Սկանդալ Վոլինկինի շուրջ. Ռուսական երկաթուղիների հետ պայմանագիրը կվերանայվի՞
Հարավկովկասյան երկաթուղիների արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանը Ժամանակ թերթին տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա ասել է, որ տարիներ շարունակ երկաթուղիներում կատարված չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, որովհետեւ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը լքել է պաշտոնը:
«Վերջին օրերի գործողությունները կապված են Վոլինկինի հեռանալու հետ: Հենց Վոլինկինն էր Վալկոյի եւ մյուսների կնքահայրը: Մինչ այդ մեր իրավապահ մարմինները փորձում էին չխառնվել երկաթուղիների գործերին: Բազմիցս լսել եմ, որ քանի դեռ Վոլինկինն այստեղ է, ոչինչ անել չեն կարող: Մարտի 23-ին Վոլինկինը հեռացել է, իսկ մարտի 29-ին գործ են հարուցել», ասել է Խլղաթյանը:
Իվան Վոլինկինը հեռացել է, եւ սկսել են բացահայտվել մեթոդները, որոնց օգնությամբ Ռուսաստանը Հայաստանին որոշումներ է պարտադրում:
Փորձագետներն այդպիսի «մեթոդներից» մեկն են համարում Իվան Վոլինկինին: Անգամ պնդումներ կային, որ Հայաստանի իշխանությունների որոշումներին վերջին «կնիքը» օդիոզ ռուս դեսպանն է դնում: Նա շատ չէր շփվում մամուլի հետ, բայց առիթի դեպքում չէր թաքցնում կոպիտ ու անտաշ վարքը:
Վոլինկինը Հայաստանում Ռուսաստանի «ձեռքով կառավարումն էր», որի մասին նշում էին վերլուծաբանները: Հաճախ նա Հայաստանի իշխանություններին ի հեճուկս էր գործում, իսկ հետո վերջիններս ստիպված էին արդարանալ ու «փակել բազարը»:
Այդպես էր, օրինակ, Պերմյակովի դեպքում, որին այդպես էլ չփոխանցեցին հայկական արդարադատությանը՝ հայ դատավորին ստիպելով «աշխատել» Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում: Այդ ժամանակ Շիրակի դատախազն ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ստիպված էին գրեթե մերկ ձեռքերով հետ պահել գյումրեցիներին ինքնադատաստանից:
Մինչեւ Վոլինկինի հեռանալը Հայաստանի իշխանություններին եւս երկու անակնկալ է մատուցվել: Նախ պարզվել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է ձեւավորվել: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ստիպված էր արդարանալ, որ այդ ստորաբաժանման ստեղծումն օրինական է, իսկ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը «հանգստացրեց», որ խոսքը 20-30 ոստիկանի մասին է: Հետո, սակայն, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը խոստովանեց, որ նրանք 200-ից շատ են լինելու: Պաշտպանության նախարարությունն էլ անուղղակի խոստովանեց, որ այդպիսի ստորաբաժանան ստեղծման համար օրենսդրական բազա դեռ չկա:
Հետո տեղեկություն հրապարակվեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքի երրորդ վարկը կտա, որով Իսկանդերի նոր դիվիզոն կգնվի: Դատելով Հայաստանում արձագանքից, իշխանությունների համար դա նույնպես որոշակի առումով անակնկալ էր:
Վոլինկինի «կառավարման» շրջանում Հայաստանը մտել է Եվրասիական միություն, «կուլ է տվել» ապրիլյան պատերազմը, ռուսներին թույլ է տվել ներքին անձնագրերով գալ Հայաստան (այդ արտոնությունից հիմնականում օգտվում են Ռուսաստանի ուժային կառույցների աշխատակիցները): Միայն լեզուն է հաջողվել պահպանել:
Եվ ահա, Վոլինկինի հեռանալուց հետո Հայաստանում բացահայտվում է երկաթուղիներում յուրացումների ու կոռուպցիայի գործը: Դեսպան Վոլինկինին էլ բացահայտ մեղադրում էին հանցագործությունը թաքցնելու մեջ: Կլինի՞ սա Հայաստանի իշխանությունների վրեժը օդիոզ դեսպանի նկատմամբ բազմաթիվ ստորացումների ու «անակնկալների» համար: Թե՞ սկանդալը միջազգային կդառնա, եւ Ռուսաստանի երկաթուղիների հետ կոնցեսիոն պայմանագիրը կվերանայվի:
- ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
- Քաղաքականություն - 12 Ապրիլի 2018,

Comment