Սա դաժան, պատվաբեր ու հետևողական պայքար է, որը ծնելու է հայկական պետականություն
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, այս օրերին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ Ռուսաստանում կոշտ ցինիկ հայտարարություններ են հնչում։ Այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահը դիմել է ՌԴ նախագահին ու դատախազությանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարում է, որ դա անհատների կարծիք է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված։
Ռուսաստանը Կովկաս մտնել է հայերի միջոցով ու մտել է որպես հայության թշնամի, հայության գլխին վերակացու է կարգել թուրք-թաթարական տարրին։ Երբ հայությունն օգնության կանչով դիմել է օգնության, դիմել է որպես քրիստոնեական պետության՝ սեփական պետականությունը վերականգնելու առաջադրանքով, որը բարեկամ կլինի Ռուսաստանին։ Այդ օրերից Ռուսաստանը տրամադրվել է հայության դեմ, գործադրել է երկու քաղաքականությունը. մեկը մակերեսին՝ հայ-ռուսական, քրիստոնեական բարեկամություն և նման բաներ, իսկ իրականության մեջ այդ աշխույժ, կենսունակ տարրին, որը ձգտում ունի վերականգնելու իր պետականությունը, թշնամի։ Ու դա միշտ այդպես շարունակել են։ Հետևաբար, Ռուսաստանը երբեք Հայաստանի բարեկամը չի եղել, բայց խաղացել է, ընդ որում, միշտ օգտագործել է հայության անսպառ էներգիան սեփական շահերի համար, նաև անխնա կոտորել տալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում, որին մենք հայրենական ենք ասում, Ռուսաստանը հայությանն անխնա քշեց ռազմաճակատ և Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի համար կոտորել տվեց։ Սա շատ դաժան իրողություն է։
Հիմա, երբ Հայաստանում ինչ-ինչ հանգամանքների բերումով Արցախյան շարժմանը զուգահեռ առաջացավ հայկական անկախ պետականություն՝ առանց լյուստրացիայի ենթարկվելու, Ռուսաստանին դա ձեռնտու էր, բայց մենք այս տարիների աշխատանքով տեսնում ենք, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ հայությունը հստակ դիրքորոշվեց սեփական ազգային անկախ պետականություն կերտելու հարցում, և մեր ներսում հակասությունները սրվեցին։ Մեր վարչակազմը ռուսական հպատակություն ուներ, ու երբ մեր ժողովուրդը ցանկացավ անկախ պետականություն կերտել, ինչպես ասում են, թագավորը իր մատը կծեց։ Ռուսաստանը հիմա իր սողուն, արմյաշկա հատվածով չափազանց անհաճո է ընդունում այդ փաստը, չնայած հեղափոխության առաջնորդը երևի 20 անգամ հայտարարել է, որ սա աշխարհքաղաքական հենք չունի, սա ներքին խնդիրներ են, և դա իրական է։ Հայաստանն իր աշխարհագրական կոորդինատները չի փոխում։ Բայց մեկ է, Ռուսաստանին դա ձեռնտու չէ, որովհետև հեղափոխությունը լցվում է նաև բովանդակությամբ։ Էստեղ էր, որ նա ՀՀԿ-ին հրաման տվեց դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլյան պատերազմից մինչև մայիսի 2-ի համազգային գործադուլը ամբողջական անցումային մի շրջան է՝ համառ ու դաժան՝ Հայաստանի պետականության կերտման համար։ Բայց հիմա Ռուսաստանը ոչինչ չի կարող անել։ Մինչև հիմա ռուսահպատակների պետականությունն էր, հիմա մենք կերտում ենք մեր պետականությունը։
Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է խանգարել դրան։
Հոգեբանական իմաստով ճնշումներ կգործադրի, բայց ռազմավարական իմաստով ոչինչ չի կարող անել և չի անելու։ Բանն այն է, որ Ռուսաստանին պատժամիջոցները քամել են, որոնք պետք է շարունակվեն, երկրորդ՝ ռուսները խրվել են Ուկրաինայում, խրվել են Սիրիայում։ Այս պայմաններում ուզեն-չուզեն պետք է հանդուրժեն մեր պետականության կայացումը, բայց վայրահաչություն պետք է անեն, պետք է օգտագործեն 5-րդ շարասյունը, իրենց գործակալական ցանցը, նաև հայության անուղեղ հատվածը, որ միշտ մտածել է, թե Ռուսաստանը մեզ փրկում է։ Իրականում Ռուսաստանը միշտ մեր պետականության առջև խոչընդոտներ է հարուցել՝ սկսած Առաջին Հանրապետությունից։ Հենց իրենք են կործանել մեր առաջին պետականությունը՝ թուրքերին քսի տալով Հայաստանի վրա։ Եթե Ռուսաստանը դա չաներ, թուրքը երբեք չէր կարող Հայաստանի բանակը քայքայել։ Եթե բոլշևիկները բանակը չկազմալուծեին, բացառված էր Առաջին հանրապետության պարտությունը։ Առաջին հանրապետությունը քանդել են՝ ամրոցի դարպասները բացել տալով։ Իսկ այս անգամ մենք մայիսի 1-ին էկրանների վրա տեսանք 5-րդ շարասյունը, Հայաստանի պետականության թշնամիներին՝ պետական պաշտոնյաների ու պատգամավորների տեսքով։ Այստեղից էլ գալիս էր իրենց կատաղի դիմադրությունը։ Եթե հիշում եք՝ մինչև ժամը 12-ը համաձայն էին չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը, բայց հետո դիրքորոշում փոխեցին։ Հայաստանի քաղաքական կյանքում գորշ կարդինալի դեր խաղաց Սերժ Սարգսյանը, պարզ է, որ ինքն էր կոորդինացրել աշխատանքը։ Բայց նրանք չէին պատկերացնում, որ ամբողջ ազգը կարող է մայիսի 2-ին մեկ օրում ոտքի կանգնել։ Ու ստացվեց, որ մեր թավշյա հեղափոխությունը քաղաքական միջազգային այնպիսի լեգիտիմություն ստացավ, որ Պուտինն անգամ կերազեր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ձեռք բերել։ Նույնիսկ 5-րդ շարասյուն կոչվածը սողունի նման սկսեց նահանջել, բայց դա արդեն նշանակություն չունի։
Մենք հիմա մի բան պետք է գիտակցենք, որ սա դաժան, պատվաբեր ու հետևողական պայքար է, որ ծնելու է հայկական պետականություն, ոչ ոք մեզ դրանում չի կարող խանգարել, հատկապես, որ ունենք Արևմուտքի բարոյական աջակցությունը, այդ թվում Ռուսաստանում հնչում են կարգախոսներ, որ «ուզում ենք հայերի պես անել»։ Ես ասել եմ՝ ընդունեք հայկական պետականությունը, այլապես նույնը ձեզ մոտ է լինելու։ Այսինքն այս բոլորը մեր դաշնակիցներն են, իսկ ռեակցիան, հետադիմությունը Ռուսաստանում մեր դեմ են։ Հատկանշական է, որ Ադրբեջանից ևս որևէ ձայն չի լսվում, սսկվել են։
Իսկ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել հնարավոր հակազդեցությունը։
Նախ խնդիրը լուծված է, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ ժողովրդի շունչը, այս ոգևորվածությունը, ազգային վերազարթոնքը անսպառ էներգիայի աղբյուր է, և ինքը պետք է առաջ գնա։ Մենք պետք է հասկանանք, որ նախ մենք համաշխարհային քաղաքակրթությանը տոն ենք տվել 301 թվականին, երբ Հայաստանը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես կրոն, երկրորդ՝ այս թավշյա հեղափոխությունը, որը համաշխարհային բեմահարթակի վրա իր թափով ու որակով իր նմանը չունի։ Սրանք երկու արժեքներ են, որոնք շատ ավելին արժեն։ Հիմա խնդիրն է թույլ չտալ հակահեղափոխությանը տեղավորվել, մեր անվտանգության մարմինները պարտավոր են 5-րդ շարասյունը բացառել պետական օղակներում, հատկապես ԱԺ-ում տեղավորվելուց ու գնալ առաջ։ Մենք պարտավոր ենք պետականության մոդելը տեսությունից դարձնել պրակտիկա։ Մենք ունենք հնարավորություն պետականության գերմանական մոդել ստեղծել, ինչպես դա արեց ժամանակին Հարավային Կորեան։ Մենք ունենք քրիստոնեական մշակույթ, ունենք ստեղծագործ ժողովուրդ։ Պետականության գերմանական մոդելն ունի առավելություն, որը հետևյալն է. Գերմանիան ունի լավ կենտրոնաձիգ իշխանություն, ինչը մեզ համար խիստ կարևոր է, բայց ունի նաև հակակշռող մեխանիզմներ՝ ժողովրդավարական ավանդույթների տեսքով։ Մենք այդ բոլորն ունենք, ունենք Կիլիկիայի տիպիկ արևմտյան, բայց նաև ազգային պետականության մոդելը, ունենք Առաջին հանրապետության հերոսական ընթացքը և նրա խորհրդարանական պետականության մոդելը։ Այս բոլորը բավարար է, որ մենք մեր երկիրը դարձնենք այն, ինչ որ ուզում ենք։ Այդ ամենից հետո ռուսները կհամակերպվեն և կսկսեն բարեկամ խաղալ։ Իրենք պետք է հասկանան, որ եթե փորձելու են ինտերվենցիա կազմակերպել, իրենց համար դա կործանարար կարող է լինել։ Շանտաժի չպետք է ենթարկվել. Ապրիլյան պատերազմն իրենց ապացուցեց, որ նույնիսկ եթե վերնախավի մեջ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ կան, նույնիսկ զորահրամանատարների մեջ, միևնույն է, հայ զինվորը կլուծի հարցը, և նա թքած ունի ցանկացածի վրա։
Մենք հաջողության հասնելու համար ամեն ինչ ունենք, բանակը, լավ կամ վատ, կայացած է, այն հիմա նաև բարոյապես բարձր է և հեղափոխականացված է։ Դրա համար էլ ադրբեջանցիների ձայնը չի լսվում։ Հստակ է, որ այդ բանակը չի խառնվելու երկրի ներքին գործերին, հսկելու է սահմանադրորեն պետության կայացումը։ Մնացած ամեն ինչը ունենք՝ մշակույթ, կամք ունեցող ժողովուրդ և այլն։ Պետք է շատ արագ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, իսկ «Սասնա ծռերի» պարագայում պետք է իրականացվի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, որ եթե զենքը վայր եք դնում, ուրեմն բոլորդ քրեական պատասխանատվությունից ազատվում եք, և այդ բոլորն օրենսդրությամբ նախատեսված է։ Նրանք դա խոստացել են պետության անունից և պետք է դա իրականացվի։ Պետությունն իրավունք չունի իր խոսքը չկատարել։ Միաժամանակ պետք է սերտ երկխոսություն սկսել Արևմուտքի հետ մնալով Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորությունների շրջանակում՝ ՀԱՊԿ, ԵՏՄ և այլն։ Մեր խնդիրն է Ռուսաստանի հետ հարաբերություններն իսկապես դարձնել գործընկերային, ռազմավարական և այլն։ Պետք է հիշել, որ Աֆղանստանը կործանեց Խորհրդային Միությունը։ Եթե ռուսները հիմա Հայաստանի նկատմամբ պետք է նույնը անեն, ինչ Աֆղանստանի նկատմամբ, կկործանվի Ռուսաստանը, չի դիմանա։ Պարզապես, Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշմանը մնա, իսկ նեյնիմ խաղացողները 5-րդ շարասյուն են դիտվելու։
- ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
- Հարցազրույց - 07 Մայիսի 2018

Comment