Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ֆրանսիան զենք կվաճառի՞ Ադրբեջանին
    Հուլիս 11 2014

    Որոշ ժամանակ առաջ ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Ֆրանսիան պատրաստվում է զենք վաճառել Ադրբեջանին:

    Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպսան Անրի Ռենոն նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում և չի տիրապետում այդ տեղեկատվությանը: Նա մանրամասնեց, թե չի տիրապետում այդ տեղեկատվությանը և վստահեցրեց՝ նման բան չի կարող լինել:

    Միաժամանակ դեսպանը նաև նշեց, որ պետք է մերժել զենք վաճառելու գաղափարը այն երկրներին, ովքեր գտնվում են պատերազմական վիճակում: Անդրադառնալով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելուն,Անրի Ռենոն ասաց, թե որպես այլ երկրի դեսպան՝ չի կարող մեկնաբանել Ռուսաստանի քայլը և չի ցանկանում խառնվել երկու երկրների հարաբերություններում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/198706/

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        «Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը կշտամբանք էր Ռուսաստանի հասցեին»
        Հայաստանցի վերլուծաբանները մեկնաբանում են Անրի Ռենոյի վերջին հայտարարությունը և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները:


        Հովհաննես Շողիկյան
        Հրապարակված է՝ 14.07.2014

        Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանի հասցեին անուղղակի կշտամբանք է համարում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի անցած շաբաթավերջին արած հայտարարությունը։

        Ասուլիսի ժամանակ ֆրանսիացի դիվանագետը, մասնավորապես, ասել էր․ - «Ֆրանսիան, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երկիր, չի կարող չհարգել կամ չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, և որոնք հետևյալն են․ ձեռնպահ մնալ կամ կտրականապես մերժել այն գաղափարը՝ զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

        «Սա անուղղակի կշտամբանք էր Ռուսաստանի հասցեին, որը, ինչպես հայտնի է, միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում Ադրբեջանին և դրանով իսկ սնուցում է Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչն էլ և, իմ համոզմամբ, ամենաէական խոչընդոտն է այս գործընթացի առաջընթացի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

        Փորձագետը անհամատեղելի է համարում բանակցային գործընթացում միջնորդի ու միաժամանակ Բաքվին զենքի մատակարարի Մոսկվայի դերակատարությունը։

        «Նման դեպքում նա, ուրեմն, միջնորդ չէ: Համենայն դեպս, դա անազնիվ խաղ է, որը վարում է Ռուսաստանը տարածաշրջանում, և նպատակն էլ պարզ է: Ուղղակի նա ուզում է չկարգավորված պահելով այս կոնֆլիկտը և զենքի մատակարարումներով սնուցելով հակամարտող կողմերին, որոնք ունեն իշխանություններ, որոնց լեգիտիմությունն էլ սնուցվում է այս չկարգավորված կոնֆլիկտից՝ իհարկե, տարբեր չափաբաժիններով՝ Հայաստանում և Ադրբեջանում, իսկ Ադրբեջանում այդ չափաբաժինը էական է, ապա պարզ է դառնում այս ամբողջ խաղի իմաստը», - ընդգծեց Մեհրաբյանը:

        ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Ազատության» հետ զրույցում դեսպան Անրի Ռենոյի հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեց, թե Ֆրանսիան ընդամենը արձանագրել է փաստը, և դա այդ երկրի դիրքորոշումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում:

        «Եթե մենք վերադառնանք այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես Մինսկի խմբի համանախագահող անդամներից մեկը, տվյալ դեպքում դուք խոսում եք Ռուսաստանի մասին, Ռուսաստանի համար ընդհանրապես զենքի վաճառքը հանդես է գալիս որպես իրենց բյուջեի լցման չեմ ասի հիմնական, բայց էլեմենտներից մեկը: Եվ Ռուսաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը չի պատրաստվում վաճառել զենք աշխարհի այն մասերում, որոնք ներառված են այս կամ այն տեսակի կոնֆլիկտների մեջ: Այսինքն՝ էստեղ որոշակի տարբերությունը կա, և դա ընդամենը հանդես է գալիս որպես փաստ», - նշեց Մարկարովը:

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Originally posted by Vrej1915 View Post
          «Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը կշտամբանք էր Ռուսաստանի հասցեին»
          Հայաստանցի վերլուծաբանները մեկնաբանում են Անրի Ռենոյի վերջին հայտարարությունը և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները:


          Հովհաննես Շողիկյան
          Հրապարակված է՝ 14.07.2014

          Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանի հասցեին անուղղակի կշտամբանք է համարում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի անցած շաբաթավերջին արած հայտարարությունը։

          Ասուլիսի ժամանակ ֆրանսիացի դիվանագետը, մասնավորապես, ասել էր․ - «Ֆրանսիան, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երկիր, չի կարող չհարգել կամ չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, և որոնք հետևյալն են․ ձեռնպահ մնալ կամ կտրականապես մերժել այն գաղափարը՝ զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

          «Սա անուղղակի կշտամբանք էր Ռուսաստանի հասցեին, որը, ինչպես հայտնի է, միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում Ադրբեջանին և դրանով իսկ սնուցում է Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչն էլ և, իմ համոզմամբ, ամենաէական խոչընդոտն է այս գործընթացի առաջընթացի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

          Փորձագետը անհամատեղելի է համարում բանակցային գործընթացում միջնորդի ու միաժամանակ Բաքվին զենքի մատակարարի Մոսկվայի դերակատարությունը։

          «Նման դեպքում նա, ուրեմն, միջնորդ չէ: Համենայն դեպս, դա անազնիվ խաղ է, որը վարում է Ռուսաստանը տարածաշրջանում, և նպատակն էլ պարզ է: Ուղղակի նա ուզում է չկարգավորված պահելով այս կոնֆլիկտը և զենքի մատակարարումներով սնուցելով հակամարտող կողմերին, որոնք ունեն իշխանություններ, որոնց լեգիտիմությունն էլ սնուցվում է այս չկարգավորված կոնֆլիկտից՝ իհարկե, տարբեր չափաբաժիններով՝ Հայաստանում և Ադրբեջանում, իսկ Ադրբեջանում այդ չափաբաժինը էական է, ապա պարզ է դառնում այս ամբողջ խաղի իմաստը», - ընդգծեց Մեհրաբյանը:

          ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Ազատության» հետ զրույցում դեսպան Անրի Ռենոյի հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեց, թե Ֆրանսիան ընդամենը արձանագրել է փաստը, և դա այդ երկրի դիրքորոշումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում:

          «Եթե մենք վերադառնանք այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես Մինսկի խմբի համանախագահող անդամներից մեկը, տվյալ դեպքում դուք խոսում եք Ռուսաստանի մասին, Ռուսաստանի համար ընդհանրապես զենքի վաճառքը հանդես է գալիս որպես իրենց բյուջեի լցման չեմ ասի հիմնական, բայց էլեմենտներից մեկը: Եվ Ռուսաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը չի պատրաստվում վաճառել զենք աշխարհի այն մասերում, որոնք ներառված են այս կամ այն տեսակի կոնֆլիկտների մեջ: Այսինքն՝ էստեղ որոշակի տարբերությունը կա, և դա ընդամենը հանդես է գալիս որպես փաստ», - նշեց Մարկարովը:
          Is this a joke?
          Would you please put down the source of this article?
          So to my last knowledge and last news, France is going to sell armaments to Azerbaijan. And on last time Anri commented about this sale, he said " he did not have official information about it " ( Iran eshi tegh a dnum). So what is this charade by this Shogikyan about French ambassador condemning Russian sales? Why doesn't he ask from ambassador if this French sales to Baku is true or not first, before giving him the moral right to condemn another?
          Seriousl, Vrej. I am asking you to post info about French sales of armaments to Baku. Is it true or false. ?
          If it is true then as one SOB France has no right to condemn another SOB for what it does. And Shogikyan's article is nothing more than missleading propaganda on France's behalf .
          Last edited by Hakob; 07-14-2014, 07:45 AM.

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Originally posted by Hakob View Post
            Is this a joke?

            Seriousl, Vrej. I am asking you to post info about French sales of armaments to Baku. Is it true or false. ?
            If it is true then as one SOB France has no right to condemn another SOB for what it does. And Shogikyan's article is nothing more than missleading propaganda on France's behalf .
            Հայաստանցի վերլուծաբանները մեկնաբանում են Անրի Ռենոյի վերջին հայտարարությունը և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները:


            My Dear, the Ambassodor officially denies there are any sales, of any arms.
            If you have better sources, post them.

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ֆրանսիան չի ուշացրել աջակցությունը: Հայաստանի նոր զենքը

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              14 Հուլիսի 2014,

              Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առիթով այցելելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, ընդգծել է Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

              Այդ ընդգծումը առանձնահատուկ իմաստ է ստանում Արցախի խնդրում առկա ներկայիս իրավիճակում, երբ սահմանին լարվածության աճի ֆոնին ռուսաստանցի փորձագետները հայտարարեցին, թե Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի անվտանգությունն ապահովել, եթե Հայաստանը համաձայնի խաղաղապահների տեղակայմանը:

              Ակնհայտ է, թե ով եւ ինչ նպատակով է Ադրբեջանի հետ գործակցված գեներացնում տարածաշրջանային լարվածությունը, իսկ Հայաստանի հասարակական միտքն էլ պատրաստում հանգուցալուծող բանաձեւին՝ ուզու՞մ եք, որ չկրակեն, ուրեմն համաձայնեք խաղաղապահներին:

              Իսկ դա այլ բան չի նշանակում, քան համաձայնեք, որ Արցախն ու Հայաստանն այլեւս գործոն, սուբյեկտ չեն եւ հանդիսանում են Ռուսաստանի ռազմական հենակետ, ոչ մի այլ բան:

              Այդ իրավիճակում, օրերս հատկանշական հայտարարություն էր արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով ասել էր, թե Ֆրանսիան ունի սկզբունք, որ միջնորդությունը պետք է բացառի հակամարտող որեւէ կողմին զենքի մատակարարումը:

              Փաստացի, Անի Ռենոն աջակցել էր Արգենտինայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե «մեր ժողովուրդը» մտահոգված է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքով:

              Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի հայտարարության պայմանը եղել է այդ աջակցությունը, որն էլ Ֆրանսիան չի ուշացրել: Բայց, ի՞նչ կարող է ենթադրել դա: Փաստն այն է, որ Ռուսաստանը լինելով միջնորդ, զինում է Ադրբեջանին էլ, Հայաստանին էլ:

              Ընդ որում, Հայաստանին Մոսկվան զինում է որոշակի արտոնյալ պայմաններով, թեեւ ակնհայտորեն որակական իմաստով ավելի պակաս սպառազինությամբ: Նոր սպառազինությունը Ռուսաստանը Հայաստանին էլ առաջարկում է շուկայական գնով, ինչի հնարավորությունը Հայաստանը չունի:

              Եթե Ռուսաստանը դադարեցնում է զինել թե Հայաստանին, թե Ադրբեջանին, ապա Բաքուն կշարունակի զենք գնել այլ տեղից: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ օբյեկտիվորեն չունի Բաքվի հնարավորությունները:

              Կա՞ այլ պետություն, որը Հայաստանին կմատակարարի համեմատաբար մատչելի եւ որակյալ սպառազինություն: Այդ հարցը բաց է: Քանի դեռ այդ հարցը բաց է, Ռուսաստանի միջնորդական «նպատակահարմարության» հարցի քննարկումն ավելորդ է: Որովհետեւ այդ հարցի քննարկումը առաջ է բերելու հենց այլընտրանքային աղբյուրի մասին հարցը:

              Հետեւաբար, ժամանակն է, որ տրվի պատասխան հարցին, թե արդյոք կա Հայաստանին բավարար ծավալի եւ մրցունակության սպառազինություն մատակարարելու այլընտրանքային հնարավորություն, եթե Ռուսաստանից պահանջվում է չզինել հակամարտ կողմերին:

              Ընդ որում, կարեւոր է, որ այդ պատասխանը տրվի հրապարակավ, որովհետեւ հանրային կարծիքն այդ առումով շատ կարեւոր է՝ կարծրատիպը կոտրելու համար, որ եթե Ռուսաստանը չլինի, ապա Հայաստանը կմնա անպաշտպան:

              Ռուսաստանի մանիպուլյացիաները հիմնվում են հենց այդ կարծրատիպերի վրա, ինչով հնարավոր է լինում նաեւ քողարկել Հայաստանի ազգային անվտանգության դեմ Ռուսաստանի առաջ բերած սպառնալիքները:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....NMFRkVZd.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                14.07.14 | 09:59
                Armenian Demarche?: Sargsyan statements seen as rejection of Russian demands


                By NAIRA HAYRUMYAN
                ArmeniaNow correspondent



                While on his tour of South America last week Armenian President Serzh Sargsyan gave an interview to the Argentine newspaper La Nacion, in which he stated that “the people of Armenia are concerned over the sales of Russian weapons to Azerbaijan.” At the same time, the Armenian leader expressed a hope that Russia will help Armenia at the difficult moment. Nevertheless, Sargsyan’s statement was regarded by some analysts as an attempted demarche over the latest Russian demands.

                During the same days Armenian Prime Minister Hovik Abrahamyan paid a visit to Russia. He met with his Russian counterpart Dmitry Medvedev in Sochi on July 11. Despite expectations, the meeting did not bring clarity into the terms of Armenia’s accession to the Eurasian Economic Union (EEU). Moreover, Minister of Trade of the Eurasian Economic Commission Andrei Slepnyov said that one of the main “stumbling blocks” in Armenia’s entry into the EEU are the differences in obligations to the World Trade Organization (WTO) that Armenia and Russia have. In this connection, some transitional period will be set and during this period accession to the Customs Union of a WTO member with different obligations will be settled, said Slepnyov. The Armenian side has not made any statements about the “transitional period”.

                For his part, Speaker of the Armenian parliament Galust Sahakyan, who visited Moscow last week, stated that “even the press has noticed” the contradictions among the three members of the emerging EEU, hinting at the fact that it was the position of Belarus and Kazakhstan that does not allow Armenia to be a member of the EEU sooner. At the same time, he officially stated that there can be no customs checkpoints between Armenia and Nagorno-Karabakh – something that Customs Union member countries demand.

                Besides, earlier this month Yerevan hosted a conference of the Russia-led Collective Security Treaty Organization (CSTO), during which a Russian proposal on the introduction of peacekeeping troops into Karabakh was clearly expressed. But Armenian Defense Minister Seyran Ohanyan stated that the Armenian forces themselves maintain the truce in the Armenian-Azerbaijani conflict zone and that there is no need for third forces.

                In fact, last week Armenia rejected three proposals of Russia – on the introduction of peacekeepers, on the rejection of the OSCE Minsk Group format and on the installation of customs check points between Armenia and Nagorno-Karabakh. Also at the level of the president, Armenia expressed its discontent with the Russian arms sales to Azerbaijan. This looks like hardening of the position and willingness to reconsider the basis of Russian-Armenian relations that have so far been built on Russia’s expansionist policy and Armenia’s constant concessions.

                Political analyst Richard Giragosian described the statement by Sargsyan as “somewhat belated”. Russia has already sold a large amount of weapons to Azerbaijan, besides, escalation is growing along the Armenian-Azerbaijani border – there are more frequent sabotage raids and shooting incidents, the number of victims has increased. Armenian analysts speculate about a possible deal between Russia and Azerbaijan on the following scenario – Baku provokes a “creeping war of sabotage raids”, Armenia appeals to Russia for help and Russia introduces its peacekeepers without the mandate of the OSCE and the UN and stations them so that some of the territories controlled by Karabakh today get under Azeri control.

                In one of the points of his joint statement with the president of Uruguay, Armenian President Sargsyan emphasized, however, that the Karabakh settlement should take place “only and only within the framework of the OSCE Minsk Group.”

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Քաղաքագետ. Ադրբեջանին զենքի վաճառքը հետապնդում է նաև քաղաքական նպատակներ


                  Հովհաննես Շողիկյան
                  Հրապարակված է՝ 14.07.2014

                  Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անհասկանալի է համարում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի ձգտումը, երբ այդ միության հիմնադիր անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը զնեք են վաճառում Ադրբեջանին։

                  «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանն այստեղ պարզապես անելիք չունի: Եվ Հայաստանը օր առաջ պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունն ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:

                  «Ռազմինֆո» կայքից տեղեկանում ենք, որ հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացմամբ ու ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ զբաղվող բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որը շուրջ 10 տարի համագործակցում է Ադրբեջանի հետ, Բաքվին վաճառելէ 2 մարտկոց Տ38 «Ստիլետ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր, և պատրաստվում է «Ադրբեջանի համար ավելի խոշոր պատվերի կատարմանը»:

                  Այսմասին milex-2014 բելառուսական ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «ԱՐՄՍ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է «Տետրաէդր»-ի ղեկավար անձնակազմի անդամ Իգոր Նովիկը։ Նա չի մանրամասնել, թեխոշոր պատվերն ավելի հստակ ինչ է ենթադրում:

                  Ըստ Նովիկի, ադրբեջանական զինուժն արդեն կիրառում է ստացած «Ստիլետները»:

                  Անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին` ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ չէ, որ միասնական մոտեցում են ցուցաբերում արտաքին քաղաքական հարցերում:

                  «Տվյալ դեպքում մենք ընդամենը արձանագրում ենք փաստ և տեսնում ենք, թե ով է վաճառում և այս վաճառքը ինչ պայմաններով է տեղի ունենում: Այսինքն մենք կարող ենք նշել, որ Իսրայելը, որ ներառված է կոնֆլիկտի մեջ, շատ հանգիստ վաճառում է զինամթերք Ադրբեջանին, և այստեղ ևս մենք չենք տեսնում ոչ մի խնդիր», - հավելեց Մարկարովը:

                  Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ ՄանվելՍարգսյանը, մինչդեռ, համարում է, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բխում է ոչ միայն բիզնես շահերից, այլև հետապնդում է քաղաքական նպատակներ. - «Նրանք բազմաթիվ անգամներ ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները իրենց համար մեծ նշանակություն ունեն: Ցանկացած քաղաքական որոշում ընդունելիս անընդհատ ընդգծում են դա, որ հաշվի են առնում Ադրբեջանի շահերը: Որևէ նորություն այստեղ չկա: Խնդիրն այն է, թե ոնց է Հայաստանն այս ամեն ինչին վերաբերվում»:

                  ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրից տեղեկանում ենք, որ միայն 2012 թվականին Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 62 միավոր Տ72 տեսակի տանկ և 1 հատ Սու 25 ռազմական օդանավ։

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....




                    Ցավալի է, որ մեր դաշնակից պետություններն են նպաստում Ադրբեջանի սպառազինության մակարդակի աճին
                    2014-07-15
                    1in.am Armenian News & Analyses.Tel: +37410 519126, +37410 520460© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am Առաջին լրատվականին: Նյութերն արգել...

                    Հեղինակ՝ Արմինե ԱվետյանՀյուր` Արտակ Զաքարյան



                    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

                    - Պարոն Զաքարյան, Սերժ Սարգսյանը Արգենտինայում հայտարարել էր, թե «ցավալի է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում»: Նման բարձր մակարդակով սա Հայաստանի իշխանությունների առաջին հայտարարությունն էր այդ երևույթի դեմ: Մինչդեռ տարիներ շարունակ ՌԴ-ն այդ երկրին զենք է վաճառել, և ՀՀ իշխանությունները դա մեկնաբանել են որպես առևտրային գործարք կամ տնտեսական գործունեություն: Ո՞րն էր Ս. Սարգսյանի այդ հայտարարության պատճառը, կամ արդյո՞ք ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության ձգձգումն էր դրա պատճառներից մեկը:

                    - Նախագահի հայտարարությունը պետք չէ կապել տարբեր հարաբերությունների և զարգացումների հետ: Շատ բնական է, որ դաշնակից պետության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ակնհայտ սպառնալիք հանդիսացող երկրին զենք վաճառելու համար, որովհետև դրանից առաջին հերթին տուժում են ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմանները և զինված ուժերը:

                    - Ս. Սարգսյանն այդպիսով ակնհայտ դժգոհությո՞ւն էր արտահայտում Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանի նկատմամբ:

                    - Դա մտահոգություն է առ այն, որ ակնհայտ սպառնալիք ներկայացնող պետությանը զենք վաճառելն ավելի է դժվարացնում և ավելացնում լարվածությունը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը, առաջ բերելով նոր սպառնալիքներ: Սա իմ պատկերացմամբ` նախագահի բարձ մակարդակով արտահայտած մտահոգությունն էր:

                    - Անցած տարի էր, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կնքեց 4 մլրդ դոլարի զենք մատակարարելու պայմանագիրը: Ինչո՞ւ այն ժամանակ նման մտահոգություն չէր հայտնվում, որ արվեց հիմա, երբ հետաձգվում է մեր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին:

                    - Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր զենքի մատակարարում ավելի մեծացնում է լարվածությունը: Բնականաբար, մենք մեր ջանքերի և կարողությունների չափով ավելացնում ենք համապատասխան պաշտպանունակության ռեսուրսները, որի արդյունքում տարածաշրջանում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական առումով հավասարակշռություն է ստեղծվում: Այնուամենայնիվ տարածաշրջանը ևս ունի սպառազինության որոշակի մակարդակ, որից ավելին արդեն նոր լարվածություններ և սպառնալիքներ է առաջացնում, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Նախագահն այդ մտահոգությունն է արտահայտել:

                    - Հայաստանի համար որքանո՞վ է նպատակահարմար անդամակցել ՌԴ հովանու ներքո ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) այն դեպքում, երբ այդ երկիրը զենք է վաճառում Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ օգտագործելու համար: Ադրբեջանին զենք է վաճառում նաև ԵՏՄ անդամ մյուս երկիրը՝ Բելառուսը:

                    - Խնդիրն այն չէ, թե որ պետությունն է զենք վաճառում, խնդիրը Ադրբեջանի սպառազինության մակարդակն է, ինչը մտահոգիչ է: Իհարկե, մյուս կողմից էլ ցավալի է, որ մեր դաշնակից պետություններն են նպաստում սպառազինության մակարդակի աճին, ինչն անմիջապես անդրադառնում է մեզ վրա: Մենք, ցավոք, բավականին հաճախ ունենում ենք զոհեր և վիրավորներ, ունենում է նաև Ադրբեջանը: Եվ այդ լարվածությունը տարածաշրջանում երկուստեք առաջացնում է նոր սպառնալիքներ ու խնդիրներ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելը դեռևս չի նշանակում, որ պետք է վերանայենք մեր այդ որոշումը, որովհետև մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին: Նախկինում էլ Ադրբեջանը մեծ հաջողությամբ զենք էր գնում ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից: Այստեղ խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կարողանա իր ազդեցությունը և հեղինակությունն օգտագործել և խնդիրը խաղաղ հունի մեջ պահել: Այստեղ շատ կարևոր է Մինսկի խմբի անդամների միասնական ջանքերը, որտեղ պետք է հաշվի առնվեն ոչ միայն սկզբունքները, այլև այն հանգամանքը, որ Ադրբեջանը պետք է հետևի հրադադարի պահպանման բոլոր կանոններին: Եվ յուրաքանչյուր խախտում պետք է արժանանա Մինսկի խմբի համանախագահների ուշադրությանն ու վերաբերմունքին, ինչը, ցավոք, առայժմ տեղի չի ունենում:

                    - Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրեր առաջ հայտարարել էր, թե ԼՂՀ հակամարտության դեպքում «ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»: Մինչև այժմ ցանկալի ստատուս քվոն ինչո՞ւ հանկարծ դարձավ վտանգավոր:

                    - Հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագծին լարվածության որոշակի ավելացումը՝ այդ մտահոգությունն ի հայտ է գալիս, և այն պետք է կիսել: Բայց ոչ թե ստատուս քվոն է դառնում վտանգավոր, այլ Ադրբեջանն ինքնին վտանգավոր է դառնում:

                    - Տպավորություն կա, որ Ջ. Ուորլիքի միջոցով ԱՄՆ-ն ակնարկում է, թե ՌԴ-ն Ադրբեջանի կողմից շարունակվող դիվերսիոն գործողությունների միջոցով փորձում է ինչ-որ աշխարհաքաղաքական հարց լուծել: Չէ՞ որ հենց ինքն է այդ երկրին զենք վաճառում:

                    - Այդ տպավորությունն ինձ մոտ չկա, քանի որ Մինսկի խումբն այնուամենայնիվ միասնական խոսքով է հանդես գալիս: Իսկ ստատուս քվոյի պարագայում պետք է ասեմ, որ Մինսկի խումբը շատ ճիշտ կանի, եթե Ադրբեջանին ստիպի ընդունել մշակված առաջարկները: Իրականում դա է վտանգում անվտանգությունը, ոչ թե ստատուս քվոն:

                    - Իսկ այդ ինչ խնդիրներ են, որ առայժմ խոչընդոտում են կամ ձգձգում են ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը:

                    - Կարծում եմ, որ, մեծ հաշվով, խնդիրներ և խոչընդոտող հանգամանքներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ-ն ամբողջությամբ ավարտել է Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր գործողությունները: Այժմ խնդիրը գտնվում է անդամ պետությունների քննարկման դաշտում: Եվ ՀՀ-ն երբեք չի իրականացնի այնպիսի խնդիրներ, որոնք հակասող կամ որոշակի խոչընդոտ կհանդիսանան իր իսկ ազգային կենսական շահերին: Հետևաբար գործընթացը քաղաքական հարթության վրա է, և կարծում եմ, որ տարվա ընթացքում խնդիրներն ամբողջական լուծում կունենան, եթե գործընթացները գնան նախատեսված փուլերով: Հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ ընթանալու դեպքում մինչև 2015թ. հունվարի 1-ը, մինչև ԵՏՄ-ի գործարկումը ՀՀ-ն ներպետական ընթացակարգերը ևս իրականացրած կլինի:

                    - Անցած տարի սեպտեմբերի 3-ին, երբ Ս. Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին ՀՀ-ի միանալու մասին, կարծիքներ էին հնչում, որ ՌԴ-ն է դա ստիպել մեր երկրին, որպեսզի այդպիսով Ուկրաինային ետ պահի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Ուկրաինան ստորագրեց այդ համաձայնագիրը, իսկ այսօր ՌԴ-ն ցանկանում է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ: Միգուցե այս պարագայում արդեն Հայաստանի հարցը հրատապ չէ՞:

                    - Հայաստանի ինտեգրացիոն նախապատվությունները կամ կայացվող քաղաքական որոշումները նախ պայմանավորվում են մեր երկրի շահերով: Եվ ցանկացած որոշում կամ դրանց իրականացման մեջ պայմանական փոփոխությունները ևս պայմանավորված են լինելու քաղաքական գործընթացներով: Քաղաքականությունը կենդանի շարժում է, և յուրաքանչյուր անգամ քաղաքական որոշումներն ունենում են իրենց հիմնավորումները: Այսօր ՀՀ-ի որոշումները հիմնավորված են ամբողջությամբ, և տեղին չէ ասել, որ Հայաստանին իր գործընկերները տանում են այս կամ այն ուղղությամբ: ՀՀ-ն ինքն է որոշում գնալ կամ չգնալ այս կամ այն ուղությամբ՝ հաշվի առնելով իր գործընթացները:
                    Last edited by Vrej1915; 07-20-2014, 08:37 PM.

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը «որպես դաշնակից կկորցնի Հայաստանին»
                      «Տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելը նաև Ռուսաստանի շահերից է բխում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հրանտ Մարգարյանը:


                      Սարգիս Հարությունյան
                      Հրապարակված է՝ 15.07.2014

                      ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով, մեծածավալ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը որպես դաշնակից կկորցնի Հայաստանին:

                      «Ազատության» հետ հարցազրույցում արձագանքելով դիտարկմանը, թե Ռուսաստանը պնդում է, որ դա ընդամենը բիզնես է, Մարգարյանն ասաց. - «Նշանակում է, որ բիզնեսը գերակշռում է բարեկամական (եթե այդպիսիք կան քաղաքականության մեջ) հարաբերություններին: Ինձ թվում է, որ պետք է Ռուսաստանը անդրադառնա, որ այս ձևով ինքը չի կարող երկար ժամանակվա համար իր շուրջը դաշնակիցներ պահի: Ինքը պետք է հասկանա, որ այս ձևով ինքը կկորցնի: Որովհետև միշտ ելքեր հնարավոր է գտնել, միշտ ելքեր հնարավոր է փնտրել, միշտ ձևեր կան` դժվար, դյուրին, ճանապարհներ, որոնց ծանր գին կվճարենք, բայց էլի մեզ համար ելք կլինի: Բայց չեմ կարծում, որ մենք այնքան անճար ենք, որ, ուզենք թե չուզենք, մեր միակ ելքը Ռուսաստանի հետ է: Պետք է Ռուսաստանն ինքը նաև սա գիտակցի: Եվ պետք է հասկանա, որ սխալ մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ինքը շատ ավելի մեծ կորուստներ ունենա»:

                      «Ինձ թվում է, տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելը նաև Ռուսաստանի շահերից է բխում», - շարունակեց Հրանտ Մարգարյանը: - «Բնականաբար, դա մի բան չի, որ մենք կարողանանք դրա վրայից լուռ անցնել: Դա, կարծում եմ, պետք է մեր մեջ ստեղծի ընդվզում: Դա միայն մի ձևով կարող էր ընդունելի դառնալ. որ այն, ինչ որ վաճառում է ինքը Ադրբեջանին, մեր բաժնի գինն էլ Ադրբեջանից առներ, բայց մեզ տար անվճար»:

                      Հայաստանի դաշնակից Ռուսաստանը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին հարձակողական նշանակության սպառազինություն վաճառող թիվ մեկ երկիրը: Անցած տարվա օգոստոսին Բաքվում Պուտինի հետ կայացած համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը հրապարակեց ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական պայմանագրի ընդհանուր ծավալը՝ 4 միլիարդ դոլար` ակնարկելով, որ այն աճելու միտում ունի:

                      Խոսելով Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի մասին` Մարգարյանը ընդգծեց, որ Դաշնակցության համար անընդունելի է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղադրումը:

                      Comment

                      Working...
                      X