Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար

    Lragir.am

    03.08.2018


    Արտակարգ ևլիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարում է օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վենդետա կամ վրեժխնդրություն չի տեսնում այս գործընթացներում:

    «Իհարկե, հանել մարդկային հոգեբանության երևույթները քաղաքականությունից, այնքան էլ ճիշտ չէ, բայց այստեղ այն, ինչ տեղի է ունենում, օրինականության ու միջազգային իրավունքի սահմաններում է: Այն, ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, համապատասխանում է այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականին: Դա վերաբերում է սահմանադրության կոպիտ խախտմանը, ռազմական ուժի ապօրինի օգտագործմանը, քանի որ նման անհրաժեշտություն բոլորովին չկար»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արման Նավասարդյանը:

    Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումն ու քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին պաշտոնյաների նկատմամբ, բանախոսը նկատեց, որ Ռուսաստանը վրիպել է այս հարցում՝ հավանաբար, իրավիճակի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու շփոթեցնող տեղեկատվության տիրապետելու պատճառով:

    «Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կսրվեն, թե ոչ» հարցին ի պատասխան էլ փորձագետը նշեց, որ Ռուսաստանը չի գնա հարաբերությունների այնպիսի զարգացման, որ դրանք իսպառ կտրվեն կամ էլ լինեն Ուկրաինայի ու Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունների մակարդակին: «Այստեղ փոխադարձ շահեր կան: Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար: Ես էլի եմ ասել, կրկնում եմ՝ Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, կկորցնի Հարավային Կովկասը, իսկ Ռուսաստանն այսօր չի գնա դրան՝ իր աշխարհաքաղաքական ու միջազգային հարաբերությունների այս իրավիճակում»,-հավելեց Արման Նավասարդյանը:

    Նա նաև չբացառեց, որ երկկողմ հարաբերություններում սկզբում լինի անկում, ապա՝ վերելք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե «սուվերեն-վասալ», այլ «հավասարության» սկզբունքի հիման վրա:

    Արման Նավասարդյանը քաղաքական ճիշտ քայլ համարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին տեղեկացնելը հատկապես Լավրովի հայտարարությանը հաջորդող առավոտյան: Նրա խոսքով՝ բոլորը կտեսնեն, որ Հայաստանում «խառնաշփոթ վիճակ է, միասնականություն չկա»-ն չի համապատասխանում իրականությանը, և դրանում շահագրգռված են ընդամենը մատների վրա հաշված մարդիկ:

    Comment


    • Մոսկվան սովոր էր, որ Հայաստանը միշտ «կզած» էր․ Խաչատուրովը չի կարող վերադառնալ ՀԱՊԿ


      1in TV
       

      Comment


      • «Մոսկվան հասկացավ, որ վաղը գործը կհասնի Հայաստանում ռուսական շահերի կարևորագույն լոբբիստներին»

        ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

        03.08.2018


        Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

        Պարոն Համբարյան, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հերքել է, որ 100 մլն դոլար վարկային համաձայնագրի շրջանակներում զնեքի մատակարարման հարցում խնդիրներ կարող են լինել: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը», հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, գրել էր, թե 100 մլն դոլարի շրջանակներում զենքիմատակարարումը մեծ հարցականի տակ է: Ինչո՞ւ է ռուսական կողմն այս փուլում նման տեղեկություններ տարածում,հետո հերքում:

        Ռուսական «Կոմերսանտը», որը գրել էր այդ հոդվածը, պատահական ԶԼՄ չէ, այն պատկանում է ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկին, ով մեծ կապեր ունի Կրեմլի հետ: Հիմա, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն ասում է, թե դրանք ասեկոսեներ են: Դա կոչվում է ճիպոտի և բլիթի քաղաքականություն, որով Մոսկվայից մեզ փորձում են կարգի հրավիրել: Նախ մեզ բացահայտ վախեցնում են՝ հետագայում փորձելով սիրաշահել: Դա նոր քաղաքականություն չէ, դա նույնիսկ ռուսների կողմից վարվող քաղաքականություն չէ, եվրոպական խոշոր տերությունների արտաքին քաղաքականությանը բնորոշ մասն է եղել: Հիմա Ռուսաստանը փորձում է ընդօրինակել և այդ նույն քաղաքականությունը կիրառել Հայաստանի հետ հարաբերություններում:

        Այս ամենը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ու Խաչատուրովի դեմ քրեական գործեր հարուցելուց հետո, երբ պաշտոնական Մոսկվան շատ լավ հասկացավ, որ վաղը-մյուս օրը գործը կհասնի կոնկրետ Հայաստանում ռուսական շահերի կարևորագույն լոբբիստներին՝ ի դեմս «Գազպրոմի» վերնախավի ու ռուսաստանաբնակ միլիարդատերերի: Սա շատ լավ հասկանալով՝ Մոսկվան կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում, իսկ ամենահայտնի դրվագը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բավական կոշտ արձագանքն էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Դա, իմ կարծիքով, մեր ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձ էր: Բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ ամենի մեղավորը ռուսները չեն: Մենք մեր մեջ պետք է փնտրենք մեղավորներին, որ այսքան տարիներ թույլ ենք տվել, որպեսզի պաշտոնական Մոսկվան ինչ ասես հայտարարի Հայաստանի վերաբերյալ, բացահայտ հակահայկական կոչերով հանդես գա և չպատժվի: Մեր արտգործնախարարությունը նույնիսկ նոտա չի հղում Ռուսաստանի արտգործնախարարությանը:

        Այսինքն՝ այս փուլում Հայաստանի ներքաղաքական զարգացումները Ռուսաստանի մոտ ինչ-որ վախե՞ր են առաջացրել:

        Այս փուլում խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում սպասվում են երկու կարևոր ընտրություններ՝ Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է բառի բուն իմաստով Հայաստանի քաղաքական դաշտը մաքրել նախկին իշխանությունների ներկայացուցիչներից: Եվ այդ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր ունեն ահռելի ֆինանսական ու նյութական ռեսուրսներ և կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, շատ մեծ կապեր ունեն Մոսկվայի հետ: Եվ մեխանիկորեն Նիկոլ Փաշինյանի ձեռքերը Քոչարյանից և Խաչատուրովից հետո կարող են հասնել «մոսկովյան» մյուս ներկայացուցիչներին Հայաստանում, և դա Մոսկվայի դուրը չի գալիս: Վաղը-մյուս օրը նույն Փաշինյանը կարող էր քայլեր ձեռնարկել Գագիկ Ծառուկյանի դեմ, որի կուսակցությունը համարվում է պուտինյան «Յեդինայա Ռոսսիայի» քույր կուսակցությունը ՀՀ-ում: Խորհրդարանական ընտրություններին, ես վստահ եմ, որ և բացահայտ, և կուլիսային տարբերակով կմասնակցեն նաև «Գազպրոմի» հայաստանայն ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը, «Տաշիր գրուպի» սեփականատերերը և այլոք: Դա աշխարհքաղաքական պայքարի ձև է, և մեզ համար չպետք է նորություն լիներ, ինչպես նաև մեզ համար նորություն չէ, որ հայաստանյան որոշ ուժերի թիկունքին կանգնած է Արևմուտքը: Ցավոք սրտի, մեր քաղաքական ուժերն սկսել են ակտիվանալ հիմնականում դրսից եկած գումարներով՝ Արևմուտքից և Ռուսաստանից: Եվ հիմա, Փաշինյանի քայլերն իրենցից վտանգ են ներկայացնում ռուսամետ ուժերի համար: Հենց դրանով են բացատրվում Լավրովի ակտիվությունը և Լավրովի հայտարարություններից հետո բացահայտ դեմարշները ՀՀ նկատմամբ:

        Ինչի՞ կարող է հանգեցնել այս քաղաքականությունը:

        Ես հասկանում եմ պաշտոնական Մոսկվայի նեղսրտությունը, քանի որ իրենք երկար տարիներ ՀՀ-ում արել են այն, ինչ ցանկացել են, առանց որևէ խնդիր ունենալու պարտադրել են Հայաստանի իշխանություններին անել այն, ինչ իրենց է ձեռնտու: Հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են քիչ թե շատ ցույց տալ իրենց ինքնուրույնությունը, ինչը, իհարկե, Կրեմլին դուր չի գալիս: Ցավով պետք է ասեմ, որ այս տարիներին ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության առումով մենք մեզ դարձրինք պաշտոնական Մոսկվայի «գերին»՝ ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնելով ռուսական տնօրինմանը: Եվ այս պայմաններում մեզ համար շատ դժվար կլինի Մոսկվային հասկացնել, որ նախկին քաղաքականությունը, որը վարվել է նախկինների օրոք, էլ չի լինելու:

        Մոսկվային ավելի ձեռնտու է Հայաստանի հետ հարավասարը հավասարին հարաբերություներ պահպանել, որովհետև ագրեսիվ քաղաքականությունն ու հակահայ դեմարշները վնասում են ՌԴ շահերին Հայաստանում: Եվ հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում աճում են: Պաշտոնական Մոսկվան պետք է հասկանա, որ այս քաղաքականության պատճառով կարող է կորցնել Հայաստանը, ինչպես ժամանակին կորցրեց նույն Ուկրաինան, Վրաստանը և այլ երկրներ:

        Comment


        • Ռուսաստանի հաջորդ քայլը Հայաստանում. Մոսկվան կանցնի՞ կարմիր գիծը

          ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր

          06.08.2018



          Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել են Վրաստանի հարեւան երկրները:

          Վրաստանի հարեւաններից մասնակցել են բոլորը, բացի Ռուսաստանից՝ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Թուրքիայի մասով Զախարովան չէր կարող ափսոսանք հայտնել, որովհետեւ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է: Ափսոսանքը կարող էր վերաբերվել Ադրբեջանին, բայց հաստատապես՝ Հայաստանին:

          Դա ռուսական համապատասխան շրջանակները չէին էլ թաքցնում: Որքան էլ Հայաստանի պաշտոնյաներն ասում էին, որ դա ըստ էության ՆԱՏՕ-ի զորավարժանք չէ, այլ վրաց-ամերիկյան, որ անցյալ տարի Հայաստանից մասնակցում էր 40, այս անգամ՝ 4 զինվորական, միեւնույն է, Ռուսաստանի համար կարեւորը քանակը չէ, այլ մասնակցության փաստը:

          Միեւնույն ժամանակ, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում հրապարակային «փոխհրաձգությունը» շատ ավելի խորքային պատճառ ունի եւ առնչվում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Կոռուպցիայի դեմ պայքարը, ռուսական ագենտուրայի ձերբակալություններն ու նրանց ծանր մեղադրանքների առաջադրումն ուղիղ առնչվում են Հայաստանի հանդեպ քաղաքականությանը, որը կառուցված է եղել միակողմանի կախվածության վրա:

          Այդ քաղաքականությունը հնարավոր էր Հայաստանում թույլ, կոռումպացված ու լեգիտիմությունից զուրկ իշխանության պայմաններում: Միեւնույն ժամանակ, դա հնարավորություն էր տալիս արդյունավետ իրականացնել Հայաստանի միջազգային մեկուսացման քաղաքականությունը, եւ այդ հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցում էր Ադրբեջանը:

          Դրան նպաստում էր նաեւ ներքին քարոզչությունը, որ մենք փոքր երկիր ենք, թույլ, «գնալու տեղ չունենք» եւ այլն: Հարցն իհարկե գնալու տեղը չէ, այլ այն, թե հնարավո՞ր է դուրս գալ այս իրավիճակից: Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ այո, եւ դրա պայմանը ինքնիշխանությունն ու լեգիտիմ իշխանությունն են:

          Մյուս պայմանն այն է, որ Հայաստանի հարցում կա աշխարհքաղաքական լայն կոնսենսուս նրա ռազմա-քաղաքական դերի վերաբերյալ: Արեւմուտքը, եվրատլանտյան կառույցները Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում խնդիր չեն տեսնում: Նույնն է Իրանի պարագայում:

          Մյուս կողմից, վերջին ամիսների իրադարձությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ցույց տվեցին, որ ուժի կենտրոնները ցանկանում են նոր իրավիճակում լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքականության վրա, ինչն էլ դառնում է լուրջ տարաձայնությունների պատճառ: Հայաստանը որոշակի խնդիրներ ունեցավ ոչ միայն ռուսական, այլեւ եվրոպական ու ամերիկյան ուղղություններով:

          Դա բնական է, եւ ավելին, հենց այդ տարաձայնություններն էլ Հայաստանի շուրջ ստեղծում են նոր հավասարակշռություն եւ հնարավորություն՝ վարել արդյունավետ քաղաքականություն նոր հարաբերություններ կառուցելու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու համար: Դա նպաստավոր պայմաններ կստեղծի անվտանգության ու տնտեսական զարգացման համար:

          Կրկնենք, որ դրա պայմանն ինքնիշխան քաղաքականությունն է ու Հայաստանում համակարգային փոփոխությունները:

          Վերադառնալով Ռուսաստանին, թերեւս պետք է վերջ տալ ամեն պատեհ-անպատեհ առիթով այս երկրին ու նրա գլխավորած բլոկներին հավատարմություն հայտնելուն: Ռուսաստանին դա չի հետաքրքրում, եւ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ դրանով: Նրան անհանգստացնում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք փոխում են ավանդական հարաբերությունների բնույթն ու որակները:

          Ռուսաստանը կանգնել է խնդրի առաջ՝ կամ հրաժարվել ավանդական մոտեցումներից եւ փորձել նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, կամ գնալ նոր «սրացումների» եւ անցնել կարմիր գիծը: Բայց դա անհեռանկարային ճանապարհ է, եթե չասենք՝ վտանգավոր հենց Ռուսաստանի համար, ինչն անկասկած գիտակցվում է Մոսկվայում:

          Comment


          • Հայկական բեռնատարներն արգելափակված են Լարսի անցակետում. շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի

            Lragir.am

            06.08.2018



            Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում. Բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը:

            Նշվում է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապտկվում են:

            Comment


            • Մեդվեդեւը խոստովանեց Մոսկվայի պարտությունը. Հայաստանի համար վտանգավոր հայտ

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

              07.08.2018



              Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը հայտարարել է, որ 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատռերազմում Ռուսաստանը չի դրել Սահակաշվիլիին եւ վրացական բանակը պատժելու նպատակ եւ այդ պատճառով էլ ռուսական զորքը չի մտել Թբիլիսի: Ըստ Մեդվեդեւի, նպատակը Ցխինվալից վրացական զորքը հեռացնելն էր, ինչն էլ արել են եւ հետո տարել իրավիճակը լարվածության նվազեցման, ինչը բերել է նաեւ ԵՄ եւ այլ երկրների հետ հանգիստ հարաբերությունների:

              Մեդվեդեւը նաեւ հայտարարել էր, թե Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կունենա աղետալի հետեւանք, չմանրամասնելով իհարկե, թե հատկապես ինչ տեսքով եւ ում համար:

              Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, որի տասներորդ տարելիցն է այս օրերին, արմատապես փոխեց Կովկասի ռազմա-քաղաքական իրավիճակը: Այդ պատերազմը գործնականում ավարտեց Վրաստանի դուրսբերումը ռուսական ազդեցության գոտուց եւ ընդհանրապես փակեց հնարավոր «վերադարձի» ճանապարհը: Առերեւույթ պարտվողը Վրաստանն էր, սակայն ռազմա-քաղաքական իմաստով պատերազմը Ռուսաստանի պարտությունն էր:

              Մեդվեդեւը գործնականում խոստովանում է պարտությունը, բացատրելով, թե ինչու չեն մտել Թբիլիսի: Նա արդարանում է, միաժամանակ նաեւ շոշափելով ԵՄ ու այլ երկրների՝ թերեւս ԱՄՆ հետ հարաբերության հարցը, նրբորեն ակնարկելով Պուտինին: Մեդվեդեւն ըստ երեւույթին փորձում է ասել, որ Պուտինն օրինակ կմտներ Թբիլիսի, կանգ չէր առնի, թեկուզ ԵՄ ու «այլ երկրների» հետ հարաբերությունը վատացնելու գնով: ՌԴ վարչապետն ըստ երեւույթին փորձում է ստանալ Արեւմուտքի աջակցությունը Ռուսաստանի իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացներում, որտեղ անշուշտ դրված է Պուտինից հետոյի խնդիր: Մեդվեդեւը թերեւս հիշեցնում է, որ ինքն ագրեսիվ չէ եւ հակված է ԵՄ ու «այլ երկրների» հետ պայմանավորվածության, հակված է «պարտվելու»:

              Առերեւույթ Ռուսաստանը հաղթել է, Ցխինվալից հեռացրել է վրացական զինուժը, ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, հաստատվել այնտեղ ռազմա-քաղաքական առումով: Բայց Ռուսաստանը այդպիսով տվել է նաեւ Վրաստանում ռազմա-քաղաքական առումով հաստատվելու հիմնավոր հնարավորություն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Վրաստանի անդամության խնդիրը առերեւույթ խնդիր է: Դե ֆակտո Վրաստանն անդամ է եւ խնդիրը այնտեղ արեւմտյան ռազմական ներկայությունն է, որը գործնականում տեղի ունեցած փաստ է եւ գործընթացը աստիճանական ընդլայնման փուլում է:

              Ռուսաստանի հաղթանակ կարող էր լինել Թբիլիսին, եթե ռուսական տանկերը կարողանային մայրաքաղաքում ստեղծել իրավիճակ, երբ ռուսամետ ընդդիմությունը՝ որն այդ պահին անկասկած կար եւ բավական ագրեսիվ էր եղել դեռեւս 2007 թվականին, որին Սահակաշվիլին ճնշեց միայն ուժով, ձեռքը կվերցներ իրադրությունն ու կսկսեր իշխանափոխության գործընթաց:

              Մոսկվան կանգնեց վճռական պահին, հասնելով Թբիլիսիի շեմին, բայց չմտնելով ներս: Դա լավագույն ռազմա-քաղաքական ելքն էր, որ կարող էր լինել Հայաստանի համար: Վրաստանի անշրջելի «արեւմտականացումը» ստեղծել է իրավիճակ, որը Ռուսաստանի համար առավել կարեւոր է դարձրել Հայաստանի դերակատարումը: Վրաստանի ռուսական ազդեցության գոտում գտնվելը Հայաստանն էր վերածելու ռուսական մեծապետականության անշրջելի մանրադրամի:

              Ընդ որում, Մեդվեդեւն անշուշտ լավ գիտակցեց ռազմա-քաղաքական ձախողումը եւ պատահական չէ, որ դրանից հետո աշխուժորեն լծվեց հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ ֆորմատի եւ կազանյան գործընթացի զարգացմանը, փորձելով վրացական ուղղությամբ տանուլ տվածը հետ բերել ղարաբաղյան ուղղությամբ, հասնելով ղարաբաղյան գոտում ռուս խաղաղապահների տեղակայման: Այդ համատեքստում նաեւ զարգացավ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը:

              Դիվանագիտական-քաղաքական ճանապարհով չստացվեց, եւ Մոսկվան ձեռնամուխ եղավ ռազմական ճանապարհի գեներացիային, ռուս-վրացական պատերազմում ռազմավարական պարտությունը հայ-ադրբեջանական բլից պատերազմի միջոցով «շտկելու» համար: Դրա համար Ռուսաստանը ձեռնամուխ եղավ նաեւ Հայաստանի սուբյեկտության չեզոքացման ակտիվ արշավի, զուգահեռ արմատապես փոխելով ռազմա-քաղաքական հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

              Բայց այդ փորձը ավարտվելու էր կամ Հայաստանի՝ ներառյալ Արցախը ռազմական հաջողությամբ, կամ հայկական կողմի հետ նաեւ Ռուսաստանի արդեն խոշոր եւ անդառնալի պարտությամբ: Ռազմա-քաղաքական «ռեւանշը» չստացվեց, քանի որ Մոսկվան պատրաստ չէ թե Հայաստանի, թե Ադրբեջանի ռազմական պարտության, իսկ բլից պատերազմը չբերեց նրան, որ հայկական կողմը դիմի օգնության եւ ստատուս-քվոն պահի ռուսական խաղաղապահների միջոցով:

              Ամենեւին պատահական չէ, որ ապրիլյան քառօրյայից հետո ռուսական առաջին այսպես ասած «էմիսարը» ռեգիոն Մադվեդեւն էր, որը եկավ Երեւան ու հետո Բաքու, քանի որ ապրիլյան պատերազմը նա դիտարկում էր որպես իր ռուս-վրացական ռազմավարական պարտության փաթեթային «ռեւանշի» վերջին հնարավորություն: Ահա այդ իմաստով Մեդվեդեւի իշխանական որեւէ նոր հայտ սպառնալիք է թե ռեգիոնալ անվտանգության, թե մասնավորապես Հայաստանի համար:

              Իրականում ապրիլյան քառօրյան Ռուսաստանին ստիպեց կանգնել այն փաստի կամ վտանգի առաջ, որի մասին նախազգուշացումները անտեսվում էին, փոխարենն անվերապահ ընդունվում էին հնչող տարատեսակ «հավաստիացում-զեկուցագրերը», որ Հայաստանում ապահովված է լիակատար ռուսական ազդեցություն եւ կան ընդամենը «20-30 մարգինալներ», որոնք կդիմադրեն այդ ծրագրերին:

              Հստակ պարզվեց, որ իրականում «20-30 մարգինալներն» էին խորապես ռուսական ազդեցության տակ, իսկ հասարակությունն ու բանակը՝ ոչ: Ռուսական քաղաքականությունը կանգնեց իր իսկ ստեղծած ճգնաժամի առաջ, որից դուրս չի գալիս առ այսօր, ինչի վկայությունն էր Լավրովի հայտնի հայտարարությունը: Ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվան փնտրում է Հայաստանում ճգնաժամից ելք, ըստ էության պարբերաբար դրսեւորելով այդ փնտրտուքի եւ այսպես ասած հին քաղաքականության արանքում լինելու մետաստազներ: Մի կողմից կա տարածված ընկալումը, թե ինքնիշխան Հայաստանը նշանակում է Ռուսաստանի համար Հայաստանի կորուստ, մյուս կողմից կա ռեալ քաղաքական իրողությունը, որը հստակ ցույց է տվել, որ Ռուսաստանն ունի Կովկասում դերակատար եւ անվտանգության առանցք մնալու գործնականում մեկ տարբերակ՝ ինքնիշխան Հայաստան: Ռուսաստանը առնվազն Կովկասում հետ է մնացել իր իսկ անհրաժեշտություններից, մարտահրավերներից ու շահերից: Դրանք առարկայորեն տեսանելի են արդեն առնվազն երկու տարի, սակայն Մոսկվան չունի դրանք սպասարկելու համարժեք եւ արդիական մեխանիզմներ եւ շարունակում է տիրապետել այն գործիքակազմին, որը ոչ միայն հին է, այլ հասցրել է հենց քաղաքականության խորը ճգնաժամի:

              Սա խնդիր է նաեւ Հայաստանի համար, եւ այդ առումով Հայաստանում թավշյա հեղափոխությունը շանս է արագացնել մարտահրավերներին ու շահերի համարժեք արձագանքելու գործիքակազմի եւ կարողությունների արդիականացումը, այդ թվում նաեւ Ռուսաստանին հարաբերության եւ քաղաքականության անհրաժեշտ ռեժիմի բերելու համար:

              Comment


              • «Նեզավիսիմոյե վոեննոյե օբոզրենիե». Հայաստանին զենք մատակարարել ոչ թե վարկով, այլ կանխիկ գումարով

                10.08.2018



                «Նեզավիսիմոյե վոեննոյե օբոզրենիե» ռուսական պարբերականն իր «Ռուսական զենքը՝ Հայաստանում» հոդվածում վերլուծում է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը եւ իր մեխանիզմներն է առաջարկում որոշ նուրբ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, քննադատելով ՀՀ նոր իշխանությունների գործողությունները՝ հոդվածի հեղինակը, որի անունը խմբագրությունը նախընտրել է գաղտնի պահել, առաջարկում է ռուսական զենք վաճառել ոչ թե վարկով, այլ կանխիկ գումարով:

                Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

                «Վարկով զենքի մատակարարումը սովորական բան է: Այս ձեւը կիրառում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ներգրավված գրեթե բոլոր երկրները: Դրա պատճառները կարող են տարբեր լինել, սակայն սովորաբար դրանք զուտ քաղաքական են. այդ երկրում արտադրվող զենքի համար պետական արտահանման վարկ տրամադրող երկիրն այս կերպ վկայում է, որ վարկ ստացող երկիրը դիտարկվում է եթե ոչ որպես դաշնակից, ապա՝ որպես շատ մոտ գործընկեր, ընկեր: Հենց այսպիսին է Ռուսաստանը երկար տարիներ եղել Հայաստանի Հանրապետության համար: Երեւանը Մոսկվայից ստանում էր ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական աջակցություն (ներառյալ ռուսական ռազմաբազան) եւ տնտեսական առավելություններ: Կրեմլի դիրքորոշումը բավականին հստակ էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ իսկ պատճառով ոչ ոքի համար զարմանալի չէր, երբ 2015 թվականանին Ռուսաստանը համաձայնեց ՀՀ-ին խոշոր վարկ տրամադրել՝ 200 մլն դոլար՝ սպառազինությունների գնման համար: 2016 թվականի փետրվարին մեկնարկած այս վարկային համաձայնագրի շրջանակներում մատակարարումներն ավարտվեցին անցած ամիս: Հայաստանը ստացավ «Սմերչ», «Իգլա» համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր կրականետ համակարգեր, «Տիգռ» զրահապատ ավտոմեքենաներ, 9Մ113Մ հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊՀ-26 նռնականետեր եւ այլն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր.«Պայմանագրով տրամադրված զինամթերք՝ ժամանակակից, արդիականացված, ինչպիսինը չկա անգամ Ռուսաստանի զինանոցում»:

                Վերջին տարիներին Անդրկովկասում իշխանության հավասարակշռությունը խախտվել էր Ադրբեջանի աճող ռազմական հզորության պատճառով, որը սպառնում էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմամբ: Ռուսաստանից զենքի մատակարարումները կօգնեն սառեցնել հակամարտության սրումը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը հասցնելով մոտավոր հավասարության: Սակայն Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ բոլորի սրտով է: Այդպես, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի «Տնտեսության սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում նշվում էր, որ «երկու կողմերի՝ փոխզիջման չգնալու ցանկությունը, կողմնակի ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018 թվականին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»: Հնարավոր է, սրանով է պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսյան այցը Բրյուսել եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նրա հանդիպումներն արեւմտյան երկրների առաջնորդների եւ դաշինքի գլխավոր քարտուղարի հետ: Գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է եւ «Հայաստանը տեսնում է այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»: Վարչապետը Ռուսաստանին սերտ դաշնակից է համարում, սակայն հույս ունի զարգացնել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում առկա տարածաշրջանային խնդիրները քննարկելու հնարավորությունը բաց չի թողնվում: Ընդ որում, ըստ ԶԼՄ-ների, հայկական կողմը կներգրավվի Հարավային Կովկասում միասնական գազատրանսպորտային համակարգում եւ «ճանապարհային քարտեզում», որտեղ Հայաստանը դիտարկվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական գործընկերության համատեքստում:

                Շատ փորձագետներ են նկատել Երեւանի դիրքորոշման փոփոխությունը: Եւ ինչպե՞ս կարելի է չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը, որն անցնում է 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերի ցրման գործով: Դատարանը, իհարկե, համաձայնել է ազատ արձակել նրան գրավի դիմաց, սակայն ոչ ոք նրա դեմ մեղադրանքը չի հանել: Ինչպե՞ս է հնարավոր խոսել ՀԱՊԿ-ի շահերին հավատարիմ լինելու մասին եւ անմիջապես կալանավորել այդ նույն կազմակերպության գլխավոր քարտուղարին: Չէ՞ որ կարելի էր նախօրոք քննարկել այս հարցը նաեւ ՀԱՊԿ մյուս անդամների հետ եւ նախ դադարեցնել Խաչատուրովի լիազորություններն այս պաշտոնում եւ միայն հետո կալանավորել նրան: Ի վերջո, այսպիսի գործողություններն այնպիսի ուժգին հարված են հասցնում կազմակերպությանը, որի հետ կարելի է համեմատել միայն ագրեսիան ՀԱՊԿ անդամների դեմ: Այս ամենին գումարած, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ գովաբանելով ռուսական զենքը, միանգամից ավելացնում է, որ, թեեւ հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները ամրացված են բազմաթիվ համաձայնագրերով, անհրաժեշտության դեպքում այդ փաստաթղթերում որոշ դրույթների վերանայումը բացառել չի կարելի:

                Կամ գուցե պետք է ավելի պարզ գործել. ժամանակակից զենքը վաճառել ոչ թե վարկով, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով կամ նույնիսկ չի էլ ճանաչվում, այլ մատակարարել այն «կենդանի» փողի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի ազնիվ, առանց նեղանալու»:

                Comment


                • Սերժ Սարգսյանի պատասխան հարվածը. Լուկաշենկոն բացում է գաղտնիքը

                  ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                  28.08.2018


                  «Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք նրան, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս», հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ խոսելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի առաջադրման մասին:

                  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանին էր անցել 2016 թվականից, սակայն հարցը ձգվեց մոտ մեկ տարի եւ միայն 2017-ի գարնանը Հայաստանի թեկնածուն նշանակվեց այդ պաշտոնին: Այդ թեկնածուն Յուրի Խաչատուրովն էր: Մեկ տարի հարցը հետաձգվում էր ՀԱՊԿ վեհաժողովիօց վեհաժողով, մեկ Լուկաշենկոն չէր լինում, մեկ Նազարբաեւը, մեկ այլ բան:

                  Բելառուսի նախագահը այժմ փաստորեն բացահայտ հայտարարում է, որ դեմ էր Խաչատուրովի թեկնածությանը եւ ներկայացրել են այլ թեկնածուներ: Հարց է առաջանում, ի՞նչ թեկնածուներ նկատի ունի Լուկաշենկոն: Հայաստանի՞ այլ թեկնածուներ, թե՞ այլ երկրի թեկնածուներ: Այսինքն, Լուկաշենկոն դեմ է եղել Հայաստանի՞ քվոտային, թե՞ միայն Յուրի Խաչատուրովին ու Սերժ Սարգսյանին առաջարկել են փոխել թեկնածուին:

                  Այդ համատեքստում հետաքրքիր է 2016-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների հավաքին ընդառաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, թե Հայաստանը չի փոխելու իր թեկնածուին: Պետք է ենթադրել, որ Լուկաշենկոն, իսկ գուցե նաեւ Նազարբաեւը ակնկալում էին ալ թեկնածու: Ո՞վ է եղել այդ այլ թեկնածուն եւ ի՞նչ չափանիշով ու պատկերացումով է առաջնորդվել Լուկաշենկոն: Նա ինչ որ պատճառով չի ցանկացել Խաչատուրովի՞ն, թե՞ պարզապես ունեցել է իր համար խիստ ցանկալի թեկնածու եւ այդ պատճառով նրա համար մերժելի էր լինելու որեւէ այլ մեկը, լինել Խաչատուրովը, թե ուրիշ անձ:

                  Եվ ընդհանրապես, Հայաստա՞նն է եղել այդտեղ խնդիրը, թե՞ Ռուսաստանը: Իսկ արդյո՞ք Լուկաշենկոյի դիրքորոշման վրա այդ ժամանակ ազդել է Ադրբեջանը, Իլհամ Ալիեւը:

                  Թե՞ Բելառուսի նախագահը կասկածել է Սերժ Սարգսյանին, որ նա իր համար խնդիր դարձած Յուրի Խաչատուրովին «բարդում» է ՀԱՊԿ վրա եւ ազատվում այդ խնդրից: Մեծ հաշվով:

                  Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանն այդպես փորձել է հավասարակշռել ռիսկերը: Իսկ դրանց առկայության մասին ավելի ուշ հայտարարել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ասելով, թե ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը ամենեւին չի ուժեղացնում այդ կառույցում Հայաստանի դիրքերը, քանի որ այս դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի որեւէ հայտարարություն ուղղակի կկապվի նրա այսպես ասած ազգային պատկանելությանն ու կմեկնաբանվի լոկ այդ շարժառիթային դիրքից:

                  Վիգեն Սարգսյանը բավական նրբորեն ակնարկել էր բուն խնդիրը՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը տալով Հայաստանին, կազմակերպությունը մի կողմից «ձեռքերն էր լվանում եւ փորձ անում իրեն ազատել Հայաստանի հարցապնդումներից, մյուս կողմից էլ «թուլացնում» էր Հայաստանին եւ Արցախին առնչվող խնդիրներում իր հայտարարությունների այսպես ասած «ուժը»՝ տալով դրանք Խաչատուրովի այսպես ասած հայ լինելու վրա «դուրս գրելու» հնարավորություն:

                  2015 թվականին ՀԱՊԿ ղեկավարներին անտարբերության համար ուղիղ եւ կոշտ մեղադրանք ներկայացնող Սերժ Սարգսյանն անկասկած պատկերացնում էր խնդիրը, որ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ծուղակ է Հայաստանի համար, իրականում ոչ թե Հայաստանի հնարավորություններն ավելացնելու, այլ Հայաստանի «բերանը փակելու» միջոց: Մյուս կողմից, իհարկե, բարդ էր հրաժարվել ռոտացիոն քվոտայից:

                  Յուրի Խաչատուրովի թեկնածությունը թերեւս Սերժ Սարգսյանի «պատասխան հարվածն» էր ՀԱՊԿ-ին, որը զգում են հիմա, ու Լուկաշենկոն թերեւս խոսում է հենց այդ մասին, որ ինքն այն ժամանակ էր հասկացել Սարգսյանի «հնարամտությունը»:

                  Ներկայումս իհարկե սեղանին ՀԱՊԿ նոր ԳՔ հարցն է: Հայաստանի ռոտացիոն քվոտան մինչեւ 2020 թվականն է: Երեւանը պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել է, որ պահելու է այն մինչեւ վերջ: Սկսվել է Խաչատուրովին փոխարինելու ընթացակարգ: Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով հեռախոսային խոսակցություն է ունեցել Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հետ:

                  Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 22-ին Պուտինի հետ խորությամբ քննարկել են ՀԱՊԿ հարցը: Ի՞նչ կարծիքի է նա Հայաստանի հնարավոր նոր թեկնածուի մասին: Պաշտոնապես որեւէ անուն շրջանառության մեջ չէ, սակայն կասկած չկա, որ Փաշինյանը այն արդեն իսկ հնչեցրել է հեռախոսազրույցներում:

                  Խաչատուրովի դեմ հայաստանյան գործից հետո հնչող հայտարարություններն այն էին, թե Հայաստանը վարկաբեկում է ՀԱՊԿ-ն, խաղում հեղինակության հետ: Իրականում ՀԱՊԿ հեղինակություն ասվածը չափազանց ծիծաղելի է, առաջին հերթին հենց Հայաստանի անվտանգության հարցերում այդ կառույցի տարիների քաղաքական պահվածքի պարագայում: ՀԱՊԿ հեղինակության հետ խաղում են այն անդամ պետությունները, որոնք Հայաստանին պատերազմով սպառնացող եւ Հայաստանի տարածքի հանդեպ ոտնձգություններ ու նկրտումներ դրսեւորող Ադրբեջանին մատակարարում են հսկայական քանակի մահաբեր սպառազինություն:

                  ՀԱՊԿ հեղինակությունն ունի ձեւավորման խնդիր, ոչ թե վերականգնման կամ պահպանման: Հնարավոր չէ վարկաբեկել այն, ինչ չկա եւ չի եղել: Կլինի՞: Հայաստանն այդ հարցում կարող է ունենալ կարեւոր դեր, հատկապես նոր Հայաստանը, եթե իհարկե Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին հետաքրքրում է ՀԱՊԿ-ը եւ դրա հեղինակությունը:

                  Comment


                  • Պուտինը հասկանում է, թե ինչ կարող է կորցնել

                    ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

                    09.09.2018



                    Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

                    Պարոն Պապյան, նախքան Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը խոսվում էր, որ շատ խնդիրներ կանհայռուսական հարաբերություններում: Երեկ երկկողմ հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարներըհավաստեցին, որ խնդիրներ չկան, երկու երկրների հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումն ու դրանից հետ հնչեցված ուղերձները:

                    Ես նախկինում բազմիցս ասել եմ, որ որքան Ռուսաստանն է Հայաստանին պետք, նույնքան, գուցե և ավելի, Հայաստանն է Ռուսաստանին պետք: Այսինքն՝ այս հարաբերությունները խարսխված են փոխադարձ շահի վրա և երկու երկրներին էլ անհրաժեշտ են: Այստեղ կողմերից մեկը մյուսին բարեգործություն չի անում: Եվ եթե հարաբերությունները փոխշահավետ են, բնական է, որքան էլ խութեր լինեն, մենք պետք է ունենանք հանդիպումներ, որտեղ կողմերը ճիգեր կգործադրեն իսկապես լավ հարաբերություններ ունենալու համար: Ասել, որ ընդհանրապես խնդիրներ չկան, ճիշտ չի լինի: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եթե լինի այնպիսի վիճակ, որ երկկողմ հարաբերություններում որևէ խնդիրներ չլինեն, դա նշանակում է, որ հարաբերություններ չկան: Եվ սա հստակ ակնարկ էր որոշակի խնդիրների առկայության մասին: Նաև Փաշինյանի այդ միտքը, զուգորդելով մյուս մտքի հետ, որ պետք է հարաբերությունները զարգանան ինքնիշխանության, հարգանքի, փոխադարձ շահերը հաշվի առնելով, կարող ենք հասկանալ, որ հետևյալ ուղերձն ունի՝ Ռուսաստանն իր գործողություններում պետք է հաշվի առնի Հայաստանի շահը: Եվ ես կարծում եմ, որ սա ուղիղ ակնարկ էր հենց զենքի վաճառքին: Այս հարցում Հայաստանի շահը ոտնահարվում է: Իսկ երբ խոսում ենք ներքին գործերին չմիջամտելու մասին, դրա մասին էլ Նիկոլ Փաշինյանը խոսեց, ես կարծում եմ, որ ակնարկն ուղղված էր վերջին մեկ ամսվա իրադարձություններին: Ես նկատի ունեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, հատկապես Ռոբերտ Քոչարյանի անձի հետ կապված զարգացումները, որովհետև ես չեմ կարծում, որ Հայաստանը միջամտում է ՌԴ գործերին կամ դրա կարողությունն ունի: Մենք տեսնում ենք, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ բավական կոշտ, իսկ պետական պաշտոնյաները մի փոքր ավելի մեղմ տարբեր մեկնաբանություններ են անում, ինչը միջամտություն է: Հուսանք, որ սրանից հետո Ռուսաստանն ավելի հաշվի կառնի մեր սկզբունքների փոփոխությունը փոխադարձ հարաբերություններում:

                    Սա Փաշինյան-Պուտին թվով երրորդ հանդպումն էր: Որոշ շրջանակներից քննադատություններ հնչեցին, որ հանդիպումները շատ են, երեք ամսում՝ երեք հանդիպում: Հասունացե՞լ էր այս հանդիպումը, այսինքն՝ իրո՞ք կային հարցեր, որոնք պահանջում էին հանդիպման մակարդակով լուծումներ:

                    Իսկապես, սա փաստացի երրորդ հանդիպումն էր, բայց առաջին երկկողմ հանդիպումն էր: Նախորդ երկու հանդիպումներն իրենց ձևաչափով երկկողմ չէին, սա էր երկկողմ: Այո, կարծում եմ, այս հանդիպումը հասունացած էր, թեև ուզում եմ շեշտել, որ իրոք տպավորությունն այն է, որ չորս ամսում շատ էր երեք հանդիպումը: Կուտակված հարցեր կային, պետք էր պարզաբանում տալ դրանց: Ես այստեղ ուզում եմ անդրադառնալ հետևյալ հարցին, որ նման միտում կա, ասում են՝ դե լավ, Փաշինյանն ասաց, բայց դրանից հետո ի՞նչ է փոխվելու: Ցանկացած գործողություն արդյունքի է հասնում, եթե երեք փուլով է անցնում՝ որպես միտք, խոսք, հետո որպես գործողություն: Նախորդ իշխանությունների ժամանակ մենք սրանցից որևէ մեկը չենք ունեցել: Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ իրավահավասարության և ինքնիշխանության հարգանքի մասին է խոսքը: Մենք տեսնում ենք, որ առաջին երկու փուլն անցել ենք, դա որպես միտք առաջացավ, քննարկումներ եղան, հասարակական պահաջ կար, հիմա մենք ունենք արդեն խոսքը: Ընդ որում, խոսքի առումով սա առաջին դեպքը չէր, հենց առաջին հանդիպման ժամանակ էր Փաշինյանը խոսել էր այդ մասին: Այսինքն՝ մենք տեսնում ենք խոսքային ձևակերպում, իսկ դիվանագիտության մեջ խոսքն ինքնին գործ է: Դիվանագիտության գործիքը խոսքն է, շփումներն ու հանդիպումներն են: Եվ, կարծում եմ, մենք որպես սրա հետևանք՝ կունենանք նաև գործը: Մենք կնկատենք, որ իրենց մամուլի դիրքորոշումն էլ կփոխվի, որովհետև Կրեմլից կհասկացնեն, որ պետք չէ լարել իրավիճակը: Ռուսաստանն իր հերթին կտրուկ կկրճատի որոշ պաշտոնյաների բերանով արտահայտված դժգոհությունը: Սա արդեն ինքնին կարևոր է:

                    Իհարկե, բացարձակ չի զրոյացվի Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, որովհետև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չափից ավելի խորն ենք խրվել անհավասարության մեջ: Այդքան հեշտ չէ այդ ամենից դուրս գալ, ընդամենը 4 ամիս է, ինչ նոր կառավարություն ունենք: Մենք գիտենք, որ Ռուսաստանը Հայաստանում տնօրինում է ամբողջական ոլորտներ, ոչ թե ինչ-որ ձեռնարկություններ: Մինչև այդ ոլորտները չազատականացվեն, չստեղծվի ազատ դաշտ… Իսկ դա, ասեմ ձեզ, բավական դժվար է լինելու, որովհետև այդտեղ մեծ կոռուպցիոն մեխանիզմներ են աշխատել ու աշխատում, և դրանում ներառված են նաև հայաստանյան ներկա ու նախկին պաշտոնյաներ: Մարդիկ միլիոններ են աշխատում, իրենք ամեն ինչ պետք է անեն, որ ցանկացած քայլ դիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ: Դրա ապացույցն այն էր, որ երբ Հարավկովկասյան երկաթուղիներում սկսեցին ստուգումներ իրականացնել, աղմուկ արվեց, թե իբր դա Ռուսաստանի դեմ է: Սա արդեն երկրորդ անգամ է, որ Պուտինը շեշտում է, թե Գազպրոմը Հայաստանին մատչելի գնով, աշխարհում ամենաէժան գազն է վաճառում: Բայց մենք իրականությունը գիտենք, որ դա կեղծիք է, որովհետև գազը ծախում է իր դուստր ձեռնարկությանը, որը 100 տոկոսով ռուսական ձեռնարկություն է, և մեզ հասնում է կրկնակի գնով, ինչը եվրոպական միջին կամ միջինից բարձր գին է:

                    Ինչո՞ւ է Պուտինը դա շեշտում:

                    Կարծում եմ՝ երկու պատճառով՝ մեկը՝ տեսեք, մենք ձեզ ինչ լավություն ենք անում, իսկ մյուսը՝ թեթևակի սպառնալիք կա մեջը, որ եթե պետք եղավ, այդ գինը կարող ենք վերանայել: Ես հոգեբանորեն հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու առայժմ ինքն այդ ոլորտին չի անդրադառնում: Անպայման պետք է վերանայվի գազի մատարարման ոլորտը, քանի որ դա Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն սխեման է եղել, որն այսօր էլ գործում է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առկա թշնամիներին, որոնք կան նոր կառավարության դեմ և ամեն ինչ անում են խոչընդոտներ ստեղծելու համար, ընտրություններից առաջ ավելացնել մի այլ հզոր բանակ, ճիշտ չի լինի: Բայց ես կարծում եմ, որ հենց դրա համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է մինչև տարեվերջ անցկացվեն, որովհետև գազը մեր դեմ որպես զենք է օգտագործվելու: Ընտրություններից հետո, երբ որ նոր խորհրդարան լինի և ամեն ինչ կայունանա, պետք է ոլորտում վերանայումներ լինեն: Ի վերջո, շատ բաներ պետք է խորհրդարանը հաստատի, իսկ գործող խորհրդարանը չի անի դա: Դրա համար, ինչպես պտտվում ենք, համոզվում ենք, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ անել հնարավոր է միայն նոր խորհրդարանի պարագայում:

                    Այս փուլում հատկապես ՀՀԿ-ական գործիչներն են բարձրաձայնում, որ հայ-ռուսական հարաբերությունները ձախողվում են, նոր կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները:

                    Այստեղ մի շարք պատճառներ կան: Առաջինն այն է, որ տուժում են ՀՀԿ-ակաները, իրենք են եղել իշխողը և այս ամբողջի մեջ իրենց փայաբաժինն են ունեցել: Բայց կա նաև երկրորդ պատճառը: Դա այն է, որ նրանք հասկանալով, որ չունեն բավարար աջակցություն հասարակության մեջ, փորձում են դրսից տղա բերել: Այս հայտարարություններն անելով՝ նրանք ակնկալում են, որ Ռուսաստանն իրենց կաջակցի: Մյուս կողմից, գիտեն, որ հասարակության մեջ կա որոշակի խավ, արդեն ծերացող տարիքի մարդիկ, ովքեր հայ-ռուսական հարաբերություններն ընկալում են որպես սրբազան գործ և կարծում են՝ ոչ մի կերպ չպետք է կպնել այդ հարաբերություններին: Դրանով իրենք հասարակության մոտ գեներացնում են որոշակի դժգոհություն: Դրա համար եմ ես ասում, որ մինչև ձմեռ պետք է խորհրդարանական ընտրություններն անցկացվեն, որովհետև եթե ձմռանը գազի անջատումներ լինեն, մի հսկայական դժգոհություն կլինի: Իսկ դա իրենց ձեռքն է, անգամ, եթե Ռուսաստանը մինչև սահման գազը լավ մատակարարի, իրենք ներսում կարող են չմատակարարել սպառողին: Ցանցն իրենց ձեռքին է, իսկ մենք գիտենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այդտեղ բաժին ունի: Իսկ այդ մարդն ակնկալում էր, որ Սերժ Սարգսյանի գնալուց հետո ինքը պետք է լիներ Հայաստանի ղեկավարը: Հաշվարկները սխալ դուրս եկան, և սա իրենք չեն ուզում Նիկոլին ներած լինել:

                    Ես ուզում եմ շեշտել, որ Պուտինն ինքը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան: Եկեք մի բան հստակ արձանագրենք՝ Պուտինն ու Ռուսաստանը չեն կարող այլ բան նշել: Անգամ, եթե Հայաստանում իսկապես լուրջ հակառուսական գործողություններ լինեն, Ռուսաստանն այլևս չունի այդ լծակները միջամտելու: Ինքն իր քայլերով կարող է ավելի վատացնել վիճակը, կարող է պատժել Հայաստանին, գազը կտրել, բայց դրանով ինքը շահող կողմ չի լինելու, ժողովրդին իր դեմ է տրամադրելու: Մենք շատ ենք պետք Ռուսաստանին: Հասկանալու համար, թե ինչքան ենք պետք, մի պահ պատկերացնենք, որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ չէ, հակառուսական է: Այո, Հայաստանը դրանից շատ կտուժի՝ և Ղարաբաղի, և տնտեսական հարցերում, բայց դրանից Ռուսաստանը չի շահի, ինքն էլ շատ անգամներ կտուժի: Այն աշխարհքաղաքական փոփոխությունները տեղի կունենան, որ հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար: Հայաստանը, լինելով փոքր երկիր, մեծ աշխարհքաղաքական կարևորություն ունի: Եվ Պուտինը դա լավ է հասկանում: Ինչ-որ տեղ ինքն անգամ պատրաստ է տնտեսական կորուստներ ունենալ՝ պայմանով, որ իրենց ռազմաքաղաքական շահերը չտուժեն:
                    Last edited by Vrej1915; 09-09-2018, 11:01 PM.

                    Comment


                    • Պուտինը համաձայնվել է. Նիկոլ Փաշինյանի աղմկոտ բացահայտումը

                      Lragir.am

                      10.09.2018



                      Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Կոմերսանտին: Լրագրողը նրան հարցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում խնդրահարույց կետերից մեկն է համարվում Հարավկովկասյան երկաթուղում տեղի ունեցած խուզարկությունը:

                      Փաշինյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

                      «Կարող եմ ասել, որ այս հարցում ես և Հայաստանի կառավարությունն ունենք Ռուսաստանի նախագահի լիակատար աջակցությունը, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը շատ շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարով: Մենք համագործակցելու ենք այս ոլորտում և այլ ոլորտներում, որ Հայաստանում աշխատող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ օրինականությանը վերաբերող, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել, որպես հակառուսական գործողություն», ասել է նա:

                      Լրագրողի հարցին, որ խոսքն ընդամենը 19 հազար դոլար չվճարված հարկի մասին է, Փաշինյանը պատասխանել է. «Իմ նախնական տեղեկություններով, չարաշահման ծավալները հասնում են 60 միլիոն դոլարի»:

                      Վարչապետը նշել է, որ քննչական մարմինները քննություն են անցկացնում, շուտով պաշտոնապես կհայտարարվի այդ մասին: «Ինչ ասացի՝ կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»:

                      Comment

                      Working...
                      X