Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Թալիշները մեզ չեն ների, եթե հիմա չօգնենք նրանց առաջնորդին. «Թարմ ուղեղով»՝ Գառնիկ Ասատրյանի հետ

    Թալիշստանի ազգային ազատագրական պայքարը կգլխատվի, եթե Ֆարհադդին Աբոսզոդային Մոսկվան արտահանձնի Բաքվին: Վերջին տարիներին թալիշներների մոտ արթնացել է ազգային ինքնությունը, ու դա բացառապես Աբոսզոդայի շնորհիվ: Նա անփոխարինելի է թալիշների անկախության պայքարում: Հայաստանն ու հատկապես Ռուսաստանի հայկական համայնքը մեծ անելիք ունեն Աբոսզոդայի պաշտպանության հարցում: Մենք դրանով մեր դերը կբարձրացնենք թալիշների գիտակցության մեջ ու թույլ չենք տա, որ այդ պայքարը «հետ գցվի» 10-20 տարով: Ինչպե՞ս փրկել Ֆարհադդին Աբոսզոդային. մեր թարմ ուղեղով զրուցակիցն այսօր Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն է:

     

    Comment


    • ԱՐՏԱՀԵՐԹ ԹՈՂԱՐԿՈւՄ. Մոսկվան արտահանձնում է Բաքվին թալիշական շարժման առաջնորդին. ամենայն հավանականությամբ, նրան կսպանեն.«Մոդուս վիվենդի»


      Ռուսաստանում կալանավորվել է Թալիշստանի անկախության համար մղվող պայքարում n2 մարդը՝ Ֆարհադդին Աբոսզոդան, 1 ամսվա ընթացքում նրան հնարավոր է արտահանձնեն Բաքվին: Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի լռել ու թողնել, որ թալիշ գործչին արտահանձնեն Բաքու. նրան այնտեղ ամենայն հավանականությամբ կսպանեն: Ինչու՞ Ռուսաստանը շուրջ 20 տարվա մեջ այդպես էլ քաղաքացիություն չտվեց Աբոսզոդային և ինչու՞ է հիմա «թագավորական» նվեր անում Բաքվին: Ունի արդյո՞ք Հայաստանն ասելիք և անելիք այս հարցում: Կուծում ենք՝ այո՛:
      Last edited by Vrej1915; 09-13-2018, 11:05 PM. Reason: https://www.youtube.com/watch?v=_x7jX8SbHGg

      Comment


      •  

        Comment


        • Հայաստանը վախեցրել է. Ալիեւը վահանակով, թե վահանակի վրա

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

          14.09.2018


          Ադրբեջանը հայտարարել է խոշոր զորավարժության մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից 22-ը եւ որում կներգրավվի 20 հազար զինծառայող, մի քանի հարյուր միավոր զինտեխնիկա եւ այլն: Զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանում «պայմանական հակառակորդ» եզրի փոխարեն անմիջականորեն նշվում է Հայաստանը, իսկ զորավարժության լեգենդը Արցախի տարածքում Հայաստանի ստորաբաժանումների «ջախջախումն» ու տարածքների «ազատագրումն» է:

          Այդ իմաստով չկա անակնկալ ոչինչ: Շատերի դիտարկմամբ, Ադրբեջանն այդ զորավարժությամբ պատասխանում է Հայաստանում անցկացված Շանթ 2018 վարժանքին, որը ներառում էր ամբողջ պետական կառավարման համակարգը:

          Հնարավոր է իհարկե, որ Բաքուն փորձում է պատասխանել, բայց մասշտաբային այդ վարժանքը կարող է ունենալ այլ, գուցե ավելի առարկայական եւ «օպերատիվ-անհրաժեշտություն» ենթադրող մոտիվներ: Օրինակ, սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Պուտինի Ադրբեջան սպասվելիք այցը:

          Սեպտեմբերի 1-ին Սոչիում էր Ալիեւը, որը Պուտինի հետ հանդիպման արդյունքում ստորագրեց մի շարք փաստաթղթեր: Բայց Ադրբեջանը թերեւս չստացավ առանցքայինը, որ ակնկալում է Ռուսաստանից՝ ապրիլյան պատերազմից հետո հաստատված ռազմա-քաղաքական բալանսի վերանայում, որը թույլ կտա շատ թե քիչ վերադառնալ արդյունավետ ռազմական դիվանագիտության, որը քառօրյայից հետո ըստ էության հայտնվել է փակուղում:

          Սակայն Բաքուն դեռեւս 2016-ի ապրիլից հետո է ապարդյուն ջանք գործադրում այդ ուղղությամբ: Իրավիճակն Ադրբեջանի համար էլ ավելի է բարդացրել Հայաստանի թավշյա հեղափոխությունը: Դա է պատճառը, որ Ալիեւը փորձեց վայրկենապես օգտագործել Հայաստանի նոր իշխանությունը բռնապետություն ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի եւ Արփինե Հովհաննիսյանի փորձը: Ադրբեջանի նախագահի համար դա հույսի շող է, սակայն Եվրոպայում իհարկե, որովհետեւ Ռուսաստանի ուղղությամբ սեպտեմբերի 1-ին չստացվեց ոչինչ՝ Պուտինը բավական շատ տվեց տնտեսական նվերներ, թեեւ առայժմ միայն հուշագրի տեսքով, սակայն չտվեց այն, ինչ ամենից շատ էր սպասում Ալիեւը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հիշեցնում էր, թե 5 միլիարդ դոլարի զենք են գնել Ռուսաստանից: Այդ զենքը գործնականում հենց ռազմա-քաղաքական աջակցությունն էր, որն այժմ չկա, համենայն դեպս այդ կամ դրան մոտ ծավալով:

          Թե ինչու չկա, պատճառները բազմաթիվ են: Ռուսաստանը առավել եւս ներկայում, երբ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն-իշխանափոխությունը, չի կարող իրեն թույլ տալ գնալ ռազմա-քաղաքական բալանսի խախտման տանող քայլերի, քանի որ դա կարող է պարզապես արժենալ խոշոր պարտություն Կովկասում: Մյուս կողմից, Ռուսաստանն ավելի խոշոր խաղում է պարտության մեծ ռիսկերի առաջ, եւ այդ իմաստով էլ չի կարող գնալ Հայաստանում իրավիճակի հետ էական հակադրման, դա կարագացնի արդեն ավելի լայն խաղում պարտությունը: Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ ըստ այդմ նաեւ կարող է զարգանալ հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ, Ռուսաստանի համար ավելի խոշոր խաղում շատ թե քիչ միջազգային լեգիտիմության բացառիկ հնարավորություն է, այն դեպքում, երբ Ռուսաստանը կորցնում է իր աշխարհքաղաքական հնարավորությունները:

          Հայաստանում վերափոխումները փակուղուց որոշակիորեն դուրս գալու ռազմավարական հեռանկարի հնարավորություն են Ռուսաստանի համար, մինչդեռ Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկում է մի բան, որը Բաքվին դուրս կբերի փակուղուց եւ անդառնալի կխորացնի ՌԴ փակուղին:

          Այդ իրավիճակում, Բաքվի համար կա եւս մի խնդիր: Ռազմական դիվանագիտության փակուղին ստեղծել է մի վիճակ, երբ Ադրբեջանը ռազմավարական առումով կորցնում է իր ռազմա-քաղաքական սուբյեկտությունը եւ մնում բացառապես իբրեւ նավթա-գազամուղ: Այդ համատեքստում պատահական չէ, որ Կասպիցի շուրջ համաձայնությունից հետո Բաքուն փորձեց հրապարակ նետել ՀԱՊԿ անդամության թեման: Դրան հաջորդել է Երեւանի կոշտ հակադարձումը, որ Հայաստանը դա թույլ չի տա:

          Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը եւ խոշոր հաշվով դրա համատեքստում արված հայտարարությունը հուշում է, որ Ռուսաստանը չի դրել Հայաստանին համոզելու խնդիր: Հայաստանի ինքնիշխանության կարեւոր քաղաքական նշանակությունը ժամանակի ընթացքում Մոսկվայում անխուսափելիորեն գիտակցվելու է որպես մի շարք պետությունների, այդ թվում Ադրբեջանի հանդեպ որոշակի առավելության գործուն հնարավորություն:

          Սեպտեմբերի 17-22-ն անցկացվելիք խոշոր զորավարժությամբ Բաքուն փորձում է որոշակի խաղաքարտեր կուտակել Պուտինի այցին ընդառաջ, այդ պատճառով է զորավարժությանը հստակեցվել Հայաստան անունը: Առավել եւս, որ Հայաստան անունը կարող է հայտնվել Սիրիայում՝ Մերձավորարեւելյան հանգույցում, որտեղ տեղի է ունենում նոր աշխարհակարգի մոդելավորման խորքային ու բարդ գործընթաց: Դրանում մարդասիրական բաղադրիչի շրջանակում Հայաստանի դրոշի առկայությունն անկասկած կունենա իր էական ազդեցությունը ավելի լայն աշխարհքաղաքական շրջանակով, ինչն անկասկած առաջին հերթին պետք է անհանգստացներ Ադրբեջանին:

          Թեեւ Բաքուն պետք է որ ունենա նաեւ անհանգստության մեկ այլ պատճառ, ու բավական ծանրակշիռ: Դա նախորդ խոշորամասշտաբ զորավարժության կիսատ մնալն էր, էլեկտրականության անջատման պատճառով, ինչը Մինգեչաուր ՀԷԿ վթարի հետեւանք էր: Դրա հետեւանքով հոսանքազրկվել էր Ադրբեջանի գրեթե կեսը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն: Ըստ երեւույթին, նոր զորավարժությամբ Ադրբեջանի նախագահը փորձում է ստուգել ոչ այնքան բանակի մարտունակությունը, որքան Մինգեչաուր ՀԷԿ հոսանքի վահանակի ամրությունը, արդյոք այն թույլ կտա գոնե զորավարժության մակարդակում հաղթել հայերին:

          Comment


          • Եղիսաբեթ Թագուհին հիշեցրեց Նախիջեւանը

            Lragir.am

            23.09.2018



            Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձներում հիշատակվում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը:

            Առաջին հանրապետությունն ընկավ ռուս-թուրքական ագրեսիայի ու սեպարատ պայմանագրերի հետեւանքով: Հայաստանի տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Այդ պայմանագրերի ժամկետը լրանում է 2021 թթ.:

            Ռուսաստանն ու Թուրքիան պարտվել էին Առաջին աշխարհամարտում եւ իրենց խնդիրները լուծեցին այդ թվում հայկական շահերի ու տարածքների հաշվին:

            Նոր աշխարհակարգի համար ներկայում «հիմք» է ընդունվում Առաջին աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն, մինչ ռուսները պնդում են Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վրա, որին իրենք եղել են հաղթողների մեջ: Սակայն Յալթայի համաձայնությունները փլուզվել են ԽՍՀՄ փլուզմամբ: Արցախի պատերազմում հաղթանակը Յալթայի աշխարհի փլուզման քաղաքական տրամաբանության մեջ է:

            Այս պարագայում քաղաքական օրինաչափություններն ակնհայտ են:

            Եղիսաբեթ Թագուհու ուղերձում ասվում է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:

            Հայ-բրիտանական պատմական սերտ կապերի օրինակ է Առաջին հանրապետության օրոք՝ 1919 թ. մայիսին Բրիտանական զորքերի աջակցությամբ Նախիջեւանի ազատագրումը թուրք-թաթարական զորքերից: Հետագայում ռուսները Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջանին՝ ռուս-թուրքական համաձայնությամբ:

            Բրիտանիայի հետ հարաբերություններում կան նաեւ բացասական դրվագներ, բայց դժվար թե Թագուհին դրանք հիշատակեր իր ուղերձում: Ընդհանրապես, քաղաքականության մեջ ցանկացած զարգացում իմաստավորվում է անկախ պետականության պայմաններում: Արեւմտյան երկու առաջատար պետությունների ղեկավարների կողմից Առաջին հանրապետության հիշատակումը հատկանշական է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

            Comment


            • Նիկոլ Փաշինյանը կհամոզի՞ Պուտինին. ուշագրավ հանդիպում Նյու Յորքում

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

              01.10.2018



              Հայաստանը գտնվում է համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի տնտեսությունը վերափոխելու անհրաժեշտության մասին:

              Համակարգային տնտեսական ճգնաժամն ակնառու է վաղուց, եւ վարչապետն արձանագրում է այն, ինչը պարզ իրողություն է: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է վերափոխման մոդելը: Այն, ինչ ասում է վարչապետը, որ խրախուսվելու է աշխատանքը, որպեսզի Հայաստանը դառնա արդյունաբերական երկիր, կարեւոր, բայց հռչակագրային արձանագրում է: Դրա տակ անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու կառավարության քաղաքականությունը:

              Փաշինյանն իրավացիորեն արձանագրում է, որ կառավարության խնդիրը դաշտ ստեղծելն է, որը կբացի ստեղծագործական ներուժի իրացման հնարավորություն եւ հավասար պայմաններում բոլոր քաղաքացիները կստանան իրենց տաղանդը իրացնելու հնարավորություն:

              Այդուհանդերձ, կան բավական կոնկրետ խնդիրներ, որոնք առնչվում են ենթակառուցվածքներին եւ պահանջում են կոնկրետ լուծում, ինչը մի կողմից ունակ է փոխել տնտեսության համակարգային հատկանիշներն ու բնույթը, մյուս կողմից կարող է այդպիսով դրական ազդակ լինել ներդրումային միջավայրի առումով:

              Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հատկանշական հանդիպում էր ունեցել Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում: Վարչապետը հանդիպել էր ամերիկյան Գլոբալ Կոնտուր ընկերության ղեկավարների հետ: Ընկերությունը մասնագիտացած է հիդրոէներգետիկայի ոլորտում եւ Հայաստանում հատկապես հայտնի է Որոտանի հիդրոկասկադի ներդրումով: Արդեն մի քանի տարի Գլոբալ Կոնտուրը Որոտանի հիդրոկասկադի սեփականատեր է: Այդ գործարքը համարվեց հայ-ամերիկյան տնտեսական հարաբերության մինչ այժմ եղած խոշորագույն ներդրում՝ մոտ 200 միլիոն դոլար:

              Դա էական ազդեցություն է ունեցել Որոտանի հիդրոկասկադի արդիականացման, արդյունավետ կառավարման հարցում:

              Էներգետիկ ոլորտի կառավարումը եղել է Հայաստանի «աքիլեսյան գարշապարը» կամ դրանցից մեկը: Չնայած էներգետիկ ճգնաժամի այսպես ասած հաղթահարմանը, 2015 թվականի Էլեկտրիկ Երեւանը ի ցույց դրեց, որ էներգետիկ ոլորտը կառավարվել եւ կառավարվում է ոչ էֆեկտիվ, կանգնելով նոր ճգնաժամի շեմին:

              Հայաստանի էներգետիկ ոլորտում գերակա ներկայություն ունեն ռուսական ընկերությունները, որոնցից Ռուս Հիդրոյի սեփականությունն է Սեւան-Հազդան հիդրոկայանների կասկադը, որը կուտակել է բավականաչափ պարտքեր:

              Նախորդ տարեվերջին տարածվեց տեղեկություն, որ ընկերությունը մտադիր է հրաժարվել կասկադի սեփականությունից: Դա շատ նման էր բաշխիչ ցանցերին, երբ Էլեկտրիկ Երեւանի արդյունքում ռուսական Ինտեր ՌԱՕ-ն հրաժարվեց, եւ սեփականատեր դարձավ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրը: Տաշիրը ժամանակի ընթացքում ընդհանրապես սկսեց դառնալ Հայաստանի էներգետիկայի խոշոր հավակնորդ խաղացող, որը ըստ տարբեր փորձագիտական գնահատականների ձգտում էր գերիշխող դիրքի:

              Արդյոք ռուսական պետական ընկերություններին փոխարինում էր ռուսաստանցի հայ միլիարդատիրոջ գերիշխանությունը: Դա ռուսական վերահսկողության տրանսֆորմացիայի եւ օպտիմալացման յուրօրինակ մոդե՞լ էր, թե՞ Կարապետյանների քաղաքական հավակնությունների բաղադրիչ: Կամ գուցե երկուսը միասին:

              Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը դնում է ներքին տնտեսական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու խնդիր, այդ թվում այն խոշոր ռուսական պետական կապիտալով ընկերությունների գործունեության տիրույթում, որոնք ներկայացված են հայկական էներգետիկայում եւ այլ ենթակառուցվածքներում: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո պարզորոշ ակնարկեց, որ հարցը քննարկում է ՌԴ նախագահի հետ, եւ կա այդ քաղաքականության անհրաժեշտության փոխըմբռնում:

              Ինչպե՞ս կարտահայտվի այդ հանգամանքը հայկական էներգետիկ համակարգի «քարտեզի» վրա եւ այդ համատեքստում արդյոք Գլոբալ Կոնտուր ընկերության հետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան քննարկումը ներառել է հայկական էներգետիկայում ընկերության ընդլայնման հարց, օրինակ Սեւան-Հրազդան կասկադի ուղղությամբ: Այդ կասկադի սեփականությունից Ռուսաստանի հրաժարվելու տրամադրությունը նկատելի է դեռեւս 2017 թվականից:

              Այդ առումով ուշագրավ էին նույն թվականին Կարեն Կարապետյանի կառավարության՝ Սեւանից լրացուցիչ ջրառի նախաձեռնության շուրջ քննարկումները, երբ այդ նախաձեռնությունը դիտարկվում էր իրականում ոչ թե ոռոգման, այլ Սեւան-Հրազդան հիդրոկասկադի ոչ էֆեկտիվ կառավարման հետքերը «լվանալու» մտադրություն:

              Այստեղ, ինչպես էներգետիկ համակարգում ընդհանրապես, իրավիճակն ունի հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտություն:

              Երեւանը ներկայում Կրեմլին փորձում է փաստարկել, որ Հայաստանի ենթակառուցվածքներում, այդ թվում էներգետիկայում ռուսական պետական ընկերությունների ներգրավումով եւ ոչ էֆեկտիվ կառավարումով Հայաստանի նախորդ համակարգը իրականում շատ ավելի թուլացրել է Հայաստանում ռուսական ներկայության լեգիտիմությունը, քան ամրացրել այն, միաժամանակ զուգահեռ բավական խոշոր փողեր աշխատելով կոռուպցիոն սխեմաների արդյունքում:

              Երեւանը փորձում է փաստարկել, որ այդտեղ փոփոխությունները ոչ թե քաղաքական վտանգ են Մոսկվայի համար, այլ հակառակը՝ մաքրվելու հնարավորություն, միաժամանակ Հայաստանին էլ տալով էֆեկտիվ կառավարման հնարավորություն, ինչը ընդհանուր առմամբ կթեթեւացնի նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի տնտեսական պատասխանատվության բեռը: Առավել եւս ՌԴ ներկայիս ծանր տնտեսական խնդիրների պայմաններում:

              Մյուս կողմից իհարկե հարց է, թե արդյոք ամերիկյան ընկերությունը կհետաքրքրվի Սեւան-Հրազդան կասկադով, ու ինչ պայմաններով:

              Comment


              • Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

                Lragir.am

                16.10.2018


                Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել:

                Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու օպերատիվ կերպով ձերբակալել նրան:

                Նախնական տեղեկություններով ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:






                Comment


                • Ինչ է կատարվում հայ-թուրքական սահմանին. տարօրինակ աշխուժություն

                  ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                  16.10.2018

                  Հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնող ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու: Ըստ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել: Հետո սահմանապահները նրա այսպես ասած առաջընթացի երթուղում դարանակալել ու ձերբակալել են նրան, փոխանցելով Հայաստանի իրավապահներին:

                  Պետք է պարզվի, թե որն է եղել սահմանախախտի նպատակը:

                  Հատկանշական է, որ վերջին ամիսներին հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման դեպքերը եւ սահմանախախտների հայտնաբերման մասին տեղեկատվությունը բավական հաճախակիացել է: Բառացիորեն նախօրեին էլ տեղեկություն ստացվեց, որ հայ-թուրքական սահմանը հատելու համար ձերբակալել է անձ, որը հետագայում պարզվել է, որ Իրանի քաղաքացի է եւ ըստ նրա՝ սահմանն անցել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

                  Վերջին մի քանի ամիսներին այդօրինակ դեպքերը, երբ հայ-թուրքական սահմանը հատել են անհատներ եւ նույնիսկ խմբեր, թերեւս անցնում են արդեն տասնյակը: Եղել է նաեւ դեպք, երբ Բանգլադեշի քաղաքացիները անցել են հայ-ադրբեջանական Նախիջեւանի սահմանը, այնտեղ հայտնված լինելով թերեւս Թուրքիայից:

                  Օրերս Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ սահմանախախտներից մեկին ազատ են արձակել, եւ նա վերադարձել է Թուրքիա: Խոսքն ամիսներ առաջ սահմանը հատած 16-ամյա պատանու մասին է, որը իբրեւ թե անասնապահ էր եւ սահմանը անցել էր նախիրն արածացնելիս: Նրան ձերբակալելիս ՌԴ սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ ձերբակալվել է հետախույզ: Հետագայում Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ չի հաստատվել տեղեկությունը, որ նա կապ ունի որեւէ այդօրինակ կառույցի կամ ահաբեկչական խմբավորման հետ, եւ այդ իսկ պատճառով նրան տրվել է Թուրքիա վերադառնալու հնարավորություն: Այդ պատանու հետեւից անգամ հայրն էր եկել Հայաստան:

                  Իսկ դրանից առաջ տեղի ունեցավ թուրքական մամուլի ուշագրավ արտահոսք, որ այդ պատանու կապակցությաբ Նիկոլ Փաշինյանին է զանգահարել Թուրքիայի նախագահ Էրդողանն, ու Փաշինյանը համաձայնել է ներել նրան: Հայաստանի ԱԳՆ-ն, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանը հերքեցին այդ հեռախոսազանգի մասին տեղեկությունը: Ուշագրավ է այն, որ դրա վերաբերյալ թուրքական մամուլի արտահոսքը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին Սոչիում սպասվող Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ, որտեղ, ի դեպ, քննարկվեց սիրիական Իդլիբի հարցն ու ձեռք բերվեց ռուս-թուրքական հայտնի պայմանավորվածությունը, որ Իդլիբի ուղղությամբ չի լինի ռազմական գործողություն:

                  Արդյոք Թուրքիայի նախագահը հեռախոսազանգի մասին այդ արտահոսքի միջոցով փորձում էր դաշտ բացել Պուտինի հետ հանդիպումից առաջ, ստեղծելով որոշակի տպավորություն, թե կա Երեւան-Անկարա շփում Պուտինից այսպես ասած «գաղտնի»: Նկատի ունենալով նաեւ այն, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանն Էրդողանը թերեւս ինչ որ բաներ պետք է խնդրեր նաեւ Ալիեւի համար: Պատահական չէ, որ նա Սոչիի նախօրեին մեկնեց նաեւ Բաքու:

                  Արդյոք հայ-թուրքական սահմանի խախտման հաճախակիացած փորձերը մեծ քաղաքականության որոշակի մաս են եւ ռուս-թուրքական հարաբերությունների պարզաբանման այսպես ասած յուրօրինակ մի ուղղություն, թե՞ պարզապես ռեգիոնալ ապակայուն իրավիճակի ուղղակի մետաստազ:

                  Համենայն դեպս, դրանք Հայաստանի անվտանգության կառույցներից պահանջում են աչալրջության բազմապատկում:

                  Comment


                  • Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից. «Независимое военное обозрениe»

                    12.10.18
                    Հեղինակը նշում է, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:





                    Ռուսական «Независимое военное обозрениe» հանդեսը ներկայացրել է «Արդյո՞ք Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ֆորպոստի կարիք ունի» վերտառությամբ հոդվածը, որում քննարկվում է Ղրղզստանում ու Տաջիկստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լինել-չլինելու հարցը, ինչպես նաև զուգահեռներ են անցկացվում հայկական ու այդ երկու պետությունների բանակների միջև:

                    Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Խրամչիխինը (Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն) նկատում է, որ թեև Ռուսաստանի համար նշանակալի արժեք ունեն Կենտրոնական Ասիայում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն առանց դրանց չի կարող ապրել:

                    «Իսկ այ Ղրղզստանն ու Տաջիկստանն առանց մեր ռազմաբազաների չեն կարող ապրել: Բայց հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Դուշանբեն ու Բիշքեկը պարբերաբար Մոսկվային տարբեր պայմաններ են ներկայացնում՝ կապված իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ:

                    Այս իրավիճակն առավել զարմանալի է, քան Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեպքում: Հայերի շրջանում խիստ տարածված վարկած կա առ այն, որ ռուսական ռազմաբազան իրենց անհրաժեշտ չէ՝ չնայած որ իրականում Հայաստանի գոյությունը կախված է այդ ռազմաբազայից»,-գրում է հեղինակը:

                    Նա ընդգծում է, որ ի տարբերություն Դուշանբեի ու Բիշքեկի, պաշտոնական Երևանը բավականաչափ խելացի է վարվում՝ Մոսկվային նախապայմաններ ու պահանջներ չներկայացնելով:

                    «Եվ Հայաստանը դա անում է այն պարագայում, երբ հայկական բանակն իրենից բավական լուրջ ռազմական ուժ է ներկայացնում: Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից: Իսկ առանց մեր ռազմաբազաների նրանց կյանքը շատ ավելի կարճ կլինի»,-գրում է Խրամչիխինը:

                    Հեղինակը նշում է, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:

                    Comment


                    • Ջոն Բոլթոնի անակնկալը Երեւանում. ինչ զենք է առաջարկվում Հայաստանին

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                      25.10.2018


                      Ռեգիոնալ այցի շրջանակում հոկտեմբերի 25-ին Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներ անցկացրած Ջոն Բոլթոնը, որը ազգային անվտանգության հարցերի ԱՄՆ նախագահի խորհդականն է, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում արել է անսպասելի հայտարարություն:

                      Նա փաստացի ասել է, որ ԱՄՆ սպառազինություն է առաջարկել Հայաստանին: «Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում», հայտարարել է Բոլթոնը իր հարցազրույցում:

                      Աննախադեպ է, երբ ամերիկացի առանցքային պաշտոնյան բաց տեքստով ասում է, որ Երեւանին առաջարկում են սպառազինություն, այն էլ որպես Ռուսաստանի այլընտրանք:

                      Այստեղ իհարկե բաց է մնում մի հարց. սպառազինության գինը: ԱՄՆ պատրա՞ստ է Հայաստանին վաճառել էժան գնով, որովհետեւ ամերիկյան ավելի լավ սպառազինությունը բնականաբար նաեւ ավելի թանկ է, քան ռուսականը: Մյուս կողմից, Հայաստանը Ռուսաստանից գնում է որոշակի արտառոց պայմաններով՝ երբեմն էժան, երբեմն վարկային մեխանիզմով եւ այլն: Այդ իմաստով գաղտնիք չէ, որ նավթագազային փողեր չունեցող Հայաստանի համար բարդ է լոկ կանխիկով ու շուկայական գնով հոգալ իր սպառազինության կարիքը: Հետեւաբար հետաքրքիր է, թե ԱՄՆ ինչ մատչելի մեխանիզմներ է առաջարկում, երբ խոսում է Հայաստանին սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիայի առաջարկի մասին:

                      Մյուս կողմից, այդ խնդրից վեր թերեւս հարցի քաղաքական գինն է, քաղաքական նշանակությունը եւ համատեքստը: Ամերիկացի պաշտոնյայի բաց հայտարարությունն առերեւույթ մարտահրավեր է Ռուսաստանին, որը թերեւս խանդով կվերաբերի հանգամանքին, որ Հայաստանը ռուսական սպառազինության փոխարեն որոշակի մասշտաբով կանխընտրի ամերիկյանը:

                      Ըստ այդմ, ինչու՞ է Ջոն Բոլտոնը Երեւանից նետում այդ մարտահրավերը, ինչը իր հերթին կարող է խնդիր դառնալ հայ-ռուսական հարաբերության առումով, առաջացնել լարվածություն Երեւանի ու Մոսկվայի միջեւ: Ու դա այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանին կարծես թե հաջողվել է չեզոքացնել հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ խնդիրներ առաջացնելու այն փորձերը, որոնցով աշխուժորեն զբաղված էր նախորդ իշխող համակարգը, ինչին մյուս կողմից ոչ պակաս աշխուժությամբ աջակցում էին թե ռուսական որոշ շրջանակներ, թե Ադրբեջանը:

                      Այդպիսով ստացվում է, որ Բոլթոնը նոր կայծ է առաջացնում հայ-ռուսական ուղղությամբ հրդեհի համար, որը ստիպված պետք է մարի Նիկոլ Փաշինյանը:

                      Իսկ Փաշինյանը հայտարարել է Պուտինի հետ հարաբերությունը կարգավորելու եւ աննախադեպ փոխվստահության եւ անկեղծության մասին: Իհարկե նա միաժամանակ նշել է, որ դա չի նշանակում, թե չկան տարբեր պատկերացումներ:

                      Հայաստանի հանրային, հասարակական-քաղաքական մտքի ականջին դա խորթ է, երբ Հայաստանի իշխանությունը կարող է մի կողմից ասել, որ աննախադեպ է հարաբերությունն ու շփումը, մյուս կողմից բարձրաձայնել, որ դա չի նշանակում միակարծություն բոլոր հարցերում:

                      Մյուս կողմից, ի վերջո ո՞րն է թավշյա հեղափոխության քաղաքական էֆեկտը, եթե դա Հայաստանին չէր տալու Ռուսաստանի հետ հարաբերության որակապես այլ վարքագծի հնարավորություն: Ընդ որում, այստեղ հարկ է շեշտել, որ Նիկոլ Փաշինյանն այդ առումով որեւէ կասկածի տակ չի դրել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային պարտավորությունները, այլ պարզապես բարձրացրել է երկկողմ հարաբերության տիրույթում Հայաստանի ինքնիշխան շահը հաշվի առնելու հանգամանքը:

                      Եվ այստեղ Բոլտոնի հայտարարությունը ստանում է ուշագրավ երանգ մի քանի առումներով, հատկապես նկատի ունենալով այն, որ Երեւան ժամանելուց առաջ նա հանդիպում էր ունեցել նաեւ Պուտինի հետ:

                      Արդյո՞ք Բոլտոնը ոչ թե մարտահրավեր է նետում Ռուսաստանին, այլ պարզապես օգնության ձեռք, այն իմաստով, որ առաջարկում է աջակցություն ռեգիոնալ անվտանգության ապահովման հարցում, քանի որ միայն Պուտինի համար այդ անվտանգության ապահովումը կարող է լինել ծանրացող բեռ, հաշվի առնելով այն ներքին ու արտաքին խնդիրները, որ ավելանում են ՌԴ նախագահի համար մի շարք շերտերով:

                      Եվ այդ համատեքստում Հայաստանին ռուսական սպառազինության այլընտրանքի մասին հայտարարությունը կարող է պարունակել մի շարք շերտեր: Նախ, մի կողմից դա Մոսկվայում կարող է խթանել այսպես ասած «պատասխան» քայլ, կամ այլ կերպ ասած Հայաստանին սպառազինության մատակարարման ավելի շահեկան առաջարկ անելու անհրաժեշտություն: Այդ իմաստով, Ջոն Բոլթոնի հայտարարությունը ոչ թե խնդիր կառաջացնի Փաշինյանի համար, այլ նրան կտա Մոսկվայի հետ հարաբերություններում լրացուցիչ խաղաքարտ: Միաժամանակ, ռուսական վերնախավի որոշակի շրջանակների ու թուրք-ադրբեջանական լոբբինգ իրականացնող տնտեսա-քաղաքական կորպորացիաների դեմ, որոնք որպես ազդեցության լծակ են գործածում Հայաստանի այլընտրանք կամ գնալու տեղ չունենալը:

                      Ջոն Բոլթոնը Երեւանում այդ իմաստով արել է առանցքային հայտարարություն, եւ ըստ էության բուն խնդիրը ցույց տալն է, որ Հայաստանն ունի գնալու տեղ, հետեւաբար հեռանկար չունի Երեւանին անկյուն քշելու փորձը:

                      Comment

                      Working...
                      X