Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
ՀՅԴ Արցախի կառույցի հայտարարությունը Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ
Մայիս 31, 2014
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ համապարփակ ռազմաքաղաքական պայմանագիր կնքել:
Հայտարարությունում, որտեղ անդրադարձ կա մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանին ներկայացված կոշտ պայմանին, ասվում է.
«Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի միջոցով հնչած կոշտ պայմանը մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում:
2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կատարած հայտարարությունից հետո բազմիցս քննարկման առարկա է դարձել Արցախի մաս կազմելը Հայաստանի Հանրապետության ցանկացած միության անդամակցելուն:
ՀՀ պետական շրջանակները եւ քաղաքական ղեկավարությունը, երբեք չեն բացառել այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:
ԼՂՀ բնակչությունը բազմիցս է զգացել այդ երաշխավորության թե տնտեսական եւ թե ռազմական բաղադրիչները:
Ցավոք ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության շրջանակներում առ այսօր չի հաջողել ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունը միջազգային շրջանակներին ընդունելի դարձնել:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության առաջնահերթությունից ելնելով, կոչ ենք անում օր առաջ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ համապարփակ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար»:

Comment