Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսաստան-Թուրքիա. Կենացները թանկանում են…
      Lragir.am
      Քաղաքականություն - 11 Փետրվարի 2016,

      Այն բանից հետո, երբ ռուսաստանյան լրատվամիջոցները տարածեցին, թե ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավորներ հանդես են եկել 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու առաջարկությամբ, ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայտարարություն հնչեց, որ Ռուսաստանի Արտգործնախարարությունը կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների այդ առաջարկը: Ինչպես կասեր Միխաիլ Գորբաչյովը՝ процесс пошел:

      Եվ այդ процесс-ը այսպես թե այնպես առնչվում է մեզ հետ և շոշափում է մեր շահերը (պայմանագրի լրիվ տեքստի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ աղբյուրում. Договор между Россией и Турцией [16 марта 1921 г.], ДОКУМЕНТЫ ВНЕШН ЕЙ ПОЛИТИКИ СССР, т.3, Государственное издательство ПОЛИТИЧЕСКОЙ ЛИТЕРАТУРЫ, Москва, 1959, стр.597-604):

      Նախ այդ պայմանագիրը «ռուս-թուրքական» անվանելն ու համարելը, իրավական տեսակետից, մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ: Ի վերջո այդ պայմանագիրը ստորագրել են այդ օրվա աշխարհում ոչ մեկի կողմից չճանաչված (Խորհրդային Միությունը, կամ Ռուսաստանը` միևնույնն է, պաշտոնապես որպես պետություն ճանաչվել է միայն 1924 թ. փետրվարի 1-ին` Անգլիայի կողմից) և չընդունված երկու ռեժիմներ` քեմալականն ու բոլշևիկյանը: Եվ, մոսկվացի պատմաբան Անդրեյ Զուբովի դիպուկ արտահայտությամբ` այդ «երկու երիտասարդ գիշատիչները միմյանց մեջ են կիսել Հարավային Կովկասը», այսինքն տարածքներ, որոնք այդ պահին այդ կողմերից և ոչ մեկին իրավաբանորեն չեն պատկանել:

      Առաջին հայացքից աննշան թվացող, սակայն կարևոր մի դրվագ, կապված այդ պայմանագրի ստորագրման օրվա հետ: Իրականում պայմանագիրն ստորագրվել է 1921 թ. մարտի 18-ին, բայց քանի որ 1921 թ. մարտի 16-ին բոլշևիկներն Անգլիայի հետ ստորագրել էին մի առևտրական համաձայնագիր, որի մեջ սակայն առկա էին նաև զսպող որոշ պայմաններ, որոնք առնչվում էին կովկասյան տարածքներին, ապա որպեսզի ազատ լինեն այտ զսպող պայմանները կատարելուց, քեմալականների հետ պայմանագրի կնքման օրը «հետ տեղափոխեցին» երկու օրով` իբր թե արդեն փաստաթուղթը ստորագրված է և ոչինչ անել այլևս հնարավոր չէ:

      Հայությունը ոչ մի ձևով այդ պայմանագրի ստորագրմանը մասնակից չի եղել: Եւ եթե 1920-ի մարտի կեսերին ձևական առումով հայկական կողմին թույլ չտվեցին ներկա լինել այդ ամենին, պատճառաբանելով, թե Հայաստանում հակաբոլշևիկյան ապստամբություն է և այս պահին Հայաստանում խորհրդային իշխանություն չկա, ապա ստորագրմանը նախորդող ժամանակահատվածում նույնպես հայկական կողմը ոչ մի ձևով չէր ներգրավվել Մոսկվայում ընթացող բանակցությունների մեջ` ոչ անկախ Հայաստանի ներկայացուցիչների, և ոչ էլ այդ Հայաստանի կործանման համար ջանք չխնայող և այդ ուղղությամբ քեմալականների ու ռուսաստանյան բոլշևիկների բոլոր պատվերները հնազանդ ու պատրաստակամորեն կատարող հայ բոլշևիկների («Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի` արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով…»):

      Երբ հայ բոլշևիկները լացակումած դիմել են իրենց Մոսկովյան տերերին, թե էս ինչ արեցիք, հիմա հայ ժողովուրդը կթքի մեր երեսին և կսկսի չսիրել խորհրդային կարգերը, Վլադիմիր Իլյիչ Լենինը նրանց կոմունիստաբար հանգստացրել ու խրարուսել է. «Армения проявила подлинный пролетарский интернационализм, который требует идти на величайшие национальные жертвы ради свержения международного капитала»:

      Եվ հիմա, երբ ռուս-թուրքական հարաբերությունները մեղրածոր սիրալիրությունից տեղափոխվել են փոխադարձ մեղադրանքների տիրույթ, ռուսական կողմը, շեշտելով թուրքական կողմի «դավաճանական» պահվածքն իր նկատմամբ, հանկարծ հիշեց 1921-ի պայմանագիրը և որոշեց սկսել այն չեղարկելու գործընթացը, քանի որ այն իբր անարդարացի է:

      Իսկ ոնց էր, հինգ տարի առաջ, երբ մեղրածոր ժպիտներով Մեդվեդևն ու Էրդողանը միմյանց էին նվիրում հայաջինջ այդ պայմանագրի օրինակները, այն ժամանակ նա արդարացի էր:
      Եվ առհասարակ, ոնց եղավ, որ այսքան ժամանակ այդ պայմանագիրը ռուսական կողմի համար եղբայրական էր և արդար, իսկ այսօր հանկարծ դարձավ «անարդար»: Դե Հայաստանն ու հայությունն էլ, ինչպես միշտ պատրաստ է. штрафбат-ի նման քշենք առաջ, մի քանի հոգի ոնց էլ ըլնի, կենդանի կմնա, այդ ժամանակ էլ մենք կգանք, հերթական անգամ «կփրկենք» դրանց և հերթական անգամ կհայտարարենք, թե տեսեք, որ մենք ենք ձեր միակ փրկողն ու ապրեցնողը: Բնական է, որ կողքից էլ` ճիշտ ժամանակին այդտեղ հայտնված ռուսի գովքն անող հայի ազգանուններով ռուսի холоп-ների պակաս չի զգացվի:

      Այսօր արդեն կարելի է ձայներ լսել, թե Հայաստանը պետք է աջակցի Ռուսաստանին 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հարցում: Սրանք նոր երևույթ չեն հայկական իրականության մեջ: Սրանք պարզապես 1920 թ. հայ բոլշևիկների հոգևոր (գուցե և կենսաբանական` ով գիտի) հետնորդներն են: Այն օրերին և հետագա 7-8 տասնամյակների ընթացքում հայ բոլշևիկները օրնիբում գոռում էին, որ այդ պայմանագիրն ստորագրելը եղել է մեր փրկությունը, ստորագրողներն էլ` փրկիչները: Եվ քանի որ դա արել են ռուսները` ուրեմն ճիշտ են արել և լավ են արել: Հիմա քամին փոխեց ուղղությունը դեպի հակառակ կողմը. Պետք է աջակցել ռուսներին չեղարկելու հարցում: Քանի որ դա անում են ռուսները` ուրեմն լավ են անում և ճիշտ են անում: Հիմա էլ այդ պայմանագիրը չեղարկելն է մեր փրկությունը:

      25 տարի էլ իբր անկախ պետություն ենք: Լավ, այդքան դժվա՞ր է դուրս սողալ այդ սապոգի տակից և վերջապես թույլ տալ, որպեսզի այդ նույն Ռուսաստանի հետ սկսեն հաստատվել ու զարգանալ աշխարհով մեկ ընդունված նորմալ, բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ: Այդ հարաբերությունների կարիքը Հայաստանը շատ ունի:

      ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      Հ.Գ.1 Մասնագետների մանրազնին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ըստ նույնիսկ այդքան շահարկումների առարկա դարձած Ալեքսանդրապոլի պայմանագրի, Հայաստանին ավելի շատ տարածք էր մնում, քան ըստ Մոսկովյան պայմանագրի:

      Հ.Գ.2 Բոլշևիկյան Ռուսաստանը շարունակել է քեմալականներին զինել ընդդեմ Հայաստանի նաև Հայաստանի խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո.
      Телеграмма Народного Комиссара Иностранных Дел РСФСР Полномочному Представителю РСФСР в Грузии А. Л. Шейнману,
      …Мы не должны покидать нашу линию дружественной политики относительно кемалистов, удерживая их в то же время от нежелательных для пас действий. Слишком много причин продолжают еще толкать их к дружбе с нами, но надо проявлять твердость.
      О возобновлении выдачи оружия и золота инструкции даны Серго . В частности, поскольку у Вас золото, выдавайте его постепенно, руководствуясь указаниями Серго!
      Чичерин , 10 декабря 1920 г.
      Телеграмма Народного Комиссара Иностранных Дел РСФСР Члену Революционного Военного Совета Кавказского фронта Г. К. Орджоникидзе
      Пусть тов. Мдивани особенно налегает на необходимость вывести Армению из катастрофического положения. Турки не только не оказывают содействия Советской братской Республике, но блокируют ее, грабят, осуждают на голод. Дело всякой Советской Республики есть наше дело и мы были бы неверны себе, если бы равнодушно смотрели на гибель братской Советской Республики.
      Пусть тов. Мдивани успокоит турок и насчет переговоров с Англией; он знает, в чем дело. Если бы заговорили о Батуме, пусть он не забывает, что мы не можем согласиться на взятие турками Батума, но все территориальные вопросы мы разрешим в Москве. Аккуратность дальнейшей выдачи оружия находится в Ваших руках, но пусть Мдивани наладит технику.
      Чичерин 18 января 1921 г.
      Телеграмма Народного Комиссара Иностранных Дел РСФСР Члену Революционного Военного Совета Кавказского фронта Г. К. Орджоникидзе
      Выдачу оружия надо возобновить немедленно, но прибавить, что мы требуем очищения Александропольского уезда и отступления в Карсскую область. Мы не ждем с выдачей оружия пока они это сделают, но мы, начиная выдачу, рассчитываем на исполнение ими нашего требования. Мдивани подчеркнет туркам, что это знак доверия и стремления к дружбе.
      Чичерин 11 декабря 1920 г.
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....1TeqlkgL.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Զենքի մատակարարումը հայտարարվեց ուշագրավ պահի

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        Մեկնաբանություն - 19 Փետրվարի 2016,


        Ռուսական զենքը Բաքվի ականջին ու Հայաստանի աչքին

        Մի քանի ամիս տեւած անորոշությունից եւ անհայտությունից հետո հանրությանը հայտնի է դարձել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու Հայաստանին 200 միլիոն դոլար վարկային համաձայնագրով, որ կնքվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

        Այդ համաձայնագիրը համարվում է 2015 թվականի հունիսի Բաղրամյան փողոցի շարժման «ծնունդը»: Ռուսաստանը բավական տագնապով ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ այդ շարժումը, համարելով, որ դա մայդան է: Շատերի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունը կարողացավ օգտագործել այդ հանգամանքը եւ Ռուսաստանին մղել մի քանի հարցերում փոխզիջումների, այդ թվում եւ սպառազինության վարկի:

        Սակայն, մի քանի ամիս շարունակ անհայտ էր, թե ի վերջո ինչ ճակատագիր է ունենալու այդ վարկը, հաստատվում է, թե ոչ: Հայտնի չէր, թե ինչ սպառազինության մասին է խոսքը: Իրավիճակն առավել անորոշ ու խճճված դարձավ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի մի քանի շաբաթ առաջ արած հայտարարությունից հետո, թե 2015-ին ՌԴ հետ կնքված վարկերը կարող են չլինել, քանի որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ է: Իհարկե, հետո իշխանությունը ուղղեց, որ խոսքը չի վերաբերում սպառազինության եւ ատոմակայանի նորոգման վարկերին:

        Եվ այսպես, այժմ պարզ է, թե 200 միլիոն դոլարի դիմաց Հայաստանն ինչ սպառազինություն կստանա: Այստեղ լինելու են Սմերչ համակարգեր, Իգլա զենիթահրթիռային համակարգ, զրահամեքենաներ, նռնականետներ «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

        Երբ հայտարարվեց 200 միլիոնի մասին, տարածվեց տեղեկատվություն, թե Հայաստանը դրանով ձեռք է բերում Իսականդեր հրթիռային օպերատիվ-տակտիկական համակարգ: Մյուս կողմից հարց էր առաջանում նաեւ, թե արդիական այդ համակարգերը արդյոք կարող էին ձեռք բերվել այդ գնով, արդյոք 200 միլիոնը քիչ չէ դրանց համար:

        Այսպես թե այնպես, առայժմ պարզ է, որ այդ զինատեսակը ցանկում գոյություն չունի: Մյուս կողմից, արդյոք մի քանի ամիս անորոշությունը պայմանավորված չէ հենց դրանով: Այսինքն, Հայաստանը ցանկանում էր Իսկանդեր, սակայն Ռուսաստանը կամ չհամաձայնեց, կամ էլ չապահովվեց միջազգային քաղաքական կոնսենսուս: Բանն այն է, որ օպերատիվ-տակտիկական այդ հրիթռատեսակների տեղակայումը ենթադրում է քաղաքական կոնսուլտացիաներ, քանի որ դրանք նաեւ քաղաքական էական ազդեցություն ունեցող սպառազինություն են: ՌԴ-ն անգամ իր տարածքում դրանցից տեղակայելու հարցում քաղաքական շփումների մեջ է մտնում Արեւմուտքի հետ:

        Չի բացառվում, որ Հայաստանում Իսկանդերի տեղակայումը նպատակահարմար չգտնվեց: Ընդ որում, կրկին պետք չէ բացառել, որ դրա պատճառը Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության բավարար աստիճանի բացակայությունն էր: Հնարավոր է նաեւ, որ Իսկանդերի մասին խոսակցությունը հենց սկզբից էլ եղել է մեդիաչափազանցություն:

        Այսպես թե այնպես, հրապարակված ցանկի սպառազինությունը եւս բավական լուրջ է: Ունի՞ այն զսպող նշանակություն: Համենայն դեպս, Ադրբեջանը կարծես թե ձեռք է բերել այդօրինակ սպառազինության ավելի մեծ քանակ, կրկին Ռուսաստանից: Այստեղ իհարկե կարող է խոսք գնալ հավասարակշռության որոշակի վերականգնման մասին, իհարկե այն բանից հետո, երբ սպառազինությունը հասնի Հայաստան: Դա դեռ տեղի չի ունեցել:

        Մյուս կողմից, մի քանի ամիս անորոշությունից հետո Հայաստան մատակարարվող սպառազինության ցանկը հայտնի է դառնում ուշագրավ իրադարձության ֆոնին: Մի քանի օր առաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ թեթեւ վեճ սկսվեց Ադրբեջանի համար: Թուրքիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրեց Բաքվի տարածքային ամբողջությունը խախտելու հարցում Հայաստանին աջակցելու համար: Անմիջապես հաջորդեց Մոսկվայի արձագանքը, թե Անկարային չի հաջողվի սեպ խրել Մոսկվայի ու Բաքվի բարեկամական հարաբերության մեջ:

        Դրանից հետո հայտնի դարձավ, որ Բաքու է մեկնելու Թուրքիայի նախագահը: Անկարայում տեղի ունեցած պայթյունը Էրդողանին ստիպեց չեղյալ անել այցը, սակայն Բաքու մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Նա Բաքվում հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են բոլոր հարցերում: Եվ ահա դրանից հետո Ռուսաստանը հրապարակայնացնում է Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը:

        Արդյոք Մոսկվան դա չի անում Բաքվի ականջի համար, իսկ Հայաստանի աչքը իրականում կարող է չտեսնել այդ սպառազինությունը: Դժվար է ասել: Ռուս-թուրքական հակադրությունը ստեղծել է հետաքրքիր մի վիճակ, երբ Ռուսաստանը ստիպված է հիշել Հայաստանի շահից բխող բաներ, իսկ ահա հիշողությունը գործի վերածելու հարցում Մոսկվան կարծես թե այդքան էլ չի շտապում: Ու դա հասկանալի է: Բանն այն է, որ Հայաստանի շահից բխող հիշողությունները չեն բխում ՌԴ շահից, պարզապես Մոսկվան ստիպված է հասնել դրանց, Թուրքիային հաշտության բերելու համար: Առանց դրա Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը տապալվում է, այն լիովին անկենսունակ է առանց Թուրքիայի հետ գործակցության: Կովկասում Ռուսաստանը կարող է «շատ հեռուն գնալ» միայն Թուրքիայի հետ, ինչպես խոստովանել էր Պուտինը:

        Այդ տեսանկյունից, խնդիրն այն է, թե արդյոք փոխվում է Ռուսաստանի ռազմավարությունը Կովկասում, քանի որ առանց դրա Հայաստանին մատակարարվող սպառազինությունը, անգամ հասնելու դեպքում, չի կարող էական կապ ունենալ Հայաստանի անվտանգության հետ:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....CVMRAunA.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          SIPRI: AZERBAIJAN LARGEST IMPORTER OF MAJOR WEAPONS IN EUROPE WITH DELIVERIES INCREASING BY 217 PCT IN 2011-15
          22/02/2016 REGION

          Azerbaijan was the largest importer of major weapons in Europe, with
          deliveries increasing by 217 per cent between 2006-10 and 2011-15,
          according to a February 2016 report by Stockholm International Peace
          Research Institute (SIPRI)

          According to SIPRI, Russia's arms supplies to Europe increased by 264
          per cent, mainly due to deliveries to Azerbaijan, which in 2011-15
          accounted for 4.9 per cent of all Russian exports as against 0.7 per
          cent in 2006-10.

          In total, according to the report, the volume of international
          transfers of major weapons in 2011-15 was 14 per cent higher than in
          2006-10. The five biggest exporters in 2011-15 were the United States,
          Russia, China, France and Germany, and the five biggest importers
          were India, Saudi Arabia, China, the United Arab Emirates (UAE)
          and Australia.

          The SIPRI Arms Transfers Database contains information, often
          estimates, on all international transfers of major weapons (including
          sales, gifts and production under licence) to states, international
          organisations and armed non-state groups since 1950.

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Տագնապ Հայաստանի համար

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            Մեկնաբանություն - 05 Մարտի 2016,

            Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու կատարած անակնկալ այցից հետո թվիթերյան գրառում է արել դրա արդյունքի մասին, որտեղ նշում է, որ այցի արդյունքում կողմերը համակարծիք են եղել, որ ռազմատեխնիկական գործակցությունն այն կարեւոր ոլորտն է, որտեղ անհրաժեշտ է հուսալի եւ վստահելի գործընկերություն:

            Ռուսական Կոմերսանտ պարբերականը Ռոգոզինի այցի մասին գրել էր, որ այն պայմանավորված է Ադրբեջանի անվճարունակությամբ: Ըստ թերթի, ռուսական կողմը զինտեխնիկան բեռնել է նավը, առաքել Բաքու, սակայն չի բեռնաթափել, քանի որ Ադրբեջանը չի վճարել: Դրա համար էլ, ըստ տեղեկության, Ռոգոզինը գնում է Բաքու, որպեսզի լուծի այդ հարցը:

            Դատելով Ռոգոզինի գրառումից, նա լուծել է հարցը: Բայց, ա՞յդ հարցը, թե՞ ուրիշ հարց, կամ նաեւ ուրիշ հարցեր: Համենայն դեպս, Ռոգոզինի գրառումը բավական բազմաիմաստ է, եթե նկատի առնենք մի հանգամանք: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ, Հայաստանին վաճառված զենքի կապակցությամբ: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանը որոշեց հրապարակել Հայաստանին 200 միլիոն դոլար վարկով մատակարարված սպառազինության ցանկը: Բաքուն բողոքեց եւ Ռուսաստանից երաշխիք պահանջեց, որ այդ զենքը չի գործածվի կամ ուղղվի Ադրբեջանի դեմ:

            Դրան հաջորդեց ՌԴ երկօրյա լռությունը: Հետո հեռախոսազրույց Պուտինի եւ Ալիեւի միջեւ, որին էլ անմիջապես հաջորդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական արձագանքը, թե «հույս» ունեն, որ Բաքուն ըմբռնումով կմոտենա այդ գործարքին, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ ունի պարտավորություններ:

            Առավել նվաստացուցիչ պատասխան դժվար էր պատկերացնել: Դրանից նվաստացուցիչ կարող էր լինել միայն Մոսկվայի ներողությունը Բաքվից: Բանն այն է, որ երբ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն, ապա Հայաստանին վաճառված 200 միլիոն դոլարի սպառազինության պարագայում արդեն Մոսկվան ոչ թե պետք է «հուսա», որ Բաքուն ըմբռնումով կմոտենա, այլ պետք է պատասխաներ, այն էլ ոչ թե երկու օր անց, այլ անհապաղ, որ ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցությունը Բաքվի գործը չէ:

            Բայց Ռուսաստանը միայն թղթի վրա է Հայաստանի դաշնակից: Դրա վառ եւ աներկբա վկայությունն այն է, որ Ռուսաստանը դաշնակցին ավելի քիչ եւ ավելի հին սպառազինություն է տրամադրում, քան Հայաստանի դեմ դանդաղ պատերազմ վարող Ադրբեջանին: Աշխարհում չկա այլ դեպք, երբ իբրեւ դաշնակիցը ավելի շատ զինում է իր դաշնակցի հակառակորդին:

            Այդպիսով, երբ Ռոգոզինը հայտարարում է, թե Բաքվի այցի արդյունքում կողմերը արձանագրել են, որ ռազմատեխնիկական գործակցության ոլորտը այն ոլորտն է, որտեղ պետք է հուսալի եւ վստահելի գործընկերություն, ապա Բաքվի բողոքի ու Մոսկվայի արձագանքի համատեքստում դա նշանակում է, որ Բաքուն ըստ ամենայնի համաձայնել է վճարել Մոսկվային, նրանից ավելի գործուն երաշխիքներ ստանալով Հայաստանի մասով:

            Օրերս հրապարակված տվյալի համաձայն, Ադրբեջանը սպառում է Ռուսաստանի ռազմարդյունաբերության 5 տոկոսը: Դա ահռելի թիվ է, հատկապես ներկայիս տնտեսական ծանր պայմաններում, որում գտնվում է Ռուսաստանը: Ինչ պետք է աներ Մոսկվան, եթե Բաքուն չվճարեր սպառազինության դիմաց: Նավերը հե՞տ էր քշելու: Իսկ ու՞մ էր վաճառելու այդ զենքը: Ում զենք պետք է, արդեն պատվիրել է: Եթե Ռուսաստանը Բաքվի պատվերը չեղարկող լիներ, արտաքին գործերի նախարարի մակարդակով նախորդ տարի սեպտեմբերի 1-ին չէր հասնի Բաքու եւ հույս հայտներ, որ Ադրբեջանը կմասնակցի ՌԴ ռազմարդյունաբերության ցուցահանդեսին:

            Դա եւս աննախադեպ իրողություն է, երբ պետությունը ռազմական պատվեր է փորձում հաջողացնել արտաքին գորերի նախարարի մակարդակով, այն էլ հրապարակավ հայտարարությամբ: Դիվանագետը հրապարակավ հույս է հայտնում, որ իր պետությանը սպառազինության վաճառքի պատվեր կտան: Լավրովը սեպտեմբերի 1-ին Բաքվում զբաղված էր դրանով, ինչի հետեւանքը եղավ այն, որ սեպտեմբերի 2-ից Ադրբեջանը սկսեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ինտենսիվ հրետանակոծումը եւ խաղաղ բնակչւթյան թիրախավորումը:

            Բաքու այցից հետո Ռոգոզինի գրառումը Հայաստանի համար պետք է տագնապ լինի: Առավել եւս, որ հայտնի դարձավ նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինի Բաքու այցի մասին: Երբ ռուսական իշխանությունը սկսում է Բաքու արտակարգ այցերը, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է բազմապատկի զգոնությունն ու աչալրջությունը սահմանին:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....WN4XR1uu.dpuf

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Originally posted by Vrej1915 View Post
              Տագնապ Հայաստանի համար



              Բաքու այցից հետո Ռոգոզինի գրառումը Հայաստանի համար պետք է տագնապ լինի: Առավել եւս, որ հայտնի դարձավ նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինի Բաքու այցի մասին: Երբ ռուսական իշխանությունը սկսում է Բաքու արտակարգ այցերը, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է բազմապատկի զգոնությունն ու աչալրջությունը սահմանին:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....WN4XR1uu.dpuf

              Հակառակորդը փորձում է սրել իրավիճակն առաջնագծում․ Սենոր Հասրաթյան
              Մարտ 5, 2016
              by Գարիկ Հարությունյան
              razminfo

              Այսօր՝ մարտի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն և տեսանյութ, ըստ որոնց՝ մարտի 4-ին իրենք ականանետերով կրակել են դիվերսիայի պատրաստվող հայկական ուժերի ուղղությամբ, ինչից հայկական կողմը մարդկային կորուստներ ունի։

              Ռազմինֆոյի հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց հայկական կողմի կորուստների մասին տեղեկությունը և ավելացրեց, որ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակն առաջնագծում։

              Սենոր Հասրաթյանը մանրամասնեց, որ թշնամին խախտել է առաջնագծում որոշ ժամանակ առաջ եղած հարաբերական հանգիստը՝ ոչ միայն երեկ, այլև արդեն մի քանի օր կրակելով տարբեր տրամաչափի ականանետերով։

              Ադրբեջանական կողմը տեսանյութի հետ տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ դա իրենց պատասխանն է եղել նախօրեին հայկական կողմի դիվերսիային։ Նշենք, որ մարտի 4-ին ադրբեջանական ՊՆ-ն տարածել էր հաղորդագրություն, թե մարտի լույս 4-ի գիշերը հայկական կողմը դիվերսիա է արել առաջնագծում։ Հաղորդագրությանը կից լուսանկարում իբր հայկական կողմի դիվերսանտների թողած իրերն էին՝ զրահաբաճկոնի զրահի կտոր, դանակներ։

              Նույն մարտի 4-ին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանն արձագանքելով՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն ուղղված է առաջնագծում իրավիճակը լարելուն։ ՊՆ մամուլի խոսնակն ավելացրել էր, որ հակառակորդն ինքն է ինտենսիվացնում կրակոցները։

              Նույնը կարելի է տեսնել նաև Պաշտպանության բանակի վերջին օրերի հաղորդագրություններից։ Եթե փետրվարի վերջին ադրբեջանական կողմը կրակում էր միայն հրազենով, ապա մարտի լույս 1-ի գիշերը ադրբեջանցիները 1 անգամ կրակել են 60 մմ ականանետով, այնուհետ մարտի լույս 4-ի գիշերը կրակել են ԱԳՍ-17 նռնականետով (3 արկ)։ Իսկ արդեն մարտի լույս 5-ի գիշերը ադրբեջանցիները կրակել են 60 և 82 մմ ականանետերով (26 արկ) և ԱԳՍ-17 նռնականետով (2 արկ)

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Originally posted by Vrej1915 View Post
                    Where would Armenia be today without the Russian alliance ? Most likely it would be a provincial hamlet of the filthy Turks. We would not even exist in the map; we would be embraced under the tag, eastern Anatolia. Armenia will never be able to restore and integrate Western Armenia, ( occupied Turkey) without Russian endorsement. It is natural that Russian and Armenian political interests are aligned. There are a hard core of Russophobes, misguided derelicts. malingerers and traitors to the nation.

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Originally posted by arziv View Post
                      Where would Armenia be today without the Russian alliance ? Most likely it would be a provincial hamlet of the filthy Turks. We would not even exist in the map; we would be embraced under the tag, eastern Anatolia. Armenia will never be able to restore and integrate Western Armenia, ( occupied Turkey) without Russian endorsement. It is natural that Russian and Armenian political interests are aligned. There are a hard core of Russophobes, misguided derelicts. malingerers and traitors to the nation.
                      Where would Russia be today if "Turkey" stretched from Istanbul (if not further west) to the Caspian (if not beyond, connecting with the Turkic peoples of Central Asia)? What affect would this have on the Muslim folk of the Northern Caucasus, where during the Chechen war even Turkish involvement was there all long? Where would Iran (With an Azeri-Turkic majority population in its north) be for that matter?

                      There is a difference between blind support for what Russia does that is contradictory to our interests, what was done in the past by Russia that had been contradictory to our nation's interests (and which til this day serves as a basis for the state we're in, and which, by the way, certain Russian elements have suddenly recalled as regards their mistakes of the past, and between what we have to gain by collaborating with Russia.

                      I am the first to attack any A-hole who drops in to attack Russia-Armenian relations, because I'm fully aware that they're pushing/fulfilling a pro-Western order.

                      By the same token, I'm going to attack ur a$$ if you're telling me "where would Armenia be without Russia." If you review history for yourself, you'll come to the realization that Russia has been at the most critical of times the factor that prevented our success. It didn't help us any when we liberated zangezur, fighting Turks and Azeris on 2 fronts, that the Red Army decided to join in and distract us and our scares resources. That's one fact of life. Armenians were the ones who threw those Bolshevik A$$holes out of Armenia, even if temporarily. Don't question the Armenians my friend, we've been around all along.

                      Russia worship is not the sort of ideology that will keep Armenia alive. It's our culture, our music, our art, that will make us eternal. We've been under Roman rule, greek rule, Persian rule, Turkish rule, Russian rule----> all those guys came and went, and what kept us alive is our culture, our song and dance. Preaching Russian worship as a form of national ideology is faulty, to put it mildly, pure and simple.

                      Comment

                      Working...
                      X