֆ է»:

    Արգիշտի Կիվիրյանը ընդգծեց, որ այդ կապակցությամբ հայտարարությունը տարածել է Կառավարությանը առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ինչը նրա գնահատմամբ աբսուրդ է.«Այն, որ Հայաստանի համապատասխան իշխանությունները լռում են, վկայում է այն մասին, որ այդ իշխանությունները որեւէ ձեւով չեն ցանկանում ստանձնել պատասխանատվություն: Այսինքն՝ հարց է բարձրանում՝ սրանք արդյոք իշխանություննե՞ր են:

    Ցանկացած երկրում, եթե տեղի ունենա նման ներխուժում, ապա մի անգամից առնվազն արտգործնախարարը, պաշտպանության նախարարը կամ հենց նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, համապատասխան մեկնաբանությամբ, համապատասխան նախազգուշացմամբ, եւ ինչպես նաեւ նշեին, թե ինչո՞ւ չի կանխվել, ինչո՞ւ է դա տեղի ունեցել եւ ապագայում ի՞նչ գործողություններ տեղի կունենան հետագա ներխուժման դեպքում: Փաստացի մենք տեսնում ենք, որ անցել է 5-6 օր, եւ Հայաստանի որեւէ պատշաճ պաշտոնյա այդ կապակցությամբ հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ: Սա վկայում է, որ այդ պաշտոնյանները իրենց չեն դիտարկում որպես պաշտոնյա, կամ հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնավարությունը:

    Սա իշխանության ներկայացուցչի պահվածք չէ: Այս օրերին փոխանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանդես գային համապատասխան հայտարարությամբ, համապատասխան գործողություններով, իրենք զբաղված են Էրեբունի-Երեւան տոնակատարության ընթացքում մայմունություններ անելով»:

    Վերլուծաբանը կատարվածը պայմանավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանը սիրիա-թուրքական սահմանագծում մի քանի անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը. «Քանի որ Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի կցորդ, ապա Թուրքիան որոշել է այս հատվածում պատասխանել ռուսական կողմին: Այս տարածքը, քանի որ, ցավոք սրտի, դիտարկվում է որպես ռուսական իշխանության տարածք, ապա ի պատասխան ռուսական կողմի այդ գործողությունների ինքը որոշել է այստեղ պատասխանել:

    Այստեղ է թաքնված ամենավտանգավոր խնդիրը՝ հենց որ Հայաստանը արդեն չի դիտարկում որպես անկախ պետություն, այլ դիտարկվում է որպես Ռուսաստանի կցորդ, Ռուսաստանի ամեն մի գործողության համար աշխարհի այս կամ այն կետում Ռուսաստանի հակառակորդները փորձելու են դրան ի պատասխան Հայաստանին պատասխանել, Հայաստանի տարածքում պատասխանել, հայկական կողմին պատասխանել, որպեսզի դրանով ինչ-ինչ նշաններ ուղղեն Մոսկվային, բայց դրան ի պատասխան ռուսական կողմն էլ չի կարողացել կանխել այդ ուղղաթիռների մուտքը Հայաստանի օդային սահման, ակնհայտ է, որ ռուսական կողմը ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանին: Փաստորեն, Հայաստանը տուժել է եւ շարունակելու է տուժել նրա համար, որ ինքն աշխարհում դիտարկվում է որպես Ռուսաստանի կցորդ, սա շատ վտանգավոր երեւույթ է, եւ այդ գործընթացները ապագայում հղի են շարունակությամբ»:

    Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/12/618059/

    © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



      Թուրքական ուղղաթիռների Հայաստանի սահմանի հատումը Երևանին մտածելու տեղիք պետք է տա․ ՀՀ-ն նույնականացվում է ՌԴ-ի հետ
      2015-10-12

      «Անվտանգությունը կոնկրետ գործողություն է, որը պետք է պահպանվի: Կարծում եմ՝ հայկական կողմը անակնկալի էր եկել թուրքական ուղղաթիռների հատման ժամանակ, որը տևեց մի քանի րոպե, և փորձում էր ռուսներից հասկանալ, թե ինչ պետք է անել: Քանի որ ամեն ինչ շատ կարճ տևեց, հայկական կողմն այդպես էլ որևէ բան չարեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով վերջերս թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը հատելու փորձին:

      Կարելի՞ է սա համարել Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու պատասխան «այց»՝ հարցին մեր զրուցակիցը որոշակի պատասխան չտվեց. «Փորձագիտական հանրությունը համարում է, որ սա ռուսական կողմից իրենց սահմանը հատելու պատասխանն է:

      Կարելի է ասել, հայկական կողմը մնացել է շվարած և չի կարողանում դուրս գալ այս վակուումից այնպես, որ առավել քննադատության տակ չընկնի»:

      Մեր զրուցակիցը ըստ էության համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ ռուս-թուրքական հակամարտության ֆոնին այս միջադեպը մեր երկրի ինքնիշխանության կորստի արդյունք է:

      «Անվտանգությունը կոնկրետ գործողություն է, որը պետք է պահպանվի: Կարծում եմ՝ հայկական կողմը անակնկալի էր եկել թուրքական ուղղաթիռների հատման ժամանակ, որը …

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Հայ-թուրքական սահմանի խիստ մտահոգիչ միջադեպը
        2015-10-12
        Հեղինակ՝ Եղիազար Այնթապցի

        Հայաստանի հանրությունը շարունակում է մտահոգված մնալ Թուրքիայի ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելու փաստով: Այսինքն՝ փաստն ինքնին, իհարկե, մտահոգության …



        Հայաստանի հանրությունը շարունակում է մտահոգված մնալ Թուրքիայի ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելու փաստով: Այսինքն՝ փաստն ինքնին, իհարկե, մտահոգության կոնկրետ հետևանք չի թողել, քանի որ ուղղաթիռները մի քանի րոպե են գտնվել Հայաստանի օդային տարածքում, սակայն մտահոգիչ է այդ միջադեպի վերաբերյալ, այսպես ասած, այն արձագանքը կամ արձագանքի բացակայությունը, որ կա Հայաստանում:

        Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտարարել էր, որ թուրքական կողմից փորձել են պարզել իրավիճակը և պատասխանել են, որ խնդիրը եղել է եղանակային պայմանները: Շատ լավ, հասկանալի է, որ թուրքական կողմը պետք է ինչ-որ մի չեզոք պատճառ ունենար, հո չէի՞ն հայտարարի, որ Հայաստանի օդային սահմանը միտումնավոր են խախտել:

        Միաժամանակ հասկանալի է նաև, որ հայկական կողմը չի կարող իր օդային տարածքի յուրաքանչյուր խախտում դարձնել թիրախ: Սակայն, միևնույն ժամանակ, հայկական կողմը պարտավոր է բացատրություններ տալ հասարակության մոտ առաջացած մի քանի հարցերի:

        Առաջինը՝ ինչո՞ւ մինչև այսօր որևէ արձագանք չկա արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից: Արդյոք օդային տարածքի խախտումն արձանագրե՞լ է Հայաստանի անվտանգության համար պատասխանատու որևէ կառույց, հակաօդային պաշտպանության որևէ համակարգ:

        Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները: Նրանք պատասխանատո՞ւ են նաև օդային սահմանի համար: Հայաստանի օդային սահմանի պաշտպանությունը բացառապես ՀՀ կառույցների՞ իրավասությունն է, թե՞ կա համատեղ ռուս-հայկական որևէ մեխանիզմ կամ ՀԱՊԿ շրջանակում համատեղ մեխանիզմ: Չէ՞ որ Հայաստանի օդային տարածքը ըստ էության նաև ՀԱՊԿ-ի օդային տարածքն է: Եվ եթե խախտվել է Հայաստանի օդային տարածքը, ապա կնշանակի նաև ՀԱՊԿ օդային տարածքն է խախտվել: Ինչո՞ւ չկա ՀԱՊԿ-ի որևէ արձագանք:

        Համեմատության համար հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ն, օրինակ, որի անդամ է Թուրքիան, շատ արագ արձագանքել էր այդ երկրի օդային տարածքի խախտման դեպքին, որ թույլ էին տվել ՌԴ ռազմաօդային ուժերը: Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը:

        Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագիր ստորագրել: Ի՞նչ վիճակում է այդ գործընթացը, ստորագրվե՞լ է, թե՞ ոչ: Ներկայումս ընդհանրապես ո՞վ է պատասխանատու հայկական երկնքի անվտանգության համար:

        Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տրվի հասարակությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ միջազգային ատյանում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում բարձրացրե՞լ է հարցը կամ պատրաստվո՞ւմ է բարձրացնել, թե՞ սպասվում են ցուցումներ Մոսկվայից:

        Եվ ամենաառանցքային, ամենաէական ու մտահոգիչ հանգամանքը. Թուրքիայի ռազմական ուղղաթիռները Հայաստանի օդային սահմանը խախտել են այն բանից հետո, երբ Թուրքիայի օդային տարածքն էր խախտել ռուսական ռազմական ավիացիան: Եվ սա տեղի է ունենում Սիրիայի հարցում ռուս-թուրքական լարվածության ֆոնին, ու ակնհայտ է, որ Թուրքիան պատասխանում է ռուսական օդուժի խախտմանը: Սակայն այստեղ ամենաառանցքայինն այն է, որ Թուրքիան փաստորեն պատասխանում է Հայաստանի հանդեպ գործողությամբ: Այսինքն՝ Թուրքիան Ռուսաստանին պատասխանում է Հայաստանի հանդեպ ըստ էության ոտնձգությամբ, ինչը նշանակում է կամ ուղղակի հաստատում այն մտավախությունները, որ ռուս-թուրքական լարվածության թիրախում հայտնվում է Հայաստանը, այսինքն՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից բերում է նրան, որ ռուս-թուրքական հակամարտության որևէ ծավալման դեպքում Հայաստանը անխուսափելիորեն վերածվում է կողմի՝ սրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ:

        Թուրքական ուղղաթիռների միջադեպը ահազանգում է հենց այս մասին, ու այստեղ, իհարկե, ոչ պետք է վախենալ, խուճապի մատնվել և ոչ էլ աքլորանալ, այստեղ ընդամենը պետք է խորհել այն վտանգների մասին, որոնք առայժմ, բարեբախտաբար, ընդամենը նմանօրինակ միջադեպերի տեսքով են, բայց արդեն արտահայտվում են կոնկրետ և առարկայորեն:

        Սա ահազանգ է դրանց ավելի մասշտաբային դառնալու հեռանկարի կապակցությամբ, որը Հայաստանին պետք է ստիպի խորհել այն մասին, որ անվտանգությունը պահանջում է ուղղակի պետական ինքնուրույն քաղաքականություն ու սուբյեկտություն՝ այլոց կռվի թիրախ չդառնալու համար: Առավել ևս նրանց, ովքեր համարձակություն չունեն նույնիսկ հայտարարությամբ պաշտպանելու սեփական դաշնակցին, ուր մնաց՝ կոնկրետ գործողություններով:

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Ռուս-ադրբեջանական հոգեբանական գրոհ` Հայաստանի դեմ
          13 Հոկտեմբերի 2015,


          Մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, տեղեկացրին, որ Թուրքիան առաջիկայում ադրբեջանական բանակին մատակարարելու է 60 հատ AW129 տիպի ռազմական ուղղաթիռ` մոտ 3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Խոսքը վերաբերում է դեռևս 2007թ. անգլո-իտալական համատեղ AgustaWestland ընկերության հետ Թուրքիայի կնքած գործարքին, որի համաձայն` ռազմական ուղղաթիռները նախատեսված են ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի բանակի համար: Սակայն ո'չ ադրբեջանական և ո'չ էլ թուրքական աղբյուրները չեն գրում, թե նոր համալրումն ինչ ժամկետների ընթացքում է իրականացվելու:

          Երեկ ռուսական Rambler գործակալությունը տեղեկատվություն հրապարակեց, թե Ռուսաստանը և Ադրբեջանը փակ ռեժիմով բանակցություններ են վարում Ադրբեջանին ռուսական ռազմական ուղղաթիռների և զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ: Ընդ որում` որքան կարելի էր հասկանալ, բանակցությունները կայացել են միջկառավարական մակարդակով: Թե ի՞նչ քանակությամբ գնումների, կոնկրետ ի՞նչ ռազմատեխնիկայի մասին է խոսքը, չի նշվում: Սակայն ուշագրավ է, որ այս տեղեկատվության աղբյուրը թուրքական ուղղաթիռների դեպքում անհայտ է: Գործակալությունն ընդամենը նշում է, որ տեղեկատվությունը տրամադրել է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի իր անանուն աղբյուրը:

          Այնուամենայնիվ, տեղեկությունները մատուցվում են ճշմարտանման, որում դեր է կատարում երեք հիմնական հանգամանք: Առաջինն այն է, որ թե' Թուրքիան և թե' Ռուսաստանը Ադրբեջանի սպառազինման հիմնական աղբյուրներն են, և ուղերձն այն է, որ դրանում որևէ տարօրինակ բան չպետք է տեսնել: Երկրորդ` եթե թուրքական աղբյուրների դեպքում ամեն ինչ հասկանալի է, ապա ռուս-ադրբեջանական հերթական թաքուն գործարքի մասին տեղեկատվության հեղինակը հենց ռուսական աղբյուր է, ինչը նշանակում է, որ ռուսական կողմն է շահագրգռված նման տեղեկատվական արտահոսքի ապահովման մեջ: Եվ երրորդ` երկու գործարքների դեպքում էլ խոսքը վերաբերում է ռազմական ուղղաթիռների ձեռք բերմանը, այսինքն` դրանք հաստատում են միևնույն իրողությունը, այն է`ռազմաօդային արսենալը մեծացնելու և այս հարթության մեջ ուժային բալանսը կտրուկ իր կողմը թեքելու` Բաքվի մարտավարությունը:

          Չի բացառվում, որ գործ ունենք ռուսական և ադրբեջանական որոշակի շրջանակների կողմից հետևողականորեն իրականացվող տեղեկատվական մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է Հայաստանին ենթարկել տեղեկատվական-հոգեբանական էքսպանսիայի` հարուցելով անպաշտպանվածության խորը զգացում և դրանից բխող խուճապային տրամադրություններ: Տեղեկատվական այս հոսքերի մանիպուլյատիվությունն ապահովում է հատկապես դրանում ռուսական կողմի անթաքույց մասնակցությունը: Այն դրսևորվում է երկու ձևով: Նախ` ակնհայտ է, որ եթե Մոսկվայում չցանկանային, որ Ադրբեջանի հետ հնարավոր նոր ռազմական գործարքի մասին հայտի դառնար, ապա տեղեկատվական արտահոսք չէր լինի: Դրա նախադեպը կա: Երկու տարի առաջ ռուս-ադրբեջանական` 4 մլրդ դոլար արժողությամբ գործարքի մասին, որի շրջանակներում Ադրբեջանին վաճառվեց հարձակողական ժամանակակից զինտեխնիկա, հայաստանյան հասարակությանը հայտնի դարձավ միայն դրա փաստացի ավարտական փուլում: Եվ ահա, փաստորեն, Ռուսաստանը հասկանալի է դարձնում, որ, անկախ իր ռազմավարական դաշնակիցը համարվող Երևանից հնչող դժգոհություններից, պատրաստվում է նրա թիկունքում սպառազինության նոր խմբաքանակ մատակարարել Ադրբեջանին:

          Երկրորդ` տեղեկատվական այս արտահոսքը թույլ տրվեց թուրքական ուղևորատար ռազմական ուղղաթիռների կողմից երկու օր իրար ետևից Արմավիրի մարզի շրջանում Հայաստանի պետական սահմանը հատելու արտառոց միջադեպի և դրա շուրջ ԱԳՆ-ի, ՊՆ-ի և ԱԱԾ-ի դրսևորած լռության ֆոնին: Հայ-թուրքական սահմանագծի պաշտպանությունը, ինչպես հայտնի է, վերապահված է ռուսական սահմանապահ ուժերին և հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգին: Դատելով ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կողմից միջադեպի վերաբերյալ տված պարզաբանումներից` թուրքական կողմին սահմանը խախտելու մասին զգուշացումը հայտնել են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ավիացիայի դիսպետչերները, ինչը նշանակում է, որ ո'չ ռուսական սահմանապահ ուժերը, ո'չ էլ ՀՕՊ համակարգը փաստացի չեն կատարել իրավիճակից բխող իրենց գործառույթները: Ո՞րն է նման անգործության պատճառը, չի մեկնաբանվում: Բայց փաստ է, որ դրա հետևանքով հասարակության մոտ Հայաստանի օդային տարածքի անխոցելիության և պաշտպանվածության նկատմամբ առաջացել է անվստահություն այն դեպքում, երբ դա երբևէ կասկածի տեղիք չէր տվել:

          Թե ինչո՞ւ է ռուսական կողմը շահագրգռված Հայաստանում նման տրամադրություններ արմատավորելու մեջ, թերևս բացատրվում է վերջին շրջանում տնտեսական, ռազմական և քաղաքական ոլորտներում ռուս-ադրբեջանական աննախադեպ մերձեցմամբ: Ռուսաստանն սկսել է հանդես գալ միջազգային արենայում անհայտորեն մեկուսացվող Ադրբեջանի հովանավորի դերում: Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չափազանց կոշտ քննադատության է ենթարկել միջազգային այն կազմակերպություններին, որոնք հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Իսկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը նախօրեին հայտարարել է, թե Ադրբեջանը Ռուսաստանի ամենաարդյունավետ գործընկերն է: Թերևս տեղին է հիշել, որ այս ամսվա սկզբին Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարել էր. «Երբեք մի ասա` երբեք»:

          Ինչպես կարելի է հասկանալ այս միտումներից, Բաքուն և Մոսկվան, կարծես, սկսել են այդ հարթությունում ընդհանուր լեզու գտնել: Իսկ դրա հիմնական խոչընդոտը ԼՂ հարցում առկա ստատուս քվոն է և հայկական դիվանագիտության բացակայության պայմաններում այդ ստատուս քվոն պաշտպանող հայկական բանակը: Թերևս հենց այդ ոգին ջարդելու, զիջումների անխուսափելիության պատրանք ստեղծելու համար էլ, ըստ ռուսների տրամաբանության, Հայաստանում պետք է տեսնեն, թե որն է Մոսկվայի` դե ֆակտո ստրատեգիական գործընկերը տարածաշրջանում:



          Գևորգ Աղաբաբյան

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            TREATY OF KARS HAS A NEW LIFE

            Naira Hayrumyan, Political Commentator
            Politics - 13 October 2015,




            Today is the anniversary of the Treaty of Kars. It was signed on 13
            October 1921 to reassert the Treaty of Moscow. Under this treaty the
            Armenian territories were divided among Turkey, Russia and Azerbaijan.

            The treaty was signed for an indefinite term but interestingly in 2005
            Georgia which had signed that treaty decided to repeal it. In 2011,
            on the 90th anniversary, the Russian president Dmitry Medvedev made
            a gesture to Turkey and gave the original copy of the Treaty to the
            Turkish president Recep Tayyip Erdogan.

            The status of the Armenian territories and the entire region has
            been defined by this treaty for 100 years. It was signed in spite
            of the Treaty of Sevres on dividing the territories of the Ottoman
            Empire and creating a truly independent Armenia. However, the life
            of independent Armenia was short. Russia did everything for making
            the Armenian territories part of the Russian empire.

            Turkey is increasingly often drawing parallels between the present
            and the time of the collapse of the Ottoman empire. Guven Sak who
            runs a column in the Hyurriyet wrote that the West is trying to
            restore the Treaty of Sevres. He writes that if at the beginning
            of the 20th century the Turkish leadership won in that situation,
            now it will be very difficult for the present leadership.

            At that time the Treaty of Kars was Turkey's victory and salvation. At
            the beginning of the 20th century Russia saved Turkey from complete
            collapse and did not allow the establishment of bigger Armenia.

            Nothing changed at the beginning of the 21st century, and together with
            Turkey Russia is trying to fight against the second collapse of the
            Ottoman Empire. Russia has pulled Armenia into the EEU, CSTO and other
            projects that prevent Yerevan from becoming an independent geopolitical
            subject and keep it as a quiet object of the Treaty of Kars forever.

            Putin's visit to Yerevan on April 24 was made to this end - to prevent
            calls for voiding the Treaty of Kars because, despite the change of
            the form of government, Armenia remains the "epicenter" of Russia,
            and West Armenia or Anatolia remains Turkey's "epicenter". Independent
            Armenia is not envisaged.

            If the West is able to bring the Near East to a new "Treaty of
            Sevres", Russia and Turkey will lose or will sign another Treaty
            of Kars. Again the price will be Karabakh. Russia has already paid
            Turkey with Karabakh once but the Armenians living in Karabakh were
            more obstinate than they had thought.

            - See more at:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....




              13 / Հոկտեմբեր / 2015
              Կարսի հանցավոր դավադրությունը. 1921, հոկտեմբեր 13. «Մոդուս վիվենդի»

              1920 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 6-ից հետո կնքված բոլոր պայմանագրերն անօրինական էին: Անօրինական էր նաև Կարսի պայմանագիրը: Միջազգային իրավունքի տեսանկյունից այն չէր կարող հաստատել որևէ բան, առավել ևս, միջպետական սահման:«Մոդուս վիվենդի»՝ Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը:

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հաջորդ խորհրդարանում Պուտինը վստահված անձ կունենա

                14 Հոկտեմբերի 2015,


                Այսօր ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի Տեղեկատվական աջակցության հարցերի պետական ազգային քաղաքականության հանձնաժողովի անդամ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի պրեզիդիումի անդամ Արա Արշավիրովիչ Աբրահամյանը կամ ինչպես ինքն է իրեն անվանում` Աբրամյանը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ այդ կապակցությամբ կուսակցություն է բացում: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Աբրահամյանն, ի դեպ, նաեւ ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան է, ինչպես, օրինակ Անջելինա Ջոլին: Նա Հայաստանում կատարել է մի շարք բարեգործական ակցիաներ, աջակցել ու աջակցում է հայաստանյան բոլոր ստեղծագործական միություններին` Կոմպոզիտորների, Գրողների, Նկարիչների, Ժուռնալիստների, ունի բանակին ուղղված բարեգործական ծրագրեր, որոշ դպրոցներում համակարգչային լսարաններ է բացել, Յուրի Բարսեղովի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաղթերի 4 հատոր ժողովածուն է հրատարակել, Երեւանի Իսակովի պողոտայում ռուսական եկեղեցի է… արդեն մի քանի տարի կառուցում, բայց ոչ մի կերպ չի ավարտում…

                Մի խոսքով, իսկական հայ մեծահարուստ է, իսկ ինչպես վերջիններից յուրաքանչյուրին, այնպես էլ իրեն, թվում է, որ ինքը կարող է այլեւս որոշել Հայաստանի քաղաքականությունը, քանի որ` բա էսքան բարեգործությունը հո հենց այնպես չի՞ արել: Արա Արշավիրովիչը, սակայն, հայ այն մեծահարուստների թվին է դասվում, որոնք դժվարանում են հայերեն, ռուսերեն խոսելիս, իսկ ուրիշ այլ լեզուներով առհասարակ չեն կարողանում խոսել: Փոխարենը ի տարբերություն նրանց, Աբրահամյանը մի քանի անգամ եղել է «Պուտինի վստահված անձը», եւ առհասարակ, Պուտինն իր նախագահն է ու «Ինչ ասում ա Պուտինը, ճիշտ ա ասում»: Բայց այս ամենի հետ Պուտինը ոչ մի կապ չունի, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի հայերի միությունը` Ռուսաստանի հայերի կամ Համաշխարհային հայկական կոնգրեսը` աշխարհասփյուռ հայերի: Այս ամենը մեր մասին է, որովհետեւ հենց մենք ենք, որ զարմանում ենք, թե ինչպես օտար պետության քաղաքացին, այլ պետության նախագահին կից ինչ-որ կառույցի ներկայացուցիչը կարող է գալ այստեղ եւ որոշել, թե մենք որ ուղղությամբ պետք է գնանք:

                Մենք սա լսում ենք ու զարմանում ենք, սակայն միայն զարմանում ենք: Մենք, օրինակ, չենք հարցնում այդ մարդուց, թե` «տովարիշ», ինչո՞ւ Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում ռուսաց երգի փառատոն անցկացնելու փոխարեն, Ռուսաստանի հայերի միությունը հենց Մոսկվայում չի գնում եւ չի կանգնում ուղիղ Կրեմլի դիմաց ու չի երգում հայերեն, այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը չի հրաժարվել ադրբեջանցիներին զենք վաճառելուց: Չնայած, եթե պահանջենք` ի՞նչ. հո չի՞ անելու, չէ՞ որ նրա նախագահը Պուտինն է, չէ՞ որ.. ուրեմն, մենք նրան օտար ենք, շատ-շատ ռազմավարական դաշնակից:

                Իսկ 2017-ը շատ հեռու չէ, ու եթե մենք շարունակենք միայն զարմանալ, ապա հաջորդ խորհրդարանում Պուտինը վստահված անձ կունենա: Իհարկե Արա Աբրահամյանը հայ է, բայց, կներեք, աշխարհում այնքան շատ «հայեր» կան, օրինակ` Բարաք Օբաման եւ Մայր Թերեզան, Լավրով Սերգեյն էլ, անշուշտ…

                Բ. Գասպարյան

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Պետք է բացատրվի ռուսական կողմին, որ Հայաստանը կարիք ունի զարգացման լրացուցիչ խթանների. Վարդան Ոսկանյան

                  17 Հոկտեմբերի 2015,


                  ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներին: Նրա խոսքով` այն մտավախությունները, որ Իրանի կողմից վեցյակի հետ կնքված համաձայնագրից հետո Հայաստանը կարող է կորցնել իր կարևորությունը Իրանի համար, իրանական պատվիրակության վերջին այցի շրջանակներում, և այդ այցերի արդյունքում կայացած համաձայանգրերի համատեքստում, փաստացիորեն դուրս է գալիս օրակարգից:

                  «Նման բարձրաստիճան և ներկայանալի կազմով իրանական կողմի պատվիրակության այցը Հայաստան ակնհայտ ազդակ է ա ռ այն, որ Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Իրանի համար նաև ստեղծվող նոր պայմաններում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

                  Ինչ վերաբերում է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնագրերին, ապա դրանք կարելի է բաժանել մի քանի ուղղությունների` էներգետիկ ոլորտի համաձայնություններ` երրորդ բարձրավոլտի կառուցման մասին , որի վերաբերյալ անգամ ժամկետներ հստակեցվեցին և Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին:Երկրորդ կարևոր ոլորտը դա հաղորդակցության ուղիների հարցն էր` Իրան -Հայաստան երկաթգծի կառուցման մասին , և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրի մասին: Երրորդ խոշոր ոլորտը, ըստ Վարդան Ոսկանյանի, առևտրատնտեսական շրջանառության հարցն է, որը ենթադրում է ծավալների աճ:

                  « Իրանը շահագրգիռ է այդ ծրագրերը իրականություն դարձնելու հեռանկարով: Իրանը կարևորել է Հայաստանի` ԵՏՄ դարպաս դառնալու հանգամանքը, բացի այդ ԵՏՄ տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, և դա լուրջ առավելություն է տալիս Հայաստանին դառնալու կապող օղակ մի կողմից Մերձավոր արևելքի երկրների, մյուս կողմից Ռուսաստանի, ԵՏՄ երկրների միջև»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

                  Այն հարցին, արդյոք՞ միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանը գրավիչ է իրանցի գործարարների համար, մանավանդ որ նրանցից շատերը բողոքում են, որ Հայաստանում հարկային դաշտը բարենսպատ չէ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը մի կարևոր առավելություն ունի, որը պետք է պատշաճ ներկայացվի իրանցի գործընկերներին, դա այն է, որ Հայաստանը ԵՏՄ շուկայում առանց մաքսազերծման, կարող է վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները: Հետևաբար իրանական կապիտալի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքները մրցունակ գներով կարող են վաճառվել ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայում: Հայաստանը նաև ԵՄ-ի հետ առևտրային հատուկ վիճակի հնարավորություններ ունի, և կրկին, ավելի մրցունակ գներով կարող է ապրանքը վաճառել եվրոպական շուկայում:

                  «Սյունիքի մարզում, օրինակ կարելի է ստեղծել ավելի արտոնյալ պայմաններ, հրապուրելու իրանցի գործընկերներին, որովհետև Սյունիքի մարզը Իրանի հետ սահմանակից է»,- կարծիք հայտնեց Վարդան Ոսկանյանը:

                  Ինչ վերաբերում է հայ-իրանական գազատարի կառուցման հնարավորությանը, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին օրերին հետաքրքրական է նաև Վրաստանից եկող տեղեկատվությունը այն մասին, որ Վրաստանը փորձ է կատարում այլընտրանքային էներգակիրների հոսք ապահովել իր երկիր` հեռու ապագայում ազատվելու համար թուրք-ադրբեջանական էներգակիրների կախվածությունից: Եվ այդ առումով Հայաստանը Իրանի հետ կապող ամենակարճ ուղին է էներգակիրների հոսքը ապահովելու համար:Եվ վրացական կողմից ևս նկատվում է շահագրգռվածություն, թեև այդ ազդակները դեռ նախնական են:

                  Հարցին, կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը կաշկանդող ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների լիարժեք զարգացման համար, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի պես երկրի համար , հենց թեկուզ տարածքային առումով դժվար է , այսպես կոչված անկախ քաղաքականություն վարելը :

                  «Նկատի չունեմ, թե այդպիսի քաղաքականություն ընդանրապես չի կարելի վարել, բայց բնական է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի տարածաշրջանում առկա գերտերությունների շահերը: Հաշվի չառնել Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասի էներգակիրների ոլորտում, դա անգամ ոչ տրամաբանական է: Չեմ էլ կարծում, որ Ռուսաստանը կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, իհարկե, որոշակի աշխատանքներ տանելուց հետո: Հստակորեն պետք է բացատրվի ռուսական կողմին, որ Հայաստանը ,հանդիսանալով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, նաև կարիք ունի զարգացման լրացուցիչ խթանների: Եվ այս տարիների ընթացքում Հայաստանը թե Ռուսաստանին, թե Իրանին հստակորեն ցույց է տվել, որ վստահելի գործընկեր է:

                  Վարդան Ոսկանյանի կարծիքով Հայաստանը չպետք է իր հարաբերությունները այլ երկրների հետ կառուցելիս առաջնորդվի հյուսիսի կամ հարավի հետ կապված մտավախություններով, և հասարակական մտայնությունից պետք է աստիճանաբար հանվի հարևան երկրների հետ կապված, այսպես կոչված «սարսափ տարածող ուրվականները», դա լինի ռուսական, թե ադրբեջանական «ուրվական»:

                  «Կովկասյան տարածաշրջան այց կատարած իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին ոչ թե Վրաստան կամ Ադրբեջան, այլ այցելեցին Հայաստան: Դա վառ ցուցիչ է հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար»,- ասաց նա:

                  Հարցին, թե որքան՞ է հավանականությունը, որ Իրանի նախագահը կայցելի Հայաստան, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ, համենայն դեպս, այդ այցի համար որևէ խոչընդոտ չկա:

                  «Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական հարաբերությունները այնքան բարձր մակարդակի վրա են, որ նախագահների փոխադարձ այցելությունների համար որևէ խոչընդոտ չկա: Եթե նպատակահարմարություն լինի, ես կարծում եմ, որ այդ այցերը կկայանան»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



                    Թուրքը պատերազմ չի ուզում, բայց չի բացառվում, որ այն սկսվի ներքևից. «Հետախույզի օրագիրը»

                    16 oct. 2015
                    Օր առաջ պետք է զենք տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու ստեղծել հնարավոր պատերազմի համար բոլոր պայմանները: Սահմանամերձ գյուղերի գյուղացիներին գյուղը լքելու համար քարկոծում ենք կամ այնտեղ մնալու համար հերոսանվանում, բայց որևէ բան չենք անում այդ մարդկանց անվտանգության հարցը լուծելու համար: Մանկապարտեզներում ու դպրոցներում չկա թաքստոց, գյուղացու ձեռքին` զենք: Սա հանցավոր մոտեցում է:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



                      Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանը նախկին ՀԽՍՀ-ն չէ. Աշոտ Մելքոնյան
                      2015-10-18
                      «ՀԱՊԿ ասվածը իրականության մեջ մեր պատկերացմամբ պետք է պարփակվի Ռուսաստանի քաղաքականության մեջ, որովհետև մենք լավ ենք հասկանում, որ ո՛չ Բելառուսը, …


                      «ՀԱՊԿ ասվածը իրականության մեջ մեր պատկերացմամբ պետք է պարփակվի Ռուսաստանի քաղաքականության մեջ, որովհետև մենք լավ ենք հասկանում, որ ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ առավել ևս ասիական երկրները որևէ շահագրգռվածություն չեն կարող հանդես բերել Հայաստանի անվտանգության հարցում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

                      «Բորդյուժան իր խոսքի ենթատեքստով հասկացրեց, որ ոչ հրապարակավ Ադրբեջանին զգուշացումներ արվել են, բայց մյուս կողմից էլ նա նշեց, որ հայկական բանակը ի զորու է իր սահմանները պահելու, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով սանկցիա է տալիս Հայաստանին հակառակորդի դեմ պատժելի գործողություններ իրականացնելու համար: Որքան էլ Ռուսաստանը փորձի խուսափել, ՀԱՊԿ-ը պահելու նպատակով պետք է գործողություններ կատարի նաև Ադրբեջանի հանդեպ»:

                      Comment

                      Working...
                      X