Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    11.04.2016 05:45
    Ռուսաստանի մեր հայրենակիցները թող այլև չօգտագործեն «ազդեցիկ հայ համայնք» ձևակերպումը

    Aram Gevorgyan

    Չէ, Ռուսաստանի մեր հայ համայնքը մեկա անուղղելիա։ Հիմա էլ տեսանյութա տարածվել, թե բա Կրասնոդարի հայերը աջակցում են Արցախին։ Մեր Կրասնոդարի հայերը հավաքվել են ոչ ավել, ոչ պակաս ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ բակում ու... ու էլի փող են հավաքում` Արցախ ուղարկելու համար։

    Տղերք, այ ձեր ցավը տանեմ, ախր ամեն ինչ չի, որ փողովա որոշվում։ Էտ անտերը պետքա, որ էն 80–ականների զենքերը արդիականացվեն, բայց դրանից առավել ձեր դրսի դուխ տալնա պետք։ Որ տեղը գալիսա գլուխ են գովում` ռուսական հայ համայնքը ազդեցիկա, մեծ, ֆլանա, ֆստանա... չտեսանք։

    Վաղուց պարզա, որ հայ համայնքը վախումա ցույցից, որովհետև ինքն էլ գիտի, թե ինչ երկրումա ապրում։ Գիտի, որ հենց ոտքի կանգնեց հաջորդ օրն իսկ, առանց պատճառաբանության, որպես պատիժ դեպորտ կանեն Հայաստան։ Այ Հայաստան հետ գալուցա վախենում։ Իսկ ֆրանսահայն ու լիբանանահայը չի վախենում, կանադահայն ու ամերիկահայը չի վախենում, որովհետև գիտի, որ իր երկրորդ հայրենիքում ինքը համենային դեպս հարգվածա որպես քաղաքացի, իրան երրորդ սորտի մարդ չի զգում, ինքը կարա օգտվի խաղաղ ցույցի իր իրավունքից ու ոչ ոք չի կարող իրեն անհիմն ձերբակալել ու արտաքսել։

    Ուղղակի մի խորհուրդ մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին. սրանից հետո խուսափեք օգտագործել «Ռոստովի, Կրասնոդարի, Մոսկվայի, Սանկտ–Պետերբուրգի «ԱԶԴԵՑԻԿ» հայ համայնք» ձևակերպումը։ Դուք ազդեցիկ չեք, դուք գուցե հարուստ ու շռայլ եք, բայց ազդեցիկ չեք...

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/po...57790367853169

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      As I said in the beginning of this thread, Russians are to blame themselves for the new lack of sympathy among Armenians, one of the most russophile of all nations till now.

      All of a sudden, our intelligentzia and experts, so keen to propagand the famous brotherhood, seems to remember the real price of this fixious alliance...
      So sad that we had to pay so dearly, for some to realise what was not even hidden.
      Nevertheless, better late than never.

      It is up to our regime (since no opposition left or existed), to do the same, to recover our decision making capacity, multilateral policy, and try to force a change in russian policy if possible...

      If not in place of winning long lost Azerbaijan, Russia will loose the Kavkaz all together.

      ==========

      11.04.2016 06:47
      Մենք և մեր ոխերիմ «դաշնակիցը»

      Հայե՛ր, գիտե՞ք, որ
      1724 թ. հունիսի 12 - Կ. Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրով ռուսները Արեւելյան Հայաստանն ու Արեւելյան Վրաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության անբաժան մասը: Միաժամանակ արցախահայությանը հորդորում էին շարունակել պայքարը թուրքերի դեմ՝ խոստանալով շուտափույթ ռազմական օգնություն եւ գաղտնի էին պահում թուրքերի հետ Կ. Պոլսի իրենց պայմանավորվածությունը:

      1729 թ. մարտ - Հայ զինվորականությունը, Ավան ու Թարխան հարյուրապետների գլխավորությամբ, նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ՝ խոստացված ռազմական օգնությունը ստանալու նպատակով: Ռուսները ոչ միայն չկատարեցին իրենց խոստումը, այլեւ Արցախի հերոսամարտի նշանավոր հրամանատարներին արգելեցին վերադառնալ հայրենիք:

      1804-ի սեպտեմբեր 2 - Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։

      1805 թ․ ապրիլ - Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաեւի կողմից։

      1827 թ․ հոկտեմբեր 1-ին հայերի օգնությամբ եւ գործուն աջակցությամբ Երեւանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկեւիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների, այդ թվում հայկական դրուժինաների ստեղծման գործում մեծ ավանդ ունեցած Ներսես Աշտարակեցու նկատմամբ։

      1828-29 թթ․ ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արեւմտահայաստանում կողոպտեցին նաեւ հայկական բնակավայրերը։

      1836 մարտի 11 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։

      1840 ապրիլի 10 - Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։


      1879 թ. Երևանի նահանգապետի կողմից ցարական կառավարությանը ներկայացվող ամենամյա հաշվետվության մեջ շեշտվում է, որ հայկական ծխական դպրոցների մեծ մասը հազիվ թե կարողանա ծառայել որպես լուսավորություն տարածող, եւ «... հետևաբար հայերի կրթական գործը հազիվ թե նպատակահարմար է մասնավոր ձեռքերում թողնել»։

      1885, 1897 և 1903 թթ. հայկական դպրոցները փակվեցին: Ցարական կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:

      1890-ական թթ․ - աբդուլհամիդյան ջարդերի օրերին ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն կարմիր սուլթանին։


      1896 թ. - հատուկ հրամանով 230 հայկական տարրական դպրոցներ Հայ եկեղեցու տնօրինությունից անցան Ռուսաստանի լուսավորության նախարարությանը: Մայրենիով թույլատրվեց միայն հայոց լեզվի ու կրոնագիտության ուսուցումը, իսկ դրանց տրամադրվող ժամերը կրճատվեցին: Դա նշանակում էր հայկական տարրական դպրոցների վերացում:

      1903 հունիսի 12 - Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման եւ պետականացման մասին օրենքը:

      1905-1906 - ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ։

      1912 - հայ մտավորականների պետերբուրգյան դատավարությունը։

      1914-1916 - Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ առաջխաղացում եւ անակնկալ նահանջների մարտավարություն, որի արդյունքում թուրքերին հաջողվեց Արեւմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը։

      1918 մարտի 3 - Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի եւ Քառյակ միության երկրների միջեւ։ Հաշտության 4-րդ հոդվածով եւ ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արեւմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։

      1920 մայիս - Արցախի բռնազավթումը Կարմիր բանակի ու ադրբեջանական զորամասերի կողմից։

      1920 հուլիս-օգոստոս՝ ռուս-ադրբեջանական զինուժի կողմից Նախիջեւանի ու Զանգեզուրի բռնազավթումը։

      1920 օգոստոս 4 - Գորիսում բոլշեւիկների կողմից ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանի եւ Վահան Խորենու գնդակահարությունը։

      1920 օգոստոսի 24 - Ռուս-թուրքական «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր։ Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանի մի մասը ճանաչվեցին թուրքական հայրենիքի անբաժան մաս։ Ռուսաստանը քեմալականներին խոստացավ զենքի ու զինամթերքի մատակարարումներ եւ զինեց թուրքական բանակը:


      1920 սեպտեմբերի 1-8 - Լենինի ցուցումով Բաքվում հրավիրված Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում, ուր որպես պատվիրակ ներկա էր նաեւ Էնվեր փաշան,
      կոչ արվեց «սրբազան պատերազմ» ծավալել միջազգային իմպերիալիզմի ու վերջինիս դաշնակից Հայաստանի հանրապետության դեմ:

      1920 սեպտեմբերի 18 - Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի կողմից կազմավորված «Քարոզչության եւ գործողության խորհուրդը» ընդունեց մի բանաձեւ, որն առաջարկում էր օգնել քեմալականներին, նրանց ռազմարշավի դուրս բերել Հայաստանի դեմ եւ «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու պատրվակով կարմիր բանակը մտցնել Հայաստան՝ հաստատելով խորհրդային կարգեր:

      1920 սեպտեմբերի 23 - ռուսների դրդմամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

      1920 նոյեմբերի 29 - Կարմիր բանակը ներխուժեց ՀՀ եւ չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

      1920 դեկտեմբեր 2 - Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։

      1920 դեկտեմբեր - 1921 հունվար՝ հայ մտավորականների եւ հայկական բանակի հրամանատարական կազմի աքսորը։ Մտավորականների կացնահարում Երեւանի բանտերում։ Բնակչության շարժական ու անշարժ գույքի թալան ու յուրացում:

      1921 հուլիսի 5 - Կովբյուրոյի որոշմամբ Արցախը նվիրվեց Ադրբեջանին։

      1921 մարտի 16-ի Մոսկվայի եւ նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերով Կարսի ու Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նախիջեւանը՝ Ադրբեջանին։


      1921-1949 - Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ։ Մտավորականության կազմակերպված ոչնչացում։

      1926 - Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագ մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։


      1938 թ. ապրիլին Էջմիածնում խեղդամահ արվեց Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը:

      1953 մայիսի 30 - ԽՍՀՄ կառավարության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի։

      1966-88 - բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ։ Ազգային միացյալ կուսակցության անդամների ձերբակալություն, աքսոր, գնդակահարություն:

      1988 փետրվարի 27-29 - Սումգայիթի ցեղասպանությունը: Խորհրդային զորքերի «ուշացում» 3 օրով:

      1988-1990՝ Մոսկվայի անտարբեր հայացքի ներքո ադրբեջանաբնակ հայության տեղահանում, թալան ու կոտորածներ։


      1990 թ հունվար - Բաքվի հայության ջարդերը։ Խորհրդային զորքերը «ուշանում են» 7 օրով:

      1991 ապրիլ-մայիս՝ ռուս-ադրբեջանական զինուժի համատեղ իրականացրած «Օղակ» գործողությունը. Արցախի տասնյակ հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության կոտորած, գերեւարում, թալան ու ավերածություններ:

      1991-ից առ այսօր՝ Կրեմլի կողմից Ադրբեջանի ինտենսիվ զինում՝ այդ թվում մասսայական ոչնչացման զենքերով:

      (շարունակելի)
      Նյութի աղբյուր՝ http://hayergiteqvor.blogspot.am/201...g-post_18.html
      Last edited by Vrej1915; 04-10-2016, 08:26 PM.

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Հայ զինվորը բացահայտել է մեծագույն հանցագործությունը

        ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
        Մեկնաբանություն - 11 Ապրիլի 2016,


        ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները մեծ աղմուկ են առաջացրել նույնիսկ ՀԱԿ-ում: Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ը միանշանակ կողմ է խաղաղապահների տեղակայմանը եւ տարածքները փաստացի հանձնելուն:

        Նա պատմել էր նաեւ, որ ապշած է մնացել, երբ այցելել է զինվորական հոսպիտալ, մասնավորապես երկու ոտքը կորցրած ծառայողի պահվածքից: «Զինվորներից մեկի համար, ում ոտքերը ամպուտացված էին, այդ տեղեկությունը որևէ կերպ համեմատելի չէր ոգու այն արտահայտության ու ժպիտի հետ, որ կար նրա դեմքին: Նա հասկանում էր, որ ինքը կատարել է իր պարտքը հայրենիքի առաջ ու դա իրեն հանգիստ ու երջանիկ էր դարձնում», ասել է Լևոն Զուրաբյանը:

        Այդ զինվորը հայրենի՞քն էր պաշտպանել, թե այն տարածքները, որը պետք է հանձնել: Հիացմունքից բացի, Զուրաբյանը մարդկային խղճի խայթ չի՞ ունեցել այդ զինվորին այցելելիս, կամ այդ այցից հետո, երբ արել է իր այդ հայտարարությունը:

        Լեւոն Զուրաբյանը հասկանո՞ւմ է, թե պատերազմական վիճակում նման հայտարարությունների համար ինչ որակում է տրվում եւ ինչ պատիժ է սահմանվում:

        Եվ ամենակարեւոր հարցը՝ Լեւոն Զուրաբյանի մտքով կարո՞ղ է հանկարծ անցած լինել այնպիսի մի միտք, որ ինքը՝ որպես պատգամավոր, խմբակցության ղեկավար, հնարավոր է ունի մեղքի իր բաժինը, պատասխանատվության իր բաժինը այդ տղաների հանդեպ, եւ ընդհանրապես ստեղծված իրավիճակում: Եվ, ի՞նքն ինչ կերպ է պատկերացնում իր պարտքը հայրենիքի առաջ:

        Հարցերը խիստ առարկայական են, ոչ հռետորական, եւ վերաբերվում են ոչ միայն Լեւոն Զուրաբյանին ու ՀԱԿ-ին, այլեւ Հայաստանի քաղաքական կոչված դասին:

        Հայաստանն ու Արցախն այս օրերին մարտադաշտից հավաքում են մեր տղաների մարմինները, եւ այս հարցերը, առաջին հերթին՝ պատասխանատվության հարցը անխուսափելիորեն, խիստ առարկայական դրվելու է իշխանության ու քաղաքական դասի առջեւ:

        2013-ից սկսած իշխանությունն ու քաղաքական դասը, նրանց ապոլոգետները ձեռնամուխ եղան երկրի ինքնիշխանությունը, անվտանգության համակարգը հանձնելու գործին: Նրանք միավորվեցին այն «մի քանի տասնյակ մարգինալների» դեմ, ովքեր դեռ այն ժամանակ զգուշացնում էին դրա հետեւանքների մասին: Ընդ որում՝ պարզվեց՝ զգուշացնում էին ճշգրիտ, կարելի է ասել՝ նույնիսկ ավելի մեղմ, քան այն, ինչ տեղի ունեցավ:

        Մասնավորապես, հիմնավորվում էր, որ եթե Հայաստանը մտնի ռուսական «ինտեգրացիոն» կառույցներ, ապա զրկվելու է թե տնտեսության, թե անվտանգության ոլորտում արդյունավետ քայլեր անելու հնարավորությունից, եւ նոր պատերազմի դեպքում մնալու է միայնակ: Հիմնավորվում էր նաեւ, որ Հայաստանը մասնավորապես անվտանգության ու պաշտպանության ոլորտում հնարավորություն չի ունենալու վարել արդյունավետ քաղաքականություն եւ հայտնվելու է խոցելի իրավիճակում թե սպառազինության, թե արտաքին աջակցության առումով:

        Ասվում էր նաեւ, որ այդպիսով կանաչ լույս է վառվելու ադրբեջանական ագրեսիայի դիմաց:

        Ռուսաստանը, ինչպես արդեն պարզվեց ապրիլյան պատերազմի օրերին, ուժեղացրել է Ադրբեջանին եւ թուլացրել Հայաստանին, մասնավորապես ռազմական ոլորտում: Քայլ առ քայլ Ռուսաստանն այս քաղաքականությունը շարունակելու է, եւ Հայաստանի բանակը ավելի ու ավելի ծանր վիճակում է հայտնվելու:

        Այստեղ պետք է առանձին խոսել ՀԱԿ-ի ու այն «ոչիշխանական» կուսակցությունների մասին, որոնք կատարեցին վճռորոշ դերակատարություն այդ ամենում: Նրանց պատասխանատվության հարցն առանձնահատուկ թեմա է: Բանն այն է, որ ինչպես պարզվեց հետագայում՝ այդ «բուրժուա-դեմոկրատական» խմբավորման դերն ընդամենը Հայաստանը Ռուսաստանի ու Եվրասիայի ծիրում պահելն էր, մահակի գործառույթով, որ իշխանությունը հանկարծ չշեղվի դրանից: Դրա ապացույցն այն էր, որ երբ այդ գործընթացն իրականացավ, Ռուսաստանը «ոչիշխանությանը» հռչակեց կլոուններ ու ցրեց այդ խեղկատակությունը:

        Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Հայաստանը մտել է պրոռուսական այդ ճահիճը: Խնդիրն այն է, որ հայ զինվորի, հերոսական ժողովրդի ֆոնին ունենք մի իշխանություն ու քաղաքական դաս՝ իրենց ապոլոգետներով, որոնք իրար հերթ չէին տալիս ինքնիշխանությունը հանձնելու հարցում: Չէի՞ն պատկերացնում, որ այսպես է լինելու: Թե՞ լավ էլ հասկանում էին, սակայն կարեւորն իրենց հարցերը լուծելն էր:

        Ավելին, «ոչիշխանություն» կոչվածը հայտարարում էր, թե իրենք «այդ գործն ավելի լավ կանեն, ավելի արժանապատիվ»: Հայրենիքը հանձնելու արժանապատի՞վը որն է: Իսկ մտածե՞լ են արդյոք, որ եթե դիմադրեին երկիրը պրո-ռուսական նախագծերի մեջ խցկելու իշխանության այդ քաղաքականությանը, ինչի հնարավորությունն ունեին, թե կլոուններ չէին հռչակվի, թե Հայաստանի հանդեպ վերաբերմունքն այլ կլիներ: Մտածե՞լ են արդյոք, որ իրենք էլ 2014-ի դեկտեմբերին վավերացնելով այդ համաձայնագրերը, իրենց մասով արդեն երկիրը պարզապես չեն մտցրել պրո-ռուսական նախագծեր, այլ ջնջել են Հայաստանը որպես պետություն ու քաղաքականության սուբյեկտ, որն ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը: Այն, ինչ պետք էր Ռուսաստանին ու Ադրբեջանին՝ լիովին մեկուսացնել Հայաստանը, բոլոր առումներով դարձնել խոցելի եւ ձեռնամուխ լինել հաջորդ քայլերին, ինչը եւ հիմա կատարվում է:

        Սա է ամենամեծ հանցագործությունը, որը թե քաղաքագիտության, թե օրենքի, թե բարոյականության տեսակետից բնորոշվում է մեկ եզրով: Հայ զինվորը մարտադաշտում կասեցրել է ոչ միայն թշնամու հարձակումը, այլեւ բացահայտել է այս հանցագործությունը: Եվ սահմանել դրա դիմաց պատասխանատվությունը:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....vTCgjY51.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          11.04.2016 12:18

          Մի քանի դիտարկում ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդևի հարցազրույցի և դրա ներքո ՌԴ մոտեցումների վերաբերյալ

          Alen Ghevondyan

          - Հարցազրույցում հստակ նշվեց, որ տիեզերական հետախուզական արբանյակաների միջոցով ՌԴ-ն ոչ միայն լիովին տեղյակ է, թե ով է գնացել հակամարտության շուրջ իրավիճակի սրմանը, այլ նաև համարում է, որ ուժային հարաբերակցության և կողմերի վերահսկողության տակ առկա տարածքային էական փոփոխություններ չպետք է լինեն:

          - ինչպես իրավամբ նշեց (Tigran Abrahamyan)-ը ՌԴ վարչապետը մի կողմից՝ պատերազմի ճանապարհով կողմերից մեկի հաշվին խնդիրը լուծելու, և մյուս կողմից՝ «ստատուս քվոն» պատերազմի բացակայության պարագայում պահելու երկընտրանքերի միջև ընտրեց երկրորդը:

          - Հարցազրույցի մեխն առկա գործընթացում Թուրքիայի՝ ոչ կառուցողական ներգրավվածության հարցն էր, որը հաստատվում էր հակամարտության սրման օրերին նրա՝ միակողմանի հայտարություններով:

          - Հստակ տեսանելի դարձավ, որ ՌԴ-ն կգործադրի կողմերի վրա իր ազդեցության բոլոր լծակները իր հարավային սահամնների հարևանությամբ անկայունության հավելյալ օջախներից զերծ մնալու համար:

          - Հստակ հավասարության նշան դրվեց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, նրանց վերաբերյալ տալով հրապարակային հավասարակշռելի գնահատականներ: Միաժամանակ նշվեց, որ անկախ միջազգային կազմակերպությունների ներքո ՌԴ-ի ու կողմերից ցանկացած մեկի (հավանաբար ՀՀ-ի) դաշնակցային հարաբերությունների առկայությանը, ՌԴ-ն հենվում է հատկապես երկկողմ հարաբերությունների ձևաչափի վրա:

          Ամեն դեպքում հասկանալի է, որ ՌԴ-ն գլոբալ փոխակերպումների ընթացքիկ իրավիճակում մեծ հաշվով կողմ չէ ուժային հարաբերակցության էական փոփոխություններին, անկառավարելի դրսևորումներին, ուստի պարզ է դառնում, որ նրան առկա վիճակը դեռևս բավական շահեկան է:

          Հետաքրքիր մի տպավորություն. դիտարկելով ադրբեջանական ու ռուսական տեղեկատվական աղբյուրների տարած հատկապես տեսանյութերը՝ հստակ ուրվագծելի միտում է տեսանելի դառնում, որ կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.
          «Ադրբեջանը շնորհակալ է ՌԴ-ին...»: Միգուցե հայկական զորամիավորումների հակահարվածը զսպելու՞ համար....

          Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevon...60362551458301

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            11.04.2016 18:10
            Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի եւ շատ արագ

            Edik Baghdasaryan

            Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի եւ շատ արագ։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը վերջինիս ԵՏՄ մտնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Եւ գինը Ղարաբաղն է եղել։ Հայաստանը պարտավոր է հստակ մի քանի պահանջներ ներկայացնել Ռուսաստանին, որից մեկն էլ ռուսաական բազայի հարցն է։ Մեզ հետ հաշվի նստելու համար քայլեր են ահրաժեշտ։ Հայստանին աջակցելու համար մի կարեւոր քայլ էլ պետք է Ղարաբաղն անի, այստեղի իշխանությունն ինքնուրույն որոշումներ կայացնելու քաջություն պետք է ունենա։ Շահումյանի շրջանը վերդարձնելու ամենանպաստավոր պահն է այսօր։ Գյուլիստանի բոլոր արահետներն իմացող տղաներն այստեղ են եւ սպասում են հրամանի։

            Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghda...60382931652945

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ինչո՞ւ է Ռուսաստանը «սիրահետում» Ադրբեջանին

              11 Ապրիլի 2016,

              Ղարաբաղյան չորսօրյա պատերազմի համատեքստում Ռուսաստանից արված աննրբանկատ հայտարարությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն դնելու մոտեցումը Հայաստանում ոչ միայն հասկանալի վրդովմունք է առաջացրել, այլև հանգեցրել հակառուսական տրամադրությունների հզոր ալիքի ծավալման։ Սա թույլ չի տալիս սթափ վերլուծել Ռուսաստանի նման հակահայկականության, առաջին հայացքից չհիմնավորված թվացող «ադրբեջանասիրության» պատճառները՝ օբյեկտիվ հետևություններ անելու համար։ Որպեսզի պարզ լինի Մոսկվայի այս քաղաքականության պատճառը, նախ պետք է տարածաշրջանային ներկայիս կոնյունկտուրայի համատեքստում համեմատել նրա համար Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական նշանակությունը։

              Ռուսաստանը Հայաստանն ընկալում է բացառապես որպես պլացդարմ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ սահմանին, որով, օգտագործելով Երևանի և Գյումրիի իր ռազմաբազաները, ձգտում է պաշտպանել իր հետաքրքրությունները թե' հարավկովկասյան, թե' մերձավորարևելյան տարածաշրջանի կտրվածքով։ Հայաստանը, տարիների ընթացքում Ռուսաստանի ենթակայությանը հանձնելով իր տնտեսության ստրատեգիական ճյուղերը, ենթակառուցվածքները, ստանձնելով ռուսական բազաների սպասարկման հանձնառությունը, ինքն իրեն զրկել է զգալի ինքնիշխանությունից։ Սա ռուսների մոտ ձևավորել է համոզմունք, որ Հայաստանը ստիպված է համակերպվել իր համար Մոսկվայի ստեղծած «ապահով ակվարիումին» և կարող է յոլա գնալ` որպես տարածաշրջանային կղզյակ։ Իսկ ինչպես հայտնի է՝ ակվարիումից կամ կղզյակից ակնկալիքներ չեն ունենում։

              Ադրբեջանի պարագայում իրավիճակը բոլորվին այլ է։ Բաքվի հանդեպ ընդհուպ գերսիրալիր լինելու համար Մոսկվան ունի մի քանի լուրջ պատճառ։

              1. Թե' ՀԱՊԿ-ի և թե' ԵՏՄ-ի ստեղծումից ի վեր Մոսկվան երբեք չի թաքցրել նավթագազային լուրջ ռեսուրսներ ունեցող և աշխարհագրական բավականաչափ գրավիչ դիրք ունեցող Ադրբեջանին դրանցում ներգրավելու` իր ցանկությունը։ Այն երկու օր առաջ Բաքվում վերահաստատեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ «Տնտեսության և անվտանգության ոլորտներում այդ առաջադեմ ինտեգրացիոն միություններում (ՀԱՊԿ և ԵՏՄ-հեղ․) ընդգրկված են ԱՊՀ ոչ բոլոր երկրները։ Օրինակ՝ Ադրբեջանը ո'չ ԵՏՄ, ո'չ ՀԱՊԿ անդամ է: Հուսով եմ՝ այդ իրավիճակը կարող է փոխվել»։ Այս ցանկության իրագործման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ԼՂ հիմնահարցն է։ Հասկանալով Մոսկվայի նպատակները՝ Բաքուն ԼՂ հարցն իր օգտին լուծելը մշտապես առաջ է քաշել որպես նախապայման, որը Մոսկվան չէր կարող բավարարել։ Սակայն ներքոնշյալ գործոնները ստիպում են Ռուսաստանին` արագացնել Ադրբեջանի «յուրացումը»՝ վերջինիս առաջադրած այդ նախապայմանը մասամբ բավարարելու գնով։

              2. Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանի համար կենսական է դառնում Բաքվին Անկարայի ազդեցության տակից հանելը։ Մոսկվայում համարում են, որ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի «ազդեցության գործակալը» տարածաշրջանում, և ԼՂ հիմնահարցը, հատկապես` ներկայիս սպառազինվածության պայմաններում, վերածելու է իր քթի տակ ամեն վայրկյան պայթեցվելիք ռումբին միացված դետոնատորի։ Պատահական չէ, որ ղարաբաղյան 4-օրյա պատերազմի բռնկման մեջ ռուսական կրեմլամերձ փորձագիտական շրջանակները հիմնականում թուրքական հետք են փնտրում։ Ըստ ռուսական տրամաբանության՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն ռուսական միևնույն ինտեգրացիոն նախագծերում, ԽՍՀՄ-ի օրինակով` այդ վտանգները կվերանան։ Մոսկվան, իհարկե, լուրջ մոլորության մեջ է։

              3. Իբրև տնտեսական գործընկերոջ՝ Թուրքիային կորցնելուց հետո Ռուսաստանը խնդիր ունի գտնել նրա թողած տեղը լրացնելուն ունակ այլ գործընկեր։ Միջազգային սանկցիաների մեծ մասի հանումից հետո այդ կարգավիճակում Մոսկվան տեսնում է Իրանին և ամեն ինչ անելու է նրա հետ առևտրատնտեսական սերտ կապեր հաստատելու, եվրասիական ինտեգրացիոն նախագծերում ներառելու համար։ Իսկ Ռուսաստանն Իրանի հետ կապող միակ ցամաքային ուղին անցնում է Ադրբեջանով։ Վերջինս հասկանում է իր այդ առավելությունը և հիմա ակտիվորեն ձեռնամուխ է եղել ՌԴ-Ադրբեջան-Իրան «Հյուսիս-հարավ» առևտրատնտեսական, կոմունիկացիոն, քաղաքական առանցքի ձևավորմանը։ Թեև թվում էր, թե կապող օղակի դերը Ռուսաստանը պետք է վերապահեր ԵՏՄ-ի անդամ հանդիսացող Հայաստանին, սակայն վերջինս ԵՏՄ-ի հետ ուղիղ ցամաքային կապ չունի` այն անցնում է Վրաստանով։ Իսկ Մոսկվան չի ցանկանում որևէ կախվածություն ունենալ Թբիլիսիից։

              4. Ադրբեջանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական ֆինանսական աղբյուրներից մեկն է՝ ռուսական արտադրության զինտեխնիկայի ամենախոշոր գնորդը։ Այդ շուկան Մոսկվան կորցնել չի ցանկանում: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունը, թե իրենք շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, պետք է հասկանալ հենց այս համատեքստում։

              5. Ռուսաստանը խնդիր ունի կասեցնելու իրեն եվրոպական նավթագազային շուկայից դուրս մղելու` ԱՄՆ-ի և ԵՄ-ի պլանները, որոնք փորձ է արվում իրականացնել տրանսկասպյան և տրանսանատոլական գազատարների շինարարության, Բաքու-Ջեյհան նավթամուղի միջոցով։ Ադրբեջանին այդտեղ հանգուցային դերակատարում է վերապահվում ոչ այնքան որպես էներգառեսուրսների աղբյուրի, որքան իրանական և ղազախական գազի՝ եվրոպական շուկաներ տեղափոխելու տրանզիտային միջանցք։ «Խլելով» այդ հանգուցակետը՝ Մոսկվան գուցե կխափանի կամ կհետաձգի այդ պլանները։

              Այս բոլոր խնդիրների համատեղումը Մոսկվային մղում է գոնե ինչ-որ միջանկյալ լուծումներ գտնելը ԼՂ հիմնահարցի համար։ Թյուր է այն կարծիքը, թե Ռուսաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան պատերազմի վերսկսումը։ Նրան ձեռնտու չէ միայն տևական մասշտաբային պատերազմը, որում ստիպված կլինի ներքաշվել։ Մինչդեռ «կայծակնային պատերազմը», որն ակնթարթորեն կարող է ստատուս քվոյի փոփոխության հանգեցնել և միջազգային հանրությանը, Երևանին կատարված փաստի առաջ կանգնեցնել, Մոսկվայի համար այդ հիմնահարցի լուծման «ամենահեշտ» տարբերակն է։ Ապրիլի 2-5-ին հայ զինվորն ապացուցեց, որ դա իրականում ամենադժվար իրագործելին է։

              Թվում է, թե ռուսական այս «սառը ցնցուղը» պետք է ստիպեր հայաստանյան հասարակությանը և հատկապես` քաղաքական, քաղաքագիտական շրջանակներին ավելի իրատեսորեն վերլուծել դրա պատճառները։ Մինչդեռ հասարակական-քաղաքական միտքն զբաղված է` բացառապես զգայական դաշտում Ռուսաստանին մեղադրանքներ ուղղելով ու տրտնջոցնելով։ Որքան էլ արդարացի լինեն այդ մեղադրանքները, դրանք չէ, որ ելքեր են առաջ քաշելու։ Այդ զգացմունքայնությունը հիմա ավելի շատ վնասում է։

              Մենք չենք կարող փոխել այս Ռուսաստանին, չենք կարող կարճաժամկետ հեռանկարում ստիպել նրան կտրուկ փոխել իր քաղաքականությունը։ Մենք ինքներս պետք է փոխվենք՝ սկսելով Ռուսաստանին մոտենալ որպես մի երկրի, որը ոչ թե Հարավային Կովկասում է մեզ պաշտպանելու, այլ բացառապես իր շահերն ապահովելու նպատակով։ Եվ դրանով նա ոչնչով չի տարբերվում ո'չ ԱՄՆ-ից, ո'չ Թուրքիայից և ո'չ էլ Իրանից։

              Գևորգ Դարբինյան

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                11.04.2016
                Ռոգոզինին պետք է հիշեցնել 2010 թվականին Ռուսաստանը սառեցրեց Իրանին C-300 հրթիռային համալիրների վաճառքի կոնտրակտը

                Արմեն Աշոտյան

                Երբ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դ. Ռոգոզինը փորձում է հիմնավորել Ադրբեջանին զենք վաճառելու գործարքը առկա կոնտրակտներով, ապա պետք է հիշել և հիշեցնել նրան, որ դեռ 2010 թվականին Ռուսաստանը սառեցրեց Իրանին C-300 հրթիռային համալիրների վաճառքի կոնտրակտը, հաշվի առնելով ստեղծված միջազգային իրավիճակը: Հիշեցնեմ նաև, որ խոսքը գնում էր մոտ 800 մլն ԱՄՆ դոլարի մասին:

                Ուզում եմ շեշտել, որ ՌԴ-ն պարտավոր չէր դա անել, քանզի ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի հանդեպ զենքի այդ տեսակը չէին ներառում:

                Ուստի կոնտրակտը կոնտրակտով, բայց այդ նախադեպը վկայում է, որ լարված աշխարհաքաղաքական իրավիճակներում հնարավոր է նաև գնալ նման քայլերի:

                Էլ չասեմ, որ դա է ենթադրում նաև ռազմավարական գործընկերությունը թե երկկողմանի, թե ՀԱՊԿ ձևաչափերով, որոնք Հայաստանն անշեղորեն կատարում է:

                Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashot...08794892767786

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  The two words of Russian I know are ... (1) nayet , (2) dasvidanya.
                  (1) no, (2) goodby

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    The huge Armenian community of Russia is unorganised.
                    The known unions are most fake, under direct FSB control, and use the Armenian community as a tool/hostage, to Pressure Armenia.
                    There was even a revived plan to use the Armenian Diaspora in the west as a russian tool, just like during Stalin years: known as Ara Aprahamyan project.
                    That one failed.... no one gave a xxxx for that clown, even in Armenia Serj felt threatened in his very seat and sent him back to Moskwa.
                    Nevertheless, most Armenians there, 3 million or so, feel afraid, and blame now their families in Armenia, for risking their future in Russia...

                    ==========

                    12 / 04 / 2016
                    Գտնվեց այն հայը, ով Մոսկվայում` ՌԴ ԱԳՆ դիմաց արեց բողոքի ակցիա ընդդեմ ռուսական քաղաքականության. լուսանկարներ



                    Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

                    Ուզեցան մի հայ թողնել, և այն էլ` թանգարանում (Պարույր Սևակ)

                    Թերևս գտնվեց այն հայը, ով Մոսկվայում` ՌԴ ԱԳՆ դիմաց արեց բողոքի ակցիա ընդդեմ ռուսական քաղաքականության:
                    Չեմ վիրավորում ոչ մի հայի, հազարավոր բարեկամներ ունեմ Ռուսաստանում, բայց նաև, կներեք, եթե չեք անում դա, պարտականություն չեք վերցնում ձեր երկրի ներկայի ու ապագայի համար, ուրեմն խնդրում եմ, մի խանգարեք, թողեք մենք անենք այն, ինչ անում ենք, ու մի մեզ մեղադրեք, որ ՌԴ դեսպանատան դիմաց բողոք ենք անում

                    Վաղթանգ ջան, զորակցությունս եմ հայտնում եղբայր, հուսով եմ անվտանգ ես

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Originally posted by Vrej1915 View Post
                      The huge Armenian community of Russia is unorganised.
                      The known unions are most fake, under direct FSB control, and use the Armenian community as a tool/hostage, to Pressure Armenia.
                      There was even a revived plan to use the Armenian Diaspora in the west as a russian tool, just like during Stalin years: known as Ara Aprahamyan project.
                      That one failed.... no one gave a xxxx for that clown, even in Armenia Serj felt threatened in his very seat and sent him back to Moskwa.
                      Nevertheless, most Armenians there, 3 million or so, feel afraid, and blame now their families in Armenia, for risking their future in Russia...

                      ==========

                      12 / 04 / 2016
                      Գտնվեց այն հայը, ով Մոսկվայում` ՌԴ ԱԳՆ դիմաց արեց բողոքի ակցիա ընդդեմ ռուսական քաղաքականության. լուսանկարներ



                      Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

                      Ուզեցան մի հայ թողնել, և այն էլ` թանգարանում (Պարույր Սևակ)

                      Թերևս գտնվեց այն հայը, ով Մոսկվայում` ՌԴ ԱԳՆ դիմաց արեց բողոքի ակցիա ընդդեմ ռուսական քաղաքականության:
                      Չեմ վիրավորում ոչ մի հայի, հազարավոր բարեկամներ ունեմ Ռուսաստանում, բայց նաև, կներեք, եթե չեք անում դա, պարտականություն չեք վերցնում ձեր երկրի ներկայի ու ապագայի համար, ուրեմն խնդրում եմ, մի խանգարեք, թողեք մենք անենք այն, ինչ անում ենք, ու մի մեզ մեղադրեք, որ ՌԴ դեսպանատան դիմաց բողոք ենք անում

                      Վաղթանգ ջան, զորակցությունս եմ հայտնում եղբայր, հուսով եմ անվտանգ ես
                      Most diaspora Armenians in the west and Middle East support Russia because without Russian weapons, Armenia cannot defend herself

                      Erdoghan wants to stop Armenia receiving Russian weapons !

                      Comment

                      Working...
                      X