Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստան-Մուստաֆա Քեմալ ծրագիրը

    ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
    12 Հոկտեմբերի 2014
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....hx8KXv7X.dpuf



    -------

    Ռուսաստանի առաջին «նվերը» հայ ժողովրդին

    ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
    13 Հոկտեմբերի 2014,

    Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները
    Մաս 1. Հայաստանի խորհրդայնացման նախապատմության որոշ առանձնահատկություններ



    -----------

    Ինչպես էին ռուսական ու թուրքական զորքերը միասին ջարդում հայերին

    ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
    14 Հոկտեմբերի 2014,

    Մաս 2. Մուստաֆա Քեմալը խորհդայնացնում է Ադրբեջանը
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....RkBK3EL9.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսաստան-Մուստաֆա Քեմալ ծրագիրը

      ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
      12 Հոկտեմբերի 2014
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....hx8KXv7X.dpuf



      -------

      Ռուսաստանի առաջին «նվերը» հայ ժողովրդին

      ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
      13 Հոկտեմբերի 2014,

      Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները
      Մաս 1. Հայաստանի խորհրդայնացման նախապատմության որոշ առանձնահատկություններ



      -----------

      Ինչպես էին ռուսական ու թուրքական զորքերը միասին ջարդում հայերին

      ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
      14 Հոկտեմբերի 2014,

      Մաս 2. Մուստաֆա Քեմալը խորհդայնացնում է Ադրբեջանը

      ----------

      Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնում հայերի կոտորածները

      ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
      15 Հոկտեմբերի 2014,

      Մաս 3. Ռուս-թուրքական «Բարեկամության նախնական համաձայնագիրը» և Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....RkBK3EL9.dpuf
      Last edited by Vrej1915; 10-15-2014, 11:16 AM.

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Originally posted by Vrej1915 View Post
          Heh i wonder what part of Armenia would be left now if there were no Russia? People who are full of bs can easily be exposed for the bs that they are by simply restating or observing reality.
          Hayastan or Bust.

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Իգոր Մուրադյան. «Հայաստանում արմատական փոփոխության միակ ճանապարհը ռազմական հեղաշրջումն է»
            ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
            Նոյեմբեր 23 2014

            Հարցազրույց քաղաքագետ, քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի հետ - Հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ կարծիք ունեք նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:


            Ի՞նչ քաղաքական նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը՝ դիմելով այդ քայլին: Սա կարո՞ղ է իրավիճակի հետագա լարման պատճառ դառնալ:

            – Ադրբեջանը մեկուսացված է Արևմտյան հանրության կողմից և իր շահերով բավական մոտ է Ռուսաստանին: Խոշոր ռազմական սադրանք իրականացնելով սահմանին՝ Բաքուն հիշեցրեց Արևմուտքին իր շահերի մասին և միաժամանակ հիշեցրեց Ռուսաստանին, որ պատրաստ է կոնկրետ տարածաշրջանային առաջադրանքներ կատարել: Ռուսաստանին այժմ լիովին ձեռնտու է Հայաստանի ռազմական հրամանատարության վարկաբեկումը և նրա հեղինակությանը հարվածելը, քանի որ, Զինված ուժերում, բոլոր թերություններով հանդերձ, զինվորականները ներկայացնում են միակ դասը Հայաստանում, որը դիմադրում է Ռուսաստանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու և Հայաստանը վասալ դարձնելու քաղաքականությանը: Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն էլ անկասկած ազդում է Ռուսաստանի և Ադրբեջանի համերաշխության վրա:
            Ռուս-թուրքական դաշինքը մի քանի աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում, այդ թվում՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը և ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելը:

            - Հայաստանում շատ են խոսում այն մասին, թե արդյոք պե՞տք է պատասխանել Ադրբեջանին և պատասխանելու դեպքում` ինչպե՞ս: Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանն Ադրբեջանին, ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական:

            – Այդ որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, ովքեր բացարձակապես զուրկ են պատասխանատվությունից իրական քաղաքականության մեջ, այլ զինվորականները, ովքեր արդեն վաղուց պետք է իրենց վրա վերցնեին երկրի անվտանգության պատասխանատվությունը: Տրամաբանական կլիներ Ադրբեջանին ցույց տալ սադրանքների անիմաստ լինելը և այն բարձր գինը, որը նա ստիպված կլինի վճարել սադրանքների համար: Բայց խոսքը զինվորականներինն է: Պարզապես հարցն այն է, թե ի՞նչ դերակատարություն ունեն հայ զինվորականներն այս հարցերում:

            - Այս համատեքստում ակտիվորեն քննարկվեց նաև աշխարհաքաղաքական վարկածը, ըստ որի՝ սա կարող էին հրահրել արտաքին ուժերը, կամ էլ՝ սա կարող էր ձեռնտու լինել այս տարածաշրջանում շահագրգռված որոշ գերտերություններին: Որքանո՞վ է իրատեսական այս վարկածը:

            – Դա միանգամայն իրատեսական է: ԱՄՆ-ին բացարձակապես պետք չեն Ադրբեջանից կամ Թուրքիայից եկող սադրանքները: Այսօր Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում և կցանկանար լարվածություն հրահրել Հարավային Կովկասում: Դրանում կասկած չկա: Ադրբեջանը հասկացավ, որ ռազմական սադրանքները հետաքրքրում են Ռուսաստանին, ընդ որում, ոչ լռակյաց ռեժիմով:

            - Իսկ ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, և ի՞նչ արդյունքներ կունենա վերջերս երկու կողմերի միջև սկսված երկխոսությունը: Հայաստանը մեծ արագությամբ, նույնիսկ շտապողականությամբ գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, բայց ԵՄ-ն, ի դեմս հարևանության և ընդլայնման հարցերով նոր հանձնակատարի, խոստանում է Հայաստանին անհատույց տրամադրել 140-170 միլիոն եվրո: Ինչո՞վ է բացատրվում ԵՄ-ի այս քաղաքականությունը:

            – Այդ բոլոր փաստարկներն անհեթեթություն են: Հայաստանի մասնակցությունը Եվրասիական նախագծին երկիրը կհասցնի տնտեսության ամբողջական քայքայման, և դրանից հետո նույնիսկ հույսեր չեն մնա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: 4-5 ամիս անց կպարզվի, որ Ռուսաստանը կատարյալ ֆիասկոյի է ենթարկվել ինչպես` տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով: Ռուսաստանը կտապալվի Արևմուտքի կողմից, ընդ որում՝ դժվար թե այս անգամ նրան փրկեն, ինչպես եղավ 90-ականների սկզբին: Երբ խոզին տանում են մորթելու, խոճկորներն այլևս նրա դարդը չեն: Լավ կլինի ոչ թե հարմարվել, այլ մշակել երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր: Ընդ որում, այս պայմաններում երևի չարժի էլ հույսը դնել Եվրամիության առարկայական օգնության վրա: Նույնիսկ հայկական սփյուռքն է երես թեքել Հայաստանի շահերից: Դա ակնհայտ է: Ամեն մեկին՝ ըստ իր արժանիքների:

            - Ի՞նչ արդյունք կունենան ներկայիս ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ ոչ իշխանական ուժերի Եռյակի գործողությունները: Կլինի՞ իշխանափոխություն մոտ ժամանակներում, թե՞, այնուամենայնիվ, պետք է սպասել գալիք հերթական ընտրություններին:

            – Այժմ ոչ ոք ոչինչ չի կարող առաջարկել, և բոլորն էլ դա հասկացել են: Այսօրվա «ընդդիմությունը» չի կարող համարվել նորմալ, քաղաքացիական ընդդիմություն. դա քրեական ընդդիմություն է: Նա կարող է գալ իշխանության՝ միայն որպես Ռուսաստանի դրածո վասալ երկրում: Այլ տարբերակ չկա: Հայաստանում իրավիճակի արմատական փոփոխության մեկ ճանապարհ կա՝ ռազմական հեղաշրջում, որը կարող է տեղի ունենալ անգամ ներկայիս քաղաքական ղեկավարության որոշ ըմբռնման և «համաձայնության» պայմաններում: Բանակը պետք է դառնա համոզմունքի մեթոդ ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին քաղաքականության մեջ: Արդյոք կհերիքի՞ նրանց քաջությունը:

            - Հետաքրքիր է՝ ո՞ւմ եք ընդհանրապես համարում այս «խաղի» գլխավոր դերակատարը:

            – Իրական խաղացողներ չկան, որովհետև Հայաստանը խաղը հանձնել է ռուսներին՝ ամբողջությամբ: Նախ պետք է խաղի նոր կանոններ սահմանել, և դա կարող է առաջարկել միայն զինվորական հրամանատարությունը:

            - Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը հստակ հասկացրեցին Կրեմլին, որ որևէ դեպքում դեմ չեն գնա Ռուսաստանի քաղաքականությանը և Հայաստանի անդամակցմանը ԵՏՄ-ին: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» վերանայում է եվրոպական ինտեգրման մոտեցումը: Սրանից հետո Եռյակը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է հույս ունենալ, որ Ռուսաստանը կաջակցի իրեն: Ընդհանրապես որքանո՞վ է կարևոր այս գործոնը:

            – Այդ գործոնը բավական ազդեցիկ է, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դիմակայենք ռուսական իմպերիալիզմին քաղաքացիական հասարակության ուժերով: Հայաստանին ստորացնում են, այդ թվում՝ անձամբ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել նվաստացնել Հայաստանը և հայ ժողովրդին ծայրահեղ ձևով, և գլխավորը՝ ստիպել Հայաստանին ճանաչել վասալացման և իր նվաստացած կարգավիճակի օրինականությունը: Ամենագլխավոր քաղաքական գործոնն ազգի պատիվն է, և նույնիսկ այդ գործում Ռուսաստանը հետևողական քաղաքականություն է իրականացնում: Ռուսաստանին այդ գործում օգնում են բազմաթիվ շներ՝ Հայաստանի քարոզչական շրջանակներից: Ռուսաստանը, որպես պետություն, փլուզվելու է, և հնարավոր է՝ դա Հարավային Կովկասի և այլ երկրների համար գլխավոր սպառնալիքն է: Բայց ավելի լավ է հայտնվել ռուսական պետության փլատակների տակ, քան կամավոր հրաժարվել ինքնիշխանությունից: Այդպիսի ազգն ապրելու իրավունք չունի:

            Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/11/23/429293.html
            © 168 Ժամ առցանց լրատվական կայք

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Հայկական ուժերը Գանձակի ու Մինգեչաուրի մատույցներում. Կազիմիրովի հուշերը

              ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
              Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2014,

              1990-ականներին Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի ներկայացուցիչ, Մինսկի խմբում ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր գրքում անդրադարձել է հրադադարի նախօրեին ստեղծված իրավիճակին եւ ԼՂՀ ղեկավարության հետ իր զրույցներին: Մասնավորապես, նա գրում է, որ միջազգային հանրությունն այդքան էլ շահագրգռված չէր հրադադարի հաստատմամբ, եւ ռուսական կողմը մեծ ջանքեր էր գործադրում կրակը դադարեցնելու համար:

              Ռուսաստանի այս ջանքերն ընդգծելու մղումներում Կազիմիրովը մի շարք այլ հետաքրքիր բացահայտումներ էլ է անում հայկական կողմի ռազմական ծրագրերի վերաբերյալ, որոնք ինչ որ առումով ակտուալ են նաեւ ներկայում եւ կարող են լույս սփռել մի շարք ընդունված կարծրատիպերի վրա:

              Մասնավորապես, ըստ նրա, Ղարաբաղյան ղեկավարությունը մտադիր էր զարգացնել ռազմական հաջողությունները հյուսիսային ուղղությամբ, եւ պատրաստ էր արդեն գրավել Թեր-թեր բնակավայրը: Այդպիսով, հայկական բանակը փաստացի կազատագրեր Շահումյանի շրջանը, Հյուսիսային Արցախը եւ դուրս կգար Գանձակի ու Մինգեչաուրի ջրամբարի վրա:

              Քարտեզին նայելով, կարելի է պատկերացնել այս գործողության նշանակությունը. հայկական ուժերը հարավի նմանությամբ կտրում էին Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան մասը, ինչը հնարավորություն կտար կարճացնել «շփման գիծը» եւ անվտանգ դարձնել Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջանները՝ Տավուշը եւ Գեղարքունիքը, որոնք ներկայում պարբերաբար ադրբեջանական կրակի տակ են գտնվում:

              Երկրորդ, դա կլիներ պատերազմի տրամաբանական «շարունակությունը» եւ կհաստատեր այնպիսի ստատուս-քվո, որը չէր ունենա խոցելի տեղեր եւ կհամընկներ «բնական սահմաններին»: Այդ դեպքում, հրադադարը կլիներ ավելի կայուն, քանի որ հայկական կողմի դիքերին անմիջապես մոտ կհայտնվեին Մինգեչաուրի ջրամբարը, Գանձակ քաղաքը, այդտեղով անցնող ռազմավարական հաղորդակցությունները եւ նավթային «երկրորդ կենտրոնը:

              Սա Ադրբեջանի համար կլիներ իսկապես զսպիչ հանգամանք, միեւնույն ժամանակ համահունչ կլիներ համաշխարհային զարգացումների տրամաբանությանը:

              Այդ դեպքում, Ադրբեջանը ստիպված կլիներ ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչը մինչ այժմ բացակայում է եւ դա է պատճառը, որ երկու տասնամյակ պահպանվում է պատերազմի վերսկսման հնարավորությունը: Այսինքն, սա Մոսկվային հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը:

              Կազիմիրովը կարելի է ասել սենսացիոն բացահայտում է արել, երբ ասում է, որ Մինսկի խմբի մյուս անդամները, այսինքն՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան ներկայացնող Ֆրանսիան, նաեւ Իրանը, այդքան էլ ակտիվ չէին հրադադարը հաստատելու հարցում: Սա հաստատում է վերոհիշյալ պնդումը, որ հայկական կողմի գործողությունները համարժեք էին համաշխարհային քաղաքականության տրամաբանությանը:

              Բանն այն է, որ օրինակ ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնցով դատապարտվում էր Ադրբեջանի դեմ «հայկական ագրեսիան», իրականում «լեգիտիմացնում» էին հայկական կողմի գործողությունները եւ փաստացի դարձել են ներկայիս ստատուս-քվոյի «ճանաչման» փաստաթղթեր:

              Հայաստանում նման բաները դժվար է ընկալելը, այդ պատճառով էլ առաջանում էր մեծ խզում ռազմական եւ դիվանագիտական գործունեության միջեւ, որը շարունակվում եւ հատկապես վառ է արտահայտվում ներկայում, լարվածության հերթական փուլում:

              Համաշխարհային զարգացումների այդ տրամաբանությունը ձեռնտու չէր Ռուսաստանին, որը, Կազիմիրովի խոստովանությամբ, ահռելի ջանքեր, ըստ ամենայնի՝ սպառնալիքներ է գործադրել հայկական կողմի վրա, ստիպելով կանգնեցնել ռազմական առաջխաղացումը: Ընդ որում, այդ սպառնալիքների «համալիրի» մեջ է եղել նաեւ Թուրքիայի հնարավոր ներխուժման սպառնալիքը:

              Ինչո՞ւ ձեռնտու չէր Ռուսաստանին: Հարցի պատասխանն ունի թե պատմական, թե ժամանակակից քաղաքական կողմեր:

              Նախ, Ադրբեջանը ստեղծել են Թուրքիան ու Ռուսաստանը, հայկական տարածքների ու շահերի հաշվին:

              Երկրորդ, պատերազմի հենց սկզբից հայերի դեմ կռվում էին ռուսական զորքերը, իրականացնելով մի քանի պատժիչ արշավանքներ, ոչնչացնելով հայկական տասնյակ բնակավայրեր եւ հայերին վտարելով իրենց տներից: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Մարտակերտը եւ այլ շրջաններ գրավել ու հայաթափել են հենց ռուսական զորքերը: Այսինքն, խնդիր է եղել հայաթափել ողջ Ղարաբաղը:

              Երրորդ, եթե հայկական կողմն իրագործեր այդ ծրագիրը, Հարավային Կովկասում Ռուսաստանն այլեւս պետք չէր լինի ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին ու Թուրքիային: Մոսկվան դուրս կմղվեր Հարավային Կովկասից:

              Ահա սա է ստիպել Մոսկվային կանգնեցնել պատերազմը, ոչ թե մարդասիրական մղումները: Եթե խնդիրը լիներ մարդասիրությունը, ռուսական բանակը չէր կռվի հայերի դեմ: Ռուսները նաեւ գիտեին, որ ադրբեջանական բանակն ընդունակ չէ որեւէ լուրջ գործողություն իրականացնել:
              Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին, իսկ հայկական կողմն ունի բազմաթիվ տարբերակներ եւ ուղղություններ:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....XmC1Dn4r.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Russian politician: There’s solution tendency in Nagorno-Karabakh conflict
                [ 24 November 2014 16:56 ]
                Moscow. Farid Akbarov – APA. “There’s no need to speak of the similarity about the development of the conflicts in the post-Soviet area. Because they all fundamentally differ from one another, each with its own specific feature”.

                According to APA’s Moscow correspondent, member of the Public Chamber of the Russian Federation, director of the Russian Institute of Political Studies, well-known politician Sergei Markov made the above statement in his speech at the round table titled “Hot spots in the post-Soviet area: The resumption risk and regulation prospects of armed conflicts” held at The Parliamentary Newspaper.

                Commenting on the Ukrainian crisis, S. Markov noted that the main reason for this conflict is, with the team led by Joe Biden, NATO countries’ desire to overthrow the government in Russia and isolate this country from the outside world: “The main target of the Americans today is to use Ukrainian troops to destabilize the situation in Russia and return Crimea. There’s no question about independent Ukraine right now, and this country needs to be viewed as an invaded country.

                The Russian expert also commented on the Azerbaijani-Armenian conflict. According to him, there’s a solution tendency in the Nagorno-Karabakh conflict: “Azerbaijan is now trying to make use of the ratio of forces that are newly developing. France and the U.S. have stepped aside from the settlement process of the conflict. The decision to be made is still unknown. But I think a temporary but historical compromise is going to be reached”.

                S.Markov said the seven occupied districts could possibly be returned to Azerbaijan: “In exchange for that, the elimination of the blockade by Azerbaijan and Turkey on Armenia can be discussed”.


                The Russian politician said the Transnistrian conflict has the tendency to erupt, adding that the conflicts of Abkhazia and South Ossetia can be considered to be partially settled: “There’ll be no new conflicts in the post-Soviet area”.

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ամենագրագետ օդաչուներից էր. զոհված օդաչուի մասին պատմում է նրա հրամանատարը(ֆոտո),
                  24.11.2014

                  Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումը զգոնության կորստի հետեւանք չէր, այլ թշնամու կողմից նախապես մշակված, պլանավորված երեւույթ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստի ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց զոհված օդաչու Սերգեյ Սահակյանի հրամանատարը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։ (ֆոտոռեպորտաժ)

                  Նա պատմեց, որ Սերգեյի հետ ինքը ծանոթացել է 21 տարի առաջ, երբ միասին ընդունվել են ասացին Ռազմական ավիացիայի ինստիտուտ։

                  «Երազում էինք դառնալ գրագետ օդաչուներ, որ անառիկ պահենք մեր հայրենիքի սահմանները։ Սերգեյը 2-րդ կարգի օդաչու, հրահանգիչ էր, նրա համար թռիչքուղին նոր չէր, լավագույններից լավագույններն են մասնակցում զորավարժություններին, նա բազմիցս թռել է այդ թռիչքուղով։ Սերգեյն ամենահամեստ, ամենագրագետ օդաչուներից էր»,- ասաց զոհված օդաչուի հրամանատարը։

                  NEWS.am-ի հարցին, թե այդ օրն ինչ տրամադրվածություն ուներ Սերգեյը, հրամանատարը պատասխանեց. «Օդաչուն միշտ բարձր տրամադրվածությամբ է թռչում, նա շատ լավ տրամադրություն ուներ»։

                  Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Ուշագրավ դրվագ հայ-ռուսական բարեկամությունից
                    Lragir.am
                    Քաղաքականություն - 11 Դեկտեմբերի 2014,


                    Ռուսաստանը ողջ աշխարհում դուրս է գրել տարբեր երկրների պարտքեր, որոնք միասին կազմում են ավելի քան 100 միլիարդ դոլար: Ռուսաստանը չի ներել, սակայն, իր «ռազմավարական դաշնակցի» ու «բարեկամ երկրի»՝ Հայաստանի համեստ պարտքը՝ փոխարենը վերցնելով ռազմավարական նշանակության օբյեկտներ:

                    2014 թ. դեկտեմբեր. Ռուսաստանը դուրս է գրել Ուզբեկստանի 890 միլիոն դոլար պարտքից 865 միլիոնը:

                    2013 թ. հուլիս. Ռուսաստանը դուրս է գրել Կուբայի 35.7 միլիարդ դոլարի հասնող պարտքի 90 %-ը՝ 31.7 միլիարդ դոլարը


                    2013 թ. մայիս. Ռուսաստանը ներել է Ղրղզստանի 500 միլիոն դոլարի հասնող պարտքը

                    2012 թ. հոկտեմբեր. Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան երկրների ընդհանուր պարտքը, որը կազմում է 20 միլիարդ դոլար

                    1997-2014 թվականներ. Ռուսաստանն ամեն տարի 97.5 միլիոն դոլար է դուրս գրել Ուկրաինայի պարտքից

                    2012 թ. սեպտեմբեր. Ռուսաստանը ներել է Հյուսիսային Կորեայի պարտքի 90 %-ը՝ 11 միլիարդ դոլար:

                    2005-2008 թվականներ. Ռուսաստանը ներել է Սիրիայի 13.4 միլիարդ դոլար պարտքի 9.7 միլիարդը, Ալժիրի 4.7 միլիարդ դոլար պարտքը,

                    Աֆղանստանի 11.1 միլիարդ դոլար պարտքը, Իրաքի 12.9 միլիարդ դոլար պարտքից 12 միլիարդը, Լիբիայի 4.7 միլիարդ դոլար պարտքը

                    2003 թ. դեկտեմբեր. Ռուսաստանը դուրս է գրել Մոնղոլիայի 11.4 միլիարդ դոլար պարտքից 11.1 միլիարդը: 2010 թվականին դուրս է գրել ևս 300 միլիոն դոլար

                    2003 թ. Ռուսաստանը դուրս է գրել Լաոսի 1.3 միլիարդ դոլար պարտքից 960 միլիոնը

                    2001 և 2005 թվականներ. Ռուսաստանը երկու փուլով ներել է Եթովպիայի ամբողջ պարտքը, որը հասնում էր 4.8 միլիար դոլարի

                    1992-2004 թվականներ. Ռուսաստանը 3 փուլով ներել է Նիկարագուայի 6 միլիարդ դոլարի հասնող պարտքը

                    2000 թ. սեպտեմբեր. Ռուսաստանը ներել է Վիետնամի 11 միլիարդ դոլարի պարտքից 9.5 միլիարդը

                    Ռուսաստանը ներել է Եմենի, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա Բիսաույի, Մալիի, Մադագասկարի և մի շարք այլ աֆրիկյան ու ասիական երկրների պարտքեր:

                    2002 թվականին Հայաստանն ընդամենը 100 միլիոն դոլար պարտքի պատճառով «գույք պարտքի դիմաց» խայտառակ ծրագրով Ռուսաստանին զիջեց Հրազդանի ՋԷԿ-ը, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը, «Մարս» գործարանը, Նյութաբանության ինստիտուտը:

                    2013 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը ռուսական գազից կուտակված 300 միլիոն դոլարի կեսը՝ 150 միլիոն դոլարը վճարելու համար Գազպրոմին հանձնեց Հայռուսգազարդում իր 20%-ի հասնող մասնաբաժինը:

                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....CkmTFheA.dpuf

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Very important article:

                      General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                      Comment

                      Working...
                      X